-
Նորություններ
-
Արխիվ


Մեջբերում
4 ՄԱՐՏ
2010
Փաստորեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոստովանում է, որ 1993թ. սահմանը իրենք փակել են` որպես Հայաստանի հանդեպ թշնամական ակցիա, եւ եթե վաղը ինչ-որ մի այլ իրավիճակ ստեղծվի, ապա կրկին ստիպված կլինեն փակել այն: Այսինքն, Թուրքիան հանդես է գալիս որպես Ադրբեջանի հետ մեկ միասնական պետություն: Եվ դա արդեն Թուրքիայի խնդիրն է, թե ինչպես է միջազգային հանրությանը ներկայանալու որպես հակամարտության կողմ: Թուրքիան ինչպե±ս է միջազգային հանրության առջեւ մեկնաբանելու իր այն կեցվածքը, որ ինքը Հայաստանի հանդեպ գործադրում է պատերազմական իրավիճակին հարիր գործողություն:
ԼՂՀ ԱԺ Արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
4 ՄԱՐՏ
2010
Հայաստանը տարածքներ վերադարձնող պետություն չէ, որեւէ մեկից չի գրավել տարածք, որպեսզի վերադարձնի, տարածքների հարց կարելի է քննարկել միայն ԼՂՀ-ի հետ: ՀՀ նախագահը բոլոր բանակցությունների ժամանակ հստակ հայտարարում է, որ առանց ԼՂՀ մասնակցության, ԼՂՀ հիմնախնդրի լուծումն անհնար է:
ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ
ԻՍԱԳՈՒԼՅԱՆ
Designed by Administrator

