Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան
ՆերքաղաքականՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանի գործողություններն ամբողջովին համապատասխանում են դավաճանի որակավորմանը, ինչպիսին առկա է քրեական օրենսգրքում:
— Պետք է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, որը հանրապետություն մտնող երկաթգիծը փակում է: Մենք Ոսկեպարում տալով, այսպես կոչված, «անկլավ»-ը, փակում ենք երկաթգիծը: Այսօր պետք է փողոցում հարյուր հազարավոր մարդիկ լինեն: Անընդհատ վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու: Նույնն է, թե մտնեն ձեր տուն եւ ասեն` ձեր հեռուստացույցը կամ ձեր երեխուն տանենք, թե չէ ծեծելու ենք ձեզ, դուք էլ ասեք` հեռուստացույցը կամ երեխուն վերցրեք, գնացեք: Այդպիսի բան ինչպե՞ս կարող է լինել: Այսօր այդ հեռուստացույցը Ոսկեպարն է, երեխան Արցախն էր: Ամբողջ ազգին սուտ է ասում, թե ռուսներն են Արցախը հանձնել, բայց չէ՞ որ ինքն ասաց` Ղարաբաղն Ադրբեջան է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ