-
Նորություններ
-
Արխիվ


Մշակույթ
ՙՙՙՙՙԵՍ ԵՂԵԼ ԵՄ, ԿԱՄ, ԿԼԻՆԵՄ ՀԱՐ ՈՒ ՀԱՎԵՏ՚
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի¯նչ կա որ,
Ես եղել եմ, կա¯մ, կլինեմ հար ու հավետ, ի¯նչ կա որ,
Հազար էսպես ձեւեր փոխեմ, ձեւը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի¯նչ կա որ:
2009-ը հայտարարվել է թումանյանական տարի. այս առիթով միջոցառումների ՙկծիկը՚ սկսեց քանդվել Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին: Նշենք նաեւ, որ հենց այդ օրն էլ Հայաստանում հռչակվել է Գիրք նվիրելու օր:
Թումանյանական տարին պետք է լեցուն լինի Ամենայն հայոց բանաստեղծին հիշեցնող միջոցառումներով, ինչով զբաղվում է Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆԸ` սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով:
Թվում է, թե Թումանյանի մասին ասված է ամեն ինչ, վերլուծված է յուրաքանչյուր ստեղծագործություն, բայց քանի որ Թումանյանի գործերը տարժամանակյա բնույթ ունեն, դրանց կրկին անդրադառնալը բոլորովին էլ կրկնություն չէ. այս է վկայում վերջերս բացված երիտասարդ թումանյանագետների ակումբը: Ակումբի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով ցանկություն կհայտնի` զբաղվելու Թումանյանի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ: Ն. Թուխիկյանը կարծում է, որ թումանյանագիտությունը հազարամյակներ հետո էլ արդիական կլինի, քանի որ յուրաքանչյուր ժամանակ եւ սերունդ իր մոտեցումներն ունի. ՙԱյժմ ունենք հինգ հոգուց բաղկացած փոքրիկ խումբ, որի անդամները համապատասխան թեմաներ են ընտրել եւ զբաղվում են դրանց ուսումնասիրությամբ: Զեկույցները կներկայացնեն աշնանը, որոնցից լավագույնները կհրատարակենք՚: Նշենք, որ ակումբի ղեկավարը Ալվարդ Ջիվանյանն է` Հայաստանում հեքիաթագիտության միակ դոկտորը:
Օրեր առաջ բացվել է նաեւ թումանյանական թանգարանի թատրոնը, որն անվանվել է Ռոտոնդա: Ռոտոնդան ճարտարապետական կառույց է եղել, որն ի սկզբանե կոչված էր զրուցարան լինելու: Սակայն Թիֆլիսում այդ անվամբ նաեւ թատերաբեմ է եղել, որտեղ հաճախ այցելել է Թումանյանը, եւ այդ իսկ պատճառով էլ թումանյանական թանգարանի թատրոնը կոչվում է Ռոտոնդա:
Այժմ անցկացվում է ՙԹումանյանագիտական օլիմպիադա՚, ինչին կարող են մասնակցել նրանք, ովքեր կպատասխանեն հարցաթերթիկում ընդգծված 11 հարցերին. ՙՀարցերն այնքան էլ հեշտ չեն, քանի որ մեր նպատակն է ՙստիպել՚ մասնակիցներին ընթերցել կամ վերընթերցել Թումանյանի ստեղծագործությունները, այսինքն` թարմացնել հիշողությունները Թումանյանի մասին՚,- ասաց տիկին Թուխիկյանը: Ի դեպ, օլիմպիադային մասնակցելու վերջնաժամկետը օգոստոսի մեկն է:
Չնայած Թումանյանը համաշխարհային դեմք է, բայց աշխարհում չեն ճանաչում նրան, քանի որ ժամանակին չեն թարգմանվել նրա գործերը. ՙսխալը՚ փորձում են շտկել հիմա` հիմնելով թումանյանական հեքիաթագիտության բաժին: Հեքիաթը այն միակ պարզ, կարճ ու բարի միջոցն է, որը տարածվում է ՙօդով՚, այսինքն` կարիք չկա այն ներկայացնելու եւ գովազդելու: Աշնանը Թումանյանի տուն-թանգարանը կհյուրընկալի իռլանդացի հեքիաթագետների, որոնց հետ համատեղ կլինեն գիտաժողովներ, ներկայացումներ...
Ն. Թուխիկյանը որոշել է թումանյանական տարում ավարտին հասցնել բոլոր ծրագրերն ու նպատակները. ՙՍեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպելու ենք ուխտագնացություն Դսեղ, պատրաստվում ենք բացել մեր վեբ-կայքը, ավարտել ենք Աշխեն Թումանյանի արխիվի ամբողջական ուսումնասիրությունը, եւ կարծում եմ` կհասցնենք մեկ ժողովածուի մեջ հավաքել Թումանյանի մանկական բանաստեղծությունները: Ուզում ենք նաեւ ցուցանակ տեղադրել երեւանյան այն տան առջեւ, ուր իջեւանել է Թումանյանը՚:
Թումանյանի տուն-թանգարանն այժմ ունի կադրերի պակաս, տանիքի վերանորոգման խնդիր, խոնավության պահպանման սարքերի անհրաժեշտություն եւ տեղեկատվության ¥անցկացվող միջոցառումների) տարածման խնդիր... Սրանք այն հարցերն են, որոնցով զբաղվելն արդեն թանգարանի տնօրինության ուժերից վեր է, եւ անհրաժեշտ է պետության օժանդակությունը, իսկ մշակույթի նախարարությանն ուղղված դիմումներն այդպես էլ մնում են անպատասխան: Ճիշտ է, վերջերս պետությունը ավելացված արժեքի հարկից ազատեց թանգարանին, բայց Արաբկիր համայնքի հարկային տեսչությունից չեն դադարում գալ գրություններ, ըստ որի` մեղադրում են թանգարանի տնօրինությանը` բյուջեի հարցում պարտավորություններ ունենալու մեջ: Դեռ ավելին` ուզում են տույժ նշանակել` պարտականությունները ժամանակին չկատարելու համար...
Թումանյանի թանգարանի մուտքի մոտ աղբյուր կառուցելու գաղափարը պատկանել է դեռ Թամար Թումանյանին. այս առումով, հավանաբար, հանգանակություն կկազմակերպվի, քանի որ ժամանակին հենց Թումանյանը Աբովյանի արձանը կանգնեցնելու համար ասել է, որ նման գործերում ժողովուրդը պետք է իր մասնակցությունն ունենա` յուրաքանչյուրն իր ՙխղճի լումայով՚:
Ասենք նաեւ, որ ֆինանսական ճգնաժամը բոլորովին էլ չի ազդել թանգարան այցելողների քանակի վրա, ավելին` այս տարի գրանցվել է ռեկորդ. մինչեւ հունիսի մեկը թանգարան է այցելել ավելի քան 5000 մարդ: Ընդ որում, թանգարանային գիշերը ¥մայիսի 16-ին) շուրջ 2000 այցելու է ունեցել Թումանյանը:
ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՙԵՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԵՄ, ԵՐԳՉՈՒՀԻ ԵՄ՚
Մեծերի եւ մանկական եվրատեսիլյան թեման ամբողջ տարին դառնում է քննարկման առարկա: ՙԱրեւիկ՚-ցիների հաջողությունից հետո բոլորն անհամբեր սպասում էին, թե հաջորդն ով պիտի լինի, որ գերազանցի նրանց:
Ընտրվեց Մոնիկա Մանուչարովան` Գյումրիից, ում ձայնային հզոր տվյալներն այնքան էլ դեր չխաղացին բարձր հորիզոնական գրավելու համար: Գրեթե նույնը տեղի ունեցավ մայիսին կայացած մեծերի ՙԵվրատեսիլից՚ հետո, երբ բոլորը սպասում էին ամենաբարձր արդյունքների, բայց... Ինչպես նկատել էր Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` Ինգայի եւ Անուշի կերպարն անգրագիտության գագաթնակետն էր. ՙԻնչպե±ս կարելի էր նման չտեսնված երգչուհիներին կապույտ շորերով կապույտ լույսի ներքո ներկայացնել: Չեմ հասկանում, թե ինչու էին իմ սիրուն էրեխեքին այդպիսի դիմահարդարմամբ բեմ հանել: Չեմ սիրում այդ ոճաբաններին, որոնք չափից շատ են ներկում, բայց նրանց բնությունից տրված էր գեղեցկություն, մնում էր միայն բեմ դուրս գային սպիտակ շապիկով, եւ ոչ մի ներկայացում չլիներ: Նրանք սպիտակ շապիկով, թափված մազերով, ոտաբոբիկ կանգնեին միկրոֆոնի մոտ ու երգեին, եւ դա կլիներ ամենաթանկ համարը: Միշտ ասում էի, որ կուզենայի իրենց տեսնել այդ բեմում: Կապ չունի, թե իրենք որ տեղն են գրավել, բայց իրենք պիտի դուրս գային այնպես, ինչպես կային, այլ ոչ թե իրենց վրա ՙաշխատանք՚ տարվեր: Ես էստրադային ռեժիսոր եմ, եւ այն ռեժիսորը, որ մինիմալիզմից խուսափում է, լավ ռեժիսոր չէ՚:
Ինչ վերաբերում է մանկական ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան մրցույթին, ապա, ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի այն կանցկացվի հուլիսի 1-ից 12-ը, եւ արդեն հուլիսի 12-ին պարզ կլինի, թե ով է այս տարի Կիեւում ներկայացնելու Հայաստանը: Երբ դիմեցինք ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, պարզվեց, որ, եթե անցյալ տարի նա մանկական ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան մրցույթի երաժշտական պրոդյուսերն էր, ապա այս տարի նրա մասնակցությունը սահմանափակվում է միայն փոքրիկ Լուարային մրցույթին ներկայացնելով.
- Լուարան անցյալ տարի լավագույն կերպով մասնակցեց մանկական ՙԵվրատեսիլին՚, կարծում եմ` երգի ոչ ճիշտ ընտրության պատճառով չընտրվեց: Այս տարի որոշեցինք ներկայացնել նրան, քանի որ, նախ` բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ու նաեւ նման կենսագրություն ունեցող երեխաները, ինչպես նաեւ մեծերը պիտի մասնակցեն շատ մրցույթների, որ իմանան, թե ինչ է նշանակում մրցույթին մասնակցել, բեմում իրեն պահել: Պիտի ասեմ, որ Լուարայի երգը շատ յուրօրինակ է, պարզապես մինչեւ մրցույթը չեմ կարող բացահայտել այն: Որպես պրոֆեսիոնալ կարող եմ ասել, որ երեխան մաքուր է երգում, բեմական լավ տվյալներ ունի, բացի այդ, նա մի քանի երգերի հեղինակ է, որոնցից ընտրվել է մեկը: Թե հետագայում ինչ կլինի, կորոշի ժյուրին, որի մեջ, փառք Աստծո, ես չկամ: Նա մեկ ամիս առաջ մասնակցեց ՙՆոր ալիք՚ մանկական մրցույթին` Մոսկվայում ներկայացնելով Հայաստանը եւ արդեն միաձայն որոշմամբ ընդգրկվել է եզրափակիչ փուլում:
- Վերջերս մամուլում նշվեց, որ Դուք փակել եք բոլոր մրցույթների ճանապարհը, եւ, եթե արդեն պարզ է, թե ով է մեկնելու մանկական ՙԵվրատեսիլ՚, ապա էլ ի±նչ կարիք կա ավելորդ ու ձեւական մրցույթներ անցկացնել:
- Շատ ուրախ եմ, որ իմ մասին նման կարծիք կա (ծիծաղում է-Լ.Ե.), ես գիտեի, որ ուժեղ եմ, բայց որ այդքան ուժեղ էի, չէի պատկերացնում: ՙԵվրատեսիլին՚ մասնակցությունը որոշում են ժյուրին, SMS քվեարկությունը` մրցույթի կանոններով: Իսկ այդ հրապարակման հեղինակներին խորհուրդ կտամ` իրենք էլ մասնակից ներկայացնեն, եթե վստահ են երգի եւ կատարողի վրա: Պետք է չխոսել, այլ գործ անել: Շատ հեշտ է դատարկ խոսել ու բամբասել: Բոլորս էլ ծնող ենք եւ մտածում ենք, որ մեր երեխան ավելի լավն է, բայց եկեք թողնենք` դա որոշեն պրոֆեսիոնալներն ու մասնագետները: Իսկ ինչ վերաբերում է այն կարծիքին, որ ես փակել եմ բոլոր ճանապարհները, ասեմ, որ ես երգչուհի եմ, ոչ թե սահմանապահ: Բայց ես նաեւ իրավունք ունեմ իմ պրոֆեսիոնալ խոսքն ասել, քանի որ երեւի տարիքով մեծ սերնդի երգչուհիներից եմ եւ ամենաշատ փորձ ունեցող պրոդյուսերը: Եվ եթե կա մեկը, ով կարող է այդ ամենն ինձնից լավ անել, պատրաստ եմ այս վայրկյանից իմ տեղը զիջել նրան:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ե°Վ ՄԵՆՔ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆՔ, Ե°Վ ԻՐԵՆՔ, Ե°Վ ՙԱՍՏՂԵՐԸ՚
Հայկական հեռուստաընկերություններն այնպիսի մակարդակի հաղորդումներ են եթեր հեռարձակում, որ պարզապես սկսում ես մտածել, թե ի վերջո ո±րն է այդ հաղորդման, ընդհանրապես այդ հեռուստաընկերության գոյության նպատակը: Ընդ որում, էական չէ, թե այդ հեռուստաընկերությունները մեր` հարկատուի հաշվի±ն են գոյատեւում, թե± հովանավորների. գրեթե նույն գորշությունն է, նույն տեղապտույտը:
Մասնավորապես լրատվամիջոցներից մեկի սրատես աչքը նկատել է, թե ինչպես էին Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի կեսգիշերային եթերում հայկական շոու բիզնեսի, կինոյի եւ հեռուստատեսության աստղերն իրենց աննկարագրելի տպավորությունները պատմում Ֆորտ Բոյար կատարած ճամփորդության մասին, որը կատարել են հայտնի հեռուստախաղի նախագծում նկարահանվելու համար: Նրանց հիացմունքին ու զարմանքին չափ ու սահման չկար, որն արտահայտվում էր նույնիսկ նրանց աչքերի փայլի, հուզված ձայնի միջոցով: Նրանք արել էին այն, ինչ առանց մեծ հուզմունքի եւ ինքնագովազդի անում են շատ այլ երկրների թիմեր, ու նրանց աշխատանքի արդյունքը հետագայում տեսնում են հեռուստադիտողներն ու կարծիք կազմում իրենց երկրի ներկայացուցիչների մասին: Ի վերջո, դա խաղ է եւ ոչ թե բախտորոշ ինչ-որ մրցույթ, որի արդյունքներով նրանք, ասենք, Օսկար մրցանակ են ստանալու:
Իհարկե, մեր ամեն տեսակի ու տրամաչափի ՙաստղերն՚ ու ՙաստղիկները՚ մեղավոր չեն, որ մասնակցում են նման մակարդակի հաղորդումների, դա պետք է առաջին հերթին մտահոգի հեռուստաընկերությունների տերերին, հաղորդաշարերի հեղինակներին: Իհարկե, մենք նկատի չունենք կոնկրետ այդ հաղորդումն ու հենց այդ հեռուստաընկերությունը, խոսքը ընդհանուր մակարդակի մասին է: Դե, եթե մեր ազգի հերոսներ դարձել են ամեն տեսակի հեռուստասերիալների հերոսները, ում լուսանկարներն են փայլում դպրոցական տետրերի վրա, ապա պատկերացնել կարելի է, թե մի քանի տարի հետո ինչ ճաշակի սերունդ ենք ունենալու: Իհարկե, համոզված ենք, որ մեր պատանիների, երիտասարդության մի զգալի հատված հայկական որեւէ հեռուստաալիք գրեթե չի դիտում, ուստի զերծ կմնա ՙխոզի գրիպից՚ ավելի վտանգավոր անճաշակությունից ու դեգրադացիայից: Իսկ որ սերիալների թողած ազդեցությունը ոմանց վրա` անկախ տարիքից ու սեռից, ահռելի է, ապացուցում է հեռուստաընկերություններից մեկի խոստովանությունը: Մի հեռուստասերիալի հերոսին կինոնկարում հարկավոր էր արյուն ներարկել, որի համար դոնորներ էին անհրաժեշտ, եւ գտնվել են մարդիկ, ովքեր սերիալը դիտելուց հետո գնացել են տվյալ հեռուստաընկերություն եւ առաջարկել արյուն տալ: Իսկ դա խոսում է ոչ թե արվեստի հզոր ուժի, այլ հեռուստասերիալը դիտողների, մեղմ ասած, ցածր մակարդակի մասին: Հենց այդ մակարդակով էլ առաջնորդվում են հեռուստաընկերությունները: Եվ նույն վիճակն է նաեւ գրեթե բոլոր շոու, երգիծական եւ այլ հաղորդաշարերում` շատ քիչ բացառություններով, ու դա այդպես է, որովհետեւ նաեւ մեր ՙաստղերի՚ ու ՙաստղիկների՚ գերակշիռ մեծամասնությունն էլ ասելիք, հաճախ նույնիսկ անելիք չունի ոչ միայն հեռուստաեթերում, այլեւ հենց իր բնագավառում: Եվ հեռուստաընկերությունները հաճախ պարզապես եթերը ինչ-որ բանով լցնելու խնդիր են լուծում թե° երաժշտական, թե° մարզական, թե° նույնիսկ քաղաքական հաղորդումների ժամանակ. դե°, Աստված մեզ այնպիսի քաղաքական գործիչներ է նվիրել... Հաշվի առնելով այս ամենը` առաջարկում ենք հեռուստաընկերությունների ղեկավարներին պարզապես կա°մ դադարեցնել իրենց գործունեությունը (մանավանդ` տնտեսական ճգնաժամ է), կա°մ սահմանափակել հեռարձակման ժամերը, նույնիսկ օրերը. ե°ւ մենք կհանգստանանք, ե°ւ իրենք, ե°ւ ՙաստղերը՚:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
Designed by Administrator

