ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ս/թ. հոկտեմբերի 15-ին ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների (ԱԻՄ, ՍԻՄ, ՀՔԴՄ, ՀՄԿԿ, ՀԴԿ, ՀԵԿ) հերթական` տասներկուերորդ նիստի մասնակից կուսակցություններին հյուրընկալեց ՙԱզգային Ինքնորոշում Միավորում՚ կուսակցությունը: Նիստը վարում էր ՍԻՄ նախագահ, ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ քարտուղար Հայկ Բաբուխանյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախորդ նիստի օրակարգում քննարկված եւ հետաձգված հարցերը, ինչպես նաեւ ՍԻՄ-ի կողմից առաջադրված ՙՏԻՄ ընտրություններում ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին միասնաբար սատարելու՚ հարցը, ՀՄԿԿ-ի կողմից ՙՀՀ պաշտոնական հիշատակի եւ տոն օրերի միասին նշելու, ինչպես նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին միասնական հայտարարությամբ հանդես գալու մասին՚ հարցը, ՀԵԿ-ի կողմից ՙՀՀ նախագահին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի ստեղծման առաջարկին միանալու՚ հարցը:
Որոշվեց. Հաստատել ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների աշխատանքները հանրությանը հասու դարձնելու ինտերնետային կայքի տեսքի նմուշը եւ կայքի աշխատանքը համացանցում ակտիվացնել:
Որոշվեց. ՏԻՄ ընտրություններում մասնակցող ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին աջակցել միասնաբար եւ հանդես գալ հայտարարությամբ:
ՀՄԿԿ-ի կողմից առաջադրված ՙՀՀ պաշտոնական հիշատակի եւ տոն օրերի միասին նշելու, ինչպես նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին միասնական հայտարարությամբ հանդես գալու մասին՚ հարցի առնչությամբ քննարկումը հետաձգվեց:
ՀԵԿ-ի կողմից առաջադրված ՙՀՀ նախագահին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի ստեղծման առաջարկին միանալու՚ հարցի առթիվ, կարեւորելով խնդրի լուծման անհրաժեշտությունը, հանձնարարվեց ՀԵԿ-ին ավելի մանրամասն ներկայացնել ակնկալիք լուծումների պատկերը:
ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովին, մայիսի 28-ը ՀՀ անկախության վերականգնման օր վերանվանելու վերաբերյալ համատեղ խորհրդակցություններ կազմակերպելու խնդրանքով դիմելուց առաջ կազմակերպվեց քննարկում միջազգային իրավունքի մասնագետների մասնակցությամբ :
Երեւան քաղաքի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին առնչվող օրենքի նախագծի քննարկման համար ստեղծվեց աշխատանքային խումբ` յուրաքանչյուր կուսակցությունից մեկ անդամի մասնակցությամբ:
Քննարկվեցին նաեւ այլ հարցեր
ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ լրատվական ծառայություն
ՈՐՈՇՈՒՄ
Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների վերաբերյալ
ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունները` ՙՀայաստանի Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցությունը՚, ՙՀայաստանի Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցությունը՚, ՙՀայաստանի Միացյալ Կոմունիստական կուսակցությունը՚, ՙՀայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը՚, ՙՀայաստանի Երիտասարդական կուսակցությունը՚ ՏԻՄ ընտրություններում միացյալ սատարում են ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին.
Հայաստանի Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցությունից
- Բախտիբեկ Արամյանին` Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղի գյուղապետի թեկնածու: ՍԻՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի նախագահ:
- Գագիկ Նիկողոսյանին` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավագանու թեկնածու: ՍԻՄ Գյումրի քաղաքի համայնքային բաժանմունքի նախագահ:
- Ասքանազ Մինասյանին` Արագածոտնի մարզի Ներքին Ագարակ համայնքի ավագանու թեկնածու: ՍԻՄ Աշտարակ քաղաքի համայնքային բաժանմունքի նախագահ:
Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից
- Ահարոն Մակարյանին` Վանաձոր քաղաքի ավագանու թեկնածու: ՀՔԴՄ Վանաձոր քաղաքի մասնաճյուղի նախագահ:
Հայաստանի Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցությունից
- Դանիել Դարբինյանին` Գյումրու քաղաքապետի թեկնածու:
- Աննման Խաչատրյանին` Արթիկի քաղաքապետի թեկնածու:
- Արամ Նիգոյանին` Տավուշի մարզի Նավուր գյուղի գյուղապետի թեկնածու:
ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ քարտուղար` Հ. Բաբուխանյան
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս/թ. հոկտեմբերի 1-ին ՙՍահմանադրական Իրավունք Միություն՚ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ հերթական տասնմեկերորդ նիստը: Նիստը վարում էր ՍԻՄ նախագահ, ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ քարտուղար Հայկ Բաբուխանյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախորդ նիստի օրակարգում քննարկված և հետաձգված հարցերը:
Որոշվեց. ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների անունից դիմել ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովին, մայիսի 28-ը ՀՀ անկախության վերակնագնման օր վերանվանելու վերաբերյալ, համատեղ խորհրդակցություններ կազմակերպելու խնդրանքով:
Երևան քաղաքի քաղաքապետի և ավագանու ընտրություններին առնչվող օրենքի նախագծի քննարկմանը միջկուսակցական խորհրդակցության մասնակից կուսակցությունների մասնակցության անհրաժեշտության առնչությամբ, նախագծին ծանոթանալու և առաջարկների համար, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, յուրաքանչյուր կուսակցությունից մեկ անդամի մասնակցությամբ:
Քննարկվեցին նաև այլ հարցեր
ՙՄիջկուսակցական Խորհդակցությունների՚
լրատվական ծառայություն
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս/թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի Երիտասարդական կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ հերթական` տասներորդ նիստը, որը վարում էր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախորդ նիստում օրակարգի համար առաջարկված հարցերը և ընդունվեցին հետևյալ որոշումները.
Որոշվեց ուղերձով դիմել ՀՀ Ազգային Ժողովին հետևյալ առաջարկությամբ.
ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցություններս կոչ ենք անում ՀՀ Ընտրական օրենսգրքի քննարկումների շրջանակում,անդրադառնալ 8 կուսակցությունների կողմից ընդունված` կատարյալ ժողովրդավարություն ապահովող ընտրական համակարգին` որպես առաջին քայլ կազմակերպելով լսումներ:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կողմից առաջարկված ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ աշխատանքներին այլ կուսակցությունների մասնակցելու կարգը սահմանելու և խորհրդակցությունների աշխատանքները կանոնակարգելու համար, աշխատակարգում հավելումներ կատարելու առնչությամբ, որոշվեց աշխատակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ աշխատանքներին իրավունք է տրվում մասնակցելու բոլոր այն կուսակցություններին, որոնք համաձայն են մինչ իրենց մասնակցությունը խորհրդակցություններին մասնակից կուսակցությունների ընդունած որոշումների հետ և ընդունում են դրաանք:
բ. ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ աշխատանքները կանոնոկարգելու նպատակով ստեղծել ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ քարտուղարություն և այդ մարմնի գործունեության իրականացումը հանձնարարվեց ՍԻՄ կուսակցությանը: ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ քարտուղար ընտրվեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ինչպես նաև որոշվեց քարտուղարության աշխատանքները կազմակերպելու համար մասնակից կուսակցությունների համար սահմանել մասնակցավճար:
Որոշվեց. ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների դիրքորոշումը հայտնելուց առաջ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում հրավիրվել քնարկում պատմաբանների և միջազգային իրավունքի մասնագետների մասնակցությամբ :
Երևան քաղաքի քաղաքապետի և ավագանու ընտրություններին առնչվող օրենքի նախագծի քննարկմանը ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների մասնակցության անհրաժեշտության առնչությամբ, որոշեցին առաջարկել իրենց մասնակցություը օրենքի քննարկման աշխատանքներին:
Անդրադարձան նաև Երևան քաղաքի քաղաքապետի և ավագանու ընտրություններին ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների մասնակցության հարցին, որոշվեց այդ հարցին անդրադառնալ ներկուսակցական քննարկումներից հետո:
Միջկուսակցական Խորհդակցությունների
լրատվական ծառայություն
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս/թ. սեպտեմբերի 17-ին ՀՄԿԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ միջկուսակցական խորհրդակցությունների հերթական իններորդ նիստը: Խորհրդակցության աշխատանքներին սեփական նախաձեռնությամբ ակտիվորեն մասնակցեց նաև ՙՀայաստանի երիտասարդական կուսակցությունը՚: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին և հաջորդ նիստի օրակարգի համար առաջադրվեցին հետևյալ հարցերը.
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առաջարկությամբ որոշվեց` քննարկել ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին միջկուսակցական խորհրդակցության մասնակից կուսակցությունների դիրքորոշումը:
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը առաջարկեց` քննարկել նաև Երևան քաղաքի քաղաքապետի և ավագանու ընտրություններին առնչվող օրենքի նախագծի քննարկմանը միջկուսակցական խորհրդակցության մասնակից կուսակցությունների մասնակցության անհրաժեշտության հարցը:
ՀՄԿԿ նախագահ Յու. Մանուկյաը առաջարկեց` հաջորդ նիստի օրակարգ մտցնել նաև Երևան քաղաքի քաղաքապետի և ավագանու ընտրություններին միջկուսակցական խորհրդակցության մասնակից կուսակցությունների մասնակցության հարցը:
Հաջորդ նիստի օրակարգում կլինեն նաև միջկուսակցական խորհրդակցությունների քարտուղարության կազմավորման անհրաժեշտության հարցը, ինչպես նաև, խորհրդակցություններին այլ կուսակցությունների մասնակցության հարցը կանոնակարգելու համար, աշխատակարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը:
Միջկուսակցական Խորհդակցությունների
լրատվական ծառայություն
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս/թ. սեպտեմբերի 3-ին ՍԻՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ միջկուսակցական խորհրդակցությունների հերթական յոթերորդ նիստը, որը վարում էր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Խորհրդակցությանը հրավիրյալի կարգավիճակով ակտիվորեն մասնակցում էր նաև ՀԱԱԿ նախագահ Է. Անտինյանը Խորհրդակցության ընթացքում քննարկման արդյունքում որոշում ընդունվեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայիկյանի կողմից ներկայացված, Հայաստանում ժողովրդավարության կայացման համար որպես մոդել ներկայացված, ՙԺողովրդավարականության բանաձեվին ՚: հավանություն տալ: Որոշման մեջ մասնավորապես ասված է. ՙՄիջկուսակցական խորհրդակցությունների մասնակից կուսակցությունները համակարծիք են այան հարցում, որ Հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն առաջնահերթություններից մեկը, Հայաստանում ժողովրդավարության կայացումն է և որպես ելակետ ընդունելով մարդ անհատի` քաղաքացու, երկրի կառավարմանն իրավահավասար կերպով մասնակցելու իրավունքը, մենք ազդարարում ենք, որ առ այսօր վերացական ու բազմաբնույթ ընկալվող ժողովրդավարությունը կարող է ունենալ հստակ ու որոշակի համապատկեր ՚:
Միջկուսակցական խորհրդակցության ընթացքում, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ, որոշում ընդունվեց հանդես գալ Հայ-Թուրքական հարաբերություններին առնչվող հայտարարությամբ:
: Միջկուսակցական Խորհդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր:
Միջկուսակցական Խորհդակցությունների
լրատվական ծառայություն
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. օգոստոսի 27-ին ՀԴԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ միջկուսակցական (ԱԻՄ, ՀԴԿ, ՀՄԿԿ, ՀՔԴՄ, ՍԻՄ) հերթական` վեցերորդ խորհրդակցությունը, որը վարում էր ՀԴԿ նախագահ Ա. Սարգսյանը: Խորհրդակցությանը հրավիրյալի կարգավիճակով ակտիվորեն մասնակցում էր նաեւ ՀԱԱԿ նախագահ Է. Անտինյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց տարածաշրջանում առկա քաղաքական բարդ իրավիճակը, որի արդյունքում մասնակից կուսակցությունների կողմից ընդունվեց որոշում` Հարավայի Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության կապակցությամբ հայտարարությամբ հանդես գալու համար: Միջկուսակցական խորհրդակցության ընթացքում հավանության արժանացավ նաեւ ՀՄԿԿ նախագահ Յու. Մանուկյանի առաջարկը` Երեւանում հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրանց Վերֆելի արձանը տեղադրելու վերաբերյալ, որին մասնակից կուսակցությունները միացան առանձին-առանձին: Միջկուսակցական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:
Միջկուսակցական խորհրդակցությունների լրատվական ծառայություն
ՄԻՋԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Միջկուսակցական խորհրդակցության մասնակից կուսակցությունները ողջունում են ՌԴ կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի Հանրապետությունների անկախության ճանաչումը£ Արեւմուտքի կողմից` Կոսովոյի եւ ՌԴ կողմից` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո աշխարհում հաստատվեց ազգերի ինքնորոշման իրավունքի լիակատար գերակայությունը տարածքային ամբողջականության դրույթի նկատմամբ£
Հատկանշական է, որ հետխորհրդային տարածքում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի առաջին իրականացնողներից է եղել Լեռնային Ղարաբաղը£
Լիահույս ենք, որ ՌԴ-ը նույն սկզբունքների շրջանակում ամենամոտ ապագայում կճանաչի նաեւ 1991թ. համաժողովրդական հանրաքվեով իր անկախությունը Ադրբեջանից վերահաստատած եւ փաստացի այն պահպանած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ պետություն£ Մենք արձանագրում ենք, որ ԼՂՀ անկախության ճանաչման ձգձգումը կարող է հանգեցնել պատերազմական գործողությունների նոր օջախի վերաբորբոքման` դրանից բխող անկանխատեսելի բոլոր քաղաքական, ռազմական, հումանիտար եւ տնտեսական հետեւանքներով հանդերձ£ |