Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված է
ՄիջազգայինՕչերետինոյից հարավ` Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված է: Երեկ կատաղի մարտերը շարունակվել են Նետայլովո բնակավայրի տարածքում, որն այսօր առավետվա դրությամբ հիմնականում արդեն ռուսական ուժերի ձեռքին է: Մեծ հավանականությամբ, այսօր ռուսական ուժերը ավարտին կհասցնեն այս գծի ճեղքումն ամբողջությամբ, որից հետո կսկսվի հարձակումը բուն Կառլովկայի վրա։
Միաժամանակ ռուսական ուժերը երեկ ավարտին հասցրեցին Դոնեցկի տիրույթում ուկրաինական վերջին խոշոր բնակավայրի` Կրասնոգորովկայի հրակայուն իրերի գործարանի տարածքի մաքրումը, արդեն հասցրել են նաեւ վերախմբավորվել, եւ ամեն ինչ խոսում է, որ վերսկսվում է այս քաղաքի հյուսիսային հատվածի գրոհը:
Այս երկու օպերացիաների հաջողության դեպքում ուկրաինական ուժերն առնվազն ոչ հուսալի հեռանկար խոստացող կիսաօղակի մեջ են մնում Կառլովկա-Կրասնոգորովկա ընդհանուր ուղղւթյամբ, եւ զուգահեռ նման կիսաօղակ է ստեղծվում նաեւ Կառլովկա-Օչերետինո ուղղությամբ (երկրորդ քարտեզում):