 |
ՀԻՄԱ ԻՆՉ,
ՎԱԶԳԵՆԸ ԼԵՎՈՆԻ ՀԵՏ Է
ՙԸնդունեք, որ այն հաղթանակը, որ լինելու է փետրվարի 19-ին միայն իմ հաղթանակը չի,- ընտրողների հետ ունեցած հանդիպումներից մեկում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավելացնելով,- այդ հաղթանակը չի լինելու վրեժխնդրություն, հաղթելու եք հանուն Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հիշատակի վերականգնման՚:
Թե ինչ բարոյական իրավունքներ ունի պարոն Տեր-Պետրոսյանը խոսել հայ ժողովրդի այդ երկու մեծագույն զավակների հիշատակի ՙվերականգնումից՚ ու նախընտրական քարոզների մեջ ներառել, հարցի մի կողմն է: Բայց նման հիշատակումները բազմիցս են եղել, անգամ ԼՏՊ-ի կողմից հնչեցվել են մոտավորապես այսպիսի հայտարարություններ, թե ՙԱյս հաղթանակը լինելու է Կարեն Դեմիրճյանի, գումարած Վազգեն Սարգսյանի հաղթանակը, նրանք մեզ հետ են՚ եվ այլն: Ուրեմն հարկ է հասկանալ, թե 1998-ին Լեւոնի բռնապետական իշխանությունը տապալած համաժողովրդական հզոր շարժման առանցքային առաջնորդներից մեկը` Վազգեն Սարգսյանը, ինչպես կարող է ոգեպես լինել ԼՏՊ-ի կողքին:
Նույն նախընտրական հանդիպումներից մեկում, պատասխանելով հարցին, թե ՙԻնչո±ւ 1998-ին հրաժական տվեցիք՚, Լ. Տեր-Պետրոսյանը պատասխանեց. ՙԱյն ժամանակ եկողները համաձայն չէին Ղարաբաղի խնդրում իմ ծրագրի հետ եւ հայտարարում էին, որ իրենք ավելի լավ ու հաղթող ծրագիր ունեն: Որպեսզի հետո ինձ չմեղադրեին այն բանում, որ ես նրանց իրենց հաղթող ծրագիրն իրագործելու շանսը չեմ տվել, ես հեռացա: Անցել է 10 տարի: Կա± այսօր այդ հաղթական տարբերակը՚:
ՙԱյն ժամանակ եկողները՚ արտահայտության տակ նախ եւ առաջ պետք է նկատի առնել նաեւ Վազգեն Սարգսյանին: Թերեւս, ինչպես տապալման օրերին, այնպես էլ ներկայումս, Ղարաբաղի հարցում ԼՏՊ-ն իր կարծիքը չի փոխել: Կարելի է ներկայացնել մի շարք փաստեր, մասնավորապես.
ՀՈԿՏԵՄԲԵՐ, 1997Թ.
ՙՂարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար, նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության եւ մանավանդ հարեւան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ՚:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
26 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2007
ՙՍտատուս-քվոն ոչ թե քարտեզ է, ոչ թե զինադադարի գիծ, այլ ուժերի կայուն հավասարակշռություն: Այս տեսանկյունից հարցը դիտարկելիս, ցավով պետք է արձանագրել, որ մենք գտնվում ենք բավականին մտահոգիչ, եթե չասենք, անմխիթար վիճակում: Եթե սրանից տասը տարի առաջ Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց մարդկային, տնտեսական եւ ռազմական ռեսուրսներով քիչ թե շատ համադրելի ուժեր էին, ապա այսօր, նույն չափորոշիչներով, նրանց միջեւ առաջացել է ահռելի ճեղքվածք, որը խորանալու միտում ունի: Մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ բոլոր բնագավառներում Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը տարեցտարի ավելի ու ավելի ետ են մնում Ադրբեջանի զարգացման տեմպերից՚:
***
ՙԻնչպես բազմիցս առիթ ունեցել եմ ընդգծելու, Հայոց պետականության առջեւ կանգնած գերագույն խնդիրն է, քանզի գերազանցապես դրանից է կախված թե° Հայաստանի ու Արցախի ապագան, թե° մեր երկրների տնտեսական բարգավաճումը, եւ թե° հայ ժողովրդի բարօրությունը՚:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Իսկ Վազգեն Սարգսյանը ներկայացնում էր ԼՏՊ-ի նման արտահայտություններին ուղղակի հակառակ մտքեր, օրինակ.
29 ՀՈՒՆՎԱՐ, 1998Թ.
ՙՏեղափոխելով հարցը սոցիալական, անձնական, բարոյական դաշտեր, ըստ էության, սեպ է խրվում ժողովրդի երկու մասերիª արցախահայության եւ հայաստանահայության միջեւ: Ակնարկելով սոցիալական պայթյունի մասին, պատճառաբանելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը Ղարաբաղի հարցովª մենք ուղղակի մեր հասարակությանն այդ կարծիքին ենք մղում՚
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ
Հարգելի ընթերցող
Փետրվարի 4-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր վճռով ինձ եւ Գեղամ Գրիգորյանին վերականգնեց ՙԻրավունք՚ թերթի համապատասխանաբար գլխավոր խմբագրի եւ տնօրենի պաշտոններում: Գրեթե մեկ տարի պահանջվեց, որպեսզի արդարադատության ու բարոյականության չափանիշներից եւ տարրական տրամաբանությունից բխող վճիռ կայացվի: Բայց այնուամենայնիվ, ինչպես ասվում է լավ է ուշ, քան երբեք:
ՙԻրավունք՚ թերթի 18-ամյա պատմությունում եղել էր դեպք, որ գրեթե մեկ տարի թերթը ֆինանսական պատճառներով լույս չէր տեսել` 1992-ին, սակայն երբեւէ դժվար էր պատկերացնել, որ այն կարող էր փաստացի զավթվել եւ վերածվել ապազգային ուժերի խոսափողի:
Ինչեւէ, արդարարությունն ի վերջո հաղթանակեց, ու այսուհետ ընթերցողը իր սիրելի թերթի էջերին կրկին տեսնելու է այն հեղինակների ստորագրությունները, որոնք տեսել է տարիներ շարունակ: Իհարկե, ժամանակ ու ջանքեր կպահանջվի, որպեսզի գրեթե մեկ տարվա ասպատակության ենթարկված թերթն ամբողջովին վերականգնվի, բայց ամենակարեւորը այն փաստն է, որ մենք կրկին միասին ենք, ու այլեւս երբեք չենք բաժանվելու:
Մեր թերթը զավթած խմբակը այժմ դիմադրության վերջին հուսահատ ճիգերն է գործադրում: Մասնավորապես նրանք փետրվարի 5-ին լույս են ընծայել կեղծված ՙԻրավունք՚:
Բայց բոլոր դեպքերում այլեւս ոչինչ ու ոչ ոք ի զորու չեն լինելու խանգարել ՙԻրավունքի՚ ստեղծագործական կորիզի եւ ընթերցողների ազատ հաղորդակցությանը: ՙԻրավունքը՚ շարունակելու է իր հաղթական երթը` ընթերցողներին ապահովելով բազմակողմանի, անաչառ եւ ազնիվ տեղեկատվությամբ: Թերթը շարունակելու է այն գիծը, որը ունեցել է միշտ, վերհանելու է այն ամենը, ինչը խանգարում է մեր հանրության բնականոն առաջընթացին, ներկայացնելու է մեր երկրի բոլոր ոլորտների լուսավոր ու ստվերոտ կողմերը, կրկին ու կրկին պաշտպանելու է ընթերցողի` քաջատեղյակ լինելու եւ ճշմարիտ տեղեկատվության հիման վրա ինքնուրույն եզրահանգումներ անելու բնական ու անօտարելի իրավունքը: ՙԻրավունքը՚ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր մինչեւ 2007թ. փետրվարի 20-ը, շարունակելու է զենք լինել ընթերցողի ձեռքին:
ՙԻրավունքի՚ գլխավոր խմբագիր`
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՙԻՐԱՎՈՒՆՔ՚ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ
ԵՎ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գրեթե մեկ տարի առաջ` 2007թ. փետրվարի 20-ից ՙԻրավունք՚ թերթի օրինական խմբագրակազմը ապօրինաբար, իրավական բազում նորմերի ոտնահարմամբ եւ կոռումպացված չինովնիկների միջամտությամբ զրկվեց աշխատելու հնարավորությունից: Պահանջվեց երկարատեւ իրավական գործընթաց, որպեսզի գլխավոր խմբագիրը եւ տնօրենը օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով վերականգնվեն իրենց պաշտոններում:
Մեկ տարի առաջ բացահայտ կամայականությամբ ՙԻրավունքի՚ ղեկավարությանը եւ կոլեկտիվին ապօրինաբար վտարելու համար պահանջվեց ընդամենը մի քանի ժամ, իսկ ՙԻրավունք՚ թերթի օրինական ղեկավարների իրավունքների` դատական կարգով վերականգնումը ձգձգվեց գրեթե մեկ տարի: Դրա պատճառն այն է, որ օրինականության եւ բարոյականության բոլոր նորմերը ոտնահարած ՍԻՄ ինքնահռչակ ՙնախագահ՚ Հրանտ Խաչատրյանը օգտվել է եւ այժմ էլ շարունակում է օգտվել ազդեցիկ ինչ-ինչ պաշտոնյաների հովանավորությունից:
Թեեւ դատական վճիռը ուժի մեջ է արդեն 4-րդ օրը, սակայն համապատասխան իրավասու կառույցները հապաղում են իրագործել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը, Հրանտ Խաչատրյանը անպատիժ ձեւով շարունակում է չարամտորեն չկատարել դատարանի վճիռը եւ բոլոր միջոցներով խոչընդոտել ՍԻՄ բարձրագույն մարմնի` փետրվարի 9-ին կայանալիք համաժողովի նախապատրաստումը, առանց մեր մասնակցության եւ ստորագրության դրա իրավունքը չունեցող անձինք ուժի մեծ մտած հստակ դատական ակտի առկայության պայմաններում պատրաստում, տպագրում եւ տարածում են կեղծված ՙԻրավունք՚: Ավելին, մենք ստանում ենք ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ մեր` դատարանով վերականգնված պարտականությունները կատարելու դեպքում: Նշենք նաեւ, որ պետության կողմից ՙԻրավունք՚ թերթին անհատույց հատկացված տարածքում անցկացվում են թերթի հետ կապ չունեցող վճարովի միջոցառումներ, իսկ տարածքի մի մասն էլ բռնազավթված է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի կողմից: Արդյունքում` ՙԻրավունքի՚ այս համարը մենք հարկադրված ենք լույս ընծայել խմբագրության տարածքից դուրս:
Ելնելով ստեղծված իրավիճակից` պահանջում ենք պետական իրավասու կառույցներից դադարեցնել դատական ակտի սաբոտաժը եւ անհապաղ ի կատար ածել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Հակառակ պարագայում ՙԻրավունք՚ թերթի եւ նրա կոլեկտիվի օրինական շահերը պաշտպանելու համար մեզ իրավունք ենք վերապահում դիմելու ցանկացած գործողությունների, եւ այդ գործողությունների հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է դատարանի վճռի կատարումից խուսափող կառույցների վրա:
Գլխավոր խմբագիր`
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Տնօրեն`
ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
07.02.2008.
ՍԻՄ-Ը ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Փետրվարի 6-ին ՍԻՄ կուսակցության անդամությունը կասեցված եւ կուսակցությունում մերժված Հրանտ Խաչատրյանի մասնակցությամբ վերջինիս նորաթուխ ՙկնքահայր՚ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, թե իբր ՍԻՄ-ը կարող է միանալ ԱԺՄ-ին:
Մի քանի քրեական գործերով անցնող եւ արդեն ամբաստանյալ Հրանտ Խաչատրյանի բարոյական կերպարը բոլորին հայտնի է: Հավանաբար, նման դեպքերի համար է ստեղծվել ՙքաղաքական պոռնիկ՚ տերմինը: 1988-ին այդ` քաղաքականությունից չհասկացող ՙգործիչը՚ գտնվում էր Արշակ Սադոյանի թեւի տակ, 1991-ին պաշտպանում էր Հանրապետական կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի թեկնածությունը, 1995-ին` ՀՅԴ-ին, 1996-ին` Վազգեն Մանուկյանին, 1998-ին` Ռոբերտ Քոչարյանին, 1999-ին` Արտաշես Գեղամյանին, 2002-ին` Արամ Կարապետյանին, 2003-ին` Ստեփան Դեմիրճյանին, 2007-ին` ՙԻմպիչմենտին՚, Արամ Զավենի Սարգսյանին եւ Հովհաննես Հովհաննիսյանին, այժմ էլ` Վազգեն Մանուկյանին: Այս փոփոխամտության վերաբերյալ եզրակացությունը թողնում եմ ընթերցողներին:
Նշեմ, որ նախագահական ընտրություններում ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը կարող է եւ կներկայացնի ՍԻՄ 19-րդ համագումարը, որը տեղի կունենա շաբաթ օրը` փետրվարի 9-ին: Մինչ օրս որեւէ կուսակցության կամ շարժման միանալու նպատակով ոչ մի քննարկում ՍԻՄ-ում տեղի չի ունեցել: Իսկ ռադիոինժեներ Հրանտ Խաչատրյանի ինքնակոչ հայտարարությունները բազմիցս պաշտոնապես հերքվել են ՍԻՄ կուսակցության կողմից: Այլ բան է, որ նա տեղ է գտել իր նման հասարակության կողմից մերժված գնացքից թռածների կողքին: Վազգեն Մանուկյանը բազմիցս զգուշացվել է իր գործողությունների ապօրինության եւ ՍԻՄ-ի հնարավորություններից ապօրինաբար օգտվելու անթույլատրելիության վերաբերյալ: Սակայն նա ոչ միայն հաճույքով հայտարարում է, իբր, ՍԻՄ-ի` իրեն աջակցելու մասին, այլեւ` պարզապես զավթել է ՙԻրավունք՚ թերթի աշխատասենյակներից մեկը: Այս գործելակերպը արդեն նմանվում է գրպանահատության: Պարզապես խորհուրդ կտայի իրենց ազգի լիդերներ պատկերացնող, ընտրությունների օրինականությունից բարբաջող գործիչներին պահպանել քաղաքական հիգիենայի տարրական կանոնները: Հակառակ դեպքում` նմաններն արդեն անվերադարձ հայտնվում են քաղաքական աղբանոցում:
ՍԻՄ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ա. ՍԻՐԵԿԱՆՅԱՆ
ԱԶԳԱԴԱՎ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԵԿՈՒՍԱՑՎԵՆ՚
Վերջերս տեղի ունեցավ ՀՀ պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի եւ իրավապահ մարմինների միավորման խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվեց Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների հարցը: Նիստին մասնակցողները միաձայն ընդունեցին պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Հ. Հովհաննիսյանի հրապարակած հայտարարությունը, ուր մասնավորապես ասված է.
ՙՄեր ժողովուրդը գտնվում է հայրենիքի բախտորոշ իրադարձության շեմին` ընտրելու հանրապետության նախագահին, որի գործունեությունից են կախված երկրի զարգացման, տնտեսության բոլոր բնագավառների վերելքի, ժողովրդի վիճակի բարելավման խնդիրները:
Մենք` վետերաններս, մեր զրկանքների, տառապանքների գնով, բայց եւ խանդավառ աշխատանքով ծաղկեցրինք հետամնաց Հայաստանը, այն դարձրեցինք աշխարհի առաջադեմ արդյունաբերական, գյուղատնտեսական, գիտության եւ մշակույթի երկիր: Մեր տասնյակ հազարավոր ընկերների կորստի, մեր արյան ու վերելքի գնով ֆաշիզմից փրկեցինք Հայաստանը, ազգերին ու ազգային պետություններին: Մեծ ու ավերիչ պատերազմից հետո կարճ ժամանակամիջոցում վերականգնեցինք ժողովրդական տնտեսությունը:
Բայց Խորհրդային Միության փլուզումից հետո հանրապետության գլուխ եկան ոչ ազգանվեր այրեր, իսկ այդ պատճառով Հայաստանը 2-3 տարվա ընթացքում շպրտվեց քարե դար: Եվ այդ` արժանապատվությունից զուրկ, ազգակործան ուժերը նորից գլուխ են բարձրացրել` խոստանալով բանակի թուլացման հաշվին բարելավել հարաբերությունները հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Նման ազգադավ ուժերը պետք է ընդմիշտ մեկուսացվեն ժողովրդից, իրենց բացարձակ թշնամանքի պատճառով:
Հայաստանը դարձել է աշխարհի աղքատ ու հետամնաց երկրներից մեկը, նրա ունեցած հարստությունները թալանված են, միլիոնից ավելի մեր հայրենակիցներ լքել են իրենց օջախները, հեռացել օտար երկրներ, հանրապետությունում տարածվել են հայ ժողովրդին անվայել այնպիսի մերժելի երեւույթներ, ինչպիսին են կաշառակերությունը, կոռուպցիան, ազգային ավանդույթների նկատմամբ արհամարհանքը, այլ կարգի ազգակործան ու անբարոյական երեւույթներ:
Այս պայամններում, ինչպես երբեք, մենք պետք է կատարենք ճիշտ ընտրություն` գերադասենք ազգային շահերը կուսակցական, խմբային, անհատական շահերից եւ ամբիցիաներից: Իրենց նպատակներին` իշխանության հասնելու համար, նախագահի պաշտոնի թեկնածուները առաջարկում են հրաշալի ծրագրեր, խոստումներ: Իսկ մենք` վետերաններս, ունենալով կյանքի հարուստ փորձ, ապրելով երկու հակադիր հասարակարգերում, գիտենք, որ այդ բոլոր խոստումները ունեն մի նպատակ` վերցնելու իշխանությունը:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՏԵՍԱԿԵՏՆԵՐՆ
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ
Անցած շաբաթ օրը ՀԴԿ-ն անցկացրել էր խորհրդի ընդլայնված նիստ` որոշելու կուսակցության դիրքորոշումը ՀՀ նախագահի ընտրություններում: Արդյունքում որոշվեց, որ կուսակցությունը որեւէ թեկնածուի չի սատարելու, սակայն անընդունելի համարվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Իսկ ՀԴԿ-ի դիրքորոշումը ներկայացնելու համար հրավիրվեց մամլո ասուլիս:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հայտնվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը:
ՙՄեր հարցումը ցույց է տվել, որ Տեր-Պետրոսյանը չի կարող երրորդից բարձր տեղ գրավելու հույս ունենալ՚,- ասաց Սարգսյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում:
Նրա խոսքերով, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները եւ տեսակետները չեն փոխվել նրա նախագահության շրջանից ի վեր եւ առաջվա պես անընդունելի են հասարակության համար:
ՙՔանի որ մեր կուսակցությունը միասնական վճիռ չկայացրեց որեւէ թեկնածուի աջակցելու կապակցությամբ, մեր կուսակցության անդամները սահմանափակված չեն իրենց ընտրության մեջ եւ չպետք է աջակցեն միայն առաջին նախագահին: Նրա թեկնածությանը բացահայտ աջակցելու դեպքում ՀԴԿ ցանկացած անդամ կհեռացվի կուսակցությունից՚,- ասաց Սարգսյանը:
ՀԴԿ ղեկավարը խիստ բացասական գնահատական տվեց Տեր-Պետրոսյանի առաջարկած` ղարաբաղյան հիմնահարցի լուծման մոդելին:
ՙՆա կոչ է անում բարեկամական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, ինչը Հայաստանի կողմից կպահանջի միակողմանի եւ անհիմն զիջումներ: Ընդ որում, Տեր-Պետրոսյանը դա բացատրում է նրանով, որ Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա, թեեւ բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չէ՚,- ընդգծեց Սարգսյանը:
ԱՄԵՐԻԿԱԲՆԱԿՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Սփյուռքահայությունը եւս ուշի-ուշով հետեւում է ՀՀ նախագահի ընտրության օրեցօր զարգացող գործընթացներին: Օրերս ԱՄՆ-ից զանգահարած նախագահի թեկնածուների գործունեությունը լուսաբանող ծրագրի ներկայացուցիչը մեր այն հարցին, թե ինչպիսի±ն է տրամադրվածությունը մեր հայրենակիցների շրջանում, ասաց. ՙԹեկնածուների թիվն այնքան շատ է, որ ինքնին բարդություններ է առաջանում` քարոզարշավի ընթացքին հետեւելու առումով:
Հայաշատ համայնքներում, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Հոլիվուդը, առավել մեծ է հետաքրքրությունը, այնտեղ ընտանիքները իրար մոտ են եւ ավելի համախմբված, ուստի եւ կարծիքներն ու քննարկումները եւս ավելի ընդգծված են: Առայժմ մտահոգությունը, որ ունի մեզ մոտ բնակչությունը, կապված է այստեղ ապրող ՀՀ քաղաքացիների ընտրությանը մասնակցելու մեթոդների հետ: Իրենց ձայներն այս կամ այն թեկնածուի օգտին անցկացնելու կամ փոշիացնելու մտավախություն կա, որն անհանգստացնում է ամերիկաբնակ ընտրողներին՚:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ
17 ՏԱՐԻ ԱՌԱՋ
11 ՆՈՅԵՄԲԵՐ 1991
ՙԵթե մեկ տարի հետո մեզ հաջողվի իրականացնել նշված ծրագրերի ¥սոցիալ¬տնտեսական ¬ խմբ.¤ երեք քառորդն անգամ« իսկ ես վստահ եմ« որ նման ունակությունների դրսեւորման դեպքում դա անպայման կհաջողվի« ապա մենք հաջորդ ձմեռնամուտը կնշենք անհամեմատ հաստատուն կեցվածքով եւ լավատեսական տրամադրությամբ£
Հակառակ դեպքում, ես պատրաստ եմ մեկ տարի անց հանրաքվեի միջոցով կրկին հայցելու մեր ժողովրդի վստահության քվեն՚£
Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆ«
Գերագույն խորհրդի հատուկ նիստ
11 ՏԱՐԻ ԱՌԱՋ
24 ՆՈՅԵՄԲԵՐ 1997
ՙԵս կարծում եմ« որ առավելագույնը« որ հնարավոր կլինի այս բյուջեով անելª կլինի անցյալ տարվա կենսամակարդակի պահպանումը« որին« անկեղծ ասած« ես այնքան էլ վստահ չեմ£ Եթե այս բյուջեն պահպանվի« ապա կարելի է խոսել ռեալ աշխատավարձերի որոշակի անկման մասին՚£
ՏԵՐ-ՀՈՒՍԻԿ ԼԱԶԱՐՅԱՆ
9 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1997Թ.
ՙԵս բազմիցս առիթներ եմ ունեցել մատնանշելու, որ Ազգային ժողովը հաճախ ընդունում է օրենքներ, որոնք չեն բխում ո°չ ազգային, ո°չ էլ պետական շահերից, այլ զուտ տնտեսաքաղաքական կլանների շահերից՚:
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
10 ՏԱՐԻ ԱՌԱՋ
ՀՈՒՆԻՍ 1998Թ.
ՙԵս համարում եմ, որ 1992-93թթ. ընթացքում Հայաստանում սրընթաց կազմավորվեց ու կայացավ կլանային համակարգը, որից հետո Հայաստանում որեւէ օրինական քաղաքական պրոցես չի եղել՚:
ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
ՙՆՊԱՏԱԿ ԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՎԱԼԵԼ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ՚
- ՀՀ առաջին նախագահը եւ ուրիշները եւս նշում են, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, նույնն են: Դուք է±լ նման կերպ եք մտածում:
- Նախ ասեմ, որ պիտի ամեն ինչ տեսնել իր ժամանակի մեջ եւ կարողանալ ճիշտ գնահատական տալ կատարված աշխատանքին: Եթե այդպես չվարվենք, կստացվի, որ մենք ծառերի ետեւում անտառը չենք տեսնում: Եվ պետք չէ մոռանալ, որ երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, երկիրը գտնվում էր շատ ծանր իրավիճակում, եւ նրան աննախանձելի ժառանգություն էր բաժին ընկել: Բայց պետք է նշել, որ, ի պատիվ Ռ. Քոչարյանի, այս 10 տարիների ընթացքում զգալի աշխատանքներ են կատարվել: Բնական է, որ կան բացթողումներ ու թերություններ, բայց 1997-1998թթ. եւ այսօրվա միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա: Իսկ այսօր, երբ Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի զարգացման ու բարեփոխումների երկրորդ փուլի ծրագիրը, հաշվի է առել, որ այդ տարիների ընթացքում հասել ենք մի նոր կարգավիճակի, պլատֆորմի, եւ մեր երկիրը դասվում է զարգացման որոշակի փուլ ունեցող երկրների շարքին, իսկ այսօր, բնականաբար, նոր հարցադրումներ, նոր խնդիրներ, նոր տեսլական պիտի մշակել ու դրանցով առաջ ընթանալ: Այսինքն` պիտի նոր զարգացման փուլի գնանք, որպեսզի երկրի տնտեսությունը, երկիրն ընդհանրապես տեսնենք ավելի զարգացած ու հզորների շարքում: Կոնկրետ մեր ծրագրում հստակ ասվում է, որ 5 տարի հետո մեր երկիրը հասնելու է այսօրվա Արեւելյան Եվրոպայի` Եվրամիության անդամ դարձած պետությունների տնտեսական վիճակին, մի բան էլ ավելի: Այսինքն` 2012 թվականին մեր երկիրը լինելու է, օրինակ, այսօրվա Չեխիայից մի քիչ ավելի տնտեսապես զարգացած երկիր:
- Երբ ուսումնասիրում ես ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ծրագրային դրույթները, չես կարողանում կողմնորոշվել` դրանք կառավարությա±ն, թե± սահմանադրությամբ նախատեսված նախագահի իրավունքների ու պարտականությունների շրջանակից են:
- Իսկապես շատ բնական ու բանական, տրամաբանված հարց եք տալիս: Երբեմն նախագահի թեկնածուներն այնպիսի ծրագիր են ներկայացնում, որ, կարծես թե, մեր երկրում 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների գործընթաց տեղի չի ունեցել: Մենք, բնականաբար, գիտենք, որ Հայաստանը կիսանախագահական, կիսախորհրդարանական երկիր է, եւ այն նախագահը կարող է իսկապես տնտեսության եւ մնացած ոլորտներում լիարժեքորեն գործառույթներ եւ ծրագրեր իրականացնել, որը ԱԺ-ում մեծամասնություն ունի: Այս դեպքում, փաստորեն, Սերժ Սարգսյանի ծրագրերը հստակ են եւ իրագործելի, որովհետեւ որպես նախագահ եւ ՀՀԿ ղեկավար, որն ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն կազմող խմբակցություն, իսկապես ի վիճակի կլինի իր խմբակցության ու այդ խմբակցության կողմից առաջադրված եւ նշանակված կառավարության ղեկավարի միջոցով իրականացնել ներկայացված ծրագրերը: Իսկ այդ ծրագրերն ապահովում են մեր երկրի իրական զարգացման երկրորդ փուլը: Մինչդեռ ՀՀ նախագահի մյուս թեկնածուները պիտի գիտակցեն, որ պիտի խոսեն միայն նախագահի այն լիազորությունների եւ այն գործողությունների մասին, որոնք սահմանադրությամբ տրված են նախագահին:
- Շատ է փորձվում արհեստականորեն ստեղծել մի սխեմա, ըստ որի` կա թեկնածու Սերժ Սարգսյան եւ նրա մեկ ընդդիմադիր լուրջ թեկնածու` Լեւոն Տեր-Պետրոսյան: Ըստ էության, դրանով իսկ փորձում են Սերժ Սարգսյանին դեմ քվեարկողներին տանել Լ. Տեր-Պետրոսյանի կողմ: Օրինակ, Ալեքսանդր Իսկանդարյանը մասնավորապես նշում է. ՙՊետք է նկատի ունենանք, որ մնացած բոլոր թեկնածուները, բացի Լ. Տեր-Պետրոսյանից, հեղափոխական շրջադարձեր չեն առաջարկում՚, եւ որ գործող վարչապետի ՙգաղափարախոսական այլընտրանք հանդիսանում է առաջին նախագահը՚: Ովքե±ր են ձեր թեկնածուի հիմնական մրցակիցները, գուցե Դուք է±լ եք համարում, որ հենց Լ. Տեր-Պետրոսյանն է:
- Ես կարծում եմ, որ դա արհեստականորեն արված PR է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կողմից: Ես կարող եմ միայն ենթադրել, թե դա ում բերանով է արվում, ինչ ճանապարհներով եւ ինչ միջոցներով է տեղ հասնում: Բայց ես այն կարծիքին չեմ, որ ՀՀ առաջին նախագահն է միակ ընդդիմադիր թեկնածուն, ավելին, նշեմ, որ կա ռեալ քաղաքական ընդդիմադիր ուժ, որն ընդամենը մի քանի ամիս առաջ ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին ձայներ է ստացել, եւ այդ ուժի ղեկավար նախագահի թեկնածուն հնարավորություն ունի լինել երկրորդ տեղում: Չեմ բացառում նաեւ դաշնակցական թեկնածուի` երկրորդ տեղում լինելու հնարավորությունը: Քանի որ խոսեցինք ուժերի դասավորվածությունից, միանգամից ասեմ, որ գոնե այս հարցում բոլորի համար միանշանակ է, որ առաջին տեղի համար ոչ մեկը պայքարելու հնարավորություն չունի: Դա հստակ է, որովհետեւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն իրատես է եւ իրականացնելու է իր ընդհանրական մոտեցումը, այսինքն` ձայն է տալու իրատես ծրագրին` դրանով իսկ ձայն տալով Սերժ Սարգսյանին եւ ապահովելով նրա հաղթանակը:
- ՀՀՇ-ական թերթերից մեկում լրագրողը փորձում էր հիմնավորել, որ վարչապետ է լինելու Ռոբերտ Քոչարյանը: Կա± որոշում, պայմանավորվածություն, թե ով է լինելու վարչապետ:
- Ես կարծում եմ, որ այդ հարցին արդեն պատասխանել է Սերժ Սարգսյանը: Մի բան հստակ է, որ այդպիսի որոշում եւ քաղաքական բանաձեւ նույնպես չկա: Կարծում եմ` ընտրություններից հետո որոշակի քննարկումների արդյունքում կորոշվեն կառավարության կազմը եւ այն ծրագրերը, որոնք կարող է այդ կառավարությունն իրականացնել: Բազում չափանիշների հանրագումարում միայն կարող է ծնվել կառավարության կազմը:
- Իսկ այդ կազմում փոփոխություններ կարո±ղ են կատարվել:
- Իհարկե, չի բացառվում: Այսինքն` սա նորմալ քաղաքական գործընթաց է, որն իրականացվում է, եւ, ինչպես ասում են` մինչեւ ջուրը չտեսնելը` չարժե բոբիկանալ:
- Եթե պայքարն ընդամենը երկրորդ տեղ գրավելու համար է, այս բավականին ոչ կոռեկտ, սուր ընտրարշավն ինչո±վ է պայմանավորված:
- Ես կարող եմ ընդամենը ենթադրել, որովհետեւ հստակ պատասխան տալու համար պիտի որոշակի ինֆորմացիա ունենաս եւ սկսես այն վերլուծել: Իսկ այդ ինֆորմացիան շատ քիչ է: Այս ամբողջից կարող ենք միայն ենթադրել, որ նպատակ կա գործողությունները ծավալել ընտրություններից հետո` անձնական կամ գուցե խմբակային ամբիցիաներն ավելի բարձր դասելով, քան երկրի ու պետության շահերը: Դրանով իսկ գնալ այն ճանապարհով, որ երկրում ստեղծվի այնպիսի վիճակ, որպեսզի մեր երկիրը աշխարհին ներկայանա որպես ավելի թույլ նախագահով երկիր: Մենք լավ գիտենք, թե մեր հարեւան երկրներում ինչպիսի վիճակ էր եւ հիմա ինչպիսի վիճակ է, երբ ունեն ավելի թույլ նախագահներ: Ըստ երեւույթին որոշ, այդ թվում` նաեւ արտաքին ուժերի, մեր հարեւան որոշ պետությունների ձեռք չի տալիս, որ երկրում լինի ուժեղ, լեգիտիմ նախագահ, ժողովրդի աջակցությունը ամենաբարձր մակարդակով վայելող նախագահ, որպեսզի նա կարողանա եւ արտաքին մարտահրավերներին ինչպես հարկն է պատասխան տալ, եւ մեր երկրի զարգացման գործընթացներն ավելի արագ ու արդյունավետ իրականացնել:
- Կոպիտ ասած, Հայաստանում իրականացնել վրացական տարբերակը:
- Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ երբ մի քանի տարի առաջ կարծեմ 96 տոկոս քվեով Վրաստանի նախագահ ընտրվեց Սահակաշվիլին, Վրաստանը ե°ւ ներքին հարցերի, ե°ւ արտաքին հարաբերությունների իմաստով հզոր պետություն էր ու նույնիսկ իր հյուսիսային հարեւանի հետ դու-ով էր խոսում եւ հստակորեն պաշտպանում իր երկրի շահերը: Երկրի ներսում տեղի ունեցող այդ անարդարությունների, այսպես ասած` բեսպրեդելի դեմ արմատական քայլեր ձեռնարկեց, որովհետեւ վստահ էր, որ ժողովուրդն իր թիկունքին կանգնած է, եւ ինքը իրավունք ու հնարավորություն ունի անել այդ քայլերը: Բայց այսօր տեսնում ենք, որ նա սկսել է իշխանամետների եւ ընդդիմադիրների հետ բանակցություններ վարելով գնալ իշխանությունը ինչ-որ կերպ պահելու ճանապարհով, դրանով իսկ վնասել պետության եւ իր երկրի շահերը: Թույլ իշխանությունը միշտ այդպիսին է, եւ ես կարծում եմ` մեր ժողովուրդը դա շատ լավ գիտակցում է, ու մենք պիտի միանշանակ բարձր վստահությամբ ընտրենք նախագահ, նրան տանք բարձր լեգիտիմություն, որպեսզի նա հստակ պատասխան տա թե° արտաքին մարտահրավերներին, թե° երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներին, շտկի թերություններն ու բացթողումները:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ՀԻՄԱ ԻՆՉ, ՎԱԶԳԵՆԸ ԼԵՎՈՆԻ ՀԵՏ Է
Նման հակասական հայտարարությունների ցանկը կարելի է շատ երկար շարունակել, որոնք, ի վերջո, հանգեցնում են հետեւյալ հարցին. եթե ԼՏՊ-ն իր դիրքորշումը չի փոխել, նշանակում է, թե այդ դիրքորոշմանը դեմ հանդես եկող Վազգեն Սարգսյա±նն էր այն օրերին սխալ թույլ տվել: Բայց այն օրերին Վազգենն արտահայտում էր ոչ միայն իր կարծիքը, այլ ողջ ժողովրդի: Որեմն ի±նչ, ողջ ժողովո±ւրդն էր սխալվում ու միակ ճշմարիտը Լեւոն Տեր-Պետրոսյա±նն էր, որն արդեն ուզում է 10-15 հազարանոց բանակով երկիրը պահել: Թերեւս միայն այդ 10-15 հազարանոց բանակն է բավարար, որ հզոր բանակի ՙղադրը՚ իմացող Վազգենն այսօր էլ Լեւոնի ամենաառաջին հակառակորդներից մեկը լիներ...
Վերջնականապես համոզված լինելու համար, թե ինչքանով է Վազգենը Լեւոնի ՙհետ՚, կարելի է հիշել ԼՏՊ-ի դեմ 1998-ին ծավալված համաժողովրդական շարժման գագաթնակետը հանդիսացած Վազգեն Սարգսյանի հունվարի 23-ի հայտնի մամուլի ասուլիսը: Կարծում ենք, որ 1998-ի ՙԻրավունքի՚ թիվ 4 համարում ներկայացված այդ ասուլիսի ռեպորտաժի վերահրապարակումը կնպաստի, որ շատերի հիշողությունը վերականգնվի:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ՙԳործադիր իշխանություններն իրենց սպառել են եւ փոփոխության կարիք ունեն՚,- Արմենպրեսի թղթակցին ասաց ՀՀՇ փոխնախագահ Արարատ Զուրաբյանը: Նրա կարծիքով, հասունացել է ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Նույն կարծիքն են հրապարակավ հայտնել նաեւ մյուս փոխնախագահները` Անդրանիկ Հովակիմյանը եւ Արա Սահակյանը: Ավելի նեղ շրջանակներում ՀՀՇ ղեկավարները, բնականաբար, արտահայտվում են վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ թիմը ասպարեզից հեռացնելու օգտին, ինչը սքողված տեսքով արտահայտվեց ՀՀՇ վարչության հայտարարությունում, որում կա Լ.Տ.-Պ.-ին ուղղված պահանջ` ՙվճռական քայլեր՚ ձեռնարկելու:
Լ.Տ.-Պ.-ի վերջին հենարանի` ՀՀՇ-ի քայլերին իշխանության ՙարցախամետ՚ թեւը պատասխանեց հունվարի 23-ին` Վազգեն Սարգսյանի ասուլիսի միջոցով:
ՙՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԵՄ ՏԱ...՚
Ի պատասխան այն հարցի, թե արդյո±ք հնարավոր է իր հրաժարականը, պաշտպանության նախարարը պատասխանեց խիստ միանշանակ. ՙԱյլ հարց է` ես հրաժարական կտա±մ, թե± ոչ: Ես հրաժարական չեմ տա՚: Այնուհետեւ շարունակեց. ՙՈչ ոք ինձ լռեցնել չի կարող, ոչ ոք ինձ ընձեռված լիազորություններից ինձ չի կարող ստիպել հետ կանգնել՚:
Վազգեն Սարգսյանը նաեւ միանշանակորեն պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ովքեր, նախարարի խոստովանությամբ, համաձայնվել էին բարձր պաշտոններ ստանձնել իր իսկ հորդորով` ՙԵրկու դեպքում էլ տղաները դեմ էին: Երկու դեպքում էլ Ղարաբաղի թիմը դեմ էր, մեկնաբանում էին, որ կտանեք, կօգտագործեք` հետո դուրս կթողնեք: Երկու դեպքում էլ տղաներն իրենք ավելի հասուն գտնվեցին եւ եկան Հայաստան՚:
Մի կողմ թողնելով վարչապետի ու ՆԳ եւ ԱԱ նախարարի հասցեին հնչած դրվատանքի խոսքերը` փաստենք միայն, որ Վազգեն Սարգսյանը մտադիր է ՙսարի պես՚ կանգնել նրանց թիկունքին եւ թույլ չտալ նրանց պաշտոնանկությունը: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի` ոչ մի պարագայում հրաժարական չտալու մտադրությանը, ապա այն ամենեւին անհիմն չէ, անգամ եթե լինի Տեր-Պետրոսյանի համապատասխան հրամանագիրը: Այսօր անձամբ Վազգեն Սարգսյանին հավատարիմ են գրեթե բոլոր զորամասերի հրամանատարները: Նախարարը նշեց, որ ՙէմիսարներ՚ էին ժամանել տարբեր զորամասեր, սակայն ստացել էին ՙարժանի պատասխան՚: Էմիսարների ժամանման մասին տեղեկությունները եւ զորամասերում նրանց հետ կոշտուկոպիտ վարվելու իրողությունը հաստատվեց նաեւ զինվորական այլ աղբյուրներից, եւ պետք է փաստենք, որ ՀՀ նախագահին անմիջապես կսատարեն լավագույն դեպքում մի քանի ՙզորավարներ առանց զորքի՚:
ՌՈՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՀԱՓՈՐՁԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ±Չ
Վազգեն Սարգսյանը բավականին թափանցիկ արտահայտվեց նաեւ մահափորձերի մասին. ՙԵթե խոսում ենք ընդամենը ենթադրությունների մասին, ապա իմ փաստարկներն ու ենթադրությունները շատ ավելի ծանրակշիռ են: Ուրեմն` գնացեք, հարցրեք նույն Ռուբենին (Ավանի թաղապետին - խմբ.), թե հունվարի 12-ին (այսինքն` Անվտանգության խորհրդի նիստից հետո - խմբ.) ով իրեն ասաց, որ իր վրա մահափորձ է լինելու: Եթե ուզում եք իմանալ ավելի խորը ենթադրությունների մասին, տա Աստված, որ Արծրուն Մարգարյանն ավելի շուտ ապաքինվի, հարցրեք նրան, թե ո±վ այդ նույն օրը կանչեց իրեն ու ասաց. ՙՔանի որ նախազգուշացրել էի Նեմեց Ռուբոյի մասին, հիմա նորից նախազգուշացնում եմ քո, Անդրանիկ Քոչարյանի, մյուսի մասին` ձեզ հետ նույն բանը լինելու է՚: Ո±վ, ինչպե±ս, ինչո±ւ` նրանք ձեզ կտան այդ անձնավորության անունը, որը, այսպես կոչված, այս թեւից չէ՚: Իսկ Ռ. Ղազարյանի մեքենայի վրա արձակած կրակահերթի կապակցությամբ շատ թափանցիկ ակնարկեց. ՙԵվ պիտի դեռ ճշտել` մեքենայի վրա կրակվե±ց, թե± կրակեցին: Ղարաբաղյան համարանիշերով մեքենաներ, Ղարաբաղից տեռորիստներ` ազնիվ չէ, անբարոյականություն է՚:
Իսկ այն հարցին, թե վերը նշված անձը արդյո±ք Ռոմեն Ղազարյանն է, նախարարը պատասխանեց. ՙԻնչ վերաբերում է կոնկրետ անձերին, ապա Դո°ւք ասացիք: Ինչ վերաբերում է Ռոմեն Ղազարյանի դեպքին, ապա ես ասացի, որ դեռ պետք է ճշտել` կրակե±լ են արդյոք, ո±վ է կրակել...՚: Այսինքն` Վազգեն Սարգսյանն ամենեւին էլ դեմ չէ, որ հասարակության կողմից Ռ.Ղազարյանն ընկալվի որպես ահաբեկչությունների ուղղակի կամ անուղղակի կազմակերպիչ:
Ձեռնպահ մնալով ահաբեկչությունների հեղինակի կամ հեղինակների մասին ենթադրություններից` ընթերցողի ուշադրությունը հրավիրենք հետեւյալ հանգամանքի վրա. ե°ւ Ռուբեն Հայրապետյանը, ե°ւ Արծրուն Մարգարյանը, ե°ւ Անդրանիկ Քոչարյանը հստակորեն կողմնորոշված չեն ո°չ դեպի ՙարցախամետ՚, ո°չ էլ դեպի ՙլեւոնամետ՚ թեւերը: Իսկ սուր առճակատումների պարագայում սովորաբար առաջին հարվածը ստանում են հենց տատանվողները:
ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է
Ասուլիսին Վազգեն Սարգսյանն ընդարձակ ելույթով հանդես եկավ ի պաշտպանություն ազգային գաղափարախոսության եւ Արցախի հարցի շուրջ համազգային միասնության. ՙՀանենք հպարտությունը, հանենք գաղափարը` տակը ոչինչ չի մնա՚, ՙԱռանց ժողովրդի կարծիքի այս հարցը լուծում ունենալ չի կարող՚: ՙԱրցախի խնդրի կարգավորման հարցը համաժողովրդական, համազգային խնդիր է եւ ամենակարկառուն անհատներին անգամ` 4, 5, 10 մարդու ո°չ իրավունք, ո°չ էլ, կարծում եմ, այդքան շնորհ է տրված այդ հարցը լուծելու՚:
Նախարարն իր խորը մտահոգությունը հայտնեց հակաղարաբաղյան տրամադրություններ սերմանելու կապակցությամբ. ՙՏեղափոխելով հարցը սոցիալական, անձնական, բարոյական դաշտեր, ըստ էության, սեպ է խրվում ժողովրդի երկու մասերի` արցախահայության եւ հայաստանահայության միջեւ: Ակնարկելով սոցիալական պայթյունի մասին, պատճառաբանելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը Ղարաբաղի հարցով` մենք ուղղակի մեր հասարակությանն այդ կարծիքին ենք մղում՚: Այդ մտահոգությունն ամենեւին էլ ավելորդ չէ. ՙսոցիալական պայթյունի՚ սքողված սպառնալիք է պարունակվում ինչպես ՀՀՇ-ի հայտարարությունում, այնպես էլ Հայկոմկուսի կոչում, իսկ շամիրամական մամուլում Ղարաբաղն արդեն պատկերվում է Հայաստանին սպառնացող թշնամու տեսքով: ՙՂարաբաղից պիտի վախենալ այն օրը, երբ 200-250 հազար մարդ անտուն, անօթեւան, վիրավորված, զինված կլցվեն Երեւան, եթե գնանք արասահակյանների կանխանշած ճանապարհով՚,- զգուշացրեց Վազգեն Սարգսյանը:
Նախարարը պատասխանեց նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի այն դիրքորոշմանը, թե անընդունելի է Արցախի իշխանությունների միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին (որն արտահայտվել է ինչպես նախագահի խոսնակ Լ.Զուրաբյանի շուրթերով, այնպես էլ ՙԱռավոտի՚ առաջնորդող հոդվածում): Պատասխանը բավականին կտրուկ էր` ՙԻ սկզբանե հարցադրումը հիմնովին սխալ եմ համարում` Արցախը միջամտում է ոչ թե Հայաստանի կոմունալ հարցերին, այլ իր իսկ սեփական ճակատագրի խնդրին՚: Դրան մնում է ավելացնել, որ համաձայն 1989թ. դեկտեմբերի 1-ի Արցախի եւ ՀՀ-ի վերամիավորման մասին հայտնի որոշման, յուրաքանչյուր արցախցի ՀՀ քաղաքացի է, հետեւաբար` լինի նա իշխանավոր, թե ոչ, իրավունք ունի լիարժեքորեն մասնակցելու իր երկրի ներքաղաքական կյանքին: Եվ Վ.Սարգսյանն իրավացի է` ասելով. ՙԱրցախի հարցը 10 տարի առաջ ազգովի բարձրացրել ենք, ազգովի էլ պետք է լուծենք՚:
ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ
ԽՈՐԱՆՈՒՄ Է
Ի պատասխան Արցախի հեռուստատեսության հարցին` ՀՀ նախագահին անվստահություն հայտնելու վերաբերյալ, Վազգեն Սարգսյանն ասաց. ՙՉեմ կարծում, որ բոլոր հնարավորությունները սպառված են: Քաղաքական հակասությունների առումով վիճակը շատ բարդ է, բայց ոչ անշրջելի: Կարծում եմ, որ տեղ կա, դեռ կարելի է գտնել, համախմբվել, գնալ առաջ...՚: Նախարարն ավելացրեց, որ հետագա իրադարձություններն էապես պայմանավորված են նախագահի քայլերով:
Այնուամենայնիվ, իշխանության վերին էշելոններում բեւեռացումը խորացավ: Դեռեւս խորհրդարանական արձակուրդը չավարտված` ՙՀանրապետություն՚ միավորումը նոր ճեղքեր տվեց` ՙՄտավորական Հայաստան՚ միությունն իր խորհրդի որոշմամբ վերջնականապես դուրս եկավ ՙՀանրապետություն՚ միավորումից, Հանրապետական կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանն, ըստ ՙԱռավոտ՚ օրաթերթի, անընդունելի է համարում վարչապետի, պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ նախարարների հրաժարականը, իսկ հնչակներն իրենց հայտարարությամբ գրավում են ՀՀՇ-ից ավելի ՙլեւոնամետ՚ դիրքորոշում: Ռոբերտ Քոչարյանը ցուցադրաբար շարունակում է չծանոթանալ ՀՀՇ-ի հայտարարությանը, իսկ Վանո Սիրադեղյանն, ի պատասխան, ՙժամանակ չի գտնում՚ կարդալու Վազգեն Սարգսյանի մեկնաբանությունները, ՙԱռավոտի՚ առաջնորդողներում եւ շամիրամամետ մամուլում արդեն խոսվում է ՙկիսագրագետ խմբապետների եւ մաուզերիստների՚ ՙքմահաճույքի՚ մասին... Սակայն ամենահետաքրքրականը ԼՂՀ կառավարության հայտարարությունն է, որով վերջին տարիներին առաջին անգամ մեղադրանքներ են ներկայացվում ուղղակիորեն ՀՀՇ-ին. ՙՏագնապ եւ մտահոգություն են հարուցում կառավարող կուսակցության որոշ անպատասխանատու քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք ձգտում են տեղ գտած փաստերը (մահափորձերը - խմբ.) ցանկացած գնով կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԼՂՀ եւ Հայաստանի ղեկավարությունների միջեւ առկա տարաձայնությունների հետ: Այդ սադրիչ հայտարարությունները պառակտում են մտցնում հայ հասարակության մեջ, խախտում ազգի միասնությունը, երկու հայկական պետությունների քաղաքական, իրավական եւ բարոյական հիմքերը՚:
Այսպիսով, բեւեռացումը գնալով խորանում է, ու թեեւ երկու հակամարտող ճամբարներում քննարկվում է ՙփոխզիջման՚, ՙժամանակավոր հրադադարի՚ հարցը (ասենք` կադրային փոքր զոհաբերությունների միջոցով), այդ ՙհրադադարը՚ դժվար թե կայանա: Չէ± որ կողմերն իրենց դիրքորոշումներից նահանջելու տեղ չունեն, եւ ի հավելումն դրան, հարցի ՙսառեցումը՚ դժվարացնում է այն հանգամանքը, որ Երեւան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Եգոր Ստրոեւը բարձրացրել է ՙՂարաբաղի հակակշռի տակ գտնվող տարածքների մի մասը Ադրբեջանին վերադարձնելու՚ հարցը:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ
ՀՈՏ Է ԳԱԼԻՍ
ՙՂարաբաղի հարցը չի կարող ճիշտ լուծում չգտնել: Վստահ եղեք` եթե մենք չլուծենք, կգան ուրիշները եւ կլուծեն՚,- հայտարարեց Վազգեն Սարգսյանը: Դա ուղղակի ակնարկ էր իշխանության հնարավոր փոփոխության մասին:
Ավելին` նախարարը, 1996-ի սեպտեմբերյան դեպքերը որակելով ողբերգություն, հավաստիացրեց. ՙՀայաստանի զինված ուժերը ստեղծված են կռվելու արտաքին թշնամու դեմ, քաղաքական պայքարին չեն խառնվելու, եւ թող որեւէ մեկը հույս չունենա, թե Հայաստանի զինված ուժերը կարող են ներքաշվել այս խաղի մեջ՚, եւ ՙբանակն ու երկրապահները չեն մասնակցի որեւէ ծայրահեղությանը՚: Վազգեն Սարգսյանը մատնանշեց նաեւ Հայաստանի ծանր վիճակի կոնկրետ հասցեատիրոջը` իշխանություններին. ՙՀայաստանում տնտեսական վիճակը վատ է ոչ թե այն պատճառով, որ Արցախի հարց ունենք, այլ առաջին հերթին այն պատճառով, որ մենք վատ ենք աշխատում՚,- ինչը համահունչ է ընդդիմության տեսակետներին: Նախարարը չմոռացավ շեշտել նաեւ ապագա ընտրակեղծարարների հասցեն. ՙԹե ո±վ է ուզում արդեն 6 ամիս, մեկ տարի դառնալ ՆԳ նախարար, ձեզ քաջ հայտնի է, թե ի±նչ ճանապարհով են ուզում` նմանապես հայտնի է: Թե ինչո±ւ են ուզում, կարծում եմ` հայտնի է. 1999-ին ընտրություններ են, եւ առանց ՙներքին գործերի՚ նրանք ուղղակի չեն կարողանալու դեպուտատ դառնալ՚:
Այսպիսով` Վազգեն Սարգսյանը ստանձնեց բանակի եւ երկրապահների չեզոքության երաշխավորի պարտականությունը: ՆԳ եւ ԱԱ նախարարության վերաբերյալ իր հայտարարություններով, ըստ էության, նա հասկացրեց, որ թույլ չի տա, որպեսզի ուժային մյուս կառույցը` ՆԳ համակարգը, հայտնվի ՀՀՇ-ի ձեռքում: Ռուսական բանակի հայաստանյան զորախումբը, բնականաբար, ոչ մի ցանկություն չունի գործ ունենալու ՙկեղտոտ սպիտակեղենի՚ հետ:
Հետեւաբար` համաժողովրդական ընդվզումների դեպքում մայրաքաղաքը չի ենթարկվի տանկերի գրոհի, եւ ի տարբերություն 1996-ի, հասարակությունը ստանում է լեգիտիմ իշխանության ձեւավորման քաղաքակիրթ հնարավորություն:
ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ
ԼԵՎՈՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԾԱՆՐ ԱՐԱՏՆԵՐԸ
Երբեմն զարմանում ես, թե ինչպե°ս է հայոց հողը դիմանում այսքան այլանդակության: Քիչ էին մեզ տգիտությունը, կռապաշտությունը, խուլիգանությունը եւ այլ ծանր արատները, որոնք արմատավորվել են իրականության մեջ որպես ռեալ քաղաքական գործոններ, հիմա էլ դրանց ավելացել են հոգու շեղումները, այն էլ` ծանրության միջինից բարձր աստիճանի: Ես բնավ չեմ չափազանցնում եւ կփորձեմ առավելագույնս համառոտ ներկայացնել իմ այս վարկածը: Խոսքը լեւոնապաշտ հանրույթի` ՙԼեւոնի վկաներ՚ աղանդի ոչ առողջ հոգեվիճակի մասին է, որը վերջերս արդեն բացարձակ տեսանելի է, ընդ որում` նաեւ հոգեվերլուծությունից բավականին հեռու կանգնած մարդկանց համար: Ինչեւէ, սա լուրջ մեղադրանք է, որը պահանջում է հիմնավորված փաստարկներ, եւ այժմ ես կքննեմ դրանք հերթականությամբ:
Գաղտնիք չեմ բացի Հայաստանի բնակիչների համար, եթե ասեմ, որ Տեր-Պետրոսյանի օրոք երկրում կատարվում էին համակարգային բնույթ կրող բազմաթիվ ապօրինություններ: Ինչ վերաբերում է ցրտին, մթին, տնտեսական աղետին եւ այլ ցնցումներին, ապա ես այս հարցերում երբեք առաջին նախագահին մեղադրանքներ չեմ առաջադրել. նախ, այդ գործով զբաղվորները շատ են, երկրորդը` համարում եմ, որ դա պոպուլիզմ է, թեպետեւ հասկանում եմ, որ Հայաստանի բնակչությունը վերոհիշյալ ՙբարիքներից՚ անհամեմատ քիչ կօգտվեր, եթե մի շարք ՀՀՇ-ականների թալանածը մի քիչ չափավոր լիներ: Բայց անցած տարվա հոկտեմբերի 26-ին վերջնականապես պարզ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահը, պատկերավոր ասած, կատարյալ ՙանմեղսունակ՚ է ձեւանում, չի զգում որեւէ պատասխանատվություն եւ սերիական մարդասպանի անունը տալով` ծափահարություններ է պահանջում ժողովրդից: Պարզ դարձավ նաեւ այն, որ նրա համակիրների մեծ մասը իրենց պահվածքով ոչ այլ ինչ են, քան աղանդավոր: Նա անվանեց իր ստեղծած երկիրը ՙավազակապետություն՚: Ես մտադիր չեմ հերքելու այս ախտորոշումը, ոչ էլ հաստատելու այն, ես ուղղակի մի փոքր զուգահեռ կանցկացնեմ երկրի առաջին եւ երկրորդ նախագահների ռեժիմների միջեւ, որից հետո ընթերցողն ինքը հետեւություն կանի:
Ցավոք, տեր-պետրոսյանական նախարարների աշխատանքային մեթոդների մասին գրեթե չի խոսվում, թեպետեւ դրանք հանրահայտ են: Օրինակ, այդ մեթոդների թվում, որոնց միջոցով ՀՀ-ում հաստատվում էին ՙեվրոպական արժեքներն՚ ու ՙժողովրդավարությունը՚, պետք է առանձնացնել բարբարոսական ծեծուջարդը, որը բաժին հասավ հայ մտավորականությանը եւ որը կարելի է համեմատել միայն զավթիչների ՙսխրանքների՚ հետ:
Օրինակ. 96-ի ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանի նախարարը իրեն իրավունք էր վերապահում ԿԸՀ-ում ընդդիմության ներկայացուցչին (խոսքը Վովա Հախվերդյանի մասին է) տանել Զանգվի ձոր եւ անձամբ ջարդուփշուր անել: Վազգեն Մանուկյանին սատարող ուժերի առանցքային դեմքերը ենթարկվեցին բարբարոսական ծեծի. ոմանք պառլամենտում (Շավարշ Քոչարյան, Ռուբեն Հակոբյան), ոմանք ձերբակալվեցին եւ խոշտանգումների հետեւանքով հասան մահվան դուռն ու հետ եկան (Կիմ Բալայան, Դավիթ Վարդանյան, Սեյրան Ավագյան, Սամվել Շահինյան, Գագիկ Մկրտչյան¤, ոմանք փրկվեցին` անցնելով ընդհատակ (իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու նրա եղբայր` հրապարակախոս Վահանը, Հայկ Բաբուխանյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ այլոք, իսկ հանրահայտ Արշակ Սադոյանը փախել էր երկրից¤:
Բայց դառնանք ծեծվածներին: Կիմ Բալայանի ծեծը արժանի է նրան, որ մտնի համաշխարհային վայրագության քրոնիկոնի մեջ` որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՆԳ նախարարը, պահանջել էին խոշտանգումներն իրականացնող սպաներից Բալայանի նկարը, որպեսզի տեսնեն եւ որոշում կայացնեն, սակայն կարգադրում են շարունակել ծեծը, քանի որ լուսանկարում արյուն չէր երեւում: Ոստիկանները, գիտակցելով, որ եւս մի քանի հարված ամբաստանյալին հասցնելը ուղղակի կսպանի նրան, որոշում են տոմատի մածուկ լցնել Բալայանի վրա, այդ վիճակում նկարել եւ ներկայացնել ՙլիբերալ՚ գործիչների ուշադրությանը: Այդ պատկերը տեսնելուց հետո առաջին նախագահի հիմնական զինակիցները վերջապես համաձայնում են վերջ տալ սպանիչ խոշտանգումներին եւ բավարարվել այդքանով: Էլ չեմ խոսում ռեժիմի ՙհանդուրժողականության՚ մասին, որն իրեն հավասարը չի ունեցել պատմության մեջ: Հակիրճ հիշեցնեմ այսպես կոչված ՙսեւ գնդապետների՚ գործով ձերբակալված սպաների` այժմյան ՙՍպայի պատիվ՚ կազմակերպության նախագահ Գառնիկ Մարգարյանի, գնդապետներ Էդուարդ Աղաբալովի, Ժորա Գրիգորյանի եւ բազում այլ քաղաքացիների ջարդը, ընդ որում մեկի գլխի վրա էին կոտրել սեյֆի ծանր բանալիները, մյուսի աչքերն էին վնասել (Աղաբալովը հետագայում ենթարկվեց մի քանի վիրահատությունների), երրորդի ծնոտն էին այլանդակել: Լրագրող Հայկազ Ղահրիյանի գլխին այնպիսի հարվածներ էին հասցրել, որ, ինչպես ասում են ականատեսները, տեսնելն անգամ սարսափելի էր:
Ինչ վերաբերում է ՙմեծագույն հայ գրող՚ Վանո Սիրադեղյանին, ապա նրա բանդաների կողմից իրականացրած սպանությունները դեռ մոռացված չեն եւ կասկածի տակ չեն դրվում: Եվ ՙսերիական մարդասպան՚ մակդիրը փայլուն կերպով է բնութագրում Վանոյի հակամարդկային էությունը, ինչպես եւª նրա ՙշեֆին՚: Մի խոսքով, այս ամենի եւ շատ այլ բաների մասին ես գրել եմ ՙՔաղաքական դիմանկարներ՚ իմ նոր գրքույկում, որը շուտով լույս կտեսնի, եւ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այս հարցերին: Ավելացնեմ միայն, որ ե°ւ բանդիտիզմը, ե°ւ ՙգողականությունը՚, ե°ւ կամայականությունը, եւ° հետամնաց ասիական ռազմաֆեոդալական պետության բոլոր հատկանիշները Տեր-Պետրոսյանի օրոք ծնունդ առած ֆենոմեններ են եւ հենց այդ ժամանակ վերածվեցին քաղաքական իրականության ռեալ գործոնների: Եվ երբ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ՙավազակապետություն՚ է անվանում այն, ինչը ուղղակի անհամեմատելի է իր ժամանակվա Հայաստանի համեմատությամբ, մենք լիովին իրավացի ենք առաջ քաշելու առաջին նախագահի վարքաբանության ՙանմեղսունակության՚ վարկածը, ինչպես նաեւ կարող ենք հաստատել նրա կողմից իրականությունը տեսնելու բացարձակ անընդունակությունը, ինչը, նկատեմ, բնորոշ է միայն կուլտային անձանց, որոնք չարիք են եղել բոլոր ժամանակներում: Իսկ Քոչարյանի կառավարած Հայաստանն իրոք մեծ առաջընթաց է տեր-պետրոսյանականի հետ համեմատած, գոնե այն պարզ բացատրությամբ, որ Քոչարյանի նախարարները 2003-ի հետընտրական լարվածության ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներին Զանգվի ձորում չէին ՙսատկացնում՚, եւ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չառեւանգվեց ու լակոտի նման ծեծ չկերավ: 1996-ի իրադարձություններն իմ գրքում ես անվանել եմ ՙՀայոց Երկրորդ Եղեռն՚, քանի որ այն հարվածը, որը հասցվեց հայ մտավորականությանն այդ ժամանակ, հետեւանքների առումով որոշ վերապահումներով կարելի է համեմատել 1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլում կատարվածի հետ:
Սակայն մենք համաձայն կլինեինք բավարարվել առաջին նախագահի ՙվկաների՚ քաղաքական անմեղսունակությամբ, երիտբոլշեւիզմով եւ այլ ՙիզմ՚-երով, եթե վերջերս չհայտնաբերեինք ՙնորարարություններ՚: Այս աղանդավորներն արդեն հասել են այնպիսի մի հոգեվիճակի, որ ազգի ՙթշնամի՚ են համարում այն քաղաքացիներին, ովքեր չեն համաձայնում կանգնել Տեր-Պետրոսյանի կողքին: Անգամ սկսել են ՙվարդանանց՚ ու ՙվասականց՚-ի մեզ բաժանել (ի դեպ, սրանք նույնիսկ տեղյակ էլ չեն պատմագրության որոշ նրբություններից, ըստ որոնց ՙվասականց՚ տղերքն այնքան էլ վատը չէին): Եվ այս ինտելեկտուալ ՙկորդեբալետն՚ արդեն իսկ տվել է իր պտուղները: Առավելագույնս պարզ դա վերջերս մեկնաբանեց մի ճանաչված հասարակական գործիչ: Տառացիորեն նա ինձ ասաց. ՙԼեւոնապաշտները հասան այն բանին, որ մեզ բոլորիս քշեցին Սերժի գիրկը՚: Իհարկե, այսքանից հետո կարելի է հասկանալ ՙԳելապ՚-ի կողմից անցկացրած հարցումների ֆանտաստիկ արդյունքները, համաձայն որոնց վարչապետ Սարգսյանի հաղթանակը առաջին փուլում այլեւս կասկածի ենթակա չէ: Փաստորեն, Հայաստանում մի աննախադեպ ֆենոմեն տեղի ունեցավ: Հայտնի է, որ հետսովետական տարածքի ժողովուրդները խորին զզվանքով են ընտրում իրենց պարտադրված իշխանական թեկնածուներին (բացառությամբ Պուտինի, Նազարբաեւի, Լուկաշենկոյի). ե°ւ Տեր-Պետրոսյանն ու Ելցինը 1996-ին, ե°ւ Քոչարյանը 1998-ին ու 2003-ին, ե°ւ Շեվարդնաձեն 1995-ին ու 2000-ին, ե°ւ Կուչման 1999-ին եղել են իշխանական թեկնածուներ եւ ընտրվել են օլիգարխիկ ռեժիմներին բնորոշ բոլոր յուրահատկություններով: Այժմ Սերժ Սարգսյանն է համալրել բացառությունների այդ սակավաթիվ ցուցակը, իսկ թե որքանո±վ է սա պայմանավորված նրա քաղաքական ու անձնական արժանիքներով, եւ ինչպիսի±ն է այս գործում առաջին նախագահի ՙներդրումը՚` այս հարցում ես ձեռնպա կմնամ. կարծում եմ, յուրաքանչյուր հայ ինքնուրույն կգտնի այս հարցի պատասխանը:
Բայց մեկ այլ կարեւոր հարց կա, որի պատասխանով ես անձամբ եմ զբավելու, քանի որ այլեւս չեմ հանդուրժում ՙԼեւոնի վկաների՚ առկայությունը Հայաստանում: Հետեւելով ՙՄեծն Հիմնադրի՚ օրինակին, ես մտադիր եմ օգտվել երթերից եւ այլ հանրային միջոցառումներ անցկացնելու իմ իրավունքից: Իսկ նպատակը մեկն է` հանրային զարթոնք առաջացնել եւ պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանատվության ենթարկել իր օրոք երկրում կատարված բազում սպանությունների եւ 96-ի ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ համար: Հասկանում եմ, որ Տեր-Պետրոսյանն իր աղանդով ազգի մի մասն է, սակայն երբ որեւէ օրգանիզմի մասերից մեկին գանգրենա է պատուհասում, ապա փրկության ելքը միակն է` անդամահատում: Նույնը մենք պարտավոր ենք անել այս պարագայում, հակառակ դեպքում գանգրենան կտարածվի ողջ ազգով մեկ: Ցավոք, անտիբիոտիկային թերապիան մեզ չի օգնի Տեր-Պետրոսյանի դեպքում, քանի որ նրա ՙգաղափարախոսությունը՚ լիարժեք ԲԱԿՏԵՐԻԱ է, ունի իր հարազատ միկրոֆլորան երկրում եւ խորը արմատներ հասարակության մեջ: Հետեւաբար, ստիպված կլինենք դիմել ավելի էֆեկտիվ գործողությունների եւ կկիրառենք դրանք այնքան ժամանակ, մինչեւ որ արմատախիլ չանենք ժողովրդի համար ամենավտանգավոր աղանդներից մեկը` լեւոնապաշտությունը: Կլուծենք այս հարցը` կանցնենք մյուսներին:
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՙՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՚
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցի թեման նախագահի ընտրությունն էր եւ դրա շուրջ ծավալվող` երեւացող ու նաեւ չերեւացող իրադարձությունները:
- Երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ նախագահ, խոսակցություններ տարածվեցին, որ հակասություններ են ծագել հին եւ նոր հանրապետականների միջեւ:
- Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանի հետ մեր համագործակցությունը սկսվել է 1998-ից, իսկ 2003թ. ԱԺ ընտրություններին նա եղել է ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում: Մեր միջեւ հակասություններ երբեք չեն եղել, որովհետեւ մինչեւ Սերժ Սարգսյանի Հանրապետական գալը բավականին երկար ժամանակ բանակցել ենք (իհարկե, հիմնականում ակտիվի խմբով), քննարկել նրա գալու նպատակահարմարությունը, գաղափարախոսությունը ու նաեւ` ինչպես ենք տեսնում պետության հետագա զարգացումը, արտաքին հարաբերությունները... Եվ միայն այդ քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի հետ համաձայնության ենք եկել իր ՀՀԿ գալու մասին: Այսինքն` հենց այնպես չէ. եկավ, դիմումը գրեց, մտավ կուսակցություն: Կհիշեք նրա հայտնի հարցազրույցը, որտեղ ասում էր` ես ունեի ընտրելու մի քանի ճանապարհ քաղաքական դաշտ մտնելու եւ շարունակելու իմ գործունեությունը: Ի վերջո, նա էլ, ինչպես Վազգեն Սարգսյանը, կարեւորեց այն, որ իր եւ ՀՀԿ-ի գաղափարական հիմքը նույնն է, ՀՀԿ-ն կայուն քաղաքական կազմակերպություն է, եւ նորը ստեղծելու փոխարեն (իհարկե, կարելի է նաեւ նորը ստեղծել, հիմա էլ մարդիկ կան` ստեղծում են) կարելի է ծրագրերն իրագործել ՀՀԿ-ի հետ: Եվ նա եկավ կուսակցություն, դիմեց, մենք սիրով ընդունեցինք եւ հիմա էլ շատ համերաշխ աշխատում ենք նույն ծրագրի, նույն գաղափարի համար:
- Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղտնի պայմանագիր են ստորագրել, ըստ որի` մեկը մյուսին օգնելու է: Ըստ Ձեզ, կա± նման պայմանավորվածություն:
- Նախ` Լեւոն Տեր-Պետրոսյան-ՀՅԴ հարաբերություններն այնքան էլ ինձ համար հասկանալի չեն, որովհետեւ, երբ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Դաշնակցությունը եկան համաձայնության, որպեսզի միմյանց չմեղադրեն ու չհայհոյեն եւ նորմալ ընտրապայքար ծավալեն, Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքերն ազատվեցին: Մի քաղաքական կազմակերպություն, որին ՀՀՇ-ն դատապարտել է, նրա անդամներից ոմանց բանտերում պահել, չի քննադատում իրեն դատապարտողներին: Ես չգիտեմ` այդ ինչ լավություն են անում Լ. Տեր-Պետրոսյանին, երբ որ չեն քննադատում կամ չեն ասում նրա օրոք եղած բացերը... Արդյոք Վահան Հովհաննիսյանը չէ±ր նստած բանտում, եւ այդ հրամանը հենց Լ. Տեր-Պետրոսյանի օրոք չի± եղել: Կարող եմ ասել, որ այդ ամենը մեր օգտին չի աշխատում: Մենք նախկինում եղել ենք կոալիցիոն գործընկեր, հիմա էլ համաձայնագրով ենք համագործակցում, դաշնակցական նախարարներն այսօր կառավարությունում են, այս առումով ՀՅԴ-ի պահվածքը ավելի քան տարօրինակ է:
- Այսինքն` երբ որ կառավարության մաս կազմող ՀՅԴ-ի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարում է, որ ընդդիմություն է, դա ՙբլե±ֆ՚ է:
- Մի քիչ դժվար է պատկերացնել ընդդիմություն, որը իշխանության հետ համաձայնագրով երեք նախարարական պորտֆել է պահում եւ ավելիին է հավակնում: Ինձ թվում է` այստեղ երեւի տակտիկական խնդիրներ կան, բայց նրանց վարած այդ քաղաքականությունը, կրկնում եմ, նաեւ մեզ վնասում է. ի վերջո հասարակությունը նայում է, թե ովքեր են հանրապետականների հետ քայլում, ովքեր չեն քայլում: Նրանք ո°չ ընդդիմություն են, ո°չ իշխանություն, բայց երրորդ հասկացություն կա±: Ես, համենայնդեպս, չգիտեմ:
- Նույն դաշնակցականները մեղադրանքներ են հնչեցնում, որ հանրապետականները պատրաստվում են կեղծիքների դիմել, որ ՙԳելափի՚ տվյալները սուտ են...
- Քաղաքական ուժերը ներքին համոզմունք ունեն, հասկանում են, որ նախագահ ընտրվելու է Սերժ Սարգսյանը, բնականաբար, հոգեբանորեն կոտրված են եւ ստիպված են մեր թեկնածուին սեւացնելու, նրա հասցեին բացասական կարծիքներ արտահայտելու ճանապարհը բռնել: Նույնն էլ Դաշնակցությունն է. իհարկե, իրենք ուզում են, որ Վահան Հովհաննիսյանը դառնա նախագահ, բայց դա, ըստ իս, անհնարին է: Իսկ եթե ընդհանուր վերցնում ես այս քննադատությունների հոսքը, ստացվում է, որ բոլորն ընդդիմադիր են մեր նկատմամբ:
- Ընդ որում, կեղծիքի մեղադրանք հնչեցնում է իշխանությամբ օժտվածը:
- Դեռ քարոզարշավը չսկսած` խոսում էին, որ կեղծիքներ են կատարվելու: Բայց, ի վերջո, կան դիտորդներ ե°ւ ԱՊՀ երկրներից, ե°ւ եվրոպական կառույցներից, որոնք կարծիք պետք է հայտնեն: Կհիշեք ԱԺ ընտրությունների վերաբերյալ դիտորդների կարծիքը, ըստ որի` ճիշտ է, որոշ թերություններ կային, բայց դա քայլ առաջ էր, եւ մենք վստահություն ենք ներշնչել նրանց, որ նախագահի ընտրությունն արդեն երկու քայլ առաջ է լինելու: Պարզապես ովքեր պարտվում են, միանգամից ձեռքը գցում են փրփուրներին. կեղծիք, զրպարտություն եւ այլն:
Եվ ասեմ, որ Հայաստանը նորություն չէ, որ այդպիսի մեղադրանքներ հնչում են գրեթե բոլոր երկրներում, օրինակ` ԱՄՆ նախագահի ընտրությունում էլ միմյանց զրպարտում են, մեղադրում կեղծիքների համար, նույնն է նաեւ Եվրոպայում: Այնպես որ` սա ինչ-որ ասիական, արեւելյան երեւույթ չէ, դա ընդհանուր է, պարզապես մեկի մոտ քննադատությունը, զրպարտանքը շատ է, մյուսի մոտ` քիչ:
- Այս ընթացքում ՀՀՇ-ական գործիչների, մամուլի կողմից անընդհատ շահարկվում է ՙՀոկտեմբերի 27՚-ի հարցը, օրինակ` Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ իբր թե 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՙվարչակազմը հաշվեհարդար տեսավ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի մերձավորների ու բոլոր հավատարիմ զինակիցների հետ` դրանով իսկ բացահայտելով Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի իզնութոզը քաղաքական դաշտից մեկընդմիշտ վերացնելու 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի գործի դրված ծրագրի վերջնական նպատակը՚: Եվ իբր թե դա դարձավ պատճառ, որ Լ. Տեր-Պետրոսյանը վերադարձավ եւ պահանջված դարձավ... Ինչպե±ս կմեկնաբանեք ընդհանրապես այդ մեղադրանքները եւ շահարկումները:
- Ես դա կբնորոշեմ մեկ բառով` անբարոյականություն, որովհետեւ հոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի հիշողության մեջ նստած է որպես ցավ, որպես երկրի ղեկավարների սպանություն, տեռոր: Եվ ուղղորդելով, տրամադրելով հասարակությանը, որ հենց այս ուղղությամբ պետք է փնտրել, նրանք են կազմակերպիչները, բնականաբար, ուզում են այդ միջոցով ձայներ խլել հիմնական թեկնածուից: Բայց դա չի հաջողվի, որովհետեւ որեւէ փաստարկ չկա, տարիներ շարունակ այդ գործը քննվել է, եւ մեղավորները դատապարտված են: Բայց մամուլում գրվում է նաեւ հակառակը, այսինքն` որ հետքերը տանում են դեպի Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո եւ ՀՀՇ: Ի վերջո, ամենաիմաստունն այստեղ ժողովուրդն է, որը բոլոր լիդերներից էլ բարձր է կանգնած, եւ նա երբեք չի գնա սրա-նրա սուտ կոչերի ետեւից, ժողովուրդը ենթագիտակցորեն զգում է, որ այստեղ զուտ քարոզչական խնդիր է լուծվում` իրեն տրամադրելու դեպի իրենց կողմը:
- Սփյուռքն ուզում է ավելի ակտիվ մասնակցել ե°ւ ընտրություններին, ե°ւ ընդհանրապես Հայաստանի կառուցմանը: Օրինակ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Ֆրունզե Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը կառուցողական է, դրական մոտեցումներ կան նաեւ Սերժ Սարգսյանի ծրագրում: Այսինքն` կա անորոշություն: Ըստ Ձեզ, սփյուռքն ի±նչ վերաբերմունք ունի ընտրությունների, թեկնածուների վերաբերյալ:
- Սփյուռքը շատ մեծ է, եւ կան երկրներ, որտեղ հայկական գաղթօջախը հակված է դեպի Սերժ Սարգսյանը, մեկ այլ գաղթօջախ` դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց սփյուռքի ազդեցությունն այնքանով է ազդում ընտրությունների վրա, որ` ովքեր Հայաստանում հարազատներ ունեն, իրենց հարազատներին կարող են հորդորել քվեարկել որեւէ մեկի օգտին: Իսկ ո±վ ունի հաղթելու հնարավորություն: Ի վերջո, կա այս 10 տարվա պատմությունը, որով կարելի է իմանալ, թե որ քաղաքական ուժն է կառուցողական: 1998 թվականին` հրաժարականից առաջ, Լեւոնն ասում էր, որ երկիրը կհայտնվի տնտեսական փակուղում, մենք չենք կարողանա դիմակայել ու ավելի շատ կկորցնենք, քան թե կա այսօր (այսինքն` Ղարաբաղը կթողնենք Ադրբեջանի կազմում), բայց այս վերջին 10 տարիներին մենք դիմակայեցինք, տնտեսությունը զարգացավ շրջափակման պայմաններում, եւ այսօր արդեն խոսում ենք առաջիկա 5 տարիների երկնիշ, շարունակական տնտեսական աճի մասին:
- Իսկ սփյուռքի հետ որոշակի աշխատանք տարվո±ւմ է: Ինչպե±ս են տրամադրված, օրինակ, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն:
- Եթե վերցնենք ռուսական մամուլի վերջին հրապարակումները, պաշտոնյաների այցը Երեւան եւ նրանց կարծիքները, կարծես թե ռուսներն ավելի շատ դրական են տրամադրված մեր թեկնածուի նկատմամբ: Բայց Ռուսաստանը հզոր պետություն է, ունի իր շահերը, եւ քանի որ վերջին ընտրություններից հետո Արեւմուտքը քննադատեց, որ կան կեղծիքներ, ճնշումներ, իրենք չեն ուզում շատ երեւալ եւ ասել, որ պաշտպանում են որեւէ թեկնածուի: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ձեռք է տալիս ե°ւ Ռուսաստանին, ե°ւ Արեւմուտքին. հավասարակշռված քաղաքական գործիչ է արտաքին քաղաքականությունում եւ ներքինում էլ պահում է հավասարակշռություն: Կարծում եմ` Ռուսաստանն ավելի շատ հակված է լինելու, այսպես, բարոյապես պաշտպանելու Սերժ Սարգսյանին:
- Ինչպե±ս կբնորոշեք Րաֆֆի Հովհաննիսյանի կեցվածքը, ով ասում էր, որ պետք է հետեւի ընտրությունների արդարությանը, ազատությանը, եւ օրենքը նրան թույլ տվեց հանձնաժողովում տեղեր ունենալ, կուսակցական հնարավորություններն օգտագործել ընտրությունների անաչառությունը, օրինականությունը ապահովելու համար, եւ նա հանկարծ տեղերը փոխանցեց թեկնածուներից մեկին, նույնիսկ մամուլը գրեց, որ այդ տեղերը վաճառել են:
- Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության տեղերը ընդդիմությանն են բաժանվել, բայց ես չգիտեմ` ինչ հարաբերակցությամբ:
- Մեծ մասը` Լեւոն Տեր-Պետրոսյանին, մի մասը` Վազգեն Մանուկյանին ու Վահան Հովհաննիսյանին:
- Ինքն իրեն համարում է ընդդիմադիր, եւ ՙԺառանգության՚ գործունեությունը ԱԺ-ում էլի ընդդիմադիր էր, եւ, բնական է, որ իրենք մեզ չէին տալու այդ տեղերը: Իհարկե, իրենք պետք է տեղերը լրացնեին եւ հենց իրենք զբաղվեին ընտրություններով:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ ԱԶԳԻ ԴԱՏԻ ԱՌՋԵՎ
1998-ի դրամատիկ իրադարձություններից` ԼՏՊ-ի հրաժարականից ու արտահերթ նախագահական ընտրություններից հետո ՍԻՄ-ը ձեռնամուխ եղավ քաղաքական գնահատական տալու նախորդ իշխանությունների գործունեությանը: Ստորեւ ներկայացնում ենք ՍԻՄ-ի կողմից 1998-ին 1988-1998թթ. իշխանությունների քաղաքական գնահատականը, որը հիմք էր դարձել ՍԻՄ-ի, ՀԴԿ-ի եւ ԳիԱրՔՄի-ի կողմից ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդին առաջարկված պետականորեն ընդունվելու ենթակա նախագծին, որը ցավոք այդպես էլ չվերածվեց պետական փաստաթղթի: Ինչեւէ, 10 տարի անց էլ ՍԻՄ-ի տրված գնահատակը ամբողջովին պահպանել է իր այժմեականությունը, քանզի այսօր այդ գնահատականին արժանացած, բայց տակավին պատասխանատվության չենթարկված ուժերն ու գործիչները կրկին մոլեգին ձգտում են իշխանության:
Սույն գնահատականը նպատակ ունի ի ցույց անելով իշխանությունների անցած ճանապարհի սխալներըª կանխել դրա իրականացնողների հետագա կործանարար գործունեությունը« ներկայացնել ժողովրդին« թե ինչպիսին չպետք է լինեն հետագայում իշխանության եկող ուժերը£ Այս առումով կարեւորվում է այն իրական շարժառիթների բնութագիրը« որ հնարավորություն պետք է տա ճանաչելու քաղաքական այն ուժերին« որոնց իշխանության գալը միշտ էլ հղի է լինելու նման հետեւանքներով£
Հայ ժողովուրդը« հազարամյակներով պայքարելով իր բնօրրանում արժանապատիվ ապրելու եւ ստեղծագործելու համար« 20¬րդ դարի սկզբում ենթարկվելով ցեղասպանությանը« 1918¬1920թթ. վերականգնելով անկախ պետականությունը« շուրջ 70 տարի գտնվելով խորհրդային կայսրության կազմում« 1988թ. Ղարաբաղյան շարժման սկիզբը դիմավորեց որպես զարգացմանը ձգտող արդյունաբերական« տեխնոկրատական հասարակություն« որը զգալի տեղ էր հատկացնում իր ազգային խնդիրներին եւ նպատակներին£ Սակայն պետականության երկարատեւ բացակայության« ինչպես նաեւ խորհրդային տարիներին մեկուսացվածության պատճառով հայ հասարակությունը միաժամանակ բնութագրվում էր նաեւ
1¤ անկախ պետականության թույլ ձգտմամբ«
2¤ աշխարհում տիրող կարգերի եւ արեւմտյան երկրների քաղաքականության մասին թյուր պատկերացումներով«
3¤ գործուն եւ ընդգրկուն հասարակական կառույցների գրեթե իսպառ բացակայությամբ«
4¤ դեմոկրատական կարգերի հաստատման ձգտումներով եւ կոմունիստական ռեժիմի հաստատած եւ հասարակական նորմ դարձած կաշառակերության« հովանավորչության նկատմամբ ատելության պոռթկումով£
Վերոհիշյալ մթնոլորտը պայմանավորեց դրան հաջորդող տասնամյակի քաղաքական եւ տնտեսական զարգացումները£
1988¬ին սկսված շարժումը իր սկզբնական փուլում կրում էր համազգային բնույթ« եւ նրա մեջ ներգրավված էին հասարակության բոլոր շերտերը£ Դրանով էլ պայմանավորվում էր շարժման որոշիչ ազդեցությունը Հայաստանում ընթացող բոլոր գործընթացների« այդ թվումª Հայաստանի կառավարման վրա£
Միեւնույն ժամանակ աշխարհում սկսվել էր ազդեցության գոտիների վերաբաժանման գործընթաց« որը հետեւանք էր ԽՍՀՄ¬ի կազմալուծման հեռանկարի£ Եվ այդ պայմաններում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը դառնում էր տարածաշրջանում կառավարման կարեւոր գործոն£
Այս ամենի հետեւանքով Ղարաբաղյան շարժման« հետեւաբարª Հայաստանի վրա ազդեցություն ունենալը դառնում է գերակա խնդիր ինչպես աշխարհաքաղաքական ուժերի« այնպես էլ տեղական ետկոմունիստական կիսամաֆիոզ խմբավորումների համար£
Արեւմուտքի կողմից սկսվել էր ետխորհրդային տարածքներում արդյունաբերության կազմալուծում« որը Հայաստանում արտահայտվեց ՙէկոլոգիական շարժման՚ անվան տակª կարեւորագույն արդյունաբերական կենտրոնների կազմաքանդման համար պայքարի ձեւով£
Այս ուժերի ներկայացուցիչների մուտքը Ղարաբաղյան շարժման ղեկավարության կազմ կանխորոշեց շարժման օգտագործումը իշխանության զավթման« նոր վարչախմբի պահպանման եւ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը որպես գործիք օգտագործելու խնդրում£ Ըստ էության« 1988թ. ամռանից Հայաստանում հաստատվեց երկիշխանությունª Հայկոմկուսի եւ ՙՂարաբաղ՚ կոմիտեի մասնակցությամբ£
Միեւնույն ժամանակ ազգային մղումներով թափ առնող ազգային շարժումը ստիպեց ՙՂարաբաղ՚ կոմիտեին եւ Կոմկուսի ղեկավարներին 1989թ. դեկտեմբերի 1¬ին ընդունել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման որոշումը£ Տվյալ որոշումը հանդիսացավ այն չափանիշը« որի հետ համեմատվելով գնահատվում էին հայկական քաղաքական ուժերի գործողությունները հետագա տասնամյակում եւ կգնահատվեն հետագայում£
1990թ. Ադրբեջանի հետ պատերազմի վերաճած հակամարտությունը երկրի ներսում երկիշխանության ¥անիշխանության¤ պայմաններում թելադրեց հանրապետությունում առկա զենքի թալանը£ Ընդ որում« զենքի զգալի մասը հայտնվեց շարժման հետ կապ չունեցող կիսամաֆիոզ տարրերի ձեռքում« որը եւ մեծապես պայմանավորեց Հայաստանի ապագա իշխանություններում ուժերի բաշխվածությունը£
1990թ. մայիսին կազմավորված Գերագույն խորհուրդը« չնայած իր կազմում ուներ ե°ւ ազգային« ե°ւ ՀՀՇ¬ական« ե°ւ կոմունիստական տարրեր« ժողովրդի տրամադրությունների ճնշման ներքո ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիր« որում ամրագրվեցին հայ ժողովրդի հետագա քաղաքական զարգացման գերակայություններըª
1¤ անկախությունը հռչակվեց վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում.
2¤ ՀՀ¬ն« փաստորեն« Արեւմտյան Հայաստանում ցեղասպանության խնդիրների պահանջատեր ճանաչեց իրեն.
3¤ հռչակվեց նորանկախ պետության զարգացումը դեպի բազմակացութաձեւ տնտեսությամբ ժողովրդավարական պետություն£
1990թ. ստեղծվեցին պատմական աննախադեպ բարենպաստ պայմաններ ոչ միայն ազգային բարգավաճ պետության կառուցման« այլեւ ողջ ազգի ներուժի բացահայտման եւ դինամիկ զարգացման համար£ Դրա համար առկա էին լուրջ նախադրյալներª
1¤ պատմական առումով բարենպաստ աշխարհաքաղաքական մթնոլորտ.
2¤ խորհրդային ժամանակներից ժառանգած բավականին լուրջ նյութատեխնիկական եւ մտավոր բազա.
3¤ հզոր եւ բարգավաճ սփյուռք.
4¤ ազգային միասնության բարոյահոգեբանական աննախադեպ բարենպաստ դաշտ« որն ի հայտ էր եկել ազգային¬ազատագրական շարժման արդյունքում£
Ինչպես եւ սպասելի էր« բազմաթիվ օբյեկտիվ պատճառները պետք է խոչընդոտեին այդ ընթացքը ¥ինչպես եւ տեղի ունեցավ¤« բայց« ցավոք« դեպքերի ծայրաստիճան անբարենպաստ զարգացման փաստը որոշիչ չափով պայմանավորվեց հենց սուբյեկտիվ գործոնով:
ԵՏԸՆԹԱՑԻ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
1¤ Արցախյան պատերազմը« ինչպես եւ ամեն մի պատերազմ« պետք է որոշակիորեն ետ մղեր տնտեսությունը եւ զարգացման բնական ընթացքը£
2¤ Աշխարհի հզորները« ինչպես եւ աշխարհի ցանկացած այլ մասում« պետք է փորձեին թելադրել իրադարձությունների զարգացման սեփական սցենարը« այն էª կառավարելի« անդեմ« դիմադրելու ունակությունից զուրկ« առավելագույնս ատոմիզացված հասարակության ստեղծում£
ԵՏԸՆԹԱՑԻ
ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՙՂարաբաղ՚ կոմիտեի սպառողական հոգեբանության կրող մի թեւը« համախմբվելով եւ արագ ձերբազատվելով ազգային առաջընթացի գաղափարակիրներից« եւ դեռեւս առկա ժողովրդական ռոմանտիզմի ալիքի վրա գրավեց իշխանությունըª առաջ քաշելով իր կործանարար կրեդոն« այն էª ՙԱմեն գնով իշխանություն՚£ Ահա եւ այն հիմնական պատճառը« որի արդյունքում ունենք այն« ինչ ունենք£ Իսկ մնացածը« ինչպես ասում են« տեխնիկայի գործ էր« եղավ այն« ինչ այդ դեպքում պետք է լիներ£ Նորª ՀՀՇ¬ական իշխանությունների բոլոր գործողությունները« ըստ էության« խարսխված էին ներքոհիշյալ խնդիրների լուծման վրաª
1¤ Ղարաբաղի հարցում ձերբազատվել ավելորդ ՙգլխացավանքից՚£ Լ.Տ.¬Պ.¬ն առաջնորդվում էր իր հայտնի ՙմեզ բանակ պետք չէ՚ պարտվողական թեզով£ Իշխանությունները համաձայնվեցին մասնակցել երկրի պաշտպանությանը« երբ համոզվեցին« որ պարտությունը կարող է հանգեցնել իրենց իշխանության կորստին.
2¤ կատարել արտաքին ուժերիª ազգային¬պետական առաջընթացը խոչընդոտող ցանկացած թելադրանք« որ թույլ էր տալու ոչ միայն պահպանել իշխանությունը« այլեւ գրպանել« ըստ էության« իրենց որդեգրած դիրքորոշման համար որպես պարգեւատրում տրամադրվող միջազգային բազմամիլիոնանոց վարկերը.
3¤ արմատախիլ անել 88¬ի արդյունքում ի հայտ եկած ազգային ոգեւորության ալիքը« ազգի եւ անհատի զարգացման գաղափարները« ազգային մշակույթը եւ գաղափարախոսությունը.
4¤ նպաստել զանգվածային արտագաղթին եւ ազգի գիտատեխնիկական ու գործարար ներուժի զանգվածային արտահոսքին.
5¤ վաճառքի պիտանի ամեն ինչ վաճառելու եւ սեփականաշնորհման ճանապարհով ստեղծել ողջ նյութական լծակներին տիրապետող եւ կազմակերպված հանցագործության կառույցներին սերտաճած« երկրի տնտեսության գերակշիռ մասը վերահսկող կլանային համակարգ« որը ոչ միայն ուժեղացնելու էր իրենց դիրքերը իշխանության եղած ժամանակ« այլեւ հետագա իշխանություններին ստիպելու էր հաշվի նստել իրենց հետ.
6¤ ձեւավորել ամբողջովին կոռումպացված եւ հետեւաբարª ստվերային կառավարմանը 100%¬ով ենթարկվող պետական ծառայողների դաս.
7¤ նպաստել հասարակության ծայրահեղ բեւեռացմանը գերհարուստների եւ գերաղքատների« թույլ չտալ դիմադրության« արժանապատվության եւ բարեփոխումների ներուժ կրող միջին խավի ձեւավորումը« կրթական համակարգի կանխամտածված քայքայման միջոցով իջեցնել ազգաբնակչության կրթվածության եւ զարգացածության մակարդակը£
1996-Ի ՙԽԱՍՅԱԹԻՆ՚ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում հիշատակելու, որ ՙՄարդու իրավունքներ-96՚ եւ ՙԳերագույն խորհուրդ. պատգամավորական ակումբ՚ կազմակերպությունների ղեկավար Ռուբեն Թորոսյանը շատ է սիրում պետական ու քաղաքական այրերին դատի տալ, նրանց գործերը ներկայացնել դատախազություն, իսկ նախընտրական ժամանակաշրջանում` ԿԸՀ: Բնականաբար, հիմա, երբ նախընտրական ամենաթեժ շրջանն է, դատի տալու ու տարբեր մարմինների դիմելու գործը դառնում է ամենօրյա ու երբեմն անգամ օրը մի քանի անգամ: Ինչեւէ, մանրադիտակով եղած եւ չեղած խախտումները փնտրող այդ գործիչը վերջերս զբաղված է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգային խմբին առատ նյութեր ներկայացնելով, եւ հունվարի 21-ին այդ մոնիտորինգային խումբը լույս աշխարհ է բերել ընտրախախտումներին վերաբերող 5 էջանոց եզրակացություն, այդ եզրակացությունը քննարկելու համար էլ հունվարի 31-ին ժամերով անցկացրել է կլոր սեղան:
Սակայն բոլոր հնարավոր ու անհնար տեղերը դիմելու ՙխասյաթ՚ Ռ. Թորոսյանը ձեռք էր բերել դեռեւս 1996-ին, երբ ինքը դաշնակցական էր ու Լեւոն Տեր-Պետրոսյանը իր համար ՙաչքի գրող՚ էր: Թե ինչպես էր սկսվել պարոն Թորոսյանի` բոլորի դեմ բողոքելու եւ բոլորին պատասխանատվության ենթարկելու առաքելությունը` պատկերացում է տալիս 1996-ի ՙԻրավունք՚ թերթի թիվ 24-ում հրապարակված հետեւյալ լրատվությունը. ՙՀավաստի աղբյուրներից հայտնի դարձավ« որ Ռուբեն Թորոսյանը ՀՅԴ կանոնագրով նախատեսված կարգով դիմել է ՀՅԴ Բյուրոյինª Պատասխանատու մարմնի անդամներին պատժելու պահանջով ՙմարտի 1-ի թիվ 10 շրջաբերականով թյուրիմացության մեջ շարքերը գցելու՚ եւ իր անձը ՙվարկաբեկելու՚ համար£ ՊՄ-ը բողոքը վերադարձրել է Երեւանի Կենտրոնական կոմիտեինª նշելով« որ Երեւանի ԿԿ-ն անտեսել է ՀՅԴ մայր կանոնագրի այն կետը« որում ասվում է« որ ՙդատավճռի դեմ բողոքողը զրկվում է իր դատը Գերադաս ժողովին կամ մարմնին ներկայացնելու իրավունքից« եթե իր բողոքը հրապարակել է մամուլի միջոցով կամ հանրային բեմերից՚« այնինչ Ռ. Թորոսյանը ՙԱյժմ՚ թերթի թիվ 9 համարում հանդես է եկել հոդվածով£ Դրանից հետո Ռ. Թորոսյանը« այս անգամ ոչ միջնորդված« դիմել է ՀՅԴ Բյուրոյինª նշելով« որ իր բողոքը եղել է ոչ թե դատավճռի դեմ« այլ ՊՄ անդամներին իրենց իրավասությունները գերազանցելու համար պատժելու պահանջով՚£
Այսպիսով, եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդու ՙխասյաթը՚ չի փոխվում, այլ պարզապես խորանում է տարիների ընթացքում:
Ա. Ա.
ԵՐԳՉՈՒՀՈՒ
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
60-ականների կոմունիզմի ՙբարեկեցիկ՚ չափանիշներով առաջնորդվող երիտասարդ կատարողների մրցույթի մասնակիցները, ՙԹող լինի միշտ մայրիկը՚, ՙԿարմիր աստղ՚ եւ սլավոնական, հիմնականում երջանիկ ներկան եւ առավել երջանիկ ապագան փառաբանող եւ շաբլոն այլ երգերով ոգեւորված, լիավստահ էին սեփական հաղթանակով: Եվ երբ կոմերիտականների կարմիր շարքերը խախտեց գանգրացրած վարսերով, անփույթ հագնված, ծամոն ճտտացնող շեղաչյա մի աղջիկ, ո±վ կկարծեր, որ ՙկոմունիզմի չափանիշներից դուրսը՚ հետաքրքրություն կառաջացնի ժյուրիի կազմում:
Անծանոթ երգի առաջին իսկ բառերը գրավեցին բոլորին: Մասնակիցներից միակը եղավ, ում ժյուրին պատվիրեց եւս մեկ երգ: Աղբյուրի պես խոխոջուն ձայնով օժտված աղջիկը նոր երգով դյութեց ամենքին: Երբ ժյուրին հետաքրքրվեց, թե ովքեր են անծանոթ երգերի հեղինակները, դրանք կատարողը զգույշ ասաց.
- Ես եմ երգերի հեղինակը:
Ու թեեւ հիացմունքին` ժյուրին չշեղվեց ստանդարտներից եւ անտեսեց փոքրիկ Էլվինայի կատարումը, բայց նրան մոռանալն այլեւս անհնար էր: Գուցե առաջին բեմելու անհիմն ձախողումը ¥եթե, իհարկե, կարելի է նման ելույթը ձախողում համարել) դրդեց աղջկան անպայման հասնելու իր իղձին...
70-ականներին Կ. Օրբելյանի հանրահռչակ էստրադային անսամբլի մեներգչուհիների թվում հայտնվեց չպարգեւատրվածը: Եկավ անխուսափելի ճանաչումը, քանզի եթե ամենքին չէր ընդունելի մակարյանական թովիչ կարկաչը, ապա չէր էլ կարելի անտեսել ժամանակի համար իսկապես անսովոր կոլորատուրային դիսկանտը: Բայց հիացողների հոծ զանգվածին զուգահեռ` կար Էլվինա Մակարյանի կատարումները չհանդուրժող վերնախավ` պեդանտ փոքրամասնություն: Սովետահայ էստրադայում հայտնված ծանր ռոքի ու ջազի ֆոլկլորի վարպետի դեմ հալածանքները այն տարիներին սովորական էին ու անվերջ: Է. Մակարյանից հետո եկածները կոչումներով ու դափնիներով պսակվեցին, իսկ հանրության սիրելի դարձած երգչուհուն անգամ մեկ երգից ավելի երգելուց էին զրկում, հեռուստաելույթներն էին մոնտաժում, հյուրախաղերից նրա անունն էին չեզոքացնում եւ ընդհանրապես փորձեր էին արվում ընդմիշտ մոռացության մատնել նրան: Սակայն քարացած երգարվեստի պողպատե վարագույրի մեջ լուսամուտ բացածին հանդիսատեսն այլեւս չմոռացավ:
Այդ տարիների ձայնադարանի ուսումնասիրության արդյունքից պարզապես ապշեցինք: Ինչ չափերի պիտի հասնեին ճանաչված արվեստագետի հանդեպ հալածանքները, որ միլիարդավոր ձայնապնակներ թողարկող ՙԳրանպլաստինկայի՚ գիգանտ ֆիրման որեւէ երգ չէր ձայնագրել Էլվինա Մակարյանի երգացանկից: Տասնամյակներ շարունակ պարբերաբար նկարահանվող ՙԵրեւան՚ ստուդիայի ՙԿինոհամերգները՚ եւս չեն ներկայացնում երգչուհու կատարումներից: Բուռն ստեղծագործական տասնամյակներում բացարձակ նվազագույնի են հասցվում ռադիոհեռուստատեսության եթերներում Է. Մակարյանի ելույթները: Մի առիթով երգչուհին անկեղծորեն խոստովանել է.
- Էստրադայում ես առաջին օրից հասկացա, որ դժվար է մարսվելու իմ երգածը, քանզի դա էությամբ հատուկ է Արեւմուտքին: Բայց դա է իմ բնատուր ոճը, եւ ես երբեք չեմ համալրի մակերեսային կատարողների շարքը:
Ռոբերտ Ամիրխանյանի ՙՈ±ւր եք, տղաներ՚ երգով գերմանական փառատոնում ապացուցվեց ասվածի իրողությունը: Եվրոպական մամուլը հիացավ. ՙԴյութիչ է երգչուհի Էլվինա Մակարյանը: Չէինք պատկերացնի, որ Սովետական Հայաստանը համաշխարհային ջազի մեծերի կողքին ներկայանալու արժանի կատարող ունի: Փառք քեզ, Էլվինա°՚: Խորհրդային Հայաստանը, սակայն, երբեւէ չփառաբանեց փառքի արժանիին: Ի պատիվ կինոռեժիսոր Դմիտրի Քեսայանցի, Է. Մակարյանի ձայնով է երգում ՙՄեր պապերի քայլերգը՚ կինոնկարի կաբարեի արհեստական շանսոնուհին (երնեկ կատարողը նկարահանվեր իր իսկ դերում): ՙԱղվեսագիրք՚ մուլտֆիլմում էլ աղվեսի դերերգն է զարդարում Է. Մակարյանը: Մնայուն կոչվելու արժանի այս զույգ կատարումները սկսեցին պարբերաբար հնչել հանրության շուրթերից: Երգչուհու արտաբերած ամեն մի արտահայտությունը ոսկե ձայնադարանում պահպանելու փոխարեն հասարակությունը դրանք պահեց, երգեց...
Անցան ձեւապաշտական տարիները: Անկախացած հայրենիքը երկրորդ շնչառությունը հաղորդեց երգչուհուն: Այլեւս չկար ՙմեծ արգելքը՚, ու մենահամերգների շրջագայություններով իրագործվեց երգչուհու մշտական փափագը: Քաղաքները զարդարվեցին ՙԵրգում է Էլվինա Մակարյանը՚ ազդագրերով: Անշնչացած դահլիճներն ու մշակույթի պալատները լեփ-լեցուն էին հանդիսատեսով, անհնար էր տոմս ճարել: Ոգեւորված էին բոլորը.
- Էլվինա Մակարյանն է գալու...
Արգելքներից ձերբազատված եթերները հեռարձակեցին Է. Մակարյանի համերգները: Ամանորյա ծրագրերը նրա ելույթներով բացվեցին: Այլ կոմպոզիտորների երգերից զատ` երգչուհին սեփական երգերի ձայներիզներ թողարկեց: Առավոտից-երեկո շեներում երգվեցին ՙՅարո ջան՚, ՙԵրեւան՚, ՙՈ±ւր կորան՚... Եվ ամենաէականը` սկիզբ առավ Մակարյանի արտերկրային հյուրախաղերի շքերթը: Սա հուզեց շ |