Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. Սրբազան Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք» «Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներին Ադբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններին

Իշխանությունները ուժի սպառնալիքի ներքո շարունակում են իրենց կապիտուլյանտական քաղաքականությունը. ՀՀԿ

Ներքաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով  հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ուժի սպառնալիքի ներքո շարունակում են իրենց կապիտուլյանտական քաղաքականությունը, որը հարցական տակ է դնում մեր երկրի անվտանգությունը և բուն գոյությունը։ 
 
Ըստ այդ պայմանավորվածության, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի սահմանազատումն Ադրբեջանի հետ համարվելու է վերջանական՝ անկախ ամբողջ սահմանի հետագա սահմանազատման գործընթացի ավարտից։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի տիրապետության տակ են անցնելու ստարատեգիական կարևորություն ունեցող տարածքներ, որոնք ներկայումս գտնվում են ՀՀ Զինված Ուժերի վերահսկողության ներքո: Այդ չորս գյուղերի հատվածում մեր զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են ադրբեջանական սահմանապահ զորքերին: Բացի այդ, ադրբեջանական վերահսկողության տակ են անցնելու տեղի բնակչության համար կենսական ենթակառուցվածքները։ Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները այս միակողմանի զիջմանն են գնում այն պարագայում, երբ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներից։ 
 
Նման հատվածական սահմանազատումն անընդունելի է, քանի որ այն նշանակում է միայն միակողմանի զիջումներ ադրբեջանական կողմին։ Սահմանազատման գործընթացը պետք է սկսվի ոչ թե փաստացի տարածքային փոփոխություններից, այլ սահմանի բոլոր հատվածների սահմանազատման հերթականության որոշումից, դրանք սահմանազատելուց և միայն դրանից հետո տեղանքի վրա սահմանագծման փոխադրումից։ 
 
Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ այս խնդրի լուծումից հետո անդրադառնալու է այսպես կոչված անկլավների վերադարձման խնդրին։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունները նույն «հիմնավորմամբ» այդ տարածքները, որոնք իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության տարածք են, նույնպես հանձնելու են Ադրբեջանին։ Տավուշի հատվածում դա նշանակելու է, որ սահմանամերձ գյուղերը հայտնվելու են ադրբեջանական շրջապատման մեջ՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։ 
 
Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց կապիտուլյանտական քայլը ներկայացնել որպես հաջողություն՝ հղելով պայմանավորվածության այն կետին, ըստ որի կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Սա բացահայտ աչքակապություն է, քանի որ նույն պայմանավորվածության տեքստում խոսվում է այն մասին, որ ապագա խաղաղության պայմանագրում կարող են նախատեսվել այլ կարգավորումներ։ Ադրբեջանական կողմը երբեք չի թաքցրել, որ սահմանազատման գործընթացում ինքն առաջանորդվելու է ոչ թե միջազգային իրավունքով, այլ «արդարության» սկզբունքով։ 
 
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ սահամանզատման գործընթացում չափազանց կարևոր է սահմանների օպտիմիզացիան, որի նպատակն է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծումը, գոյություն ունեցող տրանսպորտային,  մելիորացիոն,կոմունալ ենթակառուցվածքների գործունեությունը, պաշտամունքային նշանակության օբյեկտների պահպանումը։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում խաթարվելու են բնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս արժեքները։ 
 
Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի է հայտարարել, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը չհանձնելու դեպքում Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ, հավաքական Արևմուտքը անթաքույց հրճվանքով է ողջունում 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման պայմանավորվածությունները։ Առավել քան ակներև է, որ նման գործընթացը չի կարող հանգեցնել երկու երկրների միջև արդարացի և կայուն խաղաղության հաստատմանը։ 
 
Ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով  հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամլո հաղորդագրության, հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն, սակայն դրա տեքստը չի հրապարակվել։ 
 
ՀՀԿ դիրքորոշումը սահմազատման հետ առնչվող գործընթացների վերաբերյալ հստակ արտահատված է Ազգային Ժողովում վերջերս ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության նախագծում, որը մերժվեց իշխող խմբակցության կողմից․
 
1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը պետք է  համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին և պետք է բխի «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017թ.) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն հիմնարար սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն:

2. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել վստահության մթնոլորտի պայմաններում, որի ձեւավորման նպատակով կարևորագույն նախապայմաններ են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Ադրբեջանի ագրեսաների դադարեցումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը որևէ կերպ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղ միջազգային երաշխիքներով հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև կանխորոշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը:

 



Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода