rus

Ասուլիսներ

ՙՀԱԿ-ը ֆաշիստական ուժ է, Տեր-Պետրոսյանը՝ ընտրակեղծիքների կընքահայրը. Հայկ Բաբուխանյան

Հայ ազգային կոնգրեսը ընդդիմադիր դաշինքը ֆաշիստական ուժ է, և ուրիշ ոչինչ, այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Ոչ ոք չի մոռացել, որ 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ ով իր դեմ է նա թշնամի է, դա միայն կարող էր հայտարարել ֆաշիստական գաղափարներ ունեցողը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
Հիշեցնենք, որ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը մասնակցելու է ընտրություններին համամասնական ընտրակարգով և ընդգրկված է Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակ 19-րդ հորիզոնականը:
Անդրադառնալով ընտրախախտումների դեմ պայքարելու՝ ՀԱԿ-ի կոչերին, Հայկ Բաբուխանյանն ասաց. «Ոչ մեկս չենք մոռացել որ Հայաստանում ընտրախախտումների կնքահայրն ու հիմքը դնողը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրախախտումների կնքամայրը եղել է ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված Գագիկ Ջհանգիրյանը»,-ասաց Հայկ Բաբուխանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, իսկ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից: Ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 9-ը կուսակցություն՝ համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև 100-ից ավելի անհատներ՝ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար:

Tert.am

 

 

 

 

Տեր-Պետրոսյանը կնքահայրն է, Ջհանգիրյանը` կնքամայրը

16:17 - 30.03.2012
Այս երկում ընտրակեղծիքների հիմքը դրել է Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն: Նրանք երկրի համար մեկ ընտրակեղծարարն են: Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծիքների կնքահայրն է, Ջհանգիրյանը` կնքամայրը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նա համոզված է, որ հիմա ՀԱԿ-ը նախապատրաստվում է սադրանքի, որն արեց նաեւ 2008-ի մարտի 1-ին:
«Եթե հիմա զգոն չլինենք, ապա ՀՀՇ-ական ուժերը կփորձեն կրկնել մարտի 1-ը»,- վստահեցրեց ՍԻՄ նախագահը:
Նա համոզված է նաեւ, որ ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքը նախընտրական է եւ խախտում է օրենքը:

yerkir.am

 

 

 

 

Ով պատրաստվում է խախտում անել ամենաբարձրն է գոռում ընտրակեղծիքների մասին. Բաբուխանյան

Հայաստանի իշխանությունները՝ հանձինս ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված ուժերի, շահագրգռված են, որ սպասվող խորհրդարանական ընտրությունները անցկացվեն ազատ, արդար եւ առանց որևէ պրովոկացիաների: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա նշել է, որ ընտրությունների կեղծման մասին ամենաշատը խոսում են այն ուժերը, որոնք պատրաստվում դիմել կեղծիքների:
“ Տպավորության է ստեղծվում, որ ով պատրաստվում է կեղծել ընտրությունները, ով պատրաստվում է խախտում անել կամ արդեն իսկ անում է այդ խախտումները, այդ ուժերի ներկայացուցիչները ամենաբարձրն են գոռում ազատ և արդար ընտրությանների անհրաժեշտության մասին”,-ասել է Հայկ Բաբուխանյանը:
ՍԻՄ նախագահը անհասկանալի է համարել, որ ԲՀԿ-ն` լինելով կոալիցիայի անդամ, նույնպես կանխավ հայտարարում է ընտրակեղծիքների կանխման պատրաստակամության մասին: “Մենք գիտենք, որ ԲՀԿ-ի կողմից էլ ինչ- ինչ բաներ են բաժանվում, չգիտեմ, սերմնացու է, այս է, այն է, սա ակնհայտ նախընտրական բնույթ է կրում:
Կարծում եմ` այս ուժերը, երբ խոսում են ընտրություններում հնարավոր խախտումների արձանագրման մասին, պետք է առաջին հերթին հետեւեն իրենք իրենց, թույլ չտան սերմնացուի բաժանում”,-ասել է նա:
Անդրադառնալով այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքին, Բաբուխանյանն ասել է, որ հանրահավաքը նախընտրական բնույթ ունի, ուստի, մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը դիտվում է որպես օրենքի խախտում:
Խոսելով ՀՀԿ ցուցակից, բանախոսն ասել է, որ այն ամենաազգայինն է եւ լինելու է հաղթող:

Հայկ Բաբուխանյան, ՍԻՄ
henaran.am

 

 

 

 

ԲՀԿ-ի սերմացուն մտահոգել է Բաբուխանյանին

15:32 - 30.03.2012
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացվել է որոշ ուժերի կողմից` կապված ազատ եւ արդար ընտրություններին չհավատալու հետ:
«Ով պատրաստվում է կեղծել ընտրությունները, այդ ուժերի ներկայացուցիչներն ավելի բարձր են գոռում արդար եւ ազատ ընտրությունների անհրաժեշտության մասին»,- նշեց նա եւ վստահեցրեց, որ ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու հարցում ամենաշահագրգռվածը ՀՀԿ-ն է` իհարկե, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
«ՀՀԿ ցուցակը լինելու է հաղթող, առաջ է անցնելու մնացած ուժերից: ՀՀԿ ցուցակը ամենաժողովրդավարականն ու ամենաազգայինն է»,- հայտարարեց ՍԻՄ նախագահը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին, Բաբուխանյանի հավաստմամբ` դրա նպատակն նախընտրական է եւ արդեն իսկ ընտրախախտում է ՀԱԿ-ի կողմից:
«Մենք գիտենք, որ ԲՀԿ-ի կողմից էլ ինչ-ինչ բաներ են բաժանվում, չգիտեմ` սերմացու է, այս է, այն է, սա ակնհայտ նախընտրական բնույթ է կրում: Կարծում եմ` այս ուժերը, երբ խոսում են ընտրություններում հնարավոր խախտումների արձանագրման մասին, պետք է առաջին հերթին հետեւեն իրենք իրենց, թույլ չտան սերմացուի բաժանում»,- նշեց ՍԻՄ նախագահը: հավելելով, թե չի հասկանում` ո՞ւմ մասին է խոսում ԲՀԿ-ն, երբ ասում է, որ պետք է հետեւի եւ թույլ չտա ընտրախախտումներ:
Yerkir.am-ի դիտարկմանն ի պատասխան, թե իսկ ՀՀԿ-ն խախտում չի՞ անում, երբ դեռ անցած տարվանից վարչապետը քարոզարշավ է սկսել` այցելում է մարզեր, նաեւ` աշխատանքային օրերին, Բաբուխանյանը վստահեցրեց` ոչ:
«Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում, որ վարչապետը ոչ մեկի հետ չհանդիպի, գործից հետո գնա տուն ու տանը փակվի՞: Վարչապետը աշխատանքից դուրս` առանց իր լիազորությունները չարաշահելու, հանդիպում է իր կուսակիցների եւ ինչ-որ մարդկանց հետ, դա շատ նորմալ բան է»,- նշեց նա:

yerkir.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան. ՀՀՇ-ական ուժերը կփորձեն կրկնել մարտի 1-ը

17:22, Մարտի 30, 2012
eMedia.am, 30.03.2012 | ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքերով, Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) ոչ մի ժողովրդավարություն չկա, այդտեղ իշխում են տոտալիտար կարգերը:
Նա նշել է, որ ՀԱԿ-ի մեջ մտնող 18 կուսակցություններից և քաղաքական ուժերից միայն 8-ը կամ 9-ն են ընդգրկվել ընտրացուցակի մեջ, ինչը խոսում է ցուցակների` ժողովրդավարությունից հեռու լինելու մասին:
Նա նաև հայտարարել է, որ գալիք ընտրություններում ՀԱԿ-ն իրեն դրսևորել է որպես ֆաշիստական ուժ: «Եթե մի առաջնորդ հայտարարում է, որ «ով մեզ հետ չէ, նա սրիկա է», ապա դա ֆաշիզմի էլեմենտար դրսևորում է»,- ասել է Բաբուխանյանը:
Բացի այդ, Հայկ Բաբուխանյանն ընդգծել է, որ Հայաստանում ընտրակեղծիքների հիմքը դրել են Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն:
«Նրանք երկրի համար մեկ ընտրակեղծարարն են: Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծիքների կնքահայրն է, Ջհանգիրյանն էլ` կնքամայրը»,- ասել է նա:
«Եթե հիմա զգոն չլինենք, ապա ՀՀՇ-ական ուժերը կփորձեն կրկնել մարտի 1-ը»,- հայտարարել է Հ.Բաբուխանյանը:

emedia.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան. ՀՀԿ ցուցակն այսօրվա դրությամբ ամենաազգային է

«ՀՀ իշխանությունները, ՀՀ նախագահը ամենաշատն են շահագրգռված, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` ասաց ՍՒՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ ցուցակը լինելու է հաղթող և այդ փաստն ակնհայտ է և այդ ցուցակը առաջ է անցնելու այլ ուժերից:
«Ես համոզված եմ, որ ՀՀԿ ցուցակն այսօրվա դրությամբ ամենաազգային է և ամենաժողովրդավարականը և այն ճակատը, որը ձևավորվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, իր մեջ կրում է ժողովրդավարության հաստատման արժեքները»,-ընդգծեց Հ. Բաբուխանյանը:
Հայկ Բաբուխանյանն անդրադառնալով այսօր անցկացվող ՀԱԿ հանրահավաքին` նշեց, թե հանրահավաքի նպատակներն ակնհայտորեն նախընտրական են և դա ՀԱԿ-ի կողմից ընտրախախտում է. «Նախընտրական տիպի հանրահավաքները պետք է արվեն նախընտրական շրջանում և այսօրվա հանրահավաքի անցկացումը, մինչև նախընտրական պայքարի պաշտոնական մեկնարկը, կոպիտ ընտրախախտում է»:
Նրա խոսքերով, բոլոր ընտրախախտումները և թերությունները պետք է բարձրաձայնվեն և ուղղվեն` յուրաքանչյուրը պետք է մասնակցի այդ գործողություններին:
Բաբուխանյանը նշեց, որ իրենք սկսած 2007թ.-ից ներկայացրել են 13 օրենսդրական նախաձեռնություն, կուսակցությունն ակտիվ քարոզչական աշխատանք է տարել թե' ներքաղաքական, թե' արտաքին քաղաքական ոլորտում, բացի այդ ըստ բանախոսի, ՍԻՄ-ը պայքարել է ՀՀ-ում տարբեր տեսակի աղանդների դեմ և համարվում է ՀՀ-ում աղանդների դեմ պայքարի առաջամարտիկներից:

30.03.2012, 15:32
Aysor.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան. ՀԱԿ-ում ոչ մի ժողովրդավարություն չկա, միայն տոտալիտարիզմ

30 մարտի 2012 - 15:35 AMT
PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) ոչ մի ժողովրդավարություն չկա, և այդտեղ իշխում են տոտալիտար կարգերը, կարծում է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, քաղաքական ուժերի ընտրացուցակները ժողովրդավարության ցուցանիշներից հեռու են և դրա հետ կապված հիշեցրել է, որ ՀԱԿ-ի մեջ մտնող 18 կուսակցություններից և քաղաքական ուժերից միայն 8-ը կամ 9-ն են մտցել ընտրացուցակի մեջ, «մնացածը հրաժարվել են կամ հայտնվել դրանից դուրս»:
Բաբուխանյանը խոսքով, ՀԱԿ ընտրացուցակները կազմելիս ժողովրդավարության բացակայության մասին վկայում է նաև այն, որ ՀԱԿ մեջ մտնող քաղաքական ուժերն իրենք չեն կարողացել այն կազմել և հանձնարարել են դա Լևոն Տեր-Պետրոսյանին: «ՀԱԿ-ի ներսում ոչ մի ժողովրդավարություն չկա, միայն տոտալիտարիզմ: Մեկ հոգի է որոշում՝ դուք այստեղ, իսկ դուք ՝ ասյտեղ»,- հեգնանքով նշել է նա:
«Ուղղակի ծիծաղելի է խոսել ՀԱԿ-ի մասին և նշել նրա կապը ժողովրդավարության հետ... Այդ ցուցակը հակաժողովրդական ուժերի ցուցակ է, և այն պետք է իմանա իր տեղը»,- ասել է Բաբուխանյանը:
Նա նաև հայտարարել է, որ գալիք ընտրություններում ՀԱԿ-ն իրեն դրսևորել է որպես ֆաշիստական ուժ: «Եթե մի առաջնորդ հայտարարում է, որ «ով մեզ հետ չէ, նա սրիկա է», ապա դա ֆաշիզմի էլեմենտար դրսևորում է»,- ասել է Բաբուխանյանը: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական դաշինք՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի:

 

 

 

 

 

Հ. Բաբուխանյան. «Ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ Հայաստանը մտավ համաշխարհային քաղաքականության «բարձրագույն լիգա»

30 մարտի 2012 - 16:24 AMT
PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնող քաղաքականությունը նրա ամենահաջողված ծրագրերից է, որի արդյունքները Հայաստանը կզգա մոտ ժամանակները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: «Հայ-թուրքական փոխհարաբերություններում Հայաստանի նախագահի նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Հայաստանը, պատկերավոր ասած, դուրս եկավ համաշխարհային քաղաքականության բարձրագույն լիգա: Եվ այս բարձրագույն լիգայում Հայաստանը հավասարի պես է խոսում նրա հիմնական խաղացողների հետ»,- ասել է նա: Միաժամանակ, Բաբուխանյանը հավելել է, որ նա այդ մասին խոսում է ոչ միայն հիմա, այլ 2008-ից սկսած, «նույնիսկ կուսակցության հայտարարությունների մակարդակում»:
ՍԻՄ ղեկավարը նաև նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ Հայաստանի հարցերը, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունները, դարձել են համաշխարհային օրակարգի մաս և հանգեցրել են ավելի հետաքրքիր արդյունքների՝ հենց Թուրքիայում սկսել է զարգանալ հետաքրքիր միտում, որը կարող է հանգեցնել հետաքրքիր որոշման՝ Թուրքիան կարող է ժամանակի հետ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Որպես իր խոսքերի ապացույց Բաբուխանյանը նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտություն» սկսելուց հետո Հայաստանի մասին հիշատակումները բազմակի անգամ շատացել են ինչպես թուրքական, այնպես էլ համաշխարհային մամուլում:

 

 

 

 

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆՔ ՓԱՍՏԵՐ ԱՎԵԼԻ ԱՀԱՎՈՐ, ՔԱՆ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ՚

ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ուղղված այն հարցին, թե արդյո±ք ՍԻՄ կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, վերջինս պատասխանեց. ՙՄեր ներկայացուցիչների խորհրդի որոշմամբ, ՍԻՄ կուսակցությունը կմասնակցի ԱԺ ընտրություններին, որը կասկածից վեր է, քանի որ մեր կուսակցությունը մասնակցել է Հայաստանի բոլոր ԱԺ ընտրություններին, սկսած` 1990 թվականից: Ինչ վերաբերվում է մասնակցության ձեւաչափին, ապա շուտով այդ մասին կտեղեկացնենք հասարակությանը՚: Կուսակցության գաղափարական որ դաշտում գտնվելու հարցին Հ. Բաբուխանյանը ասաց. ՙՍԻՄ կուսակցությունը միշտ եղել է եւ կա ազգային պահպանողական գաղափարական դաշտում, ՍԻՄ-ը ձեւավորվել է 1988 թվականի ազգային շարժման մեջ եւ, այդ առումով, ազգային պահպանողական գաղափարական դաշտը մեզ մոտ կայուն է վերջին 24 տարիների ընթացքում՚:
ՙՀնարավո±ր է, որ ՍԻՄ կուսակցությունից Դուք կամ մեկ այլ անդամ ընտրվեք մեծամասնական տարբերակով՚ հարցին ի պատասխան բանախոսը հավելեց, որ այդ հարցը դեռեւս գտնվում է քննարկման փուլում եւ հիշեցրեց, որ ՍԻՄ-ը միշտ էլ իր անդամներին առաջադրել է մեծամասնական կարգով: Լրագրողների այն հարցին, թե որ տարբերակն է ավելի հարմար մեր երկրին` համամասնակա±ն, թե± մեծամասնական, ՍԻՄ նախագահը նշեց. ՙԿարծում եմ, որ այն համակարգը, որը ներկայումս կա, գոնե այս ընտրություններում` պետք է պահպանվի: Իսկ ընդհանրապես ՍԻՄ կուսակցության ծրագրային դրույթներում մենք առաջարկել ենք երկպալատանի խորհրդարան, որտեղ մի պալատը ընտրվում է մեծամասնական` ներկայացուցչական ձեւով, մյուս պալատը` համամասնական համակարգով: Ներկայացուցչական պալատը պետք է ունենա ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանի բոլոր շրջաններից, ներառյալ Արցախը, այլեւ ներկայացված պետք է լինեն Ջավախքը, Արեւմտյան Հայաստանի օկուպացված տարածքները, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունները: Ցավում եմ, որ կուսակցական համակարգը ՀՀ-ում դեռեւս վերջնական զարգացած չէ այն աստիճանի, որպեսզի ներկայացնի Հայաստանի բոլոր տարածաշրջանները եւ այն նույն կուսակցությունները, որոնք պահանջում են 100 տոկոսանոց համամասնականին անցնելը, չունեն ներկայացուցչություն անգամ Երեւանից դուրս որեւէ բնակավայրում, օրինակ` ՙԺառանգություն՚ կուսակցության որեւէ բաժանմունք, որեւէ տարածքում ես չեմ տեսել: Սա խոսում է այն մասին, որ մենք դեռ չպետք է ընդունենք այդ առաջարկը: Բացի այդ, որոշ կուսակցություններ վաճառում են տեղեր` իրենց ցուցակներում: Ցանկանում եմ հիշեցնել նաեւ, որ կուսակցությունների մասին ՀՀ-ի օրենքը չի կատարվում այն առումով, որ որոշ կուսակցություններ ֆինանսավորվում են դրսից, որը ենթադրում է կախվածություն, որն էլ իր հերթին ենթադրում է վտանգ ՀՀ շահերին ու անվտանգությանը՚:

ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀԿ-Ն ԿԿՐԿՆԻ ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՍԻՄ նախագահը լրագրողների հետ կիսվեց մի քանի դիտարկումներով, նշելով. ՙՆախ կցանկանայի խոսել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին շնորհավորելով վերընտրված քաղաքապետ Ա. Դանիելյանին եւ ՀՀԿ-ին: Ապա ցանկանում եմ շնորհավորել ՀՀ իշխանություններին այն կապակցությամբ, որ վերջին շրջանում նկատվեց մեկ քայլ առաջ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու առումով, որ բավական կարեւոր է ԱԺ ընտրությունների նախաշեմին: Սա փաստ է, ապացույց, որ ՀՀ իշխանությունները ձգտում են անել ամեն բան, որ ընտրությունները անցնեն արդար եւ թափանցիկ: Պետք է նկատի առնել նաեւ, որ ընդդիմության կողմից որոշակի սադրանքների ձգտում կա, որը արտահայտվեց նաեւ Հրազդանի ընտրություններում, սակայն դրա կասեցնելը նույնպես իշխանությունների գործն է եւ մենք` ՀՀ քաղաքացիներս, իրավունք ունենք պահանջելու իշխանություններից կասեցնել ցանկացած սադրանք` կլինեն դրանք իշխանամետ, թե ընդդիմադիր շրջանակներից:
Հրազդանի ընտրություններից հետո կարելի է նշմարել ապագա պառլամենտում ուժերի բաշխվածությունը եւ եթե ՀՀԿ-ն այս ընտրություններում վերցրեց 55 տոկոս ձայն, իսկ մնացած ուժերը միասնական ջանքերով` 45 տոկոս, ապա կարելի է ենթադրել, թե ԱԺ ընտրություններում նույնպես ՀՀԿ-ն կհավաքի 50 տոկոսից ավելի ձայն՚: Այս կապակցությամբ ՍԻՄ նախագահին հարցրեցին, թե` ՙԱռհասարակ բացառո±ւմ եք ընտրակաշառքների բաժանումը Հրազդանի ընտրությունների ժամանակ՚: ՙՆման փաստ չի գրանցվել, իսկ մնացածը արդեն ֆանտազիայի, ինտուիցիայի եւ այլ ոլորտից է, որը քաղաքականության եւ իրավաբանության հետ կապ չունի՚:

ՙԵՎՐԱՏԵՍԻԼԸ՚ ՊԵՏՔ Է ԲՈՅԿՈՏԵԼ

Բանախոսը շարունակելով իր դիտարկումները, խոսեց այս տարի Բաքվում անցկացվելիք ՙԵվրատեսիլի՚ մասին, ասելով. ՙՄեր կուսակցությունը կոչ է արել, որ Հայաստանը բոյկոտի արյունոտ եւ ցեղասպան պետությունում նման միջոցառումը եւ, կարծում եմ, որ մեր պատվիրակությունը իրավունք չունի մասնակցել այդպիսի զվարճալի միջոցառմանն այն քաղաքում, որտեղ տեղի է ունեցել հայերի ջարդ: Միչեւ Ադրբեջանը չընդունի Հայոց ցեղասպանությունը, մինչեւ Բաքվի փախստականները չստանան փոխհատուցում, գույքի վերադարձ, ապա խոսել այդ երկրում որեւէ միջոցառման մասին անթույլատրելի է: Այդ առումով ողջունում եմ հայտնի հայ շախմատիստ Արոնյանի քայլը, ով արեց ամեն բան, որ մրցաշարը Ադրբեջանից տեղափոխվի այլ երկիր՚:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Հայկ Բաբուխանյանի վերջին դիտարկումը վերաբերվում էր ՙԿյանքի խոսք՚ աղանդի հետ կապված բացահայտումներին, որի մասին բանախոսը խոսեց փաստերով ու ներկայացրեց լուսանկարներ ու փաստաթղթեր. ՙՑանկանում եմ ձեզ ներկայանել ՍԻՄ կուսակցության աշխատանքը մեր երկրում 5-րդ շարասյուների բացահայտման վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ Հայաստանում կա հինգ տեսակի 5-րդ շարասյուն. դրանք որոշ կուսակցություններն են, որոշ Հ/Կ-ները, որոշ ԶԼՄ-ները, աղադներն են եւ կոռումպացված չինովնիկները: Կուսակցությունը ուսումնասիրելով, մասնավորապես` ՙԿյանքի խոսք՚ աղանդի գործունեությունը բացահայտել է մի շարք ցավալի փաստեր, որոնք ավելի ահավոր են, քան կարող էինք պատկերացնել՚:
Աղանդի քայքայիչ ու ապօրինի գործունեության վերաբերյալ մի շարք փաստեր ներկայացնելուց հետո Բաբուխանյանը ավելացրեց, որ ՍԻՄ կուսակցությունը այդ կապակցությամբ պատրաստել է մի քանի օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես` կրթության, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների, երեխաների իրավունքների եւ այլընտրանքային ծառայության մասին օրենքներում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

ՍԻՄ-ը քննարկումներից հետո միայն կհանգի վերջնական որոշման

ՍԻՄ կուսակցությունը ընտրություններին` իր մասնակցության ձևաչափի, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված այլ հարցերի վերաբերյալ որոշումը կհրապարակի երեք շաբաթից հետո: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը:
«Panorama.am -ի այն հարցին, թե` ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը, Հայկ Բաբուխանյանը նշեց. «Այս ընթացքում կուսակցությունը կանցկացնի քննարկումներ իր մարզային և տեղական կառույցների հետ, ինչից հետո կհանգի վերջնական եզրակացությունների:
Հայկ Բաբուխանյանը չբացառեց նաև ՍԻՄ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հնարավորությունը՝ նշելով, որ ՍԻՄ-ը ունի նման փորձ:

panorama.am 17.02.12

 

 

 

 

Բաբուխանյանը գործում է "օրենքի շրջանակներում"

16:03 - 13.05.2011
Այսօր Հայկ Բաբուխանյանը մասնակցել է «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Իրավունք թերթի դատական նիստին:
«Ես հիմա էլի եմ ասում` այո, Տիգրան Արզաքանցյանը թրեւ է գալիս կազինոներում: Նա այդպիսի բնավորություն ունի,- այսօր լրագրողներին հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ինքն էլ Report.am-ի դեմ է հայց ներկայացրել, պահանջելով բարոյական փոխհատուցում 3 միլիոն դրամի չափով, Բաբուխանյանն ասաց. «Ինչ վերաբերում է իմ պահանջին, նման պարագաների համար գործում է երկու տարբերակ` մեկը օրենքից դուրս է, մյուսը` օրենքի ներսում: Այո, եթե ինչ-որ մեկը կվիրավորի ինձ կամ մեր մարդկանցից որևէ մեկին, մենք կգործենք օրենքի շրջանակում:

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան


13.05.11
14:29
Ինքս հենց հիմա գալիս եմ դատարանից, քանի որ Արզաքանցյանը դատի է տվել «Իրավունք» թերթին: Ես հիմա էլի եմ ասում. այո, Տիգրան Արզաքանցյանը թրև է գալիս կազինոներում: Նա այդպիսի բնավորություն ունի: Ինչ վերաբերում է իմ պահանջին` նման պարագաների համար գործում է երկու տարբերակ. մեկը օրենքից դուրս է, մեկը` օրենքի ներսում: Այո, եթե ինչ-որ մեկը կվիրավորի ինձ կամ մեր մարդկանցից որևէ մեկին, մենք կգործենք օրենքի շրջանակում:
14:26
Մենք երեք նպատակ ենք դրել` ազգային գաղափարախոսության իրականացում, քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, ֆիզիկական էկոնոմիկայի ապահովում: Մեր շանսերը ռեալ են պառլամենտ անցնելու համար: Պատրաստվում ենք ընտրություններին մասնակցել ինքնուրույն, բանակցային գործընթաց չի ընթանում այլ ուժերի հետ: Կուսակցությունն աշխատում է մարզային կառույցներում:
14:24
Ես չգիտեմ` ով էր փնտրում երրոդ ուժ, ով չէր փնտրում: ՀՀ-ում կար կոալիցիա, ընդդիմություն` արևմտամետ, կար ընդդիմություն, որն անվանում էր հայրենասիրական: Արմատական ընդդիմություն մենակ ՀԱԿ-ը չի, ես այստեղ կդասեմ նաև «Ժառանգությունը»:
14:15
Ես նախ բոլոր թևերի մղումները համարում եմ ոչ անկեղծ մարտավարության, ոչ ռազմավարության առումով:
14:14
Ես գտնում եմ, որ Մարտի 1-ի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ես գտնում եմ, որ նա պետք է դատարանում պատասխան տա: Այդ սադրիչները ղեկավարվում էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Սակայն այն ժամանակվա ղեկավարությունը նույնպես մեղավոր է այդ հարցում: Պետք է ժամանակին կասեցվեր այդ գործողությունները: Ուշ էր մտցված հատուկ դրությունը, ոստիկանությունը պատրաստ չէր դա կանխելուն, այդքանով էլ մեղավոր էին այն ժամանակվա իշխանությունները:
14:12
Այսինքն` այս բոլոր մեխանիզմների վերջնակետը Արցախի հանձնումն է: Ես այդ ասել եմ միշտ: Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա երկխոսելու անկախ նրանից, որ ինքը թույլ է, կամ նախընտրական ծրագիր է, ընտրությունից ընտրություն է կոչվում այն: Սա է Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը և արևմտյան նպատակները `Արցախի հանձնում: ՀԱԿ-ը օլիմպիական ոգևորության մեջ մոռանում է թաքցնել իր նպատակները:
14:10
Այսօր իշխանության քաղաքականությունը բարձր եմ գնահատում: Ի պատասխան հնչած քննադատությունների, իշխանությունը կարողացավ իր մեջ ուժ գտնել դրա համար: Պարզվեց` ՀԱԿ-ը միասեռ գոյակցություն չէ: Այնտեղ կան էքստրեմիստներ, ովքեր ցանկանում են խափանել ընթացող գործընթացը: Էքստրեմիստ թևը ՀԱԿ-ում շահագրգռված չէ, որովհետև ունեն այլ նպատակներ, որը պարզորոշ ասաց այդ թևի ղեկավար Լևոն Զուրբայանը` եթե չգնան նախապայմանների… ուշադրություն դարձրեք, որ նախապայման բառը հատուկ է ընտրված: Դա գործածում են թուքերը: Զուրաբյանն ասաց. «Եթե չգնան նախապայմանների , մենք կգնանք գործողությունների, որոնք կվտանգեն ազգային անվտանգությունը»:
14:07
Դեռևս նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է գնալ երկխոսության ընդդիմության հետ` չմոռանանք այդ: Այն պահին, երբ չկար Մարտի 1, խնդիր էր դրված երկխոսության: Ես անձամբ գտնում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ թե պետք է նստել բանակցության շուրջ, այլ այն պրոցեսների շուրջ, որ նա արել է իր իշխանավարության տարիներին: Դա ես դիտարկում եմ որպես հանցագործություն:

 

 

 

 

Ըստ Հ. Բաբուխանյանի` իշխանությունը վարում է հարգանքի արժանի քաղաքականություն

17:05, 13 Մայիս, 2011
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության գործընթաց իսկապես նկատվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը' նկատելով, որ դեռեւս 2008 թ. նախընտրական շրջանում է Սերժ Սարգսյանը հայտարարել, որ պատրաստ է գնալ համագործակցության ընդդիմության հետ: «Դա ասվել է պարզ, բացահայտ եւ բազմիցս: Այն պահին, երբ դեռ չկար մարտի 1, Ս. Սարգսյանը առաջարկեց ընդդիմությանը նստել սեղանի շուրջ եւ քննարկել ցանկացած հարց: Խնդիր էր դրված ապահովել ազգային միասնության մթնոլորտը»,- ընդգծեց Հ. Բաբուխանյանը:
Ըստ նրա' այսօր իշխանության կողմից վարվում է հարգանքի արժանի քաղաքականություն: «Ինչ-որ տեղ ներողամիտ լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նա շրջապատի անվանարկումների, անհիմն մեղադրանքների հանդեպ' իշխանությունը մեծահոգություն գտավ երկրում ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու համար: Դա շատ կարեւոր է, քանի որ կա խնդիր' Ադրբեջանի կողմից ռազմատենչ դրսեւորումների հարցը: Ներկայում երկխոսության գործընթաց իսկապես նկատվում է, սակայն, ՀԱԿ-ը միատարր երեւույթ չէ. դա առնվազն երեք մասի բաժանված գոյակցություն է, որտեղ կան էքստրեմիստներ, ովքեր փորձում են խափանել ընթացող գործընթացը: Կողմերի միջեւ դիրքերի մերձեցում, կրքերի շիկացման պակասության գործընթաց, իհարկե, ակնհայտ է»,- նշեց ՍԻՄ առաջնորդը:
Անդրադառնալով Հայաստանում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրություններին' Հ. Բաբուխանյանը նշեց, որ կուսակցությունը պատրաստ է ինքնուրույն մասնակցել: «Կարծում ենք, որ մեր հնարավորությունները շատ իրական են, եւ ոչ միայն մենք ենք այդպես կարծում»,- ասաց Հ. Բաբուխանյանը:

 

 

 

 

 

Բաբուխանյանը ՀՅԴ-ին խորհուրդ տվեց թափ տալ գլուխներն ու հիշել անցյալը

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռեգիոնալ հիմնական «խաղացողների» գործողությունների արդյունքում տարածաշրջանային փոփոխություններից, նախ և առաջ հիշեցրեց ՍԻՄ-ի դիրքորոշումը, համաձայն որի Թուրքիան և Ռուսաստանը երբեք չեն եղել ռազմավարական գործընկերներ:
«Վերջին տարիների ընթացքում Թուրքիան ծավալապաշտական քաղաքականություն է վարում, որը նաև ուղղված է Ռուսաստանի դեմ: Նրա պլաններում է նաև Ղրիմը, որտեղ էլ գտնվում է ռուսական նավատորմային սևծովյան բազան: Էրդողանի այցերը, ու թուրքական կողմի քայլերը չեն թաքցնում, թե ինչ նպատակներ ունեն Ռուսաստանում»,-ասաց Հ. Բաբուխանյանը:
Ըստ նրա, Թուրքիան իր ծավալապաշտական շոշափուկները տարածել է Միջին Ասիայում, Ղազախստանում ու նպատակ ունի տեղ գրավել նաև այդ տարածաշրջանում: Ռուսաստանը Թուրքիայում զարգացնում է էներգետիկ հատվածը` 20 միլիարդ դոլարի ներդրում կատարելով հարավում ատոմակայան է կառուցում: Ռուսաստանն այդտեղ կատարում է քաղաքական ներդրում ու քաղաքական ստրատեգիական դեր:
Նրա կարծիքով, այդ ամենը զարգացվում է մեկ բանի համար, որպեսզի լուծվի հիմնական տարածաշրջանային խնդիրը` ով է տիրանալու նավթին: Իսկ նավթի համար Ռուսաստանն ու Արևմտյան աշխարհը մեծ մրցակցության մեջ են: Թուրքիան երկար ժամանակ գտնվում էր երկու քարի արանքում` նա ՆԱՏՕ-ի անդամ է և ուզում է հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Երկար ժամանակ Թուրքիան ձգձգում էր հարցերի պատասխանը: Իսկ Էրդողանի այցը, ըստ բանախոսի, ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ ընդունել Ռուսաստանին: Դրանից հետո, ինչպես Բաբուխանյանը նշեց, Ռուսաստանը գնաց պատասխան սպառնալիքների, որով էլ տակտիկական համագործակցության վրա «մեծ խաչ դրվեց»:
Բացի այդ, ըստ նրա, Էրդողանն ամեն պարագայում ի ցույց է հանում ռուս-թուրքական պայմանագիրը, որը Բաբուխանյանը ռուսական կողմի խայտառակություն համարեց, սակայն նշեց, որ ռուսները այդ խայտառակությունը շատ լավ են հասկանում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, ՍԻՄ նախագահի կարծիքով, որոշ քաղաքական ուժեր ցանկանում են ու փորձում են շահարկել ռուս-թուրքական պայմանագիրը Ռուսաստանի դեմ` մոռանալով, որ ժամանակին սխալը հենց եկել է Հայաստանից, մասնավորապես Դաշնակցություն կուսակցությունից: Նա հիշեցրեց, որ դաշնակցականները ժամանակին չեն օգտագործել Լենինի դեկրետը Արևմտյան Հայաստանի մասին, որով Ռուսատանը Արևմտյան Հայաստանը ՀՀ-ի կազմում է ճանաչել:
«Իսկ դաշնակցականները Թուրքիայի հետ խայտառակ հաշտության պայմանագիր են կնքել` դրանով դավաճանելով հայ ժողովրդի շահերը: Հետո դարձան խաղալիք ու գործիք` արևմտյան ուժերի ձեռքում, չկարողացան օգտագործել Սևրի պայմանագիրը` արդյունքում կործանեցին Հայաստանը»,-ասաց նա:
Հ. Բաբուխանյանը խորհուրդ տվեց «զառամյալ» կուսակցությանը` ՀՅԴ-ին, գլուխները թափ տալ և հիշել անցյալը:

Աղբյուր` Panorama.am

 

 

 

 

Ըստ Բաբուխանյանի` Ր. Հովհաննիսյանը PR-ի հարց է լուծում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 1994 թվականի համեմատ «կործանվել է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ր. Հովհաննիսյանի մասին, այսպիսի կարծիք հայտնեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Իսկ Հովհաննիսյանի` հացադուլ հայտարարելը, Բաբուխանյանը պարզապես PR-ի հարց համարեց:
Խոսելով ներքաղաքական այլ իրադրություններից` Հ. Բաբուխանյանը կարծիք հայտնեց, որ երկրի նախագահը տեսնում է` եկել է փոփոխությունների պահը: Դա են վկայում կոալիցիոն հուշագրի ստորագրումն ու դրանից հետո հանրապետության նախագահի` տարբեր առիթներով ելույթները:
«Այո, երկրի նախագահը վերցրեց կառավարման բոլոր լծակները և փորձեց հասկանալ` ինչ է կատարվում: Երկրի նախագահին երևի ավելի լավ է երևում կադրային փոփոխությունների հարցը: Եթե նա գնաց այն տարբերակի, որ տվեց ժամկետ, ինձ թվում է դրանց չկատարման դեպքում, այո, վարչապետը կթռնի».-ասաց ՍԻՄ նախագահը:
Վերջում բանախոսը նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է ու, իր կարծիքով, երեք ամսվա ընթացքում կարելի է հասնել դրական փոփոխությունների:

Աղբյուր` Panorama.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան. «Գուցե Լևոնը ուզում էր շախմատի ֆեդերացիայի նախագա՞հ դառնալ

«Լևոնն իր հետևից եկող մարդկանց խորապես անարգանքով է վերաբերումե: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով նախօրեին ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքի մասին, այսպես ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նրա բնորոշմամբ, Լ. Տեր-Պետրոսյանը մարդկանց դրել է «ապուշի տեղե, ու կլոունի նման քոչարի է պարացնում:
«Թուրքերը, որ գան հաղթեն-մտնեն Երևան, կարողա պարեն ոգևորությունից: Իսկ դրանք ու՞մ էին հաղթել, ի՞նչ էին հաղթել: Ջահանգիրյանը փոխանակ մտածի այն մարդկանց ճակատագրերի մասին, որ խեղել է ու այն խայտառակությունների մասին, որով անցել է` պարո՞ւմ է: Նա պետք է պարեր բանտումե,-ասաց Հ. Բաբուխանյանը:
Սակայն բանախոսը նշեց, որ որոշակի առաջընթաց է նկատել: Ըստ նրա, եթե 2008 թվականին նրանք հանրահավաքի ժամանակ հրեական պարեր էին պարում, ապա այս անգամ քոչարի պարեցին` այսպիսով, Բաբուխանյանի մեկնաբանությամբ, Լ. Տեր-Պետրոսյանը հիշեց արմատները:
Բայց նա նշեց, որ պարելու համար էլ ընդդիմությունը իշխանության հետ պայմանավորվածություն է ունեցել ու իշխանությունը պարզապես թույլ է տվել «պարելե Ազատության հրապարակում:
Այս հանրահավաքին էլ, սակայն, ՍԻՄ նախագահի բնորոշմամբ, Տեր-Պետրոսյանը «հերթական անգամ ծախեց իր հետևից եկող մարդկանցե:
«Ինչ է առաջարկում Լևոնը` շախմատ խաղա՞լ: Գուցե ուզում էր շախմատի ֆեդերացիայի նախագա՞հ դառնալ: Ես ՀԱԿ-ի անունը դրել եմ հակահայկական ապազգային ծրագիր: Եթե լուսնից իջած մարդը չի ճանաչում Լևոնին, ապա մեկ ամսից կճանաչի նրա բազարները: Մի բազար էլ երեկ էր: Ոնց որ Վանը ազատագրած լիներ: Ի՞նչ ես ազատագրել: Երկրում անպտուղ իրավիճակ է ստեղծվել: Լևոնը միշտ էլ եղել է Լևոն` շատ սառը, ցինիկ դատողություններովե,-կարծիք հայտնեց Բաբուխանյանը:

Աղբյուր` Panorama.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան (ՍԻՄ)
18.03.11

12:46
Երկրի նախագահին երևի ավելի լավ է երևում կադրային փոփոխությունների հարցը: Եթե նա գնաց այն տարբերակի, որ տվեց ժամկետ, ինձ թվում է դրանց չկատարման դեպքում , այո, վարչապետը կթռնի: Մեզ պետք են արդյունքներ: Կարելի է փոխել, այո, երեք ամսվա մեջ: Եթե նախագահը գտել է, որ հնարավոր է, ուրեմն հնարավոր է, և իրոք հնարավոր է: Հայաստանը փոքր երկիր է: Կարծում եմ, որ, այո, ՀՀ-ում երեք ամսվա ընթացքում կարելի է հասնել դրական փոփոխությունների:

12:43
Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, օրինակ` Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել նստել են այնտեղ, չգիտես ինչու, և բեղերն է թրաշել, լուծում են PR-ի հարցը, իսկ իշխանությունը դա անում է մակարդակով: Երկրի նախագահը տեսնելով, որ իրոք եկել է փոփոխությունների պահը, և ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը, այո, երկրի նախագահը վերցրեց կառավարման բոլոր լծակները և փորձեց հասկանալ` ինչ է կատարվում: Նախագահի նպատակը ոչ թե ինչ-որ մեկին դուր գալ -չգալով է թելադրված, այլ` ապրուստի պայմանները:

12:40
Լևոնը միշտ էլ եղել է Լևոն` շատ սառը, ցինիկ դատողություններով, Րաֆֆին մի քիչ ափսոսս գալիս է, եթե համեմատում եք 94թ. հետ` նա կործանվեց:

12:25
Այլընտրանք միշտ պետք է ստեղծել: Ինչ է առաջարկում Լևոնը `շախմատ խաղա՞լ: Գուցե ուզում էր Շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալ: Նա կատարում է հակահայկական..Ես ՀԱԿ-ի անունը դրել եմ հակահայկական ապազգային ծրագիր: Եթե Լուսնից իջած մարդը չի ճանաչում Լևոնին, ապա մեկ ամսից հետո կճանաչի նրա բազարները: Մի բազար էլ երեկ էր: Ոնց որ Վանը ազատագրած լիներ: Ի՞նչ ես ազատագրել, այ հիմար: Երկրում անպտուղ իրավիճակ է ստեղծվել:

12:22
Լևոնն իր հետևից եկող մարդկանց վերաբերում է անարգանքով: Այնտեղ կլոունի նման քոչարի էին պարում: Ում էին հաղթել, ինչ էին հաղթել...Ջհանգիրյանը պետք է պարեր բանտում: Մի առաջընթաց նկատեցի: Եթե 2008թ. նրանք հրեական պարեր էին պարում, ապա այս անգամ նրանք քոչարի պարեցին: Պարզ է, որ իշխանությունների հետ պայմանավորվածություն կար. նրանց ասել էին` ուզում եք այստեղ պարել, եկեք պարեք: Լևոնը հերթական անգամ ծախեց իր հետևից եկող մարդկանց: Քիչ թե շատ իրեն հարգող մարդը չի կարող այնտեղ կանգնել:

12:16
Որոշ ուժեր ՀՀ-ում ուզում են շահարկել սա Ռուսաստանի դեմ:Խորհուրդ կտայի զառամյալ կուսակցությանը` ՀՅԴ-ին, գլուխները մի քիչ թափ տալ և հիշել անցյալը:

12:14
Այդ ամենը զարգացվում է մեկ բանի համար, որպեսզի լուծվի հիմնական տարածաշրջանային խնդիրը` ո՞վ է տիրանալու նավթին: ՌԴ և Արևմտյան աշխարհը մեծ մրցակցության մեջ են դրա համար: Թուրքիան երկար ժամանակ գտնվում էր երկու քարի արանքում` նա ՆԱՏՕ-ի անդամ է և ուզում է հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Երկար ժամանակ Թուրքիան ձգձգում էր հարցերի պատասխանը: Մինչ օրս Էրդողանի այդ այցն էլ ցույց տվեց , որ Թուրքիան պատրաստ չէ ընդունել Ռուսաստանին: Ռուսաստանը գնաց պատասխան սպառնալիքների: Այս հարցը տակտիկական համագործակցության վրա մեծ խաչ դրեց:

12:10
Մեր դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Թուրքիան և Ռուսատանը երբեք չեն եղել ռազմավարական գործընկերներ: Թուրքերը չեն էլ թաքցնում, թե ինչ խնդիրներ և ինչ նպատակներ ունեն Ռուսաստանում: Թուրքիան իր ծավալապաշտական նպատակներով խնդիր ունի տեղ գրավել նաև այդ տարածաշրջանում: Տակտիկայի առումով Թուրքիան և ՌԴ մինչ այդ հանդիպումը գտնվում էին աճման փուլում: Ռուսաստանը Թուրքիայում զարգացնում է էներգետիկ հատվածը: Ռուսաստանն այդտեղ կատարում է քաղաքական ներդրում: Դրանով Ռուսաստանը կատարում է նաև քաղաքական ստրատեգիական դեր:

 

 

 

 

11-03-18
Ըստ ՍԻՄ նախագահի` Ադրբեջանի երեկվա հայտարարությունն ահաբեկչություն է
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կատարեց խոշորագույն մարտավարական սխալ` հայտարարելով, թե կոչնչացնի Արցախի օդային տարածքում հայտնված ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Սահմանադրական իրավունք միությունե կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ դա ահաբեկչական քայլ է:

«Ադրբեջանի հիստերիան բերեց նրան, որ վերջինիս քաղավիացիայի վարչության պետ Արիֆ Մամեդովը հայտարարեց, թե ոչնչացնելու է այն քաղաքացիական օդանավերը, որոնք հայտնվելու են ԼՂ օդային տարածքում: Այդ քայլն ակնհայտ ահաբեկչություն է, ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության նկատմամբ, քանի որ դա նաեւ միջազգային տեռորիզմի մի ճյուղ էե,-պարզաբանեց Հայկ Բաբուխանյանը: ՍԻՄ նախագահի խոսքով` Ադրբեջանը նացիստական պետություն է, եւ սա այն պահն է, որից պետք է վարպետորեն օգտվի մեր արտաքին քաղաքականությունը:
011-03-18
Հ. Բաբուխանյան. «Թուրքիայի նեոօսմանիստական քաղաքականությունն ուղղված է նաեւ Ռուսաստանի դեմե
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Թուրքիան երբեք չեն կարող ռազմավարական գործընկերներ լինել: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սահմանադրական իրավունք միությունե կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը` պարզաբանելով, որ Թուրքիան այսօր նեոօսմանիզմի ծավալապաշտական եւ կայսերապաշտական քաղաքականություն է վարում, որն ուղղված է նաեւ Ռուսաստանի դեմ: «Արեւմուտքն ու Ռուսաստանը մեծ պայքարի մեջ են, թե ով է տիրանալու միջինասիական նավթին:

Թուրքիան երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե ինչ դիրք բռնի: Մի կողմից Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մյուս կողմից` Ռուսաստանի հետ տնտեսական շահեր ունիե,-նշեց Հ. Բաբուխանյանը` մանրամասնելով, որ Ռուսաստանը Թուրքիայում զարգացնում է էներգետիկ հատվածը. Թուրքիայի հարավում կառուցում է ատոմակայան` կատարելով 20 մլրդ դոլարի ներդրում, միաժամանակ` գնալով մեծ զիջումների:

ՍԻՄ նախագահի խոսքով` այն, որ Թուրքիան արդեն կողմնորոշվել է դեպի Արեւմուտք եւ Ռուսաստանի հետ չի կարող զարգացնել իր հարաբերությունները, հրաշալի հասկանում է նաեւ Ռուսաստանը: «Թուրքիան նաեւ Եվրամիություն մտնելու նկրտումներ ունի: Բացի դա էլ, որպես գործընկեր ընտրելով Ռուսաստանին` Թուրքիան հսկայական հարված կհասցներ ՆԱՏՕ-ինե,-ընդգծեց նա:

 

 

 

Թուրքիայի շահերը արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից` ըստ Բաբուխանյանի

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով արտաքին քաղաքականությունից, նշեց, որ աշխարհում, նոր` ապակայունացման փուլ է սկսվել:

Հ. Բաբուխանյանի խոսքով, իսլամական ռադիկալիզմի ու արևմուտքի միջև սկսված պայքարը , ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պայքարն է իսլամական ռադիկալիզմի դեմ: Ըստ նրա, ԱՄՆ-ն հասկացել է, որ ուղղակիորեն գործելով մեծ հակահարվածի առաջ է կանգնում, բայց երբ կարողանում է հեռվից ուղղորդել գործողությունները, հաջողությունների հասնում է: Այս ամենում, նրա խոսքով, Թուրքիան շատ մեծ դերակատարում ունի:

Բաբուխանյանը պատահական չհամարեց այն, որ Թուրքիան նախապես փչացրեց հարաբերությունները Իսրայելի հետ: Այդ քայլի նպատակն այն է, որ Թուրքիան կարողանա արաբական աշխարհում իշխանություն ձեռք բերի: Այս քայլից, բանախոսի հավաստմամբ, Թուրքիան և քաղաքական և տնտեսական շահ ունի:
«Այդ ամենը, այս տեխնոլոգիան շատ նման է նրան ինչ որ տեղի էր ունենում մեզ մոտ 2008թ.-ի մարտին: Մարտի 1-ին և դրան նախորդող օրերին Թուրքիան նույնպես ուներ մեծ դերակատարություն` ազդելու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպված հեղաշրջման փորձի վրա»,-ասաց նա:

Բաբուխանյանը նշեց, որ տվյալներ կան, որոնց համաձայն Թուրքիան ֆինանսավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ նրա, ԱՄՆ-ն, արևմտյան մի շարք ուժեր` սորոսատիպ, անմիջապես հովանավորում էին Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները այն ժամանակ` նպատակ ունենանլով Հայաստանում ապակայունացնել վիճակը, փոխել արտաքին քաղաքականության կուրսը, տանել Հայաստանը դեպի նարնջագույն հեղափոխություն:

Դա էլ կբերեր խզում Ռուսաստանի հետ: «Բնականաբար, խոսքը գնում էր ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելու մասին, խոսքը գնում էր Արևմտյան Հայաստանից հրաժարվելու, Ցեղասպանության պահանջներից հրաժարվելու մասին»,-ասաց Հ. Բաբուխանյանը:
Այս ծրագիրը, Հ. Բաբուխանյանը ցավով նշեց, որ մինչ օրս էլ առկա է:
Աղբյուր` Panorama.am

 

 

 

 

Բաբուխանյան. Դավաճանական փորձերը շարունակվում են

«Այն, ինչ վերջերս տեղի ունեցավ, պարզորշ հռչակեց, որ երկիրը կանգնած է արտաքին շատ լուրջ մարտահրավերների առջևե,-այսօր ներքաղաքական կյանքի մասին խոսելիս, այսպես ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Ըստ նրա, այդ պատճառով էլ հենց կոալիցիայի ուժերը` թողնելով մի կողմ իրենց մեջ եղած տարաձայնությունները, գնացին վերամիավորման:

Ինքը` Բաբուխանյանն ու իր կուսակցությունը, ինչես նշեց բանախոսը, ողջունում են կոալիցիայի այս քայլը, քանի որ, իսկապես, երկիրը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև:

Այս առումով, նա կարծիք հայտնեց, որ երկիրն ապակայունացնելու փորձերը պարզապես դավաճանական փորձեր են, որոնք ուղղված են հայ ժողովրդի դեմ ու Հայաստանը կործանելու նպատակ ունեն:
Նույն նպատակն , ըստ նրա, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ 1988-ից սկսած ու շարունակում է ունենալ մինչև օրս:

Աղբյուր` Panorama.am 25.02.2011

 

 

 

 

Այդ ամենը, տեխնոլոգիան շատ նման է նրան, ինչ որ տեղի էր ունենում մեզ մոտ 2008թ. մարտին: Մարտի 1-ին և դրան նախորդող օրերին Թուրքիան նույնպես ուներ մեծ դերակատարություն` ազդելու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպված հեղաշրջման փորձի վրա: Կային տվյալներ, որ Թուրքիան ֆինանսավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, բնական է, որ անթաքույց ԱՄՆ-ն, արևմտյան մի շարք ուժեր` սորոսատիպ, անմիջապես հովանավորում էին Լևոն Տեր-Պետրոսյանի գործողություններն այն ժամանակ` նպատակ ունենալով Հայաստանում ապակայունացնել վիճակը, փոխել արտաքին քաղաքականության կուրսը, տանել Հայաստանը դեպի «նարնջագույն» հեղափոխություն: Դա էլ կբերեր խզում Ռուսաստանի հետ, ՆԱՏՕ-ի մեջ ընդգրկում: Բնականաբար խոսքը գնում էր ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելու մասին, խոսքը գնում էր Արևմտյան Հայաստանից հրաժարվելու, Ցեղասպանության պահանջներից հրաժարվելու մասին: Սա էր ծրագիրը, որը, ցավոք սրտի, մնում է ուժի մեջ: Եվ ապակայունացնող գործերը, որ այսօր փորձում են Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով, իհարկե նման է, որ կատարվում է նոր փուլ, որովհետև աշխարհում նորից է սրվում իրավիճակը: Եվ սրվում է իրավիճակը ԼՂՀ -ի շուրջ:

25.02.2011


Հայկ Բաբուխանյան
Ես դա ողջունում եմ, քանի որ իսկապես երկիրը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև: Այս առումով, կարծում եմ, որ այն, ինչ փորձեր է կատարվում ապակայունացնել երկրի ներքին վիճակը, դրանք դավաճանական փորձեր են, որոնք ուղղված են հայ ժողովրդի դեմ, Հայաստանը կործանելու նպատակ ունեն, նույն նպատակը, ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ 1988ից սկցած մինչև այսօր:

25.02.2011

Թեև «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը վերջին շրջանում քաղաքական ակտիվություն է դրսևորում, սակայն նրա գործունեության մեջ լավ չի նկատվում և չի դրսևորվում հստակ քաղաքական և գաղափարախոսական գիծը: Նման կարծիք այսօրվա ասուլիսում հայտնեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: «Եթե խոսքը գնում է հենց այսպես` «քյասիբներին պաշտպանելու գործը, արդար գործ է», ես դրա հետ համաձայն եմ: Բայց ումի՞ց, ինչպե՞ս... Դա այլ խնդիր է, և այդ առումով բավականին լուրջ բացթողումներ կան: Հուսով եմ, որ պարոն Կարապետյանն այդ բացթողումները կլրացնի հրապարակային որևէ հստակ ելույթում»,-ասաց Հ.Բաբուխանյանը:

 

 

 

 

Հ.Բաբուխանյան. Պետք է փոխել տնտեսական քաղաքականությունը

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում տնտեսական հարցերը բարձիթողի են մնում: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Եթե իշխանությունները չփոխեն տնտեսական քաղաքականությունը, երկրին շատ մեծ հարված կհասցվի», -ասաց բանախոսը:

Ըստ նրա` անհասկանալի է կառավարության այն մոտեցումը, երբ պետբյուջեն համալրվում է ոչ թե նոր գործարաններ, արտադրություններ բացելով, արտահանման աճով, այլ այս կամ այն խավից հարկերի տեսակների քանակն ու չափերը մեծացնելով:

«Հայաստանում իշխում է այն մտածելակերպը, թե իշխանությունները ժողովրդին դիտում են որպես հարկման օբյեկտ` հանդուրժելով մոնոպոլիաներ և կոռուպցիաներ», - նշեց Հ.Բաբուխանյանը` կարծիք հայտնելով, թե հարկերի մեծ մասը նույնիսկ չի հասնում պետբյուջե:

Ըստ բանախոսի, պետք է խստորեն` դատական կարգով, պատժվեն բոլոր այն նախկին պաշտոնյաները, որոնք մեղադրվում էին կոռուպցիայի կամ դրամաշորթության մեջ:

ԱՅՍՕՐ

 

 

 

 

ՍԻՄ-ը ողջունեց կոալիցիոն նոր համաձայնագիրը

Հայաստանը կանգնած է արտաքին շատ լուրջ մարտահրավերների առջև, ինչի պատճառով էլ կոալիցիայի ուժերը գնացին վերամիավորման: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Սահմանադրական Ինքնորոշում» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Բանախոսը հայտարարեց, որ անձամբ և կուսակցության անունից ողջունում է կոալիցիայի այս քայլը:

«Այն, ինչ վերջերս տեղի ունեցավ, պարզորոշ հռչակեց, որ երկիրը կանգնած է արտաքին շատ լուրջ մարտահրավերների առջև: Եվ, այդ իսկ պատճառով, կոալիցիայի ուժերը, թողնելով մի կողմ իրենց մեջ եղած տարաձայնությունները, գնացին վերամիավորման», - ասաց նա:

Ըստ ՍԻՄ առաջնորդի` այս պահին դավաճանական են բոլոր այն քայլերը, որոնք միտված են երկրում փոխել ներքաղաքական իրավիճակը:

«Կարծում եմ, որ երկրի ներքին վիճակը ապակայունացնելու փորձերը դավաճանական քայլեր են, որոնք ուղղված են հայ ժողովրդի դեմ, Հայաստանը կործանելու նպատակ ունեն», - նշեց Հ.Բաբուխանյանը` հավելելով, որ դավաճանություն է համարում նաև ներկա պահին ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջնորդվող ակտիվությունը: Նույն նպատակը, ըստ ՍԻՄ առաջնորդի` Տեր-Պետրոսյանն ուներ 1988-ից սկսած ու շարունակում է ունենալ մինչև օրս:

ԱՅՍՕՐ, 15

 

 

 

 

ՍԻՄ. Տեր-Պետրոսյանի գործողությունները հովանավորում է Արևմուտքը

Մարտի 1-ին և դրան նախորդող օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպված հեղաշրջման փորձի վրա ազդելու մեծ դերակատարություն ուներ նաև Թուրքիան: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ բանախոսի` կան տվյալներ, որ Թուրքիան ֆինանսավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն այդ միջոցները գալիս էին Վաշինգտոնից:

«Բնական է, որ անթաքույց ԱՄՆ-ն, արևմտյան մի շարք ուժեր` սորոսատիպ, այն ժամանակ անմիջապես հովանավորում էին Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները ` նպատակ ունենալով Հայաստանում ապակայունացնել վիճակը, փոխել արտաքին քաղաքականության կուրսը, տանել Հայաստանը դեպի «նարնջագույն» հեղափոխություն»,- ասաց ՍԻՄ առաջնորդը` հավելելով, որ, ըստ արևմտյան սցենարի` դա կբերեր խզում Ռուսաստանի հետ և ընդգրկում ՆԱՏՕ-ի մեջ:

«Բնականաբար, խոսքը գնում էր ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելու մասին, խոսքը գնում էր Արևմտյան Հայաստանից հրաժարվելու, Ցեղասպանության պահանջներից հրաժարվելու մասին», - հավելեց բանախոսը:

Նրա կարծիքով` այսօր ևս Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջնորդվող քաղաքական ուժերը շարունակում են իրականազնել Արևմուտքի նախագծաց ծրագիրը:

ԱՅՍՕՐ, 15:19
Aysor.am

 

 

 

 

 

2011-02-25
ՍԻՄ-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին


ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սահմանադրական իրավունք միությունե կուսակցությունը մասնակցելու է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը` նշելով, որ իրենք երկար տարիների փորձ ունեն: «Խորհրդարանական ընտրություններում մենք պայքարելու ենք այդ տեղերի համար:

Այդ նպատակով ակտիվորեն փորձում ենք հանրությանը ներկայացնել մեր գաղափարներն ու մոտեցումներըե,- նշեց Հ. Բաբուխանյանը: Գնահատելով Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող վիճակը` ՍԻՄ նախագահը նշեց, որ ողջունում է կոալիցիոն նոր հուշագիրը, որը նպատակ ունի ամրապնդելու ներքաղաքական իրավիճակը, իսկ ընդդիմությունը, ըստ Հ. Բաբուխանյանի, շարունակում է մնալ անդեմ: «Բոլորի կողմից նկատվում է ակտիվություն, սակայն շատերը չունեն գաղափարախոսություն:

Տիգրան Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ գնահատելի է, սակայն եւ նկատելի է, որ վերջինս չունի քաղաքական կողմնորոշում ու հստակ ձեւավորված գաղափարախոսություն, որը կարող էր ներկայացնել հանրությանն ու ստանալ աջակցությունե,- ասաց Հ. Բաբուխանյանը:

2011-02-25
Հ. Բաբուխանյան. «Արաբական աշխարհի հեղափոխ- ությունների հետեւում կանգնած է նաեւ Թուրքիան


ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխություններում նկատվում է արեւմտյան աշխարհի, ու հատկապես` ԱՄՆ-ի ձեռագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սահմանադրական իրավունք միությանե նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ հեղափոխական մթնոլորտի թեժացման համար օգտագործվում են տարածում ստացած թվային տեխնոլորգիաները, ինտերնետը:

Համաձայն ՍԻՄ նախագահի` Եգիպտոսի, Թունիսի եւ Լիբիայի հեղափոխություններում անմասն չի մնացել նաեւ Թուրքիան, ով հսկայական միջոցներ է վատնում արաբական աշխարհում սեփական ազդեցության մեծացման համար: «Հայաստանում Թուրքիայի նման քաղաքականությունն անվանում են «նոր օսմանականությունե, եւ դրա շրջանակներում իրականացվող քայլերը ոչ միայն ուղղված են ընդդեմ Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի, այլեւ արաբական աշխարհի:

Նպատակների թվում ոչ միայն ազդեցության մեծացումն է հեղափոխական պետություններում, այլեւ նրանց նավթային, գազային եւ այլ բնական պաշարների հանդեպ արտոնություններ ձեռք բերելըե,- ընդգծեց Հայկ Բաբուխանյանը` հավաստիացնելով, որ Եգիպտոսի ներքաղաքական կյանքի թուլացման շնորհիվ` կբարձրանա Թուրքիայի դերը, իսկ հավելյալ մոտ 10 միլիոն զբոսաշրջիկները, ովքեր արդեն հանգստանալու կգնան Թուրքիա` կապահովեն վերջինիս տնտեսական աճը:

 

 

 

2011-02-14
Ըստ Հ. Բաբուխանյանի` կոալիցիան առնվազն մինչեւ խորհրդարանական ընտրություններ կշարունակի գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

,Բարգավաճ Հայաստանե կուսակցության համագումարը որեւէ շրջադարձ չի մտցրել կոալիցիայի գործունեության մեջ, ինչին շատերն էին սպասում: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ կոալիցիան մնում է իր դիրքերում, իսկ բոլոր հարցերի պատասխանը կստացվի միայն նախընտրական շրջանում:
 ,Համագումարը ցույց տվեց, որ իշխող կոալիցիան պահպանում է իր ձեւաչափը, իսկ նրա մարտավարությունը կհստակեցվի ապագայում, որից հետո էլ պարզ կդառնա, թե իշխող կուսակցությունները նախագահական ընտրություններում որ թեկնածուի օգտին են գործելուե,- ասաց Հ. Բաբուխանյանը: Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցած ԲՀԿ համագումարում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքն անակնկալ կմատուցի եւ պատրաստ կլինի հեռանալ իր պաշտոնից, եթե զգա, որ չի կարողանում լավագույնս կատարել իր պարտականությունները:
 խոսելով այս հարցի շուրջ` Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Էդիկ Անտինյանը նշեց, որ սա չի նշանակում, թե ԲՀԿ առաջնորդի փոփոխություն տեղի կունենա եւ կիրականան լուրերը, թե կուսակցության ղեկավար է դառնալու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ,Գ. Ծառուկյանի հայտարարությունը փաստում է այն, որ ԲՀԿ-ն անձի կուսակցություն չէե,- ասաց Անտինյանը` կարծիք հայտնելով, որ Ռ. Քոչարյանը որեւէ կուսակցության էլ չի անդամագրվի: Հ. Բաբուխանյանի խոսքով` Գ. Ծառուկյանի հայտարարությունը փաստում է այն, որ ԲՀԿ-ում առկա են ներքին ժողովրդավարական մեխանիզմներ, ինչը ՍԻՄ նախագահը ողջունում է:

 

ՍԻՄ. ,ԲՀԿ համագումարը վերջնաժամկետ չէր

,Կոալիցիան մնաց իր դիրքերում, որևէ տեղաշարժ չեղավ, անորոշությունները հետաձգվեցինե, - այսօր ասուլիսի ժամանակ տեսաակետ հայտնեց ,,Սահմանադրական իրավունքե միությունե կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը` մեկնաբանելով ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության 5-րդ համագումարի արդյունքները:

Ըստ բանախոսի` նախընտրական փուլի ընթացքում կոալիցիան պետք է շատ հստակ հայտարարություններ անի կամ լուծարվի և առանձին մասնակցի ընտրություններին:

,ԲՀԿ համագումարը վերջնաժամկետ չէր` հստակեցնելու բոլոր հարցերը, դեռևս ժամանակ կաե, - ասաց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ եթե անգամ ինքը չլինի կուսակցության նախագահ, ,Բարգավաճ Հայաստանըե կարող է շատ հանգիստ գոյատևել և շարունակել իր գործունեությունը` Հ.Բաբուխանյանը նշեց, որ դրանով ԲՀԿ-ն հստակեցնում է իր մարտավարությունը:

,Ծառուկյանի այս հայտարարությունը նշանակում է, որ կուսակցության ներսում գործում է հստակ մարտավարություն: Սա շատ լիբերալ և գրագետ հայտարարություն էրե, - ասաց նա:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու՞ ԲՀԿ-ի համագումարին չազդարարվեց նախագահի որևէ թեկնածուի սատարման մասին, եթե կոալիցիա կազմող ,Օրինաց երկիրըե մինչ այդ հայտարարել էր ՀՀԿ թեկնածուին սատարելու մասին` ՍԻՄ առաջնորնդը նշեց, որ դա կուսակցության ազատ արտահայտվելու իրավունք է:

,ՕԵԿ-ն ազատ է հայտարարելու մեջ, մյուս կուսակցությունը ևս ազատ է չհայտարարելուե, - ասաց նա: Ըստ բանախոսի` հանրությունը պետք է իրազեկվի, թե ինչ են անելու կուսակցություններն ընտրությունների նախաշեմին:

 
ԱՅՍՕՐ, 14:53
Aysor.am

 

ՍԻՄ. Դաշինքներ չեն բացառվում

,Սահմանադրական Իրավունքե Միությունն այլ կուսակցության չի անդամագրվի և ընտրություններին պատրաստվում է ինքնուրույն` չբացառելով դաշինքները: Այսօր ասուլսիի ժամամակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:

,Մենակ գնալը շատ դժվար է լինելու, բայց մենք առայժմ ինքնուրույն ենք գնալուե, - ասաց նա:

Ըստ բանախոսի` այսօր կուսակցությունը մեծ ներհոսք ունի, իսկ սոցհարցումների արդյունքները դրական են:

,Մենք այս պահին ունենք բավականին ռեալ շանսեր. տարին ավարտել ենք և սկսել ենք մոտավորապես վեցերորդ արդյունքովե,- ասաց ՍԻՄ առաջնորդը:

Լրագրողների հարցին, թե արդյոք նման հայտարարությունը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՞ հետազոտությունների հիման վրա է` Հ.Բաբուխանյանն ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը ևս իր սեփական սոցհարցումն է իրականացնում: Նա վստահություն հայտնեց, որ հարցումների արդյուքների համաձայն` ՍԻՄ-ն ունի խորհրդարան ընտրվելու բոլոր հնարավորությունները:

 
ԱՅՍՕՐ, 15:26 Aysor.am

 

Հ.Բաբուխանյանը պատրաստվում է ընտրությունների` չբացառելով դաշինքները

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն արդեն հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն անպայման մասնակցելու է ընտրապայքարին: Բայց ինչպես և նախորդ ասուլիսներից մեկում էր նա հայտարարել, որ դեռևս հստակ չի միայնակ է գնալու ՍԻՄ-ը ընտրություններին, թե դաշինքով, այնպես էլ այսօրվա ասուլիսի ժամանակ հարցը մնաց օդում.եԱյս պահի դրությամբ մեր կուսակցությունը պատրաստվում է ինքնուրույն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն և չբացառելով դաշինքներըե,- հայտարարեց նա:

Այդ “չբացառելը”, բնականաբար, մի շարք հարցեր առաջ քաշեց, սակայն Հ.Բաբուխանյանը պնդեց, որ դաշինքային ընտրապայքարի մասին որևէ պայմանավորվածություն այս պահին չկա:

Բանախոսն ընդգծեց, որ միայնակ գնալը դժվար է, բայց կուսակցությունը, սոցիոլոգիական հարցումների համաձայն, վերջին շրջանում հաջողություններ է արձանագրել` օրինակ, կուսակցությունը մեծ ներհոսք ունի, մարդիկ անդամագրվում են և այլն: Ընդ որում` սոցհարցումները թե այլ կենտրոնների կողմից են իրականացվել, թե նաև սեփական ուժերով:

,Այս փուլի դրությամբ մենք ունենք բավականին ռեալ շանսեր ինքնուրույն ընտրապայքարի մտնելու` տարին փակել ենք 6-րդ արդյունքով,- տեղեկացրեց Հ.Բաբուխանյանը, բայց չհստակեցրեց, թե ո՞ր հարցման արդյունքում:

Աղբյուր` Panorama.am

 

 

ԲՀԿ համագումարից հետո անորոշությունը հետաձգվեց. Հայկ Բաբուխանյան

13:54 • 14.02.11

Անորոշությունը հետաձգվեցե,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով կոալիցիայի ներսում հակասություններին և ԲՀԿ շաբաթ օրը կայացած 5-րդ համագումարին, նման կարծիք հայտնեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
,Երբ կգա բուն նախընտրական փուլը, կոալիցիան կամ պետք է հստակ հայտարարություններով հանդես գա, կամ լուծարվի: Յուրաքանչյուր կուսակցություն կարող է ինքնուրույն հանդես գալ ընտրություններին: Հետո գուցե վերստին միավորվեն, կամ` ոչ ե,- ասաց նա:նԲաբուխանյանը նշեց, որ այս համագումարը վերջնաժամկետ չէր, և կոալիցիա կազմող կուսակցությունները դեռ կհստակեցնեն իրենց դիրքորոշումը: ,Հարցը կար, բայց պարտադիր չէր` պատասխանը այս համագումարի ժամանակ տրվերե,- ասաց Բաբուխանյանը:
ՀՌԱԿ ատենապետ Էդիկ Անտինյանն ասաց, որ կոալիցիոն հուշագիրը ուժի մեջ է մինչև 2012-ը, և ով փորձի այն վերանայել, կխախտի խաղի կանոները:Հ,Մեդվեդևը հայտարարեց, որ եթե կուսակցությունը չի պարտվում որևէ տեղ, ուրեմն կդեգրադացվի: Եվ կարծես թե փորձում է այլընտրանքային իշխանական կուսակցություն կազմել: Մեր մոտ էլ սովոր են նմանակել Ռուսաստանին ամեն ինչում` հեռուստահաղորդումներից մինչև քաղաքականություն: Կարծես թե կուսակցությունն էլ կաե,- ասաց Էդիկ Անտինյանը:
Հայկ Բաբուխանյանը նշեց, որ եթե կոալիցիան գնում է քաղաքական գործընթացով, դրա մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրն ուզում է ունենալ հստակ տեղեկատվություն մյուսի դիրքորոշման մասին: ,ՕԵԿ-ը ազատ էր իր դիրքորոշումն ու հետագա քայլերը հայտնելու, և ԲՀԿ-ն էլ ազատ էր չհայտարարելուե,- ասաց բանախոսը և հավելեց, որ ընտրություններին ընդառաջ հանրությունը ունի իրավունք իմանալու, թե կուսակցությունները ինչ են պատրաստվում անել ընտրություններից հետո:

Tert.am

 

После съезда ППА неопределенность была отсрочена – Айк Бабуханян

 

«Неопределенность отсрочена», - на сегодняшней встрече с журналистами подобное мнение выразил председатель партии «Союз «Конституционное право» Айк Бабуханян, затронув вопрос внутрикоалиционных разногласий и состоявшегося в субботу 5-ого съезда ППА.

«Когда настанет предвыборный этап, коалиция либо должна выступить с четкими заявлениями, либо ликвидироваться. Любая партия может самостоятельно выступать на выборах. Потом, возможно, или снова объединятся, или нет», - сказал он.
Бабуханян отметил, что данный съезд не окончательный, и партии, составляющие коалицию, еще уточнят свои позиции. «Вопрос был, но необязательно было отвечать на него во время съезда», - сказал Бабуханян. Председатель правления партии «Рамкавар-азатакан» Эдик Антинян сказал, что коалиционный меморандум в силе до 2012г., и кто попытается его пересмотреть, нарушит тем самым правила игры.

«Медведев заявил, что, если партия не проигрывает нигде, то деградирует. И как будто пытается создать альтернативную провластную партию. У нас тоже привыкли уподобляться России во всем: начиная с телепередач и заканчивая политикой. Можно подумать, существуют партии…», - сказал Эдик Антинян.

Айк Бабуханян отметил, что если коалиция следует политическим процессам, каждая из партий, входящих в нее, хочет иметь точную информацию о позиции другой. «Партия «Оринац еркир» свободна в заявлении своей позиции и дальнейших шагов, ППА также свободна не заявлять о них», - сказал он и добавил, что в преддверии выборов у общества есть право знать, что собираются предпринять партии после выборов.

Tert.am

Ն Ա Խ Ո Ր Դ

Designed by Administrator