Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է
ՄիջազգայինՕչերետինոյի գրավումից հետո այս ռազմավարական ուղղությամբ ուկրաինական ուժերի մոտ արդեն խուճապային տրամադրություններ են տիրում` ռուսական չդադարող հարձակման արդյունքում:
Երեկվա հարձակումների արդյունքում ռուսական ստորաբաժանումները կարողացել են ոչ միայն ուկրաինական ուժերին դուրս մղել Նովոբախմուտովկայից ու Սոլովյովից, այլև շարունակել հարձակումը Օչերետինոյից արեւմուտք` խորը սեպ խրելով երկաթուղու երկայնքով` դեպի Պրոգրես բնակավայր: «Կեսգիշերի դրությամբ մենք չկարողացանք այնտեղ լիովին ոտք դնել, բայց այնտեղ էլ թշնամի չկա»,- տեղեկացնում է տեղի աղբյուրը։ «Առանց թևերը վեր քաշելու վտանգավոր է ավելի առաջ շարժվելը՝ նույնիսկ հաշվի առնելով այստեղ թշնամու խարխուլ պաշտպանությունը»։
Օչերետինոյի հյուսիսային հատվածում ռուսական ուժերը գրոհում են Կերամիկ բնակավայրը։