Քաղաքական
ՙՙՙՙՙՙՙՙՙՍՈՉԻՆ ՈՒ ՓԱՐԻԶԸ ԿԱԶԴԵ±Ն ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ
Երկուշաբթին ծանր օր է եւ հագեցած: Սոչիում տեղի ունեցան սկզբում Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, այնուհետ եռակողմ հանդիպումը: Փարիզում էլ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման քննարկումը լուրջ կրքեր է բորբոքել, որոնք ընդգրկում են ոչ միայն Թուրքիան, ու ոչ միայն Ֆրանսիան: Գումարած դրան` ԵԽԽՎ-ի նախագահը փոխվեց, եւ այդ փոփոխությունը թուրքերին եւս նոր տհաճություն պատճառեց: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա նախընտրական տարատեսակ ինտրիգները շարունակվեց ամբողջ թափով:
Բայց սկզբում` ի±նչ եւ ինչո±ւ է տեղի ունեցել եւ ունենում ՙարտաքին ճակատում՚:
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՄԱՐ
Արդեն հայտնի է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հայտարարության տեքստը: Եթե այն դիվանագիտական լեզվից թարգմանենք նորմալ հայերենի, ապա կարելի է ասել, որ գործնականում ֆիքսվեց այն իրավիճակը, որը կա, եւ ընդամենը միակ ռեալ որոշումը բանակցությունների շարունակությունն է: Եվ ամբողջ աշխարհում դա մազաչափ անգամ զարմանք չի հարուցել, քանզի Սոչիի հանդիպումից ինչ-որ կտրուկ փոփոխություն չէր սպասում ոչ ոք, եւ ընդհանրապես, այսպես կոչված, ՙճեղքում՚ փորձագետները չեն ակնկալում մինչեւ տարեվերջ: Դե, պարզ է, տարին հագեցած է ընտրություններով, դրան գումարած` Իրան-Արեւմուտք հակամարտության հետ կապված գլխացավանքը:
Այսպիսով, Սոչիում հերթական անգամ արձանագրվեց ստատուս-քվոյի պահպանումը Արցախի հարցում: Բնական է` ռուսական միջնորդությամբ ՙհեղափոխական՚ արդյունք լինել չի կարող, ինչ դիվանագիտական փաթեթավորումներ էլ լինեն, քանզի ստատուս-քվոն հենց այն տարբերակն է, որը անհրաժեշտ է Ռուսաստանին` առավելագույնս սեփական դիրքերը Կովկասում ամուր պահելու համար: Դա օբյեկտիվորեն ձեռնտու է եւ մեր երկրին, քանի որ ՙփոխզիջումների՚, իսկ ավելի ճիշտ` միակողմանի զիջումների հարցը թողնում է զուտ տեսական հարթությունում: Բայց հետաքրքիր մի պահ կա, որով Արցախի հարցի շուրջ տարբեր գործընթացները կապակցվում են Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հետ: Այսպես` Բաքվում իշխանության կուլուարներում` ստվերային ձեւով, իսկ որոշ պատգամավորների շուրթերով բացահայտ խոսվում է, որ եթե Սենատը ընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացումը, ապա Ադրբեջանը պետք է Ֆրանսիային` որպես միջնորդի, անվստահություն հայտնի:
Ստրասբուրգում էլ ֆրանսիացիները Չավուշօղլուի ամբողջ չարչարանքը ջուրը լցրին: Սույն թուրքը, շալակելով հանդերձ այն մեղադրանքները, որ հանդես է գալիս որպես Թուրքիայի պաշտոնյա, այլ ոչ թե ԵԽԽՎ նախագահ, աներեւակայելի ջանքեր գործադրեց` կենդանացնելու համար Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը, իսկ նորընտիր նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ընտրվելուն պես հայտարարեց, որ այդ ենթահանձնաժողովն իրեն արդարացնել չի կարող, եւ նա չի հավատում այդ ենթահանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը: Ինչ վերաբերում է Փարիզում Սենատի քննարկման հետ կապված կրքերին, ապա Էրդողանն արդեն հասցրել է հայտարարել, որ ընդունելու դեպքում էլ Ֆրանսիա ոտք չի դնի, ու գումարած դրան` անպոչ գդալի պես մեջ է ընկել տխրահռչակ Թոմաս Համարբերգը, որը դեմ է արտահայտվում քրեականացման օրինագծին, բայց միաժամանակ Թուրքիային կոչ է անում մանրամասն հետաքննել 1915-ի իրադարձությունները: Այսինքն` քրեականացման օրինագծի շուրջ շատ լուրջ պայքար է ծավալվում:
Այդ պայքարի տողատակում ոչ միայն Ֆրանսիայի կողմից Թուրքիայի առջեւ Եվրամիություն տանող ճանապարհին կարմիր լույս վառելն է, ոչ միայն Սարկոզիի կողմից վերընտրվելու ցանկության արտացոլումն է, ոչ միայն հայկական համապատասխան կառույցների եւ պետության աշխատանքն է: Կա եւս մեկ բաղադրիչ` Ֆրանսիան ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում: Այդ առումով չենք սխալվի, եթե պնդենք, որ մեր երկրում ազդեցության համար Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ մրցակցության մեջ է մտնում Փարիզը: Անշուշտ, այդ իրավիճակը թույլ է տալիս երկկողմանի օգուտներ քաղել, եւ, բնականաբար, դա ՀՀ նախագահի դիրքերը ամրապնդող հանգամանք է:
Բայց միաժամանակ դա կարող է եւ որոշակի ազդեցություն ունենալ եւ ներքաղաքական նախընտրական իրավիճակի վրա:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
ԱՎԵԼԻ Է ԽՃՃՎՈՒՄ
Ռուսական գործոնը այսպես թե այնպես ընտրություններից առաջ շրջանառվում է որպես այդպիսին` նույնիսկ ինչ-որ տեղ ռուսների կամքից անկախ: Հիմա շատ է ընդունված շրջանառել լուրեր եւ ՙքաղաքագիտական վերլուծություններ՚, թե հատկապես ով` Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, ավելի սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի ապագա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու հետեւաբար, ում է ավելի շատ հավանում Մոսկվան` ՀՀԿ-ին, թե ԲՀԿ-ին: Իսկ հաջորդ շերտը հետեւյալն է. տարատեսակ ՙնարնջագույն՚ ուժեր ակնկալում են, որ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում ՙԵդինայա Ռոսիայի՚` համեմատաբար համեստ արդյունքը կազդի ՀՀԿ-ի վարկանիշի վրա, ու նաեւ երազանք են փայփայում, որ Պուտինի ընտրվելն էլ ՙճռռալով՚ լինի, ու դա հնարավոր լինի քարոզչական նպատակով օգտագործել ՀՀԿ-ի դեմ: Դե իսկ, այդ ուժերի գերագույն ու վարդագույն երազանքն է, որ Ռուսաստանն ընդհանրապես հեղափոխական ալիքի մեջ կորի, ու դրանով իրենց գործը հաջողվի:
Այլ է Ֆրանսիայի ակտիվացման պարագան, որը այդ աստիճան բացահայտ չէ: Եթե օբյեկտիվորեն Ֆրանսիան հենց այդ ժամանակահատվածում ամրապնդի իր ազդեցությունը, ապա անուղղակիորեն դա կարող է փոքր-ինչ ՙպլյուս՚ լինել Ռոբերտ Քոչարյանի համար, մեկ էլ, գուցե, ՕԵԿ-ի: ՀԱԿ-ը, ՙԺառանգությունը՚, ՙԱզատ դեմոկրատները՚ ու այլ ՙնարնջագույններ՚ դրանից չնչին շահելիք անգամ չունեն, քանզի մաքուր ամերիկամետ ուժեր են:
ՀԱԿ-Ը ՊԱՅԹՅՈՒՆԻ ԵԶՐԻՆ
Հենց այդ ուժերի ճակատագրից էլ սկսենք: ՀԱԿ-ի առջեւ ծանրացած մեծագույն մարտահրավերը հետեւյալն է` ինչպե±ս տեղավորել ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների առաջնորդներին եւ ԼՏՊ-ի մերձավորագույն շրջապատին խորհրդարանում, երբ պարզ է, որ դժվար թե ՀԱԿ-ը տասը մանդատից ավել կարողանա ունենալ, եւ առավել եւս` ոչ մի կերպ այդ մանդատների քանակը չի կարող հասնել 25-ի, որպեսզի այդտեղ տեղավորվեն բոլոր ՀԱԿ-ական կուսակցապետերը, հեկավարները, կոորդինատորները եւ այլն: Անշուշտ, ՀԱԿ-ի ներսում դրա վերաբերյալ կուսակցապետիկներին կկերակրեն հեքիաթներով, թե ԱԺ-ում անգամ փոքրիկ խմբակցությունը շատ է օգնելու, որ 2013-ին ԼՏՊ-ն դառնա նախագահ, ու այդ դեպքում արդեն բոլորի ախորժակները կբավարարվեն: Բայց, իհարկե, անկախ այդ հեքիաթին հավատալու աստիճանից` ՀԱԿ-ի ներսում չեն կարող չհարցնել` իսկ ինչո±ւ, օրինակ, նույն Ջհանգիրյանը չի կարող ԱԺ-ից դուրս սպասել մինչեւ երանելի ժամանակները ու ինչ-որ ապագայում դառնալ գլխավոր դատախազ: Դե պարզ է, որ մանդատակռվի հողի վրա ՀԱԿ-ի ներսում պայթյուն է հասունանում, ու շատ շատերը մտածում են, թե ինչպես դասավորեն սեփական քաղաքական ճակատագիրը: Այդտեղ, անշուշտ, կգտնվեն եւ այնպիսիք, որ պիտանի չեն բացարձակապես ո°չ բնությանը, ո°չ մարդկությանը, եւ ճարահատյալ պետք է կամ համակերպվելով մնան ՀԱԿ-ում, կամ գնան թոշակի: Սակայն մյուսներն էլ արդեն տարբերակներ մտմտալու տեղեր ունեն: Մի մասը միգուցե մտածի գնալ ՙԱզատ դեմոկրատներ՚` հույս տածելով, որ Ամերիկան կգերադասի խաղագումար դնել այդ ՙթարմ՚ միավորման վրա, միգուցե սկսեն խմբավորել ՙմարած օբլիգացիա՚ ՙԺառանգության՚ շուրջ, միգուցե երազեն անգամ տեղավորվել ԲՀԿ-ի գրկում... Բայց, անշուշտ, նույն ՀԱԿ-ը կփորձի փետրվարյան հանրահավաքաշարքով մարտի 1-ին ինչ-որ հաջողված սադրանքի իրականացմանը հասցնել:
ԲՀԿ-Ն ՄԻԱՁՈՒՅԼ Է, ԲԱՅՑ...
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ի տարբերություն ՀԱԿ-ի, դա ոչ թե բազմակուսակցական, այլ միաձույլ քաղաքական միավոր է: Հիշենք, որ որոշ կուսակցական միավորներ ԲՀԿ-ին ձուլվել են ինքնալուծարվելու ճանապարհով: ՀԱԿ-ի կադրերի ընդգրկումը ԲՀԿ-ում հնարավոր են միայն մի դեպքում` եթե այդ կուսակցությունը հանկարծ որոշի դուրս գալ կոալիցիայից եւ ընդդիմադիր կեցվածքի մասին հայտարարել հենց համամասնական ցուցակները ձեւավորելու փուլում: Սակայն դա հղի է շատ ու շատ տհաճ հետեւանքներով, եւ ոչ միայն վարչական ռեսուրսի կորստով: Ոչ անհայտ Բանգլադեշի Համոյի ճակատագիրը շատ ուսանելի է. եթե մի քանի ամիս առաջ պատկերացնել անգամ հնարավոր չէր, որ այդպիսի կադրը` իր քավոր-սանիկային հանգամանքներով հանդերձ, կարող է կալանավորվել տաքսիստ ծեծելու համար ու հանգիստ մարսում էր բավականին ծանր հանցագործություններ, ապա այժմ նրա հետ վարվեցին օրենքի ամբողջ խստությամբ: Ու ավելի գլոբալ ասած. կարեւորը` մարդը լինի, իսկ նրա համար քր. օրենսգրքի հոդված ճարելը արդեն տեխնիկայի գործ է:
Եթե, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն որոշի ռեալ ընդդիմադիր կեցվածքով, այլ ոչ թե դրա նմանակումով հանդես գալ, ապա դա կարող է անել թերեւս հենց ընտրություններից անմիջապես առաջ, այլապես դրա արդյունավետությունը, մեղմ ասած, կասկածելի է: Նույնիսկ հիմա ԲՀԿ-ից որոշակի արտահոսք կա, քանի որ կան ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր ԲՀԿ անդամագրվել են հենց իշխանական կուսակցության անդամ լինելու համար ու այժմ մտավախություններ ունեն, որ ԲՀԿ-ն կարող է ոչ լոյալ վերաբերմունք դրսեւորի ՀՀ նախագահի նկատմամբ` դրանից բխող կարիերայի համար աննպաստ հետեւանքների ամբողջ բույլով հանդերձ: Եվ ինչքան ավելի շատ լինեն անհստակությունները ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններում, այնքան ավելի կլինի արտահոսքը. չէ± որ մեր հայրենակիցներից շատերը առավել գերադասելի են համարում թեկուզ ոչ մեծ, բայց հստակ երաշխավորվածությունը, քան մշուշոտ ապագայի հետ կապված ֆանտաստիկ հեռանկարները: Բայց, խոշոր հաշվով, ԲՀԿ-ի կեցվածքում բավականին շատ բան կախված է Ռոբերտ Քոչարյանից, իսկ թե ինչքանով եւ ինչ ձեւերով ՀՀ երկրորդ նախագահը կմասնակցի այս ամենին, եւ կմասնակցի արդյոք` դա նույնպես անորոշ է:
ՀՀԿ-ՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԳԻՍՏ Է
Առավելագույն հստակությունը առկա է ՀՀԿ-ի պարագայում: Այժմ նախագահական թիմը բավարար հզորություն ու ինքնավստահություն ունի, որպեսզի դեպի խորհրդարան փակի օլիգարխների ու տարատեսակ վատահամբավ կադրերի մուտքը: Գումարած դրան` ՀՀԿ-ն կարող է դաշնակցել ազգային պահպանողական ուղղվածության կուսակցությունների հետ, եւ վերջիններիս ներկայացուցիչների կողմից պատգամավորական մանդատներ ստանալը գործնականում ոչնչով չի կարող վնասել ՀՀԿ-ին` անգամ չոր կուսակցական շահի տեսակետից, իսկ վարկանիշի տեսակետից հաստատ լրացուցիչ պլյուս է: Քանի որ նման ուժերը 3-4 են եւ միավորվում են գաղափարական հենքի վրա եւ ՀՀԿ-ից մինիստրներ չեն պահանջվում, այս հարցը ՀՀԿ-ի ներսում դժգոհություն չի առաջացնի: Դե, եթե խորհրդարանի օլիգարխազերծումին գումարվի նաեւ ե°ւ ՀՀԿ-ի խողովակով, ե°ւ դաշնակիցների միջոցով օրինաստեղծ աշխատանքին պիտանի կադրեր ներմուծելը, ե°ւ նույն օլիգոպոլիաների անձեռնամխելիության աստիճանը շեշտակի նվազեցնելը, ե°ւ այլ ռեալ բարեփոխումները, ապա այդ ամենը, իրար գումարվելով, կարող է էապես բարձրացնել նույն ՀՀԿ-ի վարկանիշը եւ նվազեցնել վարչական ռեսուրսի օգտագործման անհրաժեշտությունը: Իսկ դա արդեն հեռահար նշանակություն ունի, քանզի ՀՀԿ-ն ոչ միայն ներկայիս խորհրդարանական, այլեւ 2013-ի նախագահական ընտրություններում բացարձակ առավելության խնդիր ունի:
Հա, գրեթե չխոսեցինք ՕԵԿ-ի մասին: Դե, այդ կուսակցության վարկանիշը այնքան ցածր է, որ ՕԵԿ-ը արդեն հուսահատ շարժումներ է անում, որպեսզի մի կերպ իրեն քվեներ ապահովի: Խոսքը միայն ամանորյա ընտրակաշառքի մասին չէ. հիմա էլ զբաղված են 70 հազար տպաքանակով կուսակցական նախընտրական բուկլետներ բաժանելով եւ դա այն պարագայում, որ ուրիշ ոչ մի կուսակցություն նման բան չի անում: Դե, դրան էլ ավելացավ լրատվական կայքերում հայտնված տեղեկությունը, որ ՕԵԿ առաջնորդին բազմիցս տեսել են կառուցվող այն շքեղ շենքում, որը պատկանում է ՙԿյանքի խոսքին՚: Դե, եթե այդպիսի ՙընտրազանգվածի՚ վրա պետք է հույս դնեն, դա արդեն շատ բան է ասում իրական վարկանիշի մասին: Եվ, ի դեպ, չպետք է բացառել նաեւ, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ տեղի ունեցող եւ երկուստեք ՙառողջ՚ որակվող կատաղի մրցակցությունը կարող է նաեւ հանգուցալուծվել նույն ՕԵԿ-ի տեղերի հաշվին... Չկան մշտական կոալիցիաներ, կան մշտական շահեր:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ԱՌՆՎԱԶՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍ
Գնալով ավելի ու տեսանելի են դառնում ՙԱրաբական գարնան՚ հետեւանքները: Վերցնենք թեկուզեւ Եգիպտոսի օրինակը: Նուբարակին քշեցին, սակայն նրա օրոք հանգիստ, կայուն զարգացում ապրող Եգիպտոսը մինչ օրս ՙհեղափոխական՚ փոթորիկներից չի կարողանում դուրս գալ, էլ չենք խոսում տնտեսության վերականգնման մասին, որի համար, մասնագետների գնահատականներով, տարիներ են պետք:
ԱՄՆ-Ը ՙՔՑԵ±Ց՚ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Բայց դրանով էլ եգիպտական ՙհեղափոխության՚ հետեւանքները չեն սպառվում. հայտնի դարձան հետհեղափոխական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց` ծայրահեղ իսլամիստական, որոշ երկրներում նույնիսկ ահաբեկչական բնութագիր ունեցող ՙՄուսուլման եղբայրները՚ ստացել են եգիպտական խորհրդարանական մանդատների գրեթե կեսը` 253 մանդատ 498-ից: 121 մանդատով երկրորդ տեղն է զբաղեցրել ծայրահեղ պահպանողական ՙՆուր՚-ը, իսկ ահա լիբերալներին հաջողվել է հավաքել ընդամենը 9 տոկոս: Սա նշանակում է, որ Եգիպտոսն արդեն պետք է համարել ընդգծված իսլամիստական թեքումով պետություն, ինչպիսին որ մինչ այդ դարձել էին աֆրիկյան ՙգունավոր հեղափոխական՚ մյուս երկրները: Նույն ծայրահեղական ապագան էլ մասնագետները խոստանում են Լիբիային:
Խոսեցինք Լիբիայից եւ նկատենք, որ այնտեղ, թեեւ Քադաֆիից ազատվեցին, սակայն բուռն ցնցումների վերջն այդպես էլ չի երեւում: Սակայն այստեղ մեկ ուշագրավ եւ հեռուն տանող մտքեր հարուցող մեկ զարգացում է նկատվում: Լիբիան, իհարկե, Եգիպտոս չէ այն առումով, որ լիբիական նավթն ի զորու է իր անմիջական ազդեցությունն ունենալ համաշխարհային տնտեսական զարգացումների վրա: Եվ ահա օրերս լիբիական Մարսա էլ Բրեգա քաղաքի խոշորագույն նավթային տերմինալ մուտք գործեց ամերիկյան մոտ 12 հազարանոց զորախումբ: Թե միջազգային իրավունքի որ նորմերի համաձայն, դա հարցի մի կողմն է: Ամեն դեպքում պաշտոնական բացատրությունը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովումն է: Ուստիեւ հաղորդվում է, որ զորախմբի նպատակը, առհասարակ, լիբիական նավթային համալիրը հսկողության տակ առնելն է:
Ստացվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ. մի կողմից ողջ Հյուսիսային Աֆրիկան վերածվում է մի հսկայական իսլամիստական տարածաշրջանի: Դրան գումարենք այդ պետությունների քայքայված տնտեսությունը, իրար դեմ մշտապես կռիվ տվող տարբեր ուժերը, եւ ստանում ենք, որ բավականին դինամիկ եւ հաջող զարգացում ունեցող այդ հսկայական տարածաշրջանը դեմոկրատական հովերի ներքո վերածվեց երկարատեւ անկայունության մի օջախի: Դրանից ով ինչ շահեց: ԱՄՆ-ին սպառնացող միակ վտանգն այն է, որ նավթային հոսքերի անկայունության պատճառով ՙսեւ ոսկու՚ համաշխարհային գները հանկարծ մինչեւ երկինք չթռչեն: Այդ խնդիրի լուծումը, երեւում է, որ ԱՄՆ-ը գտել է. համեմատաբար փոքրաքանակ զորքով կվերահսկի նավթային օջախները, իսկ ողջ տարածաշրջանով մեկ թող ինչքան ուզում են` իրար ուտեն: Մեկ է, այդ քաոսը կրկին ԱՄՆ-ի շահերին է ծառայելու: Մի կողմից ինչքան էլ տարածաշրջանը մինչեւ վերջ իսլամիզացվի, դա օվկիանոսից այն կողմ գտնվող ԱՄՆ-ի շահերին ոչ մի վտանգ չի սպառնում: Փոխարենն անկայուն Հյուսիսային Աֆրիկան իսկական պատուհաս է Եվրոպայի համար: Նախ աֆրիկյան երկրների սոցիալ-տնտեսական վիճակի սրմանը ուղիղ համեմատական տեմպերով աճելու են դեպի Եվրոպա արշավող ապօրինի միգրանտների բանակները: Իսկ թե դա ինչ է խոստանում տնտեսական ցնցումներից այդպես էլ ուշքի չեկող Եվրոպային, մեկնաբանելու կարիք էլ չկա: Աֆրիկյան իսլամիզացիան եւ դրանից սպասվող անկայունությունն էլ իր հերթին ոչ մի լավ բան չեն խոստանում եվրոպական տնտեսությանը: Մի խոսքով` այս ամբողջ գործընթացի վերջնարդյունքում լուրջ ցնցումներ են սպասվում եվրոյին: Իսկ ամերիկյան դոլարի համար նման վտանգավոր մրցակցին կործանելը, թերեւս, ԱՄՆ-ի գերխնդիրներից մեկն է: Ինչ-որ տեղ նաեւ զավեշտի է սկսում նմանվել. նաեւ Եվրոպայի օգնությամբ ԱՄՆ-ին հաջողվեց այս խառնիճաղանջ պատկերը ձեւավորել Հյուսիսային Աֆրիկայում, եւ արդյունքում գլխավոր տուժողը կարող է հենց նույն Եվրոպան դառնալ...
Այսպիսով գալիս-հասնում ենք ՙԱֆրիկյան գարունը՚ դեպի Սիրիա-Իրան, ապա` Կենտրոնական Ասիա տարածելու ներկայիս իրողություններին: Իսկ հետո էլ չմոռանանք, որ Չինաստանի արեւմտյան հատվածներում եւս պատկառելի թիվ է կազմում իսլամական տարրը: Անհրաժեշտության դեպքում, ինչպես ցույց են տալիս երկու-երեք տարվա վաղեմության արեւելաչինական ցնցումները, այստեղ էլ իսլամը կարող է գլուխ բարձրացնել: Մի խոսքով, եթե ծայրահեղ իսլամիստական շարժումները Հյուսիսային Աֆրիկայից հասնեն մինչեւ Չինաստանի, մյուս կողմից էլ` Ռուսաստանի սահմանները, ապա ԱՄՆ-ին կհաջողվի լուծել իր գլխավոր հակառակորդ այդ երկու երկրների` մեկ-երկու տասնամյակի ՙաշխարաքաղաքական զբաղվածության՚ հարցը` դրանով իր համար ապահովելով բազմաբնույթ ՙխաղերի՚ լայն դաշտ, ու, արդյունքում, համաշխարհային հեգեմոնիկ դերը պահպանելու հարցում համեմատաբար հանգիստ կյանքով լավագույն հնարավորություն: Այս տեսանկյունից ավելի հասկանալի է դառնում այն համառությունը, որն ԱՄՆ-ը դրսեւորում է Իրան-Սիրիա ուղղությամբ:
ԵՄ-Ն ՀԵՏԱՁԳԵՑ ԷՄԲԱՐԳՈՆ
Իրանի շուրջ իրավիճակի վերջին մեկ-երկու օրերի հիմնական զարգացումը, անշուշտ, հունվարի 19-ից Արաբական ծովում գտնվող ամերիկյան ՙԱբրահամ Լինկոլն՚ ավիակրի Պարսից ծոց մուտք գործելն է: Ընդ որում` ավիակրի գլխավորած էսկադրիլիայի կազմում, բացի ամերիկյանից, կան նաեւ բրիտանական եւ ֆրանսիական նավեր: Այստեղ մի փոքր անհասկանալին, թերեւս, ֆրանսիական նավերի մասին խոսակցություններն են` հաշվի առնելով, որ օրերս հերթական անգամ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արտահայտվեց հօգուտ Իրանին ռազմական հարված չհասցնելուն` ասելով, թե. ՙԻրանի նկատմամբ ռազմական որեւէ միջամտություն Մերձավոր Արեւեւելքում կհանգեցնի պատերազմի եւ քաոսի՚: Նա նաեւ խոստացավ, որ Փարիզն ամեն ինչ կանի ռազմական միջամտությունը կանխելու համար: Բայց, միաժամանակ, Սարկոզին արտահայտվեց նաեւ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների օգտին, կոչ անելով նաեւ Ռուսաստանին ու Չինաստանին, թե. ՙԱշխարհում խաղաղություն հաստատելու գործում օգնեք մեզ՚:
Հասկանալի է, խոսքը ԵՄ-ի կողմից Իրանի նավթին էմբարգո հայտարարելու մասին էր, որի հետ կապված որոշում երեկ ընդունեցին եվրոպացիները: Այսպես` երեկ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում քննարկելով իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու հարցը` որոշեցին աստիճանաբար` մինչեւ հուլիսի 1-ը, դադարեցնել Իրանից նավթի ներմուծումը: Թերեւս հենց այդ որոշմամբ էլ պետք է բացատրել դրա նախօրեին ամերիկյան ավիակրի մուտքը Պարսից ծոց` հաշվի առնելով, որ իր նավթի նկատմամբ էմբարգո հայտարարելու դեպքում Իրանը սպառնացել էր փակել Պարսից ծոցից ելքը` Օրմուզի նեղուցը, որով իրականացվում է նավթային համաշխարհային փոխադրումների մոտ 33 տոկոսը: Սակայն ԵՄ-ի, ըստ էության, որոշումը ոչ թե միանգամից էմբարգոյի սահմանում է նշանակում, այլ դա իրականացնելու մասին ԱՄՆ-ին տրված խոստում, որը կարող է եւ չիրականանալ: Իսկ դա նշանակում է, որ հազիվ թե մինչեւ հուլիս Իրանն իրականացնի Օրմուզի նեղուցը փակելու մասին իր խոստումը, որի դեպքում էլ ԱՄՆ-ը սպառնում է հարվածել Իրանին: Իսկ մինչ հուլիս դեռ շատ բան կարող է փոխվել, այդ թվում եւ ԵՄ-ի խոստացած էմբարգոն կարող է կրկին հետաձգվել, ինչպես որ այս պահին ենթադրում են մի շարք վերլուծաբաններ:
Ասենք Իրանն էլ իր հերթին է կասկածում, որ էմբարգո ի վերջո կհայտարարվի: Նման հայտարարությամբ էր օրերս հանդես եկել ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին` անթաքույց ընդգծելով նաեւ, որ եթե անգամ ԵՄ-ը ի վերջո որոշի գնալ այդ քայլին, դա ամենեւին էլ կործանարար չի լինի Իրանի համար, քանի որ այն ունի ավանդական գնորդները, օրինակ` Չինաստանը, որ նույնիսկ ՙԱՄՆ-ի ճնշման տակ չի հրաժարվի իրանական նավթից՚:
ՀՈՒԼԻՍԻՑ ԱՐԴԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ
Ամեն դեպքում` ի±նչ է խոստանում այս իրավիճակը: Իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների հետաձգումը երեկ մի փոքր հանդարտեցրին նավթի համաշխարհին շուկաները: Սակայն վերջին օրերին, երբ կար ԵՄ-ի այս պատժամիջոցներն անմիջապես կիրառելու մտավախությունը, նավթի գների շուրջ լարվածությունը հասել էր նրան, որ նման որոշումը կարող էր միանգամից գնային պայթյուն առաջացնել: Իսկ դա նշանակում է, որ եթե, այնուամենայնիվ, հուլիսին Եվրոպան հրաժարվի իրանական նավթից, ինչքան էլ որ Սաուդյան Արաբիան խոստացել է լրացնել առաջացող դեֆիցիտը, մեկ է` համաշխարհային գների անկանխատեսելի թռիչքներից խուսափելը շատերն են համարում անհնար: Իսկ այն, որ դրանից առաջինը տուժելու է հենց Եվրոպան, որը, ինչպես արդեն ներկայացրեցին, առանց այն էլ հայտնվել է տնտեսական լրջագույն խնդիրների առաջ, ոչ մեկը չի կասկածում: Թեկուզեւ այն առումով, որ Եվրոպայում իրանական նավթի խոշորագույն երկրներից են Իտալիան, Հունաստանը եւ Իսպանիան: Երկրներ, հենց որոնց տնտեսական իրավիճակն է այդքան մեծ խնդիրների առաջ դրել Եվրամիությանն ու կասկածի տակ առել եվրոյի ճակատագիրը: Մինչդեռ այդ իրավիճակում իրանական նավթից հրաժարվելը կարող է դառնալ իսկական մզձավանջ ինչպես այդ երկրների, այնպես էլ` ողջ Եվրոպայի եւ եվրոյի համար:
Չնայած մյուս կողմից էլ սպասվում է, որ հունիս-հուլիսին շահագործման կհանձնվի Սաուդյան Արաբիայից Օրմուզի նեղուցը շրջանցելով օվկիանոսյան նավահանգիստներ հասնող նավթամուղի շինարարությունը, եւ կա նաեւ այն տեսակետը, որ եթե այդ ուղղությամբ սպասվող նավթի հաշվին ԱՄՆ-ը երաշխավորի, որ դեֆիցիտի խնդիր չի լինի, ԵՄ-ն կարող է, այնուամենայնիվ, հրաժարվել իրանական նավթից: Իսկ այդ դեպքում, ինչպես ենթադրում են վերլուծաբաններից շատերը, Իրանին կմնա մեկ ելք` իրականացնել սպառնալիքն ու փակել Օրմուզի նեղուցը: Այդ դեպքում արդեն, հավանաբար, ռազմական բախումը կդառնա զարգացման ամենահավանական սցենարը:
Սակայն մինչ այդ Իրանը, կարծես թե, իրեն բավականին հանգիստ է զգում, ելնելով այն տրամաբանությունից, որ ԵՄ-ն ամենեւին էլ իր նավթի ամենախոշոր ներկրողը չէ ¥տե°ս գրաֆիկը¤: Իրանական նավթի ամենախոշոր գնորդը` Չինաստանը, օրերս հերթական աջակցությունը հայտնեց Իրանին` աշխարհով մեկ հասկանալ տալով, որ եվրոպական էմբարգոյի պարագայում պատրաստվում է ի հաշիվ այլ նավթարդյունահանող երկրների` ավելացնել իրանական նավթի ներկրումը: Դրա հետ մեկտեղ իրանական նավթի մյուս խոշոր ներկրողները եւս կարծես թե այդպես էլ չեն պատրաստվում միանալ եվրոպական էմբարգոյին: Եվ, վերջապես, Իրանը շրջանառության մեջ է դրել նաեւ այն գաղափարը, որ եթե Եվրոպան այս ամենից հետո, այնուամենայնիվ, որոշի հրաժարվել իրանական նավթից, ապա դրա արդյունքում միայն համաշխարհային գների աճը կարող է փոխհատուցել այն ֆինանսական վնասները, որոնք ի հայտ կգան Եվրոպային նավթ չվաճառելուց:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Վերջերս լուրեր էին պտտվում, որ մոտակա ընտրություններին ՀԱԿ-ի շտաբի պետ է նշանակվելու Գագիկ Ջհանգիրյանը: Լուրի հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել ՀԱԿ-ի մի շարք ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս կամ անջատել էին բջջային հեռախոսները, կամ էլ, ով գիտե, երեւի Նոր տարվա գերծանր սեղանների պատճառով չէին կարողացել ժամանակին վճարումներ կատարել, դե, իսկ Ստեփան Դեմիրճյանը, իր սովորության համաձայն, խուսափեց մեր հարցադրումներից: Վերջապես մեզ հաջողվեց կապ հաստատել ՀՀՇ նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, որն էլ պատասխանեց. ՙՈչ, նման բան չկա, քանի որ Հայ ազգային կոնգրեսում չի եղել շտաբի պետի վերաբերյալ որեւէ քննարկում: Թեկնածու եւս չկա՚: Իսկ ՀԱԿ-ի վերջին խորհրդի նիստում տեղի ունեցած վեճի մասին տեղեկությունը Մանուկյանը հերքեց եւ հավելեց. ՙՆման բան չկա, ընդամենը քննարկումներ են գնում, որոնք դեռ շարունակվելու են, եւ վերաբերվում են Սասուն Միքայելյանին օգնելու եւ առաջիկա հանրահավաքները կազմակերպելու, ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Նախընտրական ցուցակներում էլ ընդգրկվելու են այն մարդիկ, ովքեր ժողովրդի կողմից ընդունված, հարգված ու կայացած լիդերներ են: Դեռ որոշում չունենք, պետք է նշեմ, որ սա իմ մոտեցումն է: Որեւէ անուն մինչ այսօր չի քննարկվել՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ՀԱՆՈՒՆ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
Երեկ Սոչիում կայացավ Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հերթական եռակողմ հանդիպումը` Ղարաբաղյան հարցի կարգավորման թեմայով: Այս ամենի վերաբերյալ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ նկատեց. ՙՑանկացած նման հանդիպում ինչ-որ ձեւով նպաստում է կայունությանը ու խաղաղության պահպանմանը: Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ այդ հանդիպումը հիմնականում ուղղված է դրան: Հակամարտության շուտափույթ կարգավորումը դեռեւս շատ ու շատ վաղաժամ է ակնկալել: Սակայն իրավիճակի կայունության պահպանման տեսակետից կարեւոր է: Դա քայլ էր ստատուս-քվոյի պահպանման համար, քանի որ չկա այլընտրանք ու տարբերակ` ընդունելի բոլորի համար՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ՍՊԻՏԱԿՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ԴԺՎԱՐ ԹԵ ԹԵԺ ԼԻՆԻ
Այս տարի փետրվարի 12-ին քաղաքապետի ընտրություններ են սպասվում ոչ միայն Հրազդանում, այլ նաեւ Սպիտակ քաղաքում: Եվ եթե Հրազդանում պայքարը շատ թե քիչ թեժ է լինելու, ապա Սպիտակում այն դժվար թե թեժ լինի, քանի որ, ինչպես Հրազդանում, այնպես էլ այստեղ թեկնածուներից մեկը ՀՀԿ-ից է, իսկ մյուսը` ՀԱԿ-ից, պարզապես ի տարբերություն Հրազդանի, Սպիտակ քաղաքում ՀՀԿ-ի թեկնածուն եւ ներկայիս քաղաքապետը պետք է պայքարի ոչ թե ՀԱԿ անդամի, այլ, ինչպես ժողովուրդն էր ասում, ՀՀՇ-ականի դեմ: Ընտրողները նույնիսկ զարմանում էին, թե ինչու է ՀՀՇ-ական այդ թեկնածուն մտել պայքարի մեջ, եթե նրան նույնիսկ չի սատարում սեփական կուսակցությունը, եւ ըստ սպիտակցիների` նա միայն վերջին պահին է որոշել, որ պետք է դնի իր թեկնածությունը, ու չգիտես որտեղից` մի կերպ 500.000 դրամ ճարելուց հետո եկել եւ հայտ է ներկայացրել:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ՙՊՈՉԻԿԱՎՈՐՆԵՐ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ՚ ԸՆԴԴԵՄ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
Այսօր Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի ՙՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՚ հ/կ-ի դատն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի: Հիշեցնենք, որ իր տված հարցազրույցներից մեկում նախկին պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը քննադատել էր ՙպոչիկավոր իրավապաշտպան տղաներին՚` բանակին վարկաբեկելու համար, եւ նշել, որ նրանք աշխատավարձ են ստանում արտերկրից: Սակայն որոշ ժամանակ անց հայտարարել էր, որ ներել է Սաքունցին:
Հավանաբար, դատավարությունը առիթ կդառնա, որպեսզի հանրությանը դեռ բազմիցս հիշեցվեն այն դիպուկ որակումները, որ Վ. Գասպարյանը մամուլով եւ հեռուստատեսությամբ տվել է հակաբանակային գործունեություն իրականացնող հ/կ-ներին: Ո±վ գիտե, միգուցե կրկնությունը հաճելի± կլինի լսել պրն Սաքունցին եւ այլոց...
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Շրջայց կատարելով ՀՀ մի շարք քաղաքներում` փորձում էինք տեղեկանալ բնակիչներից, թե ինչ տրամադրություններ են տիրում ԱԺ ընտրություններից առաջ, եւ պատահաբար Սպիտակ քաղաքում հերթական զրույցի ժամանակ 60 տարեկան մի տղամարդ սկսեց վրդովված պատմել, թե ինչպես են իրեն վերջերս ազատել աշխատանքից: Երբ հարցրեցինք, թե կոնկրետ ինչի համար, վերջինս պատասխանեց. ՙԲա ոնց չջղայնանամ, երկար տարիներ է, ինչ աշխատում եմ Սպիտակի ավտոկայանում եւ ոչ մի օր ոչ մեկ իմ թանին թթու չի ասել, իսկ հիմա ինձ ասում են` եթե ուզում էս մնաս ու աշխատես, ուրեմն պետք է դառնաս ՕԵԿ-ի անդամ, իսկ եթե ոչ, ապա քեզ հաջողություն: Իսկ ես չեմ ուզում դառնալ էդ կուսակցության անդամը, էդ զոռով չի, էդ ցանկությունով է, ու հիմա, երբ ես հրաժարվեցի, ինձ անհիմն ազատեցին աշխատանքից: Այսօր մեր ավտոկայանում աշխատում են այն մարդիկ, ովքեր ՕԵԿ-ական են, տնօրենը սաղ իրա բարեկամներին, ովքեր ՙօրինացից՚ են, բերել, էդտեղ է տեղավորել աշխատանքի, ու հիմա ես գործազուրկ եմ՚:
Այս դիպվածն, իհարկե, որքան տարօրինակ է, այնքան ցավալի, եւ չմոռանանք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պորտֆելը պատկանում է ՕԵ կուսակցությանը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Քաղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն` օրերս ՙմերձեցման երեկո՚ է կազմակերպվել անընդհատ անգլոամերիկյան պրոյեկտի հետ զուգահեռներ անցկացվող ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության ներկայացուցիչների ու որոշ ժառանգական ՙաստղերի՚ հետ, որոնց խոսք ու զրույցի թեման եղել է առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու ընտրակեղծիքների դեմ տարվող պայքարը, որն, ըստ այս մտքի ու խելքի գերհզոր կադրերի, հնարավոր չէ հաղթահարել եւ հաջողության հասնել, քանի որ գնալով փոքր ուժերի հաղթելու շանսերը փոքրանում են: Նույն լուրերի համաձայն` ասում են, որ այս աշխարհի ամենաժողովրդավար ուժերի ներկայացուցիչները իրենց ՙմինի՚ հանդիպման վերջում եկել են եզրահանգման. ՙԵթե դեմներս փակեն, կգնանք մեր իմացած ձեւով՚… Տեսնես` էդ ո±րն է դրանց իմացած ձեւն ու ՙտրյուկները՚…
Գ. ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՙ
Ո±Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ...՚
ՀԱՐՑԻՆ ՀՀՇ-Ն ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԻ
Վարդան Այվազյանը իր վերջին ասուլիսի ժամանակ մի հարցադրում էր արել, թե արդյոք ՀԱԿ-ում կգտնվի մի տղամարդ, որը Չարենցավանի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կմրցակցի իր հետ: Նույն հարցը ուղղեցինք ՀՀՇ նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, որն էլ պատասխանեց. ՙԱյդ հարցին ես պատասխան չունեմ: Եթե նա տղամարդ է փնտրում` դա իր գործն է՚: Իսկ պատասխանի փակագծերը բացելու վերաբերյալ Մանուկյանը հավելեց. ՙԴուք տենց էլ գրեք` ինքը կհասկանա՚:
Հիշեցնենք, որ ժամանակին ՙՈ±վ է այն տղամարդը...՚ հարցադրումը Ռոբերտ Քոչարյանն ուղղել էր ամբողջ ընդդիմությանը:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Designed by Administrator

