ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հարգելի ընթերցող, մի քանի օրից Նոր տարին է: Ասում են, որ Նոր տարուն մարդիկ բարիանում են, դառնում ավելի սիրալիր: Ցանկանում ենք, որպեսզի 2012 թվականը լինի խաղաղության ու բեղմնավոր աշխատանքի տարի, ՀՀ քաղաքացին լինի պաշտպանված, իշխանությունը լինի բացառապես իրավունքի վրա հենված ուժ, իսկ օրենքն էլ համաձայնեցվի իրավունքի հետ, որպեսզի չվերածվի կործանարար ուժի:
Ցանկանում եմ, որպեսզի Ամանորի գիշերը բաժակ բարձրացնենք եւ խմենք մե°ր երկրի, մե°ր երկրի զինվորի, մե°ր հող ու ջրի` հայրենիքի կենացը, եւ պահի տակ մեզ բռնենք այն մտքի մեջ, որ սիրում ենք միմյանց. ահա լավ ապրելու բալասանը եւ գաղտնիքը:
ՙԼեվ Գրուպ՚ իրավաբանական գրասենյակը 2012 թվի հունվարի 15-ից մինչեւ 2012 թվի մարտի 1-ը հայտարարում է.
Անվճար իրավաբանական ծառայությունների ակցիա ՀՀ ներքոհիշյալ քաղաքացիներ համար`
1. Բոլոր ՀՀ ծերունական թոշակ ստացողների համար, ովքեր ունեն խնդիրներ իրենց բնակության վայրի ՏԻՄ մարմինների հետ (համատիրություններ, գյուղապետարաններ, քաղաքապետարաններ եւ այլն):
2. Բոլոր զինծառայողների ընտանիքների համար, ում երեխաները գտնվում են ժամկետային զինծառայության մեջ, իսկ նրանց ընտանիքն ունի խնդիր իրենց բնակության վայրի ՏԻՄ մարմինների հետ (համատիրություններ, գյուղապետարաններ, քաղաքապետարաններ եւ այլն):
3. Բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին (նաեւ` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին), ովքեր ունեն խնդիրներ իրենց բնակության վայրի ՏԻՄ մարմինների հետ (համատիրություններ, գյուղապետարաններ, քաղաքապետարաններ եւ այլն):
4. Բոլոր մանկավարժներին, ովքեր ունեն խնդիրներ իրենց բնակության վայրի ՏԻՄ մարմինների հետ (համատիրություններ, գյուղապետարաններ, քաղաքապետարաններ եւ այլն):
Ստանձնելով յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի պաշտպանությունը` ընկերությունն անվճար իրավաբանական ծառայությունների տակ ներառելու է ինչպես արտադատարանական գործառույթները, այնպես էլ` դատական պաշտպանության ողջ գործառույթը, իսկ անհրաժեշտության դեպքում` դատական ակտերի հարկադիր կատարման սպասարկումը, մինչեւ տվյալ քաղաքացու խնդրի իսպառ վերացումը:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Աստված թող օրհնի Հայաստանը եւ մեր ընտանիքները:
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
www.levgroup.am
Designed by Administrator

