Iravunk.com | Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան
ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին Վեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ Յուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից) ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։ Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան

Ներքաղաքական

«Ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում»,- «Իրավունքի» հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` անդրադառնալով Թուրքիայի նախահագ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին:

— Էրդողանը լրագրողների հետ ունեցած զրույցում նշել էր, որ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզ: Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի` նոր ճանապարհային քարտեզ ասելով:

— Նոր ճանապարհային քարտեզը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ծրագիրն է Էրդողանի տրամաբանությամբ եւ Էրդողանի պահանջներով: Էրդողանն առաջ է քաշում հետեւյալ միտքը, որ պետք է մոռանանք ամեն ինչ եւ սկսենք հարաբերություններ, ասես, ոչինչ չի պատահել: Սա է Էրդողանի ուղերձի հիմնական մեխը:

— Թուրքիան տարածաշրջանում եղել է խաղացողներից մեկը, այժմ հնարավո՞ր է դառնա հենց գլխավոր խաղացողը:

— Ըստ էության, Թուրքիան փորձելու է դառնալ հիմնական խաղացող` Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին, եւ բնական է, որ Թուրքիան շտապելու է օգտվել այդ հանգամանքից: Արդեն մեկ հաջողություն գրանցել է Արցախի հարցում, անելով ամեն ինչ ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ` ռազմի: Հաջորդը հայ-թուրքական հարաբերություններն են` Ցեղասպանությունից Հայաստանի հրաժարումը: Սա է Էրդողանի պլան մինիմումը, իսկ պլան մաքսիմումը` Զանգեզուրի միջանցքով դուրս գալ դեպի Կենտրոնական Ասիա: Սա շատ ավելի ծավալապաշտական ծրագիր է, որը տարածաշրջանային գերտերությունների դիմադրությանն է հանդիպել:

— Թուրք-ադրբեջանական դաշինքի ամրապնդումը եւ Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը տարածաշրջանում ինչպե՞ս կգնահատի Ռուսաստանը:

— Կարելի է ասել, որ մենք գործ ունենք մեկ պետության` Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը երկար ժամանակ է հանդես է գալիս ուղղակի կցորդի դերում: Ադրբեջանն այսօր կատարում է թուրքական քմահաճությունները: Մեծ հաշվով չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է զգալի հաջողություններ արձանագրել տարածաշրջանում: Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ, եւ սա արդեն վտանգավոր է Էրդողանի համար: Ուստի` ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում:

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վաղուց պատրաստ էր շահագործման, սակայն չի շահագործվում: Ի՞նչն է խնդիրը:

— Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարայի» անցակետի շահագործման պրոցեսը տեւական ժամանակ չենք տեսնելու: Թուրքիան ամեն օր նոր պահանջներ է առաջ քաշելու, որն ավելի է բարդացնելու «Մարգարա» անցակետի շահագործումը:

Էրդողանն առաջ է բերում` նոր կարգեր, հնարավորությունների պատուհան գաղափարը, ինչի՞ մասին է խոսքը:

Այստեղ նա նկատի ունի, որ Արցախի հարցը արդեն կարգավորվել է, նրանք ստանալու են Զանգեզուրի միջանցքը եւ դրանով նոր փոփոխություններ են տեղի ունենալու: Ցանկացած կոմունիկացիաների շրջափակում յուրաքանչյուր պետության եւ տարածաշրջանի համար հնարավորություն է, բայց Հայաստանի պարագայում մենք պետք է տեսնենք եւ հասկանանք, թե այդ հնարավորությունը մի նժարին դնելով, իսկ մյուս նժարին դնելով մեր ինքնությունը, պատմական հիշողությունը, Հայոց ցեղասպանության դատապարտումը, որն է ավելի կենսական նշանակություն ունեցող: 30 տարի Հայաստանն ապրել ու զարգացել է փակ պատուհանի պայմաններում, եւ կարծում եմ, որ 30 տարի էլ կարող է ապրել եւ զարգանալ:

Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Եվ հատկապես Իրանն ինչպե՞ս կարձագանքի դրան:

— Իրանի արձագանքը լինելու է կոշտ, որովհետեւ Թուրքիայի քաղաքականութան ընդլայնումը սկսում է հակասել Իրանի շահերին: Իրանը նշում է, որ տարածաշրջանում փոփոխություններն իրենց համար կարմիր գծեր են: Իրան-Թուրքիա հարաբերությունները կզարգանան Էրդողանի ախորժակին համապատասխան: Եթե Էրդողանի ախորժակը շատ ավելի մեծ եղավ, դա արժանանալու է իրանական կողմի դիմադրությանը:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ



ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԴեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասինՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода