Ֆարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիների
ԹեմաԼեգենդար կոմպոզիտոր, երգահան եւ, միեւնույն ժամանակ, Ֆարերյան կղզիներում ամենամեծ հյուրանոցի տնօրեն Մ. Ս. Ռեստորֆը, որը հայտնի է MC բեմական անունով, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել բարեգործական համերգով եւ կատարել իր հեղինակային երգերը:
Ի դեպ, համերգին ներկա է եղել նաեւ Ֆարերյան կղզիների նախկին արտգործնախարար Ջենիս ավ Ռանան:
Համերգից ստացված ողջ հասույթը ՝ շուրջ 11,700 դանիական կրոն, նա նվիրաբերել է Արցախից տեղահանված քրիստոնյա հայերին օգնելու համար:
«Հայերը ինչպես 109 տարի առաջ, այնպես էլ Ղարաբաղում տեղահանվել են: Մենք մեծ ցանկություն ունեինք օգնելու քրիստոնյա հայերին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում», - ասում են Թումմա եւ Մարթա Միրիները, որոնց առանձնատանը տեղի է ունեցել համերգը:
Հիշեցնենք, որ Ֆարերյան կղզիները գտնվում են Ատլանտյան օվկիանոսում` Մեծ Բրիտանիայի եւ Իսլանդիայի միջեւ։ Ֆարերյան կղզիները հանդիսանում են ինքնավար շրջան Դանիայի կազմում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ