-
Նորություններ
-
Արխիվ


Հանրություն
ՙՙՙՙՎԱՐՉԱՊԵՏՆ Է±Լ ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐԻՆ ՙՍԽԱԼ ՀԱՆԵՑ՚
Զարմանալու մարդ է էս մեր վարչապետը. չգիտես ինչքան ժամանակ է, որ ողջ երկրով մեկ խոսում ենք, թե Հայաստանում օր-օրի ամեն ինչ թանկանում է, ասում էր, թե` չէ, գնացեք վիճակագրական թվերին նայեք, ամեն ինչ լավ է: Իսկ հիմա էլ, այն էլ ԱԺ ամբիոնից, հայտարարում է, թե առաջիկայում կառավարությունն է ուզում իրականացնել միջոցառումներ` գնաճը զսպելու ուղղությամբ: Իսկը ապշելու բան. բա որ գնաճ չկա, ի±նչն եք զսպում: Բայց այս տարօրինակ պատմությանը նայենք ավելի ուշադիր:
Այսպես, ԱԺ-կառավարություն վերջին հարց ու պատասխանին, պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում ձեռնարկել կառավարությունը, երբ գազը կթանկանա ու իր ետեւից էլ կտանի մյուս բոլոր գները, վարչապետն ասաց, թե թանկացումները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, նկարագրեց միջոցառումների մի լուրջ ցանկ: Այդ աշխատանքները, ըստ նրա, 4 ուղղություններով են լինելու. ԿԲ լիազորությունների շրջանում համապատասխան գործողությունների իրականացում, հարկաբյուջետային գործոններ, վարչական գներ եւ շուկայական գործոններ` շուկայական մրցակցություն, մրցակցային դաշտի ստեղծում: ՙԱյս 4 ուղղություններով էլ պետք է մշակվեն համալիր միջոցառումներ, պետք է համակարգվի կառավարության, Կենտրոնական բանկի եւ հանձնաժողովների աշխատանքները, որոնք հնարավորություն կընձեռնեն զսպել գնաճային ճնշումները եւ մեզ հնարավորություն կընձեռնեն վերադառնալ ցածր գնաճային դաշտ,- ասաց Տ. Սարգսյանն ու հավելեց, թե,- գնաճի մակարդակի վրա ամենաշատն ազդել է դոլարիզացիայի մակարդակի կտրուկ բարձրացումը 2009թ.-ին՚:
Ի մի բերենք վարչապետի խոսքը. եթե նա ասում է, թե պետք է ՙվերադառնալ ցածր գնաճային դաշտ՚, դա թերեւս նշանակում է, որ ներկայումս գտնվում ենք բարձր գնաճային դաշտում: Այն աստիճան բարձր, որ դա առաջացրել է կառավարության լուրջ մտահոգությունները, քանի որ նախատեում է պետական համակարգում գտնվող մի շարք օղակների մասնակցությամբ մի ամբողջական օպերացիաª ՙցածր գնաճային դաշտ՚ վերադառնալու նպատակով: Մի խոսքով, մի կողմ թողնելով այդ ամենը դոլարիզացիայով բացատրելը, նկատենք, որ գործնականում այս անգամ վարչապետն ասում է այն, ինչ չգիտես երբվանից գոռում է ողջ երկիրը, այսինքն, որ մեզ մոտ գները հասել են չգիտես թե ուր:
Բայց ամբողջ տարօրինակությունը կայանում է նրանում, որ բոլորովին այլ տպավորություն ես ստանում, երբ նայում ես գներին վերաբերող պաշտոնական վիճակագրությանը, ընդ որում, հենց որով էլ պետք է առաջնորդվեր եւ հայտարարություններ աներ անգամ երկրի վարչապետը: Իսկ այդ վիճակագրությունն արձանագրում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանն ունեցել է 1,7 տոկոսանոց գնաճ: Այսինքն, խոսքը մի ցուցանիշի մասին է, որն առավել քան տեղավորվում է թույլատրելի գնաճի սահմաններում եւ որեւէ կերպ չպետք է մտահոգեր ոչ միայն վարչապետին, այլ յուրաքանչյուր շարքային քաղաքացու: Ընդ որում, ամենամեծ գնաճն արձանագրվել է պարենային ապրանքների մոտ` կազմելով 3,6 տոկոս: Իսկ ազգային վիճակագրական ծառայությունը հիշատակված 1,7 տոկոսանոց գնաճն ընդամենը պայմանավորում է ՙպարենային որոշ ապրանքների գների սեզոնային փոփոխություններով՚: Ըստ հիշատակված կառույցի, պարենային ապրանքների գների վրա էլ իրենց հերթին ազդեցություն են թողել ՙմսամթերքի, ձկնամթերքի, մրգի, բանջարեղենի 3,2-26 տոկոս գնաճը՚: Կոպիտ ասած, վիճակագիրները հավաստիացնում են, թե հունվար է, վարունգն ու խառը կանաչին թանկացել են, դրա արդյունքում էլ առաջացել է այդ չարաբաստիկ 1,7 տոկոսանոց գնաճը: Մի տեսակ կոչի էլ է դա նմանվում, թե, ժողովուրդ, դուք էլ էս սեզոնին քիչ վարունգ կերեք եւ ամեն ինչ լավ կլինի:
Բա էլ ինչո±ւ է վիճակն այդքան մռայլ ներկայացնում վարչապետը, այն էլ թե չորս պետական գերատեսչություն խառնվել են, որ վերադառնան ՙգնաճային ցածր դաշտ՚:
Դա դեռ մի կողմ, երբ վիճակագրությունը այդ 1,7 տոկոսը պայմանավորում է ՙգների սեզոնային փոփոխություններով՚, այս դեպքում ո±ւր մնաց վարչապետի ՙդոլարիզացիայի մակարդակը՚: Ու դրանից հետո ո±ւմ խոսքին պետք է հավատանք, վարչապետի±, թե± պաշտոնական վիճակագրության: Ենթադրենք վարչապետի, բայց այդ դեպքում նա իր վիճակագիրներին չի± հարցնում, թե այդ ինչ թվեր ու պատճառաբանություններ են հրամցնում հանրությանը: Հանրությանն էլ մի կողմ թողնենք. վիճակագրական թվերով պարտավոր է առաջնորդվել նաեւ պետական համակարգն իր բոլոր համապատասխան գործառույթներով: Եվ երբ այդ թվերը կասկածի տակ են առնվում, ապա էլ ինչպե±ս է այդ նույն պետական համակարգը կարողանում աշխատել: Մի խոսքով, ինչպես որ աշխատում են, այնպես էլ երկրի ու մեր բոլորի վիճակն է...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԱԾ-Ի ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՀԱՅԹԱՅԹԵԼԸ ԿԱՏԱԿ ԳՈՐԾ
Ծանոթանալով ներկայացվող քրեական այս գործին եւ դրա վերաբերյալ կայացված դատական ակտերին` կարելի է հանգել այն եզրակացության, որ ընդհանուր առմամբ մենք գաղտնիքներ պահել գիտենք: Անգամ եւ մասնավորապես այն դեպքերում, երբ այդ գաղտնիքները արդեն գաղտնիք չեն այն անձանց կամ, ինչպես ընդունված է արտահայտվել ԱԱԾ աշխատակիցների լեզվով, այն օբյեկտների համար, ում մոտ կասկած անգամ չպետք է առաջանա, որ իրենցից ինչ-որ բան է թաքցվում: Օրինակ` գաղտնալսումը...
ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆՔ ԻՆՉ ՈՒՆԵՆՔ
Արմեն Սիրունյանը ՙսերտ գործնական՚ կապեր էր ունեցել Սերգեյ Հակոբջանովի հետ: 2008թ. փետրվարին Ա. Սիրունյանը գործնական մի առաջարկով դիմում է Հակոբջանովին: Գործարքը պետք է կայանար նրանում, որ Հակոբջանովը տրամադրեր տեղեկատվություններ այն անձանց վերաբերյալ, ում նկատմամբ ԱԱԾ-ում տվյալ պահին կատարվում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում: Ընկերական այդ ծառայության դիմաց Սիրունյանը պարտավորվում էր վճարել համապատասխան գումար: Այսպիսով, պետական գաղտնիք հանդիսացող ՙգույքը՚ առուվաճառքի առարկա դարձնելու համաձայնությունը սկզբունքորեն համարվել էր կնքված, եւ մնում էր որոշել կատարվող աշխատանքի վարձավճարի չափը: Ս. Հակոբջանովին հաջողվել էր Սիրունյանին ներշնչել, որ ԱԱԾ-ի գաղտնիքները հայթայթելը կատակ գործ չէ, կապված է մեծ ռիսկի հետ: Միաժամանակ այդ անելու համար անհրաժեշտ է համոզել մեկ այլ անձի, որն ԱԱԾ-ում անմիջականորեն շփվում է գաղտնալսման գործընթացների հետ: Ընկերոջ սիրտն ամրացնելու, միգուցեեւ` գործարքի գինը գցելու համար Սիրունյանն իր հերթին փորձել է համոզել Հակոբջանովին, թե` ռիսկ չկա, քանի որ տեղեկատվությունը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո անմիջապես ոչնչացվելու էր:
Ս. Հակոբջանովը համաձայնել էր տրամադրել Ազգային անվտանգության ծառայության կողմից այդ պահին գաղտնալսման տակ գտնվող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը 3000 ԱՄՆ դոլարի դիմաց: Արմեն Սիրունյանը, իր հերթին, համաձայնեցրել էր գումարային հարցը իր պատվիրատուների հետ, եւ պետական գաղտնիքը ձեռքից ձեռք փոխանցվել էր գաղտնալսվողներին:
ՇՊԻՈՆ ՕՆԻԿ-2
Սերգեյ Հակոբջանովը Սիրունյանին էր հանձնել Ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնալսվող օբյեկտների մոտ 30 հեռախոսահամարներ, իսկ Սիրունյանը դրանք գնել էր ՀՀ ԱԱԾ 1-ին բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Մ. Հովսեփյանից:
Հանցավոր համագործակցության սկիզբը դրվել էր: Ճիշտ է, նախնական եւ դատական քննության ժամանակ այդպես էլ երեւան չեկան շահագրգիռ այն հովանավորները, ովքեր ապահովել էին պետական գաղտնիքների առուվաճառքի գործարքը, սակայն կասկածից վեր է, որ մասնակից բոլոր կողմերին գործարքի արդյունքները բավարարել էին: Ավելին, որոշվել էր շարունակել ԱԱԾ-ին որպես ՙոսկե ցլիկ՚ շահագործելու գործընթացը, եւ վերջինս կատարելագործելու համար Սիրունյանն ու Հակոբջանովը պայմանավորվել էին իրենց հետագա կապը իրականացնել փակ հեռախոսահամարներով: Այդ նպատակով Սիրունյանը ձեռք էր բերել չօգտագործված երեք հեռախոսաքարտ` Ս. Հակոբջանովի, Մեսրոպյանի եւ իր համար:
Հանցավոր եռյակի գործողությունների հետեւանքները իրավապահները գնահատել էին որպես ծանր, սակայն համարել են, որ դրանք առաջացել են ՙանզգուշությամբ՚: Դատարանները անզգուշության վարկածի հետ համաձայնել էին: Մինչդեռ…
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՙՍիրունյան եւ K0՚ հանցավոր խումբը, որից միայն երեք վերը նշված անձինք էին բացահայտվել եւ սույն գործով ենթարկվել քրեական պատասխանատվության, տեսանելի հեռանկարում ծրագրել էր ամեն ամիս թարմացնել գաղտնալսվողների ցուցակը եւ, հավանաբար, լայնացնել իր ազդեցությունը քրեական այն ոլորտում, որոնցում մասնագիտական իր հետաքրքրությունները ուներ անվտանգության ծառայությունը:
Սակայն 2008թ. ապրիլի վերջերին ձերբակալվել էր Սերգեյ Հակոբջանովը եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ (պաշտոնական լիազորությունների չարաշահում) հոդվածի 1-ին մասով: Մեկ շաբաթ անց նույն հիմքերով ձերբակալվել է նաեւ Ա. Սիրունյանը: Շուրջ 4 ամիս ընթացող քննության արդյունքում, 2008թ. սեպտեմբերի 1-ին, բացահայտվել է նաեւ Մուշեղ Հովսեփյանը, եւ նրան նույնպես առաջադրվել է նույն մեղադրանքը:
Գործը մինչեւ դատարան հասնելը մի քանի անգամ ենթարկվում է վերանայման, եւ հիմնովին փոփոխված մեղադրանքները վերջնականորեն ընդունում են հետեւյալ տեսքը.
Մ. Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 306-րդ հոդվածի 3-րդ մասով (պետական գաղտնիք հրապարակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւաններ), Ս. Հակոբջանովին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը) եւ 306-րդ հոդվածի 3-րդ մասերով նախատեսված հանցանքները կատարելը, իսկ Ա. Սիրունյանը մեղադրվել է նույնպես պետական գաղտնիքը հրապարակելու եւ առանձնապես մեծ չափերով կաշառք տալու մեջ: Ուշադիր ընթերցողի աչքից չի վրիպի այն հանգամանքը, որ առանձնապես խոշոր չափով կաշառք տվող երկու անձի առկայության պարագայում, այնուամենայնիվ, բացակայում է խոշոր չափերով կաշառք վերցնող անձը: Սակայն այս ամենը մանրուք է, քանի որ Քրեական օրենսգրքի հոդվածների ՙուսումնասիրությունները՚ շարունակվել են նաեւ դատարաններում:
Դատական առաջին ատյանում մեղադրողն ինքն է ՙսխալ՚ հանել նախաքննության մարմնի եզրակացությունները եւ միջնորդել է մեղմացնել արարքի գնահատականները, հետեւաբար եւ` ակնկալվող պատժաչափերը: Դատարանը ոչ միայն պատրաստակամությամբ արձագանքեց մեղադրողի ՙմարդասիրական պոռթկմանը՚, այլեւ իր հերթին իրավաբանորեն հիմնավորեց այն: Այդ հիմնավորումները արժանի են նրան, որ ուղղակիորեն ցիտվեն. ՙ…նախաքննության մարմինն ամբաստանյալների գործողություններից մի մասին տվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական: Ամբաստանյալներին մեղսագրված արարքը պատասխանատվություն է սահմանում պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ունեցող անձի կողմից կամ այն անձի կողմից, ում պետական գաղտնիքը վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելու համար, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները, եւ եթե նշված արարքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, սակայն գործի նյութերում առկա վերը նշված արարքներով անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու հանգամանքը հաստատող ոչ մի փաստական տվյալ՚:
Գործի նախաքննական փուլում արձանագրված էր եղել մի փաստ, որը թույլ չի տալիս համաձայնել դատարանի նման եզրակացության հետ: Ազգային անվտանգության քննիչները եւ նրանց ղեկավարները մինչեւ վերջ մնացել են այն համոզմունքին, որ ՙՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից գաղտնալսվող հեռախոսահամարներով ցուցակը Սիրունյանին փոխանցելուց անմիջապես հետո տեղի է ունեցել իրականացվող օպերատիվ տեխնիկական միջոցառումների խափանում. գաղտնալսվող օբյեկտները դադարեցրել են իրենց բնականոն հեռախոսակապը շրջապատի հետ եւ խուսափել են հեռախոսազրույցներ վարելուց՚:
Գաղտնալսումների վերաբերյալ հասարակության մոտ վերաբերմունքն, անշուշտ, միանշանակ չէ: Սակայն մինչեւ դատարանի սույն եզրակացությունը` կար այն համոզմունքը, որ որոշակի պայմաններում դա ծայրահեղ անհրաժեշտություն է, որին ստիպված են դիմել պետության եւ հանրության բարձրագույն շահերից ելնելով: Մի±թե այդպես չէ, մի±թե ազգային անվտանգության կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումները այն մանրուքներն են, որոնց խափանումը չի հանգեցնում ծանր հետեւանքների: Եվ հնարավո±ր է արդյոք դրանք խափանել անզգուշորեն` տեղեկացնելով գայլին որսորդի գործողությունների մասին…
ԲԱ ԻՆՉԻ± ՀԱՄԱՐ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ
Առաջին ատյանի դատարանը մեղավոր ճանաչեց բոլոր ամբաստանյալներին, սակայն նրանցից երկուսը` Մ. Հովսեփյանը եւ Ս. Հակոբջանովը, ազատ արձակվեցին դատարանի դահլիճում: Նույն ճակատագրին արժանանալու համար Սիրունյանին խանգարել է նշանակված պատժի 6 ամիսը. նա դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, իսկ համաներումը տարածվում էր մինչեւ 3 տարի ազատազրկման դատապարտվածների վրա: Այդ ՙանարդարությունն՚ էլ շտկվեց վերաքննիչ ատյանում, ուր արդարացման կամ պատիժը մեղմացնելու պահանջով դիմել էին Ա. Սիրունյանն ու նրա պաշտպանը: Հասկանալի է, որ մեղադրողը չառարկեց, եւ դատարանը եզրակացրեց, որ թեեւ ՙքրեական գործի ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ թույլ չեն տրվել, ամբաստանյալի արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական՚, սակայն ՙվերաքննիչ դատարանը գտնում է, որ նշանակված պատիժը պետք է մեղմացնել՚: Ճակատագրական 6 ամիսը վերացվեց միակ այն պատճառաբանությամբ, որ ՙպատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները՚:
Իսկ ո±վ է վիճում: Անվիճելի է նաեւ մյուս եզրակացությունը. ՙմի ծնվիր սիրուն, ծնվիր ԱԱԾ-ի աշխատակից՚:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
ԳԻԱ ՂԱԶԱՆՉՅԱՆ. ՙՊԵՏՔ ԷՐ ՍՏԵՂԾԵԼ ՙՀԱՏԻՍ՚-Ը, ԵՎ ՍՏԵՂԾԵՑԻՆՔ՚
Օրերս ՙԱզդակ՚ ակումբի հյուրերը Երեւանի ՙՀԱՏԻՍ՚ ակումբի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը, նրա օգնական Արեգ Վաթյանը, թիմի խաղացող Աննա Բաղդոյանը եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ Հրաչյա Ռոստոմյանն էին: ՙԻրավունք՚ թերթի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքում ՙՀատիսը՚ ճանաչվել էր անցյալ տարվա լավագույն մարզական ակումբ, եւ հենց ՙԱզդակ՚-ում նրանց հանձնվեց պատվոգիրը: Հանդիսավոր արարողությունից հետո զրուցեցինք մեր հյուրերի հետ:
Նախ դիմեցինք ՀԲՖ նախագահ ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ.
- Ի±նչ է սպասվում ՙՀատիսին՚:
- Փայլուն ապագա: Իսկ եթե ավելի լուրջ ու անկեղծ, ապա իրականում այդտեղ մեծ աշխատանք կա կատարելու, որովհետեւ, ինչպես հայկական ասացվածքն է ասում` էշ նստելը մի այիբ ա, էշից իջնելը` երկու: Մեզ մոտ հիմա այդ նույն իրավիճակն է, քանի որ ուղղակի չենք կարող մեզ թույլ տալ, որ 2010-11 թվականի ՙՀատիսը՚ լինի ավելի ՙվատը՚ կամ ավելի թույլը, քան 2009-10 թվականինը: Չնայած նաեւ պետք է խոստովանեմ, որ 2009-10-ի ՙՀատիս՚ էլ չենք ունենա, որովհետեւ լավ ենք պատկերացնում, թե ինչ աշխատանքներ, ինչ ապրումներ ունեցանք այս թիմը ձեւավորելու ընթացքում: Երեւանում ՙՉեւակատայի՚ դեմ տարած առաջին հաղթանակի ուրախությունը, ապրումները երբեւէ չեն կրկնվի: Սակայն եթե, այսպես ասած, երկնքից իջնենք եւ ավելի առարկայական խոսենք, ապա թիմի հիմնական կազմը կպահպանվի, բայց քաջ գիտակցում ենք, որ հարկավոր է համալրում, եւ նախատեսել ենք մոտավորապես 7-8 լեգեոներ ունենալ: Սակայն այդ թիվն էլ վերջնական չէ: Որպեսզի թիմը ռեալ գործի 7-8, գոնե 6 ամիս, նա պետք է ներգրավված լինի նաեւ այլ մրցումներում, ոչ միայն եվրոգավաթում, որը Եվրոպայի` իր հզորությամբ երկրորդ մրցաշարն է: Թիմը պետք է միշտ մրցակցային գործընթացի մեջ լինի, եւ այդ պատճառով լուծելու երեք խնդիր ունենք: Առաջին խնդիրը թիմի համալրումն է, երկրորդը` եվրոգավաթին մասնակցությունը (սկսվում է 2010 թվականի սեպտեմբերից), որը կախված է մեր բյուջեից, եւ կդրվի առաջին տարուց վատ չմասնակցելու խնդիր: Իսկ երրորդը որեւէ այլ մրցաշարի մասնակցելն է...
- Խոսվում է, որ ՙՀատիսը՚ կարող է մասնակցել Ռուսաստանի առաջնությանը:
- Այո, չեմ հերքի. բանակցություններ ընթանում են թե° ռուսական, թե° Բալթիկ լիգայի մասնակցության մասին: Սակայն չմոռանանք, որ խնդիրներ կան նաեւ հենց նույն Բալթիկ լիգայում: Օրինակ, երբ լիգայի գլխավոր քարտուղարի հետ զրուցում էի, ասաց` ոչ բոլոր թիմերը կարող են գալ Երեւան ֆինանսական պատճառներով, եւ մասնակից տասը թիմից դեռ ընդամենը չորսն են համաձայնել գալ Հայաստան: Չնայած այդ դեպքում էլ կմասնակցենք, որովհետեւ մեզ անհրաժեշտ է խաղային փորձ, եւ, եթե նույնիսկ այդ վեց թիմը չգան, մենք կգնանք եւ այդ երկու խաղն էլ այնտեղ կանցկացնենք:
Ապա մենք դիմեցինք ՙՀատիսի՚ գլխավոր մարզիչ ԳԻԱ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ.
- ՙԱռաջին ալիքի գավաթի՚ խաղարկությունը կարելի± է կայացած համարել: Մրցաշարին պետք է մասնակցեին Լիբանանի, Սիրիայի եւ Վրաստանի կանանց հավաքականները, սակայն Երեւան էր ժամանել միայն Լիբանանի ՙՀոմընդմեն՚-ը:
- Որոշ հետաքրքրություն, իհարկե, կար, բայց միայն Լիբանանից թիմ եկավ... Կարելի է ասել` մրցաշարը չկայացավ, չնայած մարզասերները եկել էին դիտելու հանդիպումը, եւ նրանք ուրախ էին, քանի որ մինչ հանդիպումը ՙՀատիսի՚ աղջիկներն անցկացրին վարպետության դաս փոքրիկ աշակերտուհիների հետ: Խաղն էլ վատը չէր, բայց, ամեն դեպքում, եթե մրցակիցը ուժեղ լիներ, ավելի լավ կլիներ, բայց նա մեզնից բավականին թույլ էր:
- Այս մի քանի ամիսները ի±նչ ցույց տվեցին: Ի±նչ պետք էր անել, որ չարեցիք, ի±նչ պետք չէր անել, բայց արեցիք:
- Պետք էր ստեղծել ՙՀատիսը՚, եւ ստեղծեցինք, իսկ դա ամենագլխավորն է, ու այսօր Հայաստանում բասկետբոլային հսկայական բում է: Հույս ունեմ, որ այս մարզաձեւը, ինչպես քսան տարի առաջ էր, հիմա էլ սիրված ու մասսայական կլինի, հատկապես` կանանց բասկետբոլը: Մենք ՀԲՖ-ի նախագահի հետ խոսել ենք եւ համակարծիք ենք, որ պետք չէր թիմին այդքան երկար ժամանակով ազատ թողնել: Մենք նույնպես սովորում ենք. մեզ համար սա առաջին տարին էր, եւ կարեւորն այն էր, որ առաջին բլիթը կուտ չլիներ, իսկ մնացածը նորմալ էր: Եթե մեզ ավելի թույլ մրցակից բաժին ընկներ, համոզված եմ` հաջորդ փուլ դուրս կգայինք: Այն նույն ՙՆադեժդան՚, որին պարտվեցինք, սեփական հարկի տակ 10 միավորի առավելությամբ հաղթել էր Իսպանիայի առաջնության առաջատարին:
Մեր զրույցին կրկին միացավ ՀԲՖ նախագահը.
- Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության գավաթի խաղարկությանը, ապա նման միջազգային մրցաշար անցկացնելու իմաստով սա ամենավատ ժամանակաշրջանն է. 90 տոկոս եվրոպական ու նաեւ արաբական երկրներում իրենց մրցաշարերի ամենաթեժ պահն է` կիսաեզրափակիչ, եզրափակիչ: Քանի որ մեր խաղացողները դեռ այստեղ էին, մենք ցանկացանք ինչ-որ մի յուրահատուկ ձեւով տարվա փակում անել: Այնպես որ` լավ բան էինք նախատեսել, բայց երբ Սիրիան ու Վրաստանը մերժեցին, խնդիրներ ունեցանք: Սեպտեմբերին Երեւանում նախասեզոնային մեծ մրցաշար կլինի, որին կմասնակցեն շատ ուժեղ թիմեր:
- Աննա Բաղդոյանը արդեն մասնակցեց մի քանի հանդիպումների...
- Երբ որ առաջին պարապմունքներն սկսվեցին, լեգեոներների եւ Աննայի խաղամակարդակի տարբերությունը շատ մեծ էր, սակայն օր օրի հասանք նրան, որ այդ, այսպես ասած, անդունդը փոքրացավ, եւ այսօր նա խաղում է: Փոքրիկ գաղտնիք էլ բացեմ. մեկնում է Ուկրաինա` Սիմֆերոպոլ. երեք ամիս վարձավճարով խաղալու հրավեր ունի: Դա իրեն է ձեռնտու ֆինանսական առումով, իսկ մեզ էլ շատ ձեռնտու է, որ մեր խաղացողը ուժեղ առաջնությունում մասնակցի. առջեւում Եվրոպայի առաջնությունն է: Այլ երկրների ակումբներում հանդես եկող Հայաստանի մեր բասկետբոլիստուհիները երեւի արդեն մյուս տարի ՙՀատիսի՚ հետ պայմանագիր կկնքեն եւ էլ չեն մեկնի արտերկիր:
- Հնարավոր չէ± այլազգի մարզուհիների էլ տալ հայկական անձնագիր, որպեսզի նրանք ընդգրկվեն մեր երկրի ազգային հավաքականում:
- Մենք այսօր աշխատանքներ ենք տանում Ամանդա Ջեքսոնին հայկական անձնագիր տալու համար, որպեսզի խաղա մեր հավաքականի կազմում: Քանի որ մի տեղ էլ ունենք, ապա մի հատ էլ կենտրոնական ենք ուզում ձեռք բերել եւ մտածում ենք ՙՀատիսի՚ ավագ Բոյանա Վուլիչի մասին: Նա մի խնդիր ունի. խաղացել է Հարավսլավիայի հավաքականում, բայց նման երկիր այժմ գոյություն չունի: Հարցում ենք ուղարկել ՖԻԲԱ, եւ եթե թույլատրեց, ապա նա էլ կմիանա մեզ, եւ կունենանք շատ մարտունակ հավաքական, եւ, ինչու չէ, արդեն կարելի է B դիվիզիոնում շատ լավ խաղալու ակնկալիքներ ունենալ: Իսկ այս ամռանը Հայաստանը առաջին անգամ տարածաշրջանում բասկետբոլից եվրոպական ստուգատես կընդունի` C դիվիզիոնի առաջնությունը, որին կմասնակցի ութ թիմ, մեր հավաքականի առաջին խաղը հունիսի 28-ին է` Ջիբլարթարի հավաքականի հետ:
Չնայած թիմի անդամ ԱՆՆԱ ԲԱՂԴՈՅԱՆԸ համեստորեն չէր ցանկանում ներկայանալ, սակայն տեղեկացանք, որ խաղացել է ՙԳրանդ Քենդիի՚ թիմում, ավարտել է Ժողինստիտուտը, իրեն վատ չի զգում, եթե կողքի տղան կարճահասակ է, եւ ինքը նրան վերեւից է նայում: Ուրախ է, որ արդեն ճանաչում են, իսկ ՙՕդնակլասսնիկի՚ ժամանակ չունի:
Դե ինչ, հաջողություն մաղթենք թե° Աննային, թե° ՙՀատիսին՚, թե° կանանց հավաքականին եւ հույս ունենանք, որ դրվել է հայկական բասկետբոլի զարգացման հիմնաքարը:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՄԻՇՏ ԷԼ ՆԿԱՏՎԵԼ Է՚
Սեր, հարգանք եւ փոխըմբռնում: Կարելի է ասելª այս երեք գործոններն են հիմք հանդիսանում կայուն եւ համերաշխ ընտանիք ստեղծելու համար: Սակայն արդյոք բոլո±ր հայկական ընտանիքներում են դրանք նկատելի: Իհարկե, ոչ: Մարդիկ տարբեր են, տարբեր են նաեւ նրանց աշխարհընկալումներն ու մոտեցումները: Ոմանք ընտանիք են կազմում սիրով, ոմանք` բանականությամբ, ոմանք էլ հաշվենկատորեն: Այդ իսկ պատճառով մարդիկ երջանիկ են յուրովի: Սակայն պարզվում է, որ շատ հաճախ արտաքինից թվացող երջանկության փայլը խաբուսիկ է:
Թեման, որին կանդրադառնանք այս նյութում, վերաբերում է կանանց հանդեպ բռնություններին, ինչպես նաեւ ընտանեկան բաժանություններին:
Անահիտ Արզումանյան- Ամուսնացել եմ 1997թ.-ին, 23 տարեկանում: Իմ եւ ամուսնուս ընտանիք կազմելու հիմնական պատճառը սերն էր: Սկզբնական շրջանում ամեն ինչ ընթանում էր իր հունով, ապրում էինք ուրախ եւ երջանիկ: Երկուսս էլ ապահովված էինք լավ աշխատանքով եւ ոչնչի կարիք չէինք զգում: Նշեմ, որ առաջին տղայիս ծնվելուց հետո ամուսնուս պարտադրանքով դուրս եկա աշխատանքից:
ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները աստիճանաբար փոխվում էին դեպի վատը եւ առավել նկատելի դարձան, երբ ծնվեց մեր երկրորդ տղան: Ես փորձում էի անել ամեն ինչ, որպեսզի պահպանեմ ընտանիքսª շատ հաճախ խուսափելով վեճերից ¥որոնք նա սկսել էր շատ սիրել¤, շատ ժամանակ անտեսելով բաներ, որոնք ինձ դուր չէին գալիս: Սկզբնական ժամանակաշրջանում նա փորձում էր ամեն կերպ կոծկել դավաճանության փաստը, սակայն որոշ ժամանակ անց (ինչպես նա նշեց հերթական վեճի ժամանակ) այլեւս չփորձեց ձեւականություն անել եւ դեր խաղալ: Դրանից հետո վեճին ավելացավ նաեւ ծեծն ու ջարդը: Եվ այդ ամենը տեղի էր ունենում մեր երեխաների աչքի առաջ: Այդպիսի պայմաններում ապրել եմ գրեթե մեկ տարի, սակայն հասկանալով, որ ամենից շատ այս վիճակից տուժում են տղաներս, որոշեցի լքել նրան: Բարեկամներն ու հարազատները մինչ հեռանալս ոչնչից տեղյակ չէին: Դրանից հետո նա ընդամենը մի քանի անգամ հիշեց մեզ: Կարծես մեռավ ոչ միայն այն սերը, որը մեզ կապում էր, այլ նաեւ հայրական զգացմունքներն ու պարտականությունները երեխաների հանդեպ: Ներկայումս երեխաներիս հետ ապրում եմ ծնողներիս տանը:
Թե ինչպիսի հոգեբանական վիճակում կարող են հայտնվել երեխաները, որոնք տեսնում են բռնություն մի հարազատից մյուսի նկատմամբ, արդյոք նմանատիպ տեսարանները խորը հետք չե±ն թողնի նրանց վրա, եւ արդյոք ապագայումª ընտանիք կազմելու ժամանակ, չե±ն ընդօրինակի այն, ինչ տեսնում ենª այս ամենը փորձեցինք ճշտել ՙԴադարեցնենք ընտանեկան բռնությունը Հայաստանում՚ ծրագրի հոգեբան ԾՈՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ:
- Ընտանեկան բռնությունը լինում է չորս տեսակի` հոգեբանական, ֆիզիկական, սեռական եւ տնտեսական: Ըստ վիճակագրական տվյալներիª հոգեբանական բռնություն է նկատվում հիմանականում կանանց հանդեպª 91 տոկոս: Դա մի արատավոր երեւույթ է, որից տուժում են ընտանիքի բոլոր անդամները` կինը, որը բռնության է ենթարկվում, երեխան, որը ականատես է լինում, ընտանիքի մնացած անդամները, ինչպես նաեւ հենց ինքըª բռնարարը: Ամիսների կամ տարիների ընթացքում` կախված բռնության հաճախականությունից, կնոջ մոտ առաջանում է զոհի համախտանիշը, որի ընթացքում ի հայտ են գալիս մի շարք հոգեբանական հատկանիշներ` սեփական եսի կորուստ եւ փոխկախվածության ձեւավորում բռնարարից: Այս ամենը կարող է դրսեւորվել մեկուսացմամբ, ագրեսիայով… Երեխան, որը ականատես է լինում նմանատիպ տեսարանների, ավելի խորը հոգեբանական ապրումներ է ունենում, քան մենք պատկերացնում ենք: Նրա մոտ կարող են առաջանալ խնդիրներ թե° իր հասակակիցների եւ թե° ծնողների հետ: Վերջիվերջո պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ երեխան ընդօրինակում է այն, ինչ տեսնում է:
Կա մի հետաքրքիր ասացվածքª եթե բանը տեղի է ունենում մեկ անգամ, ապա հավանականությունը, որ այն կկրկնվի, քիչ է, սակայն եթե նույնը կրկնվում է երկրորդ անգամ, ապա երրորդից դժվար թե կարողանաս խուսափել: Այն կանայք, որոնք հայտնվել են այդպիսի իրավիճակում, նախ եւ առաջ պետք է գիտակցեն, որ դա իրենց իրավունքների ոտնահարում է, եւ որ նրանք անպայման պետք է պաշտպանեն իրենց, դիմեն համապատասխան ծառայությունների, որոնք տրամադրում են օգնություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց եւ երեխաներին. դա կլինի նրանց առաջին քայլը ընտանիքը եւ երեխաների ապագան փրկելու համար:
Նմանատիպ պատմություններ, իհարկե, շատ ենք լսել, սակայն արդյոք հայ կանայք դիմո±ւմ են համապատասխան մարմիններիª հարցին լուծում տալու համար:
ԱՍՅԱ ՄԿՐՏՉՅԱՆ (Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան).
- Հայաստանում կանանց հանդեպ բռնություն միշտ էլ նկատվել է, սակայն վերջին երեք տարիների տվյալներովª մեզ դիմող կանանց թիվը աճել է, դա ես կապում եմ իրազեկված լինելու հետ:
ՀՀ քրեական օրենսգրքում կա հոդված տարբեր տիպի բռնությունների մասին, որոնց մեջ մտնում է նաեւ ծեծը, սակայն չկա կետ կոնկրետ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության մասին: Նշեմ, որ օրենքին դիմող մարդը երբեք անպատասխան չի մնում. ամեն դեպքում նրանք, ովքեր ֆիզիկական բռնություն են գործադրում, իրենց պատիժը կրում են: Պատիժը սահմանվում էª կախված վնասվածքների աստիճանից, ամենաթեթեւը տուգանքն է:
Հայ կինը պահպանողական է, հենց դա է պատճառը, որ դիմում են այն դեպքում, երբ բռնությունը կրում է շարունակական բնույթ:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Designed by Administrator

