-
Նորություններ
-
Արխիվ


Հանրություն
ՙՙՙՙՙՙՙՙՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՍԴ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ
ՙՍոցիալական ապահովության քարտերի մասին՚ ՀՀ օրենքի, նշված քարտերի կիրառման առնչությամբ ՀՀ Սահմանադրական դատարանը 2006թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց երկար սպասված որոշումը: Դրանով վերացվեց նշված քարտերի պարտադիր կիրառման սկզբունքն աշխատավարձ, թոշակ, նպաստ ստանալիս, ինչպես նաեւ կյանքի տարբեր ոլորտներում տարբեր գործարքների ժամանակ:
Անձը համարակալվում է, երբ ստանում է ցմահ տրված, անփոփոխ համար` ի տարբերություն անձնագրի, վարորդական վկայականի եւ այլ փաստաթղթերի համարների, որոնք փոփոխական են: Դրանք փոխվում են այդ փաստաթղթերի կորելու, ոչնչանալու, փոխարինման դեպքում, այսինքն` փաստաթղթի համարն են եւ ոչ թե մարդու:
Ճիշտ է, հավատացյալները ՙսոցիալական՚ քարտերին կամ հիշյալ եղանակով դրանց անուղղակի պարտադրմանը դեմ լինելով, քարտի անփոփոխ համարով համարակալվելը մերժելի, անթույլատրելի համարելուց բացի, ունեին նաեւ այլ պատճառներ: Որոշակի փաստերով նրանք ՙսոցիալական՚ քարտերում նշմարեցին Հայտնությունից հայտնի Գազանի թվի (666) նախատիպը: Հիմնավորեցին, որ ՙսոցիալական՚ քարտերի պարտադրումը ճանապարհ հարթելու միջոց, նախապատրաստական քայլ է` հետագայում Գազանի թվի պարտադրման եւ հասարակության էլեկտրոնային տոտալ վերահսկողության իրականացման համար:
ՍԴ-ի հիշյալ որոշումից եւ ՙՍոցիալական ապահովության քարտերի մասին՚ ՀՀ օրենքում այդ կապակցությամբ փոփոխությունից հետո էլ տարբեր կազմակերպություններ բանկային հաշիվ բացելիս, ապառիկով ապրանքի գնում ձեւակերպելիս, աշխատանքի ընդունելիս եւ այլ դեպքերում շարունակում են ապօրինաբար ՙսոցիալական՚ քարտ պահանջել` դրա ներկայացումը համարելով պարտադիր: Այդուհանդերձ, սկզբունքային, հետեւողական հավատացյալները հնարավորություն ունեն հիշյալ տեղեկանքը ներկայացնելով, իրենց նպատակին հասնելու: Առ այսօր կա, առանց համարակալվելու, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներից օգտվելու, ինչպես նաեւ պարտականությունները կատարելու հնարավորությունը:
Սակայն վերեւներում որոշել են այլեւս չհանդուրժել այս վիճակը: Նախատեսված է մի դիվային ու խորամանկ հնարքով անխտիր համարակալել բոլորին, այդ թվում նաեւ նրանց, ովքեր մինչ այժմ ՙսոցիալական՚ քարտ չեն վերցրել եւ խուսափել են համարակալվելուց: Հավատացյալներին երկար ժամանակ չի տրված` հանգիստ խղճով ապրելու:
Ինչպես հայտնի է, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որը քրիստոնյա հավատացյալներին հնարավորություն էր տալիս համարակալումից խուսափելու, ՙսոցիալական՚ ապահովության քարտերի, ՙՍոցիալական ապահովության քարտերի մասին՚ ՀՀ օրենքի վերաբերյալ էր: Սակայն արդեն որոշված է անուղղակիորեն պարտադիր կերպով անխտիր բոլորին համարակալել ՀՀ քաղաքացու գործող անձնագրերին փոխարինելու համար նախատեսված անձի նույնականացման քարտերի միջոցով, որոնց վրա ՍԴ-ի որոշումը չի տարածվում:
Այս դավադիր որոշման հիմքը` հայեցակարգի ձեւով, դրվել է դեռ ՀՀ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ավարտից կարճ ժամանակ առաջ` 2008թ. մարտի 15-ին: Հենց այդ օրն էլ ՀՀ նախագահի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատվել է ՙՀՀ միգրացիայի համակարգի եւ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի (նախատեսված է արտերկիր մեկնելու եւ վերադառնալու համար) ու նույնականացման քարտերի համակարգ ներդնելու մասին՚ հայեցակարգը: Անշուշտ, հարց է առաջանում, թե նույնականացման քարտերը եւ էլեկտրոնային անձնագրերն այդ ի±նչ հրատապ անհրաժեշտություն են, որոնց Ռ. Քոչարյանը մարտի 1-ի թոհուբոհից ընդամենը 2 շաբաթ հետո դրանց վերաբերյալ հայեցակարգ է ստորագրել:
Հիշյալ հայեցակարգի պահանջների համաձայն եւ ի կատարումն ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 228-րդ, 229-րդ եւ 230-րդ կետերի` արդեն իսկ նախապատրաստվել եւ շրջանառության մեջ են դրվել ՙՀայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին՚, ՙՆույնականացման քարտերի մասին՚, ՙՀանրային ծառայությունների համարանիշի մասին՚, ՙՎարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚ ՀՀ օրենքների եւ դրանց ընդունմամբ պայմանավորված այլ օրենքների նախագծեր:
Նույնականացման քարտում ամրագրվելու են քաղաքացու հետեւյալ անհատական տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, ազգությունը` քաղաքացու ցանկությամբ, բնակության վայրը (նշվելու է միայն երկիրը), հանրային ծառայությունների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, արյան խումբը եւ ռեզուսը` քաղաքացու ցանկությամբ: Խնդիրը հանրային ծառայությունների համարանիշի մեջ է:
Ըստ ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Քոչարյանի` նույնականացման քարտը պարունակելու է ՙԱնփոփոխ համար (որպես այդպիսին համարվելու է հանրային ծառայությունների համարանիշը)՚: Նրա տեղեկացմամբ, ՙՀանրային ծառայությունների համարանիշի մասին՚ ՀՀ օրենքի նախագծի համաձայն, ՙհանրային ծառայությունների համարանիշը (ներկայիս սոցիալական քարտի համարը) ձեւավորվելու է ՀՀ ոստիկանության բնակչության պետական ռեգիստրում եւ հատկացվելու է նշված մարմնի կողմից՚:
ՙՀանրային ծառայությունների համարանիշի մասին՚ ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել ՙՍոցիալական ապահովության քարտերի մասին՚ ՀՀ օրենքը, քանի որ նույնականացման քարտում ամրագրվելու է հանրային ծառայությունների համարանիշը` ցմահ տրված եւ անփոփոխ մի այնպիսի համար, ինչպիսին ՙսոցիալական՚ քարտի վրա եղած համարն է: Դարձյալ Ռ. Քոչարյանի տեղեկացմամբ, ՙՀանրային ծառայությունների համարանիշը ձեւավորվելու է սոցիալական քարտերի համարների ձեւավորման սկզբունքով, լինելու է եզակի եւ անփոփոխ՚:
Արդեն հայտնի է, որ ներկայիս ՀՀ քաղաքացու անձնագրին փոխարինելու համար նախատեսված նույնականացման քարտը տվյալների` աչքով տեսանելի մասից բացի, ունենալու է նաեւ անտեսանելի մաս: Ըստ ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության պետի. ՙՆույնականացման քարտը պարունակելու է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց (մագնիսական ժապավեն կամ չիպ- Ա.Հ.), որտեղ ամրագրվելու են քաղաքացու` վերոհիշյալ անհատական տվյալները, պետական էլեկտրոնային համակարգերում անձի նույնականացման հավաստագիր (դրա բնույթը դեռ պետք է պարզենք, թեեւ ենթադրելի է, թե խոսքն ինչի մասին է), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ անհատական տվյալների էլեկտրոնային տեղեկատվություն, որոնց մշակումը (հավաքումը, օգտագործումը, փոխանցումը եւ այլն- Ա. Հ.) ուղղակիորեն նախատեսված է օրենքով՚:
ՀՀ Սահմանադրական դատարանի 2006թ. հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649 որոշմամբ հակասահմանադրական ճանաչվեց սոցիալական քարտի պարտադրանքն անհատներին նույնացման համարի առկայության պատճառով, եւ այժմ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր հրաժարվում են սոցիալական քարտից, ստանում են տեղեկանք սոցիալական քարտ չունենալու մասին: Անձնագրային նոր համակարգն արդյոք նախատեսո±ւմ է որեւէ այլընտրանք այն անհատների համար, ովքեր, կրոնական համոզմունքներից ելնելով, կհրաժարվեն կենսաչափական տվյալներով անձնագրերից եւ նույնականացման քարտերից: Պատասխանելով Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի հրատարակած ՙԻրավական մշակույթ՚ թերթի վերը մեջբերված հարցին` ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության պետը հայտնել է.
ՙՁեռք չբերելով անձնագիր կամ նույնականացման քարտ` քաղաքացին պետության կողմից իրավասահմանափակումների կամ իրավաբանական պատասխանատվության չի կարող ենթարկվել, սակայն նա օբյեկտիվորեն զրկված է լինելու իր սահմանադրական եւ այլ իրավունքները, ազատությունները, պարտականությունները լիարժեքորեն իրացնելու հնարավորությունից: Այս իմաստով, սոցիալական քարտերն ու նույնականացման քարտերը միմյանց հետ համեմատելը տեղին չէ՚:
Այսպիսով պարոն Ռ. Քոչարյանը փորձում է մեր հասարակությանը թյուրիմացության մեջ գցել, քրիստոնյա հավատացյալների գլխի տակ փափուկ բարձ դնել, քանզի իրականում նշված համեմատությունը միանգամայն տեղին է: Մինչեւ ՍԴ-ի հիշյալ որոշումը, երբ ՀՀ քաղաքացիները դեռ այլընտրանք չունեին, կամավոր-պարտադիր սկզբունքով սոցիալական քարտ չվերցրած-չունեցող անձինք ճիշտ նույն կերպ, նույն հնարքով ու քարտ չունենալու պատճառաբանությամբ զրկված էին իրենց սահմանադրական եւ այլ իրավունքները, ազատությունները, պարտականությունները լիարժեքորեն իրացնելու հնարավորությունից, այսինքն` հայտնված էին կյանքի լուսանցքում: Այս իմաստով ո±րն է տարբերությունը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՅՍ ՏԱՐԻ ԿՈՏԱՅՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 20,2 ՏՈԿՈՍՈՎ
Օրերս Կոտայքի մարզի ՙՕջախ՚ մամուլի ակումբի հյուրն էր Հրազդանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով ներկայացրեց մարզում զբաղվածության կենտրոնների գործունեությունը եւ գործազրկության աճի պատճառները:
-Զբաղվածության ոլորտը նույնպես հեռու չի մնացել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունից: Այսպես` 2009թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ աճել է 0,7%-ով, եւ այժմ այն կազմում է 7,4%: Այդ ցուցանիշը բարձր է հանրապետական ¥6,9%¤ միջին ցուցանիշից 0,5%-ով: Աշխատանք փնտրողների թիվը մարզում հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 8900 մարդ, որը հունվարի 1-ի համեմատ 20,2% աճ է նշանակում: Հրազդանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1824, Աբովյանում` 3043, Չարենցավանում` 2763, Եղվարդում` 1314: Մարզում աշխատանք փնտրողներից գործազուրկի կարգավիճակ ունեն 8065 մարդ, որից 1652-ըª Հրազդանում, 2479ª Չարենցավանում, 2743-ըª Աբովյանում, 1191-ըª Եղվարդում:
Գործազուրկների շարքում ակնառու է կանանց թվաքանակի նվազումը եւ տղամարդկանց թվի աճը, որի հիմքում ընկած է տղամարդկանց արտագնա աշխատանքի չմեկնելը եւ դրսից դեպի հանրապետություն ներհոսքը: Դրական ցուցանիշ պետք է համարել աշխատանքի տեղավորվածների թվի աճը: Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 66 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 4,4% ով: Դա պայմանավորված է հետեւյալ պատճառներով. նախ զբաղվածության կենտրոնները ակտիվ են աշխատել եւ ձգտում են հնարավորինս արագ համալրել առկա թափուր աշխատատեղերը ¥չմոռանանք ասել, որ մարզում գործող թվով 4 զբաղվածության կենտրոններից երկուսը ¥Հրազդանի եւ Չարենցավանի¤ մոդելային են, մեկըª փորձնական, եւ այդ կենտրոններն այսօր ապահովված լինելով միջազգային չափանիշներին մոտ աշխատանքային պայմաններովª կարողանում են ապահովել որակյալ ծառայություններ¤: Երկրորդ պատճառն այն է, որ այսօր ճգնաժամի պայմաններում կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողները այլընտրանք չունենալովª պատրաստ են թեկուզ ցածր աշխատավարձով աշխատանքի:
Գործազուրկների թվում մարզում նպաստառու են ճանաչվել 3110 մարդ, որը տարեսկզբին կազմել է 1840 մարդ: Նպաստառուների աճը կազմում է 69%: Ըստ կենտրոններիª Հրազդանումª 544, Չարենցավանում` 693, Աբովյանում` 1248, Եղվարդում` 625:
Ըստ ՀՀ ՙԲնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին՚ օրենքիª գործազրկության նպաստ նշանակվում է գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձանց, ովքեր չեն ստանում ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակներ ¥բացառությամբ կերակրողին կորցնելու թոշակի¤ եւ ունեն առնվազն 1 տարվա ապահովագրական ստաժ: Նպաստի տեւողությունը 6 ամսից 1 տարի էª կախված ստաժի տեւողությունից:
Բնակչության զբաղվածության ապահովման գործում կարեւոր դեր են խաղում զբաղվածության ակտիվ պետական ծրագրերը: Կարեւորվում են ՙՎարձատրվող հասարակական աշխատանք՚ ծրագիրը, որը քաղաքացիներին ապահովում է ժամանակավոր աշխատանքով, ՙԱշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին՚ ծրագիրը եւ մասնագիտական ուսուցման ծրագիրը:
- Շատ երիտասարդներ փորձում են գտնել աշխատանք, գործատուն աշխատանքային փորձ է պահանջում: Ինչպե±ս վարվել, երբ աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունները գրեթե բացակայում են: Ի վերջոª մարդիկ աշխատանքային փորձով չեն ծնվում: Ի±նչ եք մտածում ներկայիս աշխատաշուկայի մասին:
- Երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցում ունենք լուրջ խնդիրներ: Նրանց մի մասը, չունենալով աշխատանքային փորձ եւ հմտություն, հաճախ մերժվում են գործատուի կողմից, մյուս մասն էլ դառնում են գործազուրկ կամ ստիպված են լինում վերամասնագիտանալ: Ճգնաժամի հետեւանքով աշխատաշուկայում ստեղծված իրավիճակն էլ ավելի խոցելի կդարձնի նրանց: Հրազդանի զբաղվածության կենտրոնում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների 20,9%-ը երիտասարդներ են: Նրանցից մեծամասնություն են կազմում միջնակարգ կրթություն ունեցողները: Ցածր աշխատավարձը, աշխատանքային անբարենպաստ պայմանները ունենում են իրենց տխուր հետեւանքը: Դա երիտասարդների միգրացիան է, հատկապեսª գյուղական շրջաններից: Գյուղերի երիտասարդների զբաղվածության հարցի ապահովման, բարելավման ուղղությամբ վերադաս մարմինների կողմից առաջարկություն է ներկայացվել օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է գյուղական համայնքներին, որտեղ հողի սեփականաշնորհումը խոչընդոտ չպետք է լինի քաղաքացիներին գործազուրկի կարգավիճակ տրամադրելուն: Մարզի զբաղվածության կենտրոններում կարեւոր է նաեւ քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջազգային փորձի ներդրումը, որի արդյունքներից է Հրազդանի մարզային զբաղվածության կենտրոններում աշխատանքային ակումբների ստեղծումը, որոնցում բացառապես ընդգրկված են երիտասարդներ:
ՆԵԼԼԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՙՄԱՐԶՉԻՆ ԱԶԱՏԵԼՈՎ` ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ՚
Եվ այսպես, հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Թուրքիայի Բուրսա քաղաքում հերթական (արդեն մոռացել ենք` որերորդ) պարտությունը կրեց այդ երկրի հավաքականից եւ ՙփառահեղորեն՚ ավարտեց իր ելույթները ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության նախընտրական փուլում` գրավելով վերջին տեղը: Ընդ որում, նման, մեղմ ասած, անատամ խաղ նրանք վաղուց չէին ցուցադրել: Երբ թուրք ֆուտբոլիստները երկու անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը, իսկ մերոնք որեւէ հակախաղ չկարողացան հակադրել, պարզ դարձավ, որ պարտությունն անխուսափելի է: Սակայն երբ թուրք ֆուտբոլիստին մրցավարը երկրորդ զգուշացումից հետո խաղադաշտից հեռացրեց, հայ ֆուտբոլասերների մոտ հույս արթնացավ, որ մերոնք կարող են օգտվել թվային առավելությունից, բայց շուտով պարզ դարձավ, որ եթե թուրքերը նույնիսկ ութ կամ յոթ հոգով խաղային, միեւնույն է, հաղթելու էին:
Այս խայտառակ խաղի ֆոնի վրա առավել ընդգծվեց Ադրբեջանի հավաքականի նվիրված խաղն ու ոչ-ոքին Ռուսաստանի ուժեղ հավաքականի հետ խաղում: Փաստորեն, ադրբեջանցիները, որոնք տարիներ շարունակ ֆուտբոլում աչքի չեն ընկել (կարելի է հիշել, թերեւս, Կազբեկ Տուաեւին, Անատոլի Բանիշեւսկուն), կարող են պարծենալ, որ մեզնից ուժեղ են: Ընդ որում, մեր ոխերիմ հարեւանների կազմում աչքի ընկած Ջավադովը խաղում է Աղդամի ՙԿարաբաղ՚ թիմում, ինչը մի քանի անգամ նշեցին ռուս մեկնաբանները: Իսկ մենք ունեինք ՙԼեռնային Արցախ՚ թիմ, որը լուծարվեց թիմի սփյուռքահայ տերերի քմահաճույքով:
Մեր հավաքականի վերջին երկու հանդիպումների մասին խնդրեցինք կարծիք հայտնել ՙԲանանց՚ ակումբի փոխնախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻՆ:
- Ես համարում եմ, որ մեր ֆուտբոլիստները Իսպանիայի հետ հանդիպումը բավականին լավ անցկացրեցին: Նկատի ունեմ այն հանգամանքը, որ նման բարձրակարգ թիմի հետ խաղում պայքարեցին մինչեւ վերջ եւ նույնիսկ հանդիպումը կարող էին ավարտել ոչ-ոքի արդյունքով, եթե, իհարկե, իսպանացիների հակագրոհը չավարտվեր 11 մետրանոց հարվածով: Եվ, ամենակարեւորը, մեր թիմի տղաների մոտ հավատ կար, որ կարող են պայքարել, եւ այնպես ստացվեց, որ ամբողջ թիմը իր ունեցած հնարավորությունները լրիվ ներդրեց խաղի մեջ:
- Այսինքն` հոգեբանորեն պատրաստ էին:
- Այո, պատրաստ էին: Եվ երեւի դրա պատճառն այն էր, որ Իսպանիան իր ուժեղագույն կազմով չէր հանդես գալիս, մերոնք կաշկանդված չէին եւ, համեմատած մյուս հանդիպումների հետ, անցկացրին իրենց լավագույն խաղերից մեկը:
- Գուցե պարզապես իսպանացիները չէի±ն ցանկանում հաղթանակի համար մեծ ջանքեր գործադրել:
- Ամեն դեպքում, խաղադաշտում երեւաց, որ, ամենակարեւորը, մեր հավաքականի օղակները աշխատում են: Եվ, իհարկե, Ռոման Բերեզովսկու հավաքական վերադառնալը մեծ ուժ էր, եւ նրա փորձը, վստահությունը վստահություն էին ներշնչել նաեւ մեր տղաներին: Անցած մի քանի խաղերում, կարելի է ասել, մենք դարպասապահ չունեինք:
- Իսկ Թուրքիայի հետ հանդիպման մասին ի±նչ կասեք:
- Թուրքիայի հավաքականը, իհարկե, ուժեղ թիմ է, եւ բնավորությամբ էլ ֆուտբոլիստները շատ ակտիվ են, կարելի է ասել` ագրեսիվ, պայքարում են մինչեւ հանդիպման վերջին վայրկյանները, ու, հաշվի առնելով նաեւ հայ-թուրքական լարված հարաբերությունները, կարծում էի, որ պետք է խաղան ոչ մի րոպե, վայրկյան կանգ չառնելով, բայց... Իսկ երբ նրանց խաղացողը առաջին խաղակեսի 35-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից, եւ մեր տղաների համար հնարավորություն ստեղծվեց քանակական առավելությունը վերածել նյութականի, թուրքերն սկսեցին պահել գնդակը, երկար ժամանակ խաղարկել այն... Ինչ վերաբերում է մեր տղաներին, ապա նրանք դաշտի կենտրոնական մասում, իրենց տուգանային հրապարակի մատույցներում համեմատաբար լավ էին խաղում, բայց առաջին գծում ընդհանրապես սրություն չկար:
- Ճշգրիտ, արագ փոխանցումներ չկային...
- Այո°: Եվ ամբողջ բեռը հիմնականում ընկնում էր պաշտպանների եւ կիսապաշտպանների վրա, այսինքն` ոչ թե ստեղծագործական խաղի էին գնում, այլ պայքարում էին այդ ՙտարածքները՚ չտալու, թուրքերի խաղը ՙքանդելու՚ համար:
Նրանք այդ լարվածությանը չդիմացան, եւ երկու գոլն էլ թուրքերը խփեցին մեր խաղացողների անփույթ խաղի հետեւանքով, այսինքն` մեր պաշտպանների սխալներից հետո:
- Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ անճանաչելի էր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը, ով նախորդ հանդիպումների ժամանակ բավականին վստահ, կայուն խաղ էր ցուցադրում` դրանով իսկ ոգեւորելով հավաքականի մյուս ֆուտբոլիստներին: Որպես ՙԱրարատի՚ երկար տարիների ավագ` Դուք լավ կպատկերացնեք, թե որքան կարեւոր է թիմի ավագի վստահ խաղը:
- Ճիշտ եք նկատել: Գրեթե յուրաքանչյուր գնդակ մրցակցին էր ՙփոխանցում՚, իսկ տղաներն էլ շարունակում էին նրա միջոցով խաղը կազմակերպել:
- Մեր մարզչի սխալը չէ±ր, որ հենց խաղի սկզբից չխաղացին Սամվել Մելքոնյանը եւ Մարկոս Պիզելին, իսկ Հովհաննես Գոհարյանին կարելի էր փոխարինման դուրս բերել երկրորդ խաղակեսում, քանի որ նա խաղային պրակտիկա քիչ ունի:
- Մարզիչը մեծ կոմբինացիոն, ինչ-որ խորամանկ տակտիկա չի կարող ընտրել, քանի որ չունի համապատասխան կատարողներ, նա պիտի ավելի պարզ տակտիկա, խաղ ընտրի:
- Ամեն օղակում պետք է առաջատար, լիդեր լինի, որպեսզի կարողանա համապատասխան տակտիկա ընտրել:
- Անպայման: Բայց քանի որ չկան լիդերներ, եւ այդ իսկ պատճառով, ինչպես վերեւում նշեցի, գլխավոր մարզիչն աշխատում է դաշտի յուրաքանչյուր հատվածում, այսպես ասած, քանակն ապահովել, որպեսզի ֆուտբոլիստները միմյանց մոտ լինեն ու կարողանան մեկը մյուսի սխալն ուղղել: Ձեր նշած երկու ֆուտբոլիստն էլ շատ ակտիվ մտան խաղի մեջ, դարպասին հարվածներ կատարեցին: Իսկ Գոհարյանն էլ երկու օրով գալիս է Երեւան, եւ մարզիչը նրան անմիջապես ընդգրկում է հիմնական կազմում` չիմանալով, թե նա ինչ մարզավիճակում է: Դա էլ ճիշտ չէ, բայց մարզիչին էլ չի կարելի մեղադրել. ընտրության հնարավորություն չունի:
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ասել էր, որ եթե մեր հավաքականը չհաղթի Թուրքիայի հավաքականին, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանն այլեւս չի գլխավորի մեր հավաքականը: Ըստ Ձեզ` հավաքականի մարզիչ փոխելով` մեր ֆուտբոլն առաջընթաց կունենա±, թե± այլ քայլեր, մասնավորապես` ՀՖՖ նախագահի հրաժարականն է հարկավոր, ինչպես վերջերս եղավ Վրաստանում:
- Մարզչին ազատելով` հարց չի լուծվի: Կարեւորը երկրի առաջնության մակարդակի բարձրացումն է, ակումբների ուժեղացումը: Ինչ վերաբերում է ՀՖՖ նախագահին, ապա նա միշտ էլ ասում է, որ գումար Է հատկացնում ազգային հավաքականի մարզչի համար եւ այլ հարցերում, ամբողջ աշխարհով հայ բարձրակարգ ֆուտբոլիստ են փնտրում, բայց չեն գտնում:
Երբ ցանկացանք ՀՖՖ-ից տեղեկանալ, թե արդեն լուծվել է գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանին աշխատանքից ազատելու հարցը, մեզ խորհուրդ տվեցին զանգահարել հաջորդ օրը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիայում ՙհոյակապ՚ հանդիպումից հետո ՀՖՖ նախագահն ու մյուս պատասխանատուները հանգստանում էին: Բայց, իհարկե, արդեն վաղուց ՙվաստակած՚ հանգստի գնալու ժամանակն է:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ՙՎԵՐՋԻՆ ՎԱՐԻԱՆՏԸ՚ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈ±ՆՆ Է
Վերջին ժամանակներս Հայաստանում մի տեսակ հաճախակի են սկսել բացվել տարաբնույթ ծանոթությունների եւ ամուսնության ծառայություններ: Սկզբում նման ծառայությունները հիմնականում գործում էին լրատվամիջոցներում հայտարարությունների միջոցով: Բայց քիչ-քիչ ոլորտը ՙքաղաքակրթվեց՚, ու այսօր քիչ չեն նման ՙօֆիսները՚:
Ինչքանո±վ են նման գործակալությունները ծառայում իրենց նպատակին: Հարցի պատասխանը դժվար է միանշանակ գտնել: Կան բազում փաստեր, որ նման ծառայությունների միջոցով ընտանիքներ են ստեղծվել: Կան նաեւ մի շարք արտառոց փաստեր, օրինակ` երբ ՙամուսնության նպատակով՚ նման կենտրոններ են դիմել արդեն ամուսնացած տղամարդիկ:
Իսկ ինչպե±ս է մեր հասարակությունը վերաբերվում այս երեւույթին: Այս հարցը մեզ ՙստիպեց՚ անցկացնել մի փոքրիկ հարցումª պարզելու համար, թե ինչ կարծիք ունեն հայերը նման ծանոթությունների մասին, եւ արդյոք իրենք կդիմե±ն ամուսնական կենտրոն: Հարցման մասնակիցների 68 տոկոսը ¥նշենք, որ մոտ 260 մարդ է մասնակցել սոցհարցմանը¤ դրական է համարում նման կենտրոնների առկայությունը, չնայած կարծում է, որ երեւույթն այնքան էլ հայկական մենթալիտետին բնորոշ չէ: Այն հարցին, թեª դուք կդիմե±ք ամուսնական կենտրոն, հարցման մասնակիցների այս խումբը պատասխանում էª այո, բայց ինչ-ինչ նախապայմաններով: Մասնավորապես, որ կդիմեն նման ծառայության օգնությանը միայն այն դեպքում, երբ այլ ելք չունենանª ՙվերջին վարիանտ՚:
42-ամյա Վազգեն Հովհաննիսյանը ¥մասնագիտությամբª փաստաբան¤ առաջին անգամ էր լսում Հայաստանում ամուսնական կենտրոնների գոյության մասին, բայց կարծում էրªժամանակն է, որ ինքն էլ դիմի այդօրինակ մի ծառայության. ՙԱնկեղծ ասածª ես ինքս էլ նման կենտրոններից որեւիցե մեկի աջակցության կարիքն ունեմ: Կդիմեմ, ի±նչ կա որ... Ես ժամանակ չունեմ անձնական կյանքով զբաղվելու եւ ՙտնական՚ աղջիկ փնտրելու, իսկ ծնողներս ինձ հանգիստ չեն տալիսª ամուսնացիր, գոնե թոռան երես տեսնենք: Մի բան էլ ասեմ. 10 տարի առաջ այդ քայլին չէի գնա, ինքս գլխիս ճարը կտեսնեի՚,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
Հարցման մասնակիցների 32 տոկոսը եւս դրական է համարում ամուսնական կենտրոնների առկայությունը, բայց վերջիններս համոզված են, որ ոչ մի դեպքում եւ ոչ մի պայմանով չեն դիմի նմանատիպ ծառայությունների: Հարցվածների այս խումբը կարծում է, որ ոչ ոք իրավունք չունի իրենց փոխարեն ընտրություն կատարել. ՙԿարծում եմª այդտեղ պետք է դիմեն բարդույթավորված մարդիկ, ովքեր հակառակ սեռի հետ շփման եզրերում խնդիրներ ունեն: Զբաղվածությունը եւս չի կարող պատճառ հանդիսանալ քոª ինչ-որ բան նախաձեռնելու համար: Ես նույնիսկ չեմ էլ մտածիª դիմե±մ արդյոք... Համենայնդեպս, վստահ եմ, որ ինչ-որ խնդիրներ ունենում են, եթե դիմում են տվյալ ծառայությանը: Բայց այն, որ ամուսնական կենտրոններն օգնում են ոմանց կառուցել ընտանիքª ողջունելի է՚,- ասաց 31-ամյա մանկավարժ Արմինե Առաքելյանը:
Զրուցեցինք նաեւ մայրաքաղաքում գործող ամուսնության կենտրոններից մեկի տնօրենի հետ: ՙՄեր ծառայության միջոցով նրանք են ամուսնանում, ովքեր կյանքում վաղ թե ուշ պետք է հանդիպեին միմյանց. ուղղակի մենք օգնում ենք ընտանեկան երջանկությանª մի քիչ ավելի շուտ կայացմանը՚,- ասում է նա:
Նրա խոսքերովª յուրաքանչյուր եռամսյակում իրենց մոտ գրանցվում է մոտ 20 ամուսնություն: Կարող են դիմել 17-80 տարեկան միայնակ մարդիկ: Անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը, որտեղ պետք է նշել կրթությունը, տարիքը, հասակը, քաշը, ընտանեկան դրությունը, աշխատավայրը, եւ թողնել լուսանկար կամ տեսաժապավեն: Ինչպես նաեւ պետք է գրել ցանկալի ընտրության ցանկալի տվյալները: Ծառայության համար գանձվում է 10 500 դրամ, որի դիմաց կենտրոնն անձի համար աշխատում է այնքան ժամանակ, մինչեւ տվյալ անձը կատարի իր ընտրությունը: ՙՅուրաքանչյուր այցելուի սկզբնական շրջանում 4-5 հարմար թեկնածու ենք առաջարկում: Ընտրությունը, թե ում հետ պետք է հանդիպեն, մենք ենք կատարում, քանի որ ինչ-որ չափով սկսում ենք ճանաչել այցելուներինª շփվելով վերջիններիս հետ: Սակայն պատահում է, որ մեր նախատեսածից դուրս է լինում ընտրությունը՚,- ասաց տնօրենը:
Բայց նկատենք, որ խոսքն ամենեւին էլ փոքր գումարի մասին չէ, այն էլ` կասկածելի ելքով ծառայության համար: Եվ նույնիսկ անհասկանալի է, թե ինչպե±ս է որոշվել գումարի այդ չափը, որի դիմաց գործնականում պետք է միայն դիմողի անկետային տվյալները վերցնել, դրանք ցույց տալ մեկ ուրիշ դիմողի եւ համաձայնության դեպքումª նրանց ծանոթացնել:
Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ կենտրոն ավելի շատ դիմում են կանայք ¥60-40 հարաբերությամբ¤ª 30-45 տարեկան, ազգությամբ հայ: Դիմում են նաեւ բավականին մեծ թվով պարսիկ երիտասարդներ, սակայն տնօրենի խոսքով` իրենք փորձում են չընդգրկել նրանց ՙհարմար թեկնածուների՚ շարքում: Բայց նկատենք, որ այդ երիտասարդներն էլ են վճարում, եւ պարզվում է, որ մյուսների համեմատ ավելի քիչ ծառայություն են ստանում, այն էլª ազգային կամ կրոնական հողի վրա: Իսկ ի±նչ կասի այդ մասին ՀՀ գործող սահմանադրությունը... Չնայած, ինչպես տեղեկացրեց տնօրենը, հայ աղջիկները երբ իմանում են, որ երիտասարդը գոնե կիսով չափ հայ չէ, նույնիսկ չեն ցանկանում հանդիպել վերջիններիս հետ:
Ինչքան այցելուն տարիքով մեծ է լինում եւ ՙլավ՚ պաշտոն է ունենում, այնքան ավելի բծախնդիր է լինում ընտրություն կատարելու հարցում: ՙՄի երիտասարդ, ով նախարարությունում է աշխատում, արդեն 2 տարի է, ինչ չի կողմնորոշվում: Գալիս, մեր առաջարկված թեկնածուի նկարը վերցնում է, մի քանի շաբաթ ինքն է տնտղում եւ մտածում: Հետո, եթե դուրը գալիս է, ծնողների հետ է խորհրդակցում եւ մինչեւ որոշում է հանդիպելª աղջիկն արդեն ամուսնացած է լինում՚,- ասում է տնօրենը:
Նշենք նաեւ, որ կենտրոն դիմող կանայք հիմնականում ցանկանում են, որ տղամարդը լինի բնակարանով եւ աշխատանքով ապահովված, իսկ տղամարդիկ ուզում են ուղղակի աշխատասեր կին:
ՙՀանդիպում՚ ամուսնական կենտրոն երբեմն դիմում են երեխաները` ծնողների համար, եւ հակառակը: Վերջիններս նախօրոք ինչ-որ ՙսցենար՚ են մտածում, որը ներկայացնում են կենտրոն, իսկ զույգերը միայն ամուսնությունից հետո են իմանում իրենց հանդիպման իրական ՙպատճառը՚:
Հետաքրքիր է, որ ամուսնությունից հետո ոչ մի զույգ չի ցանկանում, որ երբեւիցե որեւէ մեկն իմանա, թե իրենք ինչպես են ծանոթացելª կարծելով, որ հայ հասարակությունը նորմալ չի ընդունի իրենց: Կենտրոնի տնօրենը չի նեղանում այդ քայլից, ընդհակառակըª նա ասում է, որ եթե դա խանգարում է զույգերի լիարժեք երջանկությանը, թող ծածուկ մնա:
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Designed by Administrator

