Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև
ՄիջազգայինՄոտ ժամանակներս ղազախական կողմի առաջարկով Ալմաթիում կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ սահմանազատման գործընթացին կհաջորդի երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքները։