rus

Պատմություն

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

ՔՍԱՆ ՏԱՐԻ` ՊԱՏՆԵՇԻ ՎՐԱ

Ազգային խնդիրների ու արդարության դրոշի ներքո

1988թ.-ի փոթորկալից իրադարձությունների, հանրահավաքների, ցերեկային եւ գիշերային ցույցերի ժամանակաշրջանում ծնվել, ամրացել եւ արդեն 20 տարի Հայաստանի քաղաքական դաշտում իր ուրույն ու պատվավոր տեղն է զբաղեցրել ՙՍահմանադրական Իրավունք՚ Միություն կուսակցությունը£ Այն հիմնադրվեց սկզբում որպես 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբ ¥15 հունիսի 1988թ.), երբ 1988թ.-ի հունիսին Երեւանի Անկախության հրապարակում կոչ արվեց ստեղծել կամավորների խմբեր` ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորների հետ աշխատելու համար£ Այդ օրերին եռացող հրապարակում հայտնվեց ցուցանակ` ՙ26 կոմիսարների շրջան՚, որի տակ հավաքվեցին այն մարդիկ, ովքեր հետագայում ստեղծեցին ՙՍահմանադրական Իրավունք՚ Միությունը£ Խմբի մեջ ներգրավվեցին նաեւ հայրենասիրական երիտասարդների ընդհատակյա խմբակի անդամները. դրանց մեջ էին ԵրՊի ասպիրանտ Հայկ Բաբուխանյանը, Գառնիի սեյսմիկ կայանի առաջատար ինժեներ Հովհաննես Գալաջյանը եւ խմբակի կորիզը կազմող մի շարք այլ երիտասարդ ինժեներներ եւ գիտնականներ: Այդ խմբակը գործում էր դեռ 1987-ից` քարոզելով Արցախի համար ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությունը, եւ այդ փորձը օգնեց ստեղծել նաեւ 26 կոմ. շրջանի սահմանադրական խումբը եւ արդյունավետ կազմակերպել նրա աշխատանքը:

Այլ շրջանների համեմատ` 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբը սկսեց առանձնանալ նրանով, որ ոչ միայն ՙՂարաբաղ՚ կոմիտեի որոշումների կատարումն էր իրականացնում, այլ նաեւ շատ անգամ բարձրացնում էր հարցեր, հանդես էր գալիս նախաձեռնություններով, բռնվում էր վեճի ՙՂարաբաղ՚ կոմիտեի հետ£ Խմբի հավաքատեղին էր Կոմիտասի պողոտայի շուկային հարակից կույրերի միավորման մշակութային պալատը, որի տնօրեն Լեւոն Ղուկասյանը կամ, ինչպես իրեն անվանում էին խմբում, պարոն Լեւոնը, նույնպես խմբի հիմնադիր անդամներից էր£ Համակարգում էր խմբի աշխատանքները: Շաբաթը մեկ տեղի ունեցող ընդհանուր ժողովներում հավաքվում էր 120-150 հոգի£

Հիմնական տարաձայնությունները ՙՂարաբաղ՚ կոմիտեի հետ սկսվեցին այն ժամանակ, երբ 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբը հանդես եկավ Արցախը Հայաստանի հետ վերամիավորման նոր ռազմավարական ծրագրի նախաձեռնությամբ: Առաջարկվեց Արցախի խնդիրը դիտել ոչ միայն որպես ինքնորոշման իրավունքի իրականացում, այլեւ որպես բռնազավթված եւ բռնակցված տարածքների ազատագրման, ազգային-ազատագրական պայքարի, ազգի հատվածների վերամիավորման միջազգային իրավունքում հայտնի սկզբունքների իրականացում£ ՙՂարաբաղ՚ կոմիտեի` այդ հարցում կտրուկ անհամաձայնությունը, տարօրինակ նահանջողականությունը եւ երբեմն ջղագրգիռ ու անտրամաբանական պահվածքը խմբի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում մեզ մոտ լուրջ կասկածներ սկսեցին առաջացնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի իրական նպատակների եւ ռազմավարության վերաբերյալ£ 26 կոմ. շրջանի սահմանադրական խմբի ընդհանուր ժողովներին ՙՂարաբաղ՚ կոմիտեի կողմից գործուղված Արշակ Սադոյանը եւ Աշոտ Մանուչարյանը խմբի անդամների հարցերին չկարողանալով տալ բավարարող պատասխաններ` ավելի էին խորացնում խմբի եւ ՙՂարաբաղ՚ կոմիտեի միջեւ եղած անջրպետը£

ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամների ձերբակալությունից հետո 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբը պնդում էր, որ պայքարի շարունակության հիմնական կարգախոսը պետք է շարունակի մնալ Արցախի վերամիավորման հարցը, սակայն ՙՂարաբաղ՚ կոմիտեի, այսպես կոչված, երկրորդ էշելոնը ¥Արշակ Սադոյան, Դավիթ Շահնազարյան, Ալբերտ Բաղդասարյան եւ այլն) հանդես եկավ նոր գլխավոր կարգախոսովª ՙԱզատություն Ղարաբաղ կոմիտեին՚ª երկրորդ պլան մղելով այն բուն խնդիրը, որի համար հայ ժողովուրդը ոտքի կանգնեց£ Այդ տարաձայնությունները բերեցին նրան, որ մեր խումբը սկսեց ինքնուրույն հանրահավաքների շարք, որոնցում պահանջեց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդից ընդունել որոշում վերամիավորման մասին£ Այդ հանրահավաքների արդյունքում ձերբակալվեցին խմբի մի շարք անդամներ, իսկ խմբի այլ ակտիվիստների նկատմամբ կոմունիստական իշխանությունների կողմից սկսվեցին հետապնդումներª հեռացումներ աշխատանքից, միլիցիայի գիշերային այցեր եւ այլն£ Այնուամենայնիվ, խումբը շարունակում էր գործել, իսկ 1989թ.-ի ապրիլի 4-ին 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խմբի ընդհանուր ժողովը խմբի հիման վրա ստեղծեց ինքնուրույն կուսակցությունª ՙՍահմանադրական Իրավունք՚ Միություն, որի աշխատանքային խորհրդի նախագահ ընտրեց Հրանտ Խաչատրյանին, խորհրդի անդամներª Հայկ Բաբուխանյանին, Հովհաննես Գալաջյանին, Կարեն Վարդանյանին, Ալեքսանդր Չունարյովին եւ Լեւոն Ղուկասյանին, քարտուղարª Արմեն Պողոսյանին£ Ընդհանուր ժողովը նաեւ դիմում ուղղեց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի դեպուտատներին Արցախի վերամիավորման որոշման անհրաժեշտության մասին£ ՍԻՄ պաշտոնաթերթ ՙԻրավունք՚ թերթի առաջին համարի ¥օգոստոս 1989թ.) խմբագրականում ասված է. ՙՙՍահմանադրական Իրավունք՚ Միությունը ժողովրդավարական սկզբունքներով ստեղծված ազատ կազմակերպություն է, որը ղեկավարվում է ընտրովի խորհրդի կողմից: Նա իր կազմում ունի մասնագիտացված հանձնախմբեր, որոնք են` տեսական աշխատանքի, կազմակերպչական, մարդու իրավունքների արտաքին կապերի եւ խմբագրական: Խմբագրական հանձնախումբը սկսում է սույն պաշտոնաթերթի հրատարակումը` նպատակ ունենալով ծանոթացնել ընթերցողին Միության գործունեության հետ, լուսաբանել իրավական պետության ստեղծման հետ կապված խնդիրները, քննարկել տարբեր օրինագծեր եւ հայ ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղիներ, ինչպես նաեւ իրականացնել անկախ տեղեկատվություն:

Թերթում տպագրվելու են ինչպես Միության պաշտոնական տեսակետն արտացոլող, այնպես էլ այդ տեսակետի հետ չհամընկնող նյութեր՚:

Այդ օրվանից Հայաստանի քաղաքական դաշտում առանց ընդհատումների գործում է ՙՍահմանադրական Իրավունք՚ Միությունըª բարձր պահելով ազգային արժանապատվության, ազատության, անկախության, արդարության եւ վերամիավորման դրոշը, վաստակելով հայ ժողովրդի հարգանքը եւ հավատը£ Նշենք նաեւ, որ ՍԻՄ-ը իր ստեղծման պահին ¥Կոմկուսի իշխանության օրոք) Հայաստանում երկրորդ քաղաքական կազմակերպությունն էր Ազգային Ինքնորոշում Միավորումից հետո, եւ միայն ամիսներ հետո ստեղծվեց ՀՀՇ կազմակերպությունը£

 

ՎԵՀԱՆՁՆ, ԱԶՆՎԱԲԱՐՈ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ

Մինչեւ ՀՀՇ-ի առաջինª հիմնադիր համագումարըª 1989թ. նոյեմբերի 4-ը, ՍԻՄ-ի եւ ՙՂարաբաղ՚ կոմիտեի հարաբերությունները գնալով լարվում էին, քանի որ ՍԻՄ-ի գաղափարը Արցախի վերամիավորման որոշման անհրաժեշտության մասին ոչ միայն չէր տեղավորվում ՙՂարաբաղ՚ կոմիտեի ծրագրերի մեջ, այլեւ բացահայտում էր վերջիններիս նպատակների թվացյալ անորոշությունը եւ գործողությունների կաշկանդվածությունը£ Պատճառների մասին այն ժամանակ կարելի էր միայն ենթադրել£ Մյուս կողմից` ՍԻՄ-ի գործողությունները գնալով թափ էին առնում, ՍԻՄ-ի կազմակերպած հանրահավաքները գնալով էլ ավելի մարդաշատ էին դառնում, ցույցերըª նպատակասլաց£

1989թ. ապրիլի 24-ին Մատենադարանի մոտ կազմակերպված ՍԻՄ-ի հանրահավաքին մասնակից էին 20.000-ից ավելի մարդիկ, եւ դա լուրջ անհանգստություն եւ խանդ առաջացրեց ՙՂարաբաղ՚ կոմիտեի երկրորդ էշելոնի մոտ, քանի որ շարժման նկատմամբ նրանց անվերապահ վերահսկողությունը կարող էր դրվել կասկածի տակ£ Երկրորդ էշելոնի գործիչները անում էին ամեն ինչª ՍԻՄ-ի գաղափարները, նրա ղեկավարներին վարկաբեկելու, ինչպես նաեւ ՍԻՄ-ի գործողությունները խոչընդոտելու ուղղությամբ£ Այնուամենայնիվ, ՍԻՄ-ը չէր նահանջում իր բռնած քաղաքական գծից եւ 1989թ. օգոստոսի 4-ին իր ընդհանուր ժողովում ընդունեց Հ. Բաբուխանյանի նախապատրաստած ՙՍԻՄ-ի պաշտոնական տեսակետը արցախյան հարցի վերաբերյալ՚ ծրագրային փաստաթուղթը ¥հավելված 1), ստեղծեց Արցախի հետ տնտեսական կապերի հանձնախումբ եւ որոշեց համագործակցել ՙՄիացում՚ կազմակերպության հետ, որի մեջ էին Իգոր Մուրադյանը եւ Հրայր Կարապետյանը: Վերոհիշյալ ծրագրային փաստաթուղթը դարձավ ՍԻՄ կուսակցության գաղափարական առանցքներից մեկը, որի շուրջ կուսակցությունում ձեւավորեց իր քաղաքական գործունեությունը մինչ այսօր: Փաստաթուղթը նշում էր մի քանի կարեւորագույն սկզբունքներ. 1) Արցախի հարցը ունի իրավական հիմք, ընդ որում, ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքը, այլեւ շատ ավելի լայն, 2) Արցախի խնդիրը ոչ միայն արցախցիների, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի խնդիրն է, 3) ԽՍՀՄ ճգնաժամը անխուսափելի է, եւ այդ ընթացքում Ադրբեջանը կփորձի հայաթափել Դաշտային եւ Լեռնային Արցախը եւ Զանգեզուրը:

Ըստ էության, փաստաթղթում նշված բոլոր քաղաքական կանխատեսումները դարձան իրականություն 1991-1994թթ., իսկ մի շարք պահանջներ դարձան այն ժամանակվա կոմունիստական իշխանությունների գործունեության ուղղություններ 1989-1991թթ.-ին: Չնայած ՙՂարաբաղ՚ կոմիտեի կատաղի դիմադրությանը, ժողովրդի լայն զանգվածների ճնշման տակ ՍԻՄ-ի վերոհիշյալ փաստաթղթի ընդունումից գրեթե 4 ամիս անց ¥1989թ. դեկտեմբերի 1-ին) ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ու Արցախի ազգային խորհրդի համատեղ նիստում ընդունվեց ՍԻՄ-ի հիմնական պահանջը Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին, որը այնուհետեւ մտավ ՙԱնկախության մասին՚ հռչակագրի մեջ եւ ներկայումս ՀՀ Սահմանադրության մաս է կազմում: Այսպիսով, դժվար է գերագնահատել ՙՍԻՄ՚ պաշտոնական տեսակետը արցախյան հարցի վերաբերյալ ծրագրային փաստաթղթի դերը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ եւ Հայաստան պետության կայացման ընթացքում: Հետաքրքիր է, որ այդ նույն ժամանակ մոսկովյան հայ քաղաքագետները ¥օրինակ` Անդրանիկ Միհրանյանը) եւ Հայաստանի պետական-կուսակցական վերնախավը չէին հավատում, որ Սովետական Միությունը շատ շուտով կփլուզվի, ավելին` ՍԻՄ-ի կանխատեսումները փորձում էին ներկայացնել որպես ծայրահեղական եւ անիրական: Նույն դիրքն էր բռնել ՙՂարաբաղ՚ կոմիտեն, որն իր հանրահավաքներում հակադրվում էր ՍԻՄ-ին:

***

Նույն ընթացքում, 1989թ. օգոստոսի 11-ին, ՍԻՄ-ը իր գաղափարախոսությունը լայնորեն տարածելու նպատակով որոշեց հիմնել ՙԻրավունք՚ թերթը, որը Սովետական Միության պայմաններում սկսեց հրատարակվել կիսաընդհատակում եւ այսօր իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի ամենահին թերթը, որը հետագա տարիներին դարձավ նաեւ ամենաընթերցվող թերթը Հայաստանում: ՙԻրավունքի՚ առաջին խմբագիրն էր Հովհաննես Գալաջյանը: Թերթի առաջին համարը լույս էր տեսել 300 օրինակ տպաքանակով եւ վաճառվում էր 1 ռուբլիով: Անդրանիկ համարի խմբագրականում ասված էր. ՙ.......՚ ¥հավելված 2): Թերթի առաջին համարում Հայկ Բաբուխանյանը իր ՙԻրավունքը քաղաքական ուժ է՚ ծրագրային հոդվածում գրում էր. ՙ1988թ. փետրվարին մենք ունեինք պայքարն սկսելու հզոր իրավական հիմքեր`

1. Ազգի վերամիավորման իրավունքը:

2. Զավթած տարածքների ազատագրման իրավունքը:

3. Ազգի ինքնորոշման իրավունքը:

Հենվելով միջազգայնորեն ճանաչված իրավունքների վրա` մեր շարժումը ոչ միայն չխեղդվեց իր մեկնարկում, այլեւ, արագորեն զարգանալով, դարձավ լուրջ քաղաքական ուժ: Եթե սկզբում շարժումը թափ էր առնում իր իրավական հողի վրա, ապա հետագայում նա ինքն էր զարգացնում իր իրավական հիմքերը` դա փետրվարի 20-ից ի վեր ընդունված ԼՂԻՄ Մարզխորհրդի նստաշրջանների որոշումներն են, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումները եւ այլ իրավական ակտեր: Իսկ ամեն մի որոշում հետագայում նոր թափ էր հաղորդում շարժմանը:

Ներկա փուլում մենք պետք է շարունակենք ամրապնդել արցախյան հարցի իրավական հիմքերը՚:

ՀՀՇ-ի հիմնադիր համագումարի նախապատրաստման ընթացքում ՙՂարաբաղ՚ կոմիտեն փորձում էր, այնուամենայնիվ, ինչ-որ ձեւով մտցնել ՍԻՄ-ը ստեղծվող ՀՀՇ կազմակերպության մեջ, սակայն դա նրան չհաջողվեց: Այսպես, 1989թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՍԻՄ ղեկավարության ու ՙՂարաբաղ՚ կոմիտեի հանդիպումը, ՙսակայն ընդհանուր պլատֆորմ մշակել չհաջողվեց` սկզբունքային տարաձայնությունների պատճառով՚ ¥ՙԻրավունք՚ N2, սեպտեմբեր 1989թ.): Իսկ Հ. Խաչատրյանի ելույթը ՀՀՇ համագումարի ամբիոնից ըդհատվեց բռունցքներովª ՀՀՇ-ականները նախ ջուր շփեցին նրա երեսին, ապա շորերը ճղելով իջեցրեցին ամբիոնից ու քարշ տվեցին առանձին սենյակª ՙբացատրական՚ աշխատանք տանելու նպատակով£ Պարզ դարձավ, որ իշխանության է գալիս կոմունիստներից ոչ պակաս տոտալիտար մտածելակերպ ունեցող, սակայն ավելի ագրեսիվ քաղաքական խմբավորում, որը ունի նաեւ ինչ-ինչ արտաքին պարտավորություններ£

***

Դեռեւս մինչեւ ՀՀՇ-ի համագումարը, ՍԻՄ-ի ջանքերով հոկտեմբերի 19-ին Արցախի Ազգային Խորհուրդը դիմել էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդինª Արցախը վերահաստատել Հայաստանի կազմում£ Այս կապակցությամբ ոչ ՀԽՍՀ իշխանությունները, ոչ էլ ՙՂարաբաղ՚ կոմիտեն պատասխան չունեին£ Իսկ ՍԻՄ-ը բազմաթիվ հանրահավաքներում, կոլեկտիվների եւ մտավորականների հետ հանդիպումներում պահանջում էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդից ընդունել Արցախի վերամիավորման մասին որոշում, ինչպես նաեւ անցկացնել Արցախում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններ£

ՍԻՄ-ի այդ գործողությունների առումով ամենաեռանդունը դարձավ 1989թ. նոյեմբերը, քանի որ նպատակ էր դրված նոյեմբերի 30-ին սկսվող Գերագույն խորհրդի նստաշրջանում պարտադրել պատգամավորներին ընդունել Արցախի վերամիավորման մասին որոշում£ Այդ պայքարում ՍԻՄ-ին աջակցում էին Իգոր Մուրադյանի ՙՄիացում՚ ընկերությունը եւ մի շարք այլ կազմակերպություններ£ Ժողովրդական ալիքի բարձրացմանը զուգահեռ` ՍԻՄ-ի նախաձեռնությամբ հայ լավագույն մասնագետների ներգրավմամբ մշակվեց վերամիավորման որոշման պատմական, քաղաքագիտական, քաղաքական եւ միջազգային իրավունքի առումներով հիմնավորում£ Երբ անմիջապես նստաշրջանի նախօրեին պարզ դարձավ, որ ՀԽՍՀ ղեկավարությունը եւ պատգամավորների մեծամասնությունը պատրաստ են ենթարկվելու վերամիավորման որոշման վերաբերյալ ժողովրդական ճնշմանը եւ հասարակության էլիտայի միահամուռ պահանջին, ՀՀՇ-ի ղեկավարությունը խայտառակ չլինելու եւ շարժման ղեկը ձեռքից բաց չթողնելու համար նույնպես միացավ այդ պահանջին, որի դեմ պայքարում էր շուրջ ութ ամիս£

1989թ. դեկտեմբերի 1-ի պատմական հաղթական օրը ՀԽՍՀ Գերագույն խորհրդում ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի ներկայացմամբ ընդունվեց Արցախի եւ ՀԽՍՀ վերամիավորման մասին որոշումը, որը հետագա տարիներին ունեցավ իր անգերագնահատելի դերը Արցախի ռազմական եւ դիվանագիտական պաշտպանության մեջ եւ չի կորցրել իր նշանակությունը մինչ օրս: Այդ որոշման հիման վրա ստեղծվեց Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու կառավարական հանձնաժողով: Հայաստանը պարտավորվեց ապահովել Արցախի անվտանգությունը եւ ներկայացնել հարցը միջազգային ասպարեզում£ Բոլոր նրանք, ովքեր փորձում էին Արցախի հարցը դարձնել իշխանության գալու տրամպլին կամ այն գտնում էին որպես ԽՍՀՄ-ը քայքայելու զուտ պատրվակ եւ միջոց, որը հնարավոր կլինի դեն շպրտել իրենց բաղձալի խնդիրները լուծելուց անմիջապես հետո, հասկացան հարցի ողջ լրջությունը, ազգային քաղաքականության մեջ նրա առանցքայնությունը£ Դեկտեմբերի 1-ի որոշումից բխում էր նաեւ, որ Արցախում պետք է անցկացվեն ՀԽՍՀ Գերագույն խորհրդի մոտակա ընտրությունները, սակայն այս հարցը նույնպես դարձավ կատաղի հակամարտության առիթ ՍԻՄ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ£

 

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

1990թ. փետրվարի 21-ի ՍԻՄ-ի ընդհանուր ժողովում որոշում ընդունվեց բարձրացնել ժողովրդական ալիքª Արցախում Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններ կազմակերպելու պահանջով£ Հաջորդ օրը ԿԸՀ-ին ուղղված դիմումում ասվում էր. ՙԱյս` ազգի համար բախտորոշ գործում նկատվում է անվճռականություն թե° հանրապետության ղեկավարության եւ թե° Ձեր կողմից, ինչը վտանգի տակ է դնում վերամիավորման որոշման իրականացումը եւ Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիների մի մասի` ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքը... Ելնելով վերը շարադրվածից` պահանջում ենք Ձեր պարտականությունները կատարելիս ցուցաբերել պարտքի զգացում ու վճռականություն եւ իրականացնել Հայկական ԽՍՀ ԳԽ որոշումներից բխող քայլեր, այն է` օրենքով նախատեսված ժամկետում կազմել ընտրական օկրուգներ հանրապետության ամբողջ տարածքումª ներառյալ Արցախը՚£

Դիմումի տակ դրված էին ՍԻՄ-ի, ՙՄիացում՚ միության, ԱԻՄ-ի եւ Հայ կանանց միության ստորագրությունները£ Փետրվարի 23-ին ՍԻՄ-ը եւ ՙՄիացումը՚ կազմակերպում են հանրահավաք ԳԽ Նախագահության շենքի ¥ներկայումս ՀՀ նախագահի նստավայր¤ առջեւ` վերոհիշյալ պահանջներով£ ՀՀՇ-ի ղեկավարությունը բոլոր միջոցներով փորձում էր խոչընդոտել թե° ցույցի, թե° Արցախում եւ առավել եւս Շահումյանում ու Գետաշենում ՀԽՍՀ ԳԽ ընտրությունների կազմակերպմանը£ Այդ նույն օրը, ՍԻՄ-ի ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն, Շահումյանի շրջկոմի քարտուղար Վ. Աղաջանյանը ՀԽՍՀ ԳԽ-ին է ուղարկում փաստաթղթեր` նշված շրջանում եւ Գետաշենի ենթաշրջանում ընտրություններ անցկացնելու դիմումով, որը հայտնվում է ՀՀՇ վարչությունում եւ գաղտնի պահվում կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու ԳԽ առջեւ հավաքված շահումյանցիներից ու գետաշենցիներից£ ՙԱյն բանից հետո, երբ ՀՀՇ-ի վարչության անդամը հրաժարվեց հանձնել փաստաթղթերը ընտրական հանձնաժողովին` պատճառաբանելով, որ վարչությունը պետք է այն քննարկի ¥իսկ այդ պահին ԿԸՀ-ում քննարկվում էր արդեն այդ հարցը¤, Ի. Մուրադյանը եւ նրա հետ ՀՀՇ-ի շտաբ եկած գետաշենցիները ստիպված էին ուժով վերցնել այդ փաստաթղթերը եւ հանձնել ԿԸՀ-ի քննարկմանը` այն պահին, երբ այն ավարտելու վրա էր իր աշխատանքը՚. ասված է հաջորդ օրը հրապարակած ՍԻՄ-ի եւ ՙՄիացումի՚ համատեղ հայտարարությունում£ Այդ օրը ՀՀՇ-ի գրասենյակում ¥այն տեղակայված էր ՀՀՇ-ականների կողմից գրաված Տեխնիկայի տանը, ներկայումս Սիրիայի դեսպանատան շենքում) եղավ երկրորդ ֆիզիկական բախումը ՍԻՄ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ£ ՙՑավալի է, որ ընտրությունների նախօրյակին ՀՀՇ-ի ղեկավարությունը, քաղաքական բանավեճի փոխարեն, զրպարտանքի, բամբասանքի եւ կեղծիքի միջոցով պառակտում է մտցնում ժողովրդական շարժման մեջ՚ ասված է վերոնշյալ հայտարարությունում£ Այնուամենայնիվ, այդ օրը հաջողվեց հասնել նրան, որ Արցախում կազմավորվեցին ՀԽՍՀ ԳԽ ընտրությունների հինգ օկրուգներ, որոնցից չորսում ¥բացառությամբ Շուշիի օկրուգի) 1990թ. մայիսի 20-ին տեղի ունեցան պատմական ընտրություններ, եւ առաջին անգամ Արցախից ընտրվեցին պատգամավորներ Հայաստանի պառլամենտի մեջ£ Ցավոք, ՀՀՇ-ի դիմադրության արդյունքում չհաջողվեց նշանակել ընտրություններ Շահումյանում եւ Գետաշենում, եւ փաստ է, որ այսօր Արցախը ազատագրված է, իսկ Շահումյանն ու Գետաշենը` հայաթափված£

***

ՍԻՄ-ի վերոհիշյալ հաղթանակները բերեցին նրան, որ ՀՀՇ-ի ղեկավարությունը սկսեց տարածել համատարած հակաագիտացիա ՍԻՄ-ի հանդեպ, իսկ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններում, որտեղ որ հնարավոր էր, առաջադրեց իր պատգամավորության թեկնածուներին ՍԻՄ-ի կողմից առաջադրված թեկնածուների դեմ£ Այնուամենայնիվ, ՍԻՄ-ը առաջադրեց իր թեկնածուները 12 ընտրական օկրուգում, որոնցից մեկում տարավ հաղթանակ, իսկ մյուսներում հավաքեց բարձր տոկոսներ£ 1990թ. մայիսի 20-ին ընդամենը երեք կազմակերպություններ մտան Հայաստանի պառլամենտª այն ժամանակվա իշխող Կոմկուսը, փաստացի իշխանությունը վերցրած ՀՀՇ-ն եւ այդ երկուսի դեմ պայքարող ՍԻՄ-ը:

1990թ. աշնանը ՍԻՄ-ը մասնակցեց նաեւ Երեւանի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի ընտրություններին եւ երեք ընտրատարածքներում հասավ հաղթանակի£ Այդ երեք պատգամավորները Երեւանի քաղխորհրդում միավորվելով ՙՀանրապետական՚ կուսակցության, ԱԻՄ-ի եւ Գոյամարտ կազմակերպության անդամ պատգամավորների հետ` ստեղծեցին ընդդիմադիր պատգամավորական խումբ, որի նախագահն էր Աշոտ Ասլիբեկյանը ¥Գոյամարտ¤, քարտուղարըª Հայկ Բաբուխանյանը ¥ՍԻՄ¤, իսկ անդամներից էր Յուրի Բախշյանը, որը Համբարձում Գալստյանի հրաժարականից հետո խմբի կողմից գործուղվեց Երեւանի փոխքաղաքապետ£ Հետագա ամիսներին ՍԻՄ-ը մասնակցեց նաեւ այլ տեղական ընտրությունների եւ իր ներկայացուցչությունը ունեցավ Աբովյանի, Գյումրիի եւ մի շարք այլ տեղական խորհուրդներում£

ՍԻՄ-ի համար ակնհայտ էր, որ շատ մոտ է ԽՍՀՄ-ի փլուզումը, եւ կազմակերպության հիմնական խնդիրներից մեկն էր նաեւ նախապատրաստվել այդ քաոսային ժամանակներին եւ անկախության հռչակմանը£ Պատահական չէ, որ ՍԻՄ-ը ներկայացուցիչ ¥Հ. Բաբուխանյան¤ ունեցավ անկախության մասին հռչակագիրը մշակող ԳԽ հատուկ հանձնաժողովում£ Հենց ՍԻՄ-ի ջանքերով էր, որ այդ հռչակագրում ամրագրվեց 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը` որպես Հայաստանի անկախության իրավական հիմքերից մեկը, ինչպես նաեւ հայկական պետականության համար խնդիր դրվեց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը£ Այդ երկու հարցով էլ ՍԻՄ-ը ԳԽ-ում հանդիպեց ՀՀՇ-ի պատգամավորների կատաղի դիմադրությանը, սակայն քվեարկության դնելով հարցերըª կարողացավ դրանք անցկացնել£ ՀՀՇ-ի հետ խիստ տարաձայնությունների այլ հարց էր հայկական բանակի ստեղծման խնդիրը£ Դեռեւս 1990թ. փետրվարի 2-ին հրատարակված ՍԻՄ-ի պաշտոնական տեսակետը Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ պարունակում էր հետեւյալ կետըª ՙստեղծել ազգային բանակ Ազգային խորհրդի ռազմաքաղաքական ընդհանուր ղեկավարության ներքո՚:

1991թ. օգոստոսի 20-ի ՙՀանարապետական՚ կուսակցության հետ համատեղ ՍԻՄ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ՙՀամոզված լինելով, որ Խորհրդային Միությունում անիշխանության եւ քաոսի իրավիճակը չի ընձեռում որեւէ երաշխիք հայ ժողովրդի գոյության համար... ստեղծել հայոց սպարապետություն եւ կազմավորել հանրապետական բանակ եւ անհապաղ ձեռնարկել Հայաստանի, ներառյալ Արցախի պաշտպանությունը՚£

Նախապատրաստվելով 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեինª ՍԻՄ-ը ջանքեր էր գործադրում, որ այն անցկացվի նաեւ Արցախի տարածքում£ Այդ նպատակով ՍԻՄ-ի առաջարկով անկախության հանրաքվեի հանձնաժողովի մեջ ներառված էր Արցախի ներկայացուցիչը£ Սեպտեմբերի 18-ին ՍԻՄ-ը իր` այն ժամանակ ամենամոտ` դաշնակից կուսակցությանª Հանրապետական կուսակցության հետ հանդես է գալիս կոչով` ուղղված արցախցիներին, որում ասված էր. ՙԱնկախ ձեզ մոտ տիրող ծանր իրավիճակից, անկախ քաղաքական տարուբերումներից` Արցախը կա, եւ ինչպես 1918-20թթ., կլինի Անկախ Հայաստանի անբաժան մասը£ Ուստի հորդորում ենք ձեզ, որպես Հայաստանի քաղաքացիների, զենքը ձեռքներիցդ բաց չթողնելով, հնարավոր բոլոր միջոցներով ապահովել Արցախի Հանրապետության մասնակցությունը Հայաստանի անկախության հանրաքվեին` ամրապնդելով մեր ժողովրդի ընդհանուր ԱՅՈ-ն՚: Ցավոք, թե° ՀՀՇ-ի կողմից վարվող քաղաքականության, թե° օրեցօր սրվող ռազմական լարվածության հետեւանքներով վերոհիշյալ գաղափարը չիրականացվեց£

***

Մոտենում էին Անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրությունները£ Այդ ժամանակ ՍԻՄ-ը հանդես էր գալիս որպես ՀՀՇ-ի ընդդիմախոս եւ բնականաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի

դեմ£ Այդ ընթացքում ՍԻՄ-ի ամենամերձավոր դաշնակիցը Աշոտ Նավասարդյանի կողմից ղեկավարվող Հանրապետական կուսակցությունն էր: Եվ բնական էր, որ այդ երկու կուսակցությունները նախագահական ընտրություններում ստեղծեցին դաշինք` Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելով ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանին, իսկ փոխնախագահի պաշտոնում առաջադրելով ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանին£ Լեւոն Տեր-Պետրոսյանի` այն ժամանակ ժողովրդի մեջ ստեղծած բարձր հեղինակությունը Ա. Նավասարդյանին, իհարկե, ընտրվելու որեւէ շանս չէր ընձեռում£ Այնուամենայնիվ, հասկանալով դա, այդ կուսակցությունները մտան ընտրապայքարի մեջª ցույց տալու համար ՀՀՇ-ի կողմից հայ ժողովրդին սպառնացող վտանգները, ինչպես նաեւ նախընտրական գործընթացները Արցախի տարածքում ապահովելու համար£ Ու թեեւ հայտնի էր, որ ՀՀՇ-ի վարած քաղաքականության հետեւանքով արցախահայությունը չէր մասնակցելու Հայաստանի նախագահական ընտրություններին, ՀՀԿ-ն ու ՍԻՄ-ը միակն էին, որ իրենց նախընտրական քարոզարշավը ծավալեցին նաեւ Արցախումª դրանով իսկ եւս մեկ անգամ ոգեւորելով արցախահայությանը եւ ընդգծելով վերամիավորման փաստը£

Լ. Տեր-Պետրոսյանի ընտրվելուց մի քանի ամիս անց պարզ ու հայտնի դարձավ, որ Արցախի հանդեպ վարվում է նահանջողական քաղաքականություն, բանակի ստեղծման ուղղությամբ համապատասխան գործողություններ չեն կատարվում, իսկ սոցիալ-տնտեսական դաշտը հետզհետե հանձնվում է արկածախնդիրներին եւ մեջ-մեջ է արվում յուրայինների եւ հանցավոր խմբերի միջեւ£ 1992թ. փետրվարին Հայաստանի ներկայացուցչի ստորգրությունն է հայտնվում մի միջազգային փաստաթղթի տակ, որտեղ Արցախը նշվում է, որպես Ադրբեջանի մաս: Այն ժամանակ Հայաստանի արտգործնախարարն էր ամերիկահայ Րաֆֆի Հովհաննսիյանը:

Անհրաժեշտ էր գործողություններ կատարել թե° Հայաստանի անվտանգությունը ապահովելու, թե° Արցախը չհանձնելու եւ Հայաստանը թալանումից փրկելու համար£ 1992թ. մարտի 26-ին ՍԻՄ-ի նախագահությունը որոշում է.ª ՙՆախապատրաստել ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հարցի վերաբերյալ փաստաթղթեր, մինչեւ ապրիլի 20-ը՚£ ՍԻՄ-ի կողմից բարձրացված` Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջը իր արձագանքը ունեցավ մի շարք այլ կազմակերպություններում, նույն ընթացքում ՀՀՇ-ից անջատվեց Վազգեն Մանուկյանի թեւը, եւ ստեղծվեց ԱԺՄ-ն£ Օրակարգում էր ընդդիմադիր բոլոր ուժերի գործողությունների միավորման խնդիր£ 1992թ. հունիսի 17-ին ՍԻՄ-ը հանդես է գալիս ընդդիմադիր ՙԱզգային դաշինք՚ ստեղծելու գաղափարով£ Շատ շուտով ՍԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը, ՀՅԴ-ն, ԱժՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՌԱԿ-ը եւ ՀՔԺՄ-ն ստեղծում են ՙԱզգային դաշինք՚, որը վերոհիշյալ պահանջներով ժողովրդին հանում է հրապարակներ եւ փողոցներ£ Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն հետեւում էին ՙԱզգային դաշինք՚-ի առաջնորդներին, եւ այդ ժողովրդական շարժման ճնշման տակ Հայաստանի ԳԽ-ն 1992թ. հուլիսի 8-ին ընդունում է որոշում, որտեղ գրված է. ՙՀայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում£՚

Նշված որոշմամաբ նաեւ արգելվում է Հայաստանի որեւէ պաշտոնյայի ստորագրել որեւէ փաստաթղթի տակ, որտեղ Արցախը կնշվի որպես Ադրբեջանի տարածք£

Հաջորդ ամիսներին հակամարտությունը ՀՀՇ-ական իշխանությունների եւ ՙԱզգային դաշինք՚-ի միջեւ աճում էր, եւ 1994թ. վերջից վերածվեց իշխանությունների կողմից ՙԱզգային դաշինք՚-ի ղեկավարների եւ ակտիվիստների նկատմամբ հետապնդումների£

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

1994թ. դեկտեմբերի 28-ին Լ. Տեր-Պետրոսյանի հրամանագրով փակվեց ՀՅ Դաշնակցությունը£ Նույն գիշեր Վ. Սիրադեղյանի հրամանով ՆԳՆ ստորաբաժանումները փակեցին ՀՅԴ-ի եւ ՍԻՄ-ի գրասենյակները£ ՍԻՄ-ը սկսեց ակտիվ պայքար թե° իր գրասենյակի ապօրինի փակման, թե° իր բողոքի ձայնը բարձրացրեց ՀՅԴ-ի եւ դաշնակցականների նկատմամբ զանգվածային համատարած բռնությունների դեմ£ Միակ թերթը, որ համարձակվում էր անդրադառնալ ՀՅԴ-ի պաշտպանությանը այդ համատարած վախի եւ սարսափի օրերինª դա ՙԻրավունք՚-ն էր £

Թեեւ այդ պատճառով ՙԻրավունք՚-ի թե° գլխավոր խմբագիրը եւ թե° խմբագրակազմը ենթարկվում էին հետապնդումների ՀՀՇ-ի իշխանությունների կողմից, եւ ավելին, թերթը զրկված էր իր գրասենյակից եւ տեղափոխվել էր ԱԺՄ-ի գրասենյակ, ՙԻրավունքը՚ շարունակում էր անվախ պայքարը ՀՀՇ-ական տոտալիտարիզմի դեմ, մասնավորապես` հրապարակվեց ՙԱյստեղով թուրքՆ է անցել՚ աղմուկ հանած հոդվածը, որտեղ նկարագրվում էր ՀՀՇ-ականների կողմից ՀՅԴ գրասենյակի ավիրումը:

Շուրջ 45 օր տեւած պայքարից հետո վերաբացվեց ՍԻՄ-ի կենտրոնական գրասենյակը, որտեղ ժամանակավորապես հյուրընկալվեց նաեւ ՀՅԴ-ն£ Մոտենում էին 1995թ. խորհրդարանական ընտրությունները£ Ընդդիմության եւ իշխանության միջեւ լարվածությունը օրեցօր աճում էր, սակայն ընդդիմությունը չկարողանալով հանդես գալ մեկ նախընտրական ճակատով` լրջորեն թուլացրեց իր դիրքերը£ ԱԺՄ-ն դուրս գալով ՙԱզգային դաշինքից՚` ընտրություններին մասնակցեց առանձին£ Հանրապետական կուսակցությունը, Քրիստոնյա-Դեմոկրատականը ընդունեցին ՀՀՇ-ի առաջարկը եւ մտան իշխանական ՙՀանրապետություն՚ նախընտրական դաշինքի ցուցակի մեջ£ Նմանատիպ առաջարկ արվեց նաեւ ՍԻՄ-ին, որը հասկանալով, որ մերժելու դեպքում զրկվում է խորհրդարանում տեղ ունենալուց, այնուամենայնիվ, հրաժարվեց իշխանությունների հետ նման կարգի գործարքից` եւս մեկ անգամ շեշտելով իր խիստ ընդդիմադիր կեցվածքը£ ՙԱգային դաշինքի՚ մեջ մնացին ՍԻՄ-ը, Իգոր Մուրադյանի ՙԺառանգ՚ ակումբը եւ ՀՅԴ-ն£ Վերջինս փակված էր, ուստի իրավաբանորեն ՍԻՄ-ը եւ ՙԺառանգը՚ ստեղծեցին ՙԱզգային Դաշինք-Դաշնակցություն՚ նախընտրական դաշինք, որի ցուցակում ընդգրկված էին նաեւ ՀՅԴ-ի պատգամավորության թեկնածուների անունները£ Թեեւ դաշնակցություն բառը նախընտրական դաշինքի անվան մեջ մտցնելը հավասարազոր էր իշխանության ամբողջ հարվածը իր վրա վերցնելուն, այնուամենայնիվ, ՍԻՄ-ը գնաց այդ քայլին£ Սակայն ինչքան էլ տարօրինակ է, նախընտրական ցուցակը ներկայացնելու վերջին ժամկետից 3 օր առաջ ՀՅԴ-ն անսպասելիորեն եւ առանց պատճառաբանության հանեց իր պատգամավորության թեկնածուների անունները դաշինքի ցուցակից, դրանով իսկ ՍԻՄ-ին դրեց ծանրագույն իրավիճակի մեջ£ Այնուամենայնիվ, ՍԻՄ-ը եւ ՙԺառանգ՚-ը աներեւակայելի կարճ ժամկետում կարողացան վերականգնել ուժերը եւ մտնել նախընտրական պայքարի մեջ£ Իշխանությունները գիտակցում էին, որ ՍԻՄ-ի եւ Ի. Մուրադյանի դաշինքը, որին սատարում էին, ի տարբերություն իրենց ղեկավարության, ՀՅԴ-ի շարքային անդամները, ունի մեծ հեղինակություն եւ ազդեցություն ժողովրդի մեջ£ Կեղծ պատճառաբանությամբ, թե իբր գրանցվելու համար անհրաժեշտ ստորագրությունների մեջ կան կեղծիքներª իշխանությունները չգրանցեցին ՙԱզգային

Դաշինք-Դաշնակցություն՚ նախընտրական դաշինքը, ու թեեւ ՍԻՄ-ը դատարան դիմեց օրենքով սահմանված կարգով իր գրանցումը պաշտպանելու համարª դատը այդպես էլ չկայացավ, եւ մինչ օրս հայտնի չէ, թե որ ստորագրությունների մասին էր խոսվում կեղծարար ԿԸՀ նախագահ Խ. Բեզիրջյանի եւ նրա տեղակալ Գ. Ջհանգիրյանի կողմից£

1995թ. հունիսին իշխանությունները կազմակերպեցին երկրապահների եւ իրենց պատկանող զինված բանդաների հարձակումը ՀՀ նախագահի նստավայրից դեպի Ազատության հրապարակ շարժվող ընդդիմության ցույցի վրա£ Հարձակվողների առաջին շարքերում էր Հանրապետական կուսակցության ակտիվիստ Ա. Աղաբաբյանը: Հարձակվողները նախապես կուտակել էին քարեր, երկաթե ձողեր: Սակայն երբ նրանց հարձակումը ետ շպրտվեց, եւ ցուցարարները, այնուամենայնիվ, մտնում էին Ազատության հրապարակ, հարձակվողների կողմից գործի դրվեց նաեւ հրազենը£ Այդ օրը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում ՍԻՄ փոխնախագահ եւ Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը£ Սակայն, բնականաբար, հարձակվողներից եւ ոչ ոք չպատժվեց եւ չէր էլ կարող պատժվել, քանի որ հարձակումը կազմակերպված էր իշխանության ամենաբարձր օղակներում, եւ անգամ անպատասխան մնաց այն ժամանակ ՀՀՇ-ական քաղաքապետ Վահագն Խաչատրյանին ուղղված` պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դիմումը տեղի ունեցածի վերաբերյալ£ Իշխանությունների կողմից ընդդիմության եւ մասնավորապես` ՍԻՄ-ի ղեկավարության եւ Ի. Մուրադյանի հանդեպ հետապնդումները ընտրությունների օրը վերածվեցին հանցագործ տարրերի խրախճանքի եւ պետական կառույցների ահաբեկչության, եւ, բնականաբար, ո°չ Հայկ Բաբուխանյանը եւ ո°չ էլ այլ պատգամավորության թեկնածուներ չգրանցվեցին որպես պատգամավորներ, թեեւ վայելում էին ժողովրդի ակնհայտ եւ միանշանակ աջակցությունը£ Նրանց փոխարեն այդ ընտրատարածքներում ՙնշանակվեցին՚ պատգամավոր այլ մարդիկ, որոնց ժողովուրդը չէր ճանաչում, ինչպես օրինակ, Իգոր Մուրադյանի տեղը զբաղեցրեց Հերմինե Նաղդալյանը£ Ընդդիմադիր քաղաքական գործիչնրի փոխարեն ԱԺ-ում տեղ գտան բազմաթիվ շամիրամուհիներ ¥Վանո Սիրադեղյանի քմահաճույքովստեղծած անհայտ, բայց ………. կանանց խումբ, որոնք ժողովրդի մեջ ստացան ՙշամիրամականներ՚ անունը, եւ որը գլխավորում էր Շողեր Մաթեւոսյանը), հհշականներ ու հհշամերձներ եւ նրանց հլու-հնազանդ մի քանի կոմունիստներ£ Այսպիսով, ընդդիմությունից այդ խորհրդարան մտան ԱԺՄ-ի փոքրիկ հինգ հոգանոց խումբը եւ մեկ դաշնակցական£ Երեք տարի անց այդ խառնամբոխը մի գիշերվա մեջ կատարեց արագ անցում ՙՀանրապետություն՚-ից ՙԵրկրապահ՚ խմբակցություն, որը ստացավ ՙառնետավազք՚ անվանումը£

1995թ. խորհրդարանական ընտրությունները Լ. Տեր-Պետրոսյանի, Վ. Սիրադեղյանի, Գ. Ջհանգիրյանի խունտայի կողմից լկտի ու բացահայտ կեղծելը հիմք դրեց Հայաստանում ընտրությունները կեղծելու տխուր ավանդույթին, իսկ ԼՏՊ-ի կողմից կիրառած ընդդիմության հանդեպ կոպիտ ճնշումները եւ անպատիժ բռնությունները դարձան հայկական քաղաքական ՙկուլտուրայի՚ ամենավառ դրսեւորումներից մեկը:

Բնականաբար, նման խորհրդարանական ընտրություններից հետո իշխանություն-ընդդիմություն ճեղքվածքը էլ ավելի խորացավ, իսկ երկրում կատարվող տնտեսական թալանը, իրավական սանձարձակությունը եւ սոցիալական սարսափելի ճգնաժամը իշխանություններին դարձրեցին ատելի ժողովրդի համար£

***

Մոտենում էին 1996թ. նախագահական ընտրությունները£ 1995-ի ընտրություններում ընդդիմության ոչ միասնական ճակատով հանդես գալու արդյունքները ակնառու էին դարձնում նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու անհրաժեշտությունը£ ՍԻՄ-ը գործադրում էր բոլոր ջանքերը ՀՀ նախագահի ընդդիմության միասնական թեկնածու ունենալու նպատակով£ ՍԻՄ-ը չառաջադրեց իր սեփական թեկնածուին` վստահ լինելով այդ քայլի անհեռանկարային, ավելին, անիմաստ լինելու մեջ£ Այդ գաղափարը որոշակի դժվարությամբ` այնուամենայնիվ արձագանք գտավ ընդդիմադիր դաշտում, եւ 1996թ. սեպտեմբերին ընդդիմադիր 6 կազմակերպություններիª ՍԻՄ, ԱԺՄ, ՀԴԿ, ԱԻՄ ՀՅԴ, Արցախ-Հայաստան, միջեւ ստորագրվեց համաձայնագիր դաշինք ստեղծելու եւ մեկ թեկնածուով` ի դեմս Վազգեն Մանուկյանի, նախագահական ընտրություններում հանդես գալու վերաբերյալ£ Այդ լուրը ոգեւորությամբ ընդունվեց ազգաբնակչության կողմից, եւ մի քանի տասնյակ քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ հայտարարեցին դաշինքին իրենց աջակցության մասին: Իրենց ընդդիմադիր կոչող միայն երկու կազմակերպություններ չմիացան այդ դաշինքին, դա ԳիԱրՔՄի-ն էր, որը հանդես էր գալիս Աշոտ Մանուչարյանի թեկնածությամբ, եւ Կոմկուսը£

ՍԻՄ-ը միասնական ընդդիմության շարքերում նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում գնաց անձնուրաց գործողությունների` Լ. Տեր-Պետրոսյանի հհշական հանցավոր իշխանությանը վերջ դնելու համար£ Թե° ՍԻՄ-ի ղեկավարների նախաձեռնությունները եւ ելույթները հանրահավաքներում եւ երթերում, թե° աշխատանքը կենտրոնական եւ տարածքային շտաբներում, թե° ՙԻրավունք՚ թերթի համարձակ քարոզչությունը նպատակաուղղված էին միասնական ընդդիմության հաղթանակին£ Ընտրությունների օրը ՍԻՄ-ի ղեկավարները գործուղվել էին ամենածանր տարածքային շտաբները` իշխանության բանդաներին դիմագրավելու համար, օրիանկ, Հայկ Բաբուխանյանըª ղեկավարում էր դաշինքի Էջմիածնի շտաբի գործողությունները£ ՍԻՄ-ի հարյուրավոր անդամներ հերոսաբար փորձում էին պաշտպանել ժողովրդի տված քվեն ընտրական հանձնաժողովներում£ Միասնական ընդդիմության թեկնածուն ակնհայտորեն հաղթել էր, սակայն իշխանությունները դիմեցին ամենակոպիտ եւ ամենալկտի կեղծարարության եւ շամպայնի բաժակներով կրկին նշանակեցին Լ. Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահ£ (Թեեւ արժե նշել, որ մեր քաղաքացիները քվեարկում էին ավելի շուտ Լ.Տ-Պ-ին` դեմ, քան Վ. Մանուկյանինª կողմ£) Այդ օրը դրվեց իշխանափոխության հիմքը, որը իրականացվեց 1998թ. փետրվարին£ 1996թ. սեպտեմբերի 24-ին-25-ին ժողովուրդը դուրս եկավ հրապարակներ եւ փողոցներ, 26-ին միասնական ընդդիմությունը վերջնագիր ներկայացրեց իշխանությունը բռնազավթած Լ. Տեր-Պետրոսյանին եւ նրա խունտային£ Ժողովրդական շարժման ղեկավարության մեջ էին նաեւ ՍԻՄ-ի նախագահության անդամները£ Այն ժամանակ ԱԺ-ն գրոհելով` ընդդիմությունը թեեւ չկարողացավ վերցնել ժողովրդի կողմից իրեն տրված իշխանությունը, այնուամենայնիվ ոչ էլ հլու-հնազանդ ենթարկվեց խունտայի լկտի գործողություններին£ 1996-ի սեպտեմբերի 26-27-ի գիշերը զրահամեքենաներով զորք մտցվեց Երեւան, փողոց դուրս եկան զինված երկրապահների ու ՀՀՇ-ականների ջոկատներ, սկսվեցին ձերբակալություններ եւ հետապնդումներ, ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների ավերումները£ ՍԻՄ-ի ղեկավարությունը ստիպված էր, խուսափելով ձերբակալություններից, անցնել ընդհատակ£ ՙԻրավունք՚ թերթը դադարեց տպագրվել, քանի որ զինված ապօրինի ջոկատները որս էին կազմակերպել լրագրողների հանդեպ£ Ընդհատակից ՍԻՄ-ը ՙԱզատություն՚ ռադիոկայանի միջոցով դիմեց ժողովրդին, իսկ մոտ մեկ ամիս անց, երբ միջազգային ճնշման ազդեցության տակ բանտերից սկսեցին բաց թողնվել ընդդիմադիր գործիչները, վերականգնվեցին կազմակերպության աշխատանքները, սկսեց տպվել ՙԻրավունք՚-ը, իսկ ՍԻՄ-ը ներկայացնում էր ընտրությունների վերաբերյալ ընդդիմության անհամաձայնությունը ՍԴ-ում£

Ընդդիմությունը չհաշտվեց կատարվածի հետ, հասարակությունը ատում էր Լ. Տեր-Պետրոսյանի խունտան, իսկ իշխանության մեջ ազդեցիկ մարդիկ նույնպես հասկացան, որ Լ. Տեր-Պետրոսյանը նախապատրաստում է Արցախի հարցի հայության համար անընդունելի լուծումª ԼՂՀ-ն հանձնել Ադրբեջանին: Տնտեսության վիճակը ողբալի էր, ժողովուրդը շարունակում էր փախչել երկրից: Սկսեցին կոնտակտներ ընդդիմության եւ իշխանության ղեկի մոտ գտնվող մարդկանց միջեւ իշխանափոխությունը իրագործելու նպատակով£

1997-ի վերջին եւ 1998-ի հունվարին ՍԻՄ-ը ընդդիմության այլ կազմակերպությունների հետ միասին կազմակերպում էր զանգվածային բողոքների դրսեւորումներ, իսկ ՙԻրավունք՚-ը ընդդիմության հիմնական լրատվամիջոց լինելով` հետեւողականորեն անց էր կացնում իշխանությունների գործունեության իրական նպատակների բացահայտումը եւ դնում էր Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի անհրաժեշտության հարցը£ Այդ ընթացքում իշխանության մեջ ձեւավորվեց քառյակª Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան, որը նույնպես նախապատրաստում էր Լ. Տեր- Պետրոսյանի հրաժարականի իրականացումը, առաջին հերթինª Արցախի հարցում վերջինիս կրավորական դիրք գրավելու պատճառով£ Բնական է, որ Լ. Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելու համատեղ գործողությունների ընթացքում բարելավվեցին ընդդիմության եւ իշխանավորների վերոհիշյալ քառյակի միջեւ փոխհարաբերությունները£

***

Իշխանափոխությունից հետո, երբ հարց ծագեց ապագա նախագահի թեկնածուի վերաբերյալ, ՍԻՄ-ի ղեկավարությունը դեմ արտահայտվեց քառյակի այն որոշմանը, ըստ որի` Ռոբերտ Քոչարյանն էր առաջադրվում նախագահի թեկնածու£ Այդ ուղղությամբ բանակցությունները ընթանում էին թե° Երեւանում, թե° անգամ Ստեփանակերտում, իսկ Ռ. Քոչարյանը արդեն իսկ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու£ ՍԻՄ-ը ոչ միայն համաժողովով որոշում կայացրեց սեփական թեկնածուով հանդես գալու մասին, այլեւ պահանջ դրեց Արցախի բնակչության` ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ£ ՀՀ նախագահի ընտրությունների առաջին փուլում 14 թեկնածուների միջեւ գրավելով 9-րդ տեղըª ՍԻՄ-ը պետք է որոշում կայացներ ում պաշտպանել ընտրությունների երկրորդ փուլումª Ռ. Քոչարյանի±ն, թե± Կ. Դեմիրճյանին£

Միջազգային իրավիճակը եւ Ղարաբաղի շուրջ կուտակվող ամպերը, ինչպես նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի դրսեւորած չափազանց զիջողականությունը անհրաժեշտություն էին դարձրել Հայաստանում Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման վերաբերյալ կոշտ դիրքորոշում ունեցող նախագահ ունենալ£ Այդպիսին էր Ռ. Քոչարյանի դիրքորոշումը£ Միաժամանակ հայտնի չէր Կարեն Դեմիրճյանի դիրքորոշումը թե այդ եւ թե բազմաթիվ այլ հարցերում, քանի որ վերջինս 10 տարի էր, ինչ ամբողջությամբ դուրս էր մնացել քաղաքական ասպարեզից£ Ստեղծված իրավիճակում ելնելով երկրի անվտանգության շահերից` ՍԻՄ-ը երկրորդ փուլում պաշտպանեց Ռ. Քոչարյանի թեկնածությունը` քաջ գիտակցելով այդ որոշման ոչ պոպուլիստական լինելը£ Սակայն թե° ընտրությունների ընթացքում, թե° դրանից հետո ՍԻՄ-ը ամեն ինչ արեց դրանք ընտրակեղծիքներից զերծ պահելու համար£ ՍԻՄ-ը հրապարակորեն դատապարտեց ընտրական խախտումները, իսկ Կ. Դեմիրճյանի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու դեպքում պատրաստ էր այն պաշտպանել, սակայն նման հայտարարություն չեղավ£

Հետընտրական շրջանում ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը ընտրվեց ՀՀ նախագահին կից Քաղաքական խորհրդի քարտուղար: Քաղխորհրդի գաղափարը պատկանում էր ՍԻՄ-ին եւ նախընտրական հանդիպումների արդյունքում մտավ Ռ. Քոչարյանի նախընտրական խոստումների եւ ծրագրերի մեջ£ Քաղխորհրդի առաջին իսկ նախաձեռնություններից էր նախորդ վարչախմբին քաղաքական գնահատական տալը: Սակայն, երբ ՍԻՄ-ը հանդես եկավ խիստ քննադատական բովանդակությամբ բանաձեւի նախագծով, պարզվեց, որ այն պաշտպանում է միայն Դեմոկրատական կուսակցությունը եւ ԳիԱրՔՄի-ն£ Ռ. Քոչարյանը փորձեց սահմանափակվել ոչինչ չասող եւ ոչ մեկին չմեղադրող եւ ոչ մի պատասխանատվություն, հետեւաբար պատիժ, կրկնություն բացառող արդյունք չնախատեսող գնահատականով: Նրան միացան ոչ միայն որոշ ժամանակահատվածում ՀՀՇ-ին հարած հանրապետականները եւ ռամկավարները, այլեւ դաշնակցականները£ Որոշ ժամանակ անց Քաղխորհուրդը դատապարտեց էլեկտրաէներգիայի գների բարձրացումը, ինչով խիստ բարկացրեց Ռ. Քոչարյանին: Դրա հետեւանքն էր Հ. Խաչատրյանի, ըստ էության, պաշտոնանկությունը եւ որոշ ժամանակ անց Քաղխորհրդի վերացումը£ Ռ. Քոչարյանը ապացուցեց, որ երբեք չի հանդուրժի այլ կարծիք եւ այդպիսի կարծիք ունեցող քաղաքական ուժերի:

Գնալով լարվում էին հարաբերությունները նաեւ իշխանափոխությունը իրագործած քառյակի միջեւ, եւ 1999թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի մերձեցումը Կարեն Դեմիրճյանի հետ, որը Քոչարյանի հիմնական մրցակիցն էր£ Միաժամանակ քաղաքական եւ գաղափարական ընդհանրությունների արդյունքում տեղի ունեցավ մերձեցում ՍԻՄ-ի եւ Սամվել Բաբայանի, իսկ որոշ ժամանակ անց նաեւ Արտաշես Գեղամյանի ղեկավարած ՙԱզգային Միաբանություն՚ կուսակցության միջեւ£ Ստեղծվեց ՙԻրավունք եւ Միաբանություն՚ դաշինքը, որի ցուցակը սկսվում էր Արտաշես Գեղամյան, Հրանտ Խաչատրյան, Հայկ Բաբուխանյան անուններով£ ՙԻրավունք եւ Միաբանություն՚ դաշինքի առանցքը կազմող ՍԻՄ-ին եւ ԱՄ-ին միացան նաեւ ՙԱրցախ-Հայաստան՚ եւ ՙԳարտմանք՚ կազմակերպությունները£ Ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ընդունեց նորաստեղծ դաշինքը, եւ 1999թ. խորհրդարանական ընտրություններում ՙԻրավունք եւ Միաբանություն՚ դաշինքը առաջ անցավ ոչ միայն ՙՕրինաց երկրից՚, այլ նաեւ ԱԺՄ-ից եւ իրեն մեծ եւ հզոր պատկերացնող ՀՅԴ-ից: Ընտրությունների արդյունքում ՙԻրավունք եւ Միաբանություն՚ դաշինքը գրավելով 3-րդ տեղը` ետ մնաց միայն հիմնական իշխանական ուժ հանդիսացող ՙՄիասնություն՚ դաշինքից եւ Կոմկուսից£ ՙԻրավունք եւ Միաբանություն՚-ը անմիջապես դարձավ հիմնական ընդդիմադիր ուժը խորհրդարանում մեծամասնություն կազմող ՙՄիասնություն՚ դաշինքին եւ Ռ. Քոչարյանին£ Խորհրդարանական աշխատանքի հենց սկզբից մինչեւ վերջին օրը ՙԻրավունք եւ Միաբանություն՚ դաշինքի կողմից ներկայացվեցին բազմաթիվ օրինագծեր եւ առաջարկություններ, սակայն դրանց մի մասի կյանքի կոչվելը կանխեց հոկտեմբերի 27-ի աննախադեպ ահավոր ահաբեկչությունը£

***

Հոկտեմբերի 27-ին հետեւած օրերին ՍԻՄ-ը արեց ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չգլորվի քաղաքացիական պատերազմի անդունդը£ Ակտիվ մասնակցելով նաեւ վարչապետ Արամ Սարգսյանի քաղաքական խորհրդակցություններին` ՍԻՄ-ը հետեւողականորեն իրագործեց կառուցողական ընդդիմության իր առաքելությունը` համարելով, որ երկրի համար այդ ծանր ժամանակաընթացքում բոլոր քաղաքական ուժերի նպատակը պետք է լիներ քաղաքական համերաշխությունը եւ քաղաքացիական պատերազմից երկիրը զերծ պահելը, իշխանության մարմինների գործունեության վերականգնումը, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ի հանցագործության համակողմանի եւ լիակատար բացահայտումը, ինչը, ցավոք սրտի, մինչ օրս չի իրականացվել£

Ավելին, վերջին խնդրի վերաբերյալ գործընթացը սկսեց ձեռք բերել ոչ թե անաչառ քննության, այլ հաշվեհարդարի բնույթ£ Ի սկզբանե հաշվեհարդարի թիրախ ընտրվեց Սամվել Բաբայանը, որը նաեւ շատ խիստ անզիջողական դիրքորոշում ուներ Արցախի հարցում, իսկ որոշ ժամանակ անցª ՍԻՄ-ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, որը ներկայացնում էր իր սկզբունքային ազգանվեր դիրքորոշումը բոլոր հարցերում ակնհայտորեն եւ անթաքույց դրսեւորող քաղաքական կուսակցությունը: Եվ ղեկավարում էր անփոփոխ քաղաքական ազգանվեր ուղղվածությունը ունեցող եւ դրսեւորող երկրի ամենամեծ ու ազդեցիկ թերթ ՙԻրավունքը՚: ¥ԱՅՍ ԵՐԵՎՈՒՅԹԸ ԱՅՆ Է` 20 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՆՈՐԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՎ ԲԱԶՄԱՊԻՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ, ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ):

Ակնհայտ էր, որ խնդիր էր դրված վերացնել ամենագործուն եւ հեռանկարային ընդդիմությանը, ու, փառք Աստծո, այդ փուլում ավանտյուրան, ներկայացվող մտացածին մեղադրանքներով հանդերձ, ավազի վրա կառուցած տնակի նման քանդվեց£

Այնուամենայնիվ, ի վերջո Սամվել Բաբայանը հայտնվեց բանտում, արդեն այլ` մեղադրանքով, իսկ Հայկ Բաբուխանյանին, թեեւ ձերբակալեցին, սակայն հաջորդ օրը ազատ արձակեցին: Վերջինիս բանտից ՙփրկեցին՚ պատգամավորական անձեռնմխելիությունը եւ մտացածին սադրանքներ ծրագրող եւ իրականացնող անձանց մեծամտությունը եւ իրենց ամենակարող համարող ողորմելիությունների ինքնասիրահարվածությունը£

Այդ ընթացքում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորած քննչական խումբը հոկտեմբերի 27-ի նախաքննությունը վեր էր ածել քաղաքական խնդիրների լուծման գործիքի եւ գտնվելով ՀՀՇ-ականների ազդեցության տակ նպատակ ուներ ապահովել վերջիններիս ռեւանշը եւ ազգային ուժերի ոչնչացումը: Սակայն հասարակության առողջ մասի, այդ թվում` ՍԻՄ կուսակցության ակտիվ հակադրության պայմաններում ՀՀՇ-ականների ծրագրերը ձախողվեցին, իսկ Գ. Ջհանգիրյանը ընդունելով Ռ. Քոչարյանի ՙկրոնը՚ թաքնվեց վերջինիս թիմում, մինչեւ 2008թ. փետրվարյան բացահայտումը: Նշենք, որ Ս. Բաբայանի բանտարկությանՍկզբից ՍԻՄ-ը հետեւողական պայքար էր վարում Ս. Բաբայանին բանտից ազատելու եւ արդարադատության հաղթանակի նպատակով£ ՍԻՄ-ի նախաձեռնությամբ հավաքվեցին խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնության ստորագրությունները` ի պաշտպանություն Սամվել Բաբայանի, իսկ կուսակցության ակտիվիստները հավաքեցին մի քանի տասնյակ հազար Հայաստանի քաղաքացիների ստորագրություններ նույնաբովանդակ պահանջի ներքո£
ՀԱՐՎԱԾ ԹԻԿՈՒՆՔԻՑ ՎԵՐԵԼՔԻ ՊԱՀԻՆ

Խորհրդարանական աշխատանքը, որը կատարել էր ՍԻՄ-ը երկրորդ գումարման ԱԺ-ում 1999-2000թթ., մեծածավալ էր եւ արդյունավետ£ Միաժամանակ ակտիվ զարգանում էին կուսակցության տարածքային կազմակերպությունները` ներառելով նորանոր անդամներ, բացելով նոր սկզբնական կազմակերպություններ տարբեր բնակավայրերում£ 2002թ. տեղական ընտրություններին ՍԻՄ-ը մոտեցավ որպես բազմահազարանոց կուռ կառույց, որն ուներ մեծ հեղինակություն լայն զանգվածների շրջանում £ ՍԻՄ-ի շտաբի պետն էր Հ. Բաբուխանյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՍԻՄ-ը առաջադրել է մի քանի տասնյակ թեկնածուներ£ ՍԻՄ-ի ղեկավարությունը այցելում էր տարբեր մարզեր եւ անցկացնում լայնածավալ նախընտրական քարոզարշավ` ընդգրկելով 8 քաղաք եւ 46 գյուղ, արդյունքում ունենալով 55% հաղթանակներ: Ասենք միայն, որ ՍԻՄ-ի առաջադրած կամ պաշտպանած թեկնածուների թվից ընտրվեցին 21 համայնքների ղեկավարներ: Ինչպես ասում է ՍԻՄ-ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը. ՙՀաշվի առնելով, որ այս ընտրություններում ամենամեծ դերը ուներ փողը, իսկ այդ դաշտում մենք մի քանի հազար անգամ զիջում ենք օլիգարխներին, իշխանավորներին, որոնք ունեն նաեւ մեծ ադմինիստրատիվ լծակներ: Կարող եմ ասել, որ այս փուլի համար ՍԻՄ-ը ստացել է լավ արդյունք՚:

Սակայն ավելի պատասխանատու եւ կարեւոր փորձություն էր սպասում հայ ժողովրդին մի քանի ամիս հետո. դա նախագահական ընտրություններն էին: ՍԻՄ-ի ղեկավարությունը բանակցություններ էր վարում այն ժամանակ քիչ հայտնի քաղաքագետ Արամ Կարապետյանի հետ, որի նախընտրական ծրագրերը գրեթե ամբողջությամբ համընկնում էին ՍԻՄ-ի գաղափարախոսության եւ նպատակների հետ: ՍԻՄ-ը ստիպված հրաժարվեց սեփական թեկնածուով հանդես գալու տարբերակից, հիմնականում ֆինանսական միջոցներ եւ ուժային լծակներ չունենալու պատճառով, առանց որոնց ամենալավ պատրաստված թեկնածուն անգամ չէր կարող հասնել որեւէ շոշափելի հաջողության: 2002թ. նոյեմբերի 23-ի ՍԻՄ-ի 15-րդ համաժողովում որոշում ընդունվեց պաշտպանել Արամ Կարապետյանի թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններում: Ա. Կարապետյանի նախըտրական շտաբը գլխավորեց Հ. Բաբուխանյանը: Մի քանի ամիսների ընթացքում ՍԻՄ-ը իր կառույցներով եւ ՙԻրավունք՚ թերթի միջոցով հասավ անհավանական թվացող արդյունքի` Ա. Կարապետյանի վարկանիշը թռիչքաձեւ աճ ունեցավ: 2004թ. փետրվարի սկզբին շուրջ 5000 ՍԻՄ-ի ակտիվիստներ ընդգրկված էին նախընտրական շտաբներում եւ ընտրական հանձնաժողովների աշխատանքում` որպես հանձնաժողովի անդամներ կամ Ա. Կարապետյանի վստահված անձինք: Դրա արդյունքում Ա. Կարապետյանը ընդամենը 3-4 ամսում հավաքել էր մոտավորապես 12-15% ռեյտինգ եւ այդ ցուցանիշով ընթանում էր 3-րդ, 4-րդ տեղերում: Ակնհայտ էր դառնում, որ ի դեմս ՍԻՄ-ի եւ Կարապետյանի` ձեւավորվում է նոր հզորագույն ուժ, որը եթե անգամ չհաղթի էլ նախագահական ընտրություններում, ապա իր գրաված տեղով եւ հավաքած ձայներով լրջագույն հայտ կներկայացնի 2003-ի մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններում` դառնալով եթե ոչ ամենամեծ խմբակցությունը, ապա առնվազն թվաքանակով 3-րդը: Այդ հաղթարշավը կասեցնելու համար 2003թ. փետրվարի 4-ին իշխանությունների կողմից Արտաշատ քաղաքում հանրահավաքի ընթացքում մահափորձ կատարվեց ՀՀ ԱԺ պատգամավոր եւ ՍԻՄ-ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ: Հանցանքի վայրում գտնվող բազմաթիվ ոստիկաններ որեւէ կերպ չմիջամտեցին ԱԺ պատգամավորի վրա հարձակման ընթացքում, իսկ Արտաշատի հիվանդանոցում հրաժարվեցին օգնություն ցուցաբերել վիրավորին միայն Երեւանի 6-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռուբեն Խաչատրյանի ¥Մակարիչ) եւ անձնակազմի շնորհիվ հրաշքով հաջողվեց փրկել սրտի ուղղությամբ հարված ստացած եւ մեծ քանակի արյուն կորցրած քաղաքական գործչին: Ակնհայտ էր, որ իշխանությունները անցնում են զանգվածային տեռորի եւ կեղծիքների մեթոդին, անգամ ... ֆիզիկապես վերացնելով իրենց համար ամենավտանգավոր ընդդիմադիրներին: Ցավոք, ընդդիմության` կատարվածին խիստ գնահատական եւ անգամ հակահարված տալու փորձը հաջողությամբ չպսակվեց:

Հ. Բաբուխանյանը առաջարկեց Ա. Կարապետյանին եւ այլ ընդդիմադիր իրենց անվանող թեկնածուներին հանել թեկնածույություններն եւ պայքարը շարունակել զանգվածային գործողություններով, ինչով ստիպել Ռ. քոչարյանին հրաժարական տալ կամ գոնե անցկացնել նոր ընտրություններ արդար պայմաններում: Սակայն պարզ դարձան, որ հենց թեկնածուները լուծում էին իրենց անձնական խնդիրները, որոնք ժողովրդի հետ ոչ մի առնչություն չունեին: Այնուհանդերձ, ՍԻՄ-ը շարունակեց նախընտրական պայքարը իշխանության կողմից սահմանված նոր հակաօրինական եւ ուժային խաղի կանոնների պայմաններում: Ընտրական տեղամասերում ՍԻՄ-ի անդամները ցուցաբերում էին հերոսություն, դիմակայելով իշխանության կրիմինալ բանդաներին: Բազմաթիվ ՍԻՄ-ականներ հայտնվեցին հիվանդանոցներում: Ակնհայտ էր, որ այդպիսի ընտրությունների արդյունքը որեւէ առնչություն ու կապ ժողովրդի կամքի արտահայտության հետ ունենալ չէր կարող:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ՍԻՄ-ը աջակցեց Ստեփան Դեմիրճյանին` կրկին ներգրավելով հազարավոր անդամներ ընտրական հանձնաժողովներում եւ նախընտրական շտաբներում« սակայն ընտրությունների արդյունքները կանխորոշված էին քվեարկության օրվանից շատ վաղուց եւ քվեարկության արդյունքներից անկախ£ Մարտի 5-ին կայացած երկրորդ փուլից հետո ՍԻՄ-ը խստիվ դատապարտեց տեղի ունեցած ապօրինությունները եւ կեղծիքները£ Միասնական ընդդիմության շրջանակներում ՍԻՄ-ը նույնպես ստորագրեց այն հայտարարության տակ« որտեղ մասնավորապես ասված է« որ ընտրությունների արդյունքները չեն ճանաչվում ընդդիմության կողմից« շարունակվելու է պայքարը օրինական իշխանություններ ձեւավորելու նպատակով£ Երկրորդ փուլին հաջորդած բողոքի ցույցերին ՍԻՄ-ը ունեցավ իր ակտիվ մասնակցությունը£

Թեեւ պետք է նշել, որ այդ ժամանակ ընդդիմության լիդեր Ստեփան Դեմիրճյանը ցուցաբերեց անվճռականություն եւ շատերի մոտ առաջ եկավ այն կարծիքը, որ կար ստվերային պայմանավորվածություն նրա ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Միաժամանակ սկիզբ էր առնում ԱԺ-ի ընտրամարաթոնը: Այդ ընտրություններին մասնակցելու հիմնական սխեման ՍԻՄ-ում դիտվում էր Արամ Կարապետյանի հետ միասին հանդես գալու նախապես մշակված տարբերակը: Սակայն վերջինիս` պայմանավորվածությունը խախտելուց եւ ՙԱրդարություն՚ դաշինք մտնելուց հետո ՍԻՄ-ը հնարավորություն չունենալով ֆինանսապես ինքնուրույն մասնակցելու ընտրություններին` նույնպես մտավ ՙԱրդարություն՚ դաշինքի մեջ« որի կազմում Հրանտ Խաչատրյանը ընտրվեց ԱԺ երրորդ գումարման պատգամավոր£ Սակայն ՍԻՄ-ի մասնակցությունը ՙԱրդարություն՚ դաշինքին եղավ որոշակի վերապահումներով« քանի որ դաշինքի ղեկավարությունը հավանաբար իշխանությունների պատվերով ընդգծված հակաքայլեր արեց ՍԻՄ-ի փոխնախագահ եւ շտաբի պետ Հայկ Բաբուխանյանի դեմ£ Դրա հետեւանքով Բաբուխանյանը հրաժարվեց մասնակցել ընտրություններին դաշինքի ցուցակով: Իսկ ՍԻՄ-ի կառույցների զգալի մասը ի նշան բողոքի հրաժարվեց ամբողջ ուժով մասնակցել ՙԱրդարություն՚ դաշինքի խորհրդարանական պայքարին£ ՍԻՄ-ը առաջադրեց Հ. Բաբուխանյանի թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով 5-րդ ընտրատարածքում« սակայն եւ այս դեպքում սարսափած իշխանությունները բացահայտ կեղծիքներով չգրանցեցին իր թեկնածությունը: Երբ խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային հանրությունը այդ ընտրութունները համարեց ոչ ազատ եւ ոչ էլ արդար, որպես օրինակ բերվում էր նաեւ Հ. Բաբուխանյանին չգրանցելու` իշխանությունների կամայական գործողությունները£ Այնուամենայնիվ« այս ընտրությունների ընթացքում նույնպես ՍԻՄ-ի անդամները ցուցաբերեցին անկոտրում կամք եւ վճռականություն Հայաստանում արդար ընտրություններ իրականացնելու համար« հանուն ժողովրդավարական կարգերի ձեւավորման պայքարում£ ՙԱրդարություն՚ դաշինքի մնացած կուսակցությունների փխրուն շարքերի համեմատ եւ ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության կառույցների, ըստ էության, ինքնամեկուսացման պայմաններում« ՍԻՄ-ը իր հզոր կառույցներով եւ ՙԻրավունք՚ թերթով կատարեց անգերագնահատելի ներդրում 2003թ© նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ապօրինություններն ու կեղծիքները նվազեցնելու ուղղությամբ£ Սակայն, ցավոք սրտի, կեղծարարների ուժերը անհամեմատ ավելին էին: Բացի այդ, ընդդիմության մի մասը գնաց իշխանությունների հետ կեղտոտ գործարքի ուստի 2003թ© ընտրությունները նույնպես դասվեցին այն խայտառակ ընտրությունների շարքին« որոնք որեւէ առնչություն չունեին ժողովրդի կամարտահայտման« արդարության ու ժողովրդավարական սկզբունքների եւ չափանիշների հետ£

Այնուամենայնիվ, ՍԻՄ-ը շարունակեց մնալ իր սկզբունքային դիրքերի վրա եւ մասնակցեց 2004թ© գարնանը միասնական ընդդիմության բողոքի ալիքին Ռ© Քոչարյանի հրաժարականի պահանջով« սակայն այդ ալիքը եւս խեղդվեց, այս անգամ արդեն դիկտատուրական իշխանությունների կողմիցª զանգվածային բռնությունների եւ ձերբակալությունների միջոցով£

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՓՇՈՏ ՃԱՆԱՊԱՐՀ

Թեեւ ՍԻմ-ը 2003-2007թթ.խորհրդարանական կուսակցություն էր, սակայն Ս. Դեմիրճյանի ՙԱրդարություն՚ դաշինքի պասիվ բոյկոտի անարդյունավետ մարտավարության պատճառով գրեթե չէր մասնակցում խորհրդարանական կյանքին:

Միաժամանակ 2003թ. ընտրություններում իշխանություններից կրած ծանր հարվածները, ընդդիմության մի մասի դավաճանությունը, մյուս մասի վախվորածությունը, եւ վերջապես շատերի հաշտվողական դիրքորոշումը ՍԻՄ-ի շտաբի եւ պաշտոնաթերթի ղեկավարի հետապնդումների առումով. կուսակցության շարքերում հիասթափություն էին առաջացրել: 2004-05թթ. կուսակցության գործունեությունը պրակտիկապես սառեցվել էր: Գործում էր միայն Հ. Բաբուխանյանի գլխավորած ՙԻրավունք՚ թերթը, որը շարունակում էր մնալ Հայաստանի ամենամեծ տպաքանակով եւ ամենաազդեցիկ մամուլը: Թերթը նաեւ միակ ձողն էր, որի շուրջ պահպանվում էր կուսակցության կառույցը: Միաժամանակ ՙԻրավունքը՚ մնում էր խիստ ընդդիմադիր լրատվամիջոց, որը դարձել էր ոչ միայն ՍԻՄ-ի, այլ ամբողջ ընդդիմության գրեթե միակ ամբիոնը ու ձայնափողը: Այս իրավիճակը լուրջ անհանգստություն էր առաջ բերում տոտալիտար մտածելակերպ ունեցող իշխանությունների մեջ, որոնք անցան ՙԻրավունքը՚ ՙիրենցով անելու՚ գործողություններին, խնդիր էր դրված մինչեւ 2006թ. վերջը, այսինքն` 2007թ. ԱԺ ընտրությունների ընտրարշավի սկիզբը վերահսկողություն սահմանել, ըստ էության, միակ անկախ, խոշոր լրատվամիջոցի նկատմամբ: Նախ իշխանությունները փորձեցին ըստ էության կաշառել ՙԻրավունքին՚, իսկ երբ դա չստացվեց, անցան ճնշումների ու վախեցնելու մեթոդին, սակայն դա նույնպես չտվեց իր արդյունքը: Ավելին, ՙԻրավունքը՚ դառնում էր էլ ավելի ուժեղ եւ խիստ: Ձեւավորվեց լայն համագործարկցություն ընդդիմադիր ամբողջ դաշտի հետ եւ հատկապես այդպիսի խոշոր ընդդիմադիր կուսակցությունների, ինչպիսիք էին ՕԵԿ-ը եւ ՙԱզգային միաբանությունը՚: ՙԻրավունքի՚ շուրջ խմբվում էր ընդդիմադիր հայացքներ ունեցող մտավորականությունը:

Այս իրավիճակում իշխանությունները գնացեին նաեւ առանձին լրագրողների շանտաժի ենթարկելու եւ ներսից քայքայելու ճանապարհով, սակայն այս մեթոդն էլ աշխատեց 1-2 հոգու պարագայում եւ ներսից ՙԻրավունքը՚ ՙպայթեցնել՚ նույնպես չհաջողվեց:

Բացի իշխանություններից, ՙԻրավունքի՚ հարցը լուծելու մեջ շահագռգռված էին նաեւ արեւմտյան-ՀՀՇ-ական ուժերը, քանի որ ՙԻրավունքը՚ լուրջ խոչընդոտ էր ՙՆարնջագույն՚ ծրագրերի համար: Ավելին, Հ. Բաբուխանյանը հիմնեց լուրջ կապեր ռուսական խոշորոգույն թերթերի` ՙԱրգումնետի ի ֆակտի՚ եւ ՙԿոմսոմոլսկայա պրավդայի՚ հետ: Դա ավելի էր կատաղեցնում թե° արեւմտյան ուժերին եւ դրանց սպասավորներին, թե° իշխանություններին: ՙԻրավունքը՚` որպես թշնամի են ընկալում նաեւ մասոնական ղեկավարները, միասեռականները, աղանդավորները եւ այլն: Այս պայմաններում էր, որ 2006թ. սկզբից ՍԻՄ-ի նախագահությունում, մի մասի մոտ անսպասելիորեն սկսեց զարգանալ դավադրություն Հ. Բաբուխանյանին մեկուսացնելու նպատակով: Սակայն ՙԻրավունքի՚ կոլեկտիվը, գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի ղեկավարությամբ, մարզային եւ համայնքային կուսակցական կառույցների ղեկավարները եւ ՍԻՄ-ի գործադիր խորհուրդը պաշտպանեցին Հ. Բաբուխանյանին եւ պահանջեցին հրավիրել ՍԻՄ-ի համագումար: Այդ օրերին ավազակային հարձակում է կատարվում Հ. Գալաջյանի նկատմամբ, որը, բնականաբար, չբացահայտված է մնում: Այսպիսի պայմաններում 2006թ. սեպտեմբերի 16-ին հրավիրվեց ՍԻՄ XVII համաժողովը: Համաժողովը 12 կողմ, 2 ձեռնպահ եւ 284 դեմ ձայներով մերժեց Հրանտ Խաչատրյանի առաջարկը Հայկ Բաբուխանյանի անդամությունը կասեցնելու վերաբերյալ, որից հետո դավադիրները լքեցին համագումարը: Այնուամենայնիվ, Հ. Բաբուխանյանի ղեկավարությամբ համագումարը շարունակեց աշխատանքը, եւ Հ. Բաբուխանյանի պահանջով ՍԻՄ նախագահ կրկին ընտրեց Հ. Խաչատրյանին: ՍԻՄ փոխնախագահ գրեթե միաձայն ընտրվեց Հ. Բաբուխանյանը, ընտրվեց ՍԻՄ նախագահության նոր կազմ: 4 օր անց, Հ. Խաչատրյանը հրաժարական տվեց, իսկ նոյեմբերին հրավիրված ՍԻՄ XVIII համաժողովը նախագահ ընտրեց Հ. Բաբուխանյանին: Այսուհետ գործի դրվեց պետական ողջ համակարգը, որը մի կողմից դատական ակտերով, մյուս կողմից` քարոզչական հարձակումով փորձում էր կոտրել ՍԻՄ-ի դիմադրողականությունը: Նշենք, որ իշխանությունների ճնշումներին միացան ՀՀՇ-ական լրատվամիջոցները եւ Արամ կարապետյանը, որոնք նույնպես հաշվարկում էին Հ. Բաբուխանյանին մեկուսացնելուց հետո վերահսկողություն սահմանել ՍԻՄ-ի եւ ՙԻրավունքի՚ նկատմամբ: Ի վերջո, իշխանությունները ստիպված էին դիմել բիրտ ուժի եւ 2007թ. փետրվարի 20-ին ոստիկանության հատուկ ջոկատների եւ դատական կատարածուների մեծ ուժերով, ջարդեցին կուսակցության կենտրոնական գրասենյակի մուտքի դուռը եւ ապա ջարդեցին եւ ավիրեցին կուսակցության նախագահի աշխատասենյակը, ապա` այլ կուսակցական աշխատասենյակների, ՙԻրավունքի՚, ՙԱրգումենտի ի ֆակտի վ Արմենիի՚ եւ այլ թերթերի խմբագրությունների դռները եւ սենյակները: Հ. Բաբուխանյանի դեմ հարուցվեց քրեական մտածածին գործ: ՍԻմ-ին զրկեցին 2007թ. այդ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Ամենազարմանալին այն է, որ արեւմտյան մի շարք հիմնարկներ, որոնք ամենաչնչին պատրվակի դեպքում անասելի վայնասուն են բարձրացնում, այս դեպքում բերանները ջուր առած էին: Լռում էր նաեւ վախեցած ընդդիմություն կոչվածը, որը 3 ամիս անց ՙկոտորվեց՚ ԱԺ ընտրություններում: Այնուամենայնիվ, ՍԻՄ-ը զրկվելով կնետրոնական գրասենյակից, գույքի մեծ մասից եւ ֆինանսական միջոցներից շարունակեց գործել: ՙԻրավունքի՚ անձնակազմը սկսեց տպագրել ՙԻսկական Իրավունքը՚ ընդդիմադիր թերթը: Գործում էին ՍԻՄ-ի մարզային կառույցները, որոնք որպես կուսակցության նախագահ ճանաչում էին Հ. Բաբուխանյանին: Իշխանությունները հասկացան, որ գրավելով կենտրոնական գրասենյակի շենքը նրանց չհաջողվեց գրավել ՍԻՄ կուսակցությունը, որը ոչ թե մեկ կամ մի քանի անձերի ՙսեփականություն՚ է, այլ կուռ գաղափարական հասարակական կառույց, որն ունի ներքին ժողովրդավարություն եւ բազմակարծություն: 2008թ. սեպտեմբերին 2-րդ անգամ հարձակման ենթարկվեց Հ. Գալաջյանը, որի այս անգամ ծանր վնասվածքներ էին հասցրել եւ նա մեկ շաբաթով տեղափոխվեց հիվանդանոց: Սակայն այդ հերթական հանցանքը ՍԻՄ-ի եւ ՙԻրավունքի՚ ¥այդ ժամանակ ՙԻսկական Իրավունքի՚) դեմ չկոտրեց պայքարի կամքը: Իշխանություններին թվում էր, որ նրանց հաջողվել է գրավել ՙԻրավունքը՚, խմբագրի աթոռին նստեցնելով կոլեկտիվի դավաճանած լրագրող Փիրուզա Մելիքսեթյանին, սակայն 2008թ. ընտրությունների ժամանակ բացահայտվեցին վերջինիս կապերը ՀՀՇ-ականների հետ եւ թերթը վերցրեց ԼՏՊ-ին ծառայելու կուրս: 2008թ. փետրվարի 9-ին հրավիրվեց ՍԻՄ XIX համաժողոցվը, որը որոշեց չպաշտպանել ՀՀ նախագահի ոչ մի թեկնածուի, միաժամանակ պայքարել Լ. Տեր-Պետրոսյանի առաջխաղացման դեմ: Համաժողովը ՍԻՄ նախագահ վերընտրեց Հայկ Բաբուխանյանին, փոխնախագահ` ընտրեց Չարենցավանի կազմակերպության ղեկավար Արտակ Գիրգորյանին ՍԻՄ-ի համաժողովը իշխանություններից պահանջեց վերջ տալ կուսակցության կենտրոնական գրասենյակի եւ ՙԻրավունք՚ թերթի բռնազավթմանը:

Ի վերջո, 2008թ. ապրիլի 14-ին ՍԻՄ նտրոնական գրասենյակը եւ ՙԻրավունք՚ թերթը վերադրձվեցին իրենց տերերին, ՍԻՄ կուսակցության, որը վերականգնեց իր բնականոն գործունեությունը:

Այսուհետ կուսակցությունը ակտիվ գործում է իր ծրագրային խնդիրները լուծելու ուղղությամբ, որոնց հիմքում է Արցախի վերամիավորումը, հայկական անկախ պետականության ամրապնդումը, մարդու ու քաղաքացու իրավունքների պաշտպանությունը:

ԱՄՓՈՓՈՒՄ

Այսպիսով, ՙՍահմանադրական իրավունք՚ միությունը իր գործունեության 20 տարիների ընթացքում ոչ միայն հսկայական ազդեցություն ունեցավ քաղաքական, տնտեսական, հասարակական գործընթացների վրա« այլեւ դարձավ հայկական անկախ հանրապետության ստեղծման եւ գոյության առաջին տարիների ակտիվ դերակատարը, քաղաքական համակարգի ամենավառ եւ գործուն կառույցներից մեկը£ 20 տարիների ընթացքում ՍԻՄ-ը մնաց ազգային շահերի եւ ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության պատնեշի վրա եւ ոչ մի անգամ չնահանջեց իր հռչակած սկզբունքներից ու գաղափարախոսությունից« թեեւ դրանց հավատարիմ մնալու համար ոչ միայն զրկվեց նյութական բարիքներից« այլեւ բազմիցս հետապնդվեց£ Սակայն ի վերջո ձեռք բերեց այն հսկայական կապիտալը« որը հնարավոր չէ գնել ոչ մի չափի նյութական արժեքներովª դա հայ ժողովրդի վստահությունն է« հարգանքը եւ հավատը ՍԻՄ-ի հանդեպ£ Ամփոփելով` կարելի է ասել« որ առավել գնահատելի են ՍԻՄ-ի գործունեության հետեւյալ դրույթները©

1. Պայքար ազգային շահերի եւ արժեքների համար« անկախության հռչակում եւ ազգային բանակի ստեղծում£ Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում սահմանելը« Արցախի վերամիավորման որոշումը եւ դրանից բխող գաղափարախոսությունը եւ գործողությունները£

2. Ժողովրդավարության սկզբունքների ներարկումը եւ պաշտպանությունը« պայքար մարդու եւ քաղաքացիական իրավունքների համար« պայքար կոռուպցիայի դեմ£ Քաղաքական հասարակության ստեղծում, բազմակուսակցական համակարգի զարգացում, պայքար խոսքի, մամուլի ազատության համար, բազմակարծության մշակույթի ներարկում:

3. Տնտեսության մեջ ազատական գաղափարների հետեւողական քարոզչություն« պայքար օլիգարխիայի« մենատիրական դրսեւորումների« չինովնիկական սանձարձակության դեմ« միաժամանակ պետության ռազմավարական պլանավորման« ինչպես նաեւ վերահսկողական դերի բարձրացում£ Ֆիզիակական էկոնոմիկայի գաղափարախոսության տարածում:

4. ՙԻրավունք՚ թերթի ստեղծում« որը դարձավ նորանկախ Հայաստանի ամենահին եւ ամենամեծ թերթը« որը մշտապես կանգնած է մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական սկզբունքների զարգացման դիրքերում£ Ազգային արժեքների եւ մշակույթի զարգացման մեջ հսկայական դեր է ունեցել եւ ունի« եւ ընթերցողների մեջ ձեռք է բերել ազգի եւ արդարության համար աննկուն մարտիկի բարձր համբավը£ ՙԱզդակ՚ բանավեճային ակումբի ստեղծում, որը դարձավ առաջինը նման ակումբների շարքում եւ ներդրում կատարեց լրատվական դաշտի զարգացման մեջ:

5. Բազմաթիվ օրենքներ« օրենքների փոփոխություններ եւ լրացումներ« որոշումներ եւ այլ ենթաօրենսդրական ակտեր« որոնց մշակման« ԱԺ-ում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման կամ այլ մարմիններում ներկայացման համար հսկայական աշխատանք է կատարել ՍԻՄ-ի ամբողջ կառույցըª տարածքային կազմակերպություններ« հանձնաժողովներ« նախագահություն« ծառայություններ եւ պատգամավորներ£

Այսօր արդեն կարելի է փաստել« որ ՍԻՄ-ը Հայաստանի քաղաքական դաշտի անբաժան մասն է եւ դեռ ունի բազմաթիվ անելիքներ ե°ւ Հայաստանում« ե°ւ սփյուռքում« ե°ւ ներքին« ե°ւ արտաքին քաղաքականության ասպարեզներումª հանուն մեր ազգի բարգավաճման եւ պետության ամրապնդման£

 

Designed by Administrator