Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեց Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի ՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Էբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАСС Իրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Սարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը

Դիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ Վեհափառ

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։

«Հաղթական անցյալի ներշնչանքով, և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:

Ցավալի կորուստների և դառն պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը:

Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան:

Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։

Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»,- ասվում է ուղերձում։



Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода