Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուր
ՄիջազգայինԸստ մի շարք աղբյուրների, Ֆրանսիացի և գերմանացի վարձկանները մարտի մեջ մտել Չասով Յարի մոտ:
Տեղից հաղորդվում է, որ անտառտնտեսության տարածքում՝ Չասով Յարի հարավային մատույցներում, հրաձգային մարտում ռուս դեսանտայինները հանդիպել են վարձկանների խմբերի։
«Սակայն դրանք այն օտարերկրյա վարձկանները չէին, որոնք Ուկրաինա էին եկել փող աշխատելու և իրենց կյանքին սպառնացող առաջին իսկ վտանգի դեպքում փախչում էին դիրքերից։ Այս դեպքում մեջ են մտնել պատրաստված, բարձր մոտիվացիայով և գաղափարական մարտիկներ, այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ի երկրների պրոֆեսիոնալ զինվորականներ։
Չասով Յար օտարերկրյա վարձկանների ժամանման մասին առաջին հաղորդագրությունները (ռադիոգաղտնալսումների հիման վրա) հասել են մոտ մեկ ամիս առաջ, բայց հետո լրիվ անհասկանալի էր, թե դրանք ինչ ստորաբաժանումներ են։ Համարձակվում ենք ենթադրել, որ դեսանտայինները հանդիպել են ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի ներկայացուցիչների հետ, որոնք, ըստ Military Chronicle-ի, նախկինում տեղափոխվել էին Սլավյանսկ։ Ըստ երևույթին, ստորաբաժանումը, որն ի սկզբանե նախատեսվում էր օգտագործել Սլավյանսկի պաշտպանության համար (ճակատային ճեղքման դեպքում), այժմ ներգրավված է Չասով Յարի պաշտպանությանը, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի իրավիճակը օրեցօր վատթարանում է։
Եթե դա իսկապես այդպես է, ապա երեկ Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները (մինչև 7 հոգի)»,- հայտնում է աղբյուրը: