-
Նորություններ
-
Արխիվ


Հետաքննություն
ՙՙՙՙՙՙ
Ի ՎԵՐՋՈ, Ո±Վ Է ԲՌՆԵԼՈՒ ԼՐՏԵՍՆԵՐԻ ՁԵՌՔԸ
Վաղուց բոլորին հայտնի է եւ ապացուցված, որ Արցախյան պատերազմում թշնամու շարքերում մեր դեմ ռազմական գործողություններին մասնակցում էին Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ: Այդ հանրաճանաչ փաստը եւս մեկ անգամ օգոստոսի 30-ին հաստատեց Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ գեներալ-մայոր Օզհան Այաչը: Թուրքիայի զինված ուժերի եւ գործարարների մի խումբ Բաքու էին ժամանել Թուրքիայի Հաղթանակի օրվա կապակցությամբ եւ ծաղկեպսակ դրել ՙԱդրբեջանի անկախության համար իրենց կյանքը տված՚ թուրք զինվորների հուշահամալիրին: Այսպիսով, եւս մեկ անգամ հաստատվեց այն փաստը, որ Թուրքիան մասնակցել է Հայաստանի դեմ ռազմական գործողություններին եւ դրանով արդեն իսկ հանդիսանում է Արցախյան կոնֆլիկտի չորրորդ կողմը:
Սակայն դրան զուգահեռ պարզվում է, որ գոյություն ունեն այնպիսի հայեր (կամ գոնե իրենք իրենց հայ ներկայացնողներ), որոնք փոխանակ մտահոգվեն Թուրքիայի գործողությունների բացահայտմամբ, ըստ էության, զբաղված են լրտեսական ու դավաճանական գործունեությամբ եւ բացահայտում են պետական եւ ռազմական գաղտնիքներ: Այսպես, մեր ձեռքի տակ է հայտնի լրտեսական եւ հակահայկական կազմակերպության` ՙՔրայզիս գրուպ՚-ի զեկույցը, որը կոչվում է ՙԼեռնային Ղարաբաղ, կոնֆլիկտի դիտարկում դեպքի վայրից: Զեկույց թիվ 166, 14 սեպտեմբերի 2005թ.՚: Ահա եւ զեկույցի 11-րդ էջում նշվում է, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերի թիվը կազմում է 18500 մարդ: Իսկ այդ թիվը ՙՔրայզիս գրուպ՚-ին փոխանցել է ԱՄՆ ռազմական վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը 2005թ. հուլիսին: Սակայն պարոն Գիրագոսյանը չի սահմանափակվում հայկական զորքի ընդհանուր թվաքանակի մատնությամբ, այլեւ տրամադրում է ավելի մանրամասն տեղեկություններ, թե վերոհիշյալ հայ զինվորներից 8500-ը Ղարաբաղից են եւ 10000-ը Հայաստանից: Ըստ Ռիչարդ Գիրագոսյանի տված էությամբ լրտեսական ինֆորմացիայի` նախկինում ԼՂ զինված ուժերի 18500 զինծառայողներից 15000-ն էին Հայաստանից:Սակայն, ըստ ԱՄՆ վերլուծաբան-լրտեսի, սկսած 2002 թվականից վերջիններիս տված թվաքանակը կրճատվել է եւ ավելացել է տեղացիների քանակը: Ռ. Գիրագոսյանը այն բացատրում է հայաստանցիների ցածր բարոյական ոգիով: Այս տվյալները նա էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդել է ՙՔրայզիս գրուպ՚-ին 2005թ. օգոստոսին: Ստացվում է, որ Գիրագոսյանը հակահայկական կազմակերպությանը հաղորդում էր ոչ միայն ԼՂ զինված ուժերի թվաքանակը, կազմը, այլեւ այդտեղ տիրող մթնոլորտը:
Հետաքրքիր է, որ ՙՔրայզիս գրուպ՚-ը Գիրագոսյանի լրտեսական ինֆորմացիան օգտագործում է, որպեսզի հերքի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պաշտոնատար անձանց պնդումները առ այն, որ ԼՂՀ-ի բանակում չկան Հայաստանի Հանրապետության զորամիավորումներ: Դրա մասին նույն զեկույցում մեջբերված են ԼՂՀ պաշտպանության նախարարի, ԼՂՀ փոխարտգործնախարարի կարծիքները: Մասնավորապես, նրանք հայտարարում են, որ ԼՂՀ բանակում չկան զորակոչիկներ Հայաստանի Հանրապետությունից: Այսպիսով, Ռ. Գիրագոսյանի հաղորդումները ՙՔրայզիս գրուպ՚-ը օգտագործում էր ապացուցելու համար, որ ԼՂՀ-ում կան ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ եւ հերքելու համար հայկական պաշտոնական տեսակետը:
Բնական է, որ ընթերցողի մոտ հարց կծագի, թե ո±վ է վերոհիշյալ շպիոն Ռ. Գիրագոսյանը եւ ի±նչ է անում նա այժմ: Պարզվում է, որ պարոն Գիրագոսյանը ներկայումս գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ստեղծված ՙՌազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնը՚ եւ ակտիվորեն հանդես է գալիս երեւանյան տարբեր քաղաքական ու հասարակական հարթակներում: Իհարկե, կարելի է արդեն իսկ վստահությամբ ասել, թե ինչպիսի կազմակերպություն է իրականում վերոհիշյալ ՙՌազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնը՚, որտեղ մի ամերիկացու` Րաֆֆի Հովհաննիսյանին, վերջինիս առաջխաղացումից եւ ՀՀ ԱԺ պատգանավոր ընտրվելուց հետո փոխարինեց մեկ այլ ամերիկացի: Կասկած չկա, թե ում են ծառայում վերոհիշյալ ամերիկացիները, ինչ է թաքնվում այդ Կենտրոնի ցուցանակի հետեւում եւ ինչ նպատակների համար է ստեղծված ՙԺառանգություն՚ կուսակցությունը: Գուցե այժմ վերջնականապես պարզ դառնա, թե ինչու հատկապես ՙԺառանգության՚ ներկայացուցիչներն էին եվրոպական տարբեր հարթակներում քիրվայություն անում թուրք-ադրբեջանական տականքի հետ:
Այստեղ ի հայտ է գալիս եւս մեկ կարեւոր պահ, թե ինչու ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ գործիչները այդքան դոշ են տալիս Հայաստանի Հանրապետության դեմ հօգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրվող հանցագործների պաշտպանության համար: Հասկանալի է, որ Ռիչարդ Գիրագոսյանը պետական գաղտնիք հանդիսացող տվյալները կարող էր ստանալ ոչ թե պատահական մարդկանցից, այլ ՀՀ զինված ուժերում կամ այլ կարեւոր դիրքերում ծառայող պաշտոնյաներից: Եվ այսօր, երբ այդպիսի լրտեսների մի մասը հայտնվել են ճաղերի ետեւում, բնականաբար, հին ընկերները նրանց միայնակ չեն թողնում:
Ժամանակին մենք բարձրացրել էինք թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալ, Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ ներկայացուցիչ Բրայզայի` ՀՀ-ում անցանկալի անձ (պերսոնա նոն գրատա) հայտարարելու եւ ՀՀ-ից արտաքսելու հարցը: Դրանից շատ չանցած, Բրայզան տեղափոխվեց իր պաշտոնից եւ վերջերս ներկայացվեց որպես ԱՄՆ-ի` Բաքվում դեսպանի թեկնածու: Բարեբախտաբար իրենց ակտիվ բողոքով հանդես եկան ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները եւ Բրայզայի նշանակումը առկախվեց: Իսկ այն, որ Բրայզան ներկայացնում է թուրքական շահերը, հաստատեցին նաեւ ամերիկյան մի շարք հասարակական եւ պետական գործիչներ:
Այժմ Բրայզայի հետքերով Հայաստանից պետք է վտարել նաեւ Ռիչարդ Գիրագոսյանին: Ինչ վերաբերում է ՙԺառանգությանը՚, ապա թուրքերի հետ համատեղ ՀՀ-ի դեմ փաստաթղթեր ստորագրելուց հետո մենք հանդես եկանք նախաձեռնությամբ` վերոհիշյալ կուսակցության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Մնալով նույն համոզմունքին` հույս ունենք, որ այս դեպքի կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրություն կտա հասարակությանը, թե ինչպես պատահեց, որ ՙՌազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի՚ տնօրենի պաշտոնում իր ժառանգորդը մինչ այդ պաշտոնը ստանձնելը զբաղված էր ՀՀ եւ ԼՂՀ պետական գաղտնիքները օտար եւ հակահայկական կազմակերպությանը փոխանցելով, եւ ինչու այդ գաղտնիքները տարածողին Րաֆֆին նշանակեց իրեն փոխարինող:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ԱՍՔ ՄԵԴՎԵԴԵՎԻ ԱՅՑԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Երեկ լրացավ 17 տարին այն օրվանից, երբ մեր բանակն ազատագրեց Սանասարըª Կուբաթլուի նախկին շրջանը: Դրա շնորհիվ արդեն 17 տարի Սյունիքի մի հսկայական հատվածի բնակչությունը զերծ է ռմբակոծությունից, դարանակալ սպանություններից, հանդամիջյան ճանապարհների ականապատումից ու առհասարակ թուրք հարեւան ունենալու կասկածելի ՙհաճույքից՚: Ընդհանրապես անուններն ու ամսաթվերը խորհրդանշական արժեք ունեն. բավական էր, որ օրինավոր ձեւով վերականգնվի Սանասար անունը, որպեսզի էպոսի Սանասարը իր բազուկները փռի Սյունյաց աշխարհի վրա: Ի դեպ, այժմ էլ կա մի խորհրդանշական պահª Դմիտրի Մեդվեդեւի այցը Բաքու տեղի է ունենում սեպտեմբերի 2-ինª ԼՂՀ անկախության տարեդարձին:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ
Բաքվում կարծես թե առանձնապես ոգեւորված չեն ռուսաց նախագահի այցով: Եվ ինչից ոգեւորվեն. պաշտոնական օրակարգում երեւում են ընդամենը առեւտրատնտեսական հարցեր եւ ռուս-ադրբեջանական սահմանի ճշտում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթն էլ հայ-ռուսական պայմանագրի վերաբերյալ թեեւ որոշ հայ քաղաքագետների կողմից գնահատվել է որպես ադրբեջանին հանգստացնելու փորձ, խոշոր հաշվով, Բաքվին ոչ մի հաճելի բան չի խոստանում: Մարդն առանց դիվանագիտական ավելորդությունների ասել է, որ ռազմահենակետը սպասարկում է Ռուսաստանի շահերը տարածաշրջանում, որոնց մեջ մտնում է նաեւ կայունության պահպանումը: Այսինքնª վերջ ադբեջանցիների ռազմատենչ երազանքներին: Ալիեւ կրտսերի համար մի տեսակ անհարմար բան է ստացվում. այդքան խոսեց պատերազմով Ղարաբաղը հետ բերելու մասին, իսկ արդյունքումª դատարկ նստելու հեռանկար:
Այն, որ Բաքվում որեւէ պատրանք չունեն ռուսներից բան կորզելու, երեւում է թեկուզ այն հանգամանքից, որ, ըստ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Մուրադովայի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին Ադրբեջանը ԵԱՀԿ ղեկավարության քննարկմանն է ներկայացնելու հայ-ռուսական վերջին համաձայնագիրը: ՙՄենք կարտահայտենք մեր մտահոգությունը Կովկասում ռուսական բանակի թվաքանակի եւ հնարավորությունների ընդարձակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ձգձգման լուրջ կանխատեսումների առնչությամբ՚,- հայտարարեց նա:Այսինքնª Բաքուն մտադիր է Արեւմուտքում ՙգործ տալ՚, թե ինչքան քըխ են ռուսները ու ինչքան են խանգարում խեղճ Ադրբեջանին վերադարձնել արդեն ծիսական արժեք ստացած ՙտարածքի 20 տոկոսը՚:
Արդյո±ք դա Բաքվին ինչ-որ ռեալ օգուտ կտա: Խիստ կասկածելի է: Բնականաբար, ՙռուսական արջի՚ դուրը դա չի գալու, գումարած դրանª ԵԱՀԿ գործող նախագահ Կանաթ Սաուդաբաեւը թեեւ Կովկասի թուրքերին արյունակից է, բայց, այնուամենայնիվ, դժվար թե ցանկություն ունենա ռուսական ռազմական ներկայությունը քննադատող փաստաթղթերին ընթացք տալ ու դրանով անախորժություններ ստեղծել Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ:
Բացի այդ, Բաքուն ծրագիր ունի ՄԱԿ-ում բարձրացնել իր լացուկոծային բանաձեւի հարցը ՙգրավյալ տարածքների՚ եւ Ղարաբաղի վերաբերյալ հենց այն պահին, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը Ռուսաստանից փոխանցվում է Թուրքիային: Եթե սեպտեմբերի 2-ին Ալիեւը որոշի անձնատուր լինել ռուսներին, ապա անհարմար վիճակի կմատնի ՙավագ եղբայր՚ Անկարային, որը Արեւմուտքի դեմ քյալլա է տալիս ու չի բացում Հայաստանի հետ սահմանը Ադրբեջանի ազիզ խաթեր, ինչպես նաեւ ցանկացած միջազգային ատյանում այդ ատյանի բախտի բերմամբ թուրք ղեկավարին դնում պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղքի տակª կրկին հանուն Բաքվի: Իսկ եթե Ալիեւը չհանձնվի Մոսկվայի ողորմածությանը, ապա ռուսների բարկությունը երաշխավորված է: Այն էլ նախընտրական շրջանում, այն էլ ադրբեջանական ընդդիմության համախմբման պայմաններում:
ՙԱԴՐԲԵՋԱՆԱՎՐԱՍՏԱՆԻ՚ ՑՆՈՐՔԸ
Քանի որ խոսք գնաց ադրբեջանական ընդդիմության մասին, նշենք, որ նրանք էլ երկնել ու ծնել են սեփական արտադրության Աշոտ Բլեյան եւ Գեորգի Վանյան: Սակայն այդ երկուսի գործառույթը Ադրբեջանում միասնական դեմքով ներկայացնում է մեկ մարդª հրապարակախոս եւ գրող Սեյմուր Բայջանը: Սույն կերպարանքը, պարզվում է, Լեւոն Տեր-ՊԵտրոսյանին ավելի շատ է սիրում, քան Իլհամ Ալիեւին, ու խոստովանում է, որ ԼՏՊ-ից ավելի շատ փափագում է, որպեսզի Հայաստանում ընդդիմությունը կտրուկ ակտիվանա: Եվ առաջ է քաշում մի թեզª իբր Ղարաբաղում կրակոցները սկսվում են այն պահին, երբ Հայաստանում կամ Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը: Նա նաեւ համոզմունք է հայտնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ ատում են Վրաստանին, ՙորովհետեւ Վրաստանի նոր համակարգը մարտահրավեր է իրենց սեփական բռնապետություններին՚:
Հիմա տեսնենք, թե ինչով է զբաղված այդ կերպարանքի կուռք Միխայիլ Սահակաշվիլին, որը ավելի ու ավելի հաճախ է խոսում Վրաստանի ու Ադրբեջանի կոնֆեդերացիա ստեղծելու մասին: Կրճատ դա պայմանականորեն անվանենք Ադրբեջանավրաստանի նախագիծ:
Սույն նախագծի վերաբերյալ բավականին անհանգստացած են հենց Վրաստանում: Այսպես, Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մամուկա Արեշիձեն շեշտում է, որ ՙ1990-ականներին Վրաստան եկող եվրոպական դիվանագետները նույնպես առաջ էին քաշում Հարավային Կովկասում ֆեդերացիայի կամ կոնֆեդերացիայի ստեղծման գաղափարը: Նրանք պնդում էին, որ այդ դեպքում ավելի հեշտ կլինի աշխատել մեկ պետական կազմավորման հետ, քան Հարավային Կովկասի երեք հանրապետությունների՚: Այսինքնª որ դա, ըստ էության, Արեւմուտքից ներմուծված գաղափար է ու Սահակաշվիլին այժմ պարզապես փորձում է դա դարձնել սեփական իշխանավարության փրկության խարիսխ:
Խոստովանելով հանդերձ, որ Թուրքիան բավականին շահագրգիռ է այդ գաղափարով, վրաց քաղաքագետը մատնանշում է, որ դրա իրագործումը նշանակում է հակամարտությունների կտրուկ սրում. ՙԵթե կոնֆեդերացիան կայանա, ապա վրացիները հարկադրված կլինեն զբաղվել Ղարաբաղով, իսկ ադրբեջանցիներըª Հարավային Օսիայով եւ Աբխազիայով: Չեմ կարծում, որ դա ձեռնտու լինի Ադրբեջանին: Վրաստանն էլ այդ դեպքում հարկադրված կլինի շրջափակել Հայաստանը: Դա ե°ւ Վրաստանի, ե°ւ Ադրբեջանի համար կնշանակի հակամարտություն Ռուսաստանի հետ, քանզի վերջերս Մոսկվան եւ Երեւանը ստորագրեցին արձանագրություն Հայաստանի տարածքում ռուսական ռազմահենակետի տեղակայումը երկարացնելու մասին: Իսկ այդ ռազմահենակետը պաշտպանում է ոչ միայն Հայաստանը, այլեւ Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերը: Հասկանալի է, որ կոնֆեդերացիայի ստեղծման դեպքում Ադրբեջան-Վրաստան դաշինքը կհակադրվի Ռուսաստան-Հայաստան դաշինքին: Չեմ կարծում, որ դա պետք է ադրբեջանցի ժողովրդին, նմանապես եւ վրաց ժողովրդին՚:
Այսինքնª ամեն ինչ պարզ է: Ադրբեջանավրաստանի նախագիծը պետք է թերեւս միայն Սահակաշվիլու վարչակարգին, մեկ էլ Թուրքիային: Իլհամ Ալիեւը այդպիսի նախագծի կարող է գնալ միայն մի դեպքումª եթե որոշի հրաժարվել ռուսներից ու ամբողջ հույսը դնել Թուրքիայի վրա: Արկածախնդրություն, որը կարող է շատ թանկ նստել ե°ւ Ալիեւների կլանի, ե°ւ Ադրբեջանի, ե°ւ Վրաստանի վրա:
Սեպտեմբերի 2-ին կգնա± արդյոք Բաքուն արկածախնդրության հիմքը դնելուն: Դժվար թե: Թուրքերն ունեն ասացվածքª ՙեթե չես կարող կտրել քեզ հարվածող ձեռքը, համբուրիր, դիր գլխիդ՚: Ամենայն հավանականությամբ, նրանք, առանց որեւէ նախապայմանների ու հույսերի, սեպտեմբերի 2-ին կհամբուրեն եւ գլխներին կդնեն Մեդվեդեւի ձեռքը, քանզի այս պահին առայժմ հնարավորություն չունեն ոչ միայն կտրելու այդ ձեռքը, այլեւ ձեռքատիրոջը թիկունքից դանակահարելու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՙՈՉ ՈՔ ՉԻ ՄՏԱԾՈՒՄ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ՚
Օգոստոսի 24-ը Ուկրաինայի անկախության օրն էր, որի առիթով հանդիպեցինք Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան ՕԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈՅԻ հետ:
-Անկախության հաստատումից ուկրաինական ժողովուրդը շահե±ց, թե± կորցրեց:
- Նախեւառաջ, բոլորս` հայերդ եւ ուկրաինացիներս, հնարավորություն ենք ստացել կառուցելու մեր պետականությունը, որին ձգտում էինք դարերի ընթացքում, եւ դա, անկասկած, մեծ ձեռքբերում է: Բայց դրա հետ մեկտեղ մենք` թե հայերդ, թե ուկրաինացիներս, պատրաստ չէինք դրանª այն պարզ պատճառով, որ այն ժամանակվա հասարակությունը չուներ ո°չ դեմոկրատական ավանդույթներ, ինչպես, օրինակ, Մերձբալթիկայում, ո°չ զարգացած համաժողովրդական ինստիտուտներ: Այդ իսկ պատճառով մեր ճանապարհը դեպի դեմոկրատական հասարակություն այնքան ձգվում է, եւ անկախությունը չի տվել մեզ միանգամից այն, ինչ, երեւի, շատերն ակնկալում էին: Պետք է աշխատել այդ ուղղությամբ: Չէ± որ մենք ձեզ հետ միայն սովորում ենք լինել ՙազատ, լիիրավ քաղաքացի՚, սովորում ենք պաշտպանել մեր իրավունքները: Եվ դա հաճախ դժվար է լինում: Բայց ոչ մի դեպքում չի կարելի հիասթափվել: Պետք է միշտ հիշել, որ պատմությունը տվել է մեզ մեծ առիթ, իսկ ինչպե±ս մենք օգտագործենք այն` կախված է մեզնից:
- ԽՍՀՄ նախկին հանրապետություններից մի քանիսում եղան, այսպես ասած, գունավոր հեղափոխություններ: Դրանք, ըստ Ձեզ, ո±ւմ ձեռքի գործն էին եւ ժողովուրդներին օգո±ւտ, թե± վնաս տվեցին:
- Ում ձեռքի գործն էª դժվարանում եմ պատասխանել: Բայց հաստատ գիտեմ, որ ժողովրդի մեծ մասը մասնակցում էր դրան, որովհետեւ հույսեր էր կապում այդ հեղափոխության հետ, որ այն խնդիրները, որոնք առկա էին եւ առկա են հիմա, կարող էին լուծվել հօգուտ բոլորիս: Խոսքը, օրինակ, դատարանի կաշառակերության մասին է. այնպես է ստացվում` ով հարուստ է, նա հնարավորություն ուներ իր բոլոր հարցերը լուծելու թե° դատարանում, թե° ուրիշ տեղ: Խոսքը նաեւ փոքր եւ միջին բիզնեսի մասին է, որը ճնշված էր: Եվ հակառակը. օլիգարխները, փաստորեն, տիրում էին երկիրը: Նարնջագույն հանրահավաքներին մասնակցում էին հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք շահագրգռված են եղել, որպեսզի բարերար փոփոխություններ լինեին երկրում: Խնդիրներ եղել են նաեւ խոսքի ազատության հարցում. մեր ժուռնալիստիկան ճնշված էր, որոշ ժամանակ առաջ սպանված է եղել հայտնի լրագրող Գոնգադձեն, ուրիշ լրագրողներին հետապնդելու դեպքեր են եղել... Կարելի է ասել` դժգոհելու հիմքեր կային: Բայց ստացվեց այնպես, որ այն հույսերը, որ կապում էին նորեկ իշխանության հետ, չէին իրականացել, եւ դրա համար վերջին ընտրությունների ժամանակ Յուշչենկոն այդպիսի արդյունք է ստացել: Հինգ տարիների ընթացքում, որ նա պետք է իրականացներ իր խոստումները, չի արել դրանք, եւ ժողովուրդը զգացել է, որ խաբված է, եւ երես է թեքել նրանից:
- Կարելի± է համարել, որ վերջին ընտրությունում հաղթեց ռուսական կողմնորոշումը, որովհետեւ Յանուկովիչն ընկալվում է որպես ռուսամետ գործիչ:
- Ես չէի օգտագործի նման բառեր` ՙհաղթեց՚, ՙպարտվեց՚: Պատճառն ավելի խորն է, եւ ես որոշ չափով քիչ առաջ խոսեցի դրա մասին: Բայց, իհարկե, Ռուսաստանի գործոնը շատ կարեւոր է: Որպես Ուկրաինայի արտգործնախարարության ԱՊՀ երկրների վարչության նախկին պետ` լավ գիտեմ, թե որքանով ենք կապված Ռուսաստանի հետ: Հրաժարվել այդ կապերից կամ վերաբերվել դրանց որպես ՙծանր ժառանգություն՚ª ուղղակի անարդյունավետ է: Ռուսաստանի նման գործընկերների հետ պետք է ավելի շատ աշխատել եւ ոչ թե վիճել: Ավելի շատ ձգտելª լուծելու այն ընդհանուր խնդիրները, որ մենք ունենք: Եվ փորձել հասկանալ նաեւ գործընկերոջ խնդիրները:
- Կարծես թե Ռուսաստանը ԽՍՀՄ-ը վերականգնելու քայլեր է անում: Դա Ուկրաինայում ինչպե±ս կընդունվի:
- Ուկրաինան անկախ պետություն է, եւ մեր անկախությունից մենք մտադիր չենք հրաժարվելու: Իսկ մեր ապագան կապում ենք Եվրամիության հետ: Մեր հասարակությունը իր առջեւ տեսնում է Եվրամիության սոցիալական ստանդարտների չափանմուշը եւ տնտեսական զարգացման մակարդակը եւ ձգտում է հասնել դրան իր ուկրաինական հողի վրա: Քանի որ ուրիշ այդպիսի չափանմուշ մեր տարածաշրջանում պարզապես չկա, տարօրինակ կլիներ, եթե Ուկրաինան իր առջեւ որեւէ այլ ռազմավարական նպատակ դներ, բացի եվրաինտեգրումից:
Իհարկե, այդ միտումները, որոնց մասին Դուք խոսում եք, կարելի է նկատել որոշ քաղաքական ուժերի կողմից: Բայց, որքանով գիտեմ, ԱՊՀ երկրներից ոչ մեկը հիմա մտադիր չէ հրաժարվել իր անկախությունից: Համենայնդեպս, ես նման օրինակ չգիտեմ:
- Իսկ անվտանգության հարցով Ուկրաինան նախընտրում է ՆԱՏՕ±-ն:
- ՆԱՏՕ-ն այնպիսի հեղինակավոր համակարգ է, որը պետք է հաշվի առնենք եւ հաշվի նստենք դրա հետ: Դա հասկանում են թե° Ռուսաստանը, թե° Հայաստանը, թե° Ուկրաինան: Բայց համագործակցության սահմանները ամեն մեկն ընտրում է ըստ իր հնարավորության: Թեկուզեւ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր դուռը բաց է Ուկրաինայի համար, բայց վերջնական խոսքը պետք է ասի ուկրաինական ժողովուրդը:
- Հայաստանը մինչեւ 2046 թվականը Ռուսաստանի ռազմական բազայի վերաբերյալ պայմանագիր է կնքել: Ուկրաինան կգնա±ր նման քայլի:
- Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դա իր ներքին գործն է: Իսկ Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն ռադան, վերջերս ընդունել է շատ լուրջ որոշում, որ մենք ամեն տեսակի բլոկներից դուրս ենք: Վերջ: Մենք չեզոք պետություն ենք: Եվ դա գրված է մեր Սահմանադրության մեջ:
- Ի±նչ տվեց Ձեզ Հայաստանը, եւ ի±նչ տվեցիք Դուք Հայաստանին:
- Ես հարստացել եմ որպես մարդ, որպես անձնավորություն, որպես գրող, թարգմանիչ, դիվանագետ, որովհետեւ մի ուրիշ ժողովրդի, մշակույթի հետ շփվելը, նախեւառաջ, մեծ փորձ է: Ձեր ժողովրդի անցած ճանապարհը շատ բան է տվել ինձª հասկանալու, ասենք, համաշխարհային առանձին պրոցեսներ: Ես հարստացել եմ իմ ունեցած կապերով, իմ ընկերներով, որովհետեւ իրենց մեծ մասը հայեր են: Հայաստանը տվել է ինձ իմ կյանքի բովանդակությունը, այսպես ասած, իմաստավորել է իմ աշխատանքը, որովհետեւ ի սկզբանե ուզում էի դառնալ հայագետ, իսկ դա նշանակում էր, որ դու պետք է լավ իմանայիր հայերենը, պետք է գրաբար իմանայիր, արեւմտահայերեն, տիրապետեիր պատմությանը, մշակույթին, կենցաղին... Իսկ ի±նչ եմ ես տվել Հայաստանին: Իմ արածը ակնհայտ է. թող ուրիշները դատեն:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
Հ.Գ.- Պարոն Բոժկոյի հետ մշակութային հարցերի շուրջ զրույցը կներկայացնենք մեր առաջիկա համարներից մեկում:
ՀՅԴ-Ն ՉԻ± ԴԱՌՆՈՒՄ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 31-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը իր տված ասուլիսի ժամանակ հայտնել էր այն միտքը, որ Հայաստանը թե° Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ թե° իշխող քաղաքական ուժերի դեպքում գնացել է ՙզիջենք, որպեսզի զարգանանք՚ ճանապարհով: Պարոն Ռուստամյանը առաջարկել է գործելու նոր տարբերակª ՙզարգանալª չզիջելով՚:
Արդյո±ք այդ նոր տարբերակը իշխանափոխություն է պահանջում, թե ոչª փորձեցինք ճշտել հենց Արմեն Ռուստամյանից: Ինչպես նա նշեց. ՙԵս պարզ ասել եմ, նոր որակի իշխանության ձեւավորումը նշանակում է նոր իշխանությունª իշխանափոխություն՚:
Իսկ ինչ կասի այս ամենի մասին ՀՀԿ անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւ արդյոք նման հայտարարությունից հետո ՀՅԴ-ն կառուցողական ընդդիմության շարքերից չի անցնում արմատական ընդդիմության շարքերը:
- Ցանկացած ընդդիմություն, բնական է, իշխանության հասնելու համար պայքար է մղում եւ բնական է, որ ընդդիմությունն էլ պետք է իր որոշակի դժգոհությունները, տեսակետները հայտնի իշխանության գործունեության նկատմամբ, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նման տեսակետները իրականության հետ կապ ունեն, բացահայտ ճշմարտություն են եւ այլն: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության համար ռացիոնալ, ռեալ հիմքեր չեն կարող լինել, որովհետեւ պետական բոլոր ինստիտուտները, քաղաքական բոլոր կառույցները աշխատում են իրենց իրավասությունների շրջանակներում` իրականացնելով իրենց գործառույթները եւ քաղաքական կամ որեւէ այլ ձախողումներ ընդհանրապես չկան, կարծում եմ, մի փոքր չափազանցված է իշխանափոխության մասին մտքերը: Ինչ վերաբերվում է այն հարցին, որ իշխանությունները շարունակաբար զիջում են եւ այդպես փորձում են առաջ գնալ, ապա բազմիցս ապացուցվել էª իշխանությունների որդեգրած քաղաքականությունը երբեւէ զիջողական չի եղել:
Դաշնակցությանը ես միշտ համարել եմ կառուցողական ընդդիմություն բոլոր այն ժամանակահատվածներում, երբ նա գործել է ընդդիմության դաշտում, եւ հուսով եմ, որ այդպիսին էլ կշարունակի լինել:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ՙՊԵՏՔ ՉԷ ԽՈՍԵԼ ՆՐԱ ՄԱՍԻՆ, ԻՆՉԸ ՉԿԱ՚
Երեկ, երբ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե արդյոք Հայաստանում կա քաղաքական նոր ուժի ձեւավորման անհրաժեշտություն, վերջինս գերադասեց չխոսել չեղած բաների մասին, ասելով. ՙՊետք չէ խոսել նրա մասին, ինչը չկա: Բայց սովորաբար քաղաքական ուժերը ստեղծվում են, եթե հասարակության կողմից նման պահանջ է լինում, կամ էլ նրանք գնում են հզոր անհատների ետեւից՚: Կա±ն Հայաստանում հզոր անհատներ, որոնք մինչ օրս չեն ներքաշվել քաղաքական ինտրիգների մեջ եւ այս պահի դրությամբ կարո±ղ են իրենց ետեւից մասսաներ տանել հարցին ի պատասխան` Ա. Հարությունյանն ընդգծեց. ՙԵս հզոր անհատներ տեսնում եմ, բայց կարծես թե նրանք արդեն ինչ-որ ուժերի մեջ են՚:
Զրույցի ընթացքում խոսելով նաեւ ոչ միայն Հանրային, այլ նաեւ մասնավոր հեռուստաընկերություններում տիրող ներկա իրավիճակի եւ հեռուստատեսային աղբի վերացման մասին` Ա. Հարությունյանը նկատեց, որ ե°ւ Հանրայինում, ե°ւ մասնավոր հեռուստաընկերություններում արդեն դրական տեղաշարժեր կան. ՙՈւղղակի եթե հեռուստադիտողը ուզում է սերիալ դիտել, նա ամպայման դա է դիտելու. ու օգտվելով առիթից կուզենայի նշել, որ, օրինակ, կրիմինալ ոճի սերիալները երբեք այդքան լսարան չեն ունեցել, որքան ՙԱննա՚ հեռուստասերիալը: Բայց այդ սերիալում չկա կրիմինալ, գողական ռազբորկաներ, եւ այլն: Այդ սերիալի օլիգարխը կիրթ մարդ է, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիաներով (հայկական Բիլ Գեյթսն է), որը խոսում է գրական հայերենով եւ ոչ մի կերպ չի աղավաղում օլիգարխի կերպարը՚:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
Ա. Հարությունյանի հետ ՙԻրավունք՚-ի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սեպտեմբերի 3-ին, ՙԻրավունք՚-ի ուրբաթ օրվա համարում:
ՍՏՅՈՊԸ ՀԱՄՈԶԵ±Ց ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Իրոք որ, քանի սեպտեմբերը մոտենում է, այնքան թեժ աշնան զարգացումներն ու սրացումները էլ ավելի ու ավելի իրենց զգացնել են տալիս: Ու եթե այդ ամենի կենտրոնում ՙԺառանգությունը՚, իր Ստյոպա Սաֆարյան լեզվի ճարտարապետով հանդերձ, չլինի, Հայաստան աշխարհի գործերը հաստատ գլուխ չեն գա: Հիմա էլ ՙԺառանգության՚ Ստյոպիկը որոշել է ընկնել դարակազմիկ կուսակցություն Դաշնակցության ՙջանին՚, եւ մեկնաբանելով ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց սկսի, ՀՅԴ-ին հիշեցրել է, որ ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու` ՙԺառանգության՚ ներկայացրած նախագծին ՀՅԴ-ն ու Արմեն Ռուստամյանն էին, որ դեմ քվեարկեցին: Իսկ թե ինչ կասեն այս առթիվ պարոնայք դաշնակցականները, եւ արդյո±ք Արմեն Ռուստամյանը չէր հաշվարկել, որ ՙԺառանգության՚ բլբուլը հակադարձելու էր իր ասածներին, դիմեցինք նախ Ա. Ռուստամյանին, որի բջջային հեռախոսը ուղղակի անհասանելի էր (ի դեպ, երեկ Ստյոպիկն էլ էր անհասանել), իսկ ահա մեկ այլ դաշնակցական` Արծվիկ Մինասյանն էլ հարցը լսելուց հետո ասաց. ՙԵս ինքս անձամբ խոսել եմ Ստեփան Սաֆարյանի հետ, եւ նա ինձ ասել է, որ ինքը նման բան չի ասել: Իսկ մամուլում տեղ գտածն էլ ապատեղեկատվություն է՚: Անկեղծ ասած, այնպիսի մտքի գոհարներ, ինչպիսին Ստյոպը ունի իր գլխում պահած, ոչ միայն Դաշնակցությանը, այլ նաեւ, եթե պետք լինի, Բարաք Օբամային էլ կհամոզի, որ մածունը ոչ թե սպիտակ, այլ մեկ-մեկ էլ սեւ է լինում: Այսինքն` դաշնակներն ու ՙժառանգականները՚ որոշեցին ՙբարիշել՚` լրագրողներին սուտ հանելով...
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՈ±Ւ ՀԵՆՑ ՉԱՅԼՈՒԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Երեկ Լեռնային Ղարաբաղի Չայլու գյուղի պաշտպանական հատվածում ադրբեջանցիները կրկին փորձել են դիվերսիոն գործողություններ իրականացնել, սակայն դա նրանց այս անգամ չի հաջողվել: Ի±նչն է պատճառը, որ այս ուղղությամբ նմանատիպ գործողությունները սկսում են պարբերական բնույթ կրել: Այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ: Նրա խոսքերով. ՙԱմեն մի գրագետ հրամանատար պետք է առաջին հերթին ապահովի իր հրամանը կատարող զինվորի անվտանգությունը, զոհերի մինիմալությունը եւ որոշում է, թե որ դիրքով ավելի հեշտ է մոտիկանալ: Իսկ բավականին հարմար տեղանք է հենց Չայլուն: Ադրբեջանի կողմից նայելիս Չայլուի ձախ կողմը դաշտն է, Լենինավանը, Կարմիրավանը եւ այլն: Լենինավանի ու Կարմիրավանի ուղղություններով մեր դիրքերին մոտենալը շատ դժվար է, քանի որ բաց դաշտով փորված խրամատներ կան: Չայլուի դիրքեր կարող ես աննկատ, հանգիստ մոտենալ մինչեւ 150-200 մետր: Սրանից հետո առաջ է գալիս մասնագիտական հարց` ինչպե±ս հայտնվել խրամատում: Չի բացառվում նաեւ այն, որ նրանք շատ հստակ տեղեկություններ ունեն այդ դիրքերից՚:
Չե±ք կարծում, որ այս գյուղին պետք է հատուկ պաշտպանություն հարցին պարոն Եղիազարյանը պատասխանեց. ՙԿարելի է ուղղակի շատ ուժեղ ականապատել կամ ազդանշանային հրթիռներ տեղադրել: Ծախսը շատ է, բայց պետք է արվի, որ հակառակորդը չմոտենա՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
17 օր անց տեղի է ունենալու աշնան ՙմիտինգային սեզոնի՚ բացումը: Դե լավ է, որ ՙԿոնգրեսից՚ գոնե մի փոքրիկ օգուտ տեսանք. երբ տնտեսական ճգնաժամի պայմաններում հացի խնդիրն է դժվարանում, բնականաբար աճում է զվարճանքների պահանջարկը: Իսկ մայրաքաղաքում, այն էլ եղանակի զովացման դեպքում հանրահավաքից էլ լավ զվարճալիք: Սակայն ՙԿոնգրեսի՚ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ որոշեց զվարճալիքի նախուտեստը մատուցել կանխավª ամռան վերջին օրով. ՙԱյսօր այնպիսի պահ է, երբ օգտագործելով ռեժիմի ձախողումները, պետք է բարձրացվի ընդվզման ալիք այս բռնապետության դեմ: Ամեն ալիքը կարող է նաեւ չունենալ ակնկալվող արդյունքը, բայց ես վստահ եմ, եւ աշխարհում բոլոր շարժումների փորձը ցույց է տալիս, որ հետեւողական լինելու դեպքում ի վերջո գալիս է 9-րդ ալիքը, որն ուղղակի սրբում է ռեժիմը՚: Դե ինչ, զարմանալի է, ինչու պարոն Զուրաբյանը որոշեց հատկապես 9-րդ ալիքի մասին խոսել: Երեւի թե ամռան շոգին հաջողացրել է Այվազովսկու հայտնի ծովանկարչական կտավները դիտել ու դեռեւս դրանց տպավորության տակ է: Բնականաբար, զարմանալով հանդերձ, չենք կարող չուրախանալ, որ ՀԱԿ համակարգողին այդպիսի գեղագիտական հաճույք ըմբոշխնելը հաջողվել է:
Մեզ հույժ զարմացրեց, այսպես կոչված, ՙիրավապաշտպան՚, մազերը պոչիկ կապող ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Նա հայտարարեց. ՙԻշխանությունները լավ էլ գիտեն, որ ՀՀ-ում Մարդու իրավունքների վերաբերյալ ամեն մի զեկույց նշանակում է, որ Հայաստանը կարող է զրկվել քաղաքական եւ ֆինանսական օգնությունից՚: Զարմանալի է, հիմա պարոնի իրավապաշտպան գործունեության նպատակը ո±րն էª Մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնե±լ, թե± մի ՙքըխ՚ բան բերել Հայաստանի գլխին: Այդ վարքագիծը հիշեցնում է այն վայ տնվորներին, որոնք անհասկանալի հաճույք են ստանում այն պահին, երբ դրսից ինչ-որ մեկը պարսատիկով ջարդում է տան ապակիները: Ջհանդամ, թե տանը քամիներ չեն վզվզա, կարեւորը ջարդվող ապակու անչափ հաճելի ձայնն է:
Մենք միշտ էլ մատնանշել ենք, որ ԽՈԶԱԳՐԻՊԻ ահավոր վտանգավորության մասին աղմուկը զուտ արհեստական բնույթ է կրում ու կոչված է դեղագործական հաստատությունների գրպանային շահը սպասարկելուն: Բարեբախտաբար, մեր երկրում խոզագրիպի ՙսութի՚ համաճարակի վրա մեր ժողովուրդը, խոշոր հաշվով, ուշադրություն չդարձրեց: Եվ ահա մի զարմանալի լուր Ֆրանսիայից: Այդ երկրի դեղերի վերահսկողության գործակալության ղեկավարը հայտարարել է, որ անցկացվում է ՙեվրոպական մակարդակով հետաքննություն՚ª պարզելու համար, թե արդյոք կապ կա նարկոլեպսիա-կատալեպսիա հիվանդությամբ 22 ֆրանսիացիների հիվանդանալու եւ խոզագրիպի դեմ պատվաստանյութի միջեւ: Իսկ որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե դա ինչ հիվանդություն է, նշենք, որ նշված հիվանդությունը նյարդաբանական ծանր քայքայում է, երբ մարդն անընդհատ ուզում է քնել ու հաճախ ընկնում է անգիտակից վիճակի մեջ: Դե, ակնհայտ է, որ ցանկացած նորմալ մարդ ավելի շուտ կգերադասի ամեն օր ուտել գրիպով վարակված խոզի միս, քան դեղագործական ինչ-որ զիբիլներ ներարկել ու լրիվ քայքայել սեփական նյարդային համակարգը:
Դուք ցանկանում եք մեկնել Ճապոնիա±: Չէ, հանկարծ չպատկերացնեք, թե դրա համար անհրաժեշտ է կտրել 12 հազար կիլոմետր ճանապարհ: Ինչքան էլ զարմանալի լինի, դրա համար բավարար է մեքենայի բաքը լավ լիցքավորել ու ուղեւորվել դեպի հյուսիս, ու ամենեւին ոչ արեւելք: Եվ արեւմտյան Վրաստանում կհայտնաբերեք ՋԱՓԱՆԱ անունը կրող գեղատեսիլ գյուղը: Այնպես որ, մեր հարազատ տարածաշրջանում էլ սեփական Ճապոնիան ունենք:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Designed by Administrator

