-
Նորություններ
-
Արխիվ


Հետաքննություն
ՙ
ՙՙՙՙ
ՙՄԵՆՔ ՔԵԶ ԸՆՏՐԵԼ ԵՆՔ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ԵՐԿԻՐԸ ԽԱՅՏԱՌԱԿԵ±Ս՚
Վերջին շրջանում քաղաքական, ինչպես նաեւ հասարակական լայն քննարկումների առարկա է դարձել ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ, Ստրասբուրգում մեր երկիրը (մե±ր երկիրը) ներկայացնող Զարուհի Փոստանջյանի, մեղմ ասած, զարմանալի, իսկ ավելի ստույգ` դավաճանական քայլը: Երբ մենք համամարդկային, այսպես կոչված, եվրոպական ու նաեւ ազգային արժեքների շուրջ զրուցում էինք ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ, նա զայրացած ու վրդովված ասաց հետեւյալը.
-Ո±ր մարդն է իմ երկրի համար ավելի վտանգավոր. ա°յ, էն ընտրախախտումներ կատարո±ղը, թե± Զարուհի Փոստանջյանը, որը շատ է խոսում ընտրախախտումների մասին: Սա զարհուրելի բան է, եւ ես չեմ հասկանում, թե նա ոնց է աշխարհ եկել, նրան ով է դաստիարակել, էս ինչ ՙպրոդուկտ՚ է մարդկային, որ... Ես բանավեճ սիրող մարդ եմ, բայց դա չի նշանակում, որ իմ տան խնդիրները պիտի տանեմ մի տեղ, թշնամիներին էլ կոչ անեմ, որ ես իմ երկրի վրա ցեխ եմ լցնում, եկե°ք, ինձ օգնե°ք: Դա` մեկ: Եվ երկրորդը. էն մնացածները, որոնց նա չի դիմում, էդ ո±վ է ասել, որ նրանք գիշերները չեն քնում, մեր հոգսերով են տառապում, էդ որտե±ղ ես էդ հարցը մեջտեղ հանում, քննարկում: Նրանք անտարբեր են, դուք չե±ք զգում, որ մեզ լուրջ չեն վերաբերվում... Այդ փոստանջյանները եւ հովհաննեսիգիթյանները չե±ն մեղավոր, ո±վ է նրանց իրավունք տվել, մեր հասարակությունը նրանց այդ իրավունքները տվե±լ է, որ նրանք գնան, այդպիսի բաներ անեն: Փոստանջյանին ընտրողներն այսօր ինչո±ւ չեն հարցնում`. ՙԷս ի±նչ ես անում, մենք քեզ ընտրել ենք նրա համար, որ երկիրը խայտառակե±ս՚: Ես շատ կուզեի, որ այն ընտրողները, որ ՙԺառանգությանը՚ ընտրելով ընտրել են նաեւ Փոստանջյանին, այսօր ձայն հանեն` գո±հ են իրենց ընտրությունից: Անկեղծ են ընտրել, չէ±, կեղծ բան չի եղել: Կուզեմ, որ հարց տան նաեւ Հովհաննես Իգիթյանին (ի դեպ, մենք որեւէ ազգակցական կապ չունենք), թե այդ ո±ւմ փողերով է նա ստրասբուրգներում ֆռֆռում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ՙԻրավունքի՚ ուրբաթ օրվա համարում:
Ռ. Թ.
ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՀՍՏԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ
Ժամանակին ռուս վերլուծաբաններից մեկը հնչեցրել էր հետեւյալ թեւավոր խոսքը` Ռուսաստանն ունի ընդամենը երկու դաշնակից` բանակը եւ նավատորմը: Վերափոխելով այդ խոսքը` կարող ենք ասել, որ Հայաստանի ունեցած երկու դաշնակիցներն էլ հետեւյալն են` բանակը եւ Սփյուռքը: Մյուսները, հռչակվեն թեկուզ երիցս դարավոր եւ երիցս ռազմավարական, միշտ էլ հարափոփոխության դրսեւորումներ են ունենում: Այսպես, որոշակի հարցականներ է առաջացնում այն, որ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը Բաքվում շաղկապեց ադրբեջանական գազի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը: Սակայն ամեն ինչի վերաբերյալ հերթականությամբ:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՆԱԿԵՏ
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Բաքու կատարած այցից հետո Իրանի դեսպանը Ադրբեջանից շտապ կանչվել է Թեհրան` խորհրդակցությունների համար: Այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Բաքվում հնչել են սպառնալիքներ Իրանի հասցեին, իսկ Իսրայելի նախագահը, մեկնաբանելով Իրանի նախագահական ընտրությունները, հույս հայտնեց, որ Իրանի ներկայիս իշխանությունը ՙկկործանվի՚:
Իսկ Իրանի մամուլն էլ սենսացիոն մանրամասներ է ներկայացրել, թե ինչպիսին էր Ադրբեջանի դերը Թեհրանում տեղի ունեցած անկարգություններում: Այսպես, նշվում է, որ դեռեւս կես տարի առաջ ամերիկյան հատուկ ծառայությունները նախապատրաստել էին ՙնարնջագույն՚ հեղափոխության սցենար, բազում հանդիպումներ էին ունեցել Իրանի ընդդիմադիրների, այդ թվում` եւ ազգությամբ ադրբեջանցի Մուսավիի հետ Թուրքիայում, Ադրբեջանում, Քուվեյթում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Իրանի մամուլը նշում է, որ Իրանի մարզիկները, մշակույթի գործիչները, գործարարները այդ երկրներում մշակման էին ենթարկվում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, իսկ ՙՎուդրո Վիլսոնի՚ եւ ՙՍորոսի՚ հիմնադրամները Իրանում իրավիճակի ապակայունացման վրա ծախսել են շուրջ 32 մլն դոլար:
Սակայն Իրանը կայուն կառույցներով ու ավանդույթներով պետություն է, որը հեռու է հետխորհրդային տարածքին բնորոշ ՙբարդակ՚ վիճակներից, ու թեեւ ադրբեջանցի Մուսավին ստացել էր բնակչության 32 տոկոսի քվեները, եւ անկարգությունները աստիճանաբար ավելի ու ավելի ստանում էին էթնիկ գունավորում, այնուամենայնիվ, ՙնարնջագույն՚ հեղափոխության փորձը բավականին արագ ճնշվեց: Նաեւ հավանական է, որ խիստ դատավճիռներ են կայացվելու խռովարարների հանդեպ. այսպես, այաթոլլա Ահմադ Խաթամին հայտարարել էր. ՙԵս խնդրում եմ կտրուկ եւ դաժան վարվել բողոքների առաջնորդների հետ, քանզի նրանք կերակրվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից: Թող դա մյուսներին դաս լինի՚: Եվ Թեհրանը, ի տարբերություն, օրինակ` Երեւանի, մտադրություն չունի հաշվի առնել տարատեսակ եվրոպական կառույցների բողոքները. այդտեղ ավելորդություն թույլ տված արեւմտյան դիվանագետների հարցերը լուծվում են 24 ժամվա ընթացքում:
Իսկ այժմ օբյեկտիվորեն ավելի ու ավելի են սրվում Իրանի հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եվ դա պարզ է, եթե սերտանում է Ադրբեջանի համագործակցությունը Իսրայելի հետ, եթե Իսրայելը մտադիր է այդտեղ կառուցել անօդաչու մարտական օդանավերի գործարան, եթե Ադրբեջանը դարձել է հենակետ տարատեսակ ՙհեղափոխություններ՚ եւ էթնիկական խռովություններ նախապատրաստելու համար, ապա, բնականաբար, այդ հարաբերությունները ջերմ չեն կարող լինել:
Սակայն Շիմոն Պերեսի այցի առնչությամբ Հայաստանը նույնպես պետք է, որ բազում հարցադրումներ ունենա: Այսպես, ադրբեջանաիսրայելական ՙյոլդաշությունը՚ հասել է այն մակարդակի, որ Իսրայելը ամբողջովին զորակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում եւ ատամներով պաշտպանում է ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը՚: Պարզ է, որ այդքանից հետո ամբողջ աշխարհով մեկ հայկական կազմակերպությունների միանգամայն բնական կեցվածքը պետք է լինի աջակցությունն այն ուժերին, որոնք պայքարում են Իսրայել պետության եւ սիոնիզմի դեմ: Եվ հակառակ կեցվածքը կլինի լրիվ հակաբնական:
Ի դեպ, Բաքուն այժմ, կարծես թե, հույս ունի ինչ-ինչ աջակցություն կորզել Մոսկվայից, եւ այդ նպատակով Իլհամ Ալիեւը խնդրել է Մոսկվային շարունակել միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցում: Նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի սկզբներին մտադիր են այցելել տարածաշրջան, ու կրկին ինչ-ինչ առաջարկություններ բերել: Այնպես որ, կրկին մեզ սպասվում է մի ժամանակաշրջան, երբ ձեւ պետք է գտնենք դիմագրավելու դրանց ճնշումներին: Եվ կարելի է ասել, որ բարեբախտաբար գերտերությունների տարաձայնությունները չեն պակասել: Եթե, իհարկե, Մեդվեդեւն ու Օբաման հուլիսի 6-ի իրենց հանդիպման ժամանակ ձեռի հետ մեր հաշվին չորոշեն հարցերը լուծել:
Բայց միաժամանակ ռուսական դիվանագիտական կորպուսի առնվազն մի մասը նորանոր տհաճ անակնկալներ է պատրաստել Ադրբեջանի համար: Այսպես, պատահական չէ, որ հենց այժմ Ստեփանակերտում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի գրքի շնորհանդեսը: Իսկ այդ գրքում հրապարակված են շատ ուշագրավ փաստաթղթեր. նաեւ այնպիսիններ, ուր 1993-ին Հեյդար Ալիեւը փաստացի ճանաչում է Ղարաբաղի անկախացումն Ադրբեջանից:
ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
Այժմյան իրավիճակում պարզ է, որ ներկայիս փուլում եւ հավանաբար դեռ շատ երկար այդպես կլինի, էապես համընկնում են Հայաստանի եւ Իրանի շահերը: Մեր շահերից է բխում, որ մեր հարեւան երկրում ՙնարնջագույն՚ հեղափոխության սցենարները չստացվեն, եւ հանկարծ իշխանության չգա ծագումով ադրբեջանցի եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերին համահունչ վերնախավ: Այդ առումով կարող ենք միանշանակ ասել, որ հայրենական արտադրության ՙժողովրդավարները՚, որոնք հույժ խանդավառված էին Իրանի փողոցային անկարգություններով ու դատապարտում էին ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին Մահմուդ Ահմադինեջադին շնորհավորելու համար, օբյեկտիվորեն գործում են Հայաստանի իրական շահերի դեմ: Շատ պարզ պատճառով` քանզի Իրանում հեղափոխական իշխանափոխությունը նշանակում է ադրբեջանամետ եւ հակահայկական կուրսի հաստատում, ինչպես նաեւ, այսպես կոչված, ՙՀարավային Ադրբեջանի՚ հետ ներկայիս Ադրբեջանի միավորում, որը հաստատ կործանարար է մեր երկրի համար: Այնպես որ, պարզից էլ պարզ է, թե ում են ձայնակցում նրանք, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում ՙԻրանի ճնշվող դեմոկրատիային՚` դա համերաշխություն է միանգամայն պանթուրքիստական ծրագրերին:
Ինչ վերաբերում է Իսրայելի պահվածքին եւ Ադրբեջանի հետ կատարյալ եղբայրությանը, ապա միանգամայն պարզ է, թե ինչ էին նշանակում 2008-ի` Իսրայելի դրոշով պարերը Ազատության հրապարակում: Ու նաեւ պարզ է, թե ինչու թշնամի պետության դրոշով այդ դիվային պարերի մասին բարձրաձայնողներին փորձում էին փակցնել ՙհակասեմիտիզմի՚ պիտակը: Ու ավելորդ էլ չէ հիշել, թե ինչ ջանքեր գործադրվեցին այդ ազգադավ ուժի կողմից, որպեսզի Ստրասբուրգում հնարավորինս ավելի հակահայաստանյան բանաձեւեր ընդունվեն: Եվ հուլիսի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին ընդառաջ ՙարտահերթ հանրահավաքի՚ նշանակումը պարզ է, թե որ նպատակին է ծառայում:
Ի դեպ, ՙԿոնգրես՚ կոչեցյալ ուժը, բացի ազգադավ լինելուց, միաժամանակ շատ նենգավոր է: Այսպես, արդեն փաստ է, որ լեւոնականները ընդմիշտ կլանել են նախկին դասական ընդդիմության այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են ՀԺԿ-ն ու ՙՀանրապետությունը՚: Այդ, ինչպես նաեւ մի շարք ավելի մանր կուսակցությունների վերադարձը նորմալ դաշտ այլեւս բացառված է եւ մնում է միայն ձուլումը ՀՀՇ-ականների հետ: Իսկ Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցածը կարելի է համարել ՙԺառանգությունը՚ փչացնելու փայլուն օպերացիա. այդ պատգամավորուհու ձեռքը տալիս են պատրաստի նախագիծ ու պատվիրում ցանկացած գնով դա մտցնել օրակարգ: Արդյունքում հայտնվում են թուրքի ու ադրբեջանցու ստորագրությունները, եւ վերջ: ՙԺառանգությունը՚ արդեն որպես քաղաքական ուժ վերջացած է: Ի դեպ, ուշագրավ է եւ բազմափորձ դաշնակցական Արմեն Ռուստամյանի խոստովանությունը, որ բարեբախտություն է, որ ինքը մերժել էր Զարուհի Փոստանջյանի առաջարկած նախագծի տակ ստորագրել. եթե այդ խայտառակ փաստաթղթի տակ թուրքերի կողքին հայտնվեր դաշնակցականի ստորագրություն, ապա իրականացված կլիներ ՙԿոնգրեսի՚ նաեւ դաշնակցությանը իսպառ փչացնելու ծրագիրը: Այսպիսով, եզրափակելով ասելիքը, կարելի է նշել, որ ԼՏՊ-ի շուրջ համախմբված թիմը ՀՀՇ-ական իշխանության տարիներին հիմնավորապես ապականեց եւ փչացրեց իշխանական համակարգը ու իշխանության գաղափարը` որպես այդպիսին, ինչի շնորհիվ իշխանությունը այսօր դարձել է հայհոյանք: Այժմ էլ եկել է հերթը, երբ այդ նույն առաջնորդը իր մերձավոր թիմով ձգտում է հիմնավորապես ապականել եւ փչացնել ընդդիմությունը ու ընդդիմության գաղափարը` որպես այդպիսին:
Ու այդքանից հետո ապշել կարելի է, թե ինչպես իշխանությունը դեռ աղբանոց չի նետել սրանց հետ ՙերկխոսելու՚ գաղափարը, իսկ վերջերս ընդդիմություն դարձած դաշնակցությունը չի շտապում օր առաջ բացառել ցանկացած համագործակցություն այդ ապականիչ քաղաքական վարակի հետ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ԻՆՉՊԵ±Ս ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Փորձելով պարզել, թե մեր նախարարները կատարե±լ են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ` զինված ուժերի կազմով պաշտպանելով այն, արդեն առիթ ունեցել ենք դիմել երկու նախարարի, եւ երկու դեպքում էլ պարզվեց, մեր այդ բարձրաստիճան պետական պաշտոնյաները, այս կամ այն պատճառով ¥թե ինչքանով են դրանք համապատասխանում օրենսդրությանը կամ բարոյականության նորմերին` այլ հարց է¤, չեն ծառայել:
րդյոք ոչ միայն լոկ նախարար ¥տարածքային կառավարման¤, այլ միաժամանակ` փոխվարչապետ, ժամանակին պետական այլ բարձր պաշտոններ ¥այդ թվում` երկրի նախագահի ու գերագույն գլխավոր հրամանատարի աշխատակազմի ղեկավարի¤ զբաղեցրած ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հայրենիքը պաշտպանելու հարցում շահեկանորեն չի± տարբերվում իր վերոհիշյալ գործընկերներից: Առավել եւս, որ 1973թ. հուլիսի 8-ին ծնված պարոն Գեւորգյանի բանակային տարիքը լրացել էր արցախյան պատերազմի նախաշեմին, եւ նա կարող էր դեռ պատանեկության տարիներին զենքը ձեռքին ցույց տալ, թե ինչքան է սիրում իր հայրենիքը: Բայց այս դեպքում էլ մեր լավատեսական հույսերը չարդարացան, քանի որ տարածքային կառավարման նախարարի մամլո ծառայությունից, ի պատասխան մեր հարցմանը, ասացին. ՙՊարոն Գեւորգյանը օրենքով ազատվել է ծառայությունից: Նա սովորում էր Հայաստանից դուրս եւ վերադառնալով` անմիջապես վարչապետի օգնական է նշանակվել: Այնպես չէ, որ նա խուսափել է ծառայությունից՚:
Համաձայն տարածքային նախարարության պաշտոնական կայքի, պարոն Գեւորգյանը 1990թ. ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, 1991թ. տեղափոխվել եւ 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը, 1993-1996թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն: 1995-1996թթ. համատեղությամբ ավարտել է նաեւ Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան:
Սակայն 1973թ. ծնված Ա. Գեւորգյանը, համաձայն գործող օրենսդրության, 18 տարին լրանալուն պես, այսինքն` 1991-ին պետք է զորակոչվեր, կարծես թե, նույնիսկ խորհրդային բանակ: Բայց 1991-92 թթ. ԽՍՀՄ-ի փլուզման տարիներն էին, եւ ընթերցողներից շատերը հավանաբար լավ են հիշում այն օրերի հայտնի խոսքը. ՙՄեր երեխաները պետք է ծառայեն մեր երկրում՚: Սակայն շատ-շատերը, նրանց թվում էլ` ապագա բարձրաստիճան պետական պաշտոնյա Արմեն Գեւորգյանը այդպես էլ բանակ չմեկնեց: Փոխարենը, արդեն մեկ-երկու տարուց նրանք պետք է զորակոչվեին հայկական բանակ: 1992-93-ին պարոն Գեւորգյանը սովորում էր, սակայն` Ռուսաստանում, եւ դժվար է հիշել որեւէ օրենք, որն այն օրերին սահմաներ, թե Ռուսաստանում սովորող հայ երիտասարդները չեն զորակոչվում հայկական բանակ: Իսկ առանց օրենքով սահմանված կարգի բանակ չգնալը, եթե չենք սխալվում, համարվում է զինվորական ծառայությունից խուսափել եւ պատժվում է օրենքով:
Մի խոսքով, փոխվարչապետի մամլո ծառայանը խնդրեցինք նաեւ պարզաբանել, թե պարոն Գեւորգյանը ո±ր օրենքի համաձայն չի ծառայել բանակում, եւ ստացանք պատասխան. ՙԹե որ օրենքն է, ես չեմ կարող ասել: Նամանավանդ, այդ օրենքները` գիտեք, շատ հաճախ փոփոխվում են: Նա կառավարության նախաձեռնությամբ մի քանի երիտասարդների հետ ուղարկվել է սովորելու, որպեսզի լավ մասնագետ պատրաստվի երկրի համար: Ավարտելուց անմիջապես հետո նշանակվել է վարչապետի օգնական՚:
Ամեն դեպքում ինչ-որ բան կարծես թե չի ՙբռնում՚: Կրկնում ենք` պրն Գեւորգյանը սկսել է սովորել 1990թ.-ից`Օրենբուրգի Պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Խոսքը խորհրդային տարիների մասին է, եւ հարց է ծագում, թե այդ ո±ր կառավարության կողմից է նա ՙմի քանի երիտասարդների հետ ուղարկվել սովորելու՚: Անկեղծ ասած, կասկածում ենք, որ կա ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990թ. նման որոշում, ըստ որի` նրան ուղարկել են Օրենբուրգ: Տրամաբանական չէ նաեւ, որ ինչ-որ մեկին պետությանը հետագայում օգտակար լինելու համար գործուղեին այլ երկիր` պատմաբան դառնալու համար: Ճիշտ է, պրն Գեւորգյանը 1991թ. տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտ, բայց այս դեպքում էլ, եթե կա կառավարության համապատասխան որոշում ու այն կտրամադրվի մեզ, պարտավորվում ենք ներկայացնել որպես պարզաբանում, թեեւ կասկածում ենք, որ նման որոշում կա:
Ամեն դեպքում մեզ այդպես էլ չներկայացվեց այն օրենքը, համաձայն որի` պրն Գեւորգյանն ազատվել է զինծառայությունից: Բացի այդ, եթե կա մի օրենք, որը նախատեսում է, որ դրսում սովորող ուսանողները, ապա` վարչապետի օգնականներն ազատվում են զինծառայությունից, ապա դա եւս մեզ տրամադրելու դեպքում կներկայացնենք:
Մի խոսքով, երրորդ դեպքն ենք հայտնաբերում, երբ բարձրաստիճան պետական պաշտոնյան, նախարարը, վերջին դեպքում էլ փոխվարչապետը չի ծառայել հայոց ազգային բանակում ու այսօր էլ, որպես կառավարության անդամ, մեր ազգի մյուս երիտասարդներին ուղարկում է իրենց փոխարեն հայրենիքը պաշտպանելու:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՕԼԻԳԱՐԽ ԿՈՉՎԱԾՆԵՐԸ ՑԻՑԵՐՈՆ ԷԻՆ ԴԱՐՁԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ԻՐԵՆՑ ՊՈՉՆ ԷԻՆ ՏՐՈՐԵԼ
Ճիշտ է, այս օրերին գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում ՙժառանգական՚ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան ՙօյինբազություններն՚ են, սակայն ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում լրագրողների ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրեց այնքան չարչրկված հարկային փաթեթի վրա:
ՙԱյս հարցը մեծ հետեւանքներ է ունենալու մեր իրողության վրա: Ես դա համարում եմ կառավարության ամենամեծ անհաջողություններից մեկը,- ասաց բանախոսը եւ այդ ամենի հիմքում նկատելով դրված նպատակներն ու ծրագրերը, նշեց,- եթե տարուց ավելի խոսում են, որ հասարակությունը պետք է զգա այն համակարգային փոփոխությունները, որոնք կատարվում են երկրում, այսօր այդպիսիք չկան ընդհանրապես: Եվ այդ քննարկումը նույնպես ցույց տվեց դրա էությունը, ու բոլորս տեսանք, որ օլիգարխ կոչվածները, որոնք տարիներ շարունակ ընդհանրապես ելույթ չէին ունենում խորհրդարանում, այդ օրը Ցիցերոն էին դարձել` ցույց տալով իրենց ունեցած կարողությունները: Վայրագ ձեւով սեփականություն ձեռք բերած մարդիկ երբեւիցե քաղաքակիրթ ճանապարհով չեն ուզենա իրենց գերշահույթից հրաժարվել: Եվ եթե այսօրվա ՀՀ ղեկավարությունը դա չի հասկանում, ես շատ ցավում եմ մեր ժողովրդի համար, որովհետեւ այս պահին, երբ երկրում 15 տոկոս տնտեսական անկում կա, եւ այդ պարոնները, հասկանալով, որ երկրի հետ միասին իրենք են կործանվելու, չեն ուզում անգամ իրենց այդ գերշահույթի 10 տոկոսը վերադարձնել պետությանը եւ ժողովրդին, ինչն էլ նշանակում է, որ մենք ողբերգական վիճակում ենք: Եվ եթե մենք չկարողացանք մեզ տնտեսապես ապահովել, ապա արտաքին աշխարհի հետ կապված ոչ մի ուրիշ խնդիր չենք կարող լուծել: Նորմալ պետություններում 8-10 տոկոսը համարում են նորմալ ցուցանիշ, իսկ այստեղ այն հազար տոկոսների է հասնում: Ի±նչ է, կառավարությունը չգիտե±ր, թե ով ինչքանի է արտադրում եւ ինչպես է իրացնում: Եթե չգիտի, էլ ի±նչ կառավարություն: Ինչո±ւ պետք է հարկային, այսպես կոչված, մի ոստիկան գնա ձեռնարկություն` ճշտելու, թե ինչ է այնտեղ կատարվում: Սա մանկական խա±ղ է, ի±նչ է... Եթե կյանքի իմաստը դարձել է միայն փող կուտակելը, ուրեմն այս ազգը իսկապես կործանված է՚:
Ըստ ՀԴԿ նախագահի` այ, հիմա շատ պարզ է, թե ինչու են գործարարները գնում խորհրդարան, բոլորս ականատես եղանք, որ հենց նրանց շահին մեկը չոռ ասեց, ինչպես միավորվեցին ու պայքարեցին. ՙՀիշո±ւմ եք, որ մի ուրիշ օրենքի համար գործարարները այդպես ՙդոշ տային՚,- լրագրողներին հարցով դիմեց Արամ Սարգսյանն ու հավելեց,- նրանք ընդամենը կոճակը սեղմում էին ու գնում: Բայց հիմա, երբ իրենց պոչը փորձեցին տրորել, ամեն ինչ խառնվեց իրար՚:
Ասուլիսի ընթացքում բանախոսը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՙԺառանգության՚ կարկառուն ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ՙսխրանքներին՚, ասաց. ՙԱյստեղ կամ տարօրինակ միտում կա ամեն ինչում առաջինը լինելու համար, կամ էլ մարդիկ ուղղակի թերուս են: Համենայնդեպս, երեւույթը ինձ համար հասկանալի չէ: Բայց ես պատրաստ չեմ եւ չեմ էլ ցանկանա դրսում գնալ եւ օտարազգի ներկայացուցիչների հետ քննարկել իմ երկրի ամենակարեւոր պրոբլեմների մասին: Երբեւիցե դրանից արդյունք չես ստանա, քանի որ Եվրոպայում շատ կոնյուկտուրային մոտեցումներ են բոլոր հարցերի շուրջ: Արդյո±ք այդ տիկինը ծանոթ չէր ադրբեջանական մամուլին կամ ընդհանրապես նրանց նիստ ու կացին: Այն վերաբերմունքը, որ կա Ադրբեջանում հայերի նկատմամբ, պարզապես անբացատրելի է: Ատելության ու թշնամության մթնոլորտում ո±ւմ եք ուզում դարձնել ձեզ բարեկամ ու համախոհ: Տիկին Փոստանջյանը, եթե կարող է, թող իր արածը բացատրի, թեպետ այս պարագայում բացատրելու բան էլ չկա՚:
Իսկ թե, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ որ հանգրվանին են հասել հայ-թուրքական հարաբերությունները, ապա Ա. Սարգսյանի համոզմամբ. ՙՀայ-թուրքական հարաբերությունների զարգացումը առաջին հերթին անհրաժեշտ է երկու երկրներին, բայց ոչ պակաս` այն գերտերություններին, որոնք այստեղ ունեն իրենց շահերը՚: Իսկ թե ինչի± կհանգեցնի համաներումը ընդհանրապես եւ արդյո±ք այն կթուլացնի հասարակական լարվածությունը, ապա. ՙՀամաներում հասկացողությունը առհասարակ ընդունված է բոլոր հասարակարգերում: Լինում են պատիժներ, որոնք կրելուց հետո անհրաժեշտություն է առաջանում մարդկանց ազատ արձակել: Սա այդ դեպքն է եւ այդ դեպքը չէ, որովհետեւ այն կապվեց մարտի 1-ի դեպքերի հետ. եթե համաներումը լիներ զուտ համաներում եւ կապ չունենար քաղաքական իրադարձության հետ, դա ուրիշ հարց էր: Բայց հիմա համոզված եմ հետեւյալում. սա չբերեց այն բաղձալի իրավիճակին, որի նպատակը դրել էին իշխանությունը եւ ընդդիմությունը, թե իբր կարող է համերաշխություն առաջանալ: Մարտի 1-ի իրադարձություններին 10 զոհ է եղել: Մենք, ի±նչ է, համաներմամբ այդ 10 զոհերի խնդիրը փակեցի±նք: Ո±վ պետք է պատասխան տա այդ 10 զոհերի համար: Այսպիսի համաներում չի կարող լինել, եթե քննչական մարմինները մեկ տարվա ընթացքում չեն կարողանում պարզել, թե ի±նչ է կատարվել, եւ ո±վ է մեղավորը, էլ ի±նչ համաներման մասին կարելի է խոսել՚:
Խոսելով միջպետական հարաբերություններում առկա խորթություններին եւ մասնավորապես մեր դիվանագիտության թերացումների մասին, ՀԴԿ նախագահը նկատեց. ՙՄեր դիվանագիտությունը թերանում է հատկապես Ջավախքի հարցում: Ես ընդամենը մեկ շաբաթ առաջ Մոսկվայում հանդիպել եմ Վրաստանում գործող ԵԱՀԿ ներկայացուցչի հետ, եւ մարդը, որը նոր է նշանակվել իր պաշտոնում, այցելելով Ջավախք, ստացել էր այն նույն տպավորությունը, որ մենք ունենք: Ու, չնայած որոշակի ճնշումներին, վերջինս պատրաստել է համապատասխան զեկույց եւ ներկայացրել է ԵԱՀԿ գործող նախագահին: Այսինքն` հայկական կողմը անուղղակի ձեւով ստացել է շատ մի կարեւոր փաստաթուղթ եւ դիրքորոշում, որի մասին, ես վստահ եմ, որ մեր դիվանագետները տեղյակ չեն: Այն, ինչ անհրաժեշտ է անել եւ անուղղակի ձեւով հասնել քո նպատակին, մեզ մոտ ուղղակի չի արվել: Մենք բավարարվում ենք մի քայլ անելով եւ սպասում ենք, թե դրա հետեւանքը ինչ է լինելու: Դիվանագիտության մեջ դա կործանարար ճանապարհ է, քանի որ դիվանագիտությունը պահանջում է, որ անընդհատ լինես նախաձեռնող եւ որոշակի առումով խճճես քո հակառակորդին՚:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶՈ±Հ Է ԴԱՌՆՈՒՄ
Իրանը խորհրդակցության նպատակով ետ է կանչել Ադրբեջանում իր լիազոր դեսպանին, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Ադրբեջան կատարած այցի հետ կապված:
Դրան գումարած Իրանի լրատվամիջոցներն այժմ մեղադրում են Ադրբեջանին, որ ամերիկյան հատուկ ծառայությունների աջակցությամբ Իրանում նախապատրաստվում էին գունավոր հեղափոխության ու դեռեւս 6 ամիս առաջ նրանք սկսել էին շփումների մեջ մտնել ընդդիմության թեկնածու Մուսավիի հետ:
Ստեղծված իրավիճակի մեկնաբանության համար դիմեցինք քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՆ, որն էլ, անդրադառնալով վերջերս Իրանի կողմից արված հայտարարությանը, ասաց. ՙՀիմնական մեղադրանքները, որոնք հնչում են իրանական կողմից, ուղղված են ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային, քան թե Իսրայելին: Վերջին դիվանագիտական սկանդալը, որն արդեն տարածվում եւ ընդլայնվում է Մեծ Բրիտանիայի եւ Իրանի միջեւ, դրա վերջնարդյունքում Իրանում բրիտանական դեսպանության աշխատակիցներից 8 հոգու ձերբակալել են: Այսինքն` շատ բազմաշերտ եւ հետաքրքիր քաղաքական խաղ է գնում, որի մեջ Ադրբեջանը, ուզած-չուզած, դառնում է զոհ: Այսօր Իրանը հավասարազոր է եւ ԱՄՆ-ին, եւ Մեծ Բրիտանիային, ինչի վկայությունը հենց բրիտանացի փորձագետների այն կարծիքն է, որ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի դիրքերը թուլանում են, տվյալ տարածաշրջանում ԱՄՆ-ին փոխարինողը դառնալու է Իրանը: Ահա թե ինչու է այսօր Իրանը սառը պատերազմին հավասարազոր մի քայլ կատարում: Ու հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը մնում է ծանր խաղացողների արանքում: Ուստիեւ Ադրբեջանը պետք է հստակ որոշի, թե վաղը չէ մյուս օրը ում հետ է խաղալու՚:
Գ. ԶԱՐԳԱՐՅԱՆ
Ռ. ԵՐԻՑՅԱՆՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՉԷ ԵՎ ԻՐ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ
Հունիսի 26-ի մեր թերթի համարում` ՙԱ. Երիցյանի գործերը բարդանում են՚ վերնագրով հոդվածը տպագրվելուց հետո խմբագրություն նամակ է ուղարկվել Հ. Երիցյանի անունից, որտեղ ասվում է, որ Ալբերտ Երիցյանին պատկանող ՙՀայր եւ որդի Երիցյաններ՚ ՍՊԸ-ի կողմից հարկային պարտավորությունները կատարվում են գերազանց, ՙավելին, ընկերությունն ունի գերավճարներ հարկային վճարումների գծով՚:
Սակայն մեր ընթերցողներին ուզում ենք հիշեցնել, որ տպագրված հոդվածում ասվում էր, որ ՙԱլբերտ Երիցյանի վրա դրված է պետությանը մոտ 20 մլն դոլարի փոխհատուցման պահանջը, որը գոյացել է հարկային չվճարումների եւ իր փախուստի մեջ գտնվող որդու` մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնավարման ապօրինությունների ընթացքում՚:
Այսինքն` մեր հոդվածում որեւէ, նույնիսկ ակնարկ չկա ՙՀայր եւ որդի Երիցյաններ՚ ՍՊԸ-ի եւ նրա հարկային վատ պարտավորությունների մասին:
Խոսքը վերաբերում էր Ա. Երիցյանի վրա դրված` պետությանն ընդհանուր փոխհատուցման մասին: Եվ քանի որ մեզ համար անհասկանալի էր, թե ով է Հ. Երիցյանը, որն իր նամակում ներկայացրել էր ՙՀայր եւ որդի Երիցյաններ՚ ՍՊԸ-ի` հարկային դաշտում պարտավորությունները լավ կատարելու հաշվարկները, ինչպես նաեւ այն մասին, թե ՙընկերությունն այսօր ազատորեն տիրապետում եւ տնօրինում է իր գույքը, այդ թվում` իր բոլոր բանկային հաշիվները՚ պարզեցինք, որ Հ. Երիցյանը ՙՀայր եւ որդի Երիցյաններ՚ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն եւ Ալբերտ Երիցյանի քույր Հրանուշ Երիցյանն է:
Այսինքն` մեր հոդվածում նշված այն միտքը, որ Ա. Երիցյանը շարունակում է խուսափել անձամբ մամուլի հետ շփումներից, հաստատվեց:
Ասենք նաեւ, որ սույն նամակում նշվում է նաեւ ՙԱլբերտ Երիցյանի որդու կողմից չապացուցված գործողությունների հետեւանքով պետությանը հասցված վնասի հատուցման հարցի՚ մասին: Եվ, ըստ Հ. Երիցյանի, ՙայն ապացուցվելու դեպքում ենթակա է հատուցման կատարողի կողմից եւ ոչ թե նրա հարազատների կամ բարեկամների կողմից, քանի որ կատարողն արդեն իսկ չափահաս է՚:
Այսպիսով` Երիցյանները, ըստ էության, ընդունում են, որ Արաբկիրի նախկին թաղապետ Ա. Երիցյանի որդու` Ռոբերտ Երիցյանի առնչությամբ քննվում է պետությանը հասցված վնասի հատուցման հարցը: Սակայն պարզ է դառնում նաեւ, որ փախուստի մեջ գտնվող Ռ. Երիցյանի հայրը եւ հորաքույրը չեն պատրաստվում իր փոխարեն փոխհատուցել պետությանը հասցված վնասը:
Ինչ վերաբերում է հարկայինի հետ Երիցյանների փոխհարաբերություններին, ապա դրանք գուցե եւ գերազանցեն, քանի որ Երիցյանների հայտնի խանութում ՀԴՄ կտրոնները տալիս են հիմնականում դրանք պահանջելուց հետո:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՙԺառանգությունում՚ սուգ ու շիվան է: Պարզվում է, որ այդ կուսակցության պատգամավոր ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ընդգրկված չէ հուլիսի 3-8-ը Փարիզ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի մեկնող պատվիրակության կազմում: Եվ դրա կապակցությամբ նա զարմանալիորեն այնպիսի սրտաճմլիկ նամակ է գրել ԱԺ նախագահին, այնպիսի անմիջականությամբ է ներկայացրել իր բուռն ցանկությունը` ՙտեսնել Փարիզն ու նոր մեռնել՚, այնպես է ներկայացրել ֆրանսերենի իր իմացությունը, որ կարդացողի աչքերը միանգամից արցունքակալում են: Սակայն, ինչպես կասեր ռուսը, Մոսկվան արցունքներին չի հավատում, ու ճիշտ էլ արել են, որ Փարիզ չեն թողնում: Դե, այն բանից հետո, որ Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանը իր դավաճանական քայլն արեց եւ ՙԺառանգությունն՚ էլ հազար անգամ ասաց, թե լավ է արել, այդ կուսակցության ներկայացուցիչներին պարզապես հակացուցված է որեւէ միջազգային ֆորումի թողնելը: Ախր պարզ է, որ արդեն խասիաթ ունեն թուրք եւ ադրբեջանցի գտնելու ու հետները ինչ-որ բան ստորագրելու:
Սակայն զարմանալի է նաեւ նույն Ս. Սաֆարյանի կողմից մեղադրված ստրասբուրգյան պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կեցվածքը: Նրան մեղադրել են, որ ստորագրել է փաստաթուղթ, ուր մատնանշվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը կործանվում է ՙհայկական օկուպացիայի՚ պատճառով եւ ՙԱդրբեջանի Լեռնային Ղարաբաղի՚ հարցի չլուծման հետեւանքով, նա էլ ասում է, որ ոչ թե ստորագրել է, այլ փաստաթուղթն ընդունվել է միաձայն` առանց առարկության: Լավ, ի±նչ տարբերություն ստորագրության ու տվյալ պարագայում` ծպտուն չհանելու միջեւ: Արդյունքի տեսակետից` ոչ մի: Այնպես որ, պետաիրավական հանձնաժողովի ՙվունդերկինդ՚ նախագահը նույնպես պատասխան տալու տեղ ունի, քանզի հանցավոր անգործությունը հանցավոր գործունեությունից ոչնչով լավ չէ, մանավանդ պաշտոնատար անձի պարագայում:
Բազմիցս ենք մատնանշել, որ պետությունը մատների արանքով է նայում ՀՀՇ-ականների ներթափանցմանը տարբեր օղակներ: Զորօրինակ` զարմանալի է, որ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ պրոռեկտորի պաշտոնը հանգիստ զբաղեցնում է հայտնի ՀՀՇ-ական ընտրակեղծարար ԽԱՉԱՏՈՒՐ ԲԵԶԻՐՋՅԱՆԸ, ում խղճի վրա են 1996-ի եւ 1998-ի ահավոր ընտրակեղծիքները: Լավ, այդպիսի պրոռեկտորով կառավարման ինչպիսի± կադրեր պետք է պատրաստի այդ ակադեմիան. ընտրակեղծիքի մասնագետնե±ր... Թե± մեր իշխանությունը, իր բոլոր հոռի կողմերով հանդերձ, նաեւ մազոխիզմով է տառապում, ու ինքն իր գլխին ՀՀՇ-ականների բուծարան է ստեղծել:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ոլորտում ապշեցուցիչ խախտումներ է հայտնաբերել ԱԺ վերահսկիչ պալատը: Այսպես, Լոռու մարզի Հնեվանք եւ Քոբայրավանք համալիրների ՙվերանորոգման՚ ընթացքում պարզվում է, որ հատկացված գումարները կերել են, իսկ վերանորոգումը իրականացրել առաջինը ձեռքներն ընկած շինանյութերով: Լավ, եթե մեր մշակույթի նախարարության, մեղմ ասած, անգործունակության պատճառով ¥եթե չասենք ավելին) հենց ՀՀ տարածքում կարող են դնել ու ապականել պատմամշակութային արժեքները, ապա էլ ինչպե±ս պետք է պետականորեն պայքարենք Վրաստանում ու, առավել եւս, Ադրբեջանում ու Թուրքիայում եկեղեցապղծության ու խաչքարապղծության դեմ: Եվ զարմանալով հանդերձ` չենք կարող չհարցադրել. իսկ ընդհանրապես էլ ո±ւմ է պետք այդպիսի նախարարությունը` իր նախարարով եւ արտերկրյա թանկուկրակ գործուղումներով հանդերձ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Designed by Administrator

