Դիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում
ՄշակութայինՀարցազրույց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ – Տիկին Պետրոսյան, համացանցից տեղեկացանք, որ «Բալետ 2021»-ը հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացնում է Շառլ Ազնավուրի «Լա բոհեմ» բալետը եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան: Ինչո՞ւ հենց Մարզահամերգային համալիրում: – Բալետային արվեստը մշտական զարգացման մեջ է եւ այս պնդման լավագույն օրինակներից է Ակրամ Խանի «Ժիզել» բալետի բացառիկ մեկնաբանությունը, որը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա շուտով՝ մայիսի 10, 11-ին Ազգային օպերային թատրոնում դիտելու Անգլիայի ազգային բալետի կատարմամբ: Սակայն արվեստի ժամանակակից գործերի եզակի միջազգային հյուրախաղերը բավական չեն զարգացնելու հայ հասարակության գեղագիտական ճաշակը, աբստրակտ մտածելակերպը եւ հանդիսանալու ազգային ոգու ոգեշնչման աղբյուր
Համակարգային լուծումներ են անհրաժեշտ՝ դիվերսիֆիկացնելու բալետային արվեստի ոլորտը Հայաստանում, նպաստելու ժամանակակից հայ խորեոգրաֆիկ մտքի եւ արտիստների կատարողական հմտությունների զարգացմանը, եւ, ամենակարեւորը, երիտասարդ խորեոգրաֆների համար ստեղծագործական միտքը եւ կարողությունները զարգացնելու եւ իրացնելու հարթակի ստեղծմանը: «Բալետ 2021» հիմնադրամը մշտապես հավատարիմ է եղել այս նպատակների իրագործմանը: Բազմաթիվ իրականացված ծրագրերը հստակ ցույց են տալիս «Բալետ 2021»-ի կարողությունը նախաձեռնել, ստեղծել եւ իրականացնել բազմատեսակ մշակութային ծրագրեր, որոնք ծառայում են հանրությանը, ինչպես նաեւ նպաստում են Հայաստանում արվեստի զարգացմանը: Այդ ծրագրերից են խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ Արեգակներ» բալետը, որը հայկական կատարողական արվեստի մինչ այժմ միակ գործն է, որը ներկայացնում է հայկական արվեստը եւ մշակութային ժառանգությունը 60 միլիոն բաժանորդ ունեցող ֆրանսիական Mezzo TV-ի եթերում: 2023թ. «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հետ համատեղ իրականացրել ենք «Երիտասարդ խորեոգրաֆների երեկո» նախաձեռնությունը: Ի դեպ, հիշեցնենք 2017թ. Շառլ Ազնավուրին նվիրված «Լա բոհեմ» բալետային ներկայացումը, որի պրեմիերային մեծանուն շանսոնյեն անձամբ էր ներկա գտնվել: Ձեռքբերումների զարգացման շարունակականությունը եւ երկարաժամկետ ազդեցությունն ապահովելու նպատակով բացառիկ համագործակցություն է ձեւավորվել Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի եւ «Բալետ 2021» հիմնադրամի միջեւ: Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը՝ ի դեմս տնօրեն Կարեն Ղազարյանի, շատ լավ պատկերացում ունի ժամանակակից արվեստի զարգացման հիմնախնդիրների, դրանց լուծման հեռանկարների եւ ռազմավարության վերաբերյալ: Մարզահամերգային համալիրը՝ իր ողջ ենթակառուցվածքով եւ պրոֆեսիոնալ անձնակազմով նոր հարթակ կհանդիսանա նորարար արվեստի գործեր ստեղծելու եւ հայ հանդիսատեսին, ինչպես նաեւ երկրի հյուրերին ներկայանալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/05/01/1415980/
© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից