Բամբասանք
ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Դե ինչ, քանի գնում` ՀԱԿ-ում կենացները քաղցրանում են: Հիմա ասենք, թե ինչու. նրա համար, որ 2012-ի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ ՀԱԿ-ի համար նույնիսկ կարելի է ասել, որ ժամանակը վաղուց արդեն սպառվել է: Ինչեւէ, թե գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանի ասած, ՀԱԿ-ի ներսում ում կհասնի գահը 2012-ի վերջում, անշուշտ, հիմա փոքր-ինչ դժվար է ասել, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է ՀԱԿ-ի ներսում, առնվազն կարող է ահեղ ցնցումների ենթարկել այս թիմին ու միանգամից գահընկեց անել բոլորին, քանի որ ՀԱԿ-անոցում ՙքչփորելու՚ գործի մեջ լուրջ դերակատարություն է ստանձնել ԼՏՊ-ի վարժեցրած ՙքաղաքական՚ ֆիգուր Գագիկ Ջհանգիրյանը, ով այս օրերին ամեն ինչ անում է` ՀԱԿ-ի շտաբը ղեկավարելու համար: Բայց սա դեռ ամենը չէ. նույն լուրերի համաձայն` խոսք է գնում նաեւ այն մասին, որ Ջհանգիրյանը, ի լուր բոլոր ՀԱԿ-իստների, ասել է, որ եթե ինքը չղեկավարի ՀԱԿ-ի շտաբը, ապա նա գնալու է ՙռազվոդի՚ ճանապարհով: Փաստորեն, Գագիկ Ջհանգիրյանը ինչ-ինչ հանգամանքներում, այնուամենայնիվ, ամուսնացած է եղել ՀԱԿ-ի հետ, ու հիմա էլ մտածում է ապահարզանի մասին: Հետո էլ ասում ենք` սենց չի, նենց ա…
Designed by Administrator

