Նոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապված
ՀասարակությունՀետաքրքիր տեղեկություններ են սկսել պտտվել նախօրեին, այս խառը իրավիճակում, Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանի հրաժարականի հետ կապված:
Ըստ խոսակցությունների, Ալոյանը հենց այնպես չէ, որ ինքնակամ լքել է իր այդ տաքուկ աթոռը: Բանն այն է, որ նա, որպես օիրավաբան եւ տեղում պատկան պաշտոնյա, լավ է հասկանում, թե իրավական տեսանկյունից ինչ է կատարվում Տավուշի սահմաններին: Առանց որեւէ իրավական հիմնավորման հանձնվում են տարածքներ, որոնք իրավաբանորեն Հայաստանի մաս են, եւ դրանք ոչ միայն ինքնակամ ինչ-որ մեկին հանձնելը, այլ անգամ ինչ-որ մեկի սեփականություն ճանաչելը Հայաստանի բոլոր օրենքներով հանցագործություն է: Իսկ Ալոյանը հենց այն կոնկրետ պաշտոնյաներից է, ով պարտավոր է դեպքը ֆիքսել եւ լուծում տալ չկարողանալու պարագայում փոխանցել վերադասին: Իսկ եթե չի արվում, այստեղ առաջ է գալիս առնվազն պաշտոնական անգործունեության, իսկ ավելի իրատեսական՝ հանցակից դառնալու խնդիր: Էլ չասած, որ ամենաուղիղ ձեւով կդառնա հողատվության մասնակից:
Աղբյուրները նաեւ ակնարկում են, որ նման խոսակցություններ Ալոյանն ունեցել է վերադասի հետ, լուծումներ չի գտել, եւ «շառից-փորձանքից» ազատ լինելու համար որոշել է, որ ավելի լավ է հեռանա պաշտոնից էլ, պատասխանատվությունից էլ:
Պարզաբանումների եւ լուրերի իսկությունը ստուգելու նպատակով Գ.Ալոյանի հետ կապվելու փորձերը դեռ անհաջող են: