ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱԿ-ը ֆաշիստական ուժ է, Տեր-Պետրոսյանը՝ ընտրակեղծիքների կընքահայրը. Հայկ Բաբուխանյան

Հայ ազգային կոնգրեսը ընդդիմադիր դաշինքը ֆաշիստական ուժ է, և ուրիշ ոչինչ, այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Ոչ ոք չի մոռացել, որ 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ ով իր դեմ է նա թշնամի է, դա միայն կարող էր հայտարարել ֆաշիստական գաղափարներ ունեցողը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
Հիշեցնենք, որ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը մասնակցելու է ընտրություններին համամասնական ընտրակարգով և ընդգրկված է Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակ 19-րդ հորիզոնականը:
Անդրադառնալով ընտրախախտումների դեմ պայքարելու՝ ՀԱԿ-ի կոչերին, Հայկ Բաբուխանյանն ասաց. «Ոչ մեկս չենք մոռացել որ Հայաստանում ընտրախախտումների կնքահայրն ու հիմքը դնողը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրախախտումների կնքամայրը եղել է ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված Գագիկ Ջհանգիրյանը»,-ասաց Հայկ Բաբուխանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, իսկ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից: Ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 9-ը կուսակցություն՝ համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև 100-ից ավելի անհատներ՝ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար:

Tert.am

 

 

 

 

Տեր-Պետրոսյանը կնքահայրն է, Ջհանգիրյանը` կնքամայրը

16:17 - 30.03.2012
Այս երկում ընտրակեղծիքների հիմքը դրել է Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն: Նրանք երկրի համար մեկ ընտրակեղծարարն են: Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծիքների կնքահայրն է, Ջհանգիրյանը` կնքամայրը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նա համոզված է, որ հիմա ՀԱԿ-ը նախապատրաստվում է սադրանքի, որն արեց նաեւ 2008-ի մարտի 1-ին:
«Եթե հիմա զգոն չլինենք, ապա ՀՀՇ-ական ուժերը կփորձեն կրկնել մարտի 1-ը»,- վստահեցրեց ՍԻՄ նախագահը:
Նա համոզված է նաեւ, որ ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքը նախընտրական է եւ խախտում է օրենքը:

yerkir.am

 

 

 

 

Ով պատրաստվում է խախտում անել ամենաբարձրն է գոռում ընտրակեղծիքների մասին. Բաբուխանյան

Հայաստանի իշխանությունները՝ հանձինս ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված ուժերի, շահագրգռված են, որ սպասվող խորհրդարանական ընտրությունները անցկացվեն ազատ, արդար եւ առանց որևէ պրովոկացիաների: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա նշել է, որ ընտրությունների կեղծման մասին ամենաշատը խոսում են այն ուժերը, որոնք պատրաստվում դիմել կեղծիքների:
“ Տպավորության է ստեղծվում, որ ով պատրաստվում է կեղծել ընտրությունները, ով պատրաստվում է խախտում անել կամ արդեն իսկ անում է այդ խախտումները, այդ ուժերի ներկայացուցիչները ամենաբարձրն են գոռում ազատ և արդար ընտրությանների անհրաժեշտության մասին”,-ասել է Հայկ Բաբուխանյանը:
ՍԻՄ նախագահը անհասկանալի է համարել, որ ԲՀԿ-ն` լինելով կոալիցիայի անդամ, նույնպես կանխավ հայտարարում է ընտրակեղծիքների կանխման պատրաստակամության մասին: “Մենք գիտենք, որ ԲՀԿ-ի կողմից էլ ինչ- ինչ բաներ են բաժանվում, չգիտեմ, սերմնացու է, այս է, այն է, սա ակնհայտ նախընտրական բնույթ է կրում:
Կարծում եմ` այս ուժերը, երբ խոսում են ընտրություններում հնարավոր խախտումների արձանագրման մասին, պետք է առաջին հերթին հետեւեն իրենք իրենց, թույլ չտան սերմնացուի բաժանում”,-ասել է նա:
Անդրադառնալով այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքին, Բաբուխանյանն ասել է, որ հանրահավաքը նախընտրական բնույթ ունի, ուստի, մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը դիտվում է որպես օրենքի խախտում:
Խոսելով ՀՀԿ ցուցակից, բանախոսն ասել է, որ այն ամենաազգայինն է եւ լինելու է հաղթող:

Հայկ Բաբուխանյան, ՍԻՄ
henaran.am

 

 

 

 

ԲՀԿ-ի սերմացուն մտահոգել է Բաբուխանյանին

15:32 - 30.03.2012
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացվել է որոշ ուժերի կողմից` կապված ազատ եւ արդար ընտրություններին չհավատալու հետ:
«Ով պատրաստվում է կեղծել ընտրությունները, այդ ուժերի ներկայացուցիչներն ավելի բարձր են գոռում արդար եւ ազատ ընտրությունների անհրաժեշտության մասին»,- նշեց նա եւ վստահեցրեց, որ ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու հարցում ամենաշահագրգռվածը ՀՀԿ-ն է` իհարկե, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
«ՀՀԿ ցուցակը լինելու է հաղթող, առաջ է անցնելու մնացած ուժերից: ՀՀԿ ցուցակը ամենաժողովրդավարականն ու ամենաազգայինն է»,- հայտարարեց ՍԻՄ նախագահը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին, Բաբուխանյանի հավաստմամբ` դրա նպատակն նախընտրական է եւ արդեն իսկ ընտրախախտում է ՀԱԿ-ի կողմից:
«Մենք գիտենք, որ ԲՀԿ-ի կողմից էլ ինչ-ինչ բաներ են բաժանվում, չգիտեմ` սերմացու է, այս է, այն է, սա ակնհայտ նախընտրական բնույթ է կրում: Կարծում եմ` այս ուժերը, երբ խոսում են ընտրություններում հնարավոր խախտումների արձանագրման մասին, պետք է առաջին հերթին հետեւեն իրենք իրենց, թույլ չտան սերմացուի բաժանում»,- նշեց ՍԻՄ նախագահը: հավելելով, թե չի հասկանում` ո՞ւմ մասին է խոսում ԲՀԿ-ն, երբ ասում է, որ պետք է հետեւի եւ թույլ չտա ընտրախախտումներ:
Yerkir.am-ի դիտարկմանն ի պատասխան, թե իսկ ՀՀԿ-ն խախտում չի՞ անում, երբ դեռ անցած տարվանից վարչապետը քարոզարշավ է սկսել` այցելում է մարզեր, նաեւ` աշխատանքային օրերին, Բաբուխանյանը վստահեցրեց` ոչ:
«Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում, որ վարչապետը ոչ մեկի հետ չհանդիպի, գործից հետո գնա տուն ու տանը փակվի՞: Վարչապետը աշխատանքից դուրս` առանց իր լիազորությունները չարաշահելու, հանդիպում է իր կուսակիցների եւ ինչ-որ մարդկանց հետ, դա շատ նորմալ բան է»,- նշեց նա:

yerkir.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան. ՀՀՇ-ական ուժերը կփորձեն կրկնել մարտի 1-ը

17:22, Մարտի 30, 2012
eMedia.am, 30.03.2012 | ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքերով, Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) ոչ մի ժողովրդավարություն չկա, այդտեղ իշխում են տոտալիտար կարգերը:
Նա նշել է, որ ՀԱԿ-ի մեջ մտնող 18 կուսակցություններից և քաղաքական ուժերից միայն 8-ը կամ 9-ն են ընդգրկվել ընտրացուցակի մեջ, ինչը խոսում է ցուցակների` ժողովրդավարությունից հեռու լինելու մասին:
Նա նաև հայտարարել է, որ գալիք ընտրություններում ՀԱԿ-ն իրեն դրսևորել է որպես ֆաշիստական ուժ: «Եթե մի առաջնորդ հայտարարում է, որ «ով մեզ հետ չէ, նա սրիկա է», ապա դա ֆաշիզմի էլեմենտար դրսևորում է»,- ասել է Բաբուխանյանը:
Բացի այդ, Հայկ Բաբուխանյանն ընդգծել է, որ Հայաստանում ընտրակեղծիքների հիմքը դրել են Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն:
«Նրանք երկրի համար մեկ ընտրակեղծարարն են: Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծիքների կնքահայրն է, Ջհանգիրյանն էլ` կնքամայրը»,- ասել է նա:
«Եթե հիմա զգոն չլինենք, ապա ՀՀՇ-ական ուժերը կփորձեն կրկնել մարտի 1-ը»,- հայտարարել է Հ.Բաբուխանյանը:

emedia.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան. ՀՀԿ ցուցակն այսօրվա դրությամբ ամենաազգային է

«ՀՀ իշխանությունները, ՀՀ նախագահը ամենաշատն են շահագրգռված, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` ասաց ՍՒՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ ցուցակը լինելու է հաղթող և այդ փաստն ակնհայտ է և այդ ցուցակը առաջ է անցնելու այլ ուժերից:
«Ես համոզված եմ, որ ՀՀԿ ցուցակն այսօրվա դրությամբ ամենաազգային է և ամենաժողովրդավարականը և այն ճակատը, որը ձևավորվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, իր մեջ կրում է ժողովրդավարության հաստատման արժեքները»,-ընդգծեց Հ. Բաբուխանյանը:
Հայկ Բաբուխանյանն անդրադառնալով այսօր անցկացվող ՀԱԿ հանրահավաքին` նշեց, թե հանրահավաքի նպատակներն ակնհայտորեն նախընտրական են և դա ՀԱԿ-ի կողմից ընտրախախտում է. «Նախընտրական տիպի հանրահավաքները պետք է արվեն նախընտրական շրջանում և այսօրվա հանրահավաքի անցկացումը, մինչև նախընտրական պայքարի պաշտոնական մեկնարկը, կոպիտ ընտրախախտում է»:
Նրա խոսքերով, բոլոր ընտրախախտումները և թերությունները պետք է բարձրաձայնվեն և ուղղվեն` յուրաքանչյուրը պետք է մասնակցի այդ գործողություններին:
Բաբուխանյանը նշեց, որ իրենք սկսած 2007թ.-ից ներկայացրել են 13 օրենսդրական նախաձեռնություն, կուսակցությունն ակտիվ քարոզչական աշխատանք է տարել թե' ներքաղաքական, թե' արտաքին քաղաքական ոլորտում, բացի այդ ըստ բանախոսի, ՍԻՄ-ը պայքարել է ՀՀ-ում տարբեր տեսակի աղանդների դեմ և համարվում է ՀՀ-ում աղանդների դեմ պայքարի առաջամարտիկներից:

30.03.2012, 15:32
Aysor.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան. ՀԱԿ-ում ոչ մի ժողովրդավարություն չկա, միայն տոտալիտարիզմ

30 մարտի 2012 - 15:35 AMT
PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) ոչ մի ժողովրդավարություն չկա, և այդտեղ իշխում են տոտալիտար կարգերը, կարծում է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, քաղաքական ուժերի ընտրացուցակները ժողովրդավարության ցուցանիշներից հեռու են և դրա հետ կապված հիշեցրել է, որ ՀԱԿ-ի մեջ մտնող 18 կուսակցություններից և քաղաքական ուժերից միայն 8-ը կամ 9-ն են մտցել ընտրացուցակի մեջ, «մնացածը հրաժարվել են կամ հայտնվել դրանից դուրս»:
Բաբուխանյանը խոսքով, ՀԱԿ ընտրացուցակները կազմելիս ժողովրդավարության բացակայության մասին վկայում է նաև այն, որ ՀԱԿ մեջ մտնող քաղաքական ուժերն իրենք չեն կարողացել այն կազմել և հանձնարարել են դա Լևոն Տեր-Պետրոսյանին: «ՀԱԿ-ի ներսում ոչ մի ժողովրդավարություն չկա, միայն տոտալիտարիզմ: Մեկ հոգի է որոշում՝ դուք այստեղ, իսկ դուք ՝ ասյտեղ»,- հեգնանքով նշել է նա:
«Ուղղակի ծիծաղելի է խոսել ՀԱԿ-ի մասին և նշել նրա կապը ժողովրդավարության հետ... Այդ ցուցակը հակաժողովրդական ուժերի ցուցակ է, և այն պետք է իմանա իր տեղը»,- ասել է Բաբուխանյանը:
Նա նաև հայտարարել է, որ գալիք ընտրություններում ՀԱԿ-ն իրեն դրսևորել է որպես ֆաշիստական ուժ: «Եթե մի առաջնորդ հայտարարում է, որ «ով մեզ հետ չէ, նա սրիկա է», ապա դա ֆաշիզմի էլեմենտար դրսևորում է»,- ասել է Բաբուխանյանը: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական դաշինք՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի:

 

 

 

 

 

Հ. Բաբուխանյան. «Ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ Հայաստանը մտավ համաշխարհային քաղաքականության «բարձրագույն լիգա»

30 մարտի 2012 - 16:24 AMT
PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնող քաղաքականությունը նրա ամենահաջողված ծրագրերից է, որի արդյունքները Հայաստանը կզգա մոտ ժամանակները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: «Հայ-թուրքական փոխհարաբերություններում Հայաստանի նախագահի նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Հայաստանը, պատկերավոր ասած, դուրս եկավ համաշխարհային քաղաքականության բարձրագույն լիգա: Եվ այս բարձրագույն լիգայում Հայաստանը հավասարի պես է խոսում նրա հիմնական խաղացողների հետ»,- ասել է նա: Միաժամանակ, Բաբուխանյանը հավելել է, որ նա այդ մասին խոսում է ոչ միայն հիմա, այլ 2008-ից սկսած, «նույնիսկ կուսակցության հայտարարությունների մակարդակում»:
ՍԻՄ ղեկավարը նաև նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ Հայաստանի հարցերը, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունները, դարձել են համաշխարհային օրակարգի մաս և հանգեցրել են ավելի հետաքրքիր արդյունքների՝ հենց Թուրքիայում սկսել է զարգանալ հետաքրքիր միտում, որը կարող է հանգեցնել հետաքրքիր որոշման՝ Թուրքիան կարող է ժամանակի հետ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Որպես իր խոսքերի ապացույց Բաբուխանյանը նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտություն» սկսելուց հետո Հայաստանի մասին հիշատակումները բազմակի անգամ շատացել են ինչպես թուրքական, այնպես էլ համաշխարհային մամուլում:

ՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙ

 

 

ԱՂԱՆԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ Է ՈՒՂՂՎԱԾ

 

«Կյանքի խոսք աղանդի կողմից «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին դատի տալու կապակցությամբ է մեր հարցազրույցը ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

-«Իրավունք» թերթը եւ «Իրավունք Մեդիա» ընկերության մեջ գտնվող այլ լրատվամիջոցներ ի՞նչ «հանցանք» են կատարել, որ «Կյանքի խոսք» աղանդը դատի է տվել նշված ընկերությանը:
-Նախ տեղեկացնեմ, թե ինչ է նախորդել դատական հայցին: «Կյանքի խոսք» աղանդը Հայաստանում մեծ ակտիվություն է դրսեւորում: Սկզբում ընդարձակ տարածքներ գնեց, հետո կարողացավ գնած տարածքների վրա կառուցել մեծ ու շքեղ շինություն, հետո այդ գրասենյակում տեղավորել միջնակարգ դպրոց, տվյալ դպրոցի համար ստանալ լիցենզիա: 
Կարողացավ նաեւ իր ցանց ներքաշել հասարակությանը բավական հայտնի բազմաթիվ մարդկանց ինչպես շոու բիզնեսից, այնպես էլ գործարար եւ քաղաքական շրջանակներից: Հետո կարողացավ նաեւ իր մոտ ԶԱԳՍ բացել, գրանցել ամուսնությունները: 
Իրականացնում է նաեւ բժշկական ծառայություն: Լիցենզիա ունի, թե ոչ` չգիտենք, քանի որ հայտարարություններում լիցենզիայի մասին որեւէ բան ասված չէ: Ծառայությունը ղեկավարում է Սիրիայից եկած ոմն մեկը, որի անուն ազգանունից չի երեւում, որ հայ է, կարելի է ենթադրել, որ արաբ է:
Մի խոսքով, այդ աղանդն այսպես, առանց խոչընդոտի առաջ գնալով, հանկարծ տեսավ, որ կան ՍԻՄ կուսակցություն, «Իրավունք» եւ «Իրավունք հոլդինգի» մեջ մտնող ռուսալեզու «ԸՐչցՎպվՑօ վպՊպսՌ ԸՐՎպվՌՌ» թերթերը, որոնք փորձում են կասեցնել այդ հաղթարշավը: 
Հավանաբար այնքան ինքնավստահ էին աղանդի ղեկավարությունը եւ անձամբ ղեկավարը, որ որոշեցին, թե կարելի է ոտնձգություն կատարել մամուլի ազատության հանդեպ: Այսինքն` կարելի է լռեցնել, կարելի է Հայաստանում փորձել խախտել սահմանադրությունը, թույլ չտալ կարծիքի, խոսքի, մամուլի ազատություն, դրանք ստորադասել աղանդի նպատակների ու շահերի նկատմամբ: Սա է նախապատմությունը:
-«Կյանքի խոսքն» ի՞նչն է առիթ դարձրել` դատարան դիմելու եւ այնպես ներկայացնելու, թե «Իրավունք Մեդիա» ընկերության մեջ գտնվող որոշ լրատվամիջոցներ արատավորել են իր պատիվը եւ արժանապատվությունը, բարի համբավը:
-Իրականում զրպարտչական կամ վիրավորական բնույթի հրապարակումներ չեն եղել: Որպես պատրվակ այդ կազմակերպությունը դատարան է ներկայացրել մի կոլաժ, որտեղ «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը ցույց է տրվում որպես վատ համբավով հայտնի դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ առնչություն ունեցող մեկը, ինչն աղանդի ղեկավարը փորձում է հերքել կամ պահանջում է, որ մենք հերքենք:
Մինչդեռ փաստ է, որ Անժելա Սարգսյանն ունեցել է շատ մտերիմ հարաբերություններ ինչպես Արթուր Սիմոնյանի, այնպես էլ այդ աղանդի հետ, բազմիցս եղել է նրանց ժողովներին, ինչը վկայում է անգամ իր նախկին ամուսինը, եւ ինչն ապացուցվում է բազմաթիվ ֆոտո եւ տեսանյութերով: 
Ավելին՝ Անժելա Սարգսյանն անցել է իրենց կրոնական դպրոցը, ինչը նշանակում է, որ աղանդի ավագներից, խմբապետերից կամ կառույցի ղեկավարներից մեկից ստացել է երաշխավորություն, առանց երաշխավորության չէր կարողանա ընդունվել դպրոց: Այդպիսի երաշխավորություն ստանալու համար պետք է ինչ-որ առնչություն, շփում ունենար աղանդի հետ: 
Մի խոսքով, բազմաթիվ են ապացույցները, որ Անժելա Սարգսյանն առնչություն է ունեցել աղանդի եւ անձամբ Արթուր Սիմոնյանի հետ: Ավելին՝ Արթուր Սիմոնյանը Անժելա Սարգսյանին ներկայացնում է որպես մի իդեալ, օրինակելի մարդ, որը հասել է իր նպատակներին: Այդ նպատակներին հասնելու կապակցությամբ նշում է, որ կարելի է նրանից օրինակ վերցնել, անգամ հեռուստատեսությամբ հեռարձակվում է, թե մարդիկ ինչպես պետք է վարվեն, որ դառնան այնքան հաջողակ, այնքան կայացած, ինչպես Անժելա Սարգսյանը: 
Այսինքն` խոսքը մի անձնավորության մասին է, որը հետագայում հասարակությանը հայտնի դարձավ որպես Հայաստանի, այսպես ասած, առաջին պոռնոաստղ: Գուցե դա նպատակներ կամ իմաստ ունի:
-Ձեր հրապարակումներից հետո Արթուր Սիմոնյանը կամ այդ աղանդի որեւէ ներկայացուցիչ դիմե՞ց ձեզ, հերքում պահանջե՞ց մինչեւ դատարան դիմելը:
-Մինչեւ դատարան դիմելը մեզ ոչ ոք չի դիմել եւ որեւէ առաջարկ չի եղել: Կարծում եմ, տվյալ աղանդի հետապնդած խնդիրը մեր հերքում տալը չէ, այլ այն, որ կոտրվի ԶԼՄ-ների շրջանում իր գործունեության դեմ հանդես եկող ամենահետեւողական օջախը, դա ուրիշներին դաս լինի, դատարաններում նախադեպ լինի, եւ իրենք կարողանան իրենց նախաձեռնած գործը, առանց խոչընդոտների, առանց մարդկանց իրազեկվածության եւ հասարակական կարծիքի բացասական ազդեցության, շարունակել:
-Իսկ, ձեր տեղեկություններով, մեծ, հավակնո՞տ ծրագրեր ունեն:
-Այդ աղանդի գործունեությունը հատկապես հայերի դեմ է ուղղված, որովհետեւ հայերը կրոնական առումով պահպանողական ազգ են, եւ առանձնահատուկ ազգ են: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդ հայերը չեն ղեկավարվում դրսի որեւէ կրոնական կենտրոնից` ի տարբերություն, օրինակ, աշխարհասփյուռ կաթոլիկների, որոնք ղեկավարվում են Հռոմից, ավետարանականները` այլ տեղից, եւ այլն: Հայերը, նրանց գերակշիռ մեծամասնությունը կրոնական առումով ղեկավարվում են Էջմիածնից: Մեր ազգը, մեր ավանդական կրոնն առանձնահատուկ երեւույթ են անգամ քրիստոնեության մեջ: Այսինքն` նախ պետք է հային մասնատել, բաժանել, տարանջատել, կոտրել այսպիսի տարբեր աղանդների, կրոնական հովիվների, հովիվիկների միջոցով, ստեղծել կրոնական խառնաշփոթ եւ ազգային միասնությանը վերջ տալ, ու եթե դա հաջողվեց, այդ մեխանիզմն արդեն հեշտ եւ երաշխավորված կերպով կաշխատի այլ ազգերի պարագայում: 
Երկրորդ. նրանք նաեւ նպատակ ունեն անցնել իշխանության: Մենք ունենք տեղեկություններ, որ Արթուր Սիմոնյանը նպատակ ունի Հայաստանում քաղաքական իշխանություն ձեռք բերել, եւ դա շատ լուրջ, մեծ ծրագիր է: 
Սակայն դա էլ դեռ ամենամեծ ծրագիրը չէ: Կա գլոբալ խնդիր, ինչպիսին է Համաշխարհային կրոնի ստեղծումը, որի ճանապարհին Արթուր Սիմոնյանն ընդամենը մի փոքր գործիք, միջոց է: Համաշխարհային կրոնի ստեղծման ուղղությամբ տարվող փորձարկումները եւ աշխատանքները կատարվում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այլ երկրներում, սակայն, կրկնում եմ, Հայաստանը որպես գլխավոր թիրախ է ընտրված այս գործում:

 

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

"Հայոց աշխարհ՞ 28.03.2012թ.

 

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտի 23-ին ՙԿենտրոն՚ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՙԿյանքի խոսք՚ աղանդն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի հայցի նախնական դատալսումը: Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ նիստն է, իսկ առաջին նիստին, որը նշանակված էր մարտի 13-ին, հայցվոր կողմը, այսինքն` ՙԿյանքի խոսք՚-ը, չէր ներկայացել դատարան` պատճառաբանելով, որ տեղյակ չեն եղել դատի նշանակված օրվա մասին, ինչը պարզապես աբսուրդ է:
Նշենք, որ 2-րդ դատական նիստի օրը, ՍԻՄ կուսակցության երիտասարդական կառույցը, Միացյալ երիտասարդական լիգան եւ մի շարք երիտասարդներ հանրահավաք էին կազմակերպել դատարանի առաջ` պաստառներով եւ կոչերով` վերջ դնել աղանդավորական շարժմանը, հոգեորսությանը եւ խոսքի ազատության դեմ ոտնձգություններին: Դատական նիստի ժամանակ ներկա էին ՙԿյանքի խոսք՚ աղանդի փաստաբանը եւ մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք լրատվամիջոցներ: Նշենք, որ լրագրողների ներկայությունը դահլիճում սկսեց կաշկանդեցնել վերը նշված կառույցի փաստաբանին, ով միջնորդություն ներկայացրեց դատավորին, որպեսզի դատական պրոցեսը չնկարահանվի կամ ձայնագրվի, իսկ դատարանը չընդունեց հայցվոր կողմի միջնորդությունը: ԿԽ-ի փաստաբանը ներկայացրեց իրենց պահանջը` ասելով, որ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի Արմենիի՚ թերթերի համապատասխան համարներում տպագրված հոդվածներն ու կոլաժային նկարը արատավորել են ՙԿյանքի խոսք՚ կազմակերպության բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, եւ որ հոդվածներում տեղ գտած ՙաղանդ՚ բառը մեծ վիրավորանք է այդ կրոնական կազմակերպության համար, ինչին ի պատասխան ՙԻրավունք՚ թերթի փաստաբան, ՙԼեվ գրուպ՚ իրավաբանական ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանը եւ խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը, առարկեցին հայցի դեմ ամբողջությամբ: Նիստն ավարտվելուց հետո, հայցվոր կողմի փաստաբան Ավետիք Պապինյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ մեր այն հարցին, թե ի±նչ կրոնական կողմնորոշումներ ունի վերջինս ասաց` չի ասի, քանի որ նա այստեղ է գտնվում որպես փաստաբան, այլ ոչ որպես քաղաքացի: ՙԻսկ որպես քաղաքացի±՚,- հարցին, որքան էլ տարօրինակ էր, բայց նշեց, որ քրիստոնյա է, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եւ պաշտպանում է քրիստոնեությունը: Իսկ թե ինչպիսին է նրա պաշտպանած ԿԽ-ի ՙքրիստոնեությունը՚` առիթներ շատ ենք ունեցել ներկայացնելու եւ դեռ կունենանք...

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ՎԵՐՋ ՏԱՆՔ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆԸ
ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԿՈՉԸ

Սիրելի° հայրենակիցներ, ՍԻՄ կուսակցության Երիտասարդական կառույցը շարունակում է պայքարը հանուն Հայ առաքելական եկեղեցու: Եկեք հիշենք, որ դարեր ի վեր, հայ ժողովուրդը կանգուն է մնացել, պատմություն է կերտել` համախմբվելով հենց իր եկեղեցու շուրջը: Չպետք է մոռանալ, թե քանի անգամ են հայ եկեղեցականները թե° զենքով, թե` ժողովրդին հավատքի զորացում ներշնչելով պայքարել մեր լեզուն ու ինքնությունը պահպանելու ու սերունդների հայեցի դաստիարակելու համար: Վստահ ենք, որ հասունացել է այն պահը, երբ մեր ժողովուրդը պետք է պայքարի հանուն Հայ առաքելական եկեղեցու, հանուն սեփական հավատքի ու կրոնի` պաշտպանելով այն աղանդներից եւ տարբեր տեսակի խավարումներից:
Ցավոք այսօր մեր հասարակությունը, այդքան էլ տեղեկացված չէ աղանդավորական գործունեության եւ նրանց կողմից իրականացվող ոտնձգությունների մասին, մասնավորապես ՙԿյանքի խոսք՚ քայքայիչ աղանդի իրական նպատակների մասին, որը հանդես է գալիս իբր ճշմարիտ քրիստոնեական եկեղեցու քողի տակ: Իսկ նմանատիպ աղանդները, ցավոք, ներթափանցում են հայկական մշակույթ, մասնավորապես` շոու-բիզնես, քաջ գիտակցելով, որ ժողովրդի համակրանքը վայելող երգիչ-երգչուհիները կարող են ազդել մեր ինքնագիտակցության վրա: Որոշ ՙաստղիկներ՚ ու դերասաններ, կամա թե ակամա, չնչին գրոշների համար ուրանում են սեփական հոգին ու կրոնը` վաճառվելով աղանդներին: Կարծիք է ձեւավորվում, որ նմանատիպ կաշառակերներ գործում են նաեւ պետական կառավարման մարմիններում, քանի որ, առանց այդ չինովնիկների աջակցության ու պաշտպանության աղանդավորական շարժումները չէին կարող ակտիվ գործունեություն ծավալել:
Քաջ գիտակցում ենք, որ մոտ է նախընտրական պայքարը եւ հասկանում, որ ամենքս էլ ունենք նախընտրած քաղաքական ուժին սատարելու մեր իրավունքը: Սակայն առանց ժամանակ կորցնելու, մի կողմ դնենք քաղաքական տարաձայնությունները եւ միանանք մեկ գաղափարի շուրջ, միանանք, որպեսզի միացյալ ուժերով Հայաստանից դուրս հանենք աղանդավորներին, ովքեր փորձում են արատավորել հայ ժողովրդի դարավոր պատմություն ունեցող կրոնն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի համբավը:
Վերջին շրջանում, հատկապես ակտիվ է գործում Ուլֆ Էկմանի եւ նրա ներկայացուցիչ Արթուր Սիմոնյանի կողմից ղեկավարվող ՙԿյանքի խոսք՚ աղանդը, որը ոչ միայն քարոզում է հայ քրիստոնյային անհարիր արժեքներ, այլեւ ոտնձգություն է կատարում խղճի, խոսքի, կարծիքի եւ մամուլի ազատության դեմ: Մեր հայրերը մեծագույն դժվարությունների ու զրկանքների գնով ստեղծեցին ազատ ու անկախ Հայաստանը, եւ մենք թույլ չենք տա ոտնահարել մեր ազգային ինքնությունն ու ժողովրդավարական ազատությունները: Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, իրավունք ենք վերապահում մեզ հայտարարել հետեւյալի մասին. ՍԻՄ Երիտասարդական կառույցը առաջարկում է այն բոլոր մոլորյալներին, ովքեր դարձել են աղանդավորական շարժումների զոհը, վերադառնալ իրենց ակունքներին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին միշտ պատրաստ է ընդունել դարձի եկած մոլորյալներին ու անհավատներին, իսկ նրանք, ովքեր կշարունակեն իրենց քայքայիչ գործունեությունը, մեր կողմից կհամարվեն ազգի դավաճան:
ՍԻՄ կուսակցության Երիտասարդական կառույց

 

 

 

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԲԱՐԵԼԱՎԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԼՈՒԾԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Երեկ, ՙՆովոստի Արմենիի՚ լրատվական գործակալությունում տեղի ունեցավ ասուլիս, որի հյուրն էր ՍԻՄ նախագահ` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որտեղ մի շարք լրագրողներ հարցեր ուղղեցին կուսակցության նախագահին կապված Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հետ:
-Արդեն զգացվում է նախընտրական շունչը եւ ես արդեն լիազորված եմ պատասխանելու այն հարցին, թե ինչպես է ՍԻՄ կուսակցությունը մասնակցելու ընտրություններին: Ինչպես արդեն հայտնի է, մենք մասնակցելու ենք ՀՀԿ-ի հետ միասին եւ կուսակցության երեք ներկայացուցիչներ ընդգրկված են լինելու Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում: Այդ որոշումը մեզ համար բնական էր, քանի որ ՍԻՄ կուսակցությունը դեռեւս 1989 թվականից համագործակցել է Հանրապետական կուսակցության հետ, համագործակցություն այն աստիճանի, որ 1992 թվականին` ես որպես ՍԻՄ կուսակցության փոխնախագահ, ղեկավարել եմ Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթը: Բացի այդ, մեր կուսակցությունների քաղաքական պլատֆորմները միշտ եղել են հիմնված ազգային պահպանողական գաղափարախոսության վրա եւ այդպես է մինչ օրս: Կուսակցությունները համագործակցել են նաեւ վերջին շրջանում եւ բավականին ակտիվ: Մեր կուսակցության համագումարի ընթացքում, որը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, որոշվեց, որ կուսակցությունը պետք է ձգտի ազգային պահպանողական բոլոր ուժերի միավորման գործընթացին, իսկ որպես ազգային պահպանողական շարժման առաջնորդ, իհարկե, մենք տեսնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մեր կուսակցությունը միավորվեց այն կուսակցություններին, որոնք եւս կան Հանրապետական կուսակցության ցուցակում, ՀՀ նախագահի քաղաքականությանը աջակցելու եւ ազգային պահպանողական գաղափարախոսությունը դեպի հաղթանակ տանելու նպատակով: Նշեմ նաեւ, որ երկրի նախագահը նախաձեռնեց այն ռեֆորմը, որին դուք ականատես եք, որն է Ազգային ժողովը դարձնել ավելի քաղաքականացված մարմին, բեռնաթափել բիզնեսի գերակշռությունից եւ այդ քաղաքական բարեփոխումը այսօր արդեն իսկ իրականացվում է: Պատկերացնում եմ, թե որքան դժվար է իրականացնել այն, բայց ցանկացած դրական բարեփոխումներ ունեն իրենց դժվարությունները եւ այս գործընթացում պետք է օգտակար լինենք երկրի նախագահին: ՀՀԿ-ի ցուցակը, ըստ էության, դա լայն ճակատ է, որի մեջ ներգրավված են յոթ կուսակցություններ, Երկրապահ կամավորականների միությունը եւ մի շարք հասարակական ու հայրենակցական միություններ: Այդ լայն հասարակական-քաղաքական ճակատը ստեղծված է այն նպատակի համար, որպեսզի մենք կարողանանք կյանքը վերափոխել դեպի ավելի լավ մակարդակ, ստեղծել ավելի օրինական երկիր եւ հասնենք մեր ազգային նպատակների հաղթանակներին: Իսկ մենք ունենք շատ խնդիրներ նաեւ արտաքին քաղաքականության առումով` հայ-թուրքական ծրագրերը, Արցախի հարցը, ինչպես նաեւ, ցավոք սրտի, տարածաշրջանում ունենք շատ բարդ խնդիրներ` օրեցօր իրավիճակը լարվում է Սիրիայի, Իրանի շուրջ եւ այդ նեգատիվ զարգացումները տարածաշրջանում պահանջում են ուժերի կոնսոլիդացում` ինչպես Հայաստանում, այնպես էլ նրանից դուրս, շատ ակտիվ համագործակցելով մեր դաշնակիցների հետ, որպեսզի անվտանգ պահենք մեր երկիրը, ինչպես նաեւ սփյուռքում գտնվող գաղթօջախները:
- Քանի որ Դուք հանդես եք գալու ՀՀԿ-ի ցուցակով, հնարավո±ր է ՍԻՄ-ը լուծարվի եւ միանա ՀՀԿ-ին:
- ՍԻՄ կուսակցությունը, որպես մեր երկրի ամենահին կուսակցություններից մեկը, որը ձեւավորվել է 1988 թվականին, ինքն իրենով արդեն քաղաքական արժեք է, քաղաքական մեծ դպրոց է, եւ մեր կուսակցությունը ունի մեծ ներդրում ՀՀ-ի անկախության եւ պետության ձեւավորման մեջ: Այսօր կուսակցությունն ունի իր ինքնուրույն ձեռագիրը, որը միաժամանակ համահունչ է նաեւ ՀՀԿ-ի եւ նրա ցուցակում միավորված մի շարք այլ կուսակցությունների գաղափարախոսությանը:
- Դուք նշեցիք Ձեր խոսքում, որ երեք հոգի են ընտրված Ձեր կուսակցությունից, կասե±ք թե ովքեր են նրանք:
- Կուսակցությունը ներկայացրել է նաեւ փոխնախագահ Արտակ Գրիգորյանի եւ երիտասարդական կառույցի ղեկավար Ռաֆայել Ավետիսյանի թեկնածությունները:
- Պարոն Բաբուխանյան, քաղաքական կուսակցությունների ցուցակների ձեւավորման մասին այս օրերին շրջանառվում են այսպիսի տեսակետներ ասելով, որ սովետականացման հոտ է գալիս, այսինքն` փորձել են արհեստականորեն ընդգրկել հասարակական սեկտորը եւ պատգամավորի, ընտրյալի կամ ժողովրդի չափանիշներն իջեցված են, ի±նչ կասեք այս մասին:
- Կարծում եմ, որ հասարակական սեկտորը, գոնե Սովետական Միությունում այդպես վառ արտահայտված չէր, իսկ հիմա մենք ունենք շատ լայն արտահայտված բազմաքաղաքական սպեկտոր եւ կուսակցությունների առումով եւ հասարակական կազմակերպություններն են բազմաթիվ: Այսօր կա ազատություն, որը չի կարելի համեմատել ոչ միայն սովետական տարիների հետ, այլ նույնիսկ ՀՀ-ի անկախացման առաջին տարիների հետ: Ես գտնում եմ, որ բազմակարծությունը ներգրավել համապատասխան ցուցակների մեջ միայն օգուտ է բերում, որովհետեւ տարբեր կարծիքներ, տարբեր շերտերի ներկայացուցիչներ, ովքեր լինում են ցուցակներում հարստացնում են դրանք: Ինչ վերաբերվում է այլ կուսակցությունների ցուցակներին, ապա կարծում եմ, որ բանն այն չէ, որ իջեցվել է պատգամավորի պահանջների նշաձողը, այլ ընդգրկվել են այն անձինք կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են այդ կուսակցության քաղաքական կուրսին: Եթե նայեք, ապա կտեսնեք, որ պատահական մարդիկ, ոչ մի տեղ չկան: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի ցուցակին, այստեղ հնչեցված հարցը չի կարող վերաբերվել այդ ցուցակին, քանի որ ընդգրկված են բավականին հայտնի մարդիկ, ովքեր ունեն, թե° քաղաքական, եւ թե° պետական աշխատանքի փորձ: Իսկ մենք պետք է բարեփոխենք ոչ միայն քաղաքական կամ պետական համակարգը, այլ պետք է բարեփոխենք կյանքն ամբողջությամբ, իսկ կյանքը բաղկացած է սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական եւ այլ խնդիրներից, որի բարելավման անհրաժեշտությունը մենք բոլորս տեսնում ենք եւ այդ ուղղությամբ պետք է աշխատենք:
- Քանի որ Դուք պատրաստվում եք ԱԺ-ում համագործակցել ՀՀԿ-ի հետ, մեզ հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը եւ վերաբերմունքը ՀՀԿ-ի մեծամասնական ցուցակին եւ կարծիք կա, որ խորհրդարան են մտնելու նույն մարդիկ:
- Թեեւ մեր կուսակցությունը այդ ցուցակի ստեղծման հետ չի առնչվել, բայց ասեմ, որ մեծամասնական ցուցակում այն մարդիկ են, ովքեր ունեն հեղինակություն կամ ճանաչում իրենց տարածքում: Եվ այն կարծիքները, որ պետք է հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, կարծում եմ, ճիշտ չէ:Նախեւառաջ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ տարածքների զարգացման հետ կապված, իսկ երկրի համաչափ զարգացումը կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բնական է, որ առաջադրվում են մարդիկ, ովքեր ունեն հեղինակություն, աշխատել են իրենց տարածքներում, ունեն աջակցություն ազգաբնակչության կողմից եւ, ինչպես գիտենք, միայն ՀՀԿ-ն չէ, որ առաջադրել է թեկնածուներ, այլ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ այլն: Այս կերպ մեր ընտրողներին հնարավորություն է տրվում իրենց տարածքներում ընտրել իրենց ներկայացուցչին պառլամենտում: Կարծում եմ, այն ցուցակը, որը ներկայացրել է ՀՀԿ-ն, բաղկացած է մարդկանցից, ովքեր իրենց ընտրատարածքներում ունեն կատարած աշխատանք, ներդրում, լումա, որ այդ տարածքը զարգանա, իսկ եթե այդպես չլինի, ապա ժողովուրդը չի ընտրի նրանց, այլ կընտրի այլ թեկնածուի, ով ունի ավելի մեծ ներդրում իրենց տարածքում:
- Արդեն պարզ է քաղաքական դաշտի այն սպեկտորը, որը պետք է հայտ ներկայացնի խորհրդարանական ընտրություններին, Ձեր կարծիքով, ինչպիսի±ն կլինի մեր այսօրվա խորհրդարանը:
- Հիմնական քաղաքական ուժը դա Հանրապետական կուսակցությունն է, որի հետ պայմանադաշինքի մեջ գտնվող մնացած կուսակցություններն էլ ներգրավված են ՀՀԿ ցուցակում, կարծում եմ, որ ՀՀԿ-ի ցուցակը կվերցնի ձայների մոտ 50 տոկոսը, իսկ այդ կարծիքը ինձ մոտ հիմնավորվում է նախ ՀՀԿ-ի քաղաքական վեկտրով, որն ուղղված է դեպի կայունություն, դրական բարեփոխումներ եւ զարգացում: Բացի այդ, այդպիսի կարծիքի ես հանգում տեսնելով մրցակիցների սպեկտորը, իսկ երրորդ հանգամանքը` այն փորձը, որ ունեցավ ՀՀԿ-ն Հրազդան քաղաքում: Այս երեք գործոնները ինձ համար հիմք են հանդիսանում ակնկալել, որ ՀՀԿ-ի ցուցակը կստանա 50-55 տոկոս ձայներ: Ինչ վերաբերվում է մյուս ուժերին, ապա խորհրդարանում, անկասկած, ներկայացված կլինի ԲՀԿ-ն իսկ մնացած կուսակցությունները պետք է կատարեն աշխատանք, որպեսզի 5 տոկոսից ավել ձայներ հավաքեն: Դա առաջին հերթին վերաբերվում է ե°ւ ՕԵԿ-ին, ե°ւ ՀՅԴ-ին, ե°ւ ՙԺառանգությանը՚, ե°ւ ՀԱԿ-ին, որը պետք է հաղթահարի 7 տոկոսը: Այս բոլոր կուսակցությունները կամ դաշինքները պետք է կարողանան ապացուցել ընտրողներին, որ արտահայտում են ընտրողների այս կամ այն շերտի, խմբի տեսակետներն ու շահերը, որպեսզի ստանան համապատասխան տեղեր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան.«Որոշ մարդկանց որոշ տեղերը մրմռում են»

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 19-րդ տեղը զբաղեցնող, «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞ր արժանիքների համար է ՀՀԿ ցուցակի նման լավ տեղում հայտնվել: Պարոն Բաբուխանյանը նկատեց, որ «լավ տեղ» ասվածը հարաբերական է.«Ժամանակին «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի երրորդ տեղում եմ եղել, այնպես որ «լավ» ու «վատ» տեղեր չկան: Կա աշխատանք, պարտավորություն ազգի առաջ, որը պետք է կարողանանք իրագործել: Ինչ վերաբերում է արժանիքներին, ապա իմ դրական եւ բացասական արժանիքները պետք է գնահատի ընտրողը, մեր ժողովուրդը»: Այդուհանդերձ հիշեցրեց խորհրդարանական աշխատանքի փորձի մասին. «Ունենք համապատասխան փորձ, փորձառություն: 1990 թվականից մեր կուսակցությունը ներգրավված է այդ գործընթացներում, ես 25 տարեկանից եղել եմ ԱԺ երկու հանձնաժողովների անդամ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ գնացինք համագործակցության ՀՀԿ հետ, կամ ինչու ՀՀԿ-ն գնաց մեզ հետ համագործակցության… որովհետեւ կար գաղափարախոսության ընդհանրություն` ազգային պահպանողական արժեքների, ազգային պահպանողական գաղափարախոսության ընդհանրություն: Շատ բնական եւ բացատրելի դաշինք է սա»:
Խնդրեցինք մեկնաբանել որոշ տեղերից հնչող այն գնահատականները, թե ՀՀԿ-ի ցուցակում «քաղաքական դիակներ» են հայտնվել, նաեւ այն, որ այդ դիակների թվում իր անունն էլ է նշվում. «Կմեկնաբանեմ, որ որոշ մարդկանց որոշ տեղերը ցավում են այն բանի պատճառով, որ ՀՀԿ-ն ուժեղացնում է իր ցուցակը, ուժեղացնում է իր ներկայությունը, ստեղծում է համագործակցություն` լայն քաղաքական եւ հասարակական սպեկտրի հետ, եւ խորհուրդ կտայի այդ մարդկանց, որ իրենց որոշ տեղերը չմրմռան»:
Ի դեպ, պարոն Բաբուխանյանի կանխատեսումներով` ՀՀԿ-ն միայն համամասնական ընտրակարգով կհավաքի 50% ձայն, եւ խորհրդարանում կունենա ճնշող մեծամասնություն: Այս մտքին նա հանգել է նաեւ վերլուծելով Հրազդանի ընտրությունները, որտեղ գործում էր «բոլոր քաղաքական ուժեր` հանած ՀՀԿ» բանաձեւը, սակայն ՀՀԿ-ն հաղթեց:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
aravot.am

 

 

 

 

ՍԻՄ-ը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում երեք ներկայացուցիչ ունի

12:41, 20 Մարտ, 2012
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցության հետ միասին, և համամասնական ցուցակում ունենալու է երեք ներկայացուցիչ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ համամասնական ցուցակում կուսակցության մյուս երկու ներկայացուցիչներն են ՍԻՄ փոխնախագահ Արտակ Գրիգորյանը և երիտասարդական թևի ղեկավար Ռաֆայել Ավետիսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ի համամասնական ցուցակի որ տեղերում են ՍԻՄ-ի մյուս երկու ներկայացուցիչները` Բաբուխանյանը նշեց, որ դա պարզ կլինի ցուցակի վերջնական հրապարակման ժամանակ:
Անդրադառնալով կուսակցության հնարավոր կազմալուծմանն ու վերջնական միավորմանը ՀՀԿ-ին` Բաբուխանյանն ընդգծեց, որ նման ծրագիր չկա և չի կարող լինել:
«ՍԻՄ-ն ամենահին կուսակցություններից մեկն է` ստեղծված 1988 թվականին: Այն ուրույն տեղ ունի հայ ժամանակակից քաղաքական դաշտում, ունի իր ձևավորած քաղաքականությունն ու գաղափարախոսությունը: Հաշվի առնելով այդ հանգամանքները` մենք չենք պատրաստվում դադարեցնել ՍԻՄ-ի գոյությունը»,- հավաստիացրեց կուսակցության ղեկավարը:

armenpress.am

 

 

 

ՀՀԿ-ի հետ ընտրություններին նույն ցուցակով մասնակցելը բնական է. Հայկ Բաբուխանյան
15:54 • 20.03.12

«Սահմանադարական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ համամասնական նույն ցուցակով ընտրություններին մասնակցելու իրենց որոշումը բնական է համարում:
«Այս որոշումը մեզ համար բնական որոշում է, քանի որ երկար տարիներ համագործակցել ենք ՀՀԿ-ի հետ և սերտ ենք համագործակցել, այն աստիճան, որ 1992թ. ես եմ ղեկավարել ՀՀԿ-ի պաշտոնաթերթը և մենք գաղափարական առումով մոտ ենք: Իսկ վերջին շրջանում ավելի է ակտիվացել մեր համագործակցութունը»,- այսօր լրագորղների հետ հանմդիպմանը ասաց ՍԻՄ նախագահը:
Նա նաև նշեց, որ բացի իրենից ՀՀԿ ցուցակում ՍԻՄ-ից ներկայացված են լինելու ՍԻՄ փոխնախագահ Արտակ Գրիգորյանը և
երիտասարդական թևի ներկայացուցիչ Ռաֆայել Ավետիսյանը:
Հարցին՝ հնարավոր է, որ նման համագործակցության արդյունքում ի վերջո ՍԻՄ-ը լուծարվի և անդամակցի ՀՀԿ-ին, Հայկ Բաբուխանյանը պատասխնեց. «Ոչ, դա հնարավոր չէ։ ՍԻՄ-ը մեր երկրի ամենահին կուսակցություններից է, որն ունի իր ձեռագիրը և որը համահունչ է ՀՀԿ-ի ձեռագրին»,-ասաց բանախոսը:
Խոսելով ՀՀԿ համամասնական ընտրացուցակի մասին` Հայկ Բաբուխանյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե այն կազմվել է ԽՍՀՄ-ի տարիներին ընդունված սկզբունքով` ընդգրկելով հասարական սեկտորը։
«Այն ժամանակ հասարակական սեկտորն այդքան արտահայտված չէր: Այսօր կա ազատություն, որը չի կարելի համեմատել ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև անկախացման առաջին տարիների հետ: Բազմակարծությունը ցուցակներում ներառելը միայն օգուտ է բերում, իսկ այլ կուսակցությունների ցուցակներում ընդգրկվել են այն անձինք, որոնք համապատասխանում են այդ կուսակցության քաղաքական կուրսին»,- իր տեսակետը հայտնեց ՍԻՄ նախագահը:
Խոսելով ՀՀԿ մեծամասնական ընտրացուցակի մասին՝ բանախոսը նշեց, որ թեև իրենց կուսակցությունը այդ ցուցակի ստեղծման հետ չի առնչվել, բայց ցուցակում այն մարդիկ են, ովքեր ունեն այդ տարածքներում հեղինակություն, կատարած աշխատանք և ներդրում։ Ըստ նրա՝ առհասարակ ճիշտ չէ հրաժարվել մեծամասանական ընտրակարգից:

Tert.am

 

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚-Ը
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
ԲԱՐՈՅԱԶՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԻՆ

ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ աղանդների կողմից կրթության համակարգում վտանգավոր, սանձարձակ գործունեություն ծավալելու կապակցությամբ նամակով դիմել է ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՀՀ ԱԱԾ տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, ՀՀ ԱԱԽ քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ, ՀՀ ԱԺ ԳԿՄԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ: Նամակում ասված է.
-Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի իրականացումը, մեր համոզմամբ, վտանգված է աղանդների օրեցօր ակտիվացող գործողություններով: Եվ դա այն դեպքում, երբ տարիներ առաջ ընդունված վերոհիշյալ ծրագրում արդեն իսկ արձանագրվել էր, որ`
ՙՎերջին տարիներին հաճախակի են դարձել անչափահաuների ծանր հիվանդությունների եւ մահվան դեպքերը` կրոնական տարբեր հոuանքներին եւ աղանդներին հարելու պատճառով: Շատ դեպքերում այդ աղանդների գործունեությունը լուրջ վտանգ է հանդիuանում երեխաների առողջության եւ հոգեւոր զարգացման համար` դառնալով ընտանիքից եւ հաuարակությունից oտարանալու պատճառ՚ եւ ՙԱնհրաժեշտ է պետական վերահuկողություն եւ չափորոշիչների կիրառում ոչ պետական մանկական ուuումնական հաuտատությունների գործունեության նկատմամբ, քանզի վտանգ կա, որ վերոհիշյալ հաuտատություններում կարող է ուuուցանվել ոչ լիարժեք մշակութային կրթություն կամ տարվել մեր ազգային ավանդություններին եւ բարոյական նկարագրին անհարիր դաuտիարակություն՚:
Շուրջ 8 տարի առաջ պետական ռազմավարական ծրագրերը իրականացնող բարձրագույն ատյանի կողմից արտահայտված այդ մտահոգությունները մեր օրերում ոչ միայն չեն նվազել, այլեւ խորացել են: Դրա տխրագույն ապացույցն է հանդիսանում այն փաստը, որ Հայաստանում շրջանառության մեջ է մտցվում ՙխղճի կալանավոր՚ հասկացությունը, որով մեծարվում են այն երիտասարդները, որոնք պատիժներ են կրում զինվորական կամ այլընտրանքային ծառայություններից դիտավորությամբ խուսափելու համար:
ՍԻՄ կուսակցության ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են հետեւյալ փաստերը.
1. Աղանդները հիմնադրում են հանրակրթական հաստատություններ եւ հարյուրավոր ու հազարավոր հայ երեխաների շեղում ազգային մտածելակերպից: Ավելին, վերջին ժամանակների դառը փորձը ցույց է տվել, որ այդ երեխաների մոտ ի սպառ վերանում են ազգային ավանդական արժեքները, ինչպիսիք են` հայրենիքը, հայոց հողը, հայ մտածելակերպը, հայոց բանակը եւ այլն:
Այսպես, ՙԿյանքի խոսք՚ աղանդը հիմնադրել է ՙԿյանքի խոսք՚ անվամբ հանրակրթական ուսումնական հաստատություն` Թբիլիսյան խճուղի 9/1 հասցեում: Նույն այդ հասցեում է գրանցված ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպությունը:
2. Ստանձնելով պետական մարմինների իրավասությունները` ՙԿյանքի խոսք՚ աղանդը տարիներ շարունակ իրականացրել է ու շարունակում է իրականացնել քաղաքացիական ակտերի, մասնավորապես` ամուսնությունների գրանցում:
3. Անվանելով իրեն ՙեկեղեցի՚` ՙԿյանքի խոսք՚ աղանդը անթաքույց իրականացնում է մանուկների հոգեորսություն` ՙՄանկական ծառայություն՚ կոչվող իր կառույցով: Աղանդի կայքում /www.wolarm.org/ տեղադրված գովազդային տեղեկատվությունից հստակ երեւում է, որ այդ ծառայությունը, ինչպեսեւ բոլոր այլ աղանդները, ձգտում են հոգեւոր եւ հոգեբանական իրենց ազդեցությունը տարածել երեխաների ու նրանց ծնողների վրա:
4. Իր կողմից նախաձեռնած ակնհայտ անհիմն, անգամ` անհեթեթ դատական գործերով եւ այլ միջոցներով փորձում է ճնշում իրականացնել մամուլի ու խոսքի ազատության վրա:
5. Պետական առողջապահության ծրագրերից դուրս իրականացնում է բժշկական գործունեություն եւ կազմակերպում միջոցառումներ:
Նշված վտանգները վերացնելու համար անհրաժեշտ ենք համարում արգելել կրթական այն հաստատությունների գործունեությունը, որոնք հիմնադրվել ու ղեկավարվում են աղանդական կազմակերպությունների կողմից: Ներկա պահին խոսքը վերաբերում է ՙԿյանքի խոսք՚ անվանումը կրող միջնակարգ (հիմնական եւ ավագ) դպրոցի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին:
Ինչ վերաբերում է ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպությանը, ապա այն, մեր համոզմամբ, պետք է անհապաղ զրկվի պետական համապատասխան գրանցումից, քանի որ այդ աղանդը իրականացրել ու իրականացնում է օրենքին ու իր կանոնադրությանը հակասող գործունեություն, որն ուղղված է ազգաբնակչությանը բարոյազրկելու նպատակին:
Միաժամանակ համոզված ենք, որ, սահմանափակվելով միայն այդ հաստատության գործունեության կասեցմամբ, բարձրացված խնդիրը լուծված համարել չի կարելի: Անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Մեր պատկերացմամբ, դրանք են` ՙԿրթության մասին՚, ՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚, ՙԶինապարտության մասին՚ օրենքներում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:
Հավաստիացնում ենք, որ պատրաստ ենք ազգանպաստ այս աշխատանքներին լծվող բոլոր մարմինների ու անհատների հետ ցանկացած համագործակցության:

 

 

 

ՍԻՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ԱԿՑԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՖԱՇԻԶՄԻ

Մարտի 7-ին, ՍԻՄ կուսակցության երիտասարդական կառույցը իր ղեկավար ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ գլխավորությամբ բողոքի ակցիա էր իրականացրել վերջին շրջանում Լիտվայի Հանրապետությունում նեոնացիստական տրամադրությունների աճի կապակցությամբ: Այցելելով ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակ` հանկարծակիի եկանք: Առանց պատճառաբանությունների, խստիվ արգելվեց որեւէ լրագրողի ներկայությունը նամակի հանձմանն ու բանակցությունների ընթացքին: Թե ինչ են խոսել ներսում փորձեցինք ճշտել Ռաֆայել Ավետիսյանից:
Ինչպես նա նշեց. ՙՍԻՄ կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչներից մի քանիսի հետ այցելեցինք Եվրամիության հայաստանյան գրասենյակ, ցանկանալով նամակ-հայտարարություն հանձնել, որում հիմնականում նշված էր մեր մտահոգությունը, որ Լիտվայի իշխանությունները ոչ միայն գործուն հակազդեցություն չեն ցուցաբերում նեոնացիստական դրսեւորումներին, այլեւ թողտվության մթնոլորտ են ստեղծում:
Որպես օրինակ, կարող եմ նշել Վիլնյուսի իշխանության թույլտվությունը 2012թ. մարտի 11-ին նեոնացիստների երթի կապակցությամբ: Մենք միացնում ենք մեր բողոքի ձայնը ինչպես Լիտվայի, այնպես էլ ամբողջ աշխարհի հականացիստների պահանջին` արգելելու այս երթը:
Ցավով կարող եմ նշել նաեւ, որ Լիտվայում նացիստական տրամադրությունների աճը համահունչ ռեզոնանսի մեջ է մտնում ադրբեջանական նացիզմի հետ: Ադրբեջանական նացիստների հակահայկական հերյուրանքների սերմերը պարարտ հող են ունենում Լիտվայի անգամ որոշ խորհրդարանական շրջանակներում: Այնինչ Եվրամիության անդամ Լիտվայից մենք ակնկալում ենք ռասիզմի եւ նացիզմի դատապարտում ոչ միայն իրենց երկրում, այլեւ ցանկացած տեղ, որտեղ այն ունի իր դրսեւորումը: Մասնավորապես կոչ ենք անում Լիտվայի խորհրդարանին դատապարտել 1988-92թթ. Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը, որից տուժեցին կես միլիոն հայեր: Հույս ունենք, որ Եվրամիությունն իր բոլոր լծակներով հանդերձ, կհակազդի ոչ միայն Լիտվայում, այլեւ ողջ աշխարհում նեոնացիստական շարժումների ակտիվացմանը: Եվրամիության ներկայացուցիչ դեսպանն անձամբ դեմ էր նացիստական, նեոնացիստական, ֆաշիստական շարժումներին: Նշելով այս ամենը` նա չցանկացավ քաղաքականացնել թեման, հայտարարելով որ Եվրամիությունը նման հարցերը քննարկում է մարդու իրավունքների կոնվենցիայի շրջանակներում, իսկ մարդու իրավունքների կոնվենցիան չի քաղաքականացվում:Բայց մենք, իհարկե, նշեցինք, որ մենք քաղաքական նկատառումներով չենք այցելել, ուղղակի մեր անհանգստության ձայնն ենք բարձրացնում, եւ դա անում ենք ոչ միայն մենք, այլեւ Լիտվայում գտնվող կազմակերպությունները եւս: Զրույցի ընթացքում հասկացանք, որ Եվրամիությունը պատրաստվում է մեզ պատասխանել միայն մարտի 11-ին նախատեսված նեոնացիստների երթից հետո: Քանի որ նամակի տեքստի մեջ ներառված էր նաեւ 1988-92 թվականների Ադրբեջանի կողմից Սումգայիթում հայերի կոտորածների փաստը, մենք պարզաբանեցինք, որ նեոնացիստական խմբերը ցանկություն են հայտնել միացնել իրենց խոսքը ադրբեջանական նացիստական խմբերին: Նրանք պահանջում են Խոջալուի դեպքերը որակավորել որպես ցեղասպանություն: Մենք մեր անհանգստության ձայնն ենք բարձրացնում, քանի որ Լիտվան կարող էր անտեղյակ լիներ այդ փաստին, իսկ ներկայումս տեղի են ունենում փորձագետների ուսումնասիրություններ, որոնք կարող են թյուրիմացության մեջ ընկնել եւ կուլ տալ խայծը: Մեր կարծիքով Եվրամիությունը չպետք է թույլ տա, որպեսզի նմանօրինակ միջոցառումները այդպիսի նպատակին ծառայեն` նախօրոք կանխարգելելով նեոնացիստական խմբավորումների ակտիվացումը՚:
Եվրամիության գրասենյակ այցելելուց անմիջապես հետո կոնկրետ կարծիք իմանալու համար այցելեցինք Լիտվայի հյուպատոսարան: ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեւին դիմավորեց հյուպատոսը, որը, ինչպես հասկացվեց իր խոսքից, ֆաշիստական գաղափարներին հանդուրժողաբար է մոտենում, վերջինս մարտի 11-ին կայանալիք հանրահավաքից անտեղյակ էր, ինչպես նա նշեց. ՙԵս նման տեղեկություն չունեմ: Մարտի 11-ը Լիտվայի անկախության օրն է, որը պատրաստվում են տոնել: Լիտվան դեմոկրատական երկիր է. մարդիկ ազատ արտահայտում են իրենց կարծիքը, մտածում են այն, ինչ ուզում են: Մեղադրանքներ մեկ կամ մյուս կողմից կարող են լինել, դա դեմոկրատական է: Թե անձամբ ես ինչ եմ կարծում նեոնացիստների մասին` չեմ մեկնաբանի: Մենք կփոխանցենք նամակը համապատասխան բաժնին, նրանք կուսումնասիրեն եւ երեւի կպատասխանեն, եթե գտնեն որ պետք է պատասխանել՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

 

 

 

ՍԻՄ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցությունը շնորհավորում է Ռուսաստանի Դաշնության ժողովրդին եւ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ: Մենք համոզված ենք, որ այդ հաղթանակը է°լ ավելի կզարգացնի` ԽՍՀՄ փլուզումից հետո խարխլված, բացեւ նրա ջանքերով վերակերտվող մեծ Ռուսաստանի հզորությունը: Մենք համոզված ենք նաեւ, որ հզոր Ռուսաստանը կկարողանա հակակշիռ հանդիսանալ աշխարհը նվաճելու ձգտող ուժերին` ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում` պահպանելով կայունություն եւ խաղաղություն, իսկ հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների հիման վրա շարունակվող ռազմավարական գործընկերությունը ¥ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ մեր երկու պետությունների միջեւ¤ է°լ ավելի դինամիկ բնույթ կկրի: Միեւնույն ժամանակ, վստահ ենք, որ այդ հաղթանակը առաջիկայում խաղաղություն կբերի նաեւ մեր տարածաշրջանում: Ազգերի ինքնորոշման գերակա սկզբունքի շրջանակում իրավական լուծում բերելով արցախյան դե ֆակտո արդեն լուծված խնդրին, մանավանդ որ Ռուսաստանի շնորհիվ, այդ սկզբունքով կովկասյան երկու պետություններ` Աբխազիան և Հարավային Օսեթիան սկսել են անկախ պետականություն կերտելու գործընթացը:

ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցություն

 

 

 

 

 

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԱՎԵԼՈՐԴ Է

ՀԱԿ-ից հեռացածները պնդում են, որ մանդատների խնդիր չունեն` «սկզբունքային տարաձայնություններիե պատճառով են լքում կոնգրեսի խորտակվող նավը։
Այս կապակցությամբ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նկատեց. «Սկզբունքային տարաձայնությունները, եթե այդպիսիք կան, պետք է վաղուց ի հայտ գային, ոչ թե հիմա` ընտրություններից 2 ամիս առաջ։
Կամ այդ մարդիկ ժամանակին դա չեն գիտակցել, կամ գիտակցել են, բայց իրենք են եղել անսկզբունքային, բացի թերեւս Վաղարշակ Հարությունյանից, որը ներդրում ունի մեր բանակի կայացման գործում։ Մնացած դեպքերում, կարծում եմ, սկզբունքների մասին խոսելը ավելորդ էե։

armworld.am

 

 

 

ՍԻՄ-Ի ԿՌԻՎԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԴԵՄ Է

Ընտրություններից երկու ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված «ստատուս-քվոյիե առանձնահատկություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

-Նախընտրական խճանկարում անորոշությունները դեռ պահպանվում են, ի տարբերություն նախորդ ժամանակահատվածների, երբ ընտրական հիմնական միտումները արտահայտվում էին շատ ավելի վաղ եւ շատ ավելի հստակ։
Տեսեք` ինչ է կատարվում ընդդիմության ներսում. 4 կուսակցություն հեռացավ ՀԱԿ-ից, ինչը, կարծում եմ, որեւէ մեկի համար անակնկալ չէր։ Ի սկզբանե ՀԱԿ-ը իր առջեւ երկու նպատակ էր դրել` ծառայել օտար ուժերին եւ վերադառնալ իշխանության, բայց վերադառնալու շանս չունի. պատգամավորական տեղերը քիչ են` բոլորին չեն հերիքում, եւ ՀԱԿ-ի շուրջ հավաքված ուժերը, ինչպեսեւ պետք էր սպասել, չդիմացան այդ փորձությանը։
-«Անհապաղ իշխանափոխությունըե եղել եւ մնում է ՀԱԿ-ի «ծրագրերիե եւ նվիրական երազանքների գագաթնակետը։
-Անհապաղ իշխանափոխությունը սկզբունք չէ` մարմաջ է, հոգեկան հիվանդություն, որ կապ չունի քաղաքականության հետ։
Անորոշություններ կան նաեւ իշխանական դաշտում։ ԲՀԿ-ի կեցվածքը հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները դեռ պետք է տրվեն։
Կա անորոշություն` կապված երկրորդ նախագահի հետ. Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը հայտարարեց, որ նա հրապարակավ կներկայացնի իր տեսակետը առաջիկա ընտրությունների վերաբերյալ, եւ, բնականաբար, կան սպասումներ, միգուցե հաշվարկներ, որոնցից հանրությունը անտեղյակ է։
Անորոշությունը պահպանվում է ընդդիմության մյուս թեւում. պարզ չէ, թե ինչով կվերջանա «Ժառանգությունե-«Ազատ դեմոկրատներե սիրախաղը` կավարտվի ամուսնությա՞մբ, թե՞ ամեն մեկը կգնա իր ճանապարհով։ Սրանք են, կարծում եմ, նախընտրական այս փուլի հիմնական առանձնահատկությունները։
-Սոցիոլոգիական որոշ հարցումների համաձայն` լավ աշխատելու դեպքում դուք էլ կարող եք հայտնվել խորհրդարանում, բայց, ըստ շրջանառվող լուրերի, գերադասում եք առաջադրվել ՀՀԿ-ի ցուցակով։ Կուսակցությունը ե՞րբ է հստակեցնելու իր դիրքորոշումը այդ հարցում։
-Մեր դիրքորոշումը բավական հստակ է. ՍԻՄ-ը ընտրություններին մասնակցելու է, իսկ ձեւաչափի մասին կհայտարարենք մոտ օրերս, երբ կուսակցության ներկայացուցիչների խորհուրդը կհավաքվի եւ որոշակի շեշտադրումներ կանի` առաջիկա ընտրությունների հետ կապված։
Չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել, ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի մեր համագումարը որոշեց, որ կուսակցությունը պետք է ամեն կերպ նպաստի Հայաստանում ազգային-պահպանողական շարժման հզորացմանը, համախմբվելով այդ շարժման առաջնորդի` հանրապետության նախագահի շուրջ։
-ՀԱԿ-ին սպասարկող մամուլը «բացահայտելե է, որ ձեզ, ԱՄԿ առաջնորդ Արտաշես Գեղամյանին եւ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանին «գործուղում ենե խորհրդարան հատուկ առաքելությամբ` ՀԱԿ-ի դեմ քարոզելու համար։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Հհշականների անհանգստության պատճառը միանգամայն հասկանալի է. մեր կուսակցությունը 1988-ից մերժել է «լեւոնականությունըե իր բոլոր դրսեւորումներով` սկսած հհշական վայրի ազատականությունից, վերջացրած ՀՀՇ-ի որդեգրած արտաքին քաղաքականության դրույթներով։
Սա մեզ թույլ է տալիս պարզ ճակատով ասել` այո՛, մենք խոր եւ անտագոնիստական հակասություններ ունենք Լ.Տեր-Պետրոսյանի, իր գաղափարների եւ այն մարդկանց հետ, որոնք կանգնած են նրա կողքին, անկախ նրանից, թե ինչպես են նրանք իրենց անվանում` ՀՀՇ, ՀԱԿ, թե էլի ինչ-որ բան։ Մենք ասում ենք այն, ինչ ասել ենք միշտ` սկսած 1988-ից, ոչ մեկը չի կարող մեզ մեղադրել մեր սկզբունքներին դավաճանելու համար։
Իզուր են այդքան անհանգստանում. կարեւոր չէ` մենք պառլամենտում կպատռե՞նք իրենց դիմակը, թե՞ պառլամենտից դուրս։ Եթե կարծում են` դրա համար ենք գալիս խորհրդարան, պիտի ասեմ, որ իրենց վրա շատ բան են վերցնում։ Նրանց համար դա շատ մեծ պատիվ կլիներ` իրենք արդեն այնքան թույլ են, որ անիմաստ է նույնիսկ «հատուկ առաքելությունե` կազմակերպված հակաքարոզչություն իրականացնել ՀԱԿ-ի ու իր առաջնորդի դեմ։
Մենք ձեռի հետ կշարունակենք պատռել իրենց դիմակը, բայց մեր առաքելությունը ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ նրանից դուրս մեր կուսակցության ծրագրային դրույթները առաջ տանելն է։ ՍԻՄ-ը ոչ մի րոպե չի դադարել աշխատել այդ ուղղությամբ, անկախ նրանից` խորհրդարանում է, թե խորհրդարանից դուրս։ Մենք հիմա խոսում ենք, իսկ մեր երիտասարդական թեւը Լիտվայի դեսպանության առաջ ցույց է անում, մի ժամ առաջ էլ ցույց էր անում Եվրամիության ներկայացուցչության առաջ։ Մեր կուսակցությունը մշտապես պայքարել եւ պայքարում է աղանդավորների դեմ, կարելի է ասել` աղանդների դեմ պայքարի դրոշակակիրն է։
Այլ հարց է` պե՞տք է, որ ազգային-պահպանողական ուժերը վատնեն իրենց ներուժը` առանձին մասնակցեն ընտրություններին, երբ մեր դեմ կանգնած է հինգերորդ շարասյունը, ավելի ճիշտ` հինգերորդ շարասյուները, որովհետեւ այսօր Հայաստանում կա հինգ հատ հինգերորդ շարասյուն։
-Եվ որո՞նք են այդ հինգ շարասյուները։
-Կարող եմ թվարկել. առաջինը օտար ուժերին սպասարկող քաղաքական ուժերն են` ի դեմս Տեր-Պետրոսյանի, «Ժառանգությանե եւ այլն, երկրորդը` հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են վարկաբեկել մեր երկիրը, բանակը եւ եկեղեցին, երրորդը` լրատվամիջոցները, որոնք ձայնակցում են այդ քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին, չորրորդը` աղանդավորական շարժումները, որոնք ոչնչացնում են մեր պետության եւ ազգի միասնականության հիմքերը։
Եվ, վերջապես, հինգերորդը կոռուպցիան է, կոռումպացված չինովնիկները, որոնք աշխատում են Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։ Այս հինգ շարասյուները մեր թշնամիներն են, եւ մենք դրանց դեմ պայքարում ենք։
-Կարծիք կա, թե այս ընտրություններում մրցակցությունը կլինի ավելի շուտ իշխանության ներսում` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, քան իշխանություն-ընդդիմություն հարթության վրա։ Համամի՞տ եք այդ տեսակետին։
-Մրցակցության մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում, եթե դա տեղի է ունենում օրենքի, կոռեկտության սահմաններում։ Բայց երբ մրցակցությունը դուրս է գալիս անձնական վիրավորանքների դաշտ եւ դառնում երկրի հիմքերը խարխլելու միջոց, ինչպես ՀԱԿ-ի պարագայում, ներող կլինեք. դա մրցակցություն չէ` սրիկայություն է։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
armworld.am

 

 

 

ՍԻՄ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցությունը շնորհավորում է Ռուսաստանի Դաշնության ժողովրդին եւ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ: Մենք համոզված ենք, որ այդ հաղթանակը է°լ ավելի կզարգացնի` ԽՍՀՄ փլուզումից հետո խարխլված, բացեւ նրա ջանքերով վերակերտվող մեծ Ռուսաստանի հզորությունը: Մենք համոզված ենք նաեւ, որ հզոր Ռուսաստանը կկարողանա հակակշիռ հանդիսանալ աշխարհը նվաճելու ձգտող ուժերին` ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում` պահպանելով կայունություն եւ խաղաղություն, իսկ հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների հիման վրա շարունակվող ռազմավարական գործընկերությունը ¥ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ մեր երկու պետությունների միջեւ¤ է°լ ավելի դինամիկ բնույթ կկրի: Միեւնույն ժամանակ, վստահ ենք, որ այդ հաղթանակը առաջիկայում խաղաղություն կբերի նաեւ մեր տարածաշրջանում: Ազգերի ինքնորոշման գերակա սկզբունքի շրջանակում իրավական լուծում բերելով արցախյան դե ֆակտո արդեն լուծված խնդրին, մանավանդ որ Ռուսաստանի շնորհիվ, այդ սկզբունքով կովկասյան երկու պետություններ` Աբխազիան և Հարավային Օսեթիան սկսել են անկախ պետականություն կերտելու գործընթացը:

ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցություն

 

 

 

ՙԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆՔ ՓԱՍՏԵՐ ԱՎԵԼԻ ԱՀԱՎՈՐ, ՔԱՆ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ՚

ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ուղղված այն հարցին, թե արդյո±ք ՍԻՄ կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, վերջինս պատասխանեց. ՙՄեր ներկայացուցիչների խորհրդի որոշմամբ, ՍԻՄ կուսակցությունը կմասնակցի ԱԺ ընտրություններին, որը կասկածից վեր է, քանի որ մեր կուսակցությունը մասնակցել է Հայաստանի բոլոր ԱԺ ընտրություններին, սկսած` 1990 թվականից: Ինչ վերաբերվում է մասնակցության ձեւաչափին, ապա շուտով այդ մասին կտեղեկացնենք հասարակությանը՚: Կուսակցության գաղափարական որ դաշտում գտնվելու հարցին Հ. Բաբուխանյանը ասաց. ՙՍԻՄ կուսակցությունը միշտ եղել է եւ կա ազգային պահպանողական գաղափարական դաշտում, ՍԻՄ-ը ձեւավորվել է 1988 թվականի ազգային շարժման մեջ եւ, այդ առումով, ազգային պահպանողական գաղափարական դաշտը մեզ մոտ կայուն է վերջին 24 տարիների ընթացքում՚:
ՙՀնարավո±ր է, որ ՍԻՄ կուսակցությունից Դուք կամ մեկ այլ անդամ ընտրվեք մեծամասնական տարբերակով՚ հարցին ի պատասխան բանախոսը հավելեց, որ այդ հարցը դեռեւս գտնվում է քննարկման փուլում եւ հիշեցրեց, որ ՍԻՄ-ը միշտ էլ իր անդամներին առաջադրել է մեծամասնական կարգով: Լրագրողների այն հարցին, թե որ տարբերակն է ավելի հարմար մեր երկրին` համամասնակա±ն, թե± մեծամասնական, ՍԻՄ նախագահը նշեց. ՙԿարծում եմ, որ այն համակարգը, որը ներկայումս կա, գոնե այս ընտրություններում` պետք է պահպանվի: Իսկ ընդհանրապես ՍԻՄ կուսակցության ծրագրային դրույթներում մենք առաջարկել ենք երկպալատանի խորհրդարան, որտեղ մի պալատը ընտրվում է մեծամասնական` ներկայացուցչական ձեւով, մյուս պալատը` համամասնական համակարգով: Ներկայացուցչական պալատը պետք է ունենա ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանի բոլոր շրջաններից, ներառյալ Արցախը, այլեւ ներկայացված պետք է լինեն Ջավախքը, Արեւմտյան Հայաստանի օկուպացված տարածքները, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունները: Ցավում եմ, որ կուսակցական համակարգը ՀՀ-ում դեռեւս վերջնական զարգացած չէ այն աստիճանի, որպեսզի ներկայացնի Հայաստանի բոլոր տարածաշրջանները եւ այն նույն կուսակցությունները, որոնք պահանջում են 100 տոկոսանոց համամասնականին անցնելը, չունեն ներկայացուցչություն անգամ Երեւանից դուրս որեւէ բնակավայրում, օրինակ` ՙԺառանգություն՚ կուսակցության որեւէ բաժանմունք, որեւէ տարածքում ես չեմ տեսել: Սա խոսում է այն մասին, որ մենք դեռ չպետք է ընդունենք այդ առաջարկը: Բացի այդ, որոշ կուսակցություններ վաճառում են տեղեր` իրենց ցուցակներում: Ցանկանում եմ հիշեցնել նաեւ, որ կուսակցությունների մասին ՀՀ-ի օրենքը չի կատարվում այն առումով, որ որոշ կուսակցություններ ֆինանսավորվում են դրսից, որը ենթադրում է կախվածություն, որն էլ իր հերթին ենթադրում է վտանգ ՀՀ շահերին ու անվտանգությանը՚:

ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀԿ-Ն ԿԿՐԿՆԻ ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՍԻՄ նախագահը լրագրողների հետ կիսվեց մի քանի դիտարկումներով, նշելով. ՙՆախ կցանկանայի խոսել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին շնորհավորելով վերընտրված քաղաքապետ Ա. Դանիելյանին եւ ՀՀԿ-ին: Ապա ցանկանում եմ շնորհավորել ՀՀ իշխանություններին այն կապակցությամբ, որ վերջին շրջանում նկատվեց մեկ քայլ առաջ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու առումով, որ բավական կարեւոր է ԱԺ ընտրությունների նախաշեմին: Սա փաստ է, ապացույց, որ ՀՀ իշխանությունները ձգտում են անել ամեն բան, որ ընտրությունները անցնեն արդար եւ թափանցիկ: Պետք է նկատի առնել նաեւ, որ ընդդիմության կողմից որոշակի սադրանքների ձգտում կա, որը արտահայտվեց նաեւ Հրազդանի ընտրություններում, սակայն դրա կասեցնելը նույնպես իշխանությունների գործն է եւ մենք` ՀՀ քաղաքացիներս, իրավունք ունենք պահանջելու իշխանություններից կասեցնել ցանկացած սադրանք` կլինեն դրանք իշխանամետ, թե ընդդիմադիր շրջանակներից:
Հրազդանի ընտրություններից հետո կարելի է նշմարել ապագա պառլամենտում ուժերի բաշխվածությունը եւ եթե ՀՀԿ-ն այս ընտրություններում վերցրեց 55 տոկոս ձայն, իսկ մնացած ուժերը միասնական ջանքերով` 45 տոկոս, ապա կարելի է ենթադրել, թե ԱԺ ընտրություններում նույնպես ՀՀԿ-ն կհավաքի 50 տոկոսից ավելի ձայն՚: Այս կապակցությամբ ՍԻՄ նախագահին հարցրեցին, թե` ՙԱռհասարակ բացառո±ւմ եք ընտրակաշառքների բաժանումը Հրազդանի ընտրությունների ժամանակ՚: ՙՆման փաստ չի գրանցվել, իսկ մնացածը արդեն ֆանտազիայի, ինտուիցիայի եւ այլ ոլորտից է, որը քաղաքականության եւ իրավաբանության հետ կապ չունի՚:

ՙԵՎՐԱՏԵՍԻԼԸ՚ ՊԵՏՔ Է ԲՈՅԿՈՏԵԼ

Բանախոսը շարունակելով իր դիտարկումները, խոսեց այս տարի Բաքվում անցկացվելիք ՙԵվրատեսիլի՚ մասին, ասելով. ՙՄեր կուսակցությունը կոչ է արել, որ Հայաստանը բոյկոտի արյունոտ եւ ցեղասպան պետությունում նման միջոցառումը եւ, կարծում եմ, որ մեր պատվիրակությունը իրավունք չունի մասնակցել այդպիսի զվարճալի միջոցառմանն այն քաղաքում, որտեղ տեղի է ունեցել հայերի ջարդ: Միչեւ Ադրբեջանը չընդունի Հայոց ցեղասպանությունը, մինչեւ Բաքվի փախստականները չստանան փոխհատուցում, գույքի վերադարձ, ապա խոսել այդ երկրում որեւէ միջոցառման մասին անթույլատրելի է: Այդ առումով ողջունում եմ հայտնի հայ շախմատիստ Արոնյանի քայլը, ով արեց ամեն բան, որ մրցաշարը Ադրբեջանից տեղափոխվի այլ երկիր՚:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Հայկ Բաբուխանյանի վերջին դիտարկումը վերաբերվում էր ՙԿյանքի խոսք՚ աղանդի հետ կապված բացահայտումներին, որի մասին բանախոսը խոսեց փաստերով ու ներկայացրեց լուսանկարներ ու փաստաթղթեր. ՙՑանկանում եմ ձեզ ներկայանել ՍԻՄ կուսակցության աշխատանքը մեր երկրում 5-րդ շարասյուների բացահայտման վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ Հայաստանում կա հինգ տեսակի 5-րդ շարասյուն. դրանք որոշ կուսակցություններն են, որոշ Հ/Կ-ները, որոշ ԶԼՄ-ները, աղադներն են եւ կոռումպացված չինովնիկները: Կուսակցությունը ուսումնասիրելով, մասնավորապես` ՙԿյանքի խոսք՚ աղանդի գործունեությունը բացահայտել է մի շարք ցավալի փաստեր, որոնք ավելի ահավոր են, քան կարող էինք պատկերացնել՚:
Աղանդի քայքայիչ ու ապօրինի գործունեության վերաբերյալ մի շարք փաստեր ներկայացնելուց հետո Բաբուխանյանը ավելացրեց, որ ՍԻՄ կուսակցությունը այդ կապակցությամբ պատրաստել է մի քանի օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես` կրթության, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների, երեխաների իրավունքների եւ այլընտրանքային ծառայության մասին օրենքներում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՍԻՄ-ը քննարկումներից հետո միայն կհանգի վերջնական որոշման

ՍԻՄ կուսակցությունը ընտրություններին` իր մասնակցության ձևաչափի, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված այլ հարցերի վերաբերյալ որոշումը կհրապարակի երեք շաբաթից հետո: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը:
«Panorama.am» -ի այն հարցին, թե` ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը, Հայկ Բաբուխանյանը նշեց. «Այս ընթացքում կուսակցությունը կանցկացնի քննարկումներ իր մարզային և տեղական կառույցների հետ, ինչից հետո կհանգի վերջնական եզրակացությունների»:
Հայկ Բաբուխանյանը չբացառեց նաև ՍԻՄ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հնարավորությունը՝ նշելով, որ ՍԻՄ-ը ունի նման փորձ:

panorama.am 17.02.12

 

 

 

ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ԿԱՐԵՎՈՐ ԳՐԱՎԱԿԱՆ

ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը կուսակցության անունից նամակ է հղել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Նամակում ասված է.
- Մեծարգո պարոն դեսպան
ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցությունը ողջունում եւ իր երախտիքն է հայտնում Ֆրանսիայի Հանրապետությանը` Թուրքիայի կողմից կատարված հայերի Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանելու մասին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած օրենքի առթիվ:
Մեծարգո պարոն դեսպան, մենք, ի սկզբանե գնահատելով եւ վստահ լինելով ֆրանսիացի ժողովրդի դավանած համընդհանուր մարդկային եւ մարդասիրական արժեքների առաքինության եւ անբեկանելիության վրա, վստահ ենք եղել, որ Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը չի կարող անտարբեր գտնվել ուրիշի տառապանքի նկատմամբ եւ, առավել եւս, չպատժել այդ տառապանքը ծանակողներին ու ժխտողներին: Եվ այդ ժխտողներն ու ծանակողները, ովքեր հիմնականում հանդիսանում են 19-րդ դարից սկսած հայերի նկատմամբ Ցեղասպանություն իրականացնողների հետնորդները, այսօր էլ` Սեւրի պայմանագրից ավելի քան 90 տարի հետո, անտեսելով այդ իրավական ակտի դրույթները, կատարելով իրենց սեւ գործը, շարունակում են օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության տարածքները: Եթե ¥ինչպես բազմիցս հնչեց Ձեր Սենատում¤ Ցեղասպանությունը ժխտելը նույնպես ցեղասպանություն է, ապա նրանք ոչ միայն այդ կերպ, այլեւ տարատեսակ այլ միջոցներով շարունակում են իրենց մարդատյաց քաղաքականությունը: Բավական է հիշել միայն ազատ խոսքի ջատագով, հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, էլ չենք խոսում տխրահռչակ 301-րդ հոդվածի մասին, որպեսզի պատկերացնենք, թե ինչ երանգներ եւ դրսեւորումներ է ստանում հայատյացությունը Թուրքիայում: Լինելով ցեղասպանածին պետություն` այսօր էլ նրանք, դավանելով ռասիզմի, ֆաշիզմի, նացիզմի, քսենոֆոբիայի եւ տարատեսակ այլ նսեմ արժեքների, շարունակում են աշխարհի պետությունների անտարբեր եւ այսրոպեական շահին խոնարհվող աչքի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրենց ծրագրած Ցեղասպանությունը տանել մինչեւ վերջ: Շարունակվում է Հայաստանի Հանրապետության շրջափակումը եւ դեպի նեոօսմանիզմ ընթացող քաղաքականության ճանապարհին փորձ է արվում ոչնչացնել Արցախի ժողովրդին:
Մեծարգո պարոն դեսպան, ավարտելով մեր խոսքը` եւս մեկ անգամ ուզում ենք հավատալ, որ Ձեր երկրի ցույց տված օրինակը, որով Դուք ստորադասեցիք շանտաժը, շահը եւ պատեհապաշտությունը ճշմարտությունից եւ արդարությունից, կդառնա խթան եւ օրինակ այլ երկրների համար եւս, ինչպես նաեւ` կդառնա նոր ցեղասպանությունները կանխարգելող կարեւոր գրավական:

 

 

 

Հայկ Բաբուխանյան. ՀՀԿ-ի հետ մերձեցման հնարավորություն տեսնում ենք

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ ցուցակում իր հայտնվելու հավանականությանը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն ասել է. «Այս պահի դրությամբ ՍԻՄ-ը ՀՀԿ-ի կամ այլ կուսակցության հետ որևէ բանակցություններ չի վարում և ես չեմ կարող հաստատել շրջանառվող լուրերըե:
Միաժամանակ ՍԻՄ նախագահն ընդգծել է, որ ՍԻՄ-ի և ՀՀԿ-ի դեպքում համագործակցությունը ձևավորվել է դեռ 1989թ. «Մեր համագործակցությունը շատ փայլուն էջեր ուներ, դաշինքներ ենք ունեցել: ՍԻՄ-ի համար և, կարծում եմ, նաև ՀՀԿ-ի համար ամենակարևորը գաղափարական ընդհանրությունն է: Մենք երկուսս ազգային պահպանողական գաղափարախոսությունն ենք ներկայացնում ու տեսնում ենք որ ունենք մերձեցման հնարավորություն ՀՀԿ-ի հետե:
Հայկ Բաբուխանյանը նաև նշել է այն կուսակցությունները, որոնց հետ բացառում է համագործակցությունը. «Առաջին հերթին և ամենաբացառիկ ձևով բացառում ենք համագործակցությունը ՀԱԿ-ի հետ: ՀԱԿ-ը 5-րդ շարասյուն է և կատարում է այլ երկրների պատվերներ: ՀԱԿ-ի հետ որևէ պարագայում ՍԻՄ-ը չի նստի բանակցությունների: Բացառությունների մեջ ՀԱԿ-ի կողքին կդնեմ Ժառանգությանը` նույն հիմնավորումովե:
Մնացած բոլոր կուսակցությունների հետ Հայկ Բաբուխանյանը չի բացառել համագործակցությունը առանձին հարցերի շուրջ. «ՀՅԴ-ի հետ լոկալ համագործակցությունը հնարավոր համարում ենք, բայց ընտրություններին միասին գնալը` չենք բացառումե:
Ինչ վերաբերում է չթվարկված ուժերին, ՍԻՄ նախագահը նրանց հետ ընտրություններին միասնաբար հանդես գալը չի բացառել, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի կուսակցությունը:

emedia.am 27.01.12

Համամասնական-մեծամասնական թեման արհեստական է. ՍԻՄ նախագահ

«Համամասնական-մեծամասնական թեման արհեստական էե,- «Պոստ Սկրիպտումե ակումբում, անդրադառնալով 100% համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության նախաձեռնությանը, ասել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը ու նշել, որ այն չի բխում քաղաքական դաշտի զարգացվածության աստիճանից:
«Չէի ասի, որ այդ հարցը բարձրացնող կուսակցությունները կկարողանան ապահովվել շրջանների ներկայացվածությունը խորհրդարանում: Oրինակ «Ժառանգությունըե Երևանից դուրս գրեթե գոյություն չունի: Չէի ասի նաև, որ այն ցուցակները, որոնք մինչ օրս կազմվել են կուսակցությունների կողմից` անթերի են: Նույն Դաշնակցությունում եղել են մարդիկ, ովքեր հայտնի չեն հասարակությանը: Հաճախ տպավորութուն է ստեղծվում, որ համամասնական ցուցակներում ընգրկվում են բիզնեսի ներկայացուցիչներ այդ կուսակցություններին ֆինանսավորելու համարե,- ասել է ՍԻՄ նախագահը:
Բացի այդ, ըստ նրա, կուսակցության ցուցակներով խորհրդարանում հայտնվում են մարդիկ, «ովքեր սկսում են հետագայում այցելել արտերկիր ու դասընթացներ անցնել անգլիաներում, լինելով ՀՀ ԱԺ պատգամավորե.
«Կան օրինակներ, գնում են ամիսներով Անգլիա, հետո գալիս են ու արտահայտում են այդ երկրների դիրքորոշումները, դառնում են ագենտե,- ընդգծել է Հայկ Բաբուխանյանն ու հավելել, որ 100% համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ աղմուկը` աղմուկ է մի 2-3 ավել տեղ կորզելու համար:

emedia.am 27.01.12

 

 

 

 

Հայկ Բաբուխանյանը եւ Արտաշես Գեղամյանը չբացառեցին ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու հավանականությունը

Հունվար 26, 2012 | 03:31
«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը եւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեցին ՀՀԿ համամասնական ցուցակում արդեն իրենց տեղերն ունենալու մասին տեղեկությունները: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի խորհրդի անդամներն այսօր էլ հայտարարել են, որ այդ հարցը դեռ չի քննարկվել: «Ուստի ես չեմ կարող մեկնաբանել այդ լուրը հրապարակած թերթի սկզբնաղբյուրների հավանական լինելու հարցը»,- ասաց Արտաշես Գեղամյանը:
Հարցին, թե դուք բացառո՞ւմ եք ձեր` ՀՀԿ համամասնական ցուցակով հայտնվելու հավանականությունը, նա պատասխանեց. «Մեր փոթորկահույզ պայմաններում ոչ մի բան բացառել չի կարելի»:
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի հետ այս պահին որեւէ պաշտոնական եւ ոչ պաշտոնական բանակցություններ ընտրությունների վերաբերյալ չեն վարում: «ՀՀԿ-ի հետ մենք ունենք գաղափարական ընդհանրություն` որպես ազգային, պահպանողական ուժեր, դեռ 1989թ մենք համատեղ աշխատել ենք, համագործակցություն ենք ունեցել, մասնակցել ենք ընտրություններին, 1992թ ես ղեկավարել եմ ՀՀԿ-ի պաշտոնաթերթը: Այդ կուսակցության հետ համագործակցությունը համարում եմ շատ բնական եւ չեմ բացառում ՀՀԿ-ի հետ ավելի սերտ համագործակլցությունը ընտրությունների հետ կապված,սակայն առայժմ նման բան չկա»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
Ի տարբերություն Արտաշես Գեղամյանի եւ Հայկ Բաբուխանյանի` այս հարցը լսելով վրդովվեց եւ իրեն ոչ ադեկվատ դրսեւորեց ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, որ չի կարող որեւէ մեկնաբանություն տալ, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ որեւէ մեկնաբանություն չի կարող տալ, չէ՞ որ անմիջապես իր հետ է կապված, նա զայրացավ ու պարզապես անջատեց հեռախոսը:
Նշենք, որ «Երկիր» թերթը գրել էր, որ ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց տեղերն արդեն ունեն ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, եւ ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը: «Ըստ մեր աղբյուրների՝ դժվար է Վազգեն Մանուկյանի հարցը: Շշուկներ կան, որ ՀՀԿ ղեկավարությունը փոշմանել է նրան խորհրդարան բերելու մտադրությունից: Փակված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ընդգրկելու հարցը»,-գրել է «Երկիր»-ը:

news.am

 

 

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՑԻԶՄԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԻ

Հունվարի 19-ին ՍԻՄ կուսակցության ակտիվի նիստին նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ներկայացրեց կուսակցության նախաձեռնությունների այն դրույթները, որոնք մշակել է կուսակցությունը հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական փոխհարաբերությունների վերաբերյալ:
Եվ այսպես, ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ մոտակա ժամանակներս ՀՀ խորհրդարանը պետք է ընդունի երկու կարեւորագույն օրենք: Առաջին օրենքը կուսակցությունն առաջարկում է անվանել ՙ1988-92ԹԹ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚: Ըստ Հ. Բաբուխանյանիª այդ օրենքի իմաստը եւ նպատակը հետեւյալն է. ՙԱյս օրերին, ինչպես գիտենք, 22 տարի առաջ Բաքվում սկսվեց հայերի ջարդը: Ջարդեր տեղի ունեցան Սումգայիթում, Գանձակում, Շահումյանում եւ այլուր` ամբողջ Ադրբեջանում: Ադրբեջանական բանակը, երբ գրավեց ԼՂՀ-ի մի շարք տարածաշրջաններ եւ ՀՀ-ի Արծվաշենի ենթաշրջանը, այդտեղ եւս հայերը ենթարկվեցին ցեղասպանության: Այդ ամենը մենք պետք է տեսնենք որպես Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող նախապես մշակված ծրագիր եւ տանք դրա քաղաքական ու իրավական գնահատականը, որը Ցեղասպանությունն է: Ինչպես գիտեք, ՀՀ դատախազությունը քր. գործ է հարուցել Սումգայիթի հետ կապված: Մենք գտնում ենք, որ այս օրենքը պետք է պարտադրի դատախազությանը 1988-92թթ. այդ բոլոր իրադարձությունները դիտել մեկ քրեական գործի շրջանակում: Երբ կավարտվի քր. գործը, եւ հայտնի կլինեն մեղավորները, ապա ՀՀ-ն պետք է դիմի Հաագայի միջազգային տրիբունալին , որպեսզի արդեն կոնկրետ պատժի ենթարկվեն այն ադրբեջանցի հանցագործները, ովքեր կազմակերպել էին հայերի Ցեղասպանությունը: Ինչպես ժամանակին այդ դատարանի առջեւ կանգնեցրին ու դատապարտեցին Միլոշեւիչին ու Կարաջիչին՚,- նշեց ՍԻՄ նախագահը: Այս ամենից զատ` Հ. Բաբուխանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ստանա դրամական փոխհատուցում:
Կուսակցության հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը կոչվում է ՙԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՑԻԶՄԻ ԶՈՀԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚.
ՙ1988-92թթ. Ցեղասպանության հետեւանքով` 500 000 մարդ փախել է Ադրբեջանիցª տեղ գտնելով մեր երկրում կամ այլ երկրներում: Մարդիկ ցանկանում են վերադարձնել իրենց կորցրած բնակարանները եւ այլ ունեցվածքը եւ չգիտեն, թե ինչպես դա անել: Հայաստանի համապատասխան մարմինները, ըստ ներկայիս օրենսդրության, տվյալ դեպքում իրավասություն չունեն իրենց վրա վերցնելու փախստականների իրավունքները ներկայացնելու պարտականությունը: Առաջարկվող օրենքով նշվի պետական լիազոր մարմինը, եւ սահմանվեն նրա պարտականությունները: Ադրբեջանահայության կորցրած գույքը, որը մի քանի տասնյակ միլիարդ դոլար է կազմում, պետք է գույքագրել, ու մեր պետությունը պետք է համակարգի այս գործընթացը՚:
ՍԻՄ նախագահը կարծում է, որ շատ կարեւոր է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ եւ շարունակվում է տեղի ունենալ Թուրքիայում ու Ադրբեջանում, կոչվի թուրքական ու ադրբեջանական նացիզմ, քանի որ, եթե կա Ցեղասպանությունը, ապա դա նացիզմի քաղաքականության ու գաղափարախոսության հետեւանքն է. ՙԱյսօր աշխարհում թափ է հավաքում նացիզմի դեմ շարժումը: Մեր կուսակցությունը մասնակցում է ՙԱշխարհն առանց նացիզմի՚ միջազգային շարժմանը, որտեղ կան ավելի քան 48 երկրների ներկայացուցիչներ: Ինչպես գիտեք, որոշ երկրներում առաջ է գալիս հակաքրիստոնեական նացիզմը, եւ Հռոմի պապը հայտարարություն էր արել այդ առումով: Իսկ մեր պետությունը պետք է պաշտպանվի թուրք-ադրբեջանական նացիզմից: Արդարադատության նախարարությանը պետք է հանձնարարվի, որ նրանք սկսեն համակարգել այդ աշխատանքը, թե ինչպես պետք է աջակցություն ցուցաբերվի նացիզմի զոհերին եւ վերականգնվի նրանց նյութական ու բարոյական կորուստները: Այդ աշխատանքն ավարտելուց հետո թուրք-ադրբեջանական նացիզմի զոհերը կամ նրանց ժառանգները համատեղ հայց պետք է ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հաջորդ քայլն այն է, որ մենք կդիմենք ԼՂՀ իշխանություններին եւս` առաջարկելով ընդունել օրենք նացիզմի զոհերին աջակցության համար, որոնց պետք է տրվի վերաբնակվելու հնարավորություն ազատագրված տարածքներում՚:

ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

ՄԵՐԺՎԱԾ ՍԵՐԸ ՈՒՆԵՆՈՒՄ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

«Հայոց Աշխարհե-ի հարցերին պատասխանում է ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` ինչի՞ վրա էր հույս դնում Տեր-Պետրոսյանը` ԲՀԿ-ին առաջարկելով դուրս գալ կոալիցիայից, մտնել իր թեւի տակ եւ լծվել «ավազակապետությանե դեմ պայքարի սրբազան գործին։
-Կարծում եմ, ամեն ինչ շատ պարզ է։ Դա անպատասխան սիրո հերթական արտահայտություն է։ Տեր-Պետրոսյանը անընդհատ դիմում է ԲՀԿ-ին, ասում է` միանանք, սիրենք միմյանց, բայց մնում է անպատասխան, նորից է դիմում, դարձյալ մերժվում, եւ այդպես շարունակ. ոնց որ հնդկական կինոյում։
Այս հանրահավաքը վերջնական ֆիասկո էր Լ.Տեր-Պետրոսյանի համար։ ՀԱԿ-ում մնացել են ինքը, Ջհանգիրյանը, որի հետ հրապարակում, չեմ հիշում` տանգո՞ էր պարում, թե՞ տրնգի, վաղուց «դուրս գրվածե մեկ-երկու քաղաքական գործիչներ, էլի մեկ-երկու չկայացած կուսակցապետեր եւ այլն։
Մյուս կողմից՝ խոսակցություններ կան, թե Տեր-Պետրոսյանը իր եւ իր մերձավոր շրջապատի համար ապահովել է պատգամավորական տեղեր, մնացածի հետ ինչ կլինի` իրեն հետաքրքիր չէ։ Թեեւ, կարծում եմ, այդպիսի մարդիկ կարող են մի ձեռքով պայմանավորվել, մյուս ձեռքով՝ «Մարտի 1ե-եր սարքել։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն տեսնում է, որ սեր է, չի ուզում վիրավորած լինել, այսպես ասած` թքել Լ.Տեր-Պետրոսյանի հոգու մեջ, քաղաքավարի մերժում է` ասելով. ցավում եմ, բայց մեր ճանապարհները տարբեր են։ Սա է իրավիճակը։
Մնում է ցավակցել Տեր-Պետրոսյանին, չնայած եթե ինքը նամուս, ամոթ, արժանապատվություն ունենար, 90-ականներին հայ ժողովրդի հանդեպ իրականացրած սպիտակ ջարդից հետո երեւի թե նորից դուրս չէր գա ասպարեզ, բայց դե` որ դուրս է եկել, ուրեմն երեսը պինդ է։
-«Սիրո արտահայտություններինե զուգահեռ` ՀԱԿ-ի քարոզչական կցորդները «վերհիշելե են հհշական խոհանոցներում թխված «ցուցակըե, որտեղ «շարժումը խեղդողներիե շարքում գրված է նաեւ Գ. Ծառուկյանի անունը։ Սա կարո՞ղ է օգնել Տեր-Պետրոսյանին՝ նվաճելու ԲՀԿ-ի սիրտը։
-Դե, գիտեք, մերժված սերը երբեմն ունենում է շատ տարօրինակ դրսեւորումներ։ Ինչպես ասում են, սիրուց մինչեւ ատելություն կես քայլ է։ Ըստ երեւույթին, ԲՀԿ-ն չափից ավելի նրբանկատ է Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Եթե իրերը իրենց անուններով կոչեր, կարծում եմ, կչափավորեր Լ.Տեր-Պետրոսյանի զգացմունքները։
-Այսօր, երբ ՀԱԿ-ի դիրքերն առավել քան երբեւէ թուլացել են, ի՞նչն է խանգարում արտախորհրդարանական ուժերին` ձեւավորելու այն իրական այլընտրանքը, որ կլրացներ ընդդիմադիր դաշտում ստեղծված վակուումը։
-Ընդդիմադիր դաշտում մենք, ցավոք սրտի, չենք տեսնում այդ ներուժը։ Եթե նկատի ունեք «Ժառանգությունըե, որ Լ.Տեր-Պետրոսյանի հետ գզվռտվում է, թե ով է ավելի ընդդիմադիր, կամ Դաշնակցությունը։ Իսկապես, մենք քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում կայացման խնդիր ունենք, եւ պետք է կարողանանք այդ խնդիրը ազգովի լուծել։ Եթե պետք է` մի քիչ օգնենք, որտեղ պետք է` խորհուրդ տանք։
Հետաքրքիրն այստեղ այն է, որ ամերիկացիները, ի դեմս «Ազատությունե ռադիոկայանի, այսքանից հետո էլ Լ.Տեր-Պետրոսյանին հռչակեցին ընդդիմության լիդեր։ Այսինքն՝ իրենք են որոշում` ով է ընդդիմության առաջնորդը՝ Լ.Տեր-Պետրոսյա՞նը, թե՞, ասենք, ՀՀՇ-ի Գեւորիկը։
Երկրորդ` ստացվում է, որ ամերիկացիները, նայելով աջուձախ, քչփորելով ու ծանրութեթեւ անելով, Հայաստանում ընդդիմությանը քիչ թե շատ նման այլ երեւույթ չեն գտել, բացի Լ.Տեր-Պետրոսյանից։ Հիմա ամերիկացիների ամբողջ խնդիրը հետեւյալն է. ինչպե՞ս անել, որ այդ խեղճուկրակ Լ.Տեր-Պետրոսյանը, իր յալանչի-կեղծարարներով հանդերձ, հավաքի այդ 7 տոկոսը եւ մտնի խորհրդարան։
Սա ամենածանր խնդիրն է, որ կանգնած է նրանց առջեւ, որովհետեւ, մի կողմից, հասկանում են, որ ՀԱԿ-ի չանցնելու հավանականությունը շատ մեծ է, մյուս կողմից, չեն էլ կարող աղմուկ բարձրացնել, թե ընտրությունները կեղծվել են, որովհետեւ «18 կուսակցությունովե Երեւանի կենտրոնում 2625 մարդ հավաքել, եւ դրանից հետո խոսել կեղծված ընտրությունների մասին` ուղղակի անլուրջ կլիներ։ Այս կապակցությամբ դարձյալ պետք է ցավակցել Տեր-Պետրոսյանին եւ նրան ընդդիմության առաջնորդ հռչակող ամերիկացիներին։
-Կարծում եք` ամերիկացիները վերջնականապես երե՞ս են թեքել «Ժառանգությունիցե, որ համարվում էր Միացյալ Նահանգների «պրոյեկտըե նախորդ խորհրդարանական ընտրություններում։
-Վերջերս «Ժառանգությունըե փորձեց Չարենցավանում հանդիպում կազմակերպել ժողովրդի հետ, եւ 300 տեղանոց դահլիճում ընդամենը 24 մարդ էր նստած։ Փաստորեն, «Ժառանգությունըե հոգեվարքի մեջ է, կարելի է ասել` այնտեղ էլ ոչ մի լուրջ գործիչ չի մնացել` խեղկատակներ, հրապարակներում տղամարդկանց վրա պառկող կանայք եւ այլն։ Այս պարագայում չեմ կարծում, թե ամերիկացիներն այնքան միամիտ են, որ խաղադրույք դնեն նրանց վրա։
-Կարծիք կա, թե Արեւմուտքը գերադասում է գործ ունենալ «Ազատ դեմոկրատներիե հետ, որի գործունեությունը ոչ տեսել ենք, ոչ լսել։
-Դուք ասացիք` նրանց գործունեությունը ոչ տեսել ենք, ոչ լսել։ Ուրախ կլինեի, եթե մեր քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ունենայինք որակյալ, պրոֆեսիոնալ, ազդեցիկ կուսակցություններ, որոնք եղանակ կստեղծեին Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ցավում եմ, որ առայժմ որեւէ լուրջ դրսեւորում չեմ տեսել ձեր նշած կուսակցության կողմից։
-ԲՀԿ-ին ուղղված «առաջարկությանե խորապատկերում ՀԱԿ-ի «նախագահի պաշտոնանկության իրավաքաղաքական հռչակագիրըե մի տեսակ ստվերի մեջ մնաց։ Ի՞նչ կասեք այդ փաստաթղթի մասին։
-Անկեղծ ասած, ժամանակս շատ թանկ եմ գնահատում նման անկապ «փաստաթղթերիե մեջ խորանալու համար։ Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնանկության վերաբերյալ ՀԱԿ-ի երազանքների հռչակագրին, ապա պետք է արձանագրել հետեւյալը. Լ.Տեր-Պետրոսյանը հավաքում է հանրահավաք, որպեսզի ներկայացնի Սերժ Սարգսյանի «պաշտոնանկության հիմքերըե, եւ ընդամենը 2,5 հազար մարդ է գալիս այդ հանրահավաքին։ Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է։
-Ո՞րն է, ըստ ձեզ, Հայաստանի տեղը Եվրասիական միության շուրջ ուրվագծվող ինտեգրացիոն գործընթացում։
-Ես համարում եմ, որ Հայաստանը պետք է լինի Եվրասիական միության ճարտարապետների շարքում, ոչ թե այն երկիրը, որին պարզապես վերջում կմտցնեն այդ միության մեջ։ Այսօր Հայաստանը Ռուսաստանի ամենասերտ բարեկամն է եւ դաշնակիցը Հարավային Կովկասում, եւ այդ առավելությունը պետք է կարողանանք օգտագործել` լուծելու մեր բազմաթիվ խնդիրները արտաքին քաղաքականության մեջ, ինչո՞ւ չէ, նաեւ տնտեսական եւ այլ հարցերում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
armworld.am

 

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԻՐԱՑՆԵՆՔ

Սկիզբը` ՙՀետաքննության՚ թիվ 45-ում
ՙԵվրասիական միության ձեւավորմանը զուգընթաց` մեդիա դաշտը պետք է համահունչ լինի դրան եւ պետք է հասկանալ, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, եւ այդ ֆորումի նպատակներից գործընթացներից մեկը մեդիա ապահովումն է, որի համար ստեղծվեց խորհուրդ` 15 նախկին խորհրդային երկրներից, որտեղ Հայաստանը ներկայացնում եմ ես՚: Անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած եվրոպական ու ասիական մեդիա-ֆորումին` ՙՓաստարկ՚ ակումբում իր մամլո ասուլիսում ասաց ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:
Եթե Հայաստանը ինտեգրվում է Եվրասիական միություն, ապա դա ինքնին չի± նշանակում, որ ՀՀ-ը հակադրվում է եվրաինտեգրմանը` հարցին ի պատասխան Հ. Բաբուխանյանը ասաց. ՙԵրբ մենք ասում ենք եվրոպական ինտեգրում, ապա ես հասկանում եմ, օրինակ, մոտեցնել իրար տնտեսական, կրթական, մշակութային համակարգերը, բայց ինձ համար անհասկանալի է, երբ ասում են, որ Եվրոպան մեզ պաշտպանելու է, ասենք, թուրքերից: Եվրոպան դա հիմնականում ՆԱՏՕ-ն է, որի անդամն է Թուրքիան: Այստեղից պարզ է դառնում, որ Եվրոպան ոչ նման լծակներ ունի եւ ոչ էլ ցանկություններ, պարզապես նրանք Թուրքիային օգտագործում են Ռուսաստանի դեմ: Եվ քանի Եվրոպան կամ, ավելի ճիշտ, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ունեն իրար հետ խնդիրներ, ապա մենք պետք է հասկանանք, որ պետք է լինի կոնկրետ հարցադրում, թե աշխարհաքաղաքական դաշտում որտեղ է Հայաստանը, եւ ինչպես է Հայաստանը պաշտպանվելու Թուրքիայից, եթե ոչ Ռուսաստանի հետ ռազմական միություն կնքելու միջոցով: Իսկ երբ Թուրքիան կընդունի Ցեղասպանությունը, կվերադարձնի մեր տարածքները, որոնք օկուպացրել են 90 տարի առաջ, կվճարի վնասների փոխհատուցումները, կհանի իր զորքերը Կիպրոսից, կդադարեցնի ճնշումները Սիրիայի հանդեպ եւ կդառնա եվրոպական տիպի պետություն, ինչպես, օրինակ, Ավստրիան, այդ դեպքում` գուցե մենք վերանայենք մեր բազմաթիվ դիրքորոշումները: Սակայն, դա մոտակա ժամանակահատվածում չի նախատեսվում, այլ հակառակը, Թուրքիան նեոօսմանիզմի, պանթուրքիզմի բուն է, թյուրք տարրի նացիզմի ու ռասիզմի աղբյուր է, եւ այս առումով մենք գտնվում ենք ամենավտանգավոր հարեւանությամբ՚:Եվրասիական միության գործընթացը կամա թե ակամա պետք է իր հետեւանքը կամ ձեռագիրը թողնի կովկասյան կոնյուկտուրայի վրա, քանի որ կովկասյան երեք հանրապետությունները իրենց քաղաքական նախասիրություններով ստեղծում են բավական խառնիճաղանջ պատկեր, ապա, հետեւապես, համատեղելիության խնդիր կա: Ըստ Ձեզ` Եվրասիական միությունը արդյոք հավասարապես ընդունելի կլինի± կովկասյան երեք հանրապետությունների համար` հարցին, ՍԻՄ նախագահն ասաց. ՙԻհարկե, ոչ, մենք այստեղ ունենք առավելություններ: Եթե Վրաստանը Եվրասիական միության թշնամին է, իսկ Ադրբեջանը, համենայնդեպս բարեկամը չէ, ապա Հայաստանը բարեկամ է, եւ մենք այստեղ պետք է կարողանանք օգտագործել ստարտային ավելի դրական այս վիճակը, որպեսզի էլ ավելի հզորացնենք մեր դերն ու նշանակությունը կովկասյան տարածաշրջանում եւ դրանից դուրս: Գուցե գա մի օր եւ Վրաստանում իշխանությունը փոխվի, ու նրանք դառնան Եվրասիական միության բարեկամ, սակայն Ադրբեջանը դա երբեք չի անի, որովհետեւ նրանք Թուրքիայի ենթակայության տակ են գտնվում, իսկ Թուրքիան ունի հակառուսական տրամադրվածություններ՚:
Հետեւապես, ուժերի հարաբերակցությունը ի±նչ ձեւ կարող է ստանալ ապագա հինգ տարում, քանի որ կա երեք տարբեր կողմնորոշում, քաղաքական դիրքորոշումներ: Ինչպե±ս եք Դուք պատկերացնում հետագա Հարավային Կովկասը հարցին` ՍԻՄ նախագահը պատասխանեց. ՙԶարգացումները կարող են լինել բազմապիսի, եւ մենք այսօր չենք կարող պլանավորել, թե ինչ ուղղությամբ կգնա գործընթացը, դժվար է ասել, որովհետեւ կա սիրիական, իրանական, քրդական, վրացական եւ վերջապես` Ղարաբաղի ֆակտորները, որոնք ազդում են զարգացումների վրա: Մենք պարզապես պետք է գիտակցենք, թե որտեղից են գալիս վտանգները, եւ գիտակցենք, թե որոնք են մեր երկրի հաղթաթղթերը այս պայքարում՚:
Իսկ թե այդ ամենը որքանո±վ է մեծացնում Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հեռանկարը, քանի որ, ըստ էության, Եվրասիական միության հզորացումը ուղղակիորեն բխում է Իրանի շահերից, եւ կարո±ղ է դա ավելի գրգռել արեւմտյան ռազմատենչությունը, որովհետեւ Իրանը այդ դեպքում կդառնա ավելի անհանդուրժող եւ համապատասխան հետեւանքներով, եւ որքանո±վ է հավանական մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողությունները հարցերին` պարոն Բաբուխանյանը պատասխանեց. ՙԴա շատ հավանական է ե°ւ սիրիական ճանապարհով, ե°ւ ուղղակի: Սիրիական ճանապարհով կլինի այն ժամանակ, երբ Սիրիայի դեմ կիրառվի ուժ, ապա Իրանը անմիջապես ներգրավվում է պատերազմին եւ, կարծում եմ, նաեւ ՌԴ-ն` ինչ-որ չափով: Իսկ Իրանին ուղիղ հարվածի վտանգը կարող է լինել կամ Միացյալ Նահանգների կողմից կամ Իսրայելի: Իսկ Իրանը եւ եվրասիական տարածքը շատ թելերով արդեն կապվում են իրար, օրինակ` հիմա կառուցվում է Ղազախստան-Իրան երկաթգիծը, որի մի ճյուղը կարող է հասնել Հայաստան, ստացվում է Ռուսաստան-Ղազախստան-Իրան եւ Հայաստան գիծ՚:
Այժմ մենք գտնվում ենք մի վիճակում, որ անգամ փորձագետները թայմաութի մեջ են` ղարաբաղյան խնդրի հետ կապված: Ի±նչ կարծիք ունեք սրա մասին եւ կարո±ղ եք կանխատեսել գործընթացի վերականգնման ժամկետի հետ կապված հարցին` ՍԻՄ նախագահը նշեց. ՙՆախեւառաջ, աշխարհում տեղի են ունենում մի քանի գործընթացներ, որոնց ընթացքից կախված է, թե ինչ զարգացում կունենանք Ղարաբաղի խնդրի հարցում: Մեկն այն է, որ փոխվում է Ռուսաստանը. շուտով` դեկտեմբերի 4-ին, իրենց մոտ տեղի կունենան դումայի ընտրությունները, 2012թ. մարտի 4-ին ՌԴ-ի նախագահն է փոխվում, ինչպես նաեւ` փոխվում է ՌԴ-ի տոնայնությունը: Իսկ մյուս կողմից` տեսնում ենք, որ Արեւմուտքը կոշտացնում է իր վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ, այդ զենքերի տեղակայումը Թուրքիայում եւ Արեւմտյան Եվրոպայում: Հաջորդ գործընթացը Մերձավոր Արեւելքի անկայուն վիճակն է, որտեղ մեկ տարի է, ինչ Եգիպտոսը գտնվում է կոլապսի մեջ, լիբիական պատերազմը եւ վերջապես` Սիրիան, որտեղ եւս իրավիճակները անորոշ են: Այս բոլոր հարցերը այնքան խճճված են, որ նույնիսկ Ղարաբաղի հարցը մի քիչ հետ է նահանջել` կարեւորության առումով: Օգտվելով առիթից` մենք պետք է ուժեղացնենք մեր դիրքերը Ղարաբաղում` ապահովելով դեմոգրաֆիական, տնտեսական աճ, պետք է կարողանանք ազատագրված տարածքները վերաբնակեցնել, ուժեղացնենք մեր ազգային բանակը: Իսկ արտաքին քաղաքականության մեջ` որպես երաշխիք, ես տեսնում եմ Եվրասիական միության մեջ ներգրավվելը՚:
Իսկ հայ-թուրքական հարաբերություններում տիրող անորոշության հետ կապված եւ արձանագրությունների տակից ստորագրությունները ետ վերցնելու կապակցությամբ` Հ. Բաբուխանյանը ասաց. ՙԱյո, ես կարծում եմ, որ պետք է ետ վերցնենք արձանագրությունների տակից մեր ստորագրությունը: Ակնհայտ է, որ մենք դա պետք է անենք, որովհետեւ թուրքական իշխանությունը պատկանում է նացիստական խունտային, որի հետ մեր երկիրը որեւէ անելիք չունի: Իսկ երբ Թուրքիայում կգան ադեկվատ, ժամանակի պահանջները հասկացող, նացիզմից զուրկ ուժեր, որոնք պատրաստ կլինեն լուծել ոչ միայն սահմանի բացման հարցը, այլեւ հայ-թուրքական օրակարգում գտնվող բոլոր հարցերը, այդ դեպքում ՀՀ-ն պետք է փորձի անդրադառնալ հարցին՚:
Իսկ վերջում, այն հարցին, թե արդյոք տեսնում է ՍԻՄ նախագահը Ղարաբաղում պատերազմի վերսկսում, հնչեց հետեւյալ պատասխանը. ՙՎտանգը միշտ կա, քանի որ մենք պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ: Իրական վտանգն այն է, որ հենց դա հնարավոր դարձավ, ապա նրանք կփորձեն գրոհել, սակայն, եթե ազերիներն այսօր այդ քայլին դիմեն, ապա, կարծում եմ, որ դա մեզ ձեռնտու կլինի, որովհետեւ մենք կազատագրենք Նախիջեւանը, որը նշանակում է ազատագրել երկաթգիծ դեպի Հայաստանի հարավ ու Պարսկաստան: Այս դեպքում` կազատագրեինք նաեւ այն բռնազավթված տարածքները, որոնք կան ԼՂՀ-ի շուրջ` Շահումյան, Գետաշեն, Մարտակերտ եւ այլն:՚

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԿՐԿՆԵՆՔ 1918-1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԽԱԼԸ

Երեկ ՙՓաստարկ՚ ակումբում կայացած ասուլիսի բանախոսն էր ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որտեղ հիմնականում քննարկվեցին տարածաշրջանային զարգացումները եւ ուղղակիորեն դրանց տրամաբանությունը թելադրող գործընթացները:
Այս առումով պարոն Բաբուխանյանն ասաց. ՙԱկնհայտ է, որ վերջին ամիսների ընթացքում արագացավ եվրասիական տարածաշրջանում նոր մակրոմիության ձեւավորումը, որը գալիս է աշխարհի բազմաբեւեռացման թեզիսն ապացուցելու: Եթե Խորհրդային Միության քանդվելուց հետո մոտ 15 տարի աշխարհը եղել է միաբեւեռ, ապա վերջին հինգ տարիներին կամաց-կամաց տարբեր բեւեռներ էին ձեւավորվում, այդ թվում` ոչ միայն Ռուսաստանի շուրջ, այլ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ այլն: Բայց այսօր արդեն փաստ է, որ ՌԴ-ն, Ղազախստանը եւ Բելառուսը ձեւավորեցին եվրասիական բեւեռը` բավականին հզոր, ազդեցիկ, որը ունի զարգանալու մի քանի ուղղություններ` տնտեսական, քաղաքական, ռազմական, որը ՀԱՊԿ-ի տեսքով է ձեւավորվում եւ զարգանում: Երբ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը ասում է, որ ռուսական հրթիռները պետք է տեղակայվեն Ռուսաստանի հարավում, ապա ենթադրելի է, որ ՌԴ-ի բազան, հավանաբար, այստեղ անմասն չի մնա: Բացի այդ, դուք ականատես եղաք Բորդյուժայի հայտարարությանը, որ Հայաստանում ձեւավորվելու է զենքի եւ ռազմական տեխնիկայի նորոգման գործարաններ, որը նշանակում է, որ Հայաստանը ներգրավվում է շատ կարեւոր գործընթացների մեջ, իսկ մյուս կողմից` աշխարհի բեւեռացումը ընթանում է շատ բարձր տեմպերով: Իսկ վերջերս ՌԴ վարչապետ Վ. Պուտինի հայտարարությունը, որը ուղղված էր ամերիկացիներին, նույնպես դեղին քարտ էր, եւ սրանից պետք է գիտակցենք, որ աշխարհը գնում է դեպի հակամարտությունների ուժեղացմանը: Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, այդ քաոսային իրավիճակը, որ ամբողջովին վարակեց այդ տարածաշրջանը, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, Իրան-Թուրքիա, Կիպրոս- Թուրքիա հարաբերություններում, մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ մեր տարածաշրջանը լինելու է գերհզորների բախման կիզակետում: Իսկ գերհզորների բախումը սկսվել է եւ Վ. Պուտինի դեղին քարտը դրա վկայությունն է՚: ՍԻՄ նախագահը Հայաստանի անվտանգության պահպանման համար նշեց նաեւ, որ մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանը, եթե շատ ակտիվորեն չզբաղվի իր անվտանգության հարցերով, ապա կհայտնվենք ծանր վիճակում, քանի որ հայտնի է, որ Թուրքիան ցեղասպանաստեղծ, նացիստական ու ֆաշիստական պետություն է, որի միակ նպատակը կովկասյան ուղղության վրա Հայաստանի ու հայ ժողովրդի ոչնչացումն է, որի մասին անթաքույց արտահայտվում է Թուրքիայի ղեկավարությունը: Իսկ երբ ասում ենք Թուրքիա, ապա Ադրբեջանը հետն է. ՙԱյդ պատճառով ես գտնում եմ, որ ՀՀ-ն պետք է ակտիվորեն ներգրավվի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, եւ մենք չպետք է կրկնենք այն սխալը, որ Դաշնակցությունը կատարեց 1918-20թթ.` չհասկանալով, թե որ ուղղությամբ է զարգանում գործընթացը Հարավային Կովկասում: Այս առումով Հայաստանը պետք է լինի Եվրասիական միության ջատագովը, ճարտարապետներից մեկը եւ չլինի այդ միության մեջ վերջին մտնողը՚: Այս կապակցությամբ ՍԻՄ նախագահը ավելացրեց, որ ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ ՀՀ-ն պետք է լինի ավանգարդում եւ ոչ թե արիերգարդում` Եվրասիական միության ստեղծման մեջ:
Իսկ բոլորովին վերջերս Աստանայում տեղի ունեցած եվրասիական մեդիա-ֆորումի օրինակով` որպես դրա մասնակից, Հ. Բաբուխանյանը նշեց հետեւյալը. ՙԱյնտեղ ներկա էին բոլոր պետությունների մեդիա ռեսուրսների ղեկավարները, որտեղ արդեն ստեղծվում են կառույցներ, մասնավորապես ԱՊՀ երկրների խմբագիրների խորհուրդ: Ինչպես նաեւ` դուք ականատես եք նրան, որ ստեղծվում են նաեւ ԱՊՀ կրոնական ղեկավարների կառույցներ: Առաջնորդների երեւանյան հանդիպումը եւս վկայում է այն մասին, որ հիմա շատ ակտիվ պրոցես է ընթանում՚:

ՓԱԿ ՊԱՀԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԸ` ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՙ
Մյուսը Թուրքիայի ագրեսիվության աճն է Հայաստանի հանդեպ, որը բացատրվում է մի քանի գործոններով, որից մեկը աշխարհի բեւեռացման գործոնն է, քանի որ, չմոռանանք, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ որպես այդպիսին` հանդիսանում է ԱՄՆ-ի հիմնական հենակետը մեր տարածաշրջանում: Իսկ Հայաստանը ՌԴ-ի հիմնական գործընկերն ու դաշնակիցն է: Ինքնին հասկանալի է, որ հայ-թուրքական սահմանը պարզապես փակ սահման չէ, այլ նաեւ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ` աշխարհը կիսող սահմանն է:
Ակնհայտ է նաեւ այն, որ Թուրքիան իր ցեղասպանաստեղծ գաղափարները տարածում է նաեւ նույն քրդերի վրա եւ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժի պարագայում, երբ մեր կուսակցությունը ստացավ բազմաթիվ դիմումներ, խնդրանքներ մեր քաղաքացիների կողմից` երկրաշարժից տուժած քրդերին եւ քրդացած հայերին օգնելու համար, եւ երբ փորձեցինք հասկանալ, թե արդյոք Թուրքիան կբացի իր ցամաքային ճանապարհը այդ օգնությունը տեղ հասցնելու համար, ինչպես տեսաք այն տեղի չունեցավ: Փաստորեն, նույնիսկ այդ պարագայում Թուրքիան օգնությունը թույլ չի տալիս հասցնել իր քաղաքացիներինցամաքային ճանապարհով, եւ ՀՀ իշխանությունները այն տեղափոխեցին օդային ճանապարհով, որը բավականին թանկ արժեր: Իսկ թույլտվության դեպքում, երկրաշարժից տուժածները 20 անգամ շատ օգնություն կստանային Հայաստանից՚: Այս կապակցությամբ ՍԻՄ նախագահը նաեւ պաշտոնապես հայտարարեց, որ եթե Թուրքիան բացի ճանապարհները, զուտ իր աղետյալներին օգնելու համար, ապա, ըստ կուսակցությունում ստացված հայտերի, 10 բեռնատար ավտոմեքենաներ կլինեն աղետյալների մոտ: Շարունակելով թեման` Հ. Բաբուխանյանը հավելեց. ՙՍա ցույց է տալիս, որ Թուրքիան իրեն բնորոշ ցեղասպան մտածելակերպը տարածել է Վանի քրդերի վրա, եւ հավանաբար, Էրդողանն ու իր կուսակցությունը երջանիկ կզգային, որ նմանատիպ երկրաշարժերը ամեն օր լինեին քրդաբնակ տարածքներում եւ Արեւմտյան Հայաստանում ոչնչանային մեր պատմամշակութային արժեքները, որոնք նրանց անընդհատ հիշեցնում են իրենց կատարած հանցանքների մասին՚:

ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՒԴԱՆԵՐԸ

ՙԱյս իրավիճակում մենք պետք է դրսեւորենք քաղաքական պրագմատիզմ, առողջ մտածելակերպ, որպեսզի դիմակայենք մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Օրերս ՌԴ վարչապետ Վ. Պուտինը անդրադարձավ իրենց երկրի հուդաներին: Հայաստանում մենք ունենք մեր սեփական հուդաները, որոնք են` ՙհինգերորդ շարասյունը՚ կազմող տարբեր տեսակի գրանտակերները, որոշ ծախու լրատվամիջոցները եւ այն բոլոր մարդիկ, որոնք հատուկ գալիս են վարկաբեկելու մեր բանակը, մեր եկեղեցին, մեր պետությունը: Տարօրինակն այն է, որ տարեկան մեր երկրում ավտովթարներից զոհվում են մոտ 360 մարդ: Զոհվում են փողոց դուրս գալով, սակայն որոնց մասին գրեթե չի խոսվում: Իսկ երբ բանակում են տեղի ունենում ցավալի դեպքեր, այդ մասին սկսում են գրել կամ ասել, թե որքան վատն է մեր բանակը, եւ պետք չէ գնալ ու ծառայել, ինչը բերում է հասարակական փսիխոզի, որը նպաստում է մեր բանակի թուլացմանը: Կան մարդիկ, ովքեր մեկնել են Միացյալ Նահանգներ, այնտեղից գումարներ են ստացել, որպեսզի գան ու վարկաբեկեն մեր բանակը եւ անհրաժեշտության դեպքում` կտրվեն դրանց անունները: Միաժամանակ, ես այդ հուդաների դասին եմ դասում այն չինովնիկներին, որոնք զբաղված են կաշառակերությամբ եւ ամեն ինչում, բացի սեփական գրպանից, որեւէ այլ պետական նպատակ կամ ազգային շահ չեն տեսնում, չեն կատարում իրենց վրա դրված պարտավորությունները՚:
Այնուհետեւ ՍԻՄ նախագահին տրվեցին հարցեր, որոնց կանդրադառնանք ՙԻրավունքի՚ առաջիկա ուրբաթ օրվա համարում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

«Աղետյալ ժողովուրդը կարող էր քսան անգամ շատ օգնություն ստանալ ՀՀ-ից, եթե Թուրքիան բացեր սահմանը

«Թուրքիան, գնալով ավելի ագրեսիվ է դառնում Հայաստանի հանդեպ: Դա բացատրվում է մի քանի գործոններով, նաև աշխարհում բևեռացման գործոնով»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և որպես ՆԱՏՕ-ի անդամ մեր տարածաշրջանում հանդիսանում է ԱՄՆ-ի հիմնական հենակետը: Եվ եթե Հայաստանը որպես հիմնական գործընկեր և դաշնակից տեսնում է Ռուսաստանին, ապա հասկանալի է, որ հայ-թուրքական սահմանը, արզապես սահման չէ, որը որ փակ է մեր և թուրքերի թշնամի լինելու հանգամանքով, այլ նաև փակ է, որովհետև այն ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև սահման է. այն աշխարհը կիսող սահման է»,- նշեց բանախոսը:

Այնուհետև Հայկ Բաբուխանյանն ընդգծեց. «Թուրքիան իր ցեղասպանաստեղծ մտածելակերպը տարածում է նաև քրդերի վրա, ինչի վառ օրինակ է Վանի երկրաշարժը: Երկրաշարժի ժամանակ Վանի աղետյալներին օգնելու համար դիմեցինք Թուրքիային, որպեսզի բացի սահմանը, սակայն Թուրքիան չթույլատրեց օգնել իր քաղաքացիներին ցամաքային ճանապարհով, որի պատճառով էլ մեր պետությունն օգնություն ցուցաբերեց ինքնաթիռով, ինչն էլ կապված էր հսկայական ծախսերի հետ: Աղետյալ ժողովուրդը կարող էր քսան անգամ շատ օգնություն ստանալ ՀՀ-ից, եթե Թուրքիան բացեր սահմանը»:

«Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե Թուրքիան աղետյալներին օգնելու համար բացի սահմանը, ապա մեր կուսակցության կողմից տասը բեռնատար մեքենաներ կլինեն Վանում»,- ավելացրեց բանախոսը:
panorama.am 29.11.11

 

 

Հ. Բաբուխանյան. Հայաստանը պետք է լինի եվրասիական միության ջատագովը

«Ակնհայտ է, որ վերջին ամիսների ընթացքում արագացում ստացավ եվրասիական տարածաշրջանում նոր մակրոմիության ձևավորումը, ինչը գալիս է ապացուցելու աշխարհի բազմաբևեռացման թեզիսըե,- անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տարածաշրջանային գործընթացներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Այսօր արդեն փաստ է, որ Ռուսաստանը, Ղազախստանը ու Բելառուսն արդեն իսկ ձևավորել են եվրասիական բևեռը, որը բավականին հզոր և ազդեցիկ է: Իսկ մենք պետք է գիտակցենք, որ աշխարհը գնում է բևեռացման և հակամարտությունների ուժեղացման, և մեր տարածաշրջանը լինելու է գերհզորների բախման կիզակետումե,- ընդգծեց բանախոսը:

Այնուհետև ՍԻՄ նախագահը ավելացրեց. «Եթե Հայաստանը ակտիվորեն չզբաղվի իր անվտանգության հարցերով, կհայտնվի ծանր իրավիճակում, քանի որ հայտնի է, որ Թուրքիան (իսկ եթե ասում ենք Թուրքիա, պետք է հասկանանք նաև Ադրբեջան) դա ցեղասպանաստեղծ, ֆաշիստական պետություն է, որի միակ նպատակը, ամեն դեպքում կովկասյան ուղղությամբ, Հայաստանի ոչնչացումն է, հայ ժողովրդի ցեղասպանության ավարտումը, ինչն էլ անթաքույց արտահայտվում է Թուրքիայի ղեկավարության կողմիցե:

«Այդ իսկ պատճառով, ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է շատ ակտիվորեն ներգրավվի ինտեգրացիոն գործընթացների, Եվրասիական միության ձևավորման մեջ: Եվ Հայաստանը պետք է լինի եվրասիական միության ջատագովը, ճարտարապետը և ոչ թե լինի վերջինն այդ միության մեջե,- նշեց բանախոսը:
panorama.am 29.11.11

ՙՙՙ

 

ՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ ԲԵՐԵՑ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Երեկ ՙՆովոստի Արմենիա՚ գործակալությունում տեղի ունեցավ ասուլիս, որտեղ ամփոփվեցին նոյեմբերի 21-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած եվրոպական եւ ասիական երկրների 6-րդ մեդիաֆորումի արդյունքները: Ֆորումից (որին մասնակցել էին շուրջ 250 լրատվամիջոցներ) իրենց տպավորությունները ներկայացրին Ռուս-հայկական համալսարանի գործնական ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, ՙԻրավունք՚ մեդիա հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ՙԿովկաս՚ ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ եւ ՙԱրմռադիո FM107՚ ռադիոընկերության տնօրեն, ՀՀ PR ասոցիացիայի փոխնախագահ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:
Ֆորումի մասնակիցները տեղեկացրին, որ Աստանայում քննարկումները հիմնականում ծավալվել են երկու ուղղությամբ` ԶԼՄ-ների ճակատագիրն ու եվրասիական ինտեգրացիայի խնդիրը:
Նրանք տեղեկացրին նաեւ, որ ֆորումի արդյունքում ստեղծվել է ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների խորհուրդ, որի հայաստանյան ներկայացուցիչ է ընտրվել Հայկ Բաբուխանյանը, ինչպես նաեւ` ԱՊՀ եւ Բալթյան երկրների քաղաքագետների ընկերակցություն:

ՊԵՏՔ Է ՄԵՐ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵՆՔ

Ինչպես իր խոսքում նշեց Հ. Բաբուխանյանը. ՙՆման միջոցառման իրականացումը շատ կարեւոր էր, որովհետեւ ԱՊՀ տարածքում կընդլայնենք փորձի փոխանակումը, ժուռնալիստիկայի մեջ կարեւոր տենդենցների քննարկումը: Ժուռնալիստիկայի տեսության եւ պրակտիկայի առնչությամբ նման խորը վերլուծություն, հավանաբար այլ հավաքներում հնարավոր չէր լինի անել: Ինչ վերաբերվում է այն համակարգին, որը ստեղծվեց, այսինքն` խմբագիրների խորհրդի ինստիտուտին, ապա նման առաջարկություն արվել էր ժամանակին, այդ թվում նաեւ` մեր պատվիրակության կողմից: Մենք անհրաժեշտ էինք համարում ստեղծել ինստիտուցիոնալ համակարգ, որը կկարողանար ինտեգրացիոն աշխատանքներ կատարել: Այժմ եկավ դրա ժամանակը, եւ այն եկավ եվրասիական գաղափարախոսության ծաղկման փուլում, որին զուգընթաց պետք է ինչ-որ ինստիտուցիոնալ ձեւեր ստանան նաեւ ԶԼՄ-ների աշխատանքը ետխորհրդային եվրասիական տարածքում: Խնդիրը հասունանալուն պես` ստեղծվեց այդ խորհուրդը, որը կոչվում է ԱՊՀ երկրների, Բալթիայի եւ Վրաստանի խմբագիրների խորհուրդ՚:
Հ. Բաբուխանյանը ֆորումի ստեղծումը կարեւորեց նաեւ այն փաստով, որ պետք է ներկայացնել ետխորհրդային տարածքի ԶԼՄ-ներում այն հասարակական-քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում այս ժամանակահատվածում, եւ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի առավել լավ եւ արդյունավետ լինի շփումը, որպեսզի ներկայացվի ընդհանուր խնդիրները տարբեր երկրների ԶԼՄ-ներում: Այս առումով Հ. Բաբուխանյանը տեղեկացրեց, որ արդեն ՙԿա մի ընդհանուր լրատվական ռեսուրս. դա կայքն է, որը կոչվում է ՙՀարյուր կողմ՚, որն առայժմ ռուսերեն լեզվով է, բայց խնդիր է դրվել այն դարձնել բազմալեզու: Կստեղծվեն ուղիղ մեդիա կամուրջներ տարբեր մայրաքաղաքների միջեւ, մինչ հաջորդ ֆորումը: Այս գործընթացում կարեւորն այն է, որ ստեղծվեց ինստիտուտ, որը միավորում է 15 պետությունների մեդիա համայնքները՚:
Ա. Իսկանդարյանն ընդգծեց, թե որտեղ էր անցնում ֆորումը եւ երբ նկատի ունենալով, որ Ղազախստանը Եվրասիական միության ջատագովներից է, իսկ ներկայումս այդ միավորման գործընթացները ստացան մեծ արագացում: Բնական է, որ ֆորումում քննարկվել է Եվրասիական միության ապագայի հարցը:
Արման Սաղաթելյանը այս առումով նշեց. ՙՀասկանալի է, որ տեղեկատվության զարգացման գործընթացները չէին կարող չնկատված մնալ այս միջոցառմանը եւ չնայած այն հանգամանքին, որ բոլոր ետխորհրդային տարածքի երկրներն ունեցել են միանման մեկնարկ 20 տարի առաջ, բայց այդ տարիների ընթացքում բավականին բան է փոխվել, եւ յուրաքանչյուր երկիր գնացել է իր ճանապարհով: Ընդհանրությունները շատ են, բայց կան առանձնահատկություններ, եւ այդ տեսակետից չափազանց հետաքրքիր էր ուսումնասիրել այլ երկրների փորձը եւ այն ամենը, ինչ վերաբերվում է տեղեկատվական հասարակության գործընթացներին, համացանցի զարգացմանը, սոցիալական ցանցերի զարգացմանը, ցանցային ԶԼՄ-ների աշխատանքներին: Նիստերի մեծ մասը նվիրված էր հասկանալու, ընդհանուր առմամբ, այդ երկրների շարքում, թե որտեղ է Հայաստանը, ինչպես նաեւ` այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, որքանով է համահունչ գլոբալ տենդենցներին, որոնք են մեր թույլ եւ ուժեղ կողմերը, եւ ինչպիսի համագործակցության հեռանկարներ կան ընդհանուր տեղեկատվական համագործակցության կոնտեքստում՚:
Իսկ Ա. Իսկանդարյանը ասաց հետեւյալը. ՙԱյս գաղափարը ծնվել է դեռեւս 1994թ. Ղազախստանի նախագահ Նազարբաեւի կողմից՚:
Հ. Բաբուխանյանին ուղղված այն հարցին, թե արդյոք ենթադրվում է, որ այս համագործակցության շրջանակում աշխատելու է լրագրողների լայն շրջանակ, բանախոսն ասաց. ՙԻհարկե, պետք է փորձենք ներգրավել մեր ամբողջ լրագրողական համայնքը, որպեսզի կարողանանք այդ համագործակցությունը առավել արդյունավետ ապահովել եւ նույն այդ ՙՀարյուր կողմ՚ կայքում ներկայացնենք Հայաստանը այն տեսանկյունից, որը կարող է հետաքրքրել այլ երկրների ընթերցողներին: Երբեմն բողոքում ենք, որ մեր երկրի մասին քիչ են գրում կամ խոսում, բայց մենք ինքներս պետք է անենք ամեն բան` մեր հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար: Պետք է հասկանանք, որ ինտեգրացիան չի կարող լինել մի հոգի մի երկրից, մեկը` մյուս երկրից, այն պետք է լինի հասարակությունների մեջ, բայց մինչ այդ ինտեգրացիան, պետք է լինի մասնագիտական համայնքների միջեւ համագործակցություն, օրինակ` լրագրողները լրագրողների հետ, քաղաքագետները քաղաքագետների եւ այլն: Պետք է լրջորեն զբաղվել այդ գործընթացով, որպեսզի աշխարհում եւ առաջին հերթին եվրասիական տարածքում առաջ տանենք մեր երկրի իմիջը՚:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՎԱՐԺԵՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

Անկասկած, հետաքրքիր էր իմանալ նաեւ ադրբեջանական կողմի ռեակցիաները այս ֆորումի ընթացքում, քանի որ նախորդ ֆորումի ժամանակ վերջիններս փորձել էին աքլորանալ, որը, սակայն, նրանց չէր հաջողվել: Իսկ այս անգամ Հայկ Բաբուխանյանը ասաց հետեւյալը. ՙԲնականաբար, նրանք եւս մասնակցում էին, եւ եթե հիշում եք` անցած անգամ մի փոքր խնդիրներ ունեցանք նրանց հետ եւ ստիպված էինք մեր պատվիրակությամբ հերթապահություն սահմանել ու պաշտպանել ցուցահանդեսում փակցված ԼՂՀ-ի մասին լուսանկարները: Իսկ այս տարի նմանատիպ բաներ չեղան, բայց եթե կա թշնամի պետության ներկայացուցիչ, մենք ամեն դեպքում զգոն ենք. ցանկացած պահի սպասում ես, որ մի հակահայկական բան կարող են անել՚:
Իսկ ՙԱրմռադիո FM107՚ ռադիոընկերության տնօրեն Արման Սաղաթելյանը ավելացրեց. ՙՔանի որ Կիեւում անցյալ տարվա մեր պատվիրակության հակադարձը լուրջ էր, դա նրանց դաս եղավ, եւ նշեմ, որ այս ֆորումին մասնակցում էին այն նույն ադրբեջանցիները, որոնք փորձում էին անցյալ տարի ընդդիմանալ: Կարող եմ նաեւ ավելացնել, որ իրենց ներկայությունն այս անգամ նույնիսկ աննկատելի էր, իրենց պահում էին շատ հանգիստ, խելոք եւ մեզանից հեռու: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նրանք պետք է միշտ զգոն լինեն եւ իմանան, թե ում հետ գործ ունեն եւ բոլոր այն դեպքերում, երբ կփորձեն ինքնադրսեւորվեն կամ ինքնակայանան ինչ-որ հարցերի հաշվին, ապա պետք է ստանան ավելի լուրջ ու չոր պատասխան. դա է իրենց վարժեցման հիմնական բաղադրամասը՚:
Կրկին անդրադարձ կատարելով ֆորումների խնդիրներին` բանախոսներից Հ. Բաբուխանյանը նշեց. ՙՇատ կարեւոր խնդիր է մինի ֆորումների անցկացումը այն առումով, որ եթե մենք նախկինում հանդիպում էինք տարին մեկ եւ զրուցում տարբեր հարցերի եւ փորձի փոխանակման մասին, ապա այսօր մտանք նոր փուլ, որը կոնկրետ կառուցվածքային աշխատանք է ենթադրում` խմբագիրների, քաղաքագետների խորհուրդները եւ այլն: Այդտեղ մենք ունենք նոր խնդիրներ, որը կոնկրետ համագործակցությունն է, պետք է լուծենք շատ կոնկրետ պրակտիկ խնդիրներ՚:
Հայկ Բաբուխանյանը նշեց նաեւ, որ ինտերնետի մեդիաոլորտում պետական կարգավումը կարեւոր է ու անհրաժեշտ, ինչը դեռ անբավարար է Հայաստանում. ՙԱնհրաժեշտ է իրավական կարգվորում, այսօր ինտերնետը օգտագործվում է նաեւ որպես զենք, հետեւաբար` պետությունը պետք է ստեղծի այդ զենքից պաշտպանվելու համակարգ: Այդ համակարգը ինչքան շուտ ստեղծենք ու կարողանանք կանխատեսել ինֆորմացիոն ագրեսիայի հնարավորությունը մեր պետության դեմ ու դրանք զսպելու մեխանիզմներ ունենանք, այդքան էլ կլինենք ավելի անվտանգ երկրում ապրող քաղաքացիներ՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՆՈՒՅՆԻՍԿ ԾԱՂՐԱԾՈՒԻ ԴԵՐԻՆ ՉԵՆ ՁԳՈՒՄ

«Դա արդեն զավեշտի ոլորտից է, բայց իրենք այսօր նույնիսկ ծաղրածուի դերին չեն ձգում` պարզապես փորձում են նման ծիծաղելի հայտարարություններով իրենց վրա ուշադրություն հրավիրել։ Վերջին հանրահավաքին 3-4 հազար հոգի էր մասնակցում` 18 կուսակցություններով այդքան մարդ էին հավաքելե,- անդրադառնալով ՀԱԿ-ի մտադրություններին մեծամասնություն կազմել խորհրդարանում, նկատեց ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։

ՀԱյոց աշխարհ 09.11.11

 

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐՋ

«Հայոց Աշխարհե-ի հարցերին պատասխանում է ՍԻՄ առաջնորդ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Վերջին կադրային փոփոխությունները հակասական մեկնաբանությունների արժանացան մամուլում եւ քաղաքական շրջանակներում. իշխանական ռեսուրսի «մոբիլիզացիաե, «ռեստարտե, «պալատական հեղաշրջումե, անգամ` «ներիշխանական ճգնաժամե։ Ձեր դիտարկմամբ` ի՞նչ է կատարվում իշխանության վերին էշելոններում։
-Կարծում եմ, արտասովոր կամ սենսացիոն ոչինչ չի կատարվում։ Վերջին շրջանում միայն մի պաշտոնանկություն է եղել` ոստիկանապետի պաշտոնանկությունը։ Երեւանի քաղաքապետը եւ ԱԺ նախագահը ոչ թե պաշտոնանկ են արվել, այլ իրենք են հրաժարական տվել։
Ինչ վերաբերում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որեւէ պաշտոնյա հավերժ չէ։ Բնականոն գործընթաց է` մի պաշտոնյան փոխարինվում է մեկ այլ պաշտոնյայով։ Ինչպես ցանկացած ոլորտ, այնպես էլ ոստիկանության համակարգը որոշակի զարգացում է ունեցել ժամանակի ընթացքում, ինչ-որ հարցեր մնացել են չլուծված, եւ նախագահին ավելի տեսանելի է` ինչ է պետք համակարգի բարեփոխման համար։
ԱԺ նախագահի հրաժարականին շատ պարզ, տրամաբանական բացատրություն տրվեց։ Խորհրդարանի խոսնակի աշխատանքային օրակարգը իրոք խիստ ծանրաբեռնված է` բացի նիստերը վարելուց, պետք է համակարգել հանձնաժողովների աշխատանքը, արտաքին կապերը, գործուղումները, եւ այդ ամենը նախընտրական շտաբի պետի պարտականությունների հետ համատեղելն իսկապես չափազանց բարդ կլիներ։ Ինքս ժամանակին ղեկավարել եմ մեր կուսակցության նախընտրական շտաբը, եւ շատ լավ պատկերացնում եմ` ինչ է դա նշանակում։
Այնպես որ, նմանատիպ էպիտետները` ռեստարտ, հեղաշրջում, առավել եւս՝ ճգնաժամ, այստեղ բացարձակապես անտեղի են. պարզապես աշխատանքային վերադասավորումներ են, որոնք ապահովում են ավելի լավ եւ արդյունավետ կառավարում։
-Նախկինում էլ եղել են ընտրություններ, բայց «արտակարգ միջոցառումներիե անհրաժեշտություն կարծես թե չի զգացվել։ Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ առաջիկա ընտրություններն ավելի բարդ խնդիր են դնում իշխող կուսակցության առջեւ։
-Նախ, նախորդ ընտրություններում ԱԺ նախագահին չի առաջարկվել ղեկավարել կուսակցության նախընտրական շտաբը։ ԱԺ նախագահի պաշտոնը սկզբունքորեն տարբերվում է մյուս պաշտոններից. նա երկրորդ պաշտոնյան է երկրի պետական աստիճանակարգում եւ պատասխանատվության աստիճանով խիստ տարբերվում է նախարարի պաշտոնից։ Կարծում եմ, այս առումով համեմատությունը տեղին չէ։
Երկրորդ` միջազգային իրավիճակը գնալով բարդանում է, տնտեսական ճգնաժամերը հաջորդում են մեկը մյուսին։ Աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումները, Ռուսաստանի շուրջ ձեւավորվող նոր բեւեռը, Թուրքիայի հետ հարաբերությունները, Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը` սրանք լուրջ մարտահրավերներ են ստեղծում մեր երկրի համար։ Կարծում եմ, բոլորս պետք է հասկանանք պահի լրջությունը, եւ շատ ուրախ եմ, որ իշխող կուսակցությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր դերակատարությանը մոտ ապագայում։
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկա ընտրական գործընթացների հետ կապված։ Ինչպե՞ս եք պատկերացնում ՍԻՄ մասնակցությունը խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին։
-Շաբաթ օրը Թալինի տարծաշրջանում տեղի ունեցավ մեր կուսակցական հավաքը, որտեղ ես հանդես եկա ծրագրային ելույթով։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակում Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերը, որոնց գաղափարախոսությունը մոտ է ազգային-պահպանողական գաղափարախոսությանը, որի ոչ թե սիմվոլիկ կրողը, այլ առաջատարներից մեկը ՍԻՄ-ն է, պետք է համախմբվեն հանրապետության նախագահի շուրջ։ Եվ հակահարված տան հինգերորդ շարասյան «գործառույթե իրականացնող

 

 

«Իրավունք թերթի կայքը միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին


12:13 | 04/ 11/ 2011
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հայտնի թերթերից մեկի՝ «Իրավունքե թերթի կայքը (www.iravunk.com) միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին:

«All Mediaե ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

««Իրավունքիե թերթի կայքի միանալուց հետո համակարգի մասնակիցների թիվը հասել է 20-ի, ևս շուրջ տասը ռեսուրսներ համակարգին մասնակցության հայտ են ներկայացրել և գտնվում են համաձայնեցման փուլումե, - ասել է www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք ողջունում ենք Հայաստանում լրատվական ագրեգատորի ստեղծման նախաձեռնությունը, որը նպաստում է երկրում լրատվական պատկերի օպերատիվ և անաչառ ներկայացմանը: Ուրախ ենք միանալու համակարգին, որը ոչ միայն էապես թեթևացնում է նավիգացիան տեղեկատվության՝ մշտապես փոփոխվող հոսքում, այլև թույլ է տալիս սպառողներին տեղեկանալ տնտեսական, քաղաքական և այլ ոլորտի ամենավերջին նորություններինե, - ասել է «Իրավունքե թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը;

Iravunk.com-ը «Իրավունքե շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակն է, որը լույս է տեսնում 1989 թ.-ից: Հրատարակության էլեկտրոնային տարբերակը օն-լայն ռեժիմում ներկայացնում է նորություններ, ինչպես նաև վերլուծական և բացառիկ նյութեր:

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են հրատապությունը, արդիականությունը, մատչելիությունը, անկողմնակալությունը աղբյուրների նկատմամբ։

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է ավելի քան 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ պարբերականները։

«All Mediaե ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Mediaե ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:

 

 

Հայկ Բաբուխանյան. Սոցիալական ցանցերը՝ զանգվածների վրա ազդելու զենք

- Ո՞րն է հետխորհրդային տարածքի քաղաքական իրավիճակի Ձեր գնահատականը: Ինչպե՞ս եք գնահատում Եվրասիական միության ստեղծման հեռանկարները:

- Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքը զարգացման նոր փուլ է թևակոխում: Սա ակտիվ ինտեգրման և վերազգային ընդհանուր մակրոմիավորում ստեղծելու գործընթաց է, որը ներդաշնակեցում է ենթադրում քաղաքականության մեջ, համագործակցում՝ տնտեսության մեջ, ընդհանուր անվտանգություն:

Եվրասիական միության ստեղծումն ԱՊՀ բոլոր երկրների և Վրաստանի համար կենսական անհրաժեշտություն ունի: Սա բազմաթիվ տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային խնդիրների լուծման ճանապարհն է: ԱՊՀ երկրների մեծամասնությունը գիտակցում է այդ իրողությունը, և դա է հաջողության գրավականը: Սակայն որոշ երկրների քաղաքական վերնախավեր իրենց իշխանությանը, իրենց նեղ կորպորատիվ շահերին սպառնալիք են տեսնում այդպիսի ինտեգրման մեջ:

Մի շարք երկրների իշխանական օղակներ վաղուց դադարել են ծառայել ժողովրդին և պաշտպանել իրենց երկրների անկախությունը: Դրա փոխարեն ակնհայտ է մի դեպքում՝ պանթուրքական, մեկ այլ դեպքում՝ արևմտյան շահերի առաջմղումը:

Այդուհանդերձ, վստահ եմ, որ այդ երկրների ժողովուրդները վաղ թե ուշ իրենց իշխանություններից կպահանջեն ընդգրկվել ինտեգրացիոն ընդհանուր գործընթացում: Դրա համար մակրոմիության ստեղծման առաջնային գծում ընթացող պետությունները պետք է բարձր արդյունավետության, շարքային քաղաքացիների համար համագործակցության շոշափելի արդյունքների հասնեն: Միևնույն ժամանակ պետք է ճշգրիտ վերլուծվեն ԽՍՀՄ-ի ժամանակների ազգային քաղաքականության սխալները, որոնց հետևանքները պատմական որոշակի պահի ազդակ են հաղորդել և արագացրել են Միության փլուզումը:

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր են խաղում ԶԼՄ-ներն այսօր հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում:

- Անշուշտ, լրատվամիջոցները հսկայական ազդեցություն ունեն հանրային տրամադրությունների վրա: Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որպեսզի ինտեգրման գաղափարը ճշմարտացի լուսաբանվի մեդիայում: Ցավոք, նկատվում է ԶԼՄ-ների որոշակի հատվածի բացահայտ վարձու լինելը, որոնք, առարկայական և համակողմանի բանավեճի փոխարեն սևացնում են այն ամենը, ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքում ինտեգրմանը:

- Որքանո՞վ են անկախ ազգային ԶԼՄ-ները քաղաքական և ֆինանսական կառույցներից, պետությունից: Եվ հնարավո՞ր է, արդյոք, ԶԼՄ-ների քաղաքական և պրոֆեսիոնալ անկախություն տնտեսական ճգնաժամի պայմաններում:

- Ակնհայտ է, որ որքան խորն է տնտեսական ճգնաժամը, այնքան ցածր է լրատվամիջոցների անկախության մակարդակը:

- Պե՞տք է, արդյոք, ինտերնետային լրատվամիջոցների պետական կամ այլ կարգավորում ներդնել: Ո՞ր դեպքերում է դա անհրաժեշտ:

- ԶԼՄ-ների մակարդակով պետական որևէ կարգավորման կարիք չկա: Խնդիրը տեղեկատվական ընդհանուր տարածքի կարգավորումն է, տեղեկատվական անվտանգության ապահովումը և ազգային ԶԼՄ-ների համար հավասար պայմանների ստեղծումը:

Պետք է հաշվի առնել, որ որոշ օղակներ արտաքին մշտական աշխատանք են տանում ԶԼՄ-ների հետ: Տեղեկատվական պատերազմներն ու դիվերսիաները մշտական գործընթաց են:

Հաճախ ազգային լրատվամիջոցները չեն դիմանում անդրազգային համաշխարհային հսկաների, ավելի հարուստ և տեխնոլոգիապես զարգացած երկրների ԶԼՄ-ների հետ մրցակցությանը: Մյուս կողմից, որոշ «ազգային ԶԼՄ-ներե, ստանալով արտաքին սնուցում, ամբողջովին կախվածության մեջ են հայտնվում պատվիրատուից, և արդյունքում ազգային լրատվամիջոցի անվան տակ արդեն հանդես են գալիս որպես օտար գաղափարների քարոզիչներ:

- Ինչպե՞ս եք գնահատում Ինտերնետի ազգային հատվածի վիճակը և Հայաստանում սոցիալական ցանցերի դերը: Գոյություն ունի՞, արդյոք, այդ հատվածում գործող մեդիոն նախագծերի կարգավորման անհրաժեշտություն: Սզկբունքորեն հնարավո՞ր է դա արդյոք:

- Պետության ինքնիշխանությունը պետք է տարածվի նրա կենսագործունեության բոլոր բնագավառների, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների վրա: Հայտնի է, որ սոցիալական ցանցերի միջոցով արևմտյան հատուկ ծառայությունները զանազան օպերացիաներ են անցկացնում այլ երկրներում, ընդհուպ՝ հեղափոխական իրավիճակների ստեղծումը: Սոցիալական ցանցերն իրենց շահերի համար են փորձում օգտագործել նաև այլ խմբեր: Այդպիսով՝ սոցցանցերը զանգվածների վրա ազդելու գործիք են, իսկ ազդեցության յուրաքանչյուր գործիքի դեմ պետությունը պետք է հակազդեցություն ունենա սեփական անվտանգության ապահովման համար:

Հայկ Բաբուխանյանը 90-ական թվականներին աշխատել է որպես «Հանրապետականե և «Իրավունքե թերթերի գլխավոր խմբագիր: 1999-2003 թվականներին եղել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, 2006 թվականից՝ «Սահմանադրական իրավունքե Միություն կուսակցության նախագահն է: Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ է:

 

Ազգային-պահպանողական ուժերը պետք է համախմբվեն ՀՀ նախագահի շուրջը. Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ-ի 21-րդ համագումարին ընդհառաջ, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 3-ին, տեղի են ունենում համայնքային, շրջանային, ու մարզային կազմակերպությունների ժողովներ:

Հերթական նախահամագումարյան ժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին, Թալինի տարածաշրջանում, որին ներկա էին 14 համայնքների 187 պատվիրակներ: Համաժողովում հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, որը ներկայացրեց ՀՀ-ի արտաքին մարտահրավերները, եւ ներքին խնդիրները:

Հ. Բաբուխանյանը, անդրադառնալով ԱԺ մոտակա ընտրություններին նշեց.”Թեեւ ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը որոշել էր, հիմնական մարտավարություն ստանձնել ընտրություններում ինքնուրույն հանդես գալու, սակայն ստեղծված ներքաղաքական իրավիճակում խիստ անհրաժեշտ է որպեսզի ազգային պահպանողական գաղափարախոսության ուժերը համախմբվեն ՀՀ նախագահի շուրջը, եւ համատեղ ընդհանուր ճակատով հակահարված տան ապազգային բոլոր այն ուժերին, ովքեր փորձում են պառակտում մտցնել հայ հասարակության մեջ` տարատեսակ պրովակացիաների ընթացքում նվազեցնելով Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը”:

ՍԻՄ նախագահը, հարյուրավոր ՍԻՄ-ականների հետ ունեցած հանդիպման ընթացքում խնդիր դրեց .”ՀԱԿ-ը` որպես օտար ուժերի կամակատար չպետք է անցնի ապագա խորհրդարան`չունենա այդ ամբիոնը, որպեսզի նորից խառնակչություն չմտցնի հայ հասարակության մեջ”:

Թալինի շրջանի ՍԻՄ համաժողովը ողջունեց ազգային պահպանողական ուժերի միավորման գաղափարը, առաջարկը, իսկ հանդիպման ընթացքում ընտրվեց ՍԻՄ կուսակցության Թալինի տարածաշրջանի կազմակերպությունը ղեկավար եւ խորհուրդ:

Եվ որ ամենաուշագրավն էր, հանդիպման վերջում թալինցի ՍԻՄ-ականները պահանջեցին, որպեսզի ՍԻՄ-ը Երեւանում կազմակերպի հանրահավաքներ` ի հակակշիռ ՀԱԿ- ի Լեւոն Տեր Պետրոսյանի` հայտարարելով, որ իրենք երաշխավորում են, եւ պարատավորվում են, որ Թալինի յուրաքանչյուր գյուղից 100 մասնակից կգա, եւ կմասնակցի այդ հանրահավաքին:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է ՍԻՄ լրատվական ծառայությունը:

 

Ինչպե՞ս կմասնակցի ՍԻՄ-ը ընտրություններին

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը mardik.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե որ կուսակցությունների հետ է հնարավոր համարում համագործակցություն, հայտնեց, որ իրենց ներկայացուցիչների խորհրդի նիստը ընդունել է որոշում, ըստ որի` կուսակցությունը ընտրությունններին պետք է կամ ինքնուրույն մասնակցի, կամ կազմի դաշինք այնպիսի քաղաքական կուսակցությունների հետ, որոնք քաղաքականապես մոտ են գտնվում իրենց:
«Մեր գաղափարախոսությունն ազգային պահպանողական գաղափարախոսությունն էե,-նշեց պարոն Բաբուխանյանը և հայտնեց, որ այդ գաղափարախոսությունը կա ՀՀԿ-ում, և մի շարք այլ կուսակցություններում:
Չնայած դրան նա հայտնեց, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել, և այն կկայացնեն դեկտեմբերի 3-ին նախատեսվող իրենց համագումարին:

 

 

«Դա մեսիջ է ոչ միայն ՀՀ նախագահին, այլև ողջ քաղաքական դաշտինե. Հ. Բաբուխանյան

«Դե, եթե նա նման հայտարարություն է արել, ապա իրեն ի՞նչն է խանգարում վերադառնալ: Խոչընդոտ չեմ տեսնում: Եթե մարդը ցանկանում է վերադառնալ,մնացած տվյալները քաղաքականության մեջ լինելու նա ունիե,-mardik.am-ի հետ զրույցում ասաց ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը:

Մեր հարցին`ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մատնանշած երեք գործոնները, որոնք էլ կպայմանավորեն նրա վերադարձը քաղաքականություն, արդյոք այսօր առկա՞ են երկրում, պրն Բաբուխանյանն ասաց, որ սոցիալ-տնտեսական պայմաններն ակնհայտ են երկրում:

Ինչ վերաբերում է երկրորդ գործոնին («իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակըե), պրն Բաբուխանյանն ասաց. իր ցանկությունն է, դա ինքը կիմանաե:

Իսկ երրորդ գործոնի մասին («հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկըե) պրն Բաբուխանյանն ասաց, որ չունի, սոցիոլոգիական վիճակագրության չի տիրապետում, որոնց վրա կարող է հիմնվել:

«Կան մարդիկ, ովքեր իր կողմնակիցներն են, կան մարդիկ, ովքեր իրեն չեն ընդունում, բայց թե ինչպիսին են դրանք հարաբերակցության առումով, չեմ կարող ասելե,-ասաց ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը:

Mardik.am-ի հաջորդ հարցին`ՀՀԿ-ում կա՞ն մարդիկ, ովքեր կսատարեն Ռոբերտ Քոչարյանին, պրն Բաբուխանյանն ասաց. «Եթե խոսքն ամբողջ Հանրապետական կուսակցության մասին է, ինչ կա որ, այդ մարդկանցից որևէ մեկը կարող է գնալ այդ ճանապարհով: Չի բացառվում, որ նա գա ՀՀԿ-ին ոչ թե մրցակից, այլ աջակից, դա էլ չի բացառվումե,-ասաց ՍԻՄ ղեկավարը:

ՍԻՄ ղեկավարի խոսքով` իրենք հարգում են ՀՀ 2-րդ նախագահի որոշումը, իսկ թե ինչպիսի քաղաքական դրույթներով, պլատֆորմով հանդես կգա, դրանից հետո պարզ կլինի նաև ՍԻՄ-ի դիրքորոշումը:

Մեր հաջորդ հարցին` Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը կարելի՞ է համարել մեսիջ ՀՀ գործող նախագահին, պրն Հայկ Բաբուխանյանն ասաց .« Եթե մարդ արտահայտել է այդպիսի կարծիք, ապա դա մեսիջ է ոչ միայն նախագահին, այլև ամբողջ քաղաքական դաշտին և ողջ հասարակությանըե:

30.09.2011 18:10
mardik.am

 

 

ԱՅԴ ԱՄԵՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԼՏՊ-Ն ՊԻՏԻ ՀԱՅՏՆՎԻ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ՚

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի նիստ, որին մասնակցում էին բոլոր մարզային եւ համայնքային կառույցների ղեկավարները: Նիստը նվիրված էր ՀՀ Անկախության 20-ամյակին: ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին, ասաց. ՙՄեզ համար այս տոնը ունի լրացուցիչ երանգ, քանի որ ՍԻՄ-ը կանգնած էր անկախության ակունքներում եւ մասնակցություն է ունեցել անկախության հռչակագրի ստեղծմանը, բանակի ձեւավորմանը, Արցախյան պատերազմին եւ բոլոր քաղաքական գործընթացներին: Նշեմ, որ ՍԻՄ-ի 23 տարվա պատմության ընթացքում չի եղել դեպք, որ մենք գայթակղվենք իշխանությամբ, պաշտոններով, փողերով եւ այլն: Մեր կուսակցությունը գրեթե միշտ ունեցել է իր ներկայությունը օրենսդիր մարմնում, մշտապես ներկայացված է եղել ինքնակառավարման մարմիններում եւ ոչ մի անգամ չի ընդունել որեւէ գործարքի գնալու առաջարկ, որի հաշվին դավաճաներ իր սկզբունքներին, ինչը մենք տեսանք որոշ այլ կուսակցությունների պարագայում՚:

ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

ՍԻՄ նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներին` մասնավորապես նշելով. ՙԱռաջին հերթին դա հայ-թուրքական հարաբերություններն են, որոնք կազմված են Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններից, որը մեր երկրի ամենաբարդ ու ամենավտանգավոր խնդիրն է: Այնուամենայնիվ, պետք է ասել, որ մեր երկրի նախագահի հայտարարած արտաքին քաղաքականության մեջ նախաձեռնողական սկզբունքը մեր կուսակցությունն ի սկզբանե պաշտպանեց եւ մինչ այսօր էլ պաշտպանում է: Նախաձեռնողական քաղաքականության հետեւանքով հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցան էական փոփոխություններ: Հայաստանը, աշխարհաքաղաքական առումով դուրս եկավ ավելի բարձր մակարդակի եւ այսօր աշխարհաքաղաքական ասպարեզում հանդիսանում է ՙբարձրագույն լիգայի՚ խաղացող: Իսկ Թուրքիան բաց թողեց իր ոսկե շանսը` Հայաստանի հետ հարաբերություններ ձեւավորելու համար, եւ այսօր արդեն ժամանակն է, որ մենք թե լադրենք թուրքերին նախապայմաններ: Այսօր մենք պետք է կոչով հանդես գանք, որպեսզի հանվի Հայաստանի ստորագրությունը Ցյուրիխյան արձանագրություններից ու Հայաստանը պետք է ներկայացնի իր նախապայմանները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, իսկ դա առաջին հերթին Ցեղասպանության ճանաչումն է, հայ ժողովրդի, 
Ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների վերականգնումը, մեր պատմամշակութային ժառանգության վերահանձնումը Հայաստանին եւ վերջապես 91 տարի տեւած օկուպացիայի դադարեցումը: 
Թուրքիան եւ Ադրբեջանը հանդիսանում են ֆաշիստական պետություններ եւ առաջնորդվում ռասիստական գաղափարներով, որը պետք է դարձնել համաշխարային խնդիր` որպես ֆաշիզմի ու ռասիզմի դեմ պայքար՚: 
Իսկ Արցախի խնդրի կարգավորման մասին ՍԻՄ նախագահն ասաց. ՙՄեր կուսակցությունն ի սկզբանե եղել է վերամիավորման գաղափարախոսը եւ մեր կուսակցության նվաճումներից է 1989թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը, ու մենք շարունակում ենք լինել այդ գաղափարախոսության կրող կուսակցությունը՚: Այնուհետեւ պարոն Բաբուխանյանը իր խոսքն ուղղեց մեր եւ Արցախի իշխանություններին` ասելով. ՙՄի° մոռացեք վերամիավորումը, եւ եթե մենք տոնում ենք Արցախի անկախությունը, ապա դեկտեմբերի 1-ին պետք է տոնենք նաեւ վերամիավորման 22-ամյակը, որը Արցախի անկախությունը դարձրեց իրականություն: Չլիներ 1989թ. դեկտեմբերի 1-ը, ես համոզված եմ, որ այսօր մենք չէինք ունենա Արցախը՚:
Վերջերս բավականին հաճախ է խոսվում Արցախյան պատերազմի հնարավոր վերսկսման մասին, իսկ այդ կապակցությամբ Հ. Բաբուխանյանը հիշեցրեց հետեւյալ կարծիքը. ՙԵրբեմն փորձում են դրանով վախեցնել մեր ժողովրդին կամ դրանով իսկ լրացուցիչ զիջումների դրդապատճառներ գտնել, սակայն ես հայտարարում եմ, որ Արցախյան պատերազմի վերսկսման պայմաններում միակ շահող կողմը կլինի Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը: Այսինքն` այդ դեպքում մենք կազատագրենք Նախիջեւանը, կբացենք երկաթուղային ճանապարհը դեպի Իրան, կբացենք շատ ավելի լայն մայրուղի, որը կապելու է Հայաստանի կենտրոնական շրջանները հարավային շրջանների հետ, որը կբերի ապրանքափոխանակման ակտիվացմանը Իրանի հետ, եւ իրենց երկաթգծով դուրս կգանք դեպի հարավային երկրներ ու Միջերկրական ծով, Պարսից ծոց ու այսպիսով` Հայաստանը դուրս կգա շրջափակումից՚: 
Անկախության նվիրված շքերթի մասին Հ. Բաբուխանյանն ասաց. ՙԱյս շքերթով մենք տեսանք, թե ինչպիսի պատրաստվածություն եւ հզորություն կա մեր բանակում, որի համար մենք` հայերս, հպարտ ենք` բացառությամբ մի քանիսի, ովքեր ամեն բան անում են, որ ավելորդ անգամ սեւացնեն բանակը կամ բանակում դեռեւս եղած բացասական երեւույթները օգտագործեն մեր բանակը վարկաբեկելու ու թուլացնելու համար՚: 
Իսկ Հայաստանի արտաքին կողմնորոշումների մասին խոսելով, ՍԻՄ նախագահն ընդգծեց. ՙՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ավանդական բարեկամությունը Ռուսաստանի հետ պետք է զարգացվի: Այսօր որոշ հակահայկական ուժեր շահարկում են այն փաստը, որ մեր Անկախության շքերթին մասնակցեց Ռուսաստանի զորամիավորումը: Այնինչ, մենք պետք է ուրախ լինենք, որ մեր ու ՌԴ-ի մեջ ստրատեգիական գործընկերությունը հասել է այն փուլին, որ մեր Անկախության զորաշքերթին մասնակցում է Ռուսաստանը` իր դրոշով, զորքով` ցույց տալով, որ պատրաստ է կանգնել մեր Անկախության պաշտպանությանը, մեր երկրի անվտանգության ապահովմանը: Իսկ նրանք, ովքեր փորձում են դա շահարկել, պետք է պատասխան տան, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի անվտանգությունը նույն զավթիչ Թուրքիայից, եթե ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ ՌԴ-ի հետ: Պետք է փաստել, որ Ռուսաստանի ստրատեգիական շահերը հակադրվում են Թուրքիայի շահերին: Թուրքիան նպատակ ունի ունենալ ազդեցություն Ռուսաստանի թուրքախոս բնակչության տարածքներում, ինչը ակնհայտ դեմ է Ռուսաստանի շահերին: Պետք է հիշել, որ Ռուսաստանն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը կամ 1992թ. կանխել Թուրքիայի ներխուժումը Հայաստան: Այսինքն` այն մարդիկ, ովքեր փորձում են պատվերով սեպ խրել մեր եւ ՌԴ-ի միջեւ, իմ կարծիքով` դավաճանական գործողություն են կատարում՚:

ՆԵՐՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Ներքին մարտահրավերներից պարոն Բաբուխանյանը առաջինն անդրադարձավ մեր տնտեսության վիճակին` մասնավորապես նշելով. ՙՄեր կուսակցությունը խիստ դժգոհ է տնտեսական զարգացման ուղղություններով, տեմպերով եւ աշխատանքի մեթոդներով: Մենք միշտ ասել ենք, որ երկիրը պետք է հիմնվի արդյունաբերության վրա, որը այն հիմքն է, որի վրա պետք է կառուցվի մեր տնտեսությունը: Ֆիզիկական էկոնոմիկան եւ ոչ թե բանկային համակարգը ու այնտեղ գտնվող սպեկուլյանտները պետք է տիրեն մեր երկրի տնտեսությանը: Պետք է լինի ազատ տնտեսություն` զերծ մոնոպոլիզմից եւ բանկային սպեկուլյանտներից:
Իսկ սոցիալական խնդիրների հետ կապված, կարող եմ ասել, որ ամաչում եմ որպես հայ, երբ տեսնում եմ մեր հայրենակիցներին աղբարկղերում հաց որոնելիս եւ ամաչում եմ, որ որոշ մեծահարուստներ, պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք, առանց ամաչելու, այստեղ-այնտեղ կամ, ասենք, ֆրանսիաներում գերճոխ խնջույքներ ու ծնունդներ են կազմակերպում` ծախսելով միլիոններ այն դեպքում, երբ մեր ժողովրդի զգալի մասը սննդի խնդիր ունի. սա պարզապես անբարոյական է: Պետական պաշտոնյաները պետք է հասկանան, որ հենց իրենց վատ աշխատանքի հետեւանքով է, որ մեր ժողովուրդը լավ չի ապրում՚: 
ՙԿրթական, դաստիարակչական ու գաղափարական խնդիրները այսօր եւս Հայաստանի համար մարտահրավերներ են: Եւ եթե այսօր չներարկենք մեր մատաղ սերնդին, որ պետք է սիրել հայրենիքը, պաշտպանել, ապա երկրի վաղվա օրը կհայտնվի հարվածի տակ:
Օրենքի դիկտատուրան եւս օրվա խնդիր է: Բոլորը պետք է ենթարկվեն նույն օրենքին եւ ոչ թե, ով ունի իշխանություն ու փող` ենթարկվի այլ, չգրված օրենքների: Գողը պետք է նստի բանտում: Սակայն շատ անգամ մենք տեսնում ենք, թե ինչպես Վերահսկիչ պալատը բացահայտում է խոշոր չարաշահումներ` կամ բյուջետային գողություններ, թալան, բայց այդ պաշտոնյաները մնում են իրենց պաշտոններում` ասելով, որ կվերադարձնենք գողոնը: Այս դեպքում հարց է ծագում ՙձու գողացողները՚ ինչո±ւ են հայտնվում բանտում, եկեք թողնենք իրենք էլ պաշտոնյաների նման վերադարձնեն գողոնը՚:

ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այնուհետեւ, անդրադառնալով հաջորդ տարվա ԱԺ ընտրություններին մասնակցելու հարցին ՍԻՄ նախագահն ասաց. ՙՆախ` նշեմ, որ քաղաքական դաշտում այսօր բավականին ՙլղոզված՚ վիճակ է այն առումով, որ կոալիցիան ինքը դեռ չի կողմնորոշվում, թե ինչպես պետք է մասնակցի ընտրություններին: Հասկանալի է, որ եթե կոալիցիայի երկու հիմնական կուսակցությունները` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, այս կամ այն ձեւով կզբաղեցնեն առաջին երկու տեղը, ապա կոալիցիայի երրորդ կուսակցությունը` ՕԵԿ-ը, խնդիր ունի 5 տոկոս հավաքելու հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է պառլամենտական այլ երկու կուսակցություններին` ՀՅԴ-ին եւ ՙԺառանգությանը՚, ապա նրանք կարծես արդեն սպառվել են: Եթե ՀՅԴ-ի համար որոշ ժամանակ սովետական տարիներից մնացած միֆեր էին աշխատում, ապա այսօր, երբ ժողովուրդը տեսավ, թե Դաշնակցությունը ինչեր իրեն թույլ տվեց` տասը տարի լինելով իշխանության մեջ, եւ ի վերջո բացահայտվեց, թե ինչպիսի դերակատարում ունեին իրենք 20-րդ դարի սկզբին, ժողովրդի միջից այդ միֆը դուրս եկավ: Եթե հիշում եք 1999թ., մեր կուսակցությունը հաղթեց նրանց:
ՍԻՄ կուսակցությունը եղել է եւ կա կառուցողական ընդդիմության առաջնորդը ու դրոշակակիրը: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՍԻՄ-ը գտնվում է 5-6-րդ տեղում: Մենք ունենք հստակ ազգային պահպանողական գաղափարախոսություն, 23 տարվա փորձ, քաղաքական թիմ, ուժեղ կառույցներ, հզոր մամուլ եւ ժողովրդի աջակցություն՚:
ՍԻՄ նախագահը իր կուսակիցների առջեւ դրեց խնդիր` առնվազն 4-րդ տեղ ընտրություններում, իսկ հնարավոր դաշինքների ստեղծման մասին Հ. Բաբուխանյանն ասաց. ՙՉեմ բացառում դաշինքները, սակայն այսօրվա մեր հիմնական մարտավարությունն է` ինքնուրույն գնալ ընտրությունների, սակայն հարցը լրացուցիչ կքննարկվի նոյեմբերին կայանալիք մեր հաջորդ` 21-րդ համագումարում: Իսկ դաշինքների առնչությամբ, կարող ենք քննարկել միայն մեզ գաղափարապես մոտ կանգնած կազմակերպությունների հետ դրանք կազմելու տարբերակները: Նախ` հիշեցնեմ, որ ՍԻՄ-ը իր պատմության մեջ ունեցել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցություն, սկսած 1991թ., ՀՀԿ-ի հետ, իսկ 1999թ. ընտրությունների ժամանակ ՙԱզգային միաբանության՚ հետ դաշինքով գրավել է 3-րդ տեղը՚:
Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ նաեւ երկրում գործող 5-րդ շարասյանը` ասելով. ՙԴա աղանդավորությունն է, որի դեմ պետք է պայքարել եւ իսպառ վերացնել ՀՀ-ից, քանի դեռ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, եւ քանի դեռ Հայաստանի անկախությունը վտանգված է: Հաջորդը որոշակի գրանտակեր ՀԿ-ներն են ու ԶԼՄ-ները, որոնք տարածում են հակահայկականություն, հարձակումներ են կազմակերպում բանակի դեմ, փորձում մեր մեջ սերմանել անվստահություն: Այդ կազմակերպությունները սնվում են արեւմտյան տարբեր ֆինանսական աղբյուրներից եւ կատարում նրանց պատվերները` թուլացնելով մեր երկրի հիմքը: Իսկ մշակութային ասպարեզում կան անհատ գործիչներ, ովքեր փորձում են մեզ համոզել, որ այսօրվա թուրքը այն ժամանակվա թուրքը չի, եւ մեր նահապետական գաղափարները, ըստ իրենց, արդեն ավելորդ են, քանի որ հիմա 21-րդ դարն է: Այդ ամերիկյան եւ եվրոպական ցածրաճաշակ զանգվածների մտածելակերպը ներխուժել է մեր իրականություն, մեր ընտանիք, դպրոց եւ փոխում հայկական ինքնությունը: 
Որպես հատուկ ջոկատ` այդ հինգերորդ շարասյան մեջ ես տեսնում եմ ՀԱԿ-ին: Նախ` սկսենք նրանից, որ ՀԱԿ-ը կազմակերպեց մարտի մեկը եւ պատասխանատու է տաս զոհերի համար: ՀԱԿ-ի պատճառով է, որ Հայաստանը վերջին 4 տարում գտնվում էր եվրոպացիների ծանր ճնշումների ներքո: Այս ամենի հետեւանքով Լ. Տեր-Պետրոսյանը ոչ թե հայտնվեց մեղադրյալի աթոռին, այլ դեռ այսօր փորձում է հանրահավաքներ կազմակերպել: Վիկիլիկսյան բացահայտումները միայն ապացուցեցին այն, ինչ մեր կուսակցությունն ասում է 23 տարի ԼՏՊ-ի վերաբերյալ: Նա պատրաստ էր հրաժարվել Ցեղասպանությունից, պատրաստ էր ծախել Արցախը եւ ՀՀ-ի դեմ կատարել է այլ հանցագործություններ եւ անգամ, եթե այդ նարկոթրաֆիկի մեղադրանքը ճիշտ չէ, միեւնույն է, ԼՏՊ-ն պարտավոր է բացատրություն տա, սակայն դրա փոխարեն նա ուրիշներին է մեղադրում: 
Լ. Տեր-Պետրոսյանը ընտրակեղծիքների կնքահայրն է, իսկ Գագիկ Ջհանգիրյանը` կնքամայրը: 1995թ. հենց Ջհանգիրյանն ու ԼՏՊ-ն էին, որ մեր կուսակցությանը ապօրինաբար թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, եւ մինչեւ օրս այդ դատական գործը չի ավարտվել: Իսկ հիմա այդ պետական հանցագործները Ազատության հրապարակում շալախո եւ հրեական պարեր են պարում: Այդ բանդիտները, ի դեմս ՀԱԿ-ի, այդ օտար ուժի , որն ունի թուրքական ուղղություն, կամակատարները իրավունք չունեն այսօր դուրս գալ քաղաքական ասպարեզ: Եվ վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը սպառվել է, գաղափարներ չունի, եւ իրենց խոսքը` արտահերթ ընտրությունների մասին, արդեն դառնում է ծիծաղելի, ու փչացած սկավառակի նման կրկնում են` չնայած իրենք հայտարարեցին, որ մինչեւ նոր տարի են իշխանություններին ժամանակ տալիս արտահերթի համար, այնինչ հենց նոր տարուց կսկսվի հերթական ընտրությունների նախապատրաստական փուլը: Եվ ՀԱԿ-ը Ազատության հրապարակ եկող մի խումբ մարդկանց պարզապես հիմարի տեղ է դնում եւ փորձում էլի ժամանակ շահել, որպեսզի օտար եւ արեւմտյան իր տերերը որոշակի խաղագումարներ դնեն եւ սկսեն ֆինանսավորել, որպեսզի նոր մարտի մեկեր սադրեն: Սա է ՀՀՇ-ի մարտավարությունը` սկսած 1988-ից: Իսկ հիմա իրենք նույնիսկ ընտրություններում հնարավորություն չունեն հաղթահարել 7 տոկոսի սահմանը, եւ մեր կուսակցությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ՀԱԿ-ը, ԼՏՊ-ն ու նրանց նման գործողները չհայտնվեն ԱԺ-ում՚:

ԳՆԱՀԱՏԱՆՔ

Իսկ վերջում կուսակցության նախագահը, մեկ անգամ եւս կարեւորելով եւ արժեւորելով Անկախության 20-ամյակը, ՍԻՄ-ի նախագահության որոշմամբ` պարգեւատրեց ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին` ՀՀ-ում խոսքի ազատության, Արցախի վերամիավորման, ազգային արժեքների պահպանման գործընթացներում ցուցաբերած անմնացորդ նվիրումի եւ անձնական խիզախության համար: Հովհաննես Գալաջյանը դեռ 1987 թվականին մտել է ազգային շարժման մեջ եւ նախապատրաստել 1988թ. փետրվարի 20-ի զարթոնքը , իսկ 1989թ. դարձել ՙԻրավունք՚ թերթի առաջին գլխավոր խմբագիրը` մինչեւ օրս կատարելով այդ պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏՈՆՆ Է, ՈՐԸ ՉԵՆՔ ՍՏՎԵՐՈՒՄ՚

ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ուղղված հարցերը հիմնականում առնչվում էին Անկախության 20-ամյակին, ներքաղաքական զարգացումներին, ավանդների վերադարձի խնդրին:

ՙ1989 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ 
ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԷՐ ԵՎ ՆՎԱՃՈՒՄԸ՚

( - Նախ` շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ եւ ցանկանում իմանալ Անկախության 20-ամյակի հետ կապված Ձեր մտորումները: Խնդրում եմ համեմատականներ անցկացնել անցած տարիների ու ներկայիս միջեւ, քանի որ նաեւ Ձեր ավանդը մեծ է անկախության տարիներին ունեցած հաջողությունների գործում (Սամվել Գրիգորյան, Երեւան):
-ՍԻՄ կուսակցությունը կանգնած է Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում, ես կասեի` միակ կուսակցությունն է, որը կանխատեսեց ԽՍՀՄ փլուզումը դեռ 1988-1989թթ.: ՍԻՄ-ը հայտարարություններով հանդես եկավ, որ սպասվում է կայսրության` ԽՍՀՄ-ի փլուզումը, եւ պետք է անել այնպես, որպեսզի չմնանք դրա փլատակների տակ: Այն ժամանակ շատ քիչ մարդ էր հավատում իրադարձությունների այդպիսի ընթացքին, օրինակ` այսօր իրեն շատ մեծ քաղաքագետ ներկայացնող Անդրանիկ Միհրանյանն այն ժամանակ ասում էր, որ դա հնարավոր չէ, եւ մենք անում ենք ոչ ճիշտ կանխատեսում:
Հետագայում մենք կարողացանք Հայաստանի անկախության հիմքում դնել Արցախի վերամիավորման գաղափարը. 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորումը մեր կուսակցության պահանջն էր եւ նվաճումը: Կուզեի նշել Անկախության մասին հռչակագրում մեր պահանջով ամրագրված Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, Արցախի հետ վերամիավորումը, ինչպես նաեւ` բազմաթիվ այլ դրույթներ, որոնք ի վերջո ձեւավորեցին անկախության կոնցեպցիան, գաղափարախոսությունը եւ հենց դեպի անկախություն ճանապարհը: Երբ 1990-1991թթ. ձեւավորվում էր Հայաստան պետությունը, խորհրդարանը, ընտրություններին մասնակցած եւ խորհրդարանում ներկայացված ընդամենը երեք կուսակցություն կար` կոմունիստները, որոնք հանձնում էին իշխանությունը, ՀՀՇ-ն, որը վերցնում էր իշխանությունը եւ ՍԻՄ-ը, որը պայքարում էր երկուսի դեմ, եւ ՍԻՄ-ի անունը դրել էին անկախականներ: Դա միայն ՍԻՄ-ին չէին ասում, բայց ՍԻՄ-ն այդ անկախականներից ամենացայտուն, ամենավառ արտահայտված գաղափարախոսություն ունեցող կուսակցությունն էր: Մեզ հետ էին Հանրապետականը, ԱԻՄ-ը, որոնց նույնպես անվանում էին անկախականներ: Մենք միասին առաջ քաշեցինք նաեւ Հայաստանի զինված ուժերի, բանակի ձեւավորման պահանջը, որն ի վերջո իրականություն դարձավ: Եթե հիշում եք, այն ժամանակ ուժեղ հակադրվածություն կար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, նա պնդում էր, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է: Նա դեմ էր, որպեսզի ստեղծվի հայկական բանակ, սակայն նորից անկախականների, այդ թվում` մեր կուսակցության ջանքերի շնորհիվ նախ ընդունվեց ԳԽ որոշում` պաշտպանության նախարարություն, ապա պաշտպանության բանակ ստեղծելու վերաբերյալ: Եվ այդ գաղափարը դարձավ իրականություն: 
Այնուհետեւ` Արցախյան պատերազմն էր, որը պատերազմ էր մեր անկախության համար: Թեեւ ՍԻՄ-ը պատերազմ ուղարկեց նաեւ իր ջոկատը, սակայն այդ ընթացքում` որպես կուսակցություն, ավելի կարեւորում եմ մեր գործունեությունը քաղաքական ճակատում: 1992թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձ կատարեց հանձնել Արցախը, սակայն մեր կուսակցությունը, մի շարք այլ կուսակցությունների հետ կանխեց այդ փորձը: Եվ 1992թ. ԳԽ-ն որոշում ընդունեց, որ արգելում է Հայաստանի ցանկացած ներկայացուցչի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշվում է որպես Ադրբեջանի մաս: Սրանով իսկ կանխվեց Լ. Տեր-Պետրոսյանի հերթական դավաճանական փորձը: 
Մեր կուսակցությունը 1988-1989թթ. նախապատրաստեց անկախությունը, ապա անկախության տարիներին` 1991-ից մինչեւ օրս, կուսակցության անընդմեջ գործունեությունը նվիրված է մեր պետականությանը, մեր անկախությանը, նպատակաուղղված էր մեր ազգի եւ պետության զարգացմանը եւ ուժեղացմանը: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչի հասանք, ապա ազգովի հասանք նրան, որ վերականգնեցինք մեր պետությունը, կանխեցինք մեր հանդեպ ագրեսիան, հաղթեցինք, ազատագրեցինք նաեւ որոշ բռնազավթված տարածքներ: Հասանք նրան, որ այսօր վերամիավորված է մեզ հետ Արցախը, որ Հայաստանը ստեղծել է հզոր բանակ, ստեղծել է իր պետականության բոլոր ինստիտուտները եւ այսօր կարողանում է նույնիսկ առաջ գնալ: Աշխարհաքաղաքական առումով` շատ բարդ իրավիճակում կարողանում է թելադրել իր պայմանները անգամ բավականին հզոր պետություններին, ինչպիսին Թուրքիան է: Հայաստանն այսօր հավասարը հավասարի պես փորձում է այդ պետության հետ իր քայլերը կատարել: 
Եթե սկսենք խոսել, թե ինչ չենք արել, ապա շատ բան չենք արել եւ դեռ շատ բան ունենք անելու, սակայն, նախ` չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Երկրորդը` երբեք չես կարող ասել, որ պետականաշինության մեջ բոլոր գործերն արված են: Եթե գործ չկա անելու, այդ դեպքում պետք է կուսակցությունները լուծարենք, գնանք թոշակի: Բայց գործ կա, անելիք կա, ցավոք սրտի, չլուծված խնդիրներ շատ կան, բայց դա չի նշանակում, որ պետք է ինչ-որ ձեւով մեր տոնը ստվերենք: Մենք չենք ստվերում մեր տոնը, այս տոնական մթնոլորտում պարզապես մեզ հուշում են եւ հիշեցնում, որ աշխատանք կա եւ երբեք չի կարելի թուլացնել աշխատանքի տեմպերը:

ՙՀԱԿ-Ը ՍՊԱՌՎԵԼ Է՚

( - Վերջին հանրահավաքները ցույց են տալիս, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը պակասել է. նրանք առանձնապես ասելիք չունեն: Դուք ի±նչ կասեք այդ մասին (Գեւորգ Սարգսյան, Երեւան): 
-Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը` որպես քաղաքական ուժ, սպառվել է: ՀԱԿ-ում չեն կարողանում կողմնորոշվել նույնիսկ այնպիսի հարցի շուրջ, թե ի վերջո իրենք ՙարմատական ընդդիմությո±ւն են, թե± ոչ՚:
Սպառվել է այդ միավորումը. գաղափարներ չկան, հզորություն չկա, եւ վերջին հանրահավաքը այնքան նոսր էր, որ դա արդեն պետք է լուրջ ահազանգ լինի ՀԱԿ-ի համար: ՀԱԿ-ի հետեւորդներն այլեւս չեն ներում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն ՙխաղերը՚, որ նա տվեց վերջին շրջանում, որն անընդհատ խաբում է նրանց, անընդհատ խոստումներ տալիս, մեկ երկխոսում է, մեկ հեղափոխություն է անում: Ընդ որում, ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախեւառաջ պետք է պատասխանեին մեղադրանքներին` Արցախը վաճառելու, Ցեղասպանության պահանջից հրաժարվելու, ամերիկացիներին ծառայելու եւ նույնիսկ` նարկոթրաֆիկինգում խառնված լինելու մեջ, որոնք ի հայտ էին եկել WikiLeaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերում: Սակայն, չգիտես ինչու, դա չեն անում:
Սույն մեղադրանքների անպատասխան մնալը եւս թույլ չի տալիս, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը ունենա այն վարկանիշը, որը ուներ 2008թ.: ՀԱԿ-ը նաեւ խորը գաղափարական ճգնաժամի մեջ է, իսկ անընդհատ պտտեցվող արտահերթ ընտրությունների մասին սկավառակը, հերթական ընտրությունների մոտենալուն զուգահեռ, ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում: 
- Իսկ ի±նչ կասեք ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին:
- Երկխոսությունը պետք է նպատակ ունենար երկրում ստեղծել ավելի հանգիստ, կառուցողական մթնոլորտ, սակայն փաստ է, որ երկխոսությունը չէր նպաստում այդ մթնոլորտի ձեւավորմանը, երկխոսության ընթացքում մենք չլսեցինք մեկ հարց, որը կապված լիներ մեր երկրի ապագայի, մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հետ: Երկխոսությունը նաեւ ապացուցեց, որ ՀԱԿ-ը, բացի իր սեփական աթոռից, որեւէ խնդիր չի առաջադրում եւ չի կարող առաջադրել: Հասկանալի է, որ իշխանությունը մի փոքր խմբակի պատճառով չի գնա արտահերթ ընտրությունների, այն էլ` ընտրություններից մի քանի ամիս առաջ, եւ այդպիսի երկխոսությունը դատապարտված էր: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ին պետք էր դուրս գալ այն ճահճից, որի մեջ գնալով ավելի էր մխրճվում, խայտառակվում, ու երեւում էր, որ նրան չի հետաքրքրում երկրի ապագան: Երկխոսությունից դուրս գալու համար ՀԱԿ-ը օգտագործեց դեռ 1989թ.-ից որդեգրած պրովոկացիայի մեթոդը, որի ընթացքում կարող է ինչ-որ մեկը մահանալ, ինչ-որ մեկը ձերբակալվել, հետո պատճառ են բռնում, թե բաց թողեք եւ այլն: Տ. Առաքելյանի գործով ակնհայտ էր, որ պրովոկացիան կազմակերպված էր ՀԱԿ-ի կողմից:
Իսկ իշխանությունները շահագրգռված են երկխոսությունը վերականգնելու գործում, որովհետեւ դրանով իշխանությունը ցույց կտա, որ երկրում գոյություն ունի հանդուրժողականություն: Բացի այդ, արտաքին աշխարհում կհասկանան, որ ՀՀ-ում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ չկան: Բայց ՀԱԿ-ի հետ արդյունավետ երկխոսություն վարել հնարավոր չէ. ՀԱԿ-ը ինքնուրույն քաղաքական ուժ չէ, այլ իրականացնում է օտար ուժերի պատվերները, ցանկանում ՀՀ-ում հրահրել խժդժություններ, որպեսզի այլ պետությունները լծակներ ձեռք բերեն ՀՀ-ի դեմ: 
- Իսկ ինչպե±ս կբնորոշեք կոալիցիայի դիրքորոշումը: 
- Կոալիցիայի մեջ առկա է անորոշություն. ինչպես հայտնի է, կոալիցիայի ներկայացուցիչները բազմաթիվ հայտարարություններ են արել, որ նախագահական ընտրություններում հանդես են գալու միասնական ճակատով եւ պաշտպանելու են երկրի գործող նախագահին, իսկ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններ են հնչում: Զուտ քաղաքագիտական տեսակետից անհասկանալի է, որ եթե նախագահական ընտրություններին ուժերը գնում են իրար հետ, ապա ինչո±ւ են առանձին-առանձին գնում խորհրդարանական ընտրություններին: Եթե հարցը մեկը մյուսին մի բան ապացուցելն է, ապա դա պետք է անել ոչ թե ընտրությունների ընթացքում, այլ ընտրություններից դուրս:

ՙԳՈՂԸ ԳՈՌՈՒՄ Է` ԲՌՆԵՔ ԳՈՂԻՆ՚

( - Որպես հայ մարդու` ինձ համար չափազանց ուրախալի է, որ 20 տարի անկախ ենք եւ այսօր փառահեղորեն տոնելու ենք մեր ազգային երազանքը: Սակայն, բնակչության ավանդների յուրացումը, չեմ կարող ասել` ում կողմից` Ռուսաստանի±, թե± Հայաստանի, թո±ւյլ է տալիս մեր իշխանություններին այսպիսի բազմապիսի ճոխությունների, որի ականատեսն է դառնում ունեզուրկ եւ իրավազուրկ բնակչության մեծամասնությունը: Կարո±ղ եք ասել, թե որքան գումար կծախսվի այս եւ նմանատիպ միջոցառումների վրա (Ֆեդյա Գսպոյան, Երեւան): 
-Ինչ վերաբերում է ավանդներին, ապա, եթե Դուք գիտեք, ԱԺ-ում մեր կուսակցությունը ժամանակին բարձրացրել էր այդ հարցը, եւ ես էլ համապատասխան հանձնաժողովի անդամ էի: Համարում եմ, որ ավանդների հարցը երկակի է: Այսինքն` մի կողմից Ռուսաստանն է հանդիսանում ԽՍՀՄ-ի իրավահաջորդը: Այնուամենայնիվ, մենք պետք է նայենք ոչ թե միայն այդ տեսակետից, այլ պետք է տեսնենք ժողովրդի վիճակը. եթե Հայաստանի քաղաքացիները փող են դրել, չարչարվել են, պետք է փորձենք փոխհատուցել: Այսօր ընդունված համակարգը, իմ կարծիքով, շատ դանդաղ է գործում. պետք է գտնել լուծումներ, որ ավելի արդյունավետ դառնա այդ համակարգը:
Ինչ վերաբերում է ճոխություններին, ապա համարում եմ, որ պետական պաշտոնյան, որը թույլ է տալիս իրեն ունենալ դղյակներ, հանգստանալ տարին չորս անգամ տարբեր թանկ կղզիներում, ամենայն հավանականությամբ, խախտում է օրենքը. նա պետք է ապացուցի իր եկամուտների օրինականությունը: Դա հակասում է նաեւ բարոյականությանը: Անգամ եթե նրա եկամուտները օրինական են, ինչ-ինչ ճանապարհներով ձեռք են բերված (թեեւ ես խիստ կասկածում եմ դրան), ապա պետական պաշտոնյան, պատգամավորը պետք է գիտակցի, որ իր թերի, վատ կատարած աշխատանքի հետեւանքով կան տասնյակ, գուցե հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն կարողանում նույնիսկ օրվա հացը ապահովել, եւ այդպիսի պայմաններում այդպիսի ճոխություն թույլ տալը հակաբարոյական է, հակահասարակական: 
Ինչ վերաբերում է կատարվող տոնակատարության միջոցառումներին, ապա երկիրը պետք է ունենա տոներ, պետք է կատարվեն տոնակատարություններ, պետք է արժեւորվեն որոշակի գաղափարներ: Եվ ես կողմ եմ, որ արժեւորվեն առաջին հերթին անկախության, մեր երկրի պետականության վերականգնման, Արցախյան պատերազմում մեր հաղթանակի գաղափարները: Մենք պետք է կարողանանք մեր մատաղ սերնդի մեջ դաստիարակել այդ գաղափարները` առաջին հերթին անկախության գաղափարը: Ուստի, այն գումարները, որ դուրս են գրվում նմանատիպ միջոցառումների համար, շատ կարեւոր են, ճիշտ են, եւ մենք ազգովի պետք է տոնենք այն. յուրաքանչյուրիս տոնն է եւ յուրաքանչյուրն իրավունք ունի այդ օրն ուրախանալ, մեր իսկ պետական բյուջեի հաշվին տեսնել գեղեցիկ քաղաք, լուսավորություն, երաժշտություն, զորաշքերթ եւ այլն: Բացի դրանից, զորաշքերթը ոչ միայն մեր բոլորին հպարտանալու առիթ է տալիս, այլ նաեւ ունի շատ լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն. մենք ցույց տալու բան ունենք մեր հարեւաններին ու աշխարհին, եւ դրա համար դա նույնպես կարեւոր միջոցառում է: Տոնակատարությունը նշելը ճիշտ է, բայց կան այլ միլիոններ, միլիարդներ, տասնյակ միլիարդներ, որոնք ծախսվում են աննպատակ, գողացվում են, թալանվում է: Շատ անգամ Վերահսկիչ պալատը բացահայտում է գողություն, թալան, սակայն, տարօրինակ է, որ այդ պաշտոնյաները, որոշ տռզած հաստավիզները մնում են իրենց տեղերում` փոխանակ հայտնվեն բանտերում: Այ, սա ուրիշ հարց է, այստեղ պետք է մտածել, այստեղ պետք է աշխատել, որպեսզի ամեն ինչ լինի իր տեղում: Գողը, ավազակը, մանավանդ` պետական բյուջեի գողը պետք է հայտնվի բանտում, իսկ Անկախությունը մեր սրբազան տոնն է, մեր ուրախությունը, եւ ես ողջունում եմ, որ իշխանությունները կազմակերպել են տոնակատարություն, որից մենք բոլորս պետք է ուրախանանք:
- Ազատության հրապարակում ամեն առիթով նշվում է ՙավազակապետություն՚ բառը, եւ դրան արձագանք կամ պատասխան չի տրվում: Այդ բառը թեւածում է ամբողջ Հայաստանով մեկ: 
- Երբ որ ամենավերջին ավազակները, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր ՙբանդայի՚, գոռում են ավազակապետության եւ բարոյականության մասին, ինձ դա հիշեցնում է հետեւյալ ասացվածքը. ՙԳողը միշտ գոռում է` բռնեք գողին՚... Չի կարելի թույլ տալ, որպեսզի մարդիկ, ովքեր եղել են երկիրը, ըստ էության, ոչնչացնողները, եղել են գյուղատնտեսության ոչնչացնողները, ովքեր թալանել են մեր արդյունաբերությունը եւ հաստոցներն ուղարկել Իրան` որպես մետաղի ջարդոն, ովքեր փորձել են վաճառել Ղարաբաղը, այդ մարդիկ այսօր համարձակվեն ինչ-որ մեկին անուն դնել կամ ընդհանրապես մարդամեջ երեւալ: Մեր կուսակցությունը պնդել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը` որպես հայ ժողովրդի հանդեպ կատարած մեծագույն հանցագործությունների հեղինակ, պետք է ենթարկվեր համապատասխան պատասխանատվության, սակայն նա ոչ միայն բանտում չհայտնվեց` շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի, այլ մի բան էլ այսօր էլի իրեն թույլ է տալիս ելույթներ ունենալ, ՙմարտի 1՚ կազմակերպել...
ՙ
Ուղիղ կապը՚ վարեց 
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ՚ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

ՙԻրավունք՚ թերթը 20-ամյակը լրանալուց հետո դեռ շարունակում է մարզամշակութային մեկնարկը Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գյուղերում: Սեպտեմբերի 11-ին ՙԻրավունքը՚ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր: Օրը համընկավ նաեւ Սուրբ խաչի տոնին:

ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես ՙԻրավունք՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց երեկոյան տեղի ունեցած համերգային ծրագրի բացմանը. ՙԱյսօր եւս մեկ տոն կա, դա ՙԻրավունք՚ թերթի 2000-րդ համարի լույսընծայման տոնն է: 2000 համար տպագրել, դա նշանակում է 2000 գիշեր, 2000 անգամ ստեղծագործական միտք՚: Նա անդրադարձավ նաեւ ՀՀ անկախության 20-ամյակին. ՙԱյն ժողովուրդը, որը հաղթեց պատերազմում, այսօր ապրում է անկախ երկրում: Մենք ապրում ենք հայի երկրում եւ պետք է հզոր զգանք մեզ մեր երկրում: Հիշե°ք, որ ոչ մի բան միանգամից չի լինում, բայց եւ սեփական պետություն ունենալը տրված չէ ամեն ազգի: Իսկ մեր ազգը հազարամյակների պայքարի արդյունքում կարողացավ վերագտնել մեր պետականությունը: Մենք պետք է սիրենք մեր պետությունը, մեր քաղաքները, կառուցենք, ուժեղանանք, հզորանանք եւ դառնանք աշխարհի ամենալավ պետությունը: Դրա համար յուրաքանչյուրս պետք է ներդրում ունենանք մեր պետականության ստեղծման եւ պետականաշինության գործում՚:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Հրազդանի քաղաքապետ ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նախ իր գնահատականները տվեց նորանկախ Հայաստանի ձեռքբերումների վերաբերյալ, ապա շնորհավորեց ՙԻրավունք՚-ին իր երկարամյա ու բազմաբովանդակ ստեղծագործական աշխատանքի համար.
- Անշուշտ, ցանկացած ժողովուրդ ձգտում է անկախանալ, եւ փառք Աստծո, որ մեր ժողովրդի դարավոր երազանքը իրականացավ: Այսօր նշում ենք մեր Անկախության 20-ամյակը եւ այս մեկ ամսվա մեջ` մինչեւ սեպտեմբերի 21-ը, միջոցառումներ են լինելու մեր քաղաքում եւս: Անշուշտ, այս 20 տարվա ընթացքում բազում խնդիրներ են եղել, որոնք, իհարկե, հիմա էլ կան, բայց մենք քիչ-քիչ հաղթահարում ենք, եւ վստահ եմ, որ կգա մի օր, երբ մենք ամբողջությամբ կճաշակենք այդ անկախությունն ու կզգանք դրա արժեքը: Այն մարդիկ, ովքեր անկախությանը փնովում են, կհամոզվեն, որ դա անգնահատելի իրողություն է: Այնպես որ, ես բոլորիս շնորհավորում եմ ՀՀ-ի 20-ամյակի, ինչպես նաեւ` ՙԻրավունք՚ թերթի 22-ամյակի կապակցությամբ եւ ցանկանում եմ, որ դուք մշտապես ունենաք բազմաթիվ ընթերցողներ` ձեր ճիշտ եւ անկողմնակալ մոտեցումներով:
- Եթե դեմ չեք, կխնդրեի` խոսեինք ՀՀ-ի անկախության տարիներին ունեցած բացթողումների մասին:
- Մենք մոռանում ենք, որ պատերազմող երկիր ենք, եւ, բնականաբար, անկախության տված ձեռքբերումները տեսնելու համար նաեւ ժամանակ է պետք. երբ որ պատերազմը կավարտվի, այն ժամանակ էլ տնտեսական լուրջ ցուցանիշներ կապահովվեն, մեծ աշխատատեղեր կստեղծվեն, ժողովրդի սոցիալական վիճակը կլավանա...
- Երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը ինչքանո±վ է իր ազդեցությունը թողել Հրազդան քաղաքի վրա, եւ արդյոք կարողացա±ք հեշտությամբ դուրս գալ ճգնաժամ ասվածի ՙճիրաններից՚:
- Հրազդանը իր սպեցիֆիկ կառուցվածքով տարբերվում է մյուս քաղաքներից. մենք ունենք ե°ւ գյուղական, ե°ւ քաղաքային կոլորիտ, քանի որ քաղաքը ձեւավորվել է յոթ գյուղի հենքի վրա եւ խոշոր արդյունաբերական կենտրոն է եղել: Սակայն խորհրդային համակարգի փլուզումից հետո մեր քաղաքը բավականին մեծ կորուստներ ունեցավ ինչպես մարդկային, այնպես էլ արտադրական ռեսուրսի առումով: Միայն ՙՀրազդանմաշ՚-ում ժամանակին 12 հազար մարդ էր աշխատում: Մինչդեռ այդ ձեռնարկությունը հետագայում վաճառվեց ու փոշիացվեց: Իսկ այդ աշխատատեղերի կորուստը, բնականաբար, իր ազդեցությունն էր ունենալու մեր քաղաքի բնականոն զարգացման վրա. շատ ու շատ մասնագետներ կորցրին իրենց աշխատանքը ու ստիպված եղան իրենց մասնագիտությամբ աշխատանք փնտրել արտերկրում: Բայց, իհարկե, տարեցտարի Հրազդանում քաղաքաշինությունը, մանր ու միջին բիզնեսը սկսեց զարգանալ, ինչպես նաեւ որոշակիորեն ներդրումային ծրագրերին զարկ տրվեց, ինչը հնարավորություն տվեց, որ քաղաքն ապրի իր բնականոն հունով:
- Իսկ որքանո±վ էր արդյունավետ Հրազդան ՋԷԿ-ի շահագործումը:
- Խորհրդային տարիներին ընդհանրապես չէին խոսում վնասակար արտանետումների մասին, միայն աշխատատեղերի մասին էին խոսում: Բայց հիմա մենք բարձրաձայնում ենք այդ եւ մնացած խնդիրների մասին ու նշում, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի արտանետումներ չլինեն… ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որ մենք կառուցում ենք, դեռեւս արտադրանք չի տվել եւ չի էլ գործարկվել: Բայց, անշուշտ, իր արտադրանքը, Հրազդան ՋԷԿ-ի մյուս բլոկների համեմատ, ավելի էժան է: Հրազդան ՋԷԿ-ի արտադրանքն ավելի թանկ է, իսկ այսօր մենք էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք, բայց սպառող չունենք: Բնականաբար, 5-րդ բլոկը ժամանակակից տեխնոլոգիաներով օգտագործելու դեպքում արտաքին արտանետումները քիչ են լինելու, եւ մարդկային առողջությանը վնաս չի լինելու:
- Իսկ ընդհանրապես այսօր ինչպե±ս եւ ինչո±վ է ապրում հրազդանցին:
- Արդեն ասացի, որ ունենք ե°ւ գյուղական, ե°ւ քաղաքային համայնքներ, ու, իհարկե, ունենք բազմաբնակարան շենքեր` 350, ինչպես նաեւ, սեփականաշնորհված հողեր` մոտ 15 հազար հա: Այնպես որ, հրազդանցիները ե°ւ գյուղատնտեսությամբ են զբաղվում, ե°ւ արտադրական կենտրոններում են աշխատում: Ճիշտ է, բնակչության եկամուտների մեծ մասը գալիս է արտերկրից, բայց, իհարկե, այստեղ էլ են կարողանում հրազդանցիները վաստակել եւ ապրել:
- Ի դեպ, ինչքա±ն բնակչություն ունի Հրազդան քաղաքը:
- Հրազդանն այս պահին ունի 58 հազար բնակիչ: Շուտով մարդահամարը կսկսվի, կարծում եմ` կավելանա, քանի որ մեր ՙսալդոն՚ ավելի շատ պլյուսներով է գնում:
- Իսկ ծնելիության աճ կա±:
- Այո, իհարկե:
- Ամիսներ առաջ Հրազդանի ու Սվարանցի երկաթի հանքերի շահագործման հետ կապված` բավականին մեծ աղմուկ բարձրացավ այն առթիվ, որ դրանք շահագործվելու դեպքում խստագույնս խախտվելու են բնապահպանական նորմերը, եւ որ նույնիսկ այդ ամենի արդյունքում հնարավոր է վտանգի տակ դրվի Հրազդանի խմելու ջրի հարցը: Ի վերջո, պարզվե±ց, կա± իրականում նման վտանգ, եւ ընդհանրապես ի±նչ է լինելու այս պատմության վերջը:
- Իրավիճակից անտեղյակ լինելով` ՀԿ-ները իրենց հեղինակությունը բարձրացնելու համար աղմուկ-աղաղակ էին անում: Նրանք ինչ-որ ամպագորգոռ հայտարարություններ էին անում, տվյալներ էին բերում: Բայց մենք ավելի շատ չպե±տք է մտածենք մեր քաղաքի մասին, քան դրսի ՀԿ-ները, որոնք չգիտեն, թե մեր քաղաքում ովքեր են ապրում, ինչով են զբաղվում, եւ այդ աշխատանքը ինչ փուլի մեջ է գտնվում: Այսինքն, երբ որ այդ ասեկոսեները սկսվեցին, եւ կառավարությունում այդ պայմանագրերը կնքեցին, մենք առաջ քաշեցինք տեխնիկական փաստաթղթերի խնդիրը, որը դեռ չկար. եթե տեխնիկական փաստաթուղթը չկար, մենք ի±նչ իմանանք, թե այդ մարդիկ ինչ ներդրումներ ու ծրագրեր են կատարում: Եվ երբ որ նրանք տեխնիկական փաստաթղթերի մի որոշ մասը ներկայացրին, մենք նրանց առաջնահերթ առաջարկեցինք, որ այդ աշխատանքների արդյունքում պետք է պահպանվեն բնապահպանական նորմերը, եւ, որ ամենակարեւորն է, մարդկային ռեսուրսների հետ կապված որեւէ խնդիր չպետք է առաջանա: Եթե նրանք տեխնիկապես ապացուցում են, որ որեւէ խնդիր չեն առաջացնում, ապա, ինչ խոսք, մենք այդ ծրագրին դեմ չենք: Եվ այսօր, քանի դեռ այդ տեխնիկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը չկա, շուտ է այդ մասին որեւէ բան ասելը:
- Խոսենք նախընտրական տրամադրություններից. քաղաքում արդեն սկսվե±լ է այդ եռուզեռը, թե± դեռ սպասողական վիճակի մեջ եք:
- Միանշանակ, մեր կուսակցությունը` ՀՀԿ-ն, շատ հաղթական նախապատրաստվում է ընտրություններին, եւ մենք էլ նույն տրամադրությունների մեջ ենք: Բնականաբար, ամեն մի կուսակցություն իր ստրատեգիան ունի, եւ մենք էլ խաղաղ ձեւով աշխատում ենք բոլոր կուսակցությունների հետª ինչպես կոալիցիոն, այնպես էլ` ընդդիմադիր: Բայց, ինչ խոսք, մենք ամեն ինչ անելու ենք մեր հարազատ կուսակցության պատիվը բարձր պահելու եւ լուրջ ցուցանիշներ ապահովելու համար:

ՇԱԽՄԱՏՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆՆ ԷՐ

Ինչպես Դիլիջանում, այնպես էլ Հրազդան քաղաքում միջոցառումների շարքը այս անգամ եւս մեկնարկեց ՙԻրավունքի՚ գավաթի` շախմատի մրցաշարը, որը մեծ ոգեւորություն էր առաջացրել Հրազդանի շախմատասեր հասարակության մոտ: Այս անգամ շախմատի մրցաշարը տեղի ունեցավ բացօթյա քաղաքապետարանի հարակից նորակառույց այգում: Ինչպես նախորդ մրցաշարերին, այնպես էլ այս անգամ Հայաստանի շախմատի ֆեդերացիան գործուղել էր մրցավարներ, որոնք խստորեն էին դատոմ մրցաշարը: Մինչ մրցավարները ուշադիր հետեւում էին խաղի ընթացքին, մենք զրուցեցինք խաղին հետաքրքրությամբ եւ ոգեւորությամբ հետեւող ծնողներից մի քանիսի հետ, որոնք, ողջունելով ՙԻրավունքի՚ նախաձեռնությունը, նշեցին, որ Հրազդան քաղաքում ունեն շւախմատի միջազգային մրցաշարերին մասնակցած հաղթանակող երեխաներ: Ծնողներից Արտյոմ Նիկոլյանը նշեց. ՙՈրդիս` 9-ամյա Աշոտ Նիկոլյանը, նույնպես մասնակցում է այսօր, նա մասնակցել եւ Հայաստանի առաջնության 2-րդ հորիզոնականն է գրավել՚:
Երրորդ տեղը զբաղեցրած Անահիտ Դանիելյանի հայրը` Արսեն Դանիելյանը, նշեց. ՙԱնահիտն անցյալ տարի նույնպես մասնակցել է ՙԻրավունք՚ թերթի կողմից կազմակերպած շախմատի մրցումներին: Իսկ ընդհանրապես Անահիտը մասնակցել է ՀՀ եզրափակիչ փուլին եւ զբաղեցել երրորդ հորիզոնականը: Երեք անգամ մասնակցել է Ջերմուկի միջազգային մրցաշարերին: Ուրախ ենք, որ շախմատը դպրոցական ծրագրում կա: Հրազդանի քաղաքապետը մեծ աջակցություն է ցուցաբերում բոլոր երեխաներին: Ողջունում եմ ՙԻրավունք՚ թերթի նախաձեռնությունը, որը զարգացնում է շախմատը մարզերում՚:
Ի վերջո, մրցավարների մեծ ջանքերի շնորհիվ, արդյունքում ունեցանք հաղթողներ: Այս անգամ հաղթանակը պատանիներինն էր. առաջին տեղում պատանի ՌՈՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ էր, երկրորդում` ԷԴԳԱՐ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ, երրորդ տեղում` փոքրիկ ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

ՀՐԱԶԴԱՆԻ ՙԲԱՐՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿԸ՚

Ի դեպ, Հրազդան քաղաք մտնելիս նկատեցինք մի կիսակառույց հուշակոթող: Հետո քաղաքապետ ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ զրույցում պարզեցինք` 2012-ին նշվելու է Հրազդան քաղաքի 50-ամյակը, ինչի առթիվ հենց քաղաքի մուտքի մոտ կառուցվում է ինքնատիպ ու գեղեցիկ այդ հուշակոթողը: Հրազդանում տեղադրված հաջորդ հուշակոթողը քաղաքի կենտրոնում` քաղաքապետարանին հարակից պուրակում է տեղադրված, որը, ըստ Ա. Դանիելյանի, շուտով կդառնա հրազդանցիների սիրելի վայր.
- Մեր քաղաքը բաժանված է մի քանի թաղամասերի, եւ բոլոր թաղամասերում էլ ունենք նման ժամանցի կենտրոններ` ինչպես մեր կենտրոնական հրապարակի ՙԲարության պուրակ՚-ը, որի շինարարական աշխատանքները սկսել ենք անցյալ տարվանից եւ կավարտենք մինչեւ այս տարվա վերջը: Պուրակի կենտրոնում վեր խոյացած ՙԽաչմատուռ՚ կոթողը արտահայտում է մեր ազգի անցած ուղին` ստեղծման օրվանից մինչեւ մեր օրերը: Ի դեպ, ավարտից հետո պուրակը բաժանված է լինելու մի քանի մասերի` նախատեսված երիտասարդների, փոքրերի ու ծերերի ժամանցի համար: Պուրակի տեղում քարքարոտ, ամայի տարածք էր, մենք զրոյից կառուցեցինք այն, սալապատեցինք, կանաչապատեցինք...
- Իսկ ինչպե±ս լուծվեց կաթող տանիք ունեցող գրադարանի խնդիրը, որը փակման վտանգի առջեւ էր կանգնած:
- Մեր քաղաքի ենթակայության տակ ունենք ութ գրադարան եւ ոչ մի գրադարան չենք փակել, այդ թվում նաեւ` այդ գրադարանը: Ոմանք մտածում են, որ Հրազդան քաղաքն այնքան բյուջե ունի, որ միանգամից վերանորոգի եւ այսօրվա ժամանակներին հարիր տեխնիկայով ապահովի գրադարանը: Ճիշտ է, ցանկանում ենք, որ այդ հնարավորությունը ունենանք, բայց, ավաղ, չունենք: Մեր գերխնդիրը եղել է այդ գրադարանները պահպանելը: Այսօր քաղաքներ կան, որ նույնիսկ մի գրադարան էլ չունեն, բայց մենք ե°ւ աշխատողներին ենք պահել, ե°ւ աշխատավարձ ենք բարձրացրել, ե°ւ գրադարանների ֆոնդն ենք պահպանել ու ավելացրել: Այդ նույն գրադարանում մենք վերանորոգման աշխատանքներ ենք կատարել: Ընդամենը մի կաթոց էր, վերանորոգեցինք, թեթեւ բան էր, անցավ. մի բնակիչ ջուրը բաց էր թողել, դրա համար այդպես էր եղել, բայց չի կարելի դա դարձնել ընդդիմադիր թերթերի քննարկման թեմա: Միայն խոսում են վատ բաների մասին, էլ չեն խոսում, որ, ասենք, աշխատավարձն են բարձրացրել, որ աշխատողների քանակն ենք բարձրացրել: 2002 թվականին, երբ ես ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, մեր աշխատավարձի ֆոնդն ամբողջ տնտեսության 4.5 հազար դրամ էր կազմում, իսկ պարտքը կազմում էր 95 մլն: Իսկ հիմա մեր աշխատավարձի ֆոնդը 4.5 մլն-ից 55 մլն է դարձել, իսկ որեւէ ոլորտում պարտքեր չունենք:
- Իսկ ինչքանո±վ է ակտիվ Հրազդանի մշակութային կյանքը:
- Խորհրդային համակարգի փլուզումից հետո, մշակութային շատ ու շատ օջախների հետ կապված, բազում խնդիրներ առաջացան, որոնց շահագործումը մեծ գումարների հետ էր կապված: Բայց տարեցտարի շատ մեծ աշխատանքներ կատարեցինք մշակութային օջախների պահպանման գործում: Ունենք 2 արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, մանկապատանեկան ստեղծագործական թատրոն, սպորտային դպրոցներ, թանգարան, 14 մանկապարտեզ, որոնք լիարժեքորեն աշխատում են: Հրազդանի թատրոնը այն միակներից է, որն ամբողջությամբ ֆինանսավորում է Հրազդանի քաղաքապետարանը: Ամենամսյա բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում մշակույթի օջախներում, եւ փորձում ենք ամեն ինչ անել մշակութային շունչը արդի չափորոշիչների հետ համապատասխանեցնելու համար: Մեր լավագույն երեխաներից շատերը հետագայում իրենց կարիերան շարունակում են Երեւանի մշակութային օջախներում:

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՄԵՐԳ ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Իսկ օրվա ավարտին կայացավ կենդանի կատարմամբ բացօթյա համերգ, որը ՙԻրավունքը՚ պատրաստել էր հատուկ հրազդանցիների համար: Շուրջ երկու ժամ տեւած կենդանի կատարմամբ համերգը` ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԻ եւ իր ընկերներ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ, ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ, ՍՅՈՒԶԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ եւ ԱՐՄԵՆ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ կատարումներով, ուրախություն էր պարգեւել հրազդանցիներին, հատկապես` երիտասարդներին, որոնք պահը բաց չթողեցին լուսանկարվելու եւ ինքնագրեր վերցնելու սիրված երգիչ-երգչուհիներից: Նույնիսկ դեռահաս երկրպագուներին հաջողվեց շրջապատել Միհրան Ծառուկյանին: Երգիչը երկու անկրկնելի կատարումից հետո ցանկանում էր գնալ դեպի իր ավտոմեքենան եւ նույնիսկ չէր էլ նկատել, որ ներկա շուրջ 4000 բազմությունից մի ամբողջ երթ գնում է իր ետեւից: Ոչ պակաս ոգեւորությամբ հրազդանցիները ընդունեցին Դավիթ Թուջարյանին ու Նարեկ Բավեյանին, նրանք, չբավարարվելով երգիչների հետ լուսանկարվելով, ինքնագրեր եւ գովեստի խոսքեր էին ասում, անգամ համարձակվում համբուրել երգիչներին: Հրազդանցիներն այնքան էին լուսանկարվել Նարեկ Բավեյանի հետ, որ երգիչը, շրջվելով դեպի մեզ, ասաց. ՙԱյնքան լուսանկարվեցի, որ արդեն, անկախ ինձանից, ժպտում եմ...՚: Էլ չենք խոսում, թե հատկապես հրազդանցի երիտասարդներն ու տղամարդիկ ինչպիսի ոգեւորությամբ ընդունեցին երգչուհիներ Լուսինե Պողոսյանին ու Սյուզի Մելիքյանին:
Ինչեւէ, օրը հրազդանցիների համար անմոռանալի էր, քանի որ նրանք անկեղծանում էին, որ չեն էլ հիշում, թե նման մակարդակի համերգ վերջին անգամ երբ են վայելել Հրազդանում:
Միջոցառման հովանավորն էր ՙԱՐՄԵՆՏԵԼ՚ ընկերությունը:

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱԿ-ը սպառվել է

«Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, սպառվել է»,- Փաստարկ ակւմբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ բանախոսի, ՀԱԿ-ում չեն կարողանում կողմնորոշվել նույնիսկ այնպիսի հարցի շուրջ, թե ի վերջո իրենք «արմատական ընդդիմություն են, թե՝ ոչ»:
«Սպառվել է այդ միավորումը. գաղափարներ չկան, հզորություն չկա և վերջին հանրահավաքը այնքան նոսր էր, որ դա արդեն պետք է լուրջ ահազանգ լինի ՀԱԿ-ի համար»,- նշեց ՍԻՄ նախագահը,- «ՀԱԿ-ի հետևորդներն այլևս չեն ներում Լևոն Տեր-Պետրոսյանին այն «խաղերը», որ նա «տվեց» վերջին շրջանում, որն անընդհատ խափում է նրանց, անընդհատ խոստումներ տալիս, մեկ երկխոսում է, մեկ հեղափոխություն է անում»:
Ըստ Հայկ Բաբուխանյանի՝ ՀԱԿ-ը և Լևոն Տեր Պետրոսյանը նախ և առաջ պետք է պատասխանեին այն մեղադրանքներին Արցախը վաճառելու մեջ, Ցեղասպանության պահանջից հրաժարվելու մեջ, ամերիկացիներին ծառայելու և նույնիսկ նարկոտրաֆիկինգում խառնված լինելու մեջ:
, որոնք ի հայտ էին եկել WikiLeaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերում, սակայն, չգիտես ինչու, դա չեն անում:
Բանախոսի համոզմամբ, սույն մեղադրանքների անպատասխան մնալը ևս թույլ չի տալիս, որպեսզի Լևոն Տեր Պետրոսյանը ունենա այն վարկանիշը, որը ուներ 2008 թ.:
Հայկ Բաբուխանյանի համոզմամբ՝ ՀԱԿ-ը նաև խորը գաղափարական ճգնաժամի մեջ է, իսկ «անընդհատ պտտեցվող արտահերթ ընտրությունների մասին սկավառակը» հերթական ընտրությունների մոտենալուն զուգահեռ «ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում»:
«Երկխոսությունը պետք է նպատակ ունենար երկրում ստեղծել ավելի հանգիստ, կառուցողական մթնոլորտ, սակայն փաստ է, որ երկխոսությունը չէր նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը, երկխոսության ընթացքում մենք չլսեցինք մեկ հարց, որը կապված լիներ մեր երկրի ապագայի, մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հետ»,- ասաց ՍԻՄ առաջնորդը:
Նա նշեց, որ երկխոսությունը ապացուցեց, որ ՀԱԿ-ը բացի իր սեփական աթոռից որևէ խնդիր չի առաջադրում և չի կարող առաջադրել:
«Հասկանալի է, որ իշխանությունը մի փոքր խմբակի պատճառով չի գնա արտահերթ ընտրությունների, այն էլ ընտրություններից մի քանի ամիս առաջ և այդպիսի երկխոսությունը դատապարտված էր»,-ընդգծեց Հ. Բաբուխանյանը:Նրա խոսքերով, ակնհայտ է, որ ՀԱԿ-ին պետք էր դուրս գալ ՀԱԿ-ը գնալով մխրճվում էր ճահճի մեջ, խայտառակվում էր, երևում էր, որ նրան չի հետաքրքրում երկրի ապագան:
Հ. Բաբուխանյանը նշեց, որ երկխոսությունից դուրս գալու համար, ՀԱԿ-ը օգտագործեց 1989թ.-ից որդեգրած պրովոկացիայի մեթոդը, որի ընթացքում կարող է ինչ-որ մեկը մահանալ, ինչ-որ մեկը ձերբակալվել, հետո պատճառ են բռնում թե բաց թողեք և այլն:
Նա անդրադառնալով Տ. Առաքելյանի գործին` ասաց, որ ակնհայտ էր, որ պրովոկացիան կազմակերպված էր ՀԱԿ-ի կողմից և ինքը գտնում է, որ եթե ՀԱԿ-ի, ՍԻՄ-ի, կամ ՀՀԿ-ի ակտիվիստը իրավախախտում է կատարել, ապա պետք է կրի պատիժ:
Նա նկատեց, որ իշխանությունները շահագրգռված են երկխոսությունը վերականգնելով, որովհետև դրանով իշխանությունը ցույց կտա, որ երկրում գոյություն ունի հանդուրժողականություն, բացի այդ արտաքին աշխարհում կհասկանան, որ ՀՀ-ում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ չկան:
Հ. Բաբուխանյանը հավելեց, որ արդյունավետ երկխոսություն վարել ՀԱԿ-ի հետ հնարավոր չէ, ՀԱԿ-ը ինքնուրույն քաղաքական ուժ չէ, այլ իրականացնում է օտար ուժերի պատվերները, ցանկանում է ՀՀ-ում կատարել խժդժություններ, որպեսզի այլ պետությունները լծակներ ձեռք բերեն ՀՀ-ի դեմ:
«Կոալիցիայի մեջ առկա է անորոշությունը և ինչպես հայտնի է, կոալիցիայի ներկայացուցիչները բազմաթիվ հայտարարություններ են արել, որ նախագահական ընտրություններում հանդես են գալու միասնական ճակատով և պաշտպանելու են երկրի գործող նախագահին, իսկ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններ են հնչում»,- ասաց ՍԻՄ նախագահը:
Նա նշեց, որ զուտ քաղաքագիտական տեսակետից անհասկանալի է, եթե նախագահական ընտրություններին ուժերը գնում են իրար հետ, ապա ինչո՞ւ են առանձին-առանձին գնում խորհրդարանական ընտրություններին:
«Եթե հարցը մեկը մյուսին մի բան ապացուցելն է, ապա դա պետք է անել, ոչ թե ընտրությունների ընթացքում, այլ ընտրություններից դուրս»,-ընդգծեց Հ. Բաբուխանյանը:
Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ը առաջին հերթին պետք է պատասխաներ այն հարցերին, որոնք ի հայտ եկան «Վիքիլիքսի» բացահայտումներից, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեցին Արցախը վաճառելու մեջ, Ցեղասպանության պահանջից հրաժարվելու մեջ, ամերիկացիներին ծառայելու և նույնիսկ նարկոտրաֆիկինգում խառնված լինելու մեջ:
Հ. Բաբուխանյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հարցերը շրջանցեց, ինչն էլ Լևոն Տեր-Պետրոսյանին թույլ չեն տալիս ունենալ այն ռեյտինգը, որը նա ասենք ունեցել էր 2008թ.-ի ընտրությունների ժամանակ:

 

 

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑԵԼ` ՈՎ ԷՐ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

21 տարի առաջ` օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը թեժ վեճերի արդյունքում ընդունեց անկախության եւ ինքնիշխանության հիմքը դնող պատմական փաստաթուղթը` Անկախության մասին հռչակագիրը: Դրանով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին, որը շուրջ մեկ տարի անց բերեց անկախության հռչակմանը: Անկախության մասին հռչակագիրը նախանշեց Հայաստանի Հանրապետության ներքին պետական, քաղաքական ու տնտեսական համակարգը եւ արտաքին քաղաքականության առանցքները: Այս կապակցությամբ դիմեցինք ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ, ով 1990-ի օգոստոսին ՍԻՄ-ի ներկայացմամբ ընդգրկված էր Անկախության մասին հռչակագիրը մշակող ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հանձնաժողովում:
ախ նշեմ, որ Հռչակագրի ընդունումից մեկ ամիս առաջ` 1990թ. հուլիսի 25-ին, ՍԻՄ-ը հանդես եկավ Անկախության մասին հռչակագրի` իր նախագծով: Այն ժամանակ Հայաստանում գործում էին քաղաքական երեք հատված, որոնք անվանվում էին կոմունիստներ, դեմոկրատներ (որոնք ներկայացված էին հիմնականում ՀՀՇ-ականներով) եւ ազգային-ազատագրական ուժեր, որոնց մեջ մտնում էին ՍԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը, ԱԻՄ-ը եւ այլ ուժեր: Քաղաքական երեք հոսանքն էլ ներկայացված էին Անկախության մասին հռչակագիրը մշակող հանձնաժողովում: Եվ եթե մեր` ազգային-ազատագրական ուժերի ներկայացուցիչներիս վեճը կոմունիստների հետ կայանում էր անկախության ձեւակերպումների շուրջ, ապա դեմոկրատների, այսինքն` ՀՀՇ-ականների հետ, մենք բախվում էինք ազգային հարցերում` Ցեղասպանության ճանաչում, Արցախի վերամիավորում, Արեւմտյան Հայաստան: Ընդ որում` նշենք, որ այդ հարցերում կոմունիստները շատ ավելի ազգային էին իրենց դրսեւորում, քան, այսպես կոչված, դեմոկրատ-ՀՀՇ-ականները, որոնք անկախության ամբողջ էությունը հանգեցնում էին ընդամենը արեւմտյան ազատությունների հռչակմանը` բազմակուսակցություն, խոսքի ազատություն եւ այլն: Ի վերջո, ի մի չգալով հանձնաժողովի շրջանակներում` մենք ստիպված էինք վերոհիշյալ երեք ազգային հարցերը` որպես հատուկ կարծիք, ներկայացնել Գերագույն խորհրդին, որը եւ դարձավ թեժ վեճերի ամբիոն:
Ինչ վերաբերում է տարածքային պահանջատիրության մասին Հռչակագրում նշելուն, ապա մեր կողմից քվեարկության է դրվել հետեւյալ առաջարկությունը` ՙՀռչակագրի հիմքում բռնազավթված տարածքների սկզբունքը դնելու մասին՚, որը եւ քվեարկվելով 1990թ. օգոստոսի 20-ին` ժամը 12:04-ին, Գերագույն խորհրդի մեծամասնության կողմից մերժվեց: Այս առաջարկին միահամուռ դեմ քվեարկեցին բոլոր ՀՀՇ-ականները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: ՀՀՇ-ի գաղափարախոսությունը թե° այն ժամանակ, թե° այսօր կտրականապես մերժում է Թուրքիայից տարածքային պահանջ դնելու գաղափարախոսությունը: Սակայն վերոհիշյալ առաջարկին դեմ էին նաեւ այն պատգամավորները, որոնք հետագայում բացահայտվեցին որպես դաշնակցականներ եւ դարձան ՀՅԴ-ի ակտիվ գործիչներ: Առաջարկին, ըստ էության, կողմ չէր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը 1990թ. ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր էր: Նշենք նաեւ, որ այն ժամանակ Թուրքիայից տարածքային պահանջատիրության հանդեպ մերժողական կեցվածք են ընդունել նաեւ ներկայիս ՙԺառանգությանը՚ շատ մոտ կանգնած գործիչներ, այդ թվում` ՙԺառանգության՚ փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը: Այնուամենայնիվ, մեզ, մեծ ջանքերի շնորհիվ, հաջողվեց Հռչակագրի տեքստում օգտագործել ՙԱրեւմտյան Հայաստան՚ տերմինը: Այդ հասկացությունը նշվեց հայտնի 11-րդ կետում, որտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին եւ որը նույնպես մեծ բախումների առարկա դարձավ:
Հատկանշական է, որ երբ քվեարկության դրվեց ՍԻՄ-ի, ՀՀԿ-ի, ԱԻՄ-ի հետեւյալ առաջարկությունը` ՙՀռչակագրի մեջ 1915թ. հայերի Ցեղասպանության նկատմամբ վերաբերմունք արտահայտելու մասին՚, ԼՏՊ-ն անձամբ կատաղի դիմադրություն կազմակերպեց այդ առաջարկին: Բնականաբար, գրեթե բոլոր ՀՀՇ-ականները դեմ քվեարկեցին Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշներից մեկը դարձնելու համար: Նշեմ նաեւ, որ անգամ ԳԽ-ի կուլիսներում անհաշտ պայքար էր ծավալվել ՀՀՇ-ականների եւ ազգային ուժերի միջեւ: ՀՀՇ-ականները կոշտ ճնշման էին ենթարկում իրենց այն կուսակիցներին, ում ձեռքը չէր գնում քվեարկել Ցեղասպանության դեմ, իսկ ազգային ուժերը, ստեղծելով հասարակական ալիք, ի ցույց էին դնում Ցեղասպանությանը դեմ գնացող պատգամավորների ապազգային եւ, փաստորեն, դավաճանական կեցվածքը: Հարցը երկու անգամ դրվեց քվեարկության եւ ի վերջո ընդունվեց որպես Անկախության հռչակագրի 11-րդ կետ: Ի դեպ, դրանից 20 տարի անց Հռչակագրի այդ դրույթը հիմք դարձավ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ հայտնի որոշման համար, որից, ի դեպ, Թուրքիայում աննկարագրելի ոռնոց բարձրացավ: Նշեմ, որ այս հարցում կողմ քվեարկեցին ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկայիս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայտնի գրող Արամայիս Սահակյանը, քաղաքագետ Սուրեն Զոլյանը եւ ուրիշներ:
Եվ վերջապես, մեր մեծ նվաճումն եմ համարում Հռչակագրի նախաբանում Հայաստանի եւ Արցախի վերամիավորման` 1989թ. դեկտեմբերի 1-ի պատմական որոշման ներառումը: Այսպիսով, Հռչակագիրը սահմանում է, որ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է, իսկ ինչպես հայտնի է, Անկախության մասին հռչակագիրը ՀՀ սահմանադրության մի մասն է կազմում: Հետեւաբար, հենց այսօրվա դրությամբ ոչ միայն փաստացի, այլեւ իրավական տեսակետից Արցախը վերամիավորված է Հայաստանի Հանրապետության հետ: Պետք է ասեմ, որ այս հարցի շուրջ եւս մեծ հակամարտություն տեղի ունեցավ մեր եւ ՀՀՇ-ականների միջեւ:
Նշեմ, որ հայրենասիրական ուժերի եւ ՀՀՇ-ի (կամ այսօր ՀԱԿ-ի) միջեւ գաղափարական վեճը, ավելի ճիշտ` հակամարտությունը շարունակվում է մինչ օրս: Եվ ինձ համար շատ զարմանալի է, երբ հանկարծ ՀՀՇ-ականները փորձում են խոսել Ցեղասպանությունից, Արցախից կամ Թուրքիայի կողմից զավթված մեր հողերից, առավել տարօրինակ է, երբ նրանք իբր հայրենասիրական դիրքերից փորձ են անում քննադատել ուրիշներին: Հասկանալի է, որ դա նրանք անում են միմիայն ամբոխավարական նպատակներից ելնելով, ինչպես 1988-1990 թվականներին հրապարակներում խոսում էին Արցախի վերամիավորումից, իսկ այնուհետեւ դեմ էին քվեարկում, որպեսզի այդ դրույթն ամրագրվի Անկախության մասին հռչակագրում: Հռչակագիրը նախապատրաստող եւ ընդունող Գերագույն խորհրդի` ավելի քան 200 գործչից այսօր քաղաքական ասպարեզում են մնացել ոչ ավել, քան 30 հոգի: Եվ հավանաբար ԼՏՊ-ն հույս ունի, որ իր` ազգային խնդիրներին դեմ խայտառակ գործողությունների ականատեսները չեն հիշում կամ եթե հիշում են, ապա չեն մատնանշում իր հակահայ կեցվածքը Հռչակագրի ընդունման ընթացքում: Սակայն պատմական փաստերն անողոք են, եւ ոչ ոք ոչինչ չի մոռացել:

 

 

ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է, ԿՆՔԱՄԱՅՐՆ ԷԼ` ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ՚

Օրերս ՙՓաստարկ՚ ակումբում տեղի ունեցավ հանդիպում ՙՍահմանադրական Իրավունք Միություն՚ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ: Քննարկվող հարցերից մեկն էլ ներկայիս ներքաղաքական կյանքն էր Հայաստանում: Այն հարցին, թե որքանով է արդարացված, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսության հասկացությունը նույնացվել է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, նա նշեց.
-Նախեւառաջ ասեմ, որ այն ընդդիմությունը, որը մենք անվանում ենք ՀԱԿ կամ ՀՀՇ, ներկայումս ավելի քիչ իրավունք ունի արտահայտել ընդդիմության գաղափարախոսությունը, քան նոր ստեղծված ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցությունը: Այն ժամանակ, երբ 1998թ. իշխանափոխություն եղավ Հայաստանում, եւ մինչեւ 2007թ. ՀՀՇ-ական գաղափարախոսությունը արտահայտում էին այն մարդիկ, ովքեր այսօր դուրս են եկել ՀՀՇ-ից` Արարատ Զուրաբյան, Քոքոբելյան եւ այլոք: Այն մարդիկ, ովքեր այսօր հանդես են գալիս ՀՀՇ-ի անունից, կոկորդները պատռում են, իբր ՀՀՇ-ական գաղափարախոսության դրոշակակիրներն են, այդ նույն մարդիկ ժամանակին փախել էին քաղաքական դաշտից, ոմանք էլ` նույնիսկ Հայաստանից: Իսկ Ջհանգիրյանը Ռ. Քոչարյանի ձեւավորած իշխանությունների ամենամեծ ջատագովն ու կամակատարն էր: Ժամանակին սրանք դավաճանել են իրենց կուսակցությանը` ՀՀՇ-ին, իսկ հիմա դարձել են ոչ միայն զտարյուն ՀՀՇ-ական, այլեւ ձգտում են դառնալ ամբողջ ընդդիմության կարծիք արտահայտողը: Հասկանալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է մոնոպոլիզացնել ընդդիմություն հասկացությունը: Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, ապա ես պաշտոնապես հայտնում եմ, որ ՍԻՄ կուսակցությունը նախապատրաստել է առաջարկությունների փաթեթ, որտեղ կան օրենսդրական փոփոխություններ, չորս` նոր օրենքի առաջարկ: Փաթեթը կազմված է 13 կետից, որոնց շուրջ նաեւ առաջարկվում է իշխանություններին սկսել երկխոսություն ՍԻՄ կուսակցության հետ: Սա չի նշանակում, որ բացասական ենք վերաբերվում ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը: Գտնում ենք, որ այն կարող է ընդունելի լինել, քանի որ ներքին քաղաքական երկխոսությունը բերում է ավելի բարենպաստ վիճակի, որը մեր ժողովրդի համար շատ կարեւոր է: Մի կողմից` հասարակությունը հոգնել է անընդհատ լարումներից, բախումներից, առճակատումից: Մյուս կողմից` մեզ հարկավոր է միասնություն, որովհետեւ որքան միասնական լինենք, այնքան ավելի մեծ առաջընթաց կունենանք Ղարաբաղի գործընթացում եւ ոչ միայն: Կցանկանայի, որ բանակցությունները ներկայացվեին օրակարգի տեսքով եւ լինեին հանուն ժողովրդի, նրա կյանքի բարելավման: Սակայն ՀԱԿ-ը մի բան է ասում` ուզում ենք դուրս գաք, որ մենք նստենք ձեր աթոռներին: Նման բանակցությունները ո°չ արդյունավետ են եւ ո°չ էլ նպատակային, քանի որ ամբողջ խնդիրը շանտաժով, սպառնալիքով իշխանություն գրավելն է: Դա ոչ մի օգուտ չի բերի ժողովրդին: Սեպտեմբերից հետո ՀԱԿ-ը կսկսի շատ ուժեղ պրեսսինգ իշխանությունների հանդեպ, որպեսզի ներքաղաքական ՙնավը՚ ճոճի եւ, ի վերջո, հասցնի այնպիսի վիճակի, ինչպիսին է նոր ՙմարտի 1-ը՚: ՙՄարտի 1՚-ի պատասխանատուն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց այսօր ամենաբարձրը նա է խոսում ՙմարտի 1՚-ի մեղավորներին պատժելու համար: Ընտրակեղծիքների կնքահայրը Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, կնքամայրն էլ` Գագիկ Ջհանգիրյանը: Այսօր այս երկուսը, ովքեր պետք է վաղուց բանտում նստած լինեին հենց ընտրակեղծիքների համար, փորձում են իրենց ներկայացնել արդար ընտրությունների ջատագով: Գողը ամենաբարձրն է գոռում` ՙԲռնեք գողին՚:
Մենք նման ընդդիմությանը ավելի ընդդիմադիր ենք, քան իշխանություններին:
Գտնում եմ, որ ամառային այս շոգ եղանակը պետք է օգտագործել ներքաղաքական տարբեր տիպի երկխոսություններ զարգացնելու համար: Երկրում պետք է երկխոսության լայն դաշտ ձեւավորել եւ ներգրավել այդտեղ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ՚ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏ ՍԻՐՈՒՄ ԵՆ

Շախմատի դիլիջանյան առաջնությունը սկսելուց առաջ բացման խոսքով հանդես եկավ ՙԻրավունք՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. ՙՙԻրավունք՚ թերթն այսօր Դիլիջանում շարունակում է իր հանրապետական մրցաշարը, որն անց է կացվել տարբեր քաղաքներում, որոշ քաղաքներում էլ դեռ անց է կացվելու: Արդյունքը կլինի այն, որ երբ ամբողջ հանրապետությունով մեկ կավարտենք քաղաքային փուլը, Երեւանում կանցկացվի եզրափակիչը՚:
Քաղաքապետ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆՆ էլ, ողջունելով ՙԻրավունք՚ թերթին` 2000-րդ համարի լույս ընծայման համար, հավելեց. ՙՈւզում եմ շնորհակալություն հայտնել, որ այս գեղեցիկ միջոցառումը հարկ են համարել անցկացնել Դիլիջանում՚:
Ինչպես նախորդ մրցաշարերին, այնպես էլ այս անգամ Հայաստանի շախմատի ֆեդերացիան գործուղել էր մրցավարներ: Անզեն աչքով էլ նկատվում էր, որ շախմատի մրցաշարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե° մեծահասակների, թե° շախմատի ակադեմիայի` Դիլիջանի մասնաճյուղի սաների շրջանում: Եվ դա պատահական չէ. շախմատի` Տավուշի մարզային ֆեդերացիայի նախագահը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է, ով ուշադրության կենտրոնում է պահում այդ մարզաձեւը: Ի վերջո, հաղթեցին փորձառուները: Հաղթողը` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՆԱՆՅԱՆԸ, մասնագիտությամբ ինժեներ է, Դիլիջանի` Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն, նաեւ Դիլիջան քաղաքի ակադեմիայի մասնաճյուղի աշխատանքները համակարգող:

ԴԻԼԻՋԱՆԻՑ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱԼԻՍ

Դիլիջանն այսօր կարող է միանգամից ընդունել մոտ 2300 զբոսաշրջիկ: Վերջիններիս մեծ մասը Երեւանից են:
Մի քանի հարցեր ուղղեցինք Դիլիջանի քաղաքապետ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ` հաշվի առնելով, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել ֆինանսական կենտրոն, միջազգային դպրոց եւ այլն: Այս առումով մեզ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ առաջընթացներ ունի Դիլիջան քաղաքը վերջին մի քանի տարվա ընթացքում:
- Ամենաշատը կարեւորում եմ ֆինանսական կենտրոն դառնալու գաղափարը եւ առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի նախագահին` այդ ծրագիրը Դիլիջան քաղաքում իրականացնելու համար: Կենտրոնական բանկն արդեն սկսել է շինարարությունը, շենքն արդեն ավարտուն վիճակում է, մնացել են ներսի հարդարման աշխատանքները: Բացի այդ, իրականացվում են ավելի հետաքրքիր ծրագրեր` քոթեջային թաղամասի կառուցումը, բնակելի շենք` 64 բնակարանից բաղկացած, որտեղ առաջին հարկում կլինեն սպասարկման տարբեր ծառայություններ: Կենտրոնական բանկն անհատույց օգտագործման է վերցրել քաղաքի գրադարանի շենքը, որտեղ իրականացվելու են հետաքրքիր ծրագրեր, լինելու են թե° քաղաքային, թե° էլեկտրոնային գրադարան, ինչպես նաեւ` այն դառնալու է այցելուների մեծ կենտրոն: Քաղաքում արդեն կան տարբեր բանկերի մասնաճյուղեր, որտեղ հիմնականում աշխատում են դիլիջանցիներ: Ապագայում էլ ակնկալում ենք մոտ 100 աշխատատեղ` կրկին բանկային համակարգում:
Հաջորդ խոշոր ծրագիրը միջազգային դպրոցի կառուցումն է, որի շինարարության համար կրկին կբացվեն աշխատատեղեր: Շինարարության վրա աշխատում են տեղի բնակիչները եւ, կարելի է ասել, որ մեր քաղաքում արտագնա աշխատանքի դուրս չեն գալիս: Այս դպրոցի կառուցմամբ` քաղաքի մեջ քաղաք է կառուցվում` իր բոլոր հարմարություններով, մշակույթի պալատով, սպորտային կոմպլեքսներով, որը մեծ հռչակ կբերի մեր քաղաքին: Իսկ նորակառույց թանգարանի շենքը, ինչպես նաեւ` ամֆիթատրոնը, Կամո փողոցի վրա գտնվող մանկապարտեզը, ամբողջովին կառուցվել է համայնքի միջոցներով: Համայնքի ներդրմամբ է կառուցվել նաեւ քաղաքի ներքին ջրագծերի ցանցերը, ասֆալտապատվել է 20 կիլոմետրից ավել փողոց, վերանորոգվել բազմաբնակարան շենքերի վերելակներ, տանիքներ, ավտոբուսի կանգառներ, 10-ից ավելի խաղահրապարակ: Ամեն տարի անապահով ընտանիքների երեխաների դասագրքերը տրվում են անվճար: Համայնքի կողմից տրվում է նաեւ միանվագ օգնություն նորածին երեխաներին: Պատերազմի բոլոր վետերանները եւ զոհված ազատամարտիկի ընտանիքները ազատված են գույքահարկից, պատերազմի վետերանները քաղաքային տրանսպորտից օգտվում են անվճար: Ունենք բարեգործական ճաշարան, որտեղ շուրջ 50-60 անապահով ընտանիքի տրվում է անվճար տաք ճաշ:
- Որքա±ն բնակչություն ունի Դիլիջանը:
- Մոտավորապես` մարդահամարով 16.200 հոգի, սակայն, ըստ իս, ավելի շատ են: Աշնանը կլինի մարդահամար, այդ ժամանակ թվերն ավելի ստույգ կլինեն:
- Որո±նք են հիմնական զբաղվածության կենտրոնները:
- Կանանց առումով` սպասարկման ոլորտն է, հանգստյան տները, առողջարանները, սննդի ոլորտները: Իսկ տղամարդիկ հիմնականում, ինչպես նշեցի, աշխատում են շինարարությունում: Որպես առողջարանային քաղաք` մասնավոր սեկտրը սկսել է ներդրումներ կատարել, եւ մենք ունենք հնարավորություններ` հանգստացողներին ընդունելու տարբեր գնային առաջարկներով: Օրինակ` կան մարդիկ, որոնք իրենց սեփական տները տալիս են վարձակալության, որը նրանց եւս բերում է եկամուտ:
- Դիլիջանը համարո±ւմ եք տուրիզմի կետրոն:
- Շրջելով քաղաքում` կհանդիպեք բազմաթիվ զբոսաշրջիկների, պատկերասրահում շատ են այլ վայրերից ժամանակ այցելուները: Այցելելով հանգստյան տներ` կնկատեք, որ ազատ տեղեր չկան, իսկ մենք ունենք բավականին շատ հանգստյան տներ:
- Երկու անգամ լինելով քաղաքապետ` որքա±ն հաճախականությամբ եք հանդիպում Ձեր քաղաքացիների հետ:
- Կարելի է ասել` ամեն օր: Ընդունելության օր կա սահմանված, բացի այդ, լինում են հանդիպումներ թաղամասերում:
- Որո±նք են Դիլիջան քաղաքի առաջնահերթ խնդիրները:
- Բոլոր քաղաքների համար առաջնահերթ խնդիրը աշխատատեղերն են, ինչպես նաեւ` մեր քաղաքին ամենահուզող խնդիրը սողանքներն են, որոնք վերականգնելու համար ֆինանսներ են հարկավոր: Համոզված եմ, որ մեր պետության վիճակը մի փոքր լավանալու դեպքում, կառավարությունը կանդրադառնա այդ խնդրին: Դեռեւս խորհրդային տարիներից, մենք ունենք դրենաժային մոտ 4 կիլոմետր թունելներ: Կան նաեւ դրենաժային թունելներ, որոնք չհասցրինք հանձնել շահագործման, եւ այդպես էլ մնացել է: Դրանք շահագործելու դեպքում այդ սողանքները 90 տոկոսով կվերանան:

ՓԱՅՏԱՇԵՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ԹԱՆԳԱՐԱՆ

Պարոն Սանթրոսյանի ուղեկցությամբ այցելեցինք Դիլիջանի նորակառույց թանգարան, որտեղ, բացի աշխարհահռչակ հայ նկարիչների գործերից, կային նաեւ եվրոպական ու ռուսական նկարիչների աշխատանքներ: Թանգարանի աշխատակցի տեղեկացմամբ` ով, ի դեպ, ռուս ազգի ներկայացուցիչ էր եւ մեկ տարի է` ինչ ամուսնացել եւ եկել էր Դիլիջան քաղաք, իմացանք, որ թանգարանը լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի Էրմիտաժի տնօրեն Պիատրովսկու հետ: Ի դեպ, մեր տեղեկություններով` Պիատրովսկին երկու տարին մեկ լինում է Դիլիջանի` իր ամառանոցում:
Թանգարանի աշխատակիցների տեղեկացմամբ` նորակառույց թանգարանի փոխարեն նախկին փայտաշեն պատկերասրահի հիմնադիրը եղել է դիլիջանցի ուսուցիչ Եղիշե Հովսեփյանը: Տարիների ընթացքում թանգարանի հիմնադիրը, աստիճանաբար հավաքելով նկարները, կառուցել է փոքրիկ թանգարան: 1958 թվականից պատկերասրահը գործել է այցելուների համար: Նշում են, որ թանգարանի հիմնադիրներից մեկը նաեւ համարվում է Հովհաննես Շարամբեյանը, որը երկար տարիներ հիվանդության պատճառով ապրել է Դիլիջանում եւ այդ տարիներին լավ կապեր ունեցել հենց Պիատրովսկու հետ: Աշխատակցուհիների պատմելով` Պիատրովսկու կինը հնեաբան է եղել, հայուհի:
Նորակառույց թանգարանի շքեղ շենքը իրականացվել է Դիլիջանի քաղաքապետի ջանքերով եւ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Ի դեպ, թանգարանն ուներ 407 կերպարվեստի նմուշ, 350 գրաֆիկա եւ 52 քանդակ, որոնք բոլորն էլ տարբեր ժամանակների նվիրատվություններ են նաեւ անձամբ հեղինակների կողմից:
Ա. Սանթրոսյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց. ՙԹանգարանը զրոյից կառուցված շենք է: Այն 105 տարվա փայտաշեն կառույց էր, որը մաշվածության այն աստիճանին էր գտնվում, որ հնարավոր չէր շահագործել: Դրա համար կառուցվեց նոր շենքը, որն այս տարվա ապրիլի 1-ից գործեց որպես թանգարան՚:
Քաղաքի մշակութային կյանքի մասին խոսելով` քաղաքապետը հավաստիացրեց, որ մշակութային կյանքը Դիլիջանում ակտիվ է. ՙԿարելի է ասել ամիսը 4 անգամ մշակութային միջոցառումներ են անցկացվում: Վերջերս էլ մեծ արձագանք գտավ Երեւանից ՙՄիմինո՚ թատերախմբի այցելությունը, ամեն օր կարելի է ասել հերթ էր, եւ այդպիսի պահ չի եղել, որ անցնելիս նկատեմ, որ նրանց հետ լուսանկարվողներ չլինեն (ՙՄԻՄ՚ ստուդիայի դերասանները արձանների կերպարանքներ են ընդունում-խմբ.): Մշակութային միջոցառումները շատ են թե° համերգային, թե° ներկայացումների տեսքով եւ թե° տարբեր մակարդակի, որովհետեւ ժողովրդի մի մասը սիրում է ջազ, մի մասը` ռաբիս: Ստիպված ես, անկախ ամեն ինչից, բոլորին էլ գոհացնել՚:
Իսկ երկրաշարժից հետո վթարային վիճակում հայտնված գրադարանի շենքի մասին նշեց. ՙԵրկու տարի առաջ պետբյուջեով նախատեսված էր վերանորոգել այն, սակայն գործընթացը դադարեցվեց եւ որոշում կայացվեց տալ կենտրոնական բանկին անհատույց օգտագործման: Անկախ ամեն ինչից` համայնքի սեփականությունը մնացել է բալանսում, ուղղակի մենք այն տրամադրում ենք շահագործման, որի դիմաց նրանք պարտավորվել են ամբողջությամբ վերանորոգել՚:
Ի դեպ, քաղաքացիների խոսքերով` թանգարանի զարդ հանդիսացող Այվազովսկու գեղանկարը Գյումրու` Մինասի նկարների նման տեղափոխվել է Երեւան, սակայն թանգարանի կառուցումից հետո, քաղաքապետի մեծ ջանքերի շնորհիվ, կրկին վերադարձվել է թանգարան: Իսկ Միմինոյի արձանը նույնպես դարձել է քաղաքի այցեքարտը, օրերս էլ ՙինքն իրեն՚ այցելեց Վ. Կիկաբիձեն:
ՙ
ԵԹԵ ՈՒԺԵՂ ՉԵՍ, ԱՊԱ ՔԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՃՆՇԵԼ՚

Դիլիջանի մշակույթի պալատի շենքում տեղի ունեցավ ՙԻրավունք՚ թերթի աշխատակազմի եւ ընթերցողների հանդիպումը, որի ընթացքում քաղաքապետը հանդես եկավ բացման խոսքով: Այնուհետեւ խոսքը փոխանցվեց ՙԻրավունք՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին, ով, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց. ՙԻնչպես գիտեք, թերթը ստեղծվել է 1989 թվականին, եւ մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում ընթերցողների հետ: Շրջայցեր կատարելով` ծանոթանում ենք մեր երկրի քաղաքներին, շրջաններին, որը մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի թերթը ճիշտ լուսաբանի համայնքների վիճակը: Ինչպես գիտեք, մեր թերթը մշակույթի եւ հոգեւորի զարգացման հատուկ ջատագով է, որի մի մասնիկը մենք տեսանք Դիլիջան քաղաքում՚: Ինչ վերաբերում է ընթերցողների հարցերին` կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, ապա. ՙԳնալով այդ հարցը սրվում է, եւ մենք փորձում ենք մեր թերթով նպատակաուղղել հանրությանը այն բոլոր արտաքին մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր երկրի, ազգի առջեւ: Թերթի նպատակն է բարելավել կյանքը Հայաստանում, էլ ավելի գեղեցիկ դարձնել մեր երկիրը, մեր շրջապատը` թե° մշակութային եւ թե° սպորտի առումով, ինչպես նաեւ` մարդկանց իրավունքների պաշտպանության առումով: ՙԻրավունք՚ թերթը նպատակ ունի պաշտպանել ազգի իրավունքը: Ինչպես գիտենք մեր ժողովրդի պատմությունից, աշխարհի մակարդակով, եթե ուժեղ չես, ապա քեզ կարող են ճնշել: Ի ուրախություն մեզ` այսօր ունենք բանակ, պետություն եւ պետք է կարողանանք պաշտպանել մեր իրավունքները: Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների իրավունքներին, ապա, ցավոք սրտի, լինում են դեպքեր, երբ դրանք ոտնահարվում են: Դա էլ մեր խնդիրն է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի մեր երկրի հարստությունն է եւ յուրաքանչյուր քաղաքացու` մեր երկրից դուրս գալը մեզ համար կորուստ է:
Նշեմ, որ ՙԻրավունքը՚ միայն թերթ չէ, այլ հոլդինգ, որը 5 թերթի միասնություն է, այդ թվում` երկու ռուսական տպագիր մամուլ` ՙԿոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի՚ եւ ՙԱրգումենտի նեդելի վ Արմենիի՚: Ունենք ինտերնետային կայքեր, իսկ հատուկ կանանց համար տպագրում ենք ամսագիր, որը կոչվում է ՙԶարուհի՚: Ի դեպ, ամսագիրը ստեղծվեց, որովհետեւ վերջերս հայ կնոջ կերպարը փորձում են խաթարել մեզ համար օտար արժեքներով՚:
Հանդիպման ընթացքում հնչած այն հարցին, թե թերթն ի վերջո ընդդիմադիր է, թե իշխանամետ, պարոն Բաբուխանյանը նշեց. ՙԵս միշտ այդ հարցին պատասխանում եմ, որ թերթը չպետք է լինի ընդդիմադիր կամ իշխանամետ, այլ այն պետք է լինի օբյեկտիվ եւ պետք է լինի թերթ, որը կապ ունենա իր ընթերցողների հետ՚:

ՙՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ՉԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ՚

Մինչ ընթանում էր ընթերցողների հետ հանդիպումը, Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն ԱԻԴԱ ԱՓՐՈՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք գրադարանի վիճակի եւ խնդիրների մասին:
- Երկրաշարժից հետո մեր հիմնական մայր գրադարանը վնասվեց, եւ ժամանակավոր տեղափոխվեցինք մշակույթի պալատ` այն ակնկալիքով, որ շուտով մեր շենքը կվերանորոգվի, եւ կտեղափոխվենք: Ունենք 150 հազար կտոր գրականություն, հարուստ գրքային ֆոնդ: Մեր գրադարանն արդեն 102 տարվա պատմություն ունի, այն եղել է հանրապետության լավագույն գրադարաններից մեկը: 1974 թվականին գրադարանը ուներ 12 մասնաճյուղ, իսկ ներկայումս կան 8-ը: Հիմա մենք տնվորի կարգավիճակով անհամբեր սպասում ենք, թե երբ պետք է տեղափոխվենք մեր վերանորոգված շենքը:
- Դիլիջանցիներն ընթերցասե±ր են, եւ հիմնականում ի±նչ տարիքի ընթերցողներ ունեք:
- Ինքս Երեւանից եմ եւ զարմացած եմ, թե ինչ բարձր ինտելեկտ ունի Դիլիջանի բնակչությունը: Շատ ընթերցասեր եւ զարգացած հասարակություն է, ուղղակի մի քիչ պասսիվ են: Եթե նախկինում գրադարանը համալրվում էր նորմալ գրականությամբ, եւ եթե կար կոլեկտոր, որտեղից հանրապետությունում լույս տեսած գրականությունից պարտադիր գոնե մի օրինակ հասնում էր գրադարան, ապա հիմա մեծ խնդիրներ կան: Ամբողջ հանրապետությունով մեկ` այդ համալրման խնդիրը կա: Հիմա մենք գումար ենք հայթայթում եւ գրախանութից, ձեռքի վրայից ենք ձեռք բերում գրքեր, բայց տարվա մեջ 500-600 կտոր գրականությամբ գրադարանը համալրելը նորմալ երեւույթ չէ: Քաղաքապետարանի աջակցությամբ` մենք ունենք համարյա 25-30 անուն թերթերի բաժանորդագրություն, գործում է ինտերենտ, ունենք ակտիվ ընթերցողներ ե°ւ երիտասարդության, ե°ւ մեծահասակների շրջանում: Հիմնականում մեր ընթերցողներին չենք կորցրել: Հիմա գեղարվեստական գրականության ավելի շատ պահանջարկ կա: Հիմնականում մասնագիտական գրքեր են, որոնցից, ասենք, տասից մեկն է միայն օգտագործվում: Մեծահասակ ընթերցողները ծարավ են դասական եւ գեղարվեստական գրականություն կարդալու: Գաղտնիք չէ, որ ինտերնետը այնպիսի հնարավորություններ է ընձեռում, որ երիտասարդությունը հիմնականում օգտվում է նրանից:

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՋԵՐՄ ԷՐ

Օրվա ավարտին թերթի խմբագրակազմը դիլիջանցիներին հրավիրեց ՙԴավիթ Թուջարյան եւ ընկերներ՚ կենդանի կատարմամբ բացօթյա համերգին, որին, ի դեպ, ներկա էր Տավուշի մարզպետ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԸ: Բացման խոսքում Հ. Բաբուխանյանը նշեց. ՙՙԻրավունք՚ թերթը միշտ եղել է մեր ժողովրդի հետ: Մեր խնդիրն է ունենալ հզոր Հայաստան եւ մեր պատիվն է ունենալ այնպիսի երկիր, որտեղ մենք բոլորս մեզ լավ կզգանք: Այսօր Դիլիջանում ենք եւ, ճիշտն ասած, շատ տպավորված ենք ձեր քաղաքից, որը շատ բարեկարգ եւ մաքուր է: Մեզ հատկապես շատ ուրախացրեց պատկերասրահը: Ինչպես նաեւ հպարտանում ենք, որ Հայաստանում նման քաղաք կա, որի համար պետք է շնորհակալություն հայտնել քաղաքապետին: Իսկ ամենակարեւորն այն է, որ դիլիջանցիները ակնհայտորեն սիրում են իրենց քաղաքը եւ մաքուր պահում այն: Եթե մենք բոլորս լինենք այսպես օրինակելի եւ օրինավոր քաղաքացիներ, ապա մեր ամբողջ երկիրը կլինի մաքուր եւ հարուստ՚:
Մինչ համերգային ծրագրի մեկնարկը, մեր զրույցի ընթացքում երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ նշեց, որ Դիլիջան քաղաքում մի քանի անգամ եղել է հավաքական համերգների եւ հանդես եկել նորակառույց ամֆիթատրոնում, բայց. ՙԱռաջին անգամ եմ հանդես գալիս մենահամերգով: Ցանկանում ենք, որ սա լինի սկիզբը, եւ Դիլիջանից սկսենք մեր բոլոր քաղաքներում համերգներով հանդես գալ: Շնորհակալ եմ ընկերներիս, որ այսօր ինձ հետ հանդես են գալիս դիլիջանցիների համար: Համերգը բարեգործական հիմունքներով կազմակերպել ենք բացօթյա, որպեսզի այն հասանելի լինի բոլոր դիլիջանցիների համար, որ գան ու կենդանի կատարմամբ համերգ վայելեն, ինչի համար շնորհակալ եմ ՙԻրավունք՚ թերթին, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, որ հնարավորություն ընձեռեցին եւ ամեն ինչ արեցին` այս համերգը կայանալու համար՚:
ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ եւ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, չնայած առաջին անգամ էին Դիլիջանում, բայց դիլիջանցիները մեծ ոգեւորությամբ ընդունեցին նրանց: Իսկ մինչ այդ, Մ. Ծառուկյանը նշեց. ՙՄեծ սիրով այսօր եկել եմ, որպեսզի ընկերոջս կողքին լինեմ եւ հնարավորություն ունենամ շփվելու նաեւ Դիլիջանի հանդիսատեսի հետ: Կարեւոր է նաեւ այն, որ հանդես ենք գալիս բարձրորակ ձայնային տեխնիկայով՚: Իսկ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ, արդեն քիչ թե շատ ծանոթ լինելով Դիլիջանի հանդիսատեսի հետ, նշեց, որ նրանք շատ ջերմ են, եւ մեծ հաճույքով համաձայնվել է հանդես գալ դիլիջանցիների համար: ՙԲացի այն, որ մեր ընկերոջ կողքին ենք, այսօր անում ենք լավ գործ մեր ժողովրդի համար: Ամենակարեւորը, որ եկել ենք ուրախացնելու այս քաղաքի բնակիչներին՚:
Վերջում ոչ պաշտոնական մթնոլորտում տեղի ունեցավ խմբագրակազմի եւ մարզպետի հանդիպումը, որտեղ քննարկվեցին մամուլ-տեղական իշխանությունների համագործակցություն եւ մարզի խնդիրների արտացոլման անհրաժեշտությունը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՐԿԽՈՍԵԼ

«Ես պաշտոնապես ասում եմ, որ ՍԻՄ կուսակցությունը նախապատրաստել է 13 կետանոց փաթեթ եւ առաջարկում է իշխանություններին այս փաթեթի շուրջ երկխոսություն սկսելե,- հայտարարեց երեկ Հայկ Բաբուխանյանը:
«Մենք գտնում ենք, որ բոլոր ուժերի հետ երկխոսությունը շատ լավ է, քանի որ ներքաղաքական երկխոսությունը բերում է երկրում ավելի առողջ, ավելի հանգիստ ու բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը, որը մեր ժողովրդի համար շատ կարեւոր է: Մի կողմից մեր ժողովուրդը հոգնել է լարվածությունից, իսկ մյուս կողմից՝ մեզ պետք է միասնություն, քանզի Արցախի հարցը փորձ է արվում արագ տեմպերով հասցնել լուծման եւ ինչքան միասնական լինի ժողովուրդն այս ընթացքում, այնքան ավելի ամուր կլինեն մեր դիրքերն այդ գործընթացումե,- նշեց Հ.Բաբուխանյանը:

 

 

 

Բաբուխանյանը գործում է "օրենքի շրջանակներում"

16:03 - 13.05.2011
Այսօր Հայկ Բաբուխանյանը մասնակցել է «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Իրավունք թերթի դատական նիստին:
«Ես հիմա էլի եմ ասում` այո, Տիգրան Արզաքանցյանը թրեւ է գալիս կազինոներում: Նա այդպիսի բնավորություն ունի,- այսօր լրագրողներին հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ինքն էլ Report.am-ի դեմ է հայց ներկայացրել, պահանջելով բարոյական փոխհատուցում 3 միլիոն դրամի չափով, Բաբուխանյանն ասաց. «Ինչ վերաբերում է իմ պահանջին, նման պարագաների համար գործում է երկու տարբերակ` մեկը օրենքից դուրս է, մյուսը` օրենքի ներսում: Այո, եթե ինչ-որ մեկը կվիրավորի ինձ կամ մեր մարդկանցից որևէ մեկին, մենք կգործենք օրենքի շրջանակում:

 

 

 

ՀԱՐԳԱՆՔԻ Է ԱՐԺԱՆԻ

Ըստ Հայկ Բաբուխանյանի, այսօր իշխանության կողմից վարվում է հարգանքի արժանի քաղաքականություն: 
«Ինչ-որ տեղ ներողամիտ լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շրջապատի անվանարկումների, անհիմն մեղադրանքների հանդեպ` իշխանությունը մեծահոգություն գտավ երկրում ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու համար: Դա շատ կարեւոր է, քանի որ կա խնդիր` Ադրբեջանի կողմից ռազմատենչ դրսեւորումների հարցը: Ներկայումս երկխոսության գործընթաց իսկապես նկատվում է, սակայն ՀԱԿ-ը միատարր երեւույթ չէ. դա առնվազն երեք մասի բաժանված գոյակցություն է, որտեղ կան էքստրեմիստներ, ովքեր փորձում են խափանել ընթացող գործընթացը: Կողմերի միջեւ դիրքերի մերձեցում, կրքերի շիկացման պակասության գործընթաց, իհարկե, ակնհայտ է»,- գտնում է ՍԻՄ առաջնորդը:

Հայոց Աշխարհ 14.05.2011թ.

 

 

 

Թուրքիան Ռուսաստանի ռազմավարական գործընկեր չի դառնա

Ամփոփվեցին հայ—թուրքական հարաբերություններին վերաբերող միջազգային կոնֆերանսի արդյունքները

«Հասավ պահը, երբ հայ—թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել գիտական տեսանկյունից, քանի որ քաղաքական տեսանկյունից դրանք արդեն բազմիցս դիտարկվել են»։ Այսպիսի տեսակետ հայտնեց հայ—ռուսական (սլավոնական) համալսարանի գործնական լրագրության ամբիոնի վարիչ, ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը երեկ տեղի ունեցած «Հայ—թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա եւ դրանց արտացոլումը մամուլում» միջազգային համաժողովի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։
Անդրադարձ կատարելով Ռուսաստանի դերին հայ—թուրքական հարաբերություններում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության եւ փիլիսոփայության ֆակուլտետի միջազգային քաղաքական գործընթացների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալերի Աչկասովն ընդգծեց Ռուսաստանի դերը տարածաշրջանում որպես խաղաղարարի. «Բնական է, որ Ռուսաստանը, լինելով մեծ տերություն, տարածաշրջանում իր շահերն ունի եւ ձգտում է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները հարաբերությունների կարգավորման համար, բացի դրանից Ռուսաստանում բնակվում է կովկասցիների մի ստվար զանգված, եւ տարածաշրջանի կայունությունը կարեւոր է հենց Ռուսաստանի համար, քանզի այն կխթանի երկրի ներսում տնտեսական զարգացումը։ Սակայն Ռուսաստանի ջանքերը չեն տալիս արդյունքներ, քանի որ հարաբերությունների բարելավում չի դիտվում. արդյունքը կա՛մ զրոյական է, կա՛մ մոտ զրոյականին»։
Իսկ ինչ վերաբերում է ռուս—թուրքական հարաբերություններին եւ ռազմաքաղաքական գործընկերությանը, ապա ռուս փորձագետը քիչ հավանական է համարում դա։ «Հազիվ թե Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական գործընկերություն հաստատվի, թեկուզեւ այն պատճառով, որ Թուրքիան ՆԱՏՕ—ի անդամ է եւ ԱՄՆ—ի ռազմավարական շահերի գոտին»,— ասաց Վ. Աչկասովը։ Նրա խոսքերով, տնտեսական եւ առեւտրային կապերը կզարգանան, սակայն ոչ ավելի։ Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր ճանաչում է Հայաստանին եւ կաջակցի նրան ցանկացած հարցում։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքականության տեսության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Գուտորովը եւս կարծում է, որ խոսքը ռազմական գործընկերության մասին չէ։ «Խոսքը այն մասին է, որ այդ հարաբերությունները մնան բարեկամական»,–նշեց նա՝ հավելելով, որ Թուրքիան չի կարող ԱՄՆ—ից առանձին ինքնուրույն քաղաքականություն վարել։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արեւելքի մշակութաբանության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Տիգրան Թումանյանի կարծիքով, Թուրքիան ռուսական շուկայում առաջիններից մեկն է հայտնվել՝ դեռեւս 90—ականների սկզբին եւ ՌԴ տնտեսական համագործակցության բավականին ակտիվ մասնակիցներից մեկն է։ Ըստ այդմ, այդ երկրին առավելապես հետաքրքրում է համագործակցության այդ ձեւաչափը. «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմաքաղաքական եւ առաջին հերթին ռազմական համագործակցություն մոտ ապագայում հազիվ թե հնարավոր լինի»։
Ըստ քաղաքագետների, էական փոփոխություններ չեն սպասվում նաեւ Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Վ. Աչկասովը նշեց, որ «ստատուս քվոն» դեռ երկար կպահպանվի։ «Ադրբեջանը, ավելացնելով իր ֆինանսական միջոցները, կփորձի ժամանակ առ ժամանակ բախումներ առաջացնել սահմանին, սակայն լայնածավալ պատերազմի հավանականությունը քիչ եմ համարում։ Պրոֆեսորը խաղաղ ճանապարհով այս հակամարտության կարգավորման ուղիներ չի տեսնում, ուստի նա համոզված է, որ այն դեռ երկար ժամանակ սառեցված վիճակում կմնա

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

 

 

 

Բաբուխանյանը ՀՅԴ-ին խորհուրդ տվեց թափ տալ գլուխներն ու հիշել անցյալը

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռեգիոնալ հիմնական «խաղացողների գործողությունների արդյունքում տարածաշրջանային փոփոխություններից, նախ և առաջ հիշեցրեց ՍԻՄ-ի դիրքորոշումը, համաձայն որի Թուրքիան և Ռուսաստանը երբեք չեն եղել ռազմավարական գործընկերներ:
«Վերջին տարիների ընթացքում Թուրքիան ծավալապաշտական քաղաքականություն է վարում, որը նաև ուղղված է Ռուսաստանի դեմ: Նրա պլաններում է նաև Ղրիմը, որտեղ էլ գտնվում է ռուսական նավատորմային սևծովյան բազան: Էրդողանի այցերը, ու թուրքական կողմի քայլերը չեն թաքցնում, թե ինչ նպատակներ ունեն Ռուսաստանում»,-ասաց Հ. Բաբուխանյանը:
Ըստ նրա, Թուրքիան իր ծավալապաշտական շոշափուկները տարածել է Միջին Ասիայում, Ղազախստանում ու նպատակ ունի տեղ գրավել նաև այդ տարածաշրջանում: Ռուսաստանը Թուրքիայում զարգացնում է էներգետիկ հատվածը` 20 միլիարդ դոլարի ներդրում կատարելով հարավում ատոմակայան է կառուցում: Ռուսաստանն այդտեղ կատարում է քաղաքական ներդրում ու քաղաքական ստրատեգիական դեր:
Նրա կարծիքով, այդ ամենը զարգացվում է մեկ բանի համար, որպեսզի լուծվի հիմնական տարածաշրջանային խնդիրը` ով է տիրանալու նավթին: Իսկ նավթի համար Ռուսաստանն ու Արևմտյան աշխարհը մեծ մրցակցության մեջ են: Թուրքիան երկար ժամանակ գտնվում էր երկու քարի արանքում` նա ՆԱՏՕ-ի անդամ է և ուզում է հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Երկար ժամանակ Թուրքիան ձգձգում էր հարցերի պատասխանը: Իսկ Էրդողանի այցը, ըստ բանախոսի, ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ ընդունել Ռուսաստանին: Դրանից հետո, ինչպես Բաբուխանյանը նշեց, Ռուսաստանը գնաց պատասխան սպառնալիքների, որով էլ տակտիկական համագործակցության վրա «մեծ խաչ դրվեց»:
Բացի այդ, ըստ նրա, Էրդողանն ամեն պարագայում ի ցույց է հանում ռուս-թուրքական պայմանագիրը, որը Բաբուխանյանը ռուսական կողմի խայտառակություն համարեց, սակայն նշեց, որ ռուսները այդ խայտառակությունը շատ լավ են հասկանում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, ՍԻՄ նախագահի կարծիքով, որոշ քաղաքական ուժեր ցանկանում են ու փորձում են շահարկել ռուս-թուրքական պայմանագիրը Ռուսաստանի դեմ` մոռանալով, որ ժամանակին սխալը հենց եկել է Հայաստանից, մասնավորապես Դաշնակցություն կուսակցությունից: Նա հիշեցրեց, որ դաշնակցականները ժամանակին չեն օգտագործել Լենինի դեկրետը Արևմտյան Հայաստանի մասին, որով Ռուսատանը Արևմտյան Հայաստանը ՀՀ-ի կազմում է ճանաչել:
«Իսկ դաշնակցականները Թուրքիայի հետ խայտառակ հաշտության պայմանագիր են կնքել` դրանով դավաճանելով հայ ժողովրդի շահերը: Հետո դարձան խաղալիք ու գործիք` արևմտյան ուժերի ձեռքում, չկարողացան օգտագործել Սևրի պայմանագիրը` արդյունքում կործանեցին Հայաստանը»,-ասաց նա:
Հ. Բաբուխանյանը խորհուրդ տվեց «զառամյալ» կուսակցությանը` ՀՅԴ-ին, գլուխները թափ տալ և հիշել անցյալը:

Աղբյուր` Panorama.am

 

 

 

 

Ըստ Բաբուխանյանի` Ր. Հովհաննիսյանը PR-ի հարց է լուծում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 1994 թվականի համեմատ «կործանվել է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ր. Հովհաննիսյանի մասին, այսպիսի կարծիք հայտնեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Իսկ Հովհաննիսյանի` հացադուլ հայտարարելը, Բաբուխանյանը պարզապես PR-ի հարց համարեց:
Խոսելով ներքաղաքական այլ իրադրություններից` Հ. Բաբուխանյանը կարծիք հայտնեց, որ երկրի նախագահը տեսնում է` եկել է փոփոխությունների պահը: Դա են վկայում կոալիցիոն հուշագրի ստորագրումն ու դրանից հետո հանրապետության նախագահի` տարբեր առիթներով ելույթները:
«Այո, երկրի նախագահը վերցրեց կառավարման բոլոր լծակները և փորձեց հասկանալ` ինչ է կատարվում: Երկրի նախագահին երևի ավելի լավ է երևում կադրային փոփոխությունների հարցը: Եթե նա գնաց այն տարբերակի, որ տվեց ժամկետ, ինձ թվում է դրանց չկատարման դեպքում, այո, վարչապետը կթռնի».-ասաց ՍԻՄ նախագահը:
Վերջում բանախոսը նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է ու, իր կարծիքով, երեք ամսվա ընթացքում կարելի է հասնել դրական փոփոխությունների:

Աղբյուր` Panorama.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան. «Գուցե Լևոնը ուզում էր շախմատի ֆեդերացիայի նախագա՞հ դառնալ

«Լևոնն իր հետևից եկող մարդկանց խորապես անարգանքով է վերաբերումե: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով նախօրեին ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքի մասին, այսպես ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նրա բնորոշմամբ, Լ. Տեր-Պետրոսյանը մարդկանց դրել է «ապուշի տեղե, ու կլոունի նման քոչարի է պարացնում:
«Թուրքերը, որ գան հաղթեն-մտնեն Երևան, կարողա պարեն ոգևորությունից: Իսկ դրանք ու՞մ էին հաղթել, ի՞նչ էին հաղթել: Ջահանգիրյանը փոխանակ մտածի այն մարդկանց ճակատագրերի մասին, որ խեղել է ու այն խայտառակությունների մասին, որով անցել է` պարո՞ւմ է: Նա պետք է պարեր բանտումե,-ասաց Հ. Բաբուխանյանը:
Սակայն բանախոսը նշեց, որ որոշակի առաջընթաց է նկատել: Ըստ նրա, եթե 2008 թվականին նրանք հանրահավաքի ժամանակ հրեական պարեր էին պարում, ապա այս անգամ քոչարի պարեցին` այսպիսով, Բաբուխանյանի մեկնաբանությամբ, Լ. Տեր-Պետրոսյանը հիշեց արմատները:
Բայց նա նշեց, որ պարելու համար էլ ընդդիմությունը իշխանության հետ պայմանավորվածություն է ունեցել ու իշխանությունը պարզապես թույլ է տվել «պարելե Ազատության հրապարակում:
Այս հանրահավաքին էլ, սակայն, ՍԻՄ նախագահի բնորոշմամբ, Տեր-Պետրոսյանը «հերթական անգամ ծախեց իր հետևից եկող մարդկանցե:
«Ինչ է առաջարկում Լևոնը` շախմատ խաղա՞լ: Գուցե ուզում էր շախմատի ֆեդերացիայի նախագա՞հ դառնալ: Ես ՀԱԿ-ի անունը դրել եմ հակահայկական ապազգային ծրագիր: Եթե լուսնից իջած մարդը չի ճանաչում Լևոնին, ապա մեկ ամսից կճանաչի նրա բազարները: Մի բազար էլ երեկ էր: Ոնց որ Վանը ազատագրած լիներ: Ի՞նչ ես ազատագրել: Երկրում անպտուղ իրավիճակ է ստեղծվել: Լևոնը միշտ էլ եղել է Լևոն` շատ սառը, ցինիկ դատողություններովե,-կարծիք հայտնեց Բաբուխանյանը:

Աղբյուր` Panorama.am

 

 

 

 

Հայկ Բաբուխանյան (ՍԻՄ)
18.03.11

12:46
Երկրի նախագահին երևի ավելի լավ է երևում կադրային փոփոխությունների հարցը: Եթե նա գնաց այն տարբերակի, որ տվեց ժամկետ, ինձ թվում է դրանց չկատարման դեպքում , այո, վարչապետը կթռնի: Մեզ պետք են արդյունքներ: Կարելի է փոխել, այո, երեք ամսվա մեջ: Եթե նախագահը գտել է, որ հնարավոր է, ուրեմն հնարավոր է, և իրոք հնարավոր է: Հայաստանը փոքր երկիր է: Կարծում եմ, որ, այո, ՀՀ-ում երեք ամսվա ընթացքում կարելի է հասնել դրական փոփոխությունների:

12:43
Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, օրինակ` Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել նստել են այնտեղ, չգիտես ինչու, և բեղերն է թրաշել, լուծում են PR-ի հարցը, իսկ իշխանությունը դա անում է մակարդակով: Երկրի նախագահը տեսնելով, որ իրոք եկել է փոփոխությունների պահը, և ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը, այո, երկրի նախագահը վերցրեց կառավարման բոլոր լծակները և փորձեց հասկանալ` ինչ է կատարվում: Նախագահի նպատակը ոչ թե ինչ-որ մեկին դուր գալ -չգալով է թելադրված, այլ` ապրուստի պայմանները:

12:40
Լևոնը միշտ էլ եղել է Լևոն` շատ սառը, ցինիկ դատողություններով, Րաֆֆին մի քիչ ափսոսս գալիս է, եթե համեմատում եք 94թ. հետ` նա կործանվեց:

12:25
Այլընտրանք միշտ պետք է ստեղծել: Ինչ է առաջարկում Լևոնը `շախմատ խաղա՞լ: Գուցե ուզում էր Շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալ: Նա կատարում է հակահայկական..Ես ՀԱԿ-ի անունը դրել եմ հակահայկական ապազգային ծրագիր: Եթե Լուսնից իջած մարդը չի ճանաչում Լևոնին, ապա մեկ ամսից հետո կճանաչի նրա բազարները: Մի բազար էլ երեկ էր: Ոնց որ Վանը ազատագրած լիներ: Ի՞նչ ես ազատագրել, այ հիմար: Երկրում անպտուղ իրավիճակ է ստեղծվել:

12:22
Լևոնն իր հետևից եկող մարդկանց վերաբերում է անարգանքով: Այնտեղ կլոունի նման քոչարի էին պարում: Ում էին հաղթել, ինչ էին հաղթել...Ջհանգիրյանը պետք է պարեր բանտում: Մի առաջընթաց նկատեցի: Եթե 2008թ. նրանք հրեական պարեր էին պարում, ապա այս անգամ նրանք քոչարի պարեցին: Պարզ է, որ իշխանությունների հետ պայմանավորվածություն կար. նրանց ասել էին` ուզում եք այստեղ պարել, եկեք պարեք: Լևոնը հերթական անգամ ծախեց իր հետևից եկող մարդկանց: Քիչ թե շատ իրեն հարգող մարդը չի կարող այնտեղ կանգնել:

12:16
Որոշ ուժեր ՀՀ-ում ուզում են շահարկել սա Ռուսաստանի դեմ:Խորհուրդ կտայի զառամյալ կուսակցությանը` ՀՅԴ-ին, գլուխները մի քիչ թափ տալ և հիշել անցյալը:

12:14
Այդ ամենը զարգացվում է մեկ բանի համար, որպեսզի լուծվի հիմնական տարածաշրջանային խնդիրը` ո՞վ է տիրանալու նավթին: ՌԴ և Արևմտյան աշխարհը մեծ մրցակցության մեջ են դրա համար: Թուրքիան երկար ժամանակ գտնվում էր երկու քարի արանքում` նա ՆԱՏՕ-ի անդամ է և ուզում է հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Երկար ժամանակ Թուրքիան ձգձգում էր հարցերի պատասխանը: Մինչ օրս Էրդողանի այդ այցն էլ ցույց տվեց , որ Թուրքիան պատրաստ չէ ընդունել Ռուսաստանին: Ռուսաստանը գնաց պատասխան սպառնալիքների: Այս հարցը տակտիկական համագործակցության վրա մեծ խաչ դրեց:

12:10
Մեր դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Թուրքիան և Ռուսատանը երբեք չեն եղել ռազմավարական գործընկերներ: Թուրքերը չեն էլ թաքցնում, թե ինչ խնդիրներ և ինչ նպատակներ ունեն Ռուսաստանում: Թուրքիան իր ծավալապաշտական նպատակներով խնդիր ունի տեղ գրավել նաև այդ տարածաշրջանում: Տակտիկայի առումով Թուրքիան և ՌԴ մինչ այդ հանդիպումը գտնվում էին աճման փուլում: Ռուսաստանը Թուրքիայում զարգացնում է էներգետիկ հատվածը: Ռուսաստանն այդտեղ կատարում է քաղաքական ներդրում: Դրանով Ռուսաստանը կատարում է նաև քաղաքական ստրատեգիական դեր:

 

 

 

 

11-03-18
Ըստ ՍԻՄ նախագահի` Ադրբեջանի երեկվա հայտարարությունն ահաբեկչություն է
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կատարեց խոշորագույն մարտավարական սխալ` հայտարարելով, թե կոչնչացնի Արցախի օդային տարածքում հայտնված ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Սահմանադրական իրավունք միությունե կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ դա ահաբեկչական քայլ է:

«Ադրբեջանի հիստերիան բերեց նրան, որ վերջինիս քաղավիացիայի վարչության պետ Արիֆ Մամեդովը հայտարարեց, թե ոչնչացնելու է այն քաղաքացիական օդանավերը, որոնք հայտնվելու են ԼՂ օդային տարածքում: Այդ քայլն ակնհայտ ահաբեկչություն է, ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության նկատմամբ, քանի որ դա նաեւ միջազգային տեռորիզմի մի ճյուղ էե,-պարզաբանեց Հայկ Բաբուխանյանը: ՍԻՄ նախագահի խոսքով` Ադրբեջանը նացիստական պետություն է, եւ սա այն պահն է, որից պետք է վարպետորեն օգտվի մեր արտաքին քաղաքականությունը:
011-03-18
Հ. Բաբուխանյան. «Թուրքիայի նեոօսմանիստական քաղաքականությունն ուղղված է նաեւ Ռուսաստանի դեմե
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Թուրքիան երբեք չեն կարող ռազմավարական գործընկերներ լինել: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սահմանադրական իրավունք միությունե կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը` պարզաբանելով, որ Թուրքիան այսօր նեոօսմանիզմի ծավալապաշտական եւ կայսերապաշտական քաղաքականություն է վարում, որն ուղղված է նաեւ Ռուսաստանի դեմ: «Արեւմուտքն ու Ռուսաստանը մեծ պայքարի մեջ են, թե ով է տիրանալու միջինասիական նավթին:

Թուրքիան երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե ինչ դիրք բռնի: Մի կողմից Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մյուս կողմից` Ռուսաստանի հետ տնտեսական շահեր ունիե,-նշեց Հ. Բաբուխանյանը` մանրամասնելով, որ Ռուսաստանը Թուրքիայում զարգացնում է էներգետիկ հատվածը. Թուրքիայի հարավում կառուցում է ատոմակայան` կատարելով 20 մլրդ դոլարի ներդրում, միաժամանակ` գնալով մեծ զիջումների:

ՍԻՄ նախագահի խոսքով` այն, որ Թուրքիան արդեն կողմնորոշվել է դեպի Արեւմուտք եւ Ռուսաստանի հետ չի կարող զարգացնել իր հարաբերությունները, հրաշալի հասկանում է նաեւ Ռուսաստանը: «Թուրքիան նաեւ Եվրամիություն մտնելու նկրտումներ ունի: Բացի դա էլ, որպես գործընկեր ընտրելով Ռուսաստանին` Թուրքիան հսկայական հարված կհասցներ ՆԱՏՕ-ինե,-ընդգծեց նա:

 

 

 

Շնորհավոր մարտի 8-ը, սիրելի կանայք

Շնորհավոր գարնան զարթոնքի, կանացիության ու գեղեցկության տոնը: Թող ձեր սրտերում միշտ տոն ու գարուն լինի, սեր ու բարություն: Երջանկություն, առողջություն, հմայք եւ գեղեցկություն ձեզ:
Հայ կինը, մայրը միշտ եղել են եւ կան մեր ազգի ոգու ու երկրի շարունակականության պահապանը, մեր մատաղ սերնդի դաստիարակողը եւ ապագայի կերտողը: Կնոջ միջոցով են սերնդեսերունդ փոխանցվում մեր ավանդույթներն ու իմասնտությունը, մայրական կաթով է փոխանցվում հայրենասիրությունը:
Հայուհին կարող է աշխարհի բոլոր ազգությունների կանանց համար օրինակ ծառայել ընտանիքին նվիրվածության, կանացիության, մայրության ու օջախի ջերմության պահպանման հարցում:
Այս առումով առավել անընդունելի է, երբ իրենց իսկ երկրներում ընտանիքի ինստիտուտները քայքայած եւ կնոջ հեզությունը վաղուց մոռացած ՙառաջադեմ՚ կանայք գալիս են Հայաստան ու փորձում են մերոնց սովորեցնել ճիշտն ու սխալը: Առավել զարմանալի է, որ մեզանում գտնվում են այնպիսի ՙակտիվիստուհիներ՚, որոնք շտապում են հաճոյանալ ամեն մի օտարի եւ կապկել մեզ համար խորթ ու անհանդուրժելի երեւույթներ: Ցավոք, էժանագին օտարամոլությունը, գռեհկությունը կամ դարավոր իմաստությամբ հագեցած ավանդույթներին դեմ գնալը հասարակության մի մասի մոտ ընկալվում է որպես ՙժամանակակից կնոջ՚ կերպար: Անկասկած, ժամանակի թելադրանքով մեր կյանքի մեջ անխուսափելիորեն ներթափանցող ու անհրաժեշտ նորարարությունները պետք է ոչ թե դրսեւորվեն որպես մարտահրավեր հասարակական դրվածքին, այլ ստեղծագործաբար ներդաշնակվեն հայի ինքնությանը եւ նպաստեն նրա զարգացմանն ու արդիականացմանը:
Տղամարդու ու կնոջ հավասարության գաղափարը վուլգար ու պրիմիտիվ մակարդակի իջեցնելը միայն ու միայն վնաս է հասցնում առաջին հերթինª կնոջը, ապա ընտանիքին, ինչպես նաեւ հասարակական հարաբերությունների ամբողջ համակարգին: Միաժամանակ մեր արդի կյանքում բազմաթիվ են կանանց վերաբերող խնդիրները, որոնք անհապաղ ու հավասարակշռված լուծման կարիք ունեն:
Բարեբախտաբար հայուհիների գերակշիռ մասը շարունակում ու զարգացնում են մեր ավանդույթները, որոնք ամրացնում են ընտանիքը, օջախը, Հայրենիքը:
Փառք հայ կնոջը, որը ոչ միայն դիմակայեց ծանրագույն տարիների դժվարություններին, այլեւ իր անուրանալի ներդրումն ունեցավ Արցախյան հաղթանակի, պետականաշինության մեջ եւ այսօր էլ հաղթահարում է բազմաթիվ սոցիալական խնդիրներ ու անարդարության դրսեւորումներ:
Փառք հայ մայրերին, ովքեր լույս աշխարհ են բերում նոր սերունդներ, անմնացորդ զավակասիրությամբ դաստիարակում եւ մեծացնում մեր ազգի ապագան կերտող մանուկներին, մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորներին:
Փառք հայ կին մասնագետներին` բժիշկներին, մանկավարժներին, լրագրողներին, մշակութային գործիչներին եւ այլ մասնագիտությունները ներկայացնողներին, ովքեր իրենց լուման են ներդնում հայկական պետության կառուցման մեջ:

ՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ կուսակցության նախագահության անունից
ՍԻՄ նախագահ 
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

 

 

 

Բաբուխանյան. Դավաճանական փորձերը շարունակվում են

«Այն, ինչ վերջերս տեղի ունեցավ, պարզորշ հռչակեց, որ երկիրը կանգնած է արտաքին շատ լուրջ մարտահրավերների առջևե,-այսօր ներքաղաքական կյանքի մասին խոսելիս, այսպես ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Ըստ նրա, այդ պատճառով էլ հենց կոալիցիայի ուժերը` թողնելով մի կողմ իրենց մեջ եղած տարաձայնությունները, գնացին վերամիավորման:

Ինքը` Բաբուխանյանն ու իր կուսակցությունը, ինչես նշեց բանախոսը, ողջունում են կոալիցիայի այս քայլը, քանի որ, իսկապես, երկիրը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև:

Այս առումով, նա կարծիք հայտնեց, որ երկիրն ապակայունացնելու փորձերը պարզապես դավաճանական փորձեր են, որոնք ուղղված են հայ ժողովրդի դեմ ու Հայաստանը կործանելու նպատակ ունեն:
Նույն նպատակն , ըստ նրա, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ 1988-ից սկսած ու շարունակում է ունենալ մինչև օրս:

Աղբյուր` Panorama.am 25.02.2011

 

 

Թուրքիայի շահերը արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից` ըստ Բաբուխանյանի

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով արտաքին քաղաքականությունից, նշեց, որ աշխարհում, նոր` ապակայունացման փուլ է սկսվել:

Հ. Բաբուխանյանի խոսքով, իսլամական ռադիկալիզմի ու արևմուտքի միջև սկսված պայքարը , ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պայքարն է իսլամական ռադիկալիզմի դեմ: Ըստ նրա, ԱՄՆ-ն հասկացել է, որ ուղղակիորեն գործելով մեծ հակահարվածի առաջ է կանգնում, բայց երբ կարողանում է հեռվից ուղղորդել գործողությունները, հաջողությունների հասնում է: Այս ամենում, նրա խոսքով, Թուրքիան շատ մեծ դերակատարում ունի:

Բաբուխանյանը պատահական չհամարեց այն, որ Թուրքիան նախապես փչացրեց հարաբերությունները Իսրայելի հետ: Այդ քայլի նպատակն այն է, որ Թուրքիան կարողանա արաբական աշխարհում իշխանություն ձեռք բերի: Այս քայլից, բանախոսի հավաստմամբ, Թուրքիան և քաղաքական և տնտեսական շահ ունի:
«Այդ ամենը, այս տեխնոլոգիան շատ նման է նրան ինչ որ տեղի էր ունենում մեզ մոտ 2008թ.-ի մարտին: Մարտի 1-ին և դրան նախորդող օրերին Թուրքիան նույնպես ուներ մեծ դերակատարություն` ազդելու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպված հեղաշրջման փորձի վրա»,-ասաց նա:

Բաբուխանյանը նշեց, որ տվյալներ կան, որոնց համաձայն Թուրքիան ֆինանսավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ նրա, ԱՄՆ-ն, արևմտյան մի շարք ուժեր` սորոսատիպ, անմիջապես հովանավորում էին Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները այն ժամանակ` նպատակ ունենանլով Հայաստանում ապակայունացնել վիճակը, փոխել արտաքին քաղաքականության կուրսը, տանել Հայաստանը դեպի նարնջագույն հեղափոխություն:

Դա էլ կբերեր խզում Ռուսաստանի հետ: «Բնականաբար, խոսքը գնում էր ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելու մասին, խոսքը գնում էր Արևմտյան Հայաստանից հրաժարվելու, Ցեղասպանության պահանջներից հրաժարվելու մասին»,-ասաց Հ. Բաբուխանյանը:
Այս ծրագիրը, Հ. Բաբուխանյանը ցավով նշեց, որ մինչ օրս էլ առկա է:
Աղբյուր` Panorama.am

 

 

Ըստ Հ. Բաբուխանյանի` կոալիցիան առնվազն մինչեւ խորհրդարանական ընտրություններ կշարունակի գործունեությունը 
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

,Բարգավաճ Հայաստանե կուսակցության համագումարը որեւէ շրջադարձ չի մտցրել կոալիցիայի գործունեության մեջ, ինչին շատերն էին սպասում: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ կոալիցիան մնում է իր դիրքերում, իսկ բոլոր հարցերի պատասխանը կստացվի միայն նախընտրական շրջանում:
  ,Համագումարը ցույց տվեց, որ իշխող կոալիցիան պահպանում է իր ձեւաչափը, իսկ նրա մարտավարությունը կհստակեցվի ապագայում, որից հետո էլ պարզ կդառնա, թե իշխող կուսակցությունները նախագահական ընտրություններում որ թեկնածուի օգտին են գործելուե,- ասաց Հ. Բաբուխանյանը: Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցած ԲՀԿ համագումարում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքն անակնկալ կմատուցի եւ պատրաստ կլինի հեռանալ իր պաշտոնից, եթե զգա, որ չի կարողանում լավագույնս կատարել իր պարտականությունները:
  խոսելով այս հարցի շուրջ` Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Էդիկ Անտինյանը նշեց, որ սա չի նշանակում, թե ԲՀԿ առաջնորդի փոփոխություն տեղի կունենա եւ կիրականան լուրերը, թե կուսակցության ղեկավար է դառնալու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ,Գ. Ծառուկյանի հայտարարությունը փաստում է այն, որ ԲՀԿ-ն անձի կուսակցություն չէե,- ասաց Անտինյանը` կարծիք հայտնելով, որ Ռ. Քոչարյանը որեւէ կուսակցության էլ չի անդամագրվի: Հ. Բաբուխանյանի խոսքով` Գ. Ծառուկյանի հայտարարությունը փաստում է այն, որ ԲՀԿ-ում առկա են ներքին ժողովրդավարական մեխանիզմներ, ինչը ՍԻՄ նախագահը ողջունում է:

 

 

 

ՍԻՄ-ն առաջարկում է Թուրքիայում եւ Ադրբեջանում իրականացված ցեղասպանությունների վերաբերյալ օրինագծեր

ՍԻՄ-ն առաջարկում է երկու օրինագիծ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սահմանադրական իրավունք միության» նախագահ Հայկ Բաբուխանյանը, առաջինը «Ադրբեջանում եւ նրա կողմից օկուպացված ՀՀ, ԼՂՀ տարածքներում հայերի ցեղասպանության մասին օրինագիծ»-ն է, որով Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը նախ պետք է ճանաչվեն որպես ցեղասպանություն, այնուհետեւ պետք է հանձնարարվի Գլխավոր դատախազությանը` հարուցել ընդհանուր քրեական գործ:

«Հաագայի միջազգային դատարանում մենք պետք է պահանջենք, որպեսզի ադրբեջանցի այն պաշտոնյաները, ովքեր կազմակերպել են այդ ամենը, ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ընդգծեց Հ. Բաբուխանյանը: Նրա ներկայացմամբ` երկրորդը «Թուրքական եւ ադրբեջանական նացիզմի զոհերի իրավունքների պաշտպանության մասին օրինագիծ»-ն է, որով պետք է հայց հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ մենք պետք է ապահովենք պետականորեն զոհերի իրավունքների իրացումը, ապահովումը եւ պաշտպանությունը:

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

 

ՍԻՄ-ը Թուրքիային օկուպացիան դադարեցնելու պահանջ է ներկայացնում «

Սահմանադրական Իրավունք Միությունե կուսակցությունը պահանջում է Թուրքիայից դադարեցնել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով սահմանված ՀՀ տարածքների օկուպացիան և այդ տարածքներից դուրս բերել օկուպացիոն զորքերը, իսկ դեռ պահպանված արժեքները վերադարձնել հայ ժողովրդին: Այսօր` իրավարար վճռի 90-ամյակի կապակցությամբ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: «Մենք այսօր իրավունք ունենք և պարտավոր ենք խոսել Թուրքիայի կողմից օկուպացման համար, որի համար այն պատիժ չկրեց. կոպտորեն ոտնահարեց միջազգային իրավունքը, և հայ քաղաքացիները, որոնք այն ժամանակ դարձան փախստական, չեն կարողանում միչև հիմա պաշտպանել իրենց իրավունքները: Իսկ այսօր օկուպանտն ուրիշներին մեղադրում է օկուպացիայի մեջե,- ասաց բանախոսը: ՍԻՄ առաջնորդն առաջարկում է ՀՀ իշխանություններին բարձրաձայնել Թուրքիայի կողմից ՀՀ տարածքների վերադարձման և փոխհատուցման մասին հարցը տարբեր միջազգային ատյաններում: Ըստ քաղաքական գործչի` Արևմտյան Հայաստանի ապագայի հարցը կարող է լուծում գտնել միայն ամբողջ հայության համընդհանուր ջանքերի շնորհիվ: Խոսելով ապագայում Արևմտյան Հայաստանի հնարավոր վերադարձի մասին, Հ.Բաբուխանյանը հայտարարեց, որ այդ տարածքներոմ բնակվելու իրավունք ունեն բոլոր ազգերի այն ներկայացուցիչները, որոնք մինչև Հայոց Ցեղասպանությունն այդ տարածքներում սեփականություն են ունեցել, այդ թվում նաև` թուրքերն և քրդերը:

ՍԻՄ. Ադրբեջանում հեռուստաեթերի կասեցումը ֆաշիզմի դրսևորոմ է

Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2010ե երգի մրցույթին 12-ամյա Վլադիմիր Արզումանյանի ելույթի ժամանակ Ադրբեջանում հեռուստաեթերի կասեցումը ֆաշիզմի և ռասիսզմի դրսևորում է, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Բանախոսն ընդգծեց, որ այդ փաստը պետք է բարձրաձայնվի ամբողջ աշխարհում, քանի որ Ադրբեջանում այլատյացությունը վտանգավոր մակարդակի է հասած: «Եթե մենք այսօր չխոսենք այն մասին, որ Ադրբեջանը երեխային ցույց չի տալիս, որ նա հայ է, ինչը նացիզմի, ռասիզմի դրսևորում է, մենք կխրախուսենք նազիզմի աճն ամբողջ աշխարհումե,- հայտարարեց ՍԻՄ առաջնորդը: Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը (ծնունդով Ստեփանակերտից) շաբաթ ուշ երեկոյան հաղթող ճանաչվեց Մինսկում անցկացված «Մանկական Եվրատեսիլ - 2010ե երգի մրցույթում: Հաղթողի երգի կատարման ժամանակ ադրբեջանական հեռուստաընկերությունները դադարեցրել էին ուղիղ հեռարձակումը:

ՍԻՄ-ը ողջունում է նախագահ Սարգսյանի որոշումը` չմեկնել Լիսաբոն

Հայաստանը պետք է էլ ավելի կոշտացնի իր դիրքորոշումը թե հայ-թուրքական հարաբերությունների և թե Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը, նշելով, որ ողջունում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմեկնելու որոշումը: «Մենք ողջունում ենք ՆԱՏՕ-ի հետ կապված նախագահի որոշումը: Նման պարագաներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին ոչին չի կարող տալե, - նշեց նա: Ըստ քաղաքական գործչի, այսօրչվա դրությամբ Հայաստանը պետք է էլ ավելի խորացնի համագործակցությունը Ռուսաստանի հետ: «Մենք հույսներս չպետք է դնենք ՆԱՏՕ-ի վրաե, - հավելեց նա: Հ.Բաբուխանյանը քննադատության ենթարկեց այն մոտեցումները, թե Լիսաբոն չմեկնելը Հայաստանի խոշոր դիվանագիտական պարտություն է: «Ես գտնում եմ, որ մեր նախագահի կոշտ դիրքորոշումը հաղթանակ է, ոչ թե` պարտություն: Ողջունելով այդ կոշտացումը, այդ խստացումը, գտնում եմ, որ էլ ավելի մեծ տեղ ունենք խստացնելու և կոշտացնելու մեր քաղաքականությունըե,-ասաց ՍԻՄ առաջնորդը: Բաբուխանյանի խոսքերով` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակից երկրների ներկայացուցիչները պետք է հիշեին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միշտ հայտարարել է, թե Ղարաբաղյան կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Միսնկի խմբի ձևաչափով և առաջարկվող սկզբունքների հիման վրա, և թույլ չտային ազգերի ինքնորոշման սկզբունքի անտեսումը: Խոսելով միջազգային մեկ այլ խոշոր միջոցառման` Աստանայում սպասվելիք ԵԱՀԿ գագաթնաժողովի մասին, Հ.Բաբուխանյանը կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում այստեղ ևս որևէ առաջընթաց չի լինելու: «Աստանայում առաջընթաց որպես այդպիսին չեմ սպասում: Մեզ համար առաջընթացը մեկն է` Արցախը ճանաչում են որպես Հայաստանի մաս կամ ճանաչում են Արցախի անկախությունը, բացում են բոլոր փակ ճանապարհներըե,-եզրափակեց Հ.Բաբուխանյանը:

 

Հայկ Բաբուխանյանը գտնում է, որ «Ժառանգություն կուսակցությունն ու ՀԱԿ-ը կորցրել են Հայաստանի բնակիչների վստահությունը

28 սեպտեմբերի 2010 - 15:41 AMT 10:41 GMT


PanARMENIAN.Net - «Դեռևս բարդ է ասել, թե որ քաղաքական ուժերը կմասնակցեն նախընտրական քարոզարշավին, սակայն Հայաստասնի Հանրապետական կուսակցությունն, անկասկած, կապահովի իր ներկայությունը նոր խորհրդարանումե,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունքե միությունե կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ մեկնաբանելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները: Նա նշել է, որ որոշ շանսեր կունենան նաև նոր քաղաքական ուժերը, որոնք դեռևս ներկայացված չեն ԱԺ-ում: Բաբուխանյանն ասել է, որ ՍԻՄ-ը ևս լրջորեն է նախապատրաստվում առաջիկա ընտրությւոններին և մտադիր է պայքարել պատգամավորական մանդատների համար:
Անդրադառնալով «Օրինաց երկիրե, ՀՅԴ և «Ժառանգությունե կուսակցությունների շանսերին՝ Բաբուխանյանն ասել է, որ նրանցից շատ ջանքեր կպահանջվեն նվազագույն շեմը հաղթահարելու համար: Ըստ Բաբուխանյանի, «Ժառանգությունե կուսակցությունը կորցրեց Հայաստանի բնակչության վստահությունը գաղափարախոսության բացակայության, ինչպես նաև ներքին տարաձայնությունների պատճառով: Նույն կարծիքին է նա նաև ՀԱԿ-ի հարցում: Ըստ նրա, ՀԱԿ-ը միասնական կարծիք չունի կոնկրետ հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան 2012 թ.:

 

ՍԻՄ կուսակցությունը պայքարելու է պատգամավորական մանդատների համար. Հ. Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցությունը պատրաստվում է 2012թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու պայքարելու է պատգամավորական մանդատների համար: Այս մասին ասուլիսում ասաց ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը։
Ի՞նչ ուժեր կմասնակցեն խորհրդարանական ընտրություններ ու ովքե՞ր կհայտվեն այնտեղ:

Նա թեև դժվարացավ ասել, թե որ ուժերը կպայքարեն ու կհայտնվեն Ազգային ժողովում, բայց հստակ նշեց, որ ՀՀԿ-ն խորհրդարանի հաջորդ գումարման ժամանակ կպահպանի իր դիրքերը: Հ. Բաբուխանյանը նշեց, որ ԲՀԿ-ն ունի իր ընտրազանգվածը, Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն շատ ջանքեր պետք է գործադրեն, խորհրդարանում հայտնվելու համար, իսկ «Ժառանգությունըե կորցրել է բնակչության վստահությունը:

Նա ասաց, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը փոշիացել է, քանի որ որևէ հարցի շուրջ հստակ արտահայտված գաղափարախոսություն չունի։
Ասուլիսին ներկա Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Ես ընդհանրապես չեմ ուզում խոսել հերթական ընտրությունների մասին: Լինելու են արտահերթ ընտրություններ: Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասաց, որ մենք գնալու ենք արտահերթ նախագահական ընտրությունների։ Արտահերթ ընտրություններն անխուսափելի ենե:

 

 

2010-09-28
Հ. Բաբուխանյան. «Պետք է պահանջել, որ Թուրքիան կատարի Սեւրի պայմանագրով նախատեսված պարտավորությունները


ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է պահանջել, որ Թուրքիան կատարի Սեւրի պայմանագրով նախատեսված պարտավորությունները եւ Հայաստանին վերադարձնի 90 տարի շարունակ օկուպացված տարածքները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Սահմանադրական իրավունքե միության նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ, Թուրքիան, 90 տարի առաջ այս օրը խախտելով Սեւրի պայմանագրի դրույթները, հարձակվեց Հայաստանի վրա, որի հետեւանքով Հայաստանը կորցրեց Էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Բիթլիսի, Կարսի նահանգները, Սուրմալու գավառը:
«Թուրքիան շարունակեց իր ցեղասպանությունը հայերի հանդեպ` հարյուր հազարավոր հայեր, կորցնելով իրենց գույքը, դարձան փախստական, տասնյակ հազարավորները սրի քաշվեցին, մի մասն էլ բռնի կրոնափոխվեց: Այս տարիների ընթացքում Թուրքիան ոչ միայն չպատժվեց իր կատարած հանցագործության համար, այլեւ չփոխհատուցեց գույքը, տներն ու հողերը կորցրած հայերի իրավունքները, մեթոդաբար ոչնչացրեց հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունըե,-նշեց Հ. Բաբուխանյանը: Ըստ նրա` ինչպես Թուրքիայից, այնպես էլ Սեւրի պայմանագրի տակ ստորագրած միջազգային տերություններից պետք է պահանջել ի կատար ածել պայմանագրում առկա դրույթները: «Մենք հայտարարում ենք, որ հայ ժողովուրդը չի հաշտվել այդ 90-ամյա օկուպացիայի հետ եւ պահանջում ենք վերադարձնել հայ ժողովրդի ե’ւ գույքային ե’ւ իրավական ունեցվածքըե,-ասաց նա: Ասուլիսում ներկա Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւս կարեւորեց այս օրը` նշելով, որ պետք է դասեր քաղել դրանից: Հայկ Բաբուխանյանը նաեւ հավելեց, որ Թուրքիան այսօր էլ շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ

Երեկ ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նամակով դիմել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դասինա Գերչեւային:
Նամակում մասնավորապես ասված է.
ՙՄոտ օրերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պատրաստվում է քննարկել Ադրբեջանի կողմից ներկայացվածª ՙԻրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում՚ բանաձեւի նախագիծը: Այդ փաստը մեզ մոտ ափսոսանք եւ տարակուսանք է առաջացնում, քանի որ ՄԱԿ-ը ստեղծված է աշխարհում ժողովրդավարության, ազատության եւ ժողովուրդների հավասարությունը ապահովելու ու երաշխավորելու նպատակով:
Ցավալի է, որ քննարկման է դրվում մի նախագիծ, որը գլխիվայր է փորձում ներկայացնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, իսկ այդ նախագծի հեղինակ պետության հակամարդկային եւ ագրեսիվ գործողությունները մնում են քննարկումից դուրսª այն դեպքում, երբ Ադրբեջանի Հանրապետությունը 1988-1992 թվականներին իր տարածքում իրականացրել է կես միլիոն հայերիª իր քաղաքացիների ցեղասպանություն, որի արդյունքում հազարավոր մարդիկ զոհվել ենª ենթարկվելով կտտանքների, իսկ ողջ մնացածները դարձել են փախստականª կորցնելով իրենց ամբողջ ունեցվածքը: Այդ հանցագործության համար մինչ օրս ոչ ոք չի կրել որեւէ պատիժ, իսկ Ցեղասպանության զոհերի իրավունքները ¥անգամ մասնակի¤ մինչ օրս վերականգնված չեն:
- 1992-1994 թվականներին սանձազերծել է ագրեսիա Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որի ընթացքում նպատակ է ունեցել ամբողջությամբ գրավել ԼՂՀ-ն եւ Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններ եւ այդ տարածքներում ամբողջությամբ ոչնչացնել հայ բնիկ բնակչությանը: Այդ նպատակով իր գրաված տարածքներում Ադրբեջանը իսպառ ոչնչացնում է հայ քաղաքացիական բնակչությանը եւ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառմամբ ռմբակոծում ԼՂՀ մայրաքաղաքը եւ այլ բնակավայրեր: Մինչ օրս Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիական բնակչության դեմ կատարված ռազմական հանցագործությունների համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել: Համապատասխան գնահատական այդ հանցագործություններին չի տվել նաեւ ՄԱԿ-ը:
- 1920 թվականին Թուրքիայի կողմից օկուպացվել եւ Ադրբեջանին է փոխանցվել Հայաստանի Հանրապետության մաս կազմող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը, որտեղ այնուհետեւ տեղի է ունեցել բնակչության 50 տոկոսը կազմող հայերի բնաջնջում, որի արդյունքում այսօր այդ տարածքում չկա ոչ մի հայ: 1992-1994 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացվել են Հայաստանի Հանրապետության Արծվաշենի ենթաշրջանը, ԼՂՀ Մարտունու, Մարտակերտի, Հադրութի եւ Շահումյանի շրջանների մի շարք բնակավայրեր: Մինչ օրս վերոհիշյալ բոլոր տարածքները մնում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո:
- Չնայած միջազգային հանրության բոլոր ջանքերինª հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների միջոցով լուծել տարածաշրջանի խնդիրները, չի հաջողվել հաստատել խաղաղություն, որի պատճառն է Ադրբեջանի զավթիչ ծրագրերը: Ադրբեջանը, որը, ինչպես նաեւ ԼՂՀ-ն, անկախություն է ձեռք բերել ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում եւ վերջինիս իրավական ակտերի շրջանակում, մշտապես եւ անթաքույց հանդես է գալիս ռազմական սպառնալիքներով, որոնք նպատակաուղղված են ԼՂՀ-ն օկուպացնելուն եւ այդ տարածքում հայերի ցեղասպանությունը շարունակելուն: Մինչ օրս Ադրբեջանը չի կրել պատասխանատվություն իր ռազմատենչ եւ մարդատյաց հայտարարությունների համար:
- Ադրբեջանը պաշտոնապես արմատավորում եւ պրոպագանդում է ռասիստական գաղափարախոսություն, որը նպատակաուղղված է հայերին ֆիզիկապես բնաջնջելուն: Հային սպանելու համար ադրբեջանցիներին տրվում են պետական պարգեւներ, նրանք պաշտոնապես մեծարվում են, ստանում են ազգային հերոսի կարգավիճակ: Այսպիսով, Ադրբեջանը դասվում է մարդատյաց եւ ռասիստական պետությունների շարքին: Սակայն մինչ օրս միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք չի դրսեւորել այդ պետության հանդեպ:
- Ադրբեջանը ավելի քան 20 տարի իրագործում է Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի շրջափակումըª թույլ չտալով իր տարածքով անցկացնել անգամ հումանիտար բեռներ: Նաեւ այդ պատճառով մինչ օրս չի վերականգնվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի աղետի գոտին, անօթեւան են մնում տասնյակ հազարավոր փախստականներ Ադրբեջանից: Չնայած առաջադեմ միջազգային հանրության բազմաթիվ պահանջներին, որոնք փաստագրված են նաեւ ՄԱԿ-ի բանաձեւերում, Ադրբեջանը շարունակում է անպատիժ կերպով շրջափակել ՀՀ-ն ու ԼՂՀ-ն:
Հույս ունեմ, որ Դուք հատուկ ուշադրություն կհատկացնեք վերոհիշյալ փաստերին, ինչպես նաեւ Ձեր միջնորդությամբ վերոհիշյալ փաստերը նույնպես ուշադրության կարժանանան ՄԱԿ-ի բոլոր այն պաշտոնյաների կողմից, որոնք ունեն համապատասխան լիազորություններ ու պարտականություններ՚:

 

Հայկ Բաբուխանյան. «Թող ՀԱԿ–ը երազի...

 

-Թե ովքեր կլինեն ապագա խորհրդարանում, այսօր միանշանակ կանխատեսել հնարավոր չէ։ Հասկանալի է, որ իշխող կուսակցությունը կունենա իր ներկայությունը։ Նոր ուժերն ունեն հնարավորություն պայքարելու դրա համար,-հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՍԻՄնախագահ Հայկ Բաբուխանյանը։ Նա նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը ևս պայքարելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներսում կա՞ արդյոք ներքին պայքար հարցին Հ. Բաբուխանյանը պատասխանել է. «Այդ կուսակցություններում ես ներքին պայքար չեմ տեսնում, դրանք բավական մոնոլիտ են։

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը, ապա բանախոսն ասել է. ««Ժառանգությունը կորցրեց իր ունեցած ընտրողների վստահության պատճառը, փոշիացրեց այն' նախ չունենալով հստակ գաղափարախոսություն, ապա տրվելով թուրքերի և ադրբեջանցիների հետ տարբեր սիրախաղերին, և վերջապես ինքն իրեն խայտառակեց, երբ պարզվեցին ներսում կատարված այն տխուր իրավիճակները, որոնք այդտեղ կային։

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսին' ՍԻՄ նախագահն ասել է, թե ՀԱԿ-ի ընտրազանգվածը զգալիորեն փոշիացվել է այն բանի հաշվին, որ որևէ հարցի շուրջ հստակ արտահայտված գաղափարախոսություն չկա։

-Ես ֆանտաստիկ լուրերի չեմ անդրադառնա, թող ՀԱԿ-ը երազի։ Կգա օրը, երազախաբ կլինի, կվերջանա,-ասել է Հ. Բաբուխանյանը՝ անդրադառնալով փորձագետներից մեկի կանխատեսումներին, թե ՀԱԿ-ը ներգրավված կլինի առաջիկա խորհրդարանում։

«Օրինաց երկրի և Դաշնակցության վերաբերյալ էլ ՍԻՄ նախագահն ասել է, թե Երևանի ավագանու ընտրություններին նրանք անհրաժեշտ տոկոսը չհավաքեցին.

-Դրա համար էլ հենց իրենք էլ խոստովանում են, որ ունեն շատ անելիքներ, որպեսզի իրենց նախկին գործած սխալներն ուղղեն և նախապատրաստվեն նոր ընտրությունների։

 

 

 

Designed by Administrator