Ինչ է ասել Փաշինյանը կիրանցիներին
ՆերքաղաքականԿառավարությունում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մի քանի կիրանցիների հետ: Թե ինչ բովանդակություն է այն կրել, բավական է նշել, որ հանդիպմանը մասնակից կիրանցիներից ոմանք լացելով են դուրս եկել շենքից: Իսկ լրագրողների հարցերից խուսանավել են: Այդուհանդերձ, «Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն, հանդիպմանը ներկա կիրանցիները բարկացած ու փոշմանած են, նրանց ակնկալիքները ի չիք են դարձել: Մյուս կողմից էլ, անհարմար վիճակում են հայտնվել համագյուղացիների աչքին` դառնալով այլեւս ոչ յուրային:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ