ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍպորտՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ փայլուն հաղթանակը տոնեց մեր երկրի ներկայացուցիչ, Աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գավաթակիր ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ։ 92 կգ քաշային կարգում, նա մենամարտեց ազգությամբ մոլդովացի Անդրեյ Զապլիտնիի հետ ու հաղթեց մեծ առավելությամբ։ Նշենք, որ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ