Ռուսական զորքերը ճեղքել են Ավդիիվկայից հյուսիս-արևմուտք գտնվող ուկրաինական ճակատը. BILD
ՄիջազգայինՌուսական զորքերը ճեղքել են Ավդիիվկայից հյուսիս-արևմուտք գտնվող ուկրաինական ճակատը, գրում է BILD-ը:
Ըստ աղբյուրի, ռուսական զինված ուժերը երկաթուղով 3 կմ առաջ շարժվել են դեպի ուկրաինական դիրքեր և մտել Օչերետինո գյուղ։ «Ուկրաինայի զինված ուժերը մի քանի ամիս հաջողությամբ անցկացրին պաշտպանությունն այս ուղղությամբ (կանաչ գիծ քարտեզի վրա)։ Սակայն այժմ ուկրաինացիներն անհայտ պատճառով լքել են իրենց դիրքերը։ Այս մասին հայտնում են ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի զինվորականները»։ Դուրս գալու պատճառները պարզ չեն, գրում է BILD-ի բաց տվյալների վերլուծության փորձագետ Յուլիան Ռոպկեն, ով նշում է, որ ռուսական աղբյուրները ամեն կերպ փորձում են ուռճացնել այս բեկման նշանակությունն ու մասշտաբը։
Ուկրաինայի զինված ուժերի 47-րդ առանձին մեքենայացված բրիգադը, որպես համալրում, տեղափոխվեց Օչերետինո և մարտի մեջ մտավ ռուսական առաջապահ ուժերի հետ։ Ծանր մարտեր են սկսվել մոտակա Նովոկալինովո գյուղի համար։ Ռոպկեն կարծում է, որ Ռուսաստանի Զինված ուժերը ցանկանում են ամրապնդել բեկումը և ընդլայնել կամուրջը Օչերետինի շուրջ։
Իրականում Օչերետինոյի «չափազանց մեծ կարեւորության» մասին մինչ այս խոսում էր նույն BILD-ը: Այն հիմքով, որ այս բնակավայրն Ավդեեւկայի անկումից հետո ուկրաինական բանակի հապճեպ ստեղծած միակ պաշտպանական բնագծի առանցքն է, եւ այդտեղից դեպի արեւմուտք այլ քիչ թե շատ լուրջ պաշտպանական գծեր չկան: Ըստ այդմ, Օչերետինոն կարեւոր է այնքանով, որ լինելով խոշոր կոմունիկացիոն կետ, բացում է մի շարք ուղղություններով ռուսների ճանապարհը: Բացյ այդ, երեկվա դրությամբ այս բնակավայրի կոնտրոնն արդեն ռուսների ձեռքին էր: