-
Նորություններ
-
Արխիվ


Փանջունի
ՙՙՙՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Վարդանիկն իրեն սրբի տեղ է դրել, վանքի հողերն է ուզում:
% % %
ՇԱՏ ՄԻ ՍԻՐԻ, ԱՏԵԼ ԿԱ
Ըստ Մարդու իրավունքների ՙհելսինկյան՚ քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի` իրեն էլ պարզ չէ, թե ինչու են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ՙհրապարակ՚ հանել:
ՌԵՆԵ ԼԵՎՈՆՅԱՆԸ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
(ՙԵՐԳ ԱՂԱՆԴՈՑ՚ ԳԻՐՔԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ)
Իմ աղանդը քո տաղանդին վնաս չէ:
% % %
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ՙԼուսակերտի՚ թռչնաֆաբրիկան ինչքան էլ սնանկացած լինի, մեկ ա` մենակ հավերի ծերտի բիոգազը հարյուր ՙՎալենսիա՚ արժե:
% % %
ՏՄՊՊՀ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ` ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ՙԼուսակերտի՚ թռչնաֆաբրիկայի վաճառքին 7 մլն դոլարի լիզինգն էր խանգարում:
% % %
ԿՌՌԱՑՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
(ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱԳՌԱՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ)
Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի` Երեւան քաղաքի քաղաքապետի ընտրություններից հետո Երեւանում ագռավները լրիվ հաբռգել են:
% % %
ՀԱՎՍԱՐ, ԶԳԱՍՏ
ՙ
Մենք օրենսդրական նախաձեռնություններով ենք զբաղված, նոր, լուրջ ծրագրեր ենք անում, կոոպերացիայի մասին օրենքի նախագիծն ենք քննարկում, ուզում ենք այս օրինագիծը շատ արագ շրջանառության մեջ դնել, այսօր սա հրատապ թեմա է, բոլորը պետք է զգաստանան՚:
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՙԱռավոտ՚ 28.08.2010թ.
Designed by Administrator

