Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»
ՆերքաղաքականԱզգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնությունը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել:
«Հարգելի հայրենակիցներ, այս պահին Կիրանից մեր հայրենակիցները գտնվում են Երեւանում ` Կառավարության շենքում, Փաշինյանի հետ հանդիպման: Այսօր ժամը` 19։15-ին հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ (Մելիք Ադամյան փողոց)` աջակցելու կիրանցիներին։ Սպասում ենք բոլորիդ», - ասված է հայտարարության մեջ։