-
Նորություններ
-
Արխիվ


Հանրություն
ՙՙՙՙՙԱՄՈՒՍՆՈՒՍ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՀԱՃԱԽ ԷԻ ՄՏԱԾՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարվածության վիրուս)-ՁԻԱՀ-ի մասին խոսվել եւ դեռ կխոսվի բազմիցս: Սակայն հասարակության մեծ մասը դարձյալ լիարժեք տեղեկացված չէ դրան: Մինչդեռ դարի հիվանդության վերաբերյալ տվյալներն, իրոք, մտահոգիչ են: Մեզանում վերջին տարիներին արձանագրված հիվանդության աճի ցուցանիշը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ ԱՐՇԱԿ ՊԱՊՈՅԱՆԸ կապում է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության եւ հետազոտության համակարգի ստեղծման հետ: Ըստ նրա, վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ ախտորոշմամբ եւ հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների` ԱՊՀ երկրներից հետհոսքը Հայաստան:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
1988թ. մինչեւ 2009թ. մարտի 31-ը Հայաստանի քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 717 դեպք, որոնցից 109-ը` 2007թ., 136-ը` 2008թ. :
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 324-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում` 59-ի մոտª 2007թ., 83-ի մոտª 2008թ. ընթացքում:
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով (ուսումնասիրություններ խոցելի խմբերում) հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների` ունի հետեւյալ պատկերը.
հետերոսեքսուալ փոխանցման ուղի` 49,4%, թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով` 42,8%, հոմոսեքսուալ փոխանցման ուղի` 1,9%, մորից երեխային փոխանցման ուղի` 1,7%, արյան միջոցով` 0,3%, անհայտ` 3,9%:
-Ասացիք, որ հիվանդության հայտնաբերումը կատարվում է միայն արյան անալիզի միջոցով: Արյան ուղղակի անալիզի տվյալներով կարելի± է պարզել հիվանդության գոյությունը, թե± անհրաժեշտ է առանձին հետազոտություն կատարել:
- Անալիզն արվում է հատուկ ՄԻԱՎ վարակի հայտնաբերման նպատակով, ցանկացած բուժհիմնարկում: Սակայն վերջնական ախտորոշումը կատարվում է մեր կենտրոնում:
- Իսկ բացի դրանից, հիվանդներին հայտնաբերելու այլ մեխանիզմներ կա±ն:
- Հետազոտությունը կարող է կատարվել ինչպես այցելուի սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ բուժաշխատողի առաջարկով` ելնելով հիվանդի մոտ առկա կլինիկական ցուցումներից: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կամավոր է, այցելուի ցանկության դեպքում կարող է կատարվել անանուն` առանց անձի ինքնության բացահայտման:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտությամբ հայտնաբերվում են վիրուսի նկատմամբ օրգանիզմում առաջացած հակամարմինները: Հայտնաբերվելու համար բավարար քանակով հակամարմիններ վարակվածների գերակշռող մասի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց 3 ամիս անց:
Այն շրջանը, երբ վիրուսն առկա է օրգանիզմում, բայց արտադրված հակամարմինների քանակությունը բավարար չէ դրանց հայտնաբերման համար, կոչվում է ՙպատուհանի շրջան՚ (3 ամիս): ՙՊատուհանի շրջանում՚ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքը կարող է բացասական լինել: Սակայն արդեն իսկ այդ շրջանում վարակված մարդը կարող է վարակը փոխանցել ուրիշներին: Ուստի խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել հնարավոր վարակման պահից առնվազն 3 ամիս հետո:
- Գրանցված դեպքերի ուսումնասիրություններից ելնելով, կարո±ղ եք նշել, թե որ ճանապարհով է վարակի ներթափանցումը հաճախ հանդիպում` թմրամոլության, սեռավարակի±, թե± արյան միջոցով:
- Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը: Սրանցից բացի« Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ-ի փոխանցման հնարավոր ուղին պարզելու նպատակով յուրաքանչյուր հիվանդի մոտ կատարվում է համաճարակաբանական հետազոտություն: Սակայն ՄԻԱՎ վարակի կլինիկա-համաճարակաբանական առանձնահատկությունների հետ կապված, նույնիսկ այդ հետազոտությամբ ոչ միշտ է հնարավոր լինում տարբերակել, թե վերոնշյալ ուղիներից կոնկրետ ո±րն է եղել վարակման պատճառը:
- Ինչպիսի±ն է կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությունը եւ վարակվելու առանձնահատկությունները:
-ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչներըª 532 մարդ (74,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 185 դեպք:
ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (58,2%) վարակվել է թմրամիջոցների ներարկային օգտագործման արդյունքում, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,9%):
- Ինչքա±ն է տեւում գաղտնի շրջանը:
- ՄԻԱՎ վարակն ունի երկարատեւ` 7-15 տարի գաղտնի շրջան, որի ընթացքում ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է առողջության հետ կապված որեւէ խնդիր չունենալ եւ անգամ չկասկածել, որ վարակված է: Ողջ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեծամասնությունը չգիտի իր վարակված լինելու մասին: ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ, ուստի անհնար է պարզապես մարդուն նայելով ասել` վարակվա±ծ է ՄԻԱՎ-ով, թե± ոչ: Չնայած առողջ տեսքին` ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է փոխանցել վիրուսն այլ մարդկանց:
- Փաստորեն հիվանդացության մասին ստույգ տեղեկություն կարելի է ստանալ ոչ այլ կերպ, քան անալիզի միջոցով, ինչը մեզանում անվճար ծառայություն է, իսկ տեղեկանալու դեպքում ի±նչ կարող է անել վարակակիրը:
- Բուժում, որպես այդպիսին, չկա: Հիվանդության հայտնաբերմանը հաջորդում են միջոցառումներ, որոնք ուղղված են լինում առողջության հնարավոր պահպանմանը եւ կյանքի տեւողության երկարաձգմանը:
- Ինչպես ասացիք, հիվանդությունը չունի որեւէ արտահայտություն: Մարդը կարող է ողջ կյանքում կրել վիրուսը եւ չիմանա±լ այդ մասին:
- Հիվանդությունն, իրոք, որեւէ արտահայտություն չունի: Այն հիմնովին քայքայում է իմունային համակարգը, որն էլ հանգեցնում է թվով 30 տարբեր հիվանդությունների գլուխ բարձրացնելուն, որոնք կարող են մահացու լինել, քանի որ դիմադրողականությունն օրգանիզմում գնալով նվազում է: Իսկ հիվանդության հայտնաբերումը հանգեցնում է նրան, որ օգտագործվող դեղամիջոցները նպաստում են օրգանիզմում առկա վարակի ոչնչացմանը եւ կանխարգելում իմունիտետի անկումը:
ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՍՊԻԴ-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ
Մասնագետը մեր խնդրանքով բերեց ՁԻԱՀ կենտրոնում գրանցված մի քանի տիպական օրինակներ:
42-ամյա ՀՐԱՉՅԱՆ պատմում է. ՙՀայաստանի քաղաքացի եմ, բայց Հայաստանում շատ քիչ եմ ապրել:
Մոսկվայում էի: Այդ մեծ քաղաքում գայթակղությունները շատ-շատ են« դրանցից մեկն էլ թմրամիջոցներն են£ Ես չկարողացա խուսափել դրանցից:
Մոսկվայում ինչ-ինչ պատճառներով ձերբակալվեցի:
Բանտում արյան հետազոտության կանչեցին եւ կարճ ժամանակ անց ինձ ուղարկեցին կրկնակի հետազոտության£ Սիրտս կասկած ընկավ© անհամբեր սպասում էի արյան հետազոտության պատասխանին: Կասկածս անհիմն չէր© ինձ հայտնեցին« որ ՄԻԱՎ վարակակիր եմ:՚
Հաջորդը վարակակիր կնոջ` 32 տարեկան ԼԱՄԱՐԱՅԻ պատմությունն է. ՙԸնտանիքով Ռուսաստանում էինք ապրում: Կյանքը հիանալի ու անհոգ էր թվում, բայց...
Ամեն ինչ սկսվեց 2001թ. հունվարից, երբ ամուսնուս մոտ հայտնաբերվեց ՄԻԱՎ-ը: Նրան մեկ այլ հիվանդության պատճառով ընդունեցին հիվանդանոց եւ այնտեղ կատարված արյան հետազոտությամբ պարզվեց, որ ամուսինս ՄԻԱՎ վարակ ունի: Նա վարակվել էր թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվեցի նաեւ ես: Պարզվեց` վարակակիր եմ: Ամուսնուս մահից հետո հաճախ էի մտածում ինքնասպանություն գործելու մասին: Սակայն ի վերջո սթափվեցի եւ հասկացա, որ չեմ կարող բախտի քմահաճույքին թողնել երկու անչափահաս երեխաներիս, որոնք Աստծո կամոք վարակված չեն եւ մայրական խնամքի ու հոգատարության կարիք ունեն՚:
36-ամյա ՆՎԵՐԸ եւս ապրել է Ռուսաստանում: ՙԵս իմ օրգանիզմում ՄԻԱՎ վարակ ունեմ: Դրա մասին իմացել եմ 2005թ. փետրվարի կեսերին:
Ապրել եմ Ռուսաստանում, ամուսնալուծված եմ, չափահաս երեխա ունեմ: Կինս ու ես տարբեր քաղաքներում էինք ապրում£ Տարիներ անց նորից ուզում էինք միանալ, բայց…
Ես անձնագիր չունեի եւ եղբորս անձնագրով փորձեցի մեկնել այլ երկիր£ Հենց այդ փաստի հիման վրա ինձ ձերբակալեցին: Բանտում մնացի 3 տարի: Խցում շատերը թմրամիջոցներ էին օգտագործում« եւ ես էլ զերծ չմնացի այդ ՙհաճույքից՚: Հետագայում իմացա, որ իմ խցակիցները վարակված են եղել ՄԻԱՎ-ով: Գիտակցում էի, որ ես էլ եմ վարակված, բայց ամեն դեպքում հույս ունեի, թե գուցեեւ վարակված չեմ£ Ազատվելուց հետո եղբորս հետ եկա Հայաստան: Նրա խորհրդով ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնում հետազոտվեցի եւ պարզեցի, որ վարակակիր եմ՚:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ
ՇՈՈՒ` ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ
Եվրոպական ֆուտբոլում լարվածությունն օրեցօր ավելանում է: Աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից հետո ընտրական փուլում մինչեւ աշուն ընդմիջում է հայտարարված, եւ այդ ընթացքում եվրոպական առաջատար երկրների առաջնություններում շարունակվում է չեմպիոնության համար անզիջում պայքարը: Համոզված ենք, որ մեր հանրապետությունում, այդ թվում` մեր ընթերցասերների շրջանում մեծ սեր է վայելում իսպանական ՙԲարսելոնան՚, որի գրեթե բոլոր ֆուտբոլիստները եւ հատկապես Լիոնել Մեսին պարզապես հրաշքներ են գործում, իսկ 4:0 հաշվով գերմանական ՙԲավարիայի՚ նկատմամբ տարած հաղթանակը պարզապես ֆուտբոլային ներկայացում էր:
Սա` Եվրոպայում, իսկ մեզ մո±տ: Դե, մեզ մոտ էլ կարծես թե ինչ-որ բան կատարվում է, որի անունը ՙերկրի առաջնություն եւ գավաթի խաղարկություն՚ է: Առաջնությանը մասնակցում է 8 թիմ, նույն թիմերը խաղարկում են նաեւ գավաթը, ու արդեն մնացել է նրանց կեսը, որոնք կհանդիպեն կիսաեզրափակիչում` ՙՈՒլիս՚-ՙՓյունիկ՚ եւ ՙՄիկա՚-ՙԲանանց՚: Դե, իսկ առաջին խմբում, կարելի է ասել, միայն մի թիմ է ՙպայքարելու՚ եկող տարի բարձրագույն խմբում հանդես գալու համար, քանի որ մյուս թիմերը բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների երկրորդ, նույնիսկ երրորդ կազմերն են: Իհարկե, մի թիմ էլ կար առաջին խմբում` ՙԼեռնային Արցախը՚, որը ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվեց մասնակցել առաջնությանը: Ի դեպ, նախկինում այդ ակումբի հովանավորները ՙԱրարատի՚ հովանավորներն էին, ովքեր անցյալ տարի որոշեցին ակումբի առաջատար բրազիլացի լեգեոներներին գործուղել Ֆրանսիա` մասնակցելու այդ երկրի սիրողական առաջնությանը: Դրանով իսկ նրանք ի ցույց դրեցին իրենց վերաբերմունքը Հայաստանի առաջնության նկատմամբ, եւ պատահական չէ, որ ՙԱրարատը՚ այս տարի անհաջող է մեկնարկել:
Հա, մոռացանք` մի շատ ՙկարեւոր՚ բան էլ է կատարվել. ՙՆաիրի՚ մարզադաշտի փոխարեն հետայսու ՙՓյունիկը՚ իր հանդիպումները կանցկացնի ՙՀանրապետական՚ մարզադաշտում (դե, ով ունի նրա հնարավորությունները):
Մի հետաքրքիր ՙիրադարձություն՚ էլ տեղի ունեցավ հայկական ֆուտբոլում, որն արդեն առնչվում է ազգային հավաքականին, ավելի ստույգ` հավաքականի գլխավոր մարզչին: Ինչպես երեւի ֆուտբոլասերը տեղյակ է, ՀՖՖ գործկոմի նիստի ժամանակ, որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահն առաջադրել է ՙՄիկա՚ ակումբի խորվաթ մասնագետ Իվո Շուշակի թեկնածությունը: Սակայն տեղի է ունեցել ՙհրաշք՚. գործկոմը պաշտպանել է հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի թեկնածությունը, եւ վերջինս ընտրվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Իհարկե, մենք ոչինչ չունենք Վ. Մինասյանի դեմ, սակայն չենք կարող հավատալ, որ գործկոմը կարող է ընդդիմանալ ՀՖՖ նախագահին եւ դեմ քվեարկել նրա առաջադրած թեկնածուին: Մենք գրեթե համոզված ենք, որ դա ընդամենը լավ ներկայացրած շոու է, որպեսզի միամիտները հավատան, որ ՀՖՖ-ում կա այլախոհություն, եւ որոշումներն էլ կայացվում են ոչ միանձնյա: Ու դա այն բանից հետո, երբ նախկին մարզիչը աշխատանքից ազատվեց առանց որեւէ որոշման: Եթե դա շոու չէ, ապա ինչո±ւ մինչ այդ նույն գործկոմը լռել է: Իսկ եթե դա իրոք շոու չէ, եւ ՀՖՖ գործկոմը կարող է ՀՖՖ նախագահի կամակատարը չլինել, ապա կարելի է սպասել գործկոմի անդամների լուրջ վերլուծություններին եւ առողջ քննադատությանը, որպեսզի հայկական ֆուտբոլը դուրս գա այս փակուղային անմխիթար վիճակից: Իսկ որ մեր ֆուտբոլը խայտառակ վայրէջք է ապրում, վկայում են վերջին հանդիպումներն ու դրանց հետեւանքով վարկանիշային սանդղակում եւս 17 նիշով նահանջելը. այժմ մենք 124-րդն ենք:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
Designed by Administrator

