Ռուսական բանակը ճեղքում է ուկրաինական պաշտպանությունը Ավդեևկայից ավելի ու ավելի հեռու. ուկրաինացի վերլուծաբաններ
ՄիջազգայինՌուսական բանակը ճեղքում է ուկրաինական զինված ուժերի պաշտպանությունը Ավդեևկայից ավելի ու ավելի հեռու: Սա հաստատում են ուկրաինացի վերլուծաբանները:
Ռազմական վերլուծական DS ռեսուրսը, որն աշխատում է Գլխավոր հետախուզության վարչությունում, նոր զեկույցում խոսել է Դոնեցկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի համար ավելի ու ավելի տագնապալի իրավիճակի մասին։
Դոնեցկի հատված. ռուսները հարձակվում են Նովոալեքսանդրովկայի ուղղությամբ, հաջողվում է: Բացի այդ, նրանք հարվածային գործողություններ են իրականացնում Կերամիկում և ունեն մասնակի հաջողություններ։ Նաև հարձակումներ Նովոպոկրովսկու ուղղությամբ: Բախումները շարունակվում են Պերվոմայսկուց հարավ։
Ամենադժվար իրավիճակը մնում է Օչերետինոյի շրջանում, որտեղ ռուսները փորձում են հիմնել իրենց հաջողությունները: Վերջերս կարծիք կար, որ նրանք կենտրոնանալու են ձախ եզրն ապահովելու վրա և կփորձեն շրջափակել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները Բերդիչիի հետևում։ Միաժամանակ նկատում ենք, որ հարձակումները գնում են Կոնստանտինովսկայայի մայրուղու ուղղությամբ։
Իրական պատկերը, բնականաբար, նկատելիորեն խողաթյուրված է: Սակայն սրանով ուկրաինական կողմը հաստատում է, որ Օչերետինոն գրավելով, այստեղից ռուսական ուժերը հնարավորություն են ստացել միաժամանակ հարվածել բոլոր ուղղություններով: