Հանդիպում
ՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙԸՆՏՐԱԿԵՂԾԻՔ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ Ե°Վ ԻՇԽԱՆԱՎՈՐԸ, Ե°Վ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ՚
Օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի այն դիտարկմանը, թե. ՙՀերիք ա` Սերժ Սարգսյանը թեթեւ, բարձր չէ, ձեռքը խփի ու ասի` տղերք, փող չբաժանեք, չեն բաժանի, տղերք, չկեղծեք, չեն կեղծելու, հերիք ա ասի` գնում ենք արդար ընտրությունների, հերիք է այս ժողովրդին փչացնենք, չեն փչացնի՚, հակադարձել էր, թե. ՙՍերժ Սարգսյանը մասնավոր զրույցում այդ խոսքերն իրեն ասել է` եկեք նստենք ու պայմանավորվենք, որ բոլ ա ըտենց բաներ անենք՚: ՙԵվրոստան Ույուտ՚ ընկերության սեփականատեր, գործարար պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ, թե իր պատասխանի մեջ այդ ինչ մասնավոր զրույցի եւ պայմանավորվածության մասին էր ակնարկել, եւ թե ինչ է վերջերս պատահել Բադեյանին, որ իշխանություն ըլալով անընդհատ ինչ-որ ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների մասին է խոսում, պարզաբանման համար դիմեցինք օրենսդիր մարմնի ամեն բանից տեղյակ ներկայացուցչին, որն էլ ՙԻրավունք՚-ի հարցին ի պատասխան ասաց.
- Ես ի±նչ գիտեմ, թե ՙ168 ժամը՚ ինչ է գրել:
- Դե, բնականաբար, Դուք ասել եք, լրատվամիջոցն էլ այդ մասին գրել է:
- Հակառակ փորձը ունեմ, դուք որ կարդաք` ինչ ա գրած, կասեմ:
- Ասել էիք, որ Սերժ Սարգսյանը մասնավոր զրույցում ձեզ ասել է. ՙԵկեք նստենք, պայմանավորվենք ու բոլ ա ըտենց բաներ անենք՚:
- Արա°, ի±նչ ես քեզ ու քեզ բաներ խոսում:
- Նախ` կոռեկտ արտահայտվեք, ու խնդրում եմ բուն հարցին անդրադառնաք:
- Էդի իմ ասածը չի, էդ ձեր գրածն ա: Եսիմ ում գրածն ա, կարդա` հլը ի±նչ ա գրած, ասեմ: Իմ ասածը ուզում ես մեկնաբանե±մ:
- Արդեն երկրորդ անգամ Ձեզ հիշեցրի Ձեր ասածը:
- Իմ ասած բառերը կարդա, խնդրում եմ:
- Ընթերցանության ժամ չի, որ մի քանի անգամ Ձեր ասածը նորից կարդանք Ձեզ համար:
- Ես ըտենց բան չեմ ասել, չգիտեմ` ինչի են գրել ըտեղ: Ես ասել եմ, որ երկխոսության իմաստը դրա շուրջը կարա լինի, որ երկխոսողները պայմանավորվեն, ու ստեղ կեղծիք չարվի, որ արդար ընտրություններ ապահովվեն:
- Փաստորեն, Դուք Ձեր խոսքում հաստատում եք, որ ընտրությունները, այնուամենայնիվ, ուղեկցվել են կեղծիքներով:
- Այ, էդ ա երկխոսության իմաստը, այլ ոչ թե իմաստը կարա լինի ինչ-որ մեկի հրաժարականը:
- Ձեր ասածն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք կեղծիքներ եղե±լ են, եւ որ Սերժ Սարգսյանի օրոք չպետք է լինե±ն, թե± էլի Ձեր մեծ մտքերը լավ չենք հասկանում:
- Կեղծիքներ եղել են ե°ւ ընդդիմության, ե°ւ իշխանության կողմից:
- Ստացվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրո±ք էլ հավասարապես ընտրակեղծիքներ են եղել:
- Ես ասում եմ` ընդդիմության կողմից եւս, ինձնից խոսքեր մի քաշի, Գայանե: Ուշադիր լսի` ինչ եմ ասում, ու տենց էլ կգրես. էն, որ ընտրակեղծիքներ եղել են այս 20 տարիների ընթացքում ե°ւ ընդդիմության, ե°ւ իշխանության կողմից, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հիմա ժամանակն է եկել պայմանավորվել, վերջապես որեւէ կեղծիք չանել: Իշխանության հետ ընտրակեղծիքը կապ չունի. ընտրակեղծիքը բոլորն են անում, անկախ նրանից` իշխանավոր է, թե ընդդիմադիր: Ընտրակեղծիքը անում է մարդը, եւ այդ ընտրակեղծիքը կարող է անել ե°ւ իշխանավորը, ե°ւ ընդդիմադիրը:
- Իսկ որ Դուք ասում եք` նախորդ իշխանությունների օրոք ընտրակեղծիքներ եղել են, կարո±ղ եք մի երկու վառ օրինակ էլ բերել ե°ւ ԼՏՊ-ի, ե°ւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածից:
- Ոչ:
- Ինչո±ւ, վախենո±ւմ եք:
- Գայանե, ես տեղյակ չեմ: Անձամբ կոնկրետ օրինակի վերաբերյալ ես ինֆորմացիա չունեմ:
- Բա եթե ինֆորմացիա չունեք, ինչո±ւ եք այդ մասին խոսում: Ի վերջո, ընտրակեղծիքի մասին հայտարարություն անողը ոչ թե ՙԵվրոստան Ույուտ՚-ի գործերով զբաղվող մի գործարար է, այլ ամենայն հայոց պատգամավոր:
- Դու ինձնից զանգել ես իմ բառե±րը գրես, թե± քո ուզածը գրես: - Որ Ձեր բառերը գրեմ:
- Ուրեմն եւս մեկ անգամ իմ բառերը գրես, ուրեմն մինչեւ հիմի ինչ լսել ես ու գրել ես, դրա մասին մոռացի ու գրի հետեւյալը….
- Ինչքանով որ հասկացա, սկսում ենք թելադրությո±ւն գրել:
- Ես քեզ հիմա ասում եմ. ընտրակեղծիքներ բոլոր իշխանությունների ժամանակ եղել են` ե°ւ ընդդիմության, ե°ւ իշխանության մարդկանց կողմից: Իսկ երկխոսության իմաստը կարող է կայանալ նրա մեջ, որպեսզի քաղաքական ուժերը պայմանավորվեն, եւ արդար ընտրություններ անցկացվեն: Այ, էսքանը գրի-պրծի, վերջ: էլ ուրիշ բաներ մի հորինի: Էդքանից ոչ ավել, ոչ պակաս: Եթե իմ ասածից մի բան էս կողմ, էն կողմ կլինի, այ էն ժամանակ պատասխան կտաս:
- Էս սպառնո±ւմ եք, պրն Բադեյան, ահավոր վախեցա, ուղղակի սարսափեցի, բայց հաջորդ հարցին անդրադառնանք: ԼՏՊ-ի օրո±ք էին ավելի շատ ընտրակեղծիքներ արձանագրվել, թե± Ռ. Քոչարյանի:
- Իմ բառերը չնենգափոխես, իմ բառերը չփոխես: Ռ. Քոչարյանի օրոք ընտրակեղծիքները ավելի քիչ էին, քան ԼՏՊ-ի ժամանակ: Եթե ձեր հիշողությունը թարմացնենք` կհիշեք 95 թվի դեպքերը, երբ որ նենգաբար ասում էին, որ հարյուր տոկոս ժողովուրդը ձայն էլ չտա Լեւոնին, մեկ ա` Լեւոնը պիտի անցներ: Իսկ հիշո±ւմ ես, որ էն զորքերը լցրեցին ժողովրդի դեմ, հիշո±ւմ ես: Այ, ուրեմն, այ հենց էդ էլ գրի, որ 95 թվին ավելի շատ է եղել, քան թե Ռ. Քոչարյանի օրոք:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՙԱՐՏԱԳԱՂԹԸ ՄՇՏԱՊԵՍ ԵՂԵԼ Է, ԿԱ ԵՎ ԿԼԻՆԻ՚
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանին ուղղված հարցերը հիմնականում առնչվում էին միգրացիային, Ադրբեջանից բռնագաղթած փախստականների հիմնախնդիրներին:
ՀԱՐԿԱՎՈՐ Է 45 ՄԻԼԻՈՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՈԼԱՐ
( - Ադրբեջանից բռնագաղթած փախստականների խնդիրները ինչ-որ լուծում ստանո±ւմ են (Առուշանյան):
-Ամենասուր հարցը նրանց մոտ, իհարկե, բնակարանային ապահովությունն է, եւ 2004 թվականի հաստատված ծրագրով, որով խնդիր դրվեց լուծել հանրային նշանակության շենքերում բնակվողների մշտական կացարանով ապահովելու խնդիրը, դեռեւս 1175 ընտանիք մնում է շահառուների ցուցակում, սպասում է իր համար շատ բաղձալի, փափագելի օրվան: Եվ այս 1175 ընտանիքի խնդրի լուծման համար նախնական գնահատականներով անհրաժեշտ է շուրջ 45 միլիոն ամերիկյան դոլոր: Իսկ դա հսկայական գումար է: Անցյալ տարի` մայիսի 17-ին, միջազգային ներկայացուցչական համաժողով կազմակերպվեց, որին մասնակցեց նույնիսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը` պարոն Գութերեշը: Համաժողովի նպատակն էր` փորձել միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հիմնախնդրի վրա: Բանն այն է, որ արդեն հիմնախնդրի երկարատեւությամբ պայմանավորված` տպավորություն էր ստեղծվում, որ այս խնդիրը, կարծես, նրանց կողմից մոռացված հարցերի շարքին է պատկանում: Հատկապես, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ, ցավոք սրտի, փախստականների առաջացման նոր օջախներ են ստեղծվում երկրագնդի տարբեր վայրերում, արաբական երկրներում: Եվ, բնականաբար, առաջին հերթին միջազգային հանրությունը այնտեղի հրդեհն է ուզում մարել, որտեղ որ նոր է հրդեհ ծագել: Եվ մեր նպատակն էր ցույց տալ, թե ինչպիսի մեծ խնդիր կա, եւ, ճիշտ է, միջազգային հանրությունը այս խնդրի լուծմանը օժանդակել էր` սկսած 1990-ական թվականներից, բայց վերջին շրջանում գրեթե դադարեցվել էր այդ օժանդակությունը: Ու նաեւ ցույց տրվեր, որ մենք մեծածավալ հոսք ենք ընդունել, այնպիսի ծավալների, որ մեր երկիրը միայնակ ի զորու չէ այդ ամբողջ խնդիրը լուծել, որ միջազգային հանրության տրամադրած օժանդակությունը եւ հիմնախնդրի ծավալները համադրելի չեն: Անշուշտ, շնորհակալություն պետք է ասել, որ նրանց շնորհիվ չորս հազար հինգ հարյուր ընտանիք կացարաններով է ապահովվել: Բայց խնդիրը անհամեմատ ավելի մեծ է, եւ երկրի ռեսուրսներն էլ չեն բավականացնում: Սրա մասին է խոսքը: Հիմա, իհարկե, աշխատանքներ են տարվում, որպեսզի փորձենք այդ համաժողովի արդյունքներով գտնել դոնոր երկրներ, դոնոր կազմակերպություններ, որոնք կհամաձայնվեն, պատրաստակամ կլինեն իրենց մասնակցությունը, օժանդակությունը բերել այս խնդրի լուծմանը: Բայց, ամեն դեպքում, կառավարության ծրագիրը կա, հաստատված է:
- Այս տարվա բյուջեով ինչ-որ բան նախատեսվա±ծ է:
- Ցավոք սրտի, այս տարվա բյուջեում դրա համար նախատեսված գումար չկա: Լինենք լավատես, որ միջազգային հանրությունը դրական կարձագանքի, իսկ հաջորդ տարի էլ բյուջեն այդ հնարավորությունները կունենա: Խոսքը վերաբերում է 45 միլիոն ամերիկյան դոլարի հասնող դրամական միջոցներին: Կա այդ գումարը, խնդիրը լուծվում է, չկա գումարը, ցավոք սրտի, մարդիկ նորից շարունակաբար ապրում են տարրական պայմաններից զուրկ հանրակացարանային տարածքներում:
ՙՀԻՄՆԱԿԱՆԸ ՆԱԵՎ
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՆԵՐԴՐՈՒՄՆ ԷՐ՚
( - Հայաստանի քաղաքացիներից քանի±սն են այլ երկրի քաղաքացի դարձել, եւ այլ երկրի քանի± քաղաքացի է ստացել ՀՀ քաղաքացիություն, թե± այդ տվյալները տրամադրելը անձնագրայինի իրավասությունն է (Գեւորգ):
-Դա անձնագրայինի խնդիրն է: Բայց կարող եմ ասել, որ այդ թիվը շեշտակի աճել է: Այստեղ հիմնականը նաեւ երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումն էր, վերջին շրջանում արդեն այդ ինստիտուտի ներդրման հետ կապված ընթացակարգերի ընդունումը եւ պարզեցումը:
ՙՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՆ
ՀԱՍԵԼ՚
( - Շատերն այսօր խոսում են ահագնացող արտագաղթի մասին: Դուք կարո±ղ եք տարվա կտրվածքով տվյալներ ներկայացնել (Անահիտ Գրիգորյան):
-Տեղեկությունները մեզ տրամադրում է ազգային վիճակագրական ծառայությունը, եւ որպես կանոն` նախորդ ամսվա վերաբերյալ տրամադրում է հաջորդ ամսվա 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Այս անգամ մի քիչ ավելի ուշ կտրամադրեն, քանի որ պետք է նաեւ ամբողջ տարվա թվերը ի մի բերեն: Մեզ տեղեկացրել են, որ տվյալները կլինեն հունվարի 25-26-ին:
- Իսկ 11 ամսվա կտրվածքով տվյալներն ինչի± մասին են խոսում:
- Պետք է ասեմ, որ անցած տարվա համեմատ, գրեթե նույն պատկերն է արձանագրվել, ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալն աճել է 11,9 տոկոսով: 11 ամսվա տվյալներով` ուղեւոր հոսքերի 64900 բացասական մնացորդ կա, այսինքն` այդքան մարդ ավելի մեկնել է Հայաստանից, քան թե ժամանել է: Անցյալ տարի այդ թիվը եղել էր 63500` մոտ 1500-ի կարգի, որն այդ մեծ թվերի մեջ որակ չի կազմում: Եվ մենք սպասում ենք, որ դեկտեմբերի տվյալների հիման վրա էլի կարձանագրվի անցած տարվա նույն մակարդակը: Նոյեմբերին, օրինակ, դրական մնացորդ է արձանագրվել` 16600, այսինքն` այդքան մարդ ավել է ժամանել Հայաստան, քան մեկնել է: Եվ նույնն էլ նաեւ հոկտեմբերին էր. 7800 մարդ ավելի էր եկել, քան Հայաստանից մեկնել է: Դա ավելի մեծ թիվ է, քան անցյալ տարվա հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին էր, եւ նույն միտումը շարունակվելու պարագայում դեկտեմբերին ավելի շատ դրական մնացորդ կունենանք, քան անցած տարի էր, ու այդ 1500-ը, այսպես ասած, կփոխհատուցվեր: Հոկտեմբեր-նոյեմբերի դրական մնացորդը կազմել է շուրջ 25 հազար, իսկ 2010 թվականի նույն ամիսներին դրական մնացորդը 16 հազար էր: Կարծես թե միտումն այնպիսին է, որ նախորդ տարվա վերջին ավելի շատ են վերադառնում: Սա շատ կարեւոր նյութի մասին է նաեւ մտորելու տեղիք տալիս: Երբեմն մամուլում հանդիպում ես հրապարակումների կամ հայտարարությունների տարբեր հավաքների ժամանակ, որ միգրացիոն պետական ծառայության տվյալներով` այսքան անձ մշտապես լքեց Հայաստանի Հանրապետությունը, կամ այսքան անձ ընդմիշտ գնաց: Հղում են կատարում մեր աղբյուրներին, մեր տվյալներին, բայց դա ամբողջական չեն ներկայացնում: Մինչդեռ դրանք ուղեւորներ են, միգրանտներ չեն, միգրանտը այն է, որ արդեն մշտական բնակության նպատակով է իր բնակության վայրը փոխում: Կա կարճաժամկետ եւ կա երկարաժամկետ, երկարաժամկետը մեկ տարուց ավելին է: Սրանք ուղեւորներ են, ամեն մի միգրանտը, պարզ է, առաջին հերթին պետք է ուղեւոր լինի, բայց ոչ ամեն մի ուղեւորն է, որ հանդիսանում է միգրանտ: Օրինակ` կարճաժամկետ ուղեւորները, գործնական այցելություններ իրականացնողները միգրանտ չեն: Քանի որ ուղեւորահոսքերն էլ սեզոնայնությամբ են պայմանավորված, սեզոնայնության գործոնը շատ հստակ իր արտահայտությունն է գտնում այս ուղեւորահոսքերի ծավալի մեջ: Մասնավորապես` հունվար ամսին ուղեւորահոսքերի մնացորդը բացասական է` պայմանավորված որոշակի գործոնով: Գործոն մեկ` ամանորյա տոնակատարությունները ընտանիքներում, Հայաստանում անցկացնելուց հետո մարդիկ վերադառնում են: Փետրվար-մարտ ամիսներին հոսքն արդեն արտագնա աշխատանքային մեկնման հետ կապված գործոնն է, որը տեւում է մինչեւ ապրիլ: Հունիսին` որպես կանոն, արձանագրվում է դրական մնացորդ, որովհետեւ ամառային դպրոցական արձակուրդներն են սկսվում, եւ շատերն իրենց երեխաներին ուղարկում են Հայաստան, որպեսզի իրենց ընտանիքներում անցկացնեն արձակուրդները: Հուլիսին, օգոստոսին մի քանի գործոններ կան. օգոստոսին Հայաստան տուրիստական հոսքեր են նկատվում... Չմոռանանք այդ ամենին գումարել նաեւ գարնանային մեկ այլ գործոն, երբ որ Իրանից գալիս են եւ իրենց կրոնական տոնի` Ռամազանի տոնակատարություններն անց են կացնում Հայաստանում: Խոսքը տասնյակ հազարների հոսքի մասին է: Սեպտեմբերին բացասական միտում է արձանագրվում, քանի որ ամառվա եկածները պետք է մեկնեն: Հոկտեմբերից նորից սկսում է դրական միտումը. արտագնա աշխատանքի մեկնողները վերադառնում են... Մարդիկ, այս գործոնները մոռանալով, վերցնում են, ասենք, առաջին հինգ-վեց ամսվա տվյալները (այն միշտ բացասական է եղել) եւ ասում են` այսքան մարդ անդառնալիորեն գնաց: Սա ընդամենը ուղեւոր է, որովհետեւ, եթե նույն տրամաբանությամբ մենք շարժվենք, ապա պիտի ասենք` նոյեմբերին այսքան մարդ մշտական բնակության եկավ Հայաստան` 16600: Մինչդեռ այդպիսի բան չենք ասում: Կարելի է ենթադրել, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման հայտարարություններ են անում կամ նման գնահատականներ են տալիս... Վերջերս շատ են խոսում արտագաղթի մասին` նշելով, որ եթե շատերն են մեկնում, ուրեմն լքել են Հայաստանը:
Նախ` մի բան արձանագրենք, որ արտագաղթ մշտապես եղել է, կա եւ կլինի: Եվ սա միայն հայկական իրականությանը բնորոշ երեւույթ չէ, այսօր անգամ ամենազարգացած երկրներում այդ երեւույթը կա: Ամերիկայից մարդ կարող է գնալ Ավստրալիա` աշխատանքի: Կամ, ասենք, Պորտուգալիայից, կապված ճգնաժամի հետ, հիմա հոսք է նկատվում իրենց նախկին գաղութները` Բրազիլիա, Ուրուգվայ... Ընդհանրապես տեղաշարժը միշտ մարդկությանը իր ստեղծման օրվանից ուղեկցող երեւույթ է: Եթե հիշենք մեր նախնադարյան համայնական կարգերը, երբ որ մարդիկ ապրում էին տոհմերով եւ ցեղախմբերով, այնտեղ էլ երբ որ, ասենք թե, տարածքները դառնում էին ոչ բերրի կամ որսով ոչ հարուստ, այդ ցեղախմբերը, այդ տոհմերը տեղից տեղ էին գնում, տարածքից տարածք, ավելի բերրի հողեր էին տեղաշարժվում: Եվ ժամանակի ընթացքում այս տեղաշարժերն ավելի մեծ ծավալների են հասել:
ՙՈւղիղ կապը՚ վարեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
Հայբուսակը 20 տարեկան է 2011թ դեկտեմբերի 18-ին Հայաստանի խոշորագույն մասնավոր կրթօջախը՝ Երևանի Հայբուսակ համալսարանը, նշեց իր քսանամյակը: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: |
|
| Հայբուսակի բազային քոլեջի և ավագ դպրոցի հետ միասին ստեղծեցին Կրթության Միջազգային Ակադեմիան: Բայց այսօր էլ Հայբուսակը և Կրթության Միջազգային Ակադեմիան հավատարիմ են ակադեմիկոս Լ. Հարությունյանի սկզբունքներին՝ տրամադրել բարձրորակ կրթություն, քայլել ժամանակի հետ համընթաց, համապատասխանել կրթության միջազգային ստանդարտներին: Այս սկզբունքների իրագործմանը նպաստում են Հայբուսակի երկու հարմարավետ մասնաշենքերում տեղադրված նորագույն տեխնիկական սարքավորումները, գրադարանները, ինտերնետ-սրճարանը, բազային պոլիկլինիկան և մի շարք ինտերակտիվ ուսուցողական սարքավորումներ: Հաջողության ամենակարևոր գրավականը, իհարկե, բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմն է, որի մեջ ընդգրկված են Հանրապետության առաջատար մասնագետներ ամենատարբեր ոլորտներից, ովքեր ամեն տարի վերապատրաստվում են Հայբուսակում, Գիտությունների Ազգային Ակադեմիայում, Ազգային Առողջապահության ինստիտուտում անցկացվող դասընթացներին: Համալսարանում գործող կրթության որակի գնահատման կենտրոնը կամզակերպում է թրեյնինգներ, որոնց կարող են մասնակցել ինչպես Հայբուսակ համալսարանի դասախոսներն ու ուսանողները, այնպես էլ այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ: Հայբուսակ համալսարանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվում ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական և հոգևոր զարգացմանը. Հայբուսակի հիմնադիր Լևոն Հարությունյանը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլև երդվյալ մարզիկ: «Առողջ մարմնում՝ առողջ ոգի» կարգախոսի հետևորդների համար գործում է ժամանակակից մարզական սարքավորումներով հագեցված մարզադահլիճ, որը բաց է ուսանողների, դասախոսների և պարզապես մարզասերների առջև: Հայբուսակ համալսարանի ուսանողների ջանքերով կազմակերպված Մշակութային խորհուրդը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, որոնց շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները հնարավորություն են ստանում առնչվելու համաշխարհային և ազգային մշակույթի գանձերին, հանդիպելու աշխարհահռչակ մարզիկների, հասարակական գործիչների և արվեստի ներկայացուցիչների հետ, իսկ առավել շնորհաշատ ուսանողներն ուղեգիր են ստանում դեպի մեծ բեմ: Այդ տաղանդավոր ուսանողներից ոմանք ելույթ ունեցան նաև դեկտեմբերի 18-ի հոբելյանական համերգին՝ Հանրապետության վաստակավոր արտիստների կողքին: Քսան տարվա բազմաթիվ նվաճումներն ու ձեռքբերումները նշել է ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը՝ Հայբուսակ համալսարանին շնորհելով պատվոգիր և հղելով բուհին ջերմ շնորհավորանքներ: Նույնքան ջերմ շնորհավորանքներ ու մաղթանքներ է ստացել Հայբուսակը Անգլիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսից և Արկադի Տեր-Թադևոսյանից, ովքեր համալսարանի պատվավոր դոկտորներ են: Հոբելյանը շնորհավորել են նաև ՀՀ և արտերկրի մի շարք համալսարաններ, ինչպես նաև մեր Հանրապետության հայտնի հասարակական գործիչներ, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներ, գիտնականներ, դասախոսներ և ուսանողներ: Հոբելյանի առթիվ պատվավոր դոկտորի կոչում ստացավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը, որը համալսարանի ջերմ բարեկամներից է մշտապես աջակցել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների կրթությանը և մասնագիտական պրակտիայի առավել արդյունավետ անցկացմանը:: Միանալով այս ջերմ շնորհավորանքներին՝ վստահություն ենք հայտնում, որ Հայբուսակ համալսարանի հաջողությունների ու նվաճումների միայն սկիզբն է սա, որ Հայաստանի մասնավոր կրթության առաջատարը կշարունակի իր հաղթական երթը մեր անկախ Հանրապետությունում: |
|
Designed by Administrator

