Նիկոլի վերջի՞ն դավաճանությունը
ՀասարակությունԻնչպես այսօր բացահայտեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Նիկոլը երեկ դիմել է Պուտինին` Ռուսաստանի Դաշնության զինվորներն ու սահմանապահներին Հայաստանի արեւելյան սահմանից հանելու համար: Այն դեպքում, երբ դեռ 2020 թվականի աշնանը հենց Նիկոլի խնդրանքով էին ռուսական ուժերը տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին: Ընդ որում, հիմա փորձում է ռուսական զորքերին հեռացնել, բայց այդտեղ թողնելով եվրոպական շպիոն դիտորդներին:
«Փաշինյանն ասել է, որ ներկայում փոփոխված պայմանների պատճառով ՌԴ զինվորականների տեղակայման անհրաժեշտություն այլևս չկա: Ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ու պարզ հարց կա. եթե պայմաններն այնքպես են փոխվել, այսինքն, ռիսկերն այնքան են նվազել, որ որ ռուսական ուժերի ներկայությունն ավելորդ է, ապա ինչո՞ւ պետք է մնան արեւմտյան դիտորդ կոչվածները:
Կամ այսպես. Նիկոլն ինքն էր նախօրեին «վիզ դրած» համոզում, որ հայ-ադրբեջանական սահմանենրի պատերազմական վտանգներն ամենեւին էլ վերացած չեն: Ընդ որում, նա չի կարողանում երաշխավորել, որ անդամ սահմանազատման դեպքում, այն էլ` ներկայիս տեսքով միակողմանի սահմանազատման, պատերազմի ռիսկերը կվերանան: Ուրեմն, այդ ի՞նչ պայման է փոխվել...
Իսկ ռուսական բանակը, լավ թե վատ, միակ կառույցն է, որի վրա ռազմական սրացումների դեպքում դեռ կարող ենք որոշակի հույսեր դնել: Առավել եւս, որ օդից կախված են թողել ՀԱՊԿ ուժերի տեղակայման հարցը, որը նորից ինչ-որ առումով մեզ համար անվտանգային հարց կարող էր լուծել: Ու այս վիճակում մեկ կողմ կա, որին ձեռնտու է ռուսների հեռանալն այդ գոտուց` Ադրբեջանին: Ամեն դեպքում, քանի դեռ չկա «խաղաղության պայմանագիր» կոչվածը, որը միգուցե որոշակի իրավական երաշխիքներ կարող է տալ:
Արդյունքում Նիկոլը, որ այդպես էլ չի կարողանում հասնել ռեալ սահմանազատման, չի տակիս որեւէ ռեալ երաշխիք, «խաղաղության պայմանագրի» մասին խոսում է երազանքների մակարդակով, գնում ու Պուտինից խնդրում է, թե զորքերդ հան հայ-ադրբեջանական սահմանից: Մի բան, որը, կրկնենք, պետք է բացառապես Ադրբեջանին: Ի՞նչ անուն կարող ենք տալ նման արարքին, եթե ոչ դավաճանություն: Ու սա վերջի՞ն դավաճանությունն է. կասկածում ենք: