-
Նորություններ
-
Արխիվ


Հետաքննություն
ՙ
ՙՙՙՙԻՐԵՆՔ ԵՆ ՄԱՍՈՆ, ՈՉ ԹԵ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ՚
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ, ներկայում ՀԱԿ-ի ցուցակով Երեւանի ավագանու թեկնածու Գուրգեն Եղիազարյանը, խոսելով նախընտրական ցուցակների մասին, մի քանի ոչ կոռեկտ բնորոշումներ է հնչեցրել գլխավոր մարքսիստի հասցեին` քար նետելով նաեւ Տիգրան Կարապետյանի ՙբոստանը՚, նրա համար առանձնացնելով իշխանությունների խոսնակի դերը:
ՙԵրբ ես ուզում եմ տեղեկանալ իշխանությունների ցանկությունների մասին, լսում եմ Տիգրան Կարապետյանին՚,- ասել է Եղիազարյանը:
Այս հարցը փոխանցելով ժողովրդական կուսակցության նախագահին` փորձեցինք լսել նրա կարծիքը.
-Դե, եթե իրենք այդպես են պատկերացնում կյանքը, ես էլ կասեմ, որ իրենք միշտ միասին են եղել, միշտ էլ իրար հետ աշխատել են:
- Իրենք` ովքե±ր:
- Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է` ամենավերջինն ինձ Սերժը լքեց: Իրենք իրար լավ գիտեն, եւ իրենք գործերը կկարգավորեն:
- Ի±նչ եք կարծում, ինչո±ւ են շարունակ նման հայտարարություններ արվում, թե Դուք համագործակցում եք իշխանությունների հետ:
- Ակնհայտ է, որ ժողովուրդը ոչ մեկին է ուզում, ոչ մյուսին: Իրենք դա շատ լավ պատկերացնում են: Ուզում են իմ վարկանիշն իջեցնել:
- Իսկ ո±ւմ է ուզում ժողովուրդը:
- Ինձ, ո±ւմ: Նրանք տեսնում են, որ ես ձայներ ունեմ:
- Իսկ ինչո±ւ եք Դուք 65 հոգիանոց ավագանու համար 20 հոգու ներկայացրել:
- Այ, հենց դա է լավ, է°: Դա°, որ ես իրենցից տարբերվում եմ: Իրենք 200 հոգի են նշանակում, հետո ՙքցում՚ են: Ակնհայտ է, որ 200-ը չեն կարող անցնել եւ իրար դավաճանում են: Դավաճանությունը իրենց բնութագիրն է եւ միշտ էլ այդպես է եղել. մեկը դուրս եկավ, մեկը նեղացավ, իրենց մոտ է դա լինում, ինձ մոտ չի լինում:
- Մի խոսքով, Դուք իշխանությունների հետ կապ չունե±ք:
- Ես իշխանավորի հետ ի±նչ կապ կարող եմ ունենալ: Իրենք են գնում դրսերում ՙդաբրոներ՚ ստանում, իսկ կապ ունի Կարապետյանը, հա±: Իրենք են մասոնական լոժաներում: Թող մի քիչ լոժաներից պատմեն, հետաքրքիր կլինի:
- Եթե դուք գիտեք, ինչի± չեք պատմում, պատմեք, թող ժողովուրդն իմանա:
- Ես չեմ պատմի, չեմ ուզում դառնալ թիրախ, որ ասեն` Կարապետյանը խանգարեց: Շուտով կտեսնենք, թե ով ավելի շատ ձայն կստանա:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԿՏԵՅԼ. ՀԱՅԵՐԻՆ, ԻՐՈՔ, ՙԺԵՇՏԱԾ ՍՏԱՄՈՔՍ՚ Է ՊԵՏՔ
Հարավային Կովկասում անորոշությունների եւ արագ փոփոխությունների քանակը աննախադեպ մակարդակի է հասել: Այսպես, բացարձակապես պարզ չէ, թե ինչով կավարտվի դիմակայությունը Թբիլիսիում:
Այնտեղ ընդդիմությունն արդեն նախագահական նստավայրից ներս բաց է թողել փողկապավոր նապաստակ եւ պատրաստվում է Սահակաշվիլու համար տոննաներով ՙնապաստակի կեր՚` գազար ու կաղամբ գնել: Իսկ որ կրքերն այնտեղ գագաթնակետին են հասել, կարելի է դատել թեկուզ նրանից, որ վրացական մամուլը սկսել է Սահակաշվիլուն անվանել ոչ ավել, ոչ պակաս... ռուսական շպիոն: Պարզ չէ, ի վերջո, Վրաստանում կհաստատվի± ռուսական ազդեցություն, թե± ամերիկացիներին կհաջողվի վերջնականապես իրենց բոստանը սարքել այդ երկիրը: Պարզ չէ նաեւ, թե արդյո±ք ապագայում գոյություն է ունենալու վրացական պետականություն, թե± այդ երկրի նկատմամբ իրագործվելու է ՙշենի դեդա վատիրե՚ ¥ՙմայրիկդ լացի՚) վրացական մաղթանքը:
Ի դեպ, վրաց ընդդիմությունը ակամա հասցրել է միջամտել նաեւ ղարաբաղյան կարգավորմանը` պարզունակ եւ մանրիկ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելով գլխավոր ՙկարգավորիչներից՚ մեկին` Մեթյու Բրայզային: Իսկ համանախագահողները` որպես այդպիսին, ակտիվացել են: Եվ դրա տրամաբանությունը պարզ է. գործնականում բոլորը շահագրգռված են, որ Հայաստանը դառնա հաղորդակցության խաչմերուկ: Ինչը գործնականում անհնար է, եթե կա երկու փակ սահման` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնց բացման խնդիրները փոխկապակցված են: Ու բնականաբար, այժմ ճնշումներ են բանեցվում ե°ւ Երեւանի, ե°ւ Բաքվի վրա, որպեսզի տեղի ունենա, այսպես կոչված, փոխզիջումը: Իրենց հերթին թեեւ բոլորը, այդ թվում` եւ Հայաստանի, Թուրքիայի ու գերտերությունների ղեկավարները, խոսում են հայ-թուրքական սահմանի բացման հրատապ անհրաժեշտության մասին, չկա որեւէ թուրք պաշտոնատար անձ, որը հայտարարած լինի, որ որպես բացման նախապայման Թուրքիան հրաժարվում է ցեղասպանության ուրացման եւ Արցախն Ադրբեջանին նվիրելու իր պահանջներից: Ու թեեւ Բաքվում արդեն բողոքի ցույցեր են եղել ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման, իսկ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչները հայտարարում են, որ սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում լարվածության աճին, պարզ է, որ դա կապ չունի բուն խնդրի հետ: Այդ մանր-մունր ՙխանդի տեսարանները՚ էական ոչինչ չեն փոխում: Խոշոր հաշվով, Թուրքիայի համար էապես նվազում է սահմանի բացման գրավչությունը, եթե չգործի Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը:
Այսինքն, այնուամենայնիվ, Արցախի հարցը մնում է այն խնդիրը, որը նաեւ բանալի է հայ-թուրքական հարաբերություններում: Ճիշտ է, միջազգային ճգնաժամային խումբը իր բարձրաստիճան ներկայացուցիչներ Հյու Փոփի եւ Սաբինա Ֆրեյզերի շուրթերով Հայաստանին ու Թուրքիային հորդորում է հարաբերությունների հաստատումը իրագործել` չսպասելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սակայն դա ընդամենը մեկ գործընթացի դրսեւորում է: Ե°վ գերտերությունները, ե°ւ միջազգային տարատեսակ կառույցները կարգավորման արագացման նպատակով ճնշում են գործադրում եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի վրա: Խոշոր հաշվով, իրենց համար միեւնույն է, թե ով տեղի կտա, միայն թե տեղի տվողը գտնվի եւ հնարավոր լինի բացել միանգամից բոլոր սահմանները:
Սակայն կան հանգամանքներ, որոնք գործնականում անհնար են դարձնում կարգավորում կոչեցյալը: Ամեն ինչ գալիս-հանգում է իշխանությունը պահպանելու կամ կորցնելու, կարելի է ասել, կենսաբանական մակարդակի խնդրին: Ադրբեջանում չի կարող իշխանության գլուխ մնալ որեւէ մեկը, ով որեւէ տարածք կճանաչի անկախ կամ Հայաստանի կազմում: Հայաստանում էլ չի կարող խոսք լինել իշխանության պահպանման մասին, եթե ինչ-որ բաներ տարածքի կամ կարգավիճակի տեսքով զիջվեն Ադրբեջանին: Առավել եւս, որ ներկայումս մեր զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքը այն նվազագույնն է, որը կարող է լինել պետության տարածք, եւ պետական այրերը լավ էլ հասկանում են բոլոր տեսակի ՙմիջազգային երաշխիքների՚ զուտ թղթային արժեքը: Ու ինչը ոչ պակաս կարեւոր է, զիջումներն առավել եւս անհնար են այն պայմաններում, երբ մի շարք փորձագետների գնահատմամբ, 1988-ից հետո Հայաստանի բնակչությունն ապրում է երկրորդ պասիոնար վերելքը ¥դրա վառ ապացույցն է, թե անցյալ տարվա մարտի 1-ին ինչ ծավալի ավերածություններ են գործել ընդամենը 6-7 հազար ցուցարարները Երեւանի կենտրոնում, ինչը ցանկացած եվրոպական մայրաքաղաքում կպահանջեր տասնյակ հազարավորների մասնակցություն): Ճիշտ է, գերտերությունների համար իշխանափոխությունները անիրագործելի բան չեն, սակայն եւ տարբեր գերտերությունները ունեն դրդապատճառներ` ձեռնպահ մնալու այնպիսի անկանխատեսելի գործընթացներից, ինչպիսին է Հարավային Կովկասում կառավարող ռեժիմների փոփոխությունը, եւ գերտերությունների միջեւ կա նաեւ հակադիր ուղղություններ ունեցող մրցակցություն` Հարավային Կովկասի երկրների ներքին քաղաքականության առումով:
Այս ամբողջի ֆոնի վրա ուշագրավ պետք է համարել հայ-իրանական բարձր մակարդակի վերջին երկու օրերի շփումը: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Իրան մեկնած պատվիրակության կազմը ինքնին պերճախոս է` արտաքին գործերի, էներգետիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, սփյուռքի նախարարներ, պատգամավորներ: Տպավորիչ են նաեւ քննարկվող հարցերի շրջանակները` Հայաստան-Իրան երկաթուղու շինարարություն, որը պետք է սկսվի արդեն 2010թ., Հայաստան-Իրան նավթամթերք փոխադրող խողովակներ, հիդրոկայան եւ այլն:
Սակայն այդ ամենին ավելացավ երկու երկրների նախագահների կողմից այնպիսի շեշտադրումը, որ այդ հարաբերությունները առաջնային նշանակություն ունեն, առանձնազրույցի զգալի մասը նվիրված էր ղարաբաղյան կարգավորմանը, ուր շեշտվեց Իրանի անկողմնակալ եւ չեզոք դիրքորոշումը եւ այլն: Կարծում ենք, սխալված չենք լինի, եթե պնդենք, որ ՀՀ նախագահը Արցախի հարցում արտաքին ճնշումները ձգտում է ինչ-որ չափով հակակշռել Թեհրանի գործոնով: Իսկ որ Իրանը կենսականորեն շահագրգռված է, որպեսզի Հայաստանի կողմից Ադրբեջանին զիջումներ չլինեն, պարզորոշ երեւում է մեր տարածաշրջանի ազգագրական կազմի քարտեզի թռուցիկ զննումից: Պարզից էլ պարզ է, որ Թեհրանին կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս լայն լինի սեպը Ադրբեջանի եւ Իրանի թուրքաբնակ շրջանների միջեւ: Բացի այդ, մեզ համար Իրանի տարածքը ելք է դեպի արտաշխարհ, որը կարող է լինել Թուրքիայով անցնող ճանապարհի այլընտրանք, իսկ Իրանի համար մեր տարածքը ելք է դեպի Եվրոպա:
Կարճ ասած, մեր տարածաշրջանում ստեղծվել է աշխարհաքաղաքական շահերի մի աներեւակայելի ու պայթյունավտանգ կոկտեյլ: Եվ այդ կոկտեյլը առանց սեփական առողջությանը լուրջ վնաս պատճառելու կուլ տալու համար մեր երկրին, գյումրեցու խոսքով ասած, ՙժեշտած ստամոքս է պետք՚:
Ու դա դեռ քիչ է, առկա է եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ծանրագույն մարտահրավերը, դրան գումարած նաեւ այն, որ մայրաքաղաքի ընտրությունները ՙնարնջագույնների՚ կողմից օգտագործվում են որպես պատեհ առիթ` երկրում երկիշխանության վիճակ ստեղծելու: Եվ այդ հարցում էլ առկա են հակամարտ աշխարհաքաղաքական շահերը, տվյալ դեպքում` Ռուսաստանի եւ Արեւմուտքի, ու դա է պատճառն այն պարադոքսի, որ կոնկրետ քաղաքի ընտրություններին այսպիսի մեծ ուշադրություն են դարձնում այլ երկրների մայրաքաղաքներում:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա դժվար թե ամենամոտ ժամանակներում դա փաստ դառնա: Առավել իրատեսական է սպասել ինչ-ինչ հռչակագրերի կամ մտադրության արձանագրությունների ստորագրման: Իսկ դրանք կարող են թղթի կտոր մնալ ինչպես ամիսներ, եթե ոչ` տարիներ շարունակ, այնպես էլ` առհավետ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՙՔԵԶ ՀԱՄԱՐ, ԵՐԵՎԱՆ՚, ԹԵ± ՙԲԱՐԳԱՎԱՃ ԵՐԵՎԱՆ՚
Ինչքան էլ որ կոալիցիոն գործընկերներն արտաքուստ փորձում են ցույց տալ, թե մայրաքաղաքային ընտրությունների նախընտրական շեմին ամեն ինչ շատ լավ է, եւ որ ներքաղաքական կյանքում ոչ մի լարվածություն չկա, այնուամենայնիվ, հավաստի աղբյուրները փոխանցում են, որ հատկապես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ ներքին լարվածություն կա: Եվ դա սկսվել է այն բանից հետո, երբ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը սկսել է լրջորեն աշխատել իր թեկնածուի` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հաղթանակի համար: Ինչեւէ, թե մինչեւ ինչի եւ ուր կհասնի ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը, եւ թե արդյո±ք այդքան խորը տարաձայնություններ կան երկու խոշոր կուսակցությունների միջեւ` վերը նշված հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովի հետ:
-Մենք քաղաքական ուժերից որեւիցե մեկի հետ բախումների մեջ չենք, ավելին` ՀՀԿ-ն ցանկացած ընտրության գնում է ոչ թե ընդդեմ քաղաքական ուժի, այլ հանուն Հայաստանի խնդիրների լուծման: Եվ մենք ընտրության գնալու ենք ՙՔեզ համար, Երեւան՚ կարգախոսով եւ փորձելու ենք լուծել մեր քաղաքի առջեւ ծառացած բոլոր խնդիրները, որպեսզի էլ ավելի զարգացած ու բարեկեցիկ տեսնենք մեր մայրաքաղաք Երեւանը:
- Պրն Շարմազանով, այնուամենայնիվ, կարծիք կա, որ ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանի հաղթանակը, առանց կոալիցիոն գործընկերների աջակցության, հեշտ չի լինելու:
- Նախ եւ առաջ` դա ոչ միայն Գ. Բեգլարյանի, այլ նաեւ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի հաղթանակը պետք է լինի, քանի որ սրանք Երեւանի ավագանու ընտրություններ են, եւ այստեղ քվեարկվում է ոչ թե այս կամ այն անձը, այլ կուսակցությունը: Բայց ես գտնում եմ, որ ե°ւ Գ. Բեգլարյանը, ե°ւ ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված շատ ու շատ մարդիկ, ունեն բավականին լուրջ հեղինակություն, ապացուցելու, որ այս ընտրություններում բնակիչը իրոք վստահում է նրանց որդեգրած քաղաքականությանը:
- Քանի որ խոսք գնաց վստահության եւ քաղաքականության մասին, ապա Ձեր կարծիքով` որքանո±վ են հավաստի այն լուրերը, որ կոնկրետ Ավան համայնքում, այսպես ասած, ԲՀԿ-ի համար ոտք դնելու տեղ չկա, քանի որ այնտեղ ՀՀԿ-ի դիրքերը շատ ամուր են` շնորհիվ Ավան համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանի:
- Ես ուրախ եմ, որ Ավան համայնքում ՀՀԿ-ի դիրքերը շատ ամուր են` հանձինս մեր ընկեր Տարոն Մարգարյանի, որն այս տարիների ընթացքում իսկապես լուրջ գործ է կատարել Ավան համայնքում, բայց, կարծում եմ, որ մեր կուսակցության դիրքերը ամուր են բոլոր համայնքներում եւ ընդհանրապես մայրաքաղաք Երեւանում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ն այնտեղ ոտք դնել չի կարող, ապա մենք մեր քարոզչությունն ու գործը իրականացնում ենք փոխադարձ հարգանքի եւ օրենքի սահմաններում: Եվ ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերից ակնկալում ենք արդար մրցակցություն:
- Ինչպես բոլոր տիպի ընտրություններում, այնպես էլ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների ժամանակ միանշանակ ֆինանսական ռեսուրսները մեծ դեր եւ նշանակություն են ունենալու, եւ կարելի է ասել, որ հաղթանակ տանելու հարցում ոչ պակաս երաշխիքներից մեկն էլ հենց դա է լինելու: Նկատենք, որ ¥ըստ լուրերի) ԲՀԿ-ն արդեն իսկ խաղի մեջ մեծ գումարներ է դրել, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՙֆինանսական՚ պայքարում նույնպես ԲՀԿ-ն անզիջում է...
- Մենք գտնում ենք, որ օրենսդրության համաձայն կա նախընտրական հիմնադրամ, եւ կարծում ենք, որ ցանկացած ուժի քարոզչություն պետք է իրականացվի օրենքին համապատասխան, այսինքն` այնքան, ինչքան որ նախատեսված է հիմնադրամում:
- Եվ դա Դուք իրատեսակա±ն եք համարում:
- Իհարկե, սա առաջին ընտրությունը չէ, որ մենք իրականացնում ենք օրենքի շրջանակներում, եւ մշտապես հրապարակայնորեն ներկայացնում ենք մեր ծախսերը: Եվ բացի այդ, ոչ մեկն էլ օրենքից բարձր չպետք է լինի, հակառակը, պետք է հարգի ՀՀ օրենքը եւ իր գործունեությունը պետք է իրականացնի արդար եւ թափանցիկ սկզբունքով:
Ի դեպ, բարձրացված հարցերի շուրջ մենք զրուցեցինք նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ, որն էլ շատ հակիրճ ձեւով պատասխանեց.
- Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ԲՀԿ լարվածության վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները ամբողջությամբ հնարովի են, եւ վստահ եմ, որ մեր հարաբերությունները շատ նորմալ են եւ կոալիցիայի շրջանակներում էլ մենք շարունակում ենք համագործակցել: Ինձ համար այդ պտտվող լուրերը անհասկանալի են, եւ չգիտեմ, թե դրանք որտեղից են գալիս:
Քանի որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պատասխանը այնքան էլ ամբողջական չէր, նույն հարցերը մենք ուղղեցինք նաեւ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ:
- Մենք հրաշալի գիտենք մեր հնարավորությունները, եւ այն այսօր գնահատում ենք շատ բարձր: Ավելին` մենք այս ընտրություններին մասնակցում ենք հաղթելու նպատակով, իսկ տարբեր պատրվակներով շրջանառվող խոսակցություններին ուղղակի չենք ցանկանում արձագանքել եւ մեկնաբանել:
- Իրականում կարծիք կա, որ այս ընտրություններում ԲՀԿ-ի հաղթելու շանսերը մեծ են, եւ արդեն իսկ ԲՀԿ-ն լուրջ գումարներ է դրել խաղի մեջ` ակնկալելով իր թիմի եւ իր թեկնածուի հաղթանակը:
- Ես վստահ եմ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը, կուսակցության վարկանիշը, ինչպես նաեւ այն թիմը եւ նախընտրական ծրագիրը, որը որ մենք առաջադրել ենք այս ընտրություններում, լիովին բավարար են հաղթանակ ապահովելու համար:
- Ամեն դեպքում, նախընտրական քարոզարշավի ժամանակ կլինե±ն բախումներ, թե± ոչ:
- Ես չեմ կարծում, որ բախումներ կլինեն, հակառակը, համոզված եմ, որ բոլոր քաղաքական ուժերը այս ընտրություններում կորդեգրեն խոհեմ եւ կոռեկտ կեցվածք:
Զրուցեց ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ
Ի±ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԲ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՀՈՒՍԱԼԻ Է
Արդյունաբերողների եւ գործարարների ¥գործատուների) միության դահլիճում երեկ կազմակերպվել էր քննարկում` կապված Հայաստանի բեռնափոխադրողների խնդիրների հետ: Հիշյալ միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ տեղեկացմամբ` տնտեսական ճգնաժամի հետեւանքով Ուկրաինայի Իլյիչեւսկ կամ Բաթումի նավահանգիստներ հայկական բեռներով վագոնների տեղափոխման ծովային վճարը, որ նախկինում 2700 ամերիկյան դոլար է եղել, մոտ 400 դոլարով նվազել է: Նկատենք, որ սա այդ վճարի մոտ 15 տոկոսն է կազմում:
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար ՀԵՐԲԵՐՏ ՀԱՄԱՐԳՈՒՄՅԱՆԸ նույնպես տեղեկացրեց բեռնափոխադրման վճարի նվազման մասին: Անցած շաբաթ հրավիրված մամուլի ասուլիսում նա հայտնեց, որ բեռնատար մեքենայով Մոսկվայից Երեւան բեռի փոխադրման վճարը մեկ բեռնատարի հաշվով նվազել է մոտ 2000 դոլարով, ինչը բեռնափոխադրման վճարի 25-30 տոկոսն է կազմում:
Չնայած փոխադրումների վճարների էական նվազեցումներին` Հայաստանի խանութներում ապրանքների գների նվազեցման փոխարեն ճիշտ հակառակ իրողությանն ենք ականատես: Կարելի է եզրակացնել, որ ապրանքներ ներկրողները եւ իրացնողներն առաջնորդվում են միայն գերշահույթներ ստանալու սկզբունքով:
Օգտվելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անգործությունից` իրենց օրենքից վեր համարող որոշ ընկերություններ կարողանում են այս կամ այն ապրանքային շուկայում հակամրցակցային համաձայնություն կայացնել կամ թելադրել տնտեսապես չհիմնավորված իրենց գները: Հետաքրքիր է, թե այս կապակցությամբ ի±նչ են մտածում ՀՀ կառավարությունում, մասնավորապես` վարչապետն ինքը: Իրոք, ի±նչ մտքի է Տիգրան Սարգսյանը եւ արդյոք չի± պատրաստվում դիմել գործնական քայլերի: Չէ± որ, երբ աշխարհում տնտեսական ճգնաժամն ավարտվի եւ փոխադրումների վճարները բարձրանան, գրեթե կասկած չկա, որ գերշահույթների սիրահար ընկերություններն անմիջապես կբարձրացնեն լայն սպառման ապրանքների գները:
Ա. ՀՈՎՅԱՆ
ՇԱՆԹԻ ՀԱՄԱՐ ՙԹՈՒՐՔԱԿԱՆ՚ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱ±Ն
Երեկ լրատվամիջոցներից մեկում հաղորդում է եղել, ուր տարածվել է ՙԱզատ հայ՚ կազմակերպության հայտարարությունը, որտեղ բառացիորեն մեջ էր բերված Շանթ Հարությունյանի խոսքերը, որից մի հատված հետաքրքրեց մեզ` կախված առողջապահական հիմնարկի, մասնավորապես` ՙՆուբարաշենի՚ հոգեբուժական կլինիկայի հետ:
ՙՎստահ եմ, որ նույնիսկ թուրքերն իրենց գերիների հետ այդպես չեն վարվում, ինչպես ինձ հետ վարվում են առողջապահության նախարարությունը, դատաիրավական համակարգը՚,- Հարությունյանի անունից նշված է հայտարարության մեջ:
Իրո±ք հոգեբուժական կլինիկայում վիճակն այն աստիճանի վատ է, որ առիթ է տվել կալանավորվածին նման հայտարարություն անել: Առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանն ասաց, որ ուրբաթ օրը կլինիկա են այցելել ՙԺառանգություն՚ կուսակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, Շանթ Հարությունյանի կինը եւ այլք: Ուստի նրանցից կարող ենք առավել ստույգ տեղեկություն ստանալ:
Տիկին Ալավերդյանին զարմացրել էր հարցի նման մեկնաբանությունը թե° կազմակերպության, թե° լրատվամիջոցի կողմից: ՙՄենք` Վարդան Հարությունյանը, Շանթի կինը, քույրը, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, ուրբաթ օրը այցելել ենք Շանթին: Արդեն ասել ենք, որ նրան գտել ենք անհամեմատ լավ վիճակում, քան մինչ այդ էր: Բոլորն էլ համոզվեցին դրանում: Իսկ ինչ վերաբերում է պահելու պայմաններին, դրանք սովորական էին, ինչպես բոլորի մոտ` հայաստանյան նմանատիպ հիմնարկներում եղածի չափով՚,- ասաց տիկին Ալավերդյանը:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ
ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԿՈՄՊԼԻՄԵՆՏ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Երեկ մամուլում ՀԱԿ ներկայացուցիչ, նորագիր հնչակյան Գուրգեն Եղիազարյանը ասել էր, որ եթե ՙԺառանգություն՚ կուսակցությունը քաղաքային ընտրություններին հանձնաժողովի իր տեղերը չտա ՀԱԿ-ին, ուրեմն` ՙժառանգականները՚ իշխանական գործակալներ են: Իսկ թե ի±նչ է մտածում Գ. Եղիազարյանի կողմից արված ՙկոմպլիմենտի՚ շուրջ ՙԺառանգություն՚ կուսակցությունը, ապա կարելի է ասել, որ ոչ մի կերպ, քանի որ երեկ կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը ասաց, որ այդ հարցին իրենք ոչ մի կերպ չեն վերաբերում: Հարցին, թե, ի վերջո, ո±ւմ է պատրաստվում ՙԺառանգությունը՚ ՙզիջել՚ իր տեղերը, Ա. Բախշյանը ասաց. ՙՈչ մեկին, եւ ընդհանրապես, չեմ ուզում որեւէ հարցի շուրջ մեկնաբանություն տալ՚:
Գ. ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՐՏԱԿՈՒՄ ՍՊԻԴ-ՈՎ ՎԱՐԱԿՈՂՆԵՐԻՆ
ՙԻրավունքն՚ արդեն անդրադարձել է դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դատապարտյալ Գագիկ Վասիլյանի խնդրին: Հիշեցնենք, որ 25-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Նրա պնդմամբ, ինքն այն ձեռք է բերել կալանավայրում անցկացրած տարիների ընթացքում, դատապարտյալների հիվանդանոցում` բժիշկների անփութության պատճառով:
Հիշեցնենք նաեւ, որ ՙԻրավունքում՚ փաստի հրապարակման հետ կապված` ՔԿՀ մամլո պատասխանատու Ա. Բաբայանը մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ շոու կազմակերպեց` փորձելով համոզել մեր գործընկերներին, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Գագիկ Վասիլյանը հրաժարվել էր մասնակցել շոուին` պնդելով իր բողոքը, տեսակցություն խնդրելով ՙԻրավունքի՚ հետ: Իսկ մեզ դիմած մեկ այլ դատապարտյալի` կիսակույր Գ. Մկրտչյանին, որի առողջական խնդիրների վերաբերյալ դարձյալ մեր կողմից հրապարակում էր եղել, ստիպել էին ներկայանալ եւ ՙպատշաճ՚ բացատրություններ տալ:
Օրերս մեզ էր զանգահարել Վասիլյանը` տեղեկացնելով, որ հիմնարկի ղեկավարությունը նոր սցենար է մշակել: ՙՄենք պիտի պատասխանենք քո դիմումին, արի դու ուրիշ, որ լրագրողի հետ ուզում ես, հանդիպի, ինչո±ւ հենց ՙԻրավունքը՚՚,- փորձել են համոզել դատապարտյալին: Վասիլյանը պատմեց, որ ինքը հաստատակամ է եւ այդ մասին ասել է բանագնացներին: Նա ցանկանում է հանդիպել միայն ՙԻրավունքի՚ հետ եւ սպասում է վարչության պետի պատասխանին: ՙԱյլապես ես պատրաստ եմ դիմել հացադուլի եւ ինքնավնասման՚,- հայտնեց դատապարտյալը: Ի դեպ, Վասիլյանը մեկ անգամ չէ, որ իր բողոքը հայտնել է ինքնավնասմամբ:
Մեկ հանգամանք եւս. Վասիլյանի գործով ՔԿՀ վարչության պետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն: Հիմնարկում նրան խնդրել են, որ հաստատի, թե ինչ-որ ժամանակ հարաբերություններ է ունեցել կասկածելի կնոջ հետ, որը եկել է կալանավայր, եւ հնարավոր է, որ նրանից վարակված լինի: Թե ինչպես է օտար կինն անձնական տեսակցության հնարավորություն ունեցել, ըստ Վասիլյանի, մի կերպ կսարքվի, մի քանի հոգի պատասխան կտան եւ վերջ, իսկ իր գործը կփչվի: Սակայն, ինչպես դատապարտյալն ասաց, խաղաքարտին իր կյանքն է դրված, եւ նման գործարքի գնալ ինքը պատրաստ չէ: Նա պահանջում է գտնել մեղավորներին:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ
Նախկինում թունդ հակահհշական, իսկ այժմ մոլեռանդ կոնգրեսական ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ` պատասխանելով այն հարցին, որ ժամանակին ՀՀՇ-ին անվանել է մարդասպանների կուսակցություն, այսօր այդ կուսակցության հետ համագործակցելով արդյոք իրեն անհարմար չի± զգում, տվել է ապշեցուցիչ պատասխան. ՙԱյո, ես դա ասել եմ: Ցանկացած մարդ ունենում է մի պոռթկում, որտեղ ինչ-որ մի բան է ասում: Այսօր ես ասում եմ, որ ՀՀՇ-ում պանծալի տղաներ կան, որոնց հետ եղել եմ բանտախցում: Ես լրիվ վերանայել եմ իմ դիրքորոշումը: Դա մի նախադասություն էր, որը ասվել է պահի տակ՚: Եթե այդպիսի բան ասեր շարքային քաղաքական ակտիվիստը, միգուցե ինչ-որ տեղ հասկանալի կլիներ. մարդ է, սխալվել է: Սակայն ազգային անվտանգության նախկին փոխնախարարի շուրթերից այդպիսի բան լսելը ոչ միայն զարմանալի է, այլեւ առնվազն տարօրինակ: Քանզի ստացվում է, որ նա կամ անտեղյակի մեկն էր, ուրեմն` նաեւ շատ վատ փոխնախարար, կամ պարզապես, մեղմ ասած, անկեղծ չէ: Երկու դեպքերում էլ այդպիսի քաղաքական գործչին վստահելը մեծագույն միամտություն կլինի:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածու ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ. ՙՈչինչ մենք այնքան վատ չգիտենք, որքան որ պարտավոր ենք իմանալ, դա օրենքն է եւ օրենքի իմացությունը եւ պատասխանատվությունը օրենքի հանդեպ, հասարակության հանդեպ, դա յուրաքանչյուրիս պարտքն է` անկախ զբաղեցրած դիրքից՚: Դե ինչ, զարմանալի խոստովանություն է, առավել եւս` այն թեկնածուի կողմից, որին երեւանցի ճանաչվելու համար պահանջվել է դատական ակտ: Ի դեպ, բոլորին դատի տվող եւ ամեն մի հարցում ՙեզի տակ հորթ գտնող՚ ոչ անհայտ Ռուբիկ Թորոսյանն էլ բավականին հետաքրքիր բան է գտել ավագանու ընտրությանը վերաբերող օրենքում եւ ենթաօրենսդրական ակտերում` ԿԸՀ որոշումներում: Նա զարմանալիորեն պարզել է, որ այս պահին չկա որեւէ օրենսդրական խոչընդոտ, որպեսզի ՀՀ ցանկացած 18 տարին լրացած քաղաքացի մասնակցի մայրաքաղաքային ընտրություններին: Դե ինչ, Հայոց աշխարհում, ուր բոլորը թքած ունեն բոլոր իրավական ակտերի վրա, ինչ իրավական նոնսենս ասես, կարող է հայտնաբերվել:
Ուռռա¯, վերջապես հայտնաբերվեց մի ոլորտ, ուր ՀԱՅԱՍՏԱՆԸ առաջին տեղում է: Ըստ արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի տվյալների` ԱՊՀ տարածքում պաշտոնապես գրանցված գործազրկության ցուցանիշով մենք առաջինն ենք` մեր 6,5 տոկոսով: Դե, եթե դրան հավելենք նաեւ չգրանցված գործազրկությունը, ապա կստանանք մի ահավոր պատկեր: Դա դեռ քիչ էր, երեկ էլ Համաշխարհային բանկի, Միջազգային արժութային հիմնադրամի ու ՄԱԿ-ի փորձագետները մեր երկրի գլխին զարմանալի բայղուշություն արին` որ առաջիկա երկու տարում աղքատների քանակը կհասնի 900 հազարի, որից 300 հազարը` ծայրահեղ աղքատ: Պատկերացնո±ւմ եք, ինչ թիվ է. դրա համեմատ անցյալ տարի ԼՏՊ-ի տարած 350 հազար բողոքավոր քվեները պարզապես մանկական խաղ են:
Մենք հայերով, պարզվում է, զարմանալի օյինբազություններ ենք անում ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Սփյուռքի ընտրություններում: Այսպես, Կալիֆոռնիայի ԳԼԵՆԴԵՅԼ համայնքում, ուր երեքից երկուսը հայեր են, քաղաքային խորհրդի երեք տեղերի վրա հավակնում էին 12 հոգի, որոնցից 7-ը` հայեր, ու արդյունքում ունեցանք այն, ինչը պետք է ունենայինք օտար միջավայրում. միայն Արա Նաջարյանն է Գլենդեյլի հայերին ներկայացնելու այդ հայաբնակ բնակավայրի խորհրդում: Դե ինչ, հայի խասիաթը մնում է հայի խասիաթ, լինի դա Երեւանի կենտրոնում, Թիֆլիսի Հավլաբար թաղամասում թե Լոս Անջելեսում: Հազար անգամ է խոսվել անմիաբանության վնասների մասին, սակայն դա մեր հայրենակիցների համար նույնն է, ինչ գելի գլխին կարդացած ավետարանը:
Իր ասուլիսում ՀՀ նախագահը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեզանում չեն կարող լինել, քանի որ չեն կարող լինել երբեք: Մինչդեռ պարզվում է` աշխարհում կա երկրի նախագահ, որ հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստ է հացադուլի նստել: Հացադուլի է նստել Բոլիվիայի նախագահ ԷՎՈ ՄՈՐԱԼԵՍԸ, որը իր իսկ հարազատ խորհրդարանից պահանջում է ընդունել օրենք այս տարվա դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է մեր նորագույն պատմության փորձառու ՀՀՇ-ական հացադուլավորներին ուղարկել նրա մոտ` որպես խորհրդական: Չնայած հաստատ մերոնք նրան կսովորեցնեն, թե ինչպես հացադուլի ընթացքում ՙգյոզերով՚ չամիչով բուլկի ուտել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Designed by Administrator

