-
Նորություններ
-
Արխիվ


Հետաքննություն
ՙՙՙՙՙՙՙՙՙ
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Չէ, թող ընթերցողը հանկարծ չկարծի, որ մեր երկրին է սպառնում ռազմական հեղաշրջում: Մեզանում ռազմական էլիտայի ու իշխանական վերնախավի միջեւ որեւէ էական հակասություն չկա, համ էլ այժմ 1997 թվականը չէ, երբ երկրի ղեկավարը հայրենիքի դավաճանության դիրքերից էր հանդես գալիս, ու ռազմական էլիտային այլ բան չէր մնում, քան առաջարկել նրան ուղեւորվել ռուսական հանրահայտ հասցեով: Ընդհակառակը, այժմ ՀՀ նախագահին հաջողվել է հասնել այն իրավիճակին, երբ լուրջ դժվարությունների առջեւ է հայտնվել մեր հազարամյա կենսաբանական թշնամինª Թուրքիան: Ու Թուրքիայի ներսում է լուրջ վիճակ, իսկ ինչպես հայտնի է, ռազմական հեղաշրջումները այդ երկրի ճգնաժամերի հանգուցալուծման ՙավանդական՚ եղանակն են:
ՙՅԱՆԿԻ, GO HOME՚
Այդպիսի վերնագրով է հանդես եկել թուրքական ՙՎաթան՚ թերթը: Հոդվածագիր Ջունգեր Մենգին ուղղակիորեն սպառնում է ամերիկացիներին, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը Հայոց ցեղասպանության բանաձեւ ընդունի, ապա ԱՄՆ-ի համար վատ հետեւանքներ կլինեն. ՙԹող ԱՄՆ-ն չմոռանա, որ ռազմահենակետ ունի Ինջիրլիկում, ոչ թե Հայաստանում, եւ նրանց շահերը իսլամական աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում կապակցված է Թուրքիայի հետ: Սակայն եթե Վաշինգտոնի համար դա միեւնույն է, ապա հեռու չէ այն օրը, երբ հարյուր հազարավոր թուրքեր դուրս են գալու ցույցերի եւ վանկարկելու են ՙյանկի, go home՚ ճիշտ այնպես, ինչպես դա տեղի էր ունենում Լատինական Ամերիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում՚:
ԱՄՆ-ի քննադատությունները թուրքական մամուլում գնալով շատանում են, եւ հետաքրքրական է, որ այժմ թուրք վերլուծաբաններն ու լրագրողները կարծես ետին պլան են մղել Հայոց ցեղասպանության ժխտման իրենց հավերժական առաքելությունը եւ շեշտը դնում են ԱՄՆ-ի համար հնարավոր արտաքին քաղաքական բացասական հետեւանքների վրա: Նույնը կարելի է ասել եւ ամերիկյան լրատվական դաշտի մասին. Հայոց ցեղասպանության հարցը այդտեղ անսքող ձեւով ներկայացվում է որպես Անկարայի վրա արդյունավետ ճնշում գործադրելու միջոց: Մինչդեռ առանց նախապայմանների հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու պահանջով արեւմտյան ճնշումը գնալով սաստկանում է: Եվրոպայում թուրքերի երեսին միանգամից ՙշրխկացնում՚ են, որ իրենք անցանկալի հյուր են: Շվեյցարիայում հանրաքվեով մզկիթների շինարարությունը արգելափակելուց հետո ի հայտ եկավ Ֆրանսիայի իշխանությունների նախաձեռնությունըª մահմեդական գլխաշորով փողոց դուրս գալը համարել իրավախախտում եւ տուգանել:Հայաստան ժամանած Իսպանիայի արտգործնախարար Միգել Անհել Մորատինոսն էլ նշեց, որ Իսպանիան կողմ է Թուրքիան Եվրամիությունում ընդգրկելուն, եթե Անկարան կատարի կոպենհագենյան պահանջները: Իսկ այդ պահանջների իրագործումը գործնականում Թուրքիայի համար նույն հետեւանքները կունենա, ինչ ԽՍՀՄ-ի համարª Միխայիլ Գորբաչովի ՙպերեստրոյկան՚. միջինասիական քոչվորների հետնորդների այդ ՙտարածաշրջանային կայսրությունը՚ պարզապես կփլվի գրողի ծոցը: Առավել եւս, որ քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների ցանկացած ընդարձակում միանգամից արձակում է քրդական շարժումների ձեռքերը, իսկ հանրության արեւմտականացրած կոսմոպոլիտ հատվածին մղում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որը ցեղասպան գենեզիս ունեցող պետականության համար հավասարազոր է ինքնասպանության:
ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների հետագա լարմանը նպաստում է նաեւ այն, որ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուիª ՙՌուսաստանը գլոբալ քաղաքականությունում՚ հանդեսում հրապարակած Թուրքիայի արտաքին քաղաքականության 6 սկզբունքները բավականին էական հակասության մեջ են մտնում Արեւմուտքի շահերի հետ: Առաջին իսկ սկզբունքըª հաշվեկշիռ ազատության եւ անվտանգության միջեւ, փակում է Եվրամիության դռները Թուրքիայի առջեւ: Երկրորդ սկզբունքըª խաղաղարար գործընթացի մեջ բոլոր տարածաշրջանային ուժերի ներգրավումը, նույնպես տարակուսելի է Արեւմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի համար: Եթե նրանք դեմ չեն Թուրքիայի ներգրավմանը, ապա Իրանի ներգրավումը Հարավային Կովկասում առնվազն ԱՄՆ-ի համար գիշերային մղձավանջի պես մի բան է:
Սակայն իսկական տհաճ անակնկալ է ԱՄՆ-ի համար այն, որ Դավութօղլուն ռուս-թուրքական հարաբերությունները որակել է ՙօրինակելի՚: Նա Անկարային ու Մոսկվային անվանել է տարածաշրջանի գլխավոր խաղացողներª դրանով պարզ ասելով, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը հարավային Կովկասում, խոշոր հաշվով, անելիք չունեն:
Անկարայի համար էական դժվարություն է ստեղծվում նաեւ այն պատճառով, որ անտեսելով բոլորի հորդորները, համառորեն փորձում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պայմանավորել ՙղարաբաղյան առաջընթացով՚: Բնականաբար, Հայաստանը որեւէ ՙառաջընթաց՚ արցախյան վառելիքաէներգետիկ խցանը վերացնելու գործում չի ապահովելու, այդ թվում եւ Աստանայում նախատեսված հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հերթական հանդիպման ժամանակ, իսկ Արեւմուտքը շտապեցնում է Թուրքիային: Ու արդեն գործնականում պարզ երեւում է, որ Անկարան մտադիր էլ չէ վավերացնել արձանագրությունները: Սակայն այդտեղ արդեն Սերժ Սարգսյանը առաջարկել է շատ յուրահատուկ ՙկոմպրոմիսային՚ ելքª հայտարարելով, որ արձանագրությունների վավերացումը, խոշոր հաշվով, էլ Երեւանին պետք չէ, ու Թուրքիան կարող է սահմանափակվել պարզապես իր կողմից փակած սահմանը բացելով: Անշուշտ, այդպիսի տարբերակը կարող է բավարարել Արեւմուտքին, լիովին ընդունելի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի եւ Իրանի համար, սակայն դա կատարյալ տապալման կհասցնի թուրք-ադրբեջանական հարաբերությունները, իսկ Թուրքիայի ներսում կուժգնանան դժգոհությունները Էրդողանի կառավարությունից:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Թուրքիայի ներսում գնալով ուժգնանում են հակակառավարական տրամադրությունները: Ընդդիմությունը էրդողանին ուղղակիորեն անվանում է դավաճան ու երկիրը մասնատող, ծայրահեղական որոշ խմբավորումներ ինչպես Անկարայում, այնպես էլ Բաքվում հասել են նրան, որ Էրդողանին ու Գյուլին սպառնում են հաշվեհարդարով:
Բանակում նույնպես աճում են հակակառավարական տրամադրությունները: Այսպես, հետաքննվում է ռազմածովային հենակետերից մեկում տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործը. այդտեղ հենակետի հրամանատարը իր կարգադրությամբ իր զորամասի ներսում սահմանել էր ՙվարչապետ Էրդողանը տականք է՚ նշանաբանը, ինչն առհասարակ որեւէ երկրի բանակում աննախադեպ բան է: Եվ ինչպես ցույց է տալիս դեպքերի ընթացքը, մի շարք գեներալների ձերբակալությունները ամենեւին էլ չեն ապահովում բանակում հակակառավարական տրամադրությունների նվազեցումը:
Փաստացի, Թուրքիայի գլխին կախվել է ռազմական հեղաշրջման փորձը, առավել եւս, որ դա Թուրքիայի ամերիկամետ կողմնորոշումը վտանգից պահպանող բազմիցս փորձարկած մեխանիզմ է: Ու այժմ էլ Սպիտակ Տունը անսքող ձեւով շփումներ է պահպանում թուրքական գեներալիտետի հետ: Իսկ Թուրքիայի ուժային մյուս բաղադրիչըª իրավապահ համակարգը, հարց է բարձրացնում հենց Էրդողանի կուսակցության փակման վերաբերյալ: Խոշոր հաշվով, ներկայիս ճգնաժամից Թուրքիան ունի հիմնականում երկու ելքª կամ ռազմական հեղաշրջում, կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երկուսն էլ Էրդողանի վարչակարգի համար նշանակում են բավականին վատ վախճան, եւ դրան հակազդելու համար Թուրքիայի վարչապետը մտադիր է սահմանադրական փոփոխություններով էապես սահմանափակել ուժային կառույցների լիազորությունները եւ ուժեղացնել քաղաքացիական իշխանության հսկողությունը բանակի նկատմամբ: Ու թե ինչով կավարտվի այդ մրցավազքը, այնքան էլ հեշտ չէ կանխատեսել: Համենայնդեպս, բացառված չէ, որ արդյունքում Թուրքիան կմատնվի քաոսի:
Ինչեւէ, Թուրքիայի հետագա քայլերի ու առհասարակ ապագայի հետ կապված անորոշությունները բավականին լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար, քանզի կարող են պահանջել անակնկալ եւ օպերատիվ արտաքին քաղաքական լուծումներ: Ուստի, ամենեւին ավելորդ չէր միջազգային պայմանագրերը օպերատիվ ապավավերացնելու մեխանիզմ ստեղծող արդեն իսկ ընդունված օրենքը: Այս պայմաններում նաեւ բոլորովին ավելորդ չի լինի, եթե պետությունը կտրուկ միջոցներ ձեռնարկի տարատեսակ ՙ5-րդ շարասյուների՚ նկատմամբ, սակայն այդ ուղղությամբ իշխանություններն առայժմ սահմանափակվում են ինչ-ինչ կիսաքայլերով:
Եվ շատ կարեւոր է, մանավանդ սոցիալ-տնտեսական ոչ այնքան բարվոք վիճակում, տնտեսության կառավարման ոլորտում տիրող ՙբարդակի՚ վերացումը նաեւ կտրուկ կադրային լուծումներով: Այդ ուղղությամբ առայժմ նույնպես անորոշությունը բավականին շատ է, եւ անորոշության երկարաձգումը ծնում է նպաստավոր միջավայր ՙնարնջագույն՚ հակապետական ուժերի աշխուժացման համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ԴԱՄԲՈՒԼՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔ
Գիտունիկների տեսքով նախարարները փորձում են կիսասոված, գործազուրկ եւ անօրենությունից տառապող ժողովրդին ավետել, թե սոցիալ-տնտեսական ճգնաժամն ավարտվել է եւ Հայաստանը կանգնել է տնտեսական ծաղկման հերթական ճանապարհին: Այս ամենը լսել ենք ամեն անգամ ե°ւ Լեւոն Տեր-Պետրոսյանից ու իր որձ կովերի մասնագետ Բագրատյանից, ե°ւ Ռոբերտ Քոչարյանից ու կովկասյան վագրերի գիտակ իր Օսկանյանից, լսել ենք նաեւ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանից, որը մեկ տարի առաջ հավաստիացնում էր, որ տնտեսական համաշխարհային ճգնաժամը կշրջանցի Հայաստանը:
Այսօր, երբ պարզ դարձավ, որ որձ կովերով, վագրերով ու դատարկ դասախոսություններով տնտեսություն չես կառուցի, հիմա էլ փորձում են ժողովրդին ՙկուտ տալ՚, թե շուտով լավ կլինի, բայց քանի դեռ լավ չէ, գիտակից եւ համբերող եղեք: ՙՀայաստանում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրները հիմնականում կապված են համաշխարհային ճգնաժամի հետ, այնպես որ խաղալ այդ լարի վրա, թե կառավարությունը չի կարողանում սոցիալական խնդիրները լուծել, ճիշտ չէ՚,- համոզում է մեզ հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանըª մոռանալով, որ Հայաստանի կառավարությունները ոչ մի անգամ էլ սոցիալական խնդիրներ չեն լուծել, անկախ նրանիցª աշխարհում գոյություն ունի կամ չունի տնտեսական ճգնաժամ: Սակայն հավանաբար հասկանալով, որ հասարակությանը շատ դժվար է հավաստիացնել, թե մեր կառավարությունից ընդհանրապես ոչինչ կախված չէ, Ռ. Զոհրաբյանը կարծես փորձում է համոզել ինքն իրեն. ՙԺողովրդին չդնենք անգիտակից զանգվածի տեղ, որին ինչ ասում են, պետք է լսի: Ի վերջո, ժողովուրդը ներքին իմաստություն ունի, եւ հասարակության պահվածքից երեւում է, որ գիտակցում էª ճգնաժամը միայն մեզանով պայմանավորված չէ՚: Ասենք պարոն Զոհրաբյանին, որ ՙներքին իմաստությամբ՚ ուժ չես լինի եւ ՙներքին իմաստությունը՚ ոչ մեկին չի կարող բացատրել, թե որտեղից են հայտնվում միլիոնատեր պաշտոնյաներ, դղյակներ եւ մի քանի հարյուր հազարավոր դոլարների արժեքով մեքենաներ համաշխարհային ճգնաժամի պայմաններում:
Ներկայիս գիտունիկների ճիգերըª մոգոնել գոնե չնչին տնտեսական աճ, բախվում են ինչպես ծայրահեղ ընդդիմության, այնպես էլ իշխանամետ կուսակցությունների ծաղրին: Այսպես, եթե ՀԱԿ-ի տնտեական ՙգիգանտ՚ Հրանտ Բագրատյանը կառավարության ինտելեկտուալներին ՙդամբուլ՚ է անվանում, իսկ նրանց տնտեսագիտական զեղումները որակավորում է որպես հիմարություն, ապա գնահատականների մեջ իրենից առանձնապես հետ չի մնում նաեւ ՙԱզգային միաբանության՚ նախագահ Արտաշես Գեղամյանը:Նա նախ ապացուցում է, որ ոչ մի ՀՆԱ-ի աճ գոյություն չունի, այլ, ընդհակառակը, առկա է 4,7 տոկոս անկում: Տնտեսագիտական թեմաներով կառավարության բարբաջանքները Ա. Գեղամյանը որակավորում է որպես ՙանհեթեթություններ՚, ՙծիծաղ առաջացնող՚, եւ մեղադրում է կառավարությանը իր իսկ կողմից երկրի տնտեսության մեջ ստեղծված ծանր վիճակը ոչ համարժեք գնահատելու մեջ: ՙԵվ, ըստ այդմ, պետք է բացառվի այնպիսի իրավիճակ, երբ ձեռնարկող միջոցառումները ՀՀ էկոնոմիկան վերջնականապես կկազմալուծեն, իսկ մեր երկիրն էլ կհասցնենք դեֆոլտիª պետության արտաքին պարտքի գծով ստանձնած պարտավորությունների չկատարման՚,- նշում է Ա. Գեղամյանը: Նա ուղղակի տեքստով նշում է, որ էկոնոմիկայի նախարար ՆԵրսես Երիցյանը տնտեսագիտության բնագավառում գիտելիքների առումով ունի խորը բաց, Պետեկամուտների կոմիտեն իր աշխատանքի կարեւորությունը պայմանավորում է իր կողմից կատարված ստուգումների թվաբանական հաշվարկով, իսկ հայրենի կառավարությունը պարզապես ոչ կոմպետենտ է:
Այսքանից հետո մնում է հիշել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհուրդըª ՙհարեւաններից պարտք վերցնելու ու դրանով յոլա գնալու՚ մասին, ինչպես նաեւ Ռ. Քոչարյանիª ՙմի քիչ էլ դիմացեք՚ կոչը, իսկ ներկայիս ինտելեկտուալ շարժման առաջնորդ կառավարությանը պետք է վերաբերվել ընդամենը հումորով:
ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ-2
Ինչպես խոստացել էինք մեր երեկվա թերթի ՙՀարկայինի արշավանքը հղի կանանց դեմ՚ հոդվածում, այսօր ձեզ կներկայացնենք մի շարք հղի կանանց փոքրիկ պատմություններ, որ տեղի են ունեցել անձամբ նրանց հետ, ովքեր փորձել են աշխատանք գտնել եւ գտնելուց հետո ինչ փաստերի առաջ են կանգնել հարկայինի պատճառով:
ԱՐԵՎԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ, 23 տարեկան. ՙՆոր էի ավարտել ինստիտուտը եւ մեկ տարի է ինչ ամուսնացած էի, բախտս ժպտաց եւ տեղավորվեցի աշխատանքի: Ու քանի որ նորաստեղծ ընտանիք էինք եւ աշխատանքի հաջողություն էի ունեցել, մտածում էինք մի փոքր ուշ երեխա ունենալ եւ ֆինանսապես կայանալ: Սակայն ստացվեց այնպես, որ ես հղիացա եւ մեկ ամիս ինձ տանջում էր այն միտքը, թե ինչպես ասեմ իմ տնօրինությանը, քանի որ իմ գործընկերուհին, երբ այդ հարցով դիմեց նրանց, ասել էին, որ երկու մասից դիմում կգրես եւ դուրս կգաս: Ես եւ ամուսինս կատարեցինք ճակատագրական սխալ եւ ես դիմեցի աբորտի, իսկ հիմա արդեն երեք տարի է մենք չենք կարողանում երեխա ունենալ՚:
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ, 29 տարեկան. ՙԵրկրորդ բալիկիս էի սպասում, չորս ամսական հղի էի եւ որոշեցի նախկին աշխատանքս վերականգնել, դիմեցի հիմնարկի տնօրենին: Նա շատ ուրախացավ, սակայն խոսակցության ընթացքում երբ իմացավ, որ ես հղի եմ, սկսեց տարակուսել եւ ասել, որ կմտածեմ, կզանգեմ: Եվ մինչ այժմ նա ինձ զանգում է, իսկ իմ բալիկը արդեն երկու ամսական է՚:
ՆՎԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ, 31 տարեկան. ՙՄեր ընտանիքի սոցիալական վիճակը լավ չէր, իսկ ես ամուսնությունից հինգ տարի անց նոր սպասում էի առաջնեկիս: Հինգ ամսական հղի էի եւ մտածում էի որեւէ աշխատանք գտնել, եւ ցավը նրանում էր, որ ուր դիմում էի աշխատանքի, բոլորը նայում էին փորիս եւ մերժում՚:
ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, 26 տարեկան. ՙՑանկանում եմ իմ զարմանքը պատմել բոլորին: Եվ կարծում եմ, որ ինձ հետ կատարվածը կատարվել է շատերի հետ: Բավականին ինտենսիվ աշխատանք էի փնտրում եւ երբ ինչ-որ տեղ դիմում էի, ինձ միանգամից հարցնում էինª դուք ամուսնացա±ծ եք, իսկ կարո±ղ է հղի եք, եթե հղի եք, իմաստ չունի, մենք ձեզ աշխատանքի չենք ընդունի, քանի որ դա գլխացավանք է՚:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, 32 տարեկան. ՙՄի կերպ աշխատանք էի գտել, ստանում էի մոտ 50 հազար դրամ աշխատավարձ: Երկրորդ երեխայիս էի սպասում եւ վախենում էի ասել դրա մասին տնօրինությանը, սակայն որոշ ժամանակ անց նրանք նկատեցին եւ ինձ վիրավորական ձեւով սկսեցին նախատել, թե ինչու մինչեւ այժմ նրանց չեմ ասել, որովհետեւ իմ հղիությունը հիմնարկության համար պրոբլեմներ է առաջացնելու հարկայինի հետ՚:
ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, 34 տարեկան. ՙԵս ծնվել եմ Հայաստանում, բայց մութ ու ցուրտ տարիներին ընտանիքով մեկնել ենք ՌԴ, քաղաք Պիտիգորսկ: Այնտեղ ես սովորել եւ ավարտել եմ իրավաբանական քոլեջը: Տարիներ անց որոշեցի գալ հայրենիքիս կարոտը առնելու: Բարեբախտաբար ամուսնացա, սակայն որոշ ժամանակ անց զգացի, թե ինչքան դժվար է այստեղ ապրել եւ որոշեցի աշխատել: Ստացվեց այնպես, որ ես հղի էի: Դիմում էի շատ տեղեր, բայց չէին ընդունում, քանի որ լավ հայերեն չգիտեի: Ամուսնուս բարեկամն ինձ խորհուրդ տվեց դիմել Ռուսաստանի հետ աշխատող ընկերության եւ ես դիմեցի: Ինձ ընդունեց տնօրենը, զրուցեց եւ հասկացավ, որ ունեմ համապատասխան կրթություն, լավ գիտեմ ռուսերեն: Չնայած որ աշխատավարձը ցածր էր, սակայն ես ստիպված համաձայնվեցի: Ես այդ ժամանակ հինգ ամսական հղի էի, բայց ինձ ոչ մի ավելորդ հարց չեն տվել, թե° ընդունվելուց եւ թե° հետագայում: Ունեցա երեխան եւ մեր հիմնարկությունն օրենքի համաձայն ինձ տվեց երեխային հասանելիք նպաստ ու ես գնացի դեկրետային արձակուրդի: Երբ ժամանակս լրացավ, չորս ամիս անց եկա հիմնարկություն եւ իմացա, որ պետությունը մեր հիմնարկությանը չի փոխհատուցել այդ գումարը, որից ես ինձ շատ վատ զգացի: Դա էլ քիչ էր, ես իմացա նաեւ, որ իմ դեպքի հետ կապված, հարկայինը ինչ-որ հետաքննություն է սկսել եւ ինձ ու տնօրենին կանչում են քննիչի մոտ: Բայց չէ± որ ես տղա երեխա եմ պարգեւել իմ երկրին: Այս դեպքը շատ զայրացրեց ե°ւ ինձ, ե°ւ ամուսնուս: Անկեղծ ասած, Ռուսաստանում նման բաներ չկան, այդ պատճառով մեր ընտանիքը որոշել է, որ երկրորդ երեխան չի ծնվի Հայաստանում, այլ կծնվի Ռուսաստանում եւ արդեն իսկ մտածում ենք այստեղից մեկնելու մասին՚:
Վերջում Ն. Հարությունյանը մեզ ասաց, որ արդեն իսկ որոշել են գնալ ՌԴ:
Ինչ է ստացվում, փաստորեն ազգը բազմացնելու մասին ճամարտակող իշխանությունները, ըստ էության, դիսկրիմինացիայի են ենթարկում հղի կանանց: Բանը հասել է նրան, որ աշխատանքը չկորցնելու համար ոմանք նույնիսկ դիմում են ծայրահեղ քայլերի` ընդհատելով հղիությունը, իսկ մյուս դեպքերում էլ նորածինների մայրերին քաշ են տալիս հարկայինի քննիչների մոտ, իսկ թե ինչպես է դա անդրադառնում երիտասարդ մայրերի հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա, կարելի է պատկերացնել: Տնօրենները հղիների հետ որեւէ գործ ունենալ չեն ցանկանում, քանի որ գիտեն, թե հետագայում ինչպիսի գլխացավանքներ է իրենց սպասվում: Ավելին, հենց հարկայինը տնօրեններին զգուշացնում է, որ ուշադիր լինեն եւ հղի կանանց աշխատանքի չվերցնեն: Հավանաբար ՊԵԿ-ը տնօրեններին կպարտադրի ՀԴՄ-ներին զուգահեռ տեղադրել նաեւ ՙէխո՚ ապարատներª ստուգելու համար աշխատանքի ընդունվող կանանց հղիությունը: Ընդ որում, դրանով դրդում են խախտել Աշխատանքային օրենսգրքի 117-րդ հոդվածը, որն ուղղակիորեն պահանջում է խտրականություն չդնել հղի կանանց նկատմամբ: Ուսումնասիրելով դեպքերից մի քանիսըª պարզել ենք, որ ՊԵԿ-ը քաշքշուկ է առաջացնում անգամ այն դեպքերում, երբ չկա նույնիսկ չնչին օրինախախտում կապված հղի կանանց աշխատանքի ընդունման հետ: Ընդ որում, ՊԵԿ-ի քննիչների ձեռքն ընկած հղի կանանց մեծամասնությունը ստանում է չնչին աշխատավարձ` 50, 75 հազար դրամ: Անգամ դեպք է գրանցվել, երբ 30.000 դրամ, այսինքն նվազագույն աշխատավարձ ստացող հղի կինը ենթարկվել է ՊԵԿ-ի հետապնդումներին: Նշենք, որ նման չնչին աշխատավարձի դեպքում պետբյուջեն որպես նպաստ, հղի կանանց տրամադրում է 100-200 հազար դրամ, եւ հենց այդ 100-200 հազար դրամի համար է ՙպայքար՚ մղում ՊԵԿ-ը: Հավանաբար ՊԵԿ-ի քննիչներն այլեւս բան ու գործ չունեն, որ ընկել են հղի կանանց հետեւից: Իսկ ամենազավեշտալին այն է, որ ՊԵԿ-ի աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան այն հղի կանանցը, ում գործերը նրանք քննում են: Իսկ գուցե բյուջեի գումարները տնտեսելու համար ճիշտ կլիներ ոչ թե ընկնել հղիների հետեւից, այլ կրճատել ՊԵԿ-ի հսկայական աշխատակազմը եւ դրա սպասարկման համար ահռելի գումարները: Վերջապես, նույն ՊԵԿ-ն իր ամանորյա միջոցառումների համար մեկ օրում ծախսել է 100 մլն դրամ, որը կբավարարեր 1000 հղի կնոջ նպաստ տալու համար:
Այս ամենից հետո մտածում ես, որ ադրբեջանցիներն ու թուրքերը միայն կարող էին երազել Հայաստանում ներդնել մի այնպիսի ծրագիր, որով հետապնդեին հայ հղի կանանց: Ճիշտ է ասված. ՙՀայի տունը լավագույնս հենց հայի ձեռքով կարելի է քանդել՚ եւ տվյալ դեպքումª հայ պաշտոնավորի ձեռքով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Այս ամենի հետ կապված, փորձեցինք ստանալ ՊԵԿ-ի ներկայացուցիչների պատասխանը, սակայն ՊԵԿ-ի ներկայացուցչությունը կա°մ պարտիզանի պես լռում է, կա°մ էլ անտեղի ձգձգում հարցերի պատասխանները:
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐԸ ՙՅՈՒՂ Է ՎԱՌՈՒՄ՚, ԻՍԿ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ` ՓՈՂ
Մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ-ը կատարեց իր ՙձիու քայլը՚ª հայտարարություն անելով, որ մարտի 16-ին Սահմանադրական դատարանում վիճարկելու է գազի սակագների բարձրացման սահմանադրականության հարցը: Թե ինչքանով է ընդունելի կամ անընդունելի ՀԱԿ-ի այս հայտարարությունը հայաստանյան քաղաքական ուժերի կամ գործիչների համար եւ արդյոք այս դեպքում ՙԿոնգրեսը՚ ժամանակը չի օգտագործում նաեւ իր օգտին, ապա ՙԻրավունքի՚ հարցախույզից պարզ դարձավ, որ գազի գնի թանկացումը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել ե°ւ իշխանական, ե°ւ ընդդիմադիր ուժերի մոտ, եւ սա այն հարցն է, որը ճամբարներ չի ճանաչում, ուստի դա է պատճառը, որ այս հարցում բոլորը խոսքները մեկ են արել. ՙԱնել ամեն ինչª գազի գները կարգավորելու համար՚:
Օրինակª ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ասաց. ՙՄեր ֆրակցիան ստեղծել է հստակ աշխատանքային խումբ, որը մարտի 3-ին կանցկացնի իր առաջին նիստը, ուր մենք կներկայացնենք մեր տեսակետները, թե ինչպես կարելի է խուսափել գազի գնի բարձրացումից, եւ երկրորդըª ինչ պիտի անի իշխանությունը, որպեսզի թեթեւացնի ժողովրդի բեռը: Մենք սա ենք անելու, իսկ ուրիշների ծրագիրը իրենց գործն է՚: Թե որքանով է ՀՅԴ-ն համոզված, որ այս նախաձեռնությունը կտա իր սպասված արդյունքը, Վ. Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ՀՅԴ-ն ցանկացած նախաձեռնություն սկսում է մեծ հույսով, իսկ այս նոր խումբը ոչ թե ամպագոռգոռ ելույթներով է հանդես գալու, այլ լուրջ աշխատանք է իրականացնելու:
ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ, չմեկնաբանելով ՀԱԿ-ի հայտարարությունը, ասաց. ՙԳազի գնի թանկացումը ի±նչ կապ ունի ՍԴ-ի հետ: ¥Այսինքնª ճիշտ արեցին, որ գազի գները բարձրացրեցին - Գ.Զ.¤: Իսկ ով ասաց, որ ճիշտ արեցին, որ գազի գները բարձրացրեցին, ախր էդ ինչ պրովոկացիոն հարց եք տալիս: Որեւիցե մեկը կուզի±, որ ապրանքի կամ գազի գները թանկանան: Գազի գնի բարձրացումը քո համար էլ, իմ համար էլ, ժողովրդի համար էլ, իհարկե, լավ բան չի: Բայց գազը դժբախտաբար մեր ապրանքը չի, շուկան իր պայմաններն է թելադրում, թեեւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ գնաճը զսպվի՚:
ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ եւս, չմեկնաբանելով ու ոչ մի կերպ չգնահատելով ՀԱԿ-ի հայտարարությունը, նշեց. ՙՀիմա, իհարկե, ես կուզենայի, որ գազի գնի թանկացումը չսահմանափակած հանրային հանձնաժողովը հանդես գար մի փաստարկով, որտեղ թափանցիկ եւ հասկանալի ձեւով կբացատրեր, թե որ հոդվածներով եւ ինչու է գազի գինը հատկապես այդքան թանկացելª դառնալով 132 դրամ: Ես կուզենայի, որ գործընթացը հասարակության համար լիներ թափանցիկ, եւ որ բոլոր կասկածները փարատվեին՚:
Իսկ ահա ՙԺառանգության՚ ներկայացուցիչ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, կարեւորեց, որ դատական ընթացակարգի բողոքները եւս մի լծակ են, որպեսզի գազի գինը այսպես ուռճացված չբարձրացնեն. ՙԵս կիսում եմ բոլոր հ/կ-ների հայտնած կարծիքը, որ գազի գնի այս տեսակ բարձրացումը անթույլատրելի է, եւ որ այն արհեստականորեն է բարձրացված՚:
Վերջում, ՀԱԿ ներկայացուցիչ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ամփոփելով ՙԿոնգրեսի՚ հայտարարությունը եւ պատասխանելով այն հարցին, թե մարտի 16-ին ՍԴ-ին դիմելուց հետո ինչ ակնկալիքներ ունեն եւ արդյոք ՀԱԿ-ի այս հայտարարությունը պոպուլիզմի ժանրից չէ, ասաց, որ ՀԱԿ-ի անելիքը մեկն էª հասնել նրան, որ հանրային հանձնաժողովի որոշումը չեղյալ համարվի, քանի որ այդ որոշմամբ մեր քաղաքացիների սոցիալական վիճակը էապես վատանում է. ՙՊարզապես այս պահին իրավաբանների հետ ձեւակերպումների մեջ մի փոքր անհամաձայնություն ունենք, որովհետեւ մենք էլ մեր նկատմամբ շատ խիստ ենք, որպեսզի խոսքի կամ ձեւի համար այդ քայլին չգնանք: Ի դեպ ասեմ, որ սրա նախադեպը շատ երկրներում է կատարվում, ուղղակի ոչ թե շարժումները, այլ արհմիություններն են գնում նման քայլերի, եւ այստեղ ինձ համար էլ անհասկանալի է, թե կոնկրետ Հայաստանում գործող արհմիությունները ինչ են անում: Եթե չեն անում, ուրեմն չկան այդ արհմիությունները ¥չնայածª նրանք փաստացի կան¤: Կրկնում եմ, սա արհմիության գործն է, բայց ոնց որ թե նրանք ամեն տարի կառավարության հետ համաձայնագիր են ստորագրում իրենց գործողությունների հետ կապված, իսկ այդ կետերից մեկն էլ այն է լինում, որ կառավարությունը խոստանում է արհմիությանը, որ ինքը այնպիսի քայլեր չի անի, որ արհմիությունների, տվյալ դեպքում քաղաքացիների շահերը կոտնահարի, կամ կենսամակարդակը կիջեցնի: Բայց, փաստորեն, գազի գնի բարձրացումը ամենավառ օրինակն է, եւ մենք պիտի քայլեր անենք: Մենք այդ պատասխանատվությունը մեր վրա ենք վերցրել, եւ գտնում եմ, որ շատ ճիշտ ենք արել: Մենք պետք է այս հարցում հետեւողական լինենք, որովհետեւ սա իրոք մեր կենսական շահերին է խփում: Եվ մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի այդ որոշումը չեղյալ հայտարարվի: Սա արհամարհանք է մեր նկատմամբ, պետականության նկատմամբ, որովհետեւ եթե 37,5 տոկոս գազի գինը բարձրանում է, ուրեմն նշանակում է, որ այդ բարձրացումը ինչ-որ ձեւով բնակչությանը պետք է փոխհատուցվի: Իշխանությունը ամեն ինչ անում է իր օլիգարխիայի համար: Իսկ մենք ստացվում է, որ աշխատում ենք ՙվառելու՚ համար՚:
Կարծիքները ներկայացրեց
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ
ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ՙԹՌՆԵԼՈՒ ՊՐԻՉԻՆ՚ Է ՓՆՏՐՈՒՄ
Թե ինչո±ւ էին ՙԺառանգության՚ պատգամավորները բացակայում ՀԱԿ-ի հանրահավաքին եւ թե ո±րն էր պատճառը, որ անգամ Մյասնիկյանի արձանին ծաղիկներ դնելիս ՙԺառանգությունը՚ որոշեց առանձին գալ, եւ արդյո±ք կարելի է հետեւություն անել, որ այլեւս ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ ՙամուսնալուծվել՚ են, ՙժառանգական՚ Զարուհի Փոստանջյանը նկատեց. ՙՆախª ես չգիտեմ, որ նման բաներ են տեղի ունենում քաղաքականության մեջ, քանի որ ամուսնալուծությունը դա այն իրավական գնահատականն է, որը տեղի է ունենում ամուսինների միջեւ: Բայց ասեմ ձեզ, որ ՀԱԿ-ի հանրահավաքին մենք որոշումներով չէ, որ պիտի գնանք, մեր կուսակիցները ազատ կարող են մասնակցել հանրահավաքին ¥եւ բազմաթիվ կուսակիցներ մասնակցել են¤, իսկ ինչ մնում է մեր պատգամավորներին, ապա տիկին Ալավերդյանը եւ պրն Հովհաննիսյանը գործնական այցով գտնվում են Վաշինգտոնում: Միգուցե պատգամավորներից մի քանիսը, դե, արդեն ասացի, այստեղ չէին, բայց մենք մասնակցել ենք երթին, որը կազմակերպել էին մեր երիտասարդները, այնպես որ, ՙԺառանգությունը՚ զանգվածային կամ ոչ զանգվածային միջոցառումներին մասնակցում է՚: Իսկ հնարավոր է, որ ՙԺառանգության՚ պասիվությունը պայմանավորված է իշխանությունների կամ դրսի ուժերի ճնշմամբ, ապա. ՙՄենք ոչ մեկից չենք վախենում, ինձ թվում է, մեր ճնշումներից ու մեր բողոքներից ավելի շատ են վախենում՚:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԳԱՂՏՆԻ ԱՅՑԸ
Մարտի 1-ին երկու ժամով Ստամբուլ է այցելել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Քաղաքի վրացական հյուպատոսությունում կայացել է նրա հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Թե ինչ է քննարկվել լրատվամիջոցները դեռ ոչինչ չեն հաղորդում: Թուրքական ՙՍաբահ՚-ի տեղեկացմամբª թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական հյուպատոսության աշխատակիցները արգելել են նկարահանումներ կատարել եւ հեռացրել են ներկայացուցչության տարածքից: Չնայած արգելքին, թուրք լրատվամիջոցները շրջանառել են Վրաստանի նախագահի անակնկալ այցի մասին տեղեկատվությունը: Թե ինչու է Սահակաշվիլին հույժ գաղտնի այցով մեկնել Ստամբուլ, երեկ պարզաբանում խնդրեցինք ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ, որն էլ պատասխանեց. ՙԱռաջին անգամ ձեզանից եմ լսում այդ մասին: Իսկ այդ մարդով, անկեղծ ասած, այդքան էլ չեմ հետաքրքրվում՚:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՅՔԵՐ Է ՋԱՐԴՈՒՄ
Վերջերս բացված ՙxocalu.net՚ կայքէջը ամբողջությամբ բացահայտեց ադրբեջանցիների քարոզչության սնանկությունը: Չդիմանալով այդ իրականությանըª ադրբեջանցիները ներխուժել են ՙxocalu.net՚ կայքէջ, սակայն, ըստ փորձագետների, անհանգստանալու ոչինչ չկա, եւ այսօր արդեն այն կվերականգնվի: Այստեղ հետաքրքիր է, թե ինչպիսի խառնաշփոթ առաջացրեց ՙԽոջալու.net՚ կայքէջը Ադրբեջանում, անգամ գործը հասավ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, իսկ ադրբեջանական որոշ պաշտոնյաներ կոչ էին անում ՙջիհադ՚ սկսել կայքի դեմ: Անգամ նրանց ԱԳՆ-ի խոսնակ Պոլուխովը հաստատում է, որ կայքէջը ՙջարդելու՚ քրեորեն հետապնդելի արարքը արտոնվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Մեկ այլ քարոզչական հարված Ադրբեջանը ստացավ ՀՀ դատախազության կողմից տեղադրված ՙՍումգայիթ՚ կայքէջով, որին ի պատասխանª երեկ արդեն վնգստում էր Ադրբեջանի դատախազությունը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Կինոյի պատմությունում քիչ չեն միստիկական դեպքերը, երբ դերասանը այնքան է ձուլվում իր դերի հետ, որ նրան հետապնդում է իր հերոսի ճակատագիրը: Սակայն հույժ զարմացանք, երբ տեսանք, որ նույնը կարող է կատարվել ոչ թե, ասենք, ՙՎարպետն ու Մարգարիտան՚ ֆիլմի պես գլուխգործոցի պարագայում, այլ անգամ ՙՈրոգայթ՚ էժանագին սերիալի դեպքում: Լրատվամիջոցների հաղորդմամբª Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել է ՙՈրոգայթ՚ եւ ՙԿյանքի գինը՚ սերիալներում ճանաչում ձեռք բերած հայտնի կերպարներից մեկը: ՙՈրոգայթ՚ սերիալում Տիկոյի դերը մարմնավորած ԱՐՏԱՎԱԶԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ (մականունըª Տյոմա Յուժնի), ըստ շրջանառվող լուրերի, հայաստանյան բանկերից խոշոր գումարներ էր վերցրել, յուրացրել դրանք եւ դիմել փախուստի: Եվ այսպես, արձանագրենք, որ հայոց սերիալներից այժմ կարծես թե ձախորդությունները անպակաս են. քիչ էր, որ պետությունը չափանիշներով է սահմանափակում դրանց, հիմա էլ դերասանները սկսել են ընկնել բանտեր:
Ժամանակին վերլուծաբաններն ու լրագրողները հաճախ էին զվարճանում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ՙփոխլրացման արտաքին քաղաքականության՚ վրա: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ Օսկանյանի օրինակը վարակիչ է, եւ այդ ՙվարակը՚ կարող է դիպչել անգամ այնպիսի հմուտ ՙդիվանագիտական աղվեսի՚, ինչպիսին է Թուրքիայի արտգործնախարար ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ: Վերջինս, ռուսական էլիտար մամուլում շարադրելով Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնարար վեց սկզբունքները, մասնավորապես գրել է. ՙՄենք պահպանում ենք մեր արտաքին քաղաքականության չորրորդ սկզբունքը, որը կարելի է ձեւակերպել որպես համաշխարհային ասպարեզում հիմնական խաղացողների հետ փոխլրացնող գործողություններ՚: Դե ինչ, մաղթենք հարգարժան պարոնին, որ իր ՙկոմպլեմենտարիզմի՚ շնորհիվ ծանր թաթալոշների արժանանա ինչպես ռուսական արջից, այնպես էլ ամերիկյան արծվից:
Անցյալ տարվա վերջին մեր մայրաքաղաքի ԱՎԱԳԱՆԻՆ մի զարմանալի որոշում էր ընդունելª տուրք գանձել բոլոր այն երեւանցիներից, ովքեր շուն կամ կատու են պահում: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հաճախ ընտանի կենդանին միայնակ թոշակառուի միակ մխիթարանքն է, ու այդ մարդկանց վրա լրացուցիչ ֆինանսական բեռ դնելը բավականին անմարդկային է: Պարզապես ավագանու այդ որոշումը զարմանալի շարունակություն կարող է ունենալ: Ըստ քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությանª ՙաղունիկի աղբն ու հոտը, ձայներն անտանելի են, այնպես որ, շներից եւ կատուներից հետո նրանց էլ պետք է հաշվառենք ու վճարում պահանջենք՚: Այ քեզ բան, եթե այդպես շարունակվի, ակվարիումային ձկնիկների հարկ էլ կսահմանեն հարկահանության շիզոֆրենիայով տառապող մեր չինովնիկները: Ինչ վերաբերում է աղավնիներին, ապա երեւի թե այդ հարկահանությամբ այնքան համը հանեն, որ հասցնեն այդ թռչունների իսպառ վերացմանը մեր մայրաքաղաքից, որից հետո էլ երեւանցիների ջանին կկապեն արդեն ՙղառղառի հարկը՚: Եվ, ի դեպ, եթե այդպիսի հարկատեսակ սահմանեն հենց այսօր Հյուսիսային պողոտայի ՙէլիտար՚ շենքերի բնակիչների, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների նկատմամբ, ապա հաստատ այդ ագռավաշատ վայրերը ահագին կհարստացնեն մայրաքաղաքային բյուջեն:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Designed by Administrator

