«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելուն ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրը Գազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ Ադրբեջանից ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետո Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ) Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ց Այս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. Մանասյան Վահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվել Բոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. Քեռյան Ո՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանել

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Վերլուծություն

Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նը զավ­թած խմբա­կի ազ­գա­դավ ու հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան դեմ ընդվ­զեց հայ հայ­րե­նա­սի­րա­կան մտա­վո­րա­կա­նութ­յու­նը, ո­րը մա­յի­սի 9-ի Հաղ­թա­նա­կի տո­նի նա­խօ­րեին հան­դես ե­կավ հստակ քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­մամբ:

­Տար­բեր կու­սակ­ցութ­յուն­նե­րի ղե­կա­վար­ներ եւ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ , ՀԿ-ներ, մշա­կույ­թի հայտ­նի գոր­ծիչ­ներ, գիտ­նա­կան­ներ, ի­րա­վա­պաշտ­պան­ներ, ա­զա­տա­մար­տիկ­ներ, Հա­յաս­տա­նի բո­լոր մար­զե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­ր միա­սին անց­կաց­րին կոն­ֆե­րանս, ո­րը կոչ­վում էր «Ընդ­հա­նուր հաղ­թա­նակ, ընդ­հա­նուր ճա­կա­տա­գիր»: Կոն­ֆե­րան­սին ներ­կա էին նաեւ Ռու­սաս­տա­նի եւ Բե­լա­ռու­սի դես­պա­նատ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Ամ­բողջ մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում ոչ միայն քննարկ­վում էր Մեծ հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մի ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կութ­յու­նը հայ ժո­ղովր­դի կյան­քում, այ­լեւ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, դրանց պատ­մութ­յու­նը ու ներ­կան: Ն­շենք, որ կոն­ֆե­րան­սի դահ­լի­ճը լեփ-լե­ցուն էր: Մաս­նա­կից­նե­րի մի մա­սը նույ­նիսկ ստիպ­ված էին կանգ­նած լսել ե­լույթ ու­նե­ցող­նե­րին: Ինչ­պես նկա­տեց ներ­կա­նե­րից մե­կը` այս­պի­սի լեփ-լե­ցուն դահ­լիճ կոն­ֆե­րան­սի թե­մա­տի­կա­յի առն­չութ­յամբ վա­ղուց չի ե­ղել: Դա խո­սում է այն մա­սին, որ հայ մտա­վո­րա­կա­նութ­յու­նը այ­սօր ա­ռա­վել քան եր­բեք զգում եւ հաս­կա­նում է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­րեւո­րութ­յու­նը եւ պատ­րաստ է կանգ­նել դրանց պաշտ­պա­նութ­յան դիր­քե­րի վրա: Ու, թեեւ, ա­րեւմտ­յան շա­հե­րի սպա­սար­կող­նե­րը փոր­ձում են Հա­յաս­տա­նում ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նել, թե իբր հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րը դար­ձել են գե­րիշ­խող, ի­րա­կա­նութ­յու­նը ա­մե­նե­ւին էլ այդ­պի­սին չէ:

Ն­շենք նաեւ, որ դահ­լի­ճում շատ էին ե­րի­տա­սարդ­նե­րը եւ պա­տա­նի­նե­րը: Իսկ մի­ջո­ցառ­ման ա­վար­տին հիմ­նադր­վեց «Ու­ժեղ Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Միութ­յան» Շարժ­ման պա­տա­նե­կան ա­կում­բը:

ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ

­Կոն­ֆե­րան­սը կազ­մա­կեր­պել էր «Ու­ժեղ Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Միութ­յան» Շար­ժու­մը, ո­րի հա­մա­կար­գող ՍԻՄ կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ Հայկ Բա­բու­խան­յա­նը իր խոս­քում նշեց, որ Մեծ հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում Սո­վե­տա­կան Միութ­յան հաղ­թա­նա­կը փրկեց հայ ժո­ղովր­դին Թուր­քիա­յի կող­մից ծրագր­ված վերջ­նա­կան ցե­ղաս­պա­նութ­յու­նից: Ա­վե­լին, հայ ժո­ղովր­դի նվի­րա­կան եւ հուժ­կու մաս­նակ­ցութ­յու­նը Մեծ հայ­րե­նա­կա­նին ցույց տվեց, որ մենք վստա­հե­լի դաշ­նա­կից ժո­ղո­վուրդ ենք, մենք կռվե­լուն պատ­րաստ ժո­ղո­վուրդ ենք, եւ դա մեծ վստա­հութ­յուն եւ հար­գանք ներշն­չեց հայ ժո­ղովր­դի հան­դեպ: Դ­րա հե­տե­ւան­քով Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նին սկսե­ցին տրա­մադր­վել մե­ծա­քա­նակ ներդ­րում­ներ եւ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցութ­յու­նը ԽՍՀՄ-ի պետբ­յու­ջեից հինգ ան­գամ գե­րա­զան­ցում էր Հա­յաս­տա­նի ՀՆԱ-ն: Արդ­յուն­քում` Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նը դար­ձավ աշ­խար­հի մասշ­տա­բով հզոր տնտե­սութ­յուն, կրթութ­յուն ու մշա­կույթ ու­նե­ցող եր­կիր:

«­Հայ ժո­ղո­վուր­դը հաղ­թա­նակ տա­րավ Մեծ հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում Սո­վե­տա­կան Միութ­յան այլ ժո­ղո­վուրդ­նե­րի հետ միա­սին: Մենք հաղ­թա­նա­կած ժո­ղո­վուրդ ենք եւ ոչ ոք ի­րա­վունք չու­նի մե­զա­նից խլել այդ պատ­վա­վոր կո­չու­մը»,- նշեց Հայկ Բա­բու­խան­յա­նը: Ընդ ո­րում, դա աս­վում է այն ժա­մա­նակ, երբ Նի­կո­լը եւ նրան ձայ­նակ­ցող­նե­րը փոր­ձում են մեր ժո­ղովր­դին ներ­կա­յաց­նել որ­պես վախ­կոտ ու անվս­տա­հե­լի, նույ­նիսկ դա­վա­ճան դաշ­նա­կից, ո­րը թշնա­մու սպառ­նա­լի­քի ներ­քո հանձ­նում է իր հո­ղե­րը, իսկ Ա­րեւ­մուտ­քի ճնշման արդ­յուն­քում դա­վա­ճա­նում է իր դա­րա­վոր դաշ­նակ­ցին:

­Վե­րո­հիշ­յալ կոն­ֆե­րան­սը նպա­տակ ու­ներ նաեւ պա­տաս­խան տալ բո­լոր նրանց, ով­քեր փոր­ձում են նսե­մաց­նել մեծ հաղ­թա­նա­կի նշա­նա­կութ­յու­նը մեր ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րում: Այդ­պի­սի­նե­րը կան ոչ միայն նի­կո­լա­կան ճամ­բա­րում, այ­լեւ, այս­պես կոչ­ված, ընդ­դի­մա­դիր: Թեեւ, պետք է պարզ հաս­կա­նալ, որ ե­թե իրենց ընդ­դի­մա­դիր  ան­վա­նող­նե­րը կրկնում են Նի­կո­լի հա­կա­ռու­սա­կան թե­զե­րը, ա­պա հաս­կա­նա­լի է, որ ոչ մի ընդ­դի­մա­դիր էլ չեն, այլ Նի­կո­լի ան­մի­ջա­կան գա­ղա­փա­րա­կիցն են եւ կա­ռա­վար­վում են նույն կենտ­րոն­նե­րից, ինչ Նի­կո­լը:

«­Հայ ժո­ղո­վուր­դը չի կի­սում այն ստոր դրսե­ւո­րում­նե­րը, ո­րոն­ցով ո­մանք փոր­ձում են մաս­նա­տել մեր բա­րե­կա­մութ­յու­նը Ռու­սաս­տա­նի հետ, մենք դա թույլ չենք տա»,- հայ­տա­րա­րեց Հ. Բա­բու­խան­յա­նը: Այ­սօր այս հայ­տա­րա­րութ­յան նշա­նա­կութ­յու­նը ա­ռա­վել կա­րե­ւոր է, որ­պես­զի Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նը զավ­թած խուն­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի եւ նրանց իբր ընդ­դի­մա­դիր ձե­ւա­ցող­նե­րի հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը չկա­պակց­վեն ամ­բողջ ժո­ղովր­դի ան­վան հետ: Ինչ­պես նշեց հռե­տո­րը, հայ ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նութ­յու­նը Ռու­սաս­տա­նի մեջ են տես­նում մեր երկ­րի ան­կա­խութ­յան ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան ե­րաշ­խա­վո­րը: Իսկ ինչ վե­րա­բե­րում է Ա­րեւ­մուտ­քին, ա­պա Ա­րեւ­մուտ­քը Հա­յաս­տա­նի պատ­մութ­յան մեջ ոչ մի ան­գամ չի ե­կել մեր ժո­ղովր­դին օգ­նութ­յան եւ Հա­յաս­տա­նը ու հայ ժո­ղո­վուր­դը Ա­րեւ­մուտ­քի խա­ղում ըն­դա­մե­նը ման­րադ­րամ է Ռու­սաս­տա­նին վնաս հասց­նե­լու գոր­ծում:

ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԵՎ ՈՐՊԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ

Իր ե­լույ­թում Շարժ­ման կա­նանց խորհր­դի նա­խա­գահ Ալ­լա Հա­կոբ­յա­նը հուզ­ված նշեց. «Ես ` որ­պես հայ և­ որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, հայ­տա­րա­րում եմ, որ ա­մա­չում եմ ԵՄ ան­դամ պե­տութ­յուն­նե­րի խորհր­դա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի հա­մա­ժո­ղո­վում ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­լեն Սի­մոն­յա­նի ե­լույ­թի հա­մար, Իս­պա­նիա­յում ապ­րի­լի 22-ին»։ Տի­կին Հա­կոբ­յա­նը, մեջ­բե­րե­լով Նի­կո­լի ցե­ղաս­պա­նութ­յան հի­շա­տա­կի օր­վա ու­ղեր­ձի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման դեմ ար­տա­բե­րած դրույթ­նե­րը ա­սաց.«Ես նաև ա­մա­չում եմ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան 109-րդ տա­րե­լի­ցի կա­պակ­ցութ­յամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նի ու­ղեր­ձից, ո­րում նա ա­ռա­ջար­կում է «հաղ­թա­հա­րել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հու­զա­կան ցնցու­մը» և «Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ըն­կա­լու­մը կա­պել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կեն­սա­կան շա­հե­րի հետ»։ Ա­վե­լին, նա մեզ՝ թուր­քե­րի կող­մից մորթ­ված հա­յե­րի ժա­ռանգ­նե­րին, հրա­վի­րում է «դա­դա­րեց­նել հայ­րե­նիք փնտրել»։ Այս­տեղ կա ըն­դա­մե­նը մեկ տե­ղին բառ` խայ­տա­ռա­կութ­յուն: Եվ ես, ի ու­շադ­րութ­յուն ամ­բողջ աշ­խար­հի, հայ­տա­րա­րում եմ, որ հայ ժո­ղո­վուր­դը ոչ Ա­լեն Սի­մոն­յանն է, ոչ էլ Նի­կոլ Փա­շին­յա­նը` իր Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նագ­րով»։

­Պատ­մութ­յան կա­րե­ւո­րա­գույն ի­րա­դա­րա­ձութ­յուն­նե­րի կեղ­ծա­րար­նե­րը պետք է ստա­նան դրանց ար­ժա­նի հա­կադ­րութ­յու­նը: Այդ դրույ­թին էր նվիր­ված պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Գ­րի­գոր Բա­լա­սան­յա­նի ե­լույ­թը, իսկ ռազ­մա­կան փոր­ձա­գետ Հայ Նա­հա­պետ­յա­նը անդ­րա­դար­ձավ այն հար­ցին, թե ինչ­պես ներ­կա­յիս ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­կա­ռու­սա­կա­նութ­յու­նը հան­գեց­րեց Ար­ցա­խի հար­ցում ծան­րա­գույն հե­տե­ւանք­նե­րի:

Ի հե­ճուկս նի­կո­լազ­գի­նե­րի` կոն­ֆե­րան­սի ամ­բողջ ըն­թաց­քում կար­միր թե­լով անց­նում էր ոչ միայն հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման, այ­լեւ`դրա հետ ան­մի­ջա­պես փոխ­կա­պակց­ված` Ար­ցա­խի: Ներ­կա­նե­րը ծա­փե­րով ող­ջու­նե­ցին Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րին ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րին, ով­քեր ներ­կա էին կոն­ֆե­րան­սին: Իսկ կոն­ֆե­րան­սի ամ­փո­փագ­րում նշվում է. «Մենք չենք ճա­նա­չում Փա­շին­յա­նի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը Պ­րա­հա­յում Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի տա­րածք ճա­նա­չե­լու վե­րա­բեր­յալ եւ կոչ ենք ա­նում ՀՀ դա­տա­խա­զութ­յա­նը ար­ձա­գան­քել օ­րենս­րութ­յան խախտ­մա­նը»:

ԻՍԿ ՈՎ ՈՒՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Ու­ժեղ Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Միութ­յան» Շար­ժու­մը պարզ եւ հստակ ներ­կա­յաց­նում է իր ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը: Այն նե­րա­ռում է Ռու­սաս­տա­նի հետ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­կանգ­նում, ընդ­հուպ  Հա­յաս­տա­նի ան­դա­մագ­րու­մը Միու­թե­նա­կան պե­տութ­յա­նը: Հենց այդ ճա­նա­պար­հով է Շար­ժու­մը պատ­րաստ­վում պաշտ­պա­նել Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը եւ ինք­նիշ­խա­նութ­յու­նը, ինչ­պես նաեւ մեր ազ­գա­յին ինք­նութ­յու­նը: Ընդ ո­րում, կոն­ֆե­րան­սի մաս­նա­կից­նե­րը ոչ միայն չեն պատ­րաստ­վում մո­ռա­նալ Ար­ցա­խի հար­ցը, այլ կոչ են ա­նում Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յա­նը չնվա­զեց­նել ՌԴ-ի ռազ­մա­կան մաս­նակ­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նում եւ Ար­ցա­խում: Կոն­ֆե­րան­սի ամ­փո­փագ­րում նշված է նաեւ, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը պետք է զար­գա­նան ոչ միայն անվ­տան­գութ­յան ու ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան դաշ­տում, այլ նաեւ մշա­կույ­թի եւ կրթութ­յան ո­լորտ­նե­րում:

Ըստ էութ­յան, սա Նի­կո­լի ու ՔՊ-ա­կան­նե­րի ու­ղիղ հա­կա­դիր քա­ղա­քա­կան ծրա­գիրն է: Եվ այս կա­պակ­ցութ­յամբ պետք է նշել, որ ՀՀ քա­ղա­քա­կան դաշ­տում, բա­ցի այս եր­կու ի­րար հա­կա­դիր ծրագ­րե­րից գրե­թե այլ ծրա­գիր ներ­կա­յաց­ված չէ: Ի­հար­կե, ծրա­գիր ա­սե­լով` պետք է հաս­կա­նալ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ճա­նա­պար­հա­յին քար­տեզ, որ­տեղ քայլ առ քայլ նկա­րագր­ված են իշ­խա­նութ­յան ձգտող քա­ղա­քա­կան ու­ժի քայլ առ քայլ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը եր­կի­րը խո­րը ճգնա­ժա­մից դուրս բե­րե­լու ուղ­ղութ­յամբ: Ցա­վոք սրտի, այ­սօր Նի­կո­լի դեմ ընդվ­զում­նե­րի մաս­նա­կից­նե­րը ու­նեն ըն­դա­մե­նը մեկ քայլ այդ ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի մեջ` հա­նել Նի­կո­լին: Իսկ թե ո՞րն է լի­նե­լու երկ­րորդ քայ­լը, չի աս­վում: Կա՛մ ընդվ­զող­նե­րը դա չգի­տեն, կա՛մ էլ` գի­տեն, բայց թա­քուն են պա­հում, որ­պես­զի ժո­ղո­վուր­դը նրան­ցից չհիաս­թափ­վի, քա­նի որ Նի­կո­լին քննա­դա­տող­նե­րի մեծ մա­սը իշ­խա­նութ­յան գա­լուց կշա­րու­նա­կի հենց նույն Նի­կո­լի գոր­ծը, մի քիչ ա­վե­լի ա­րագ կամ դան­դաղ, ո­րոշ ե­րագ­նե­րով տար­բեր­վող, սա­կայն իր էութ­յան մեջ Նի­կո­լին կրկնող:

­Մենք բազ­միցս նշել ենք ե­կե­ղե­ցու կա­րե­ւո­րա­գույն դե­րը հայ ժո­ղովր­դի հա­մախմբ­ման գոր­ծում: Սա­կայն նկա­տե­լի է, որ ե­կե­ղե­ցու տար­բեր բարձ­րաս­տի­ճան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ հան­դես են գա­լիս ի­րա­րից բա­վա­կա­նին լուրջ տար­բեր­վող գա­ղա­փա­րա­կան դրույթ­նե­րով: Ա­վե­լին, ե­կե­ղե­ցին, թեեւ, քննա­դա­տում է Նի­կո­լին հող հանձ­նե­լու, ազ­գա­յին նպա­տակ­նե­րից ու ինք­նութ­յու­նից հրա­ժար­վե­լու հա­մար, սա­կայն այդ­պես էլ մինչ օրս չի նշում, իսկ թե ո՞րն է այդ կոր­ծա­նա­րար ճա­նա­պար­հից դուրս գա­լու եւ դե­պի ու­ժեղ ու հա­յե­ցի Հա­յաս­տան գնա­լու ու­ղին: Իսկ քա­նի դա դեռ չկա եւ քա­նի հայ հա­սա­րա­կա­կան մտքի թռիչ­քը հաս­նում է միեւ­նույն բարձ­րա­կե­տին` «չլի­նի Նի­կո­լը, ով ու­զում է լի­նի», կրկնվում է 2018 թվա­կա­նի ժո­ղովր­դի հան­դեպ մա­նի­պու­լա­ցիան, ո­րի արդ­յուն­քում իշ­խա­նութ­յան բեր­վեց Նի­կո­լը: Այս ան­գամ կա­րող է իշ­խա­նութ­յան բեր­վել «երկ­րորդ Նի­կոլ»` հա­մա­պա­տաս­խան կոր­ծա­նիչ հե­տե­ւանքնե­րով Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նութ­յան եւ հայ ժո­ղովր­դի հա­մար:

ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 



«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода