Ոչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն Բադալյան
ՆերքաղաքականԱդրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն գրում է. «Եթե հարեւան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում եւ սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը: Քաոսից, անարխիայից եւ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար` կարծում եմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության կարեւորությունը, կարող են դիտարկել այս երկրի սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը` օրինական կառավարությանը աջակցելու համար»:
Անդրադառնալով այս հայտարարությանը` «Իրավունք»-ը զրուցել է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ, ով կարծում է, որ թշնամին վտանգ է զգում իշխանափոխությունից:
«Իշխանափոխությունը, կարելի է ասել, թշնամու համար վտանգ է, որովհետեւ նրանք չգիտեն, թե իշխանափոխությունից հետո ով կգա իշխանության գլուխ եւ ինչ քաղաքականություն կիրականացնի: Քանի որ ներկա իշխանության քաղաքականությունն իրենց համար հասկանալի եւ ընդունելի է, ապա նոր իշխանությունը կարող է գալ եւ լրիվ այլ քաղաքականություն իրականացնել, դրա համար փորձում են աջակցել»,- ասաց Բադալյանը
Զրուցակցի խոսքով` շարժման PR «կոմպանյան» լավ է կազմակերպված, իսկ կազմակերպչական մասի վրա կարծում է, որ դեռ աշխատելու տեղ կա:
«Ոչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ, դա բազմաթիվ հանգամանքներից է կախված` ունի՞ արտաքին աջակցություն կամ` չունի, ի՞նչ ձեւով կիրականացվի կազմակերպչական գործունեությունը եւ այլն: Այդ ամենը կախված է տարբեր հանգամանքներից, գողծողություններից, որն այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, թե հաջողել է: Իշխանական կողմի արձագանքն էլ չեմ կարող ասել, իրենց հետ չեմ շփվում, իրենք լուսանկարներ են հրապարակում գրությամբ, բայց արդյոք վախեցած են, թե` ոչ, չեմ կարող ասել», - նշեց քաղտեխնոլոգը:
Բադալյանի խոսքով` շարժման աճը կախված է աշխատանքի որակից, որակ կապահովեն` կաճի, որակ չեն ապահովի` կմարի:
ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ