-
Նորություններ
-
Արխիվ


Քաղաքական
ՙՙՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ՚. ԿԼԻՆԵ±Ն ԱՐԴՅՈՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեպտեմբերն էլ սկսվում է բավականին ակտիվ. Դմիտրի ՄԵդվեդեւը, ինչպես պարզվում է, Բաքու է ժամանում այդ ամսվա ոչ թե կեսին, այլ սկզբին: Այսինքնª Մոսկվայի համար պարզ է դարձել իր անելիքը, եւ այլեւս ինչ-որ նոր ՙպարզությունների՚ սպասելն անիմաստ է:
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՎ ՉԼԻՆԵԼ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, թերեւս համարելով, որ կարող է պատասխանել ինչպես իր երկրի, այնպես էլ Թուրքիայի եւ ամբողջ ՆԱՏՕ-ի համար, կատեգորիկ հայտարարեց. ՙԿարող եմ ասել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի բացումը չի մտնում ՆԱՏՕ-ի օրակարգի մեջ եւ չի քննարկվում: Դա ինչ-որ սպեկուլյացիա է՚: Ադրբեջանցի այդ պաշտոնյայի պնդման առնչությամբ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը հարցադրում էª քանզի Հայաստանի հետ զորավարժությունների ժամանակ սահմանի բացումը լայնորեն քննարկվում է թուրք պաշտոնյաների կողմից, ապա սադրանք լինելու դեպքում դա ո±ւմ սադրանքն է: Ի դեպ, Արազ Ազիմովը թերեւս հիմքեր ունի պնդելու, որ սահմանը չի բացվիª ելնելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից: Սակայն ամբողջ ՆԱՏՕ-ի փոխարեն խոսելը արդեն մեծամտություն է:
Ի դեպ, ավելի վաղ նույն Դավութօղլուն պնդում էր, թե զորավարժությունների պահին սահմանի բացումը չի վնասի Թուրքիայի ազգային անվտանգությանը եւ չէր բացառել, որ զորավարժություններին մասնակցի նաեւ Ադրբեջանը, ինչը հերքվել էր Ադրբեջանի ՊՆ-ի կողմից: Այսինքնª առաջանում է ինչ-ինչ հակասությունների կամ չհնչեցվող հանգամանքների շարան: Մի կողմիցª նույն Աբդուլլա Գյուլը Բաքվում այդպես էլ հստակ որեւէ երաշխիք չէր տվել, որ սահմանը չի բացվի: Այնուհետ թուրք պաշտոնատար անձինք գործնականում ամեն օր նույն բացման-չբացման մասին իրարամերժ բաներ էին ասում:
Ի վերջո, կարծես թե իրոք այդ սահմանը չի բացվելու, ու դրանով հարցականի տակ է դրվում բուն զորավարժությունը: Խոշոր հաշվով, հայ-ռուսական ՙդարի պայմանագրի՚ ստորագրումից հետո թերեւս ՆԱՏՕ-ն էլ, հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի հստակեցումը, դժվար թե այլեւս առանձնապես նպատակահարմար համարի այդ զորավարժությունները: Եվ դրա մեղավորությունը Թուրքիայի գլխին կոտրելը շատ հարմար առիթ է: Ինչպես ասում են, օգուտը կրկնակի է. ե°ւ զորավարժություն չանելու պատրվակը կա, ե°ւ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու առիթը: Մանավանդ Թուրքիայի սեպտեմբերյան սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, որով նախատեսված է ամրապնդել Էրդողանի իսլամիստական կառավարության դիրքերը: Փակագծերում նշենք, որ այժմ նույն Թուրքիայում նկատվում է, որ արտաքին քաղաքականությունում կարծես թե առաջին պլան է մղվում Աբդուլլա Գյուլը, որը բոլոր հարցերում փոքր-ինչ ավելի ՙմեղմ՚ գիծ տանող է, քան Էրդողանը: Ու դա վերաբերում է նաեւ Թուրքիայի հարաբերություններին ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ:
Սակայն վերադառնանք թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Դմիտրի Մեդվեդեւի այցի ժամանակ գալու է ՙճշմարտության պահը՚. Բաքուն կա°մ պետք է վերջնականապես կողմնորոշվի դեպի Թուրքիա, ու այդ դեպքում առաջացնելու է Մոսկվայի դժգոհությունըª դրա բոլոր հետեւանքներով հանդերձ, կա°մ վերջնականապես ընդունի ռուսական կողմնորոշում, ինչը կհանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների փչացմանը:
Դեպի Թուրքիա վերջնական ՙկուրս՚ վերցնելու դեպքում, բնականաբար, բացառված է, որ թուրքերը բացեն հայ-թուրքական սահմանը, սակայն այդ դեպքում Մոսկվան կուժգնացնի Բաքվի նկատմամբ ճնշումը, ու դա կարտահայտվի առաջին հերթին ղարաբաղյան հարցում, ուր միգուցե ՙկարգավիճակային անորոշությանը՚ ռուսները վերջ տան կամ սպառնան վերջ տալ: Իսկ Ադրբեջանիª դեպի Ռուսաստան վերջնականապես կողմնորոշվելու դեպքում արդեն Թուրքիան պատճառներ չի ունենա հակադրվել ամբողջ Արեւմուտքի հետ, ու հայ-թուրքական սահմանի բացմանը կմոտենա արդեն նաեւ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից: Ճիշտ է, այդ բացումով հանդերձ մենք կստանանք նոր պրոբլեմներ, սակայն կխզվի Ադրբեջան-Թուրքիա կապը: Թե Բաքուն այդ ՙերկու աթոռներից՚ª ռուսականից ու թուրքականից, որն է ընտրելու, պարզ կլինի դեռ մինչեւ այս շաբաթվա վերջ: Հենց այս պատասխանի հետեւից է Բաքու մեկնում Դմիտրի Մեդվեդեւը:
ԿՐԿԻՆª ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռուսական ներկայության ուժեղացման վրա բավականին նյարդային արձագանքներ են գալիս ինչպես Թուրքիայից եւ Ադրբեջանից, այնպես էլ Վրաստանից:
Այսպես, Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Իշիկ Կոշաները իր պաշտոնը ստանձնելուն պես հայտարարեց, որ Ռուսաստանի գործողությունները գալիս են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործողությունների նկատմամբ անհանգստությունից: Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Սաբիրօղլուն էլ հասավ նրան, որ հայտարարեցª իբր հայ-ռուսական վերջին արձանագրությունով Հայաստանը այլեւս հանդես չի գալիս որպես ինքնուրույն պետություն, ինչին հետեւեց մեր ՊՆ-ի բավականին կոշտ պատասխանը, ուր մասնավորապես շեշտված էր, որ համաձայնագիրը ուղղված է տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանմանը:
Իսկ Վրաստանում սկսվել է մի կատարյալ մառազմ: Այսպես, եթե ժամանակին այն անձանց, ովքեր մուտք են գործել Աբխազիա եւ Հարավային Օսիա, վրաց իշխանությունները սահմանախախտ հռչակելով պարզապես արտաքսում էին, ապա այժմ սկսել են կալանավորել եւ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ցուցադրական դատավարություններ անցկացնել: Այս պահով զարմանալի է, թե ինչու մեր ԱԳՆ-ն ու ուժային կառույցները համարժեք քայլեր չեն ձեռնարկում:
Օրինակ, պետական մակարդակով համարժեք պատասխան կլիներ, եթե Հայաստանում էլ ձերբակալվեին ու դատվեին այն վրացիները, որոնք մուտք են գործել Սեւրի պայմանագրով նախանշված, սակայն այժմ թուրքական օկուպացիայի տակ գտնվող Արեւմտյան Հայաստանի տարածքներ, ինչպես նաեւ Նախիջեւան: Ի դեպ, եթե Վրաստանի այդպիսի քաղաքացիներին մեր ոստիկանությանը հանձնելու հրահանգ ստանան, կարծում ենք, ռուս սահմանապահները դա հաճույքով էլ կանեն:
Բացի այդ, լարված է մնում հայ-վրացական սահմանը, որտեղ դեռ անցած տարի վրացիները առաջ են եկելª գրավելով հայ գյուղացիների սեփականաշնորհված հողակտորները:
Սակայն առավել կարեւոր է, թե ինչով է պայմանավորված այդպիսի նյարդայնությունը: Պարզ է, որ Ադրբեջանի համար շատ դժվար է վերջնական ընտրություն կատարել, ռուսական ընտրություն կատարելու դեպքում էլ բնակչությունը դժգոհ կլինի, քանզի ադրբեջանական քարոզչամեքենան արդեն առավել քան 15 տարի իր հանրության գլուխը մտցնում է այն միտքըª իբր հայերը ռուսների հետ համատեղ են խլել Արցախը: Թուրքական կողմնորոշումից չհրաժարվելն էլ նրանց սպառնում է մեծագույն անախորժություններով:
Վրաստանի վիճակն էլ հետաքրքիր է: Այդ երկիրը, փաստորեն, գտնվում է ռուսական աքցանում հյուսիսից ու հարավից, եւ Միխայիլ Սահակաշվիլու հույսերըª մնալու իշխանության գլուխ, գործնականում զրոյանում են, քանզի նույն ԱՄՆ-ն որեւէ ցանկություն չի արտահայտում օգնության հասնելու իրեն ամբողջովին սպառած եւ ավելորդ գլխացավանքի աղբյուր վարչակարգին:
Թուրքիայի համար էլ տարածաշրջանային իրողությունների փոփոխությունը բավականին անախորժ է, քանզի խաչ է քաշվում Թուրքիայիª Կովկասում իր ազդեցությունն ընդարձակելու ծրագրերի վրա: Բնականաբար, այդ ծրագրերը շարունակելու փորձը կհանգեցնի Ռուսաստանի հետ կոնֆլիկտի, իսկ ռուսների հետ թուրքերը այժմ կապված են մի շարք խոշոր տնտեսական ծրագրերով, որոնցից կափսոսային հրաժարվել:
ՙՃշմարտության պահը՚ գալիս է եւ Իրանի հարցում: Միանշանակորեն պարզ է դառնում, որ Մոսկվան իրականում սատարում է Թեհրանին միջուկային էներգետիկա ունենալու հարցում, իսկ թուրք-իրանական հարաբերությունները վատթարանում են: Բանը հասել է նրան, որ Վանում քարկոծել են իրանցիների ավտոբուսը, ինչի կապակցությամբ Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել բավականին կոշտ հայտարարությամբ, որով կասկածի տակ է դրել Թուրքիայի տարածքում կրոնական տուրիզմի հետագա շարունակման նպատակահարմարությունը:
Ի դեպ, խորհրդանշական պահ. արդյո±ք պատահական է, որ Դմիտրի Մեդվեդեւը Բաքու է ժամանում հենց սեպտեմբերի 2-ինª Արցախի Հանրապետության անկախության տարեդարձին, երբ Հայաստանի ամբողջ ղեկավարությունը եւ վերնախավը լինելու են Ստեփանակերտում եւ մտադիր են այդ տարեդարձը շատ ճոխ ու ոգեւորիչ ձեւով նշելու: Արդյո±ք սեպտեմբերի 2-ը չի դառնա այն օրը, երբ Բաքուն մեկընդմիշտ հարկադրված կլինի հրաժարվել իր ռեւանշիստական երազանքներից: Դե, մեկընդմիշտ ասելով, նկատի ունենք առնվազն 2046 թիվը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ
Վերջերս Վրաստանում ակտիվացել է ՀՀ քաղաքացիների կալանավորման եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նման վերաբերմունքի են արժանանում բոլոր այն մարդիկ, ովքեր մուտք գործած են լինում Աբխազիա ու Հարավային Օսիա:
Ի±նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ արտգործնախարարությունը: Ինչպես նշեց ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ. ՙԱյդ հարցի վերաբերյալ նախազգուշական քայլեր ենք ձեռնարկել, որի շնորհիվ մեր քաղաքացիների թիվը զգալի նվազել է, որոնք նման պատասխանատվության են ենթարկվում Վրաստանում՚:
Իսկ ինչ է ձեռնարկում այս հարցի շուրջ ՀՀ ոստիկանությունը եւ արդյո±ք, ի պատասխան Վրաստանի քայլերին, ոստիկանությունը չի ձերբակալելու բոլոր այն վրացի քաղաքացիներին, ովքեր մուտք են գործել Արեւմտյան Հայաստան կամ Նախիջեւան:
Հասարակայնության հետ կապերի վարչության պետի առաջին տեղակալ Մուշեղ Կրոյանը իր խոսքում մասնավորապես նշեց. ՙՄեր քաղաքացիների հետ, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, առաջացած բոլոր խնդիրների պատասխանները տալիս է ԱԳՆ-ն: Մենք իրավասու չենք ինչ-որ բան թելադրել: Նման հարցերը լուծվում են մեր դեսպանատների, հյուպատոսարանների միջոցով:
Մենք մինչեւ այս պահը չունենք նման դեպքեր գրանցված, որոնք ձերբակալվել են այլ երկիր մուտք գործելու համար: Մեր քրեական օրենսգրքում նման հոդված չկա՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ՙԵ°Վ ՍԻՄ-Ը, Ե°Վ ԺԿ-Ն ԼԻԻՐԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԳՆԱԼՈՒ՚
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ուրախ է հայ-ռուսական համագործակցության շարունակության եւ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պաշտոնական այցի համար, քանի որ, ինչպես ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում նշեց ԺԿ նախագահը. ՙՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարաձգման պայմանագիրը մեզ տալիս է երաշխիք այս դժվար ժամանակաշրջանում չվախենալ թուրքից եւ հզոր ձեւով հակադարձել Ադրբեջանին, քանի որ մենք ոչինչ չունենք զիջելու՚:
Բայց դե արտաքին քաղաքական հարցերը իրենց տեղը. Տիգրան Կարապետյանը Տիգրան Կարապետյան չէր լինի, եթե Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ չխոսեր ու, իր խոսքով ասած, ամերիկյան պրոյեկտ ՙԺառանգություն՚ կուսակցության պորտը մի լավ տեղը չդներ. ՙՙԺառանգությունը՚ այս անգամ իր քննադատության մեջ շատ ավելի հեռու գնաց եւ ասաց, որ մենք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք: Դե, պարզ է. ՙԺառանգությունը՚ ամերիկյան պրոյեկտ է, ու շահագրգռված է, որ մեզ մոտ ամերիկյան դրսեւորումները առաջին տեղում լինեն, քան ռուսինը: Ու չնայած նրան, որ ԱՄՆ-ն շատ նորմալ արձագանքեց հայ-ռուսական համագործակցությանը, այնուամենայնիվ, մեր դաշտի փոքր խաղացողները իրենց աղմուկ-աղաղակը հանեցին: Բայց դե ամեն դեպքում մենք չպետք է կորցնենք մեր հայկականը՚: Ասուլիսի ընթացքում, բացի ՙԺառանգության՚ ՙօյինբազությունների՚ մասին խոսելուց, ԺԿ նախագահը ներքաղաքական կյանքում շեշտը դրեց նաեւ նրա վրա, որ այսօր արդեն սկսվել է վերաբաշխման եւ վերադասավորման գործընթացը ու նկատեց. ՙՈ±նց կարող է ներքաղաքական կյանքում ամեն բան հանգիստ լինել, եթե Մեդվեդեւի պատվին տրված ճաշին ԲՀԿ-ն ներկա չի եղել: Վերադասավորումներ գնում են ե°ւ ընդդիմադիր, ե°ւ իշխանական դաշտում: Թեեւ ես ընդդիմադիր բառը վերապահումներով եմ ասում, որովհետեւ ես ԼՏՊ-ին չեմ կարող համարել ընդդիմադիր, քանի որ նա իշխանավոր է: Իրեն դիմում են, ասում են, պարոն նախագահ, ոնց կարող են ասել նախագահ, եթե նա ընդդիմադիր է, ուրեմն նրանք թիմ են եւ իշխանությունից տարբերվում են նրանով, որ աթոռ չունեն: Իրենք են խոստովանում, որ հայ-թուրքականի հետ կապվածª Սերժ Սարգսյանի եւ ԼՏՊ-ի ծրագիրը նույնն են: Մեծ առումով ես ավելի ընդդիմադիր եմ, քան ԼՏՊ-ն, որովհետեւ ես ասում եմ ճշմարտությունը՚: Իսկ թե ինչքանով են ճշմարիտ ԺԿ նախագահի կանխատեսումները ապագա խորհրդարանական ընտրությունների մասով, եւ կիսում է արդյոք պրն Կարապետյանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքը, որ, օրինակ, ՄԱԿ-ը շատ փող ունի, բայց քիչ խելք, ու հետեւաբար նա չի կարող անցնել խորհրդարան, իսկ ահա ՍԻՄ-ը եւ ԺԿ-ն, ունենալով լրատվամիջոցներ եւ ամենօրյա շփումներ բնակչության հետ, հնարավորություն ունեն խորհրդարան անցնելու, ապա. ՙԻնչո±ւ ոչ` ե°ւ ՍԻՄ-ը, ե°ւ ԺԿ-ն լիիրավ հնարավորություն ունեն խորհրդարան գնալու: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա Գուրգեն Արսենյանը չանցավ ոչ թե նրա համար, որ չանցավ, այլ ինքը գնեց 60 հազար ձայն, քանի որ իրեն ասել էին, որ 60-ն անցնող ա: Փաստորեն դա ՙքցելու՚ ՙվարիանտ՚ էր, մարդը խի առնի 70-ը, եթե 60-ը անցնող ա... Ու եղավ այն, ինչ եղավ՚,- ՄԱԿ-ի խաղաքարտերը բացեց Տ. Կարապետյանը:
Եվ վերջում հնարավոր է առաջիկայում նոր քաղաքական ուժի ձեւավորում, թե ոչª ըստ Տիգրան Կարապետյանի. ՙԱյդպիսի քաղաքական ուժը Ժողովրդական կուսակցությունն է, որը տաս տարի ամեն ինչով ծառայում է ժողովրդին: Բոլորը նույն դեմքերն են, Վիկտոր Դալլաքյա±նը պետք է դրսեւորվի ու իր մեջ ներառի տարբեր փախած կուսակցություններ, որ իբրեւ, տեսեք, դաշինք ա...՚:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
Ո±Վ Է ԵՐԱԶՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆ ՏԵՍԵԼ
Սյունիքի մարզում վերջերս ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզպետարանում դիսպետչերականի ժամին կոպտել-վիրավորել էր իր քաղաքապետերին, դժգոհություն հայտնելով, որ վերջիններս թերանում են իրենց աշխատանքի մեջ եւ չեն կարողանում մարզի պատիվը բարձր պահել: Մի տես է, մարզպետ եմ ասել...
Ու որպեսզի էլ ավելի մանրամասն տեղեկանայինք, թե ինչու է Սյունյաց մարզպետը որոշել առանց ետ նայելու իր քաղաքապետերին ՙնախշել՚` կարծելով, թե այդ տակտիկայով կարող է ինչ-որ բանի հասնել, որոշեցինք հարցով դիմել Ս. Խաչատրյանին, որն էլ ի զարմանս մեզ հանդարտություն ցուցաբերելով ասաց. ՙԵս հիմա դիսպետչերական չեմ անում, որովհետեւ մարզպետարանը նորոգման տակ ա: Սեպտեմբերի 10-15-ը մենք նոր մարզխորհրդի նիստ ենք անելու, խնդրեմ կարող եք գալ մասնակցել եւ ձեր հստակ կարծիքը կազմել: Իսկ ընդհանրապես քաղաքապետերին ինչու պետք է կոպտեմ, այդպիսի խնդիր չկա: Ես ինքս իմ քաղաքապետերին հարգում եմ եւ ես բոլորին էլ իմ ընկերներն եմ համարում՚: Իսկ այն հարցին, որ այնուամենայնիվ հաճախակի են դարձել պնդումներն այն մասին, որ ՀՀԿ-ական մարզպետի հարաբերությունները խիստ լարված են Կապանի դաշնակցական քաղաքապետ Արթուր Աթայանի հետ, Ս. Խաչատրյանը հարցից սաստիկ զարմացած պատասխանեց. ՙԱզիզ ջան, չգիտեմ, թե ով է երազին նման բան տեսել, նա իմ լավ ընկերն է, երեք օր առաջ էլ մի շատ լուրջ քննարկում ենք իրականացրել, բայց ես ձեր ձայնից զգում եմ, որ դուք բարի մարդ եք, ուստի համեցեք Սյունիք եւ կզգաք, թե որքան ուժեղացած եք այնտեղից հետ գալու՚:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՙՏԵԽՕՍՄՈՏՐԻ՚ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՇԱՏԱՆԱ, ԵԹԵ...
Կառավարության որոշմամբ` ցանկացած ոք այսուհետեւ կարող է դիմել տրանսպորտի եւ կապի նախարարությանը` տեխզննում իրականացնելու արտոնագիր ստանալու համար: Բացի այդ, վերացվում է տարածքային սահմանափակումը եւ յուրաքանչյուր ոք ազատ է տեխզննում իրականացնել այնտեղ, որտեղ ցանկանա: Իսկ թե որքանով է այդ որոշումը հարմար վարորդներին եւ արդյոք այս որոշմամբ չեն ավելանա չարաշահումները` հարցերի պատասխանը իմանալու համար դիմեցինք ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻՆ, որը այս առումով ասաց. ՙՏրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը այժմ գտնվում է տրանսպորտի նախարարության ենթակայության տակ: Այդ որոշումը մենք չենք պատրաստել: Սակայն նշեմ, որ դա միմիայն քաղաքացիների օգտին է, քանի որ, եթե մարդը ապրում է օրինակ Գյումրի քաղաքում, բայց նա Երեւանի բնակիչ է, պետք է պարտադիր տեխզննում անցկացներ իր մեքենան Երեւանում եւ նույնի հակառակը: Այսինքն, եթե ցանկանան չարաշահում անել, դա կանեն ամեն տեղ: Եթե քաղաքացին տեսնի, որ մի տեղ իրենից ավելորդ բաներ են պահանջում, նա հանգիստ կարող է գնալ մեկ ուրիշ տեղ անցկացնել տեխզննումը: Եվ, կարծում եմ, նույնիսկ ավելի կքչանան այդ չարաշահումները, քանի որ արդեն մրցակցություն կսկսվի` ով ավելի լավ ու խղճով կանցկացնի այդ աշխատանքը: Օրինակ, եթե մտնում ենք խանութ եւ մեզ սպասարկում են ոչ այդքան բարեհաճ, հաջորդ անգամ չենք ցանկանա այդ խանութ մտնել: Ես նորից եմ կրկնում, սա շատ օգուտ է քաղաքացու համար, բայց ոչ այդքան օգուտ է տեխզննման կետերի տնօրեններին՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՂԱԶԱԽՆԵՐԸ ՙԳՐԱՎԵԼ ԷԻՆ՚ ՄԱՐԻՈԹԸ
Վերջին շրջանում, առավել եւս ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելուց հետո ակտիվացել է Ղազախստանի գործունեությունը մեր տարածաշրջանում: Երեկ ՙԱրմենիա՚ հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն Ղազախստանի սահմանադրության օրվա կապակցությամբ: Ներկաներին ողջունեցին ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Ա. Բոզժիգիտովը եւ ՀՀ փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը:
Օրվա կապակցությամբ Ղազախստանի դեսպանին շնորհավորական նամակ էր ուղարկել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նամակում մասնավորապես նշված է. ՙՏպավորիչ են Ղազախստանի Հանրապետության նվաճումները պետական շինարարության, գիտության, արդյունաբերության, քաղաքաշինության եւ այլ ոլորտներում: Հսկայական է Ձեր երկրի ներդրումը եվրոպական եւ ասիական մայրցամաքներում խաղաղության, համագործակցության, անվտանգության երաշխիքների զարգացման մեջ: Ղազախստանը կարեւոր ներդրում է ունեցել համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մեջ, ինչպես նաեւ նախանշել է այն ուղիները, որոնք թույլ կտան համաշխարհային տնտեսությանը զերծ մնալ այդ արհավիրքի կրկնությունից:
Մեր կուսակցությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ղազախստանի բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում, որոնք, անկասկած, էլ ավելի պետք է սերտանան ի բարօրություն հայ եւ ղազախ ժողովուրդների եւ ի զսպում բոլոր նրանց, ով հույս ունի զենքի թափահարումով հասնել իրենց ցեղասպանաստեղծ եւ այլ ժողովուրդներին ստրկացնող ռասիստական ծրագրերին՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀՀ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է
Երեկ ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազայի առկայությունը վտանգավոր է Արցախի համար: Իսկ թե որքանով է այդ հայտարարությունը մոտ տրամաբանությանը եւ վտանգավոր, այս հարցերի համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ, որը նշեց. ՙԻնձ համար անհասկանալի է նման մոտեցումը, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը եւ ռազմական պաշտպանունակությունը ուղիղ համեմատական է Արցախի հետ: Եվ եթե Հայաստանի անկախության մակարդակը բարձրանում է, ապա դա նույնն է, որ բարձրանում է Արցախի անկախության մակարդակը: Նման տեսությունը կամ նման մոտեցումը ուղղակի հակադարձ համեմատական են իրողության եւ առողջ տրամաբանության հետ՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՅԴ-Ն ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՉԻ ԱՆԵԼՈՒ
Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ կուսակցության կայանալիք հանրահավաքն է եւ դա շատերի մոտ հետաքրքրություն է առաջացնում, թե արդյոք հանրահավաքի կազմակերպումը ընդունվել է քաղաքապետարանի կողմից ի գիտություն եւ ինչն է լինելու դրա քննարկման հիմնական թեման, ինչի դեմ է բողոքելու ՀՅԴ-ն:
Ինչպես նշեց ՀՅԴ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ. ՙՄենք հանրահավաք չենք անում: Սեպտեմբերի 2-ին հավաքվելու ենք ՙԴինամո՚ մարզադահլիճում: Վերջին 4 տարիների ընթացքում ՀՅԴ-ն ամեն տարի նույն օրը Ղարաբաղի անկախության կապակցությամբ միջոցառում է անցկացրել՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ԻՍԿ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Ներկայումս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը գտնվում է արձակուրդում: Մեզ հետաքրքրեց, թե ինչու է պարոն Աշոտյանը որոշել սեպտեմբերի նախաշեմին իր արձակուրդն անցկացնել հենց Ջավախքում:
Կապվելով նախարարի հետ հասկացանք, որ չնայած արձակուրդին, նա բավականին զբաղված է, այդ իսկ պատճառով փորձեցինք մեր հարցերի պատասխանը ստանալ կրթության եւ գիտության նախարարության մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանից: Ինչպես նա նշեց. ՙՆախարարը նախապես որոշել էր, որ իր արձակուրդը երեք օր անց է կացնելու Ջավախքում, եւ այդպես էլ արել է: Քանի որ պարոն Աշոտյանը ոչ պաշտոնական այցով էր այնտեղ, նա հանդիպել է իր գործընկերոջը, որի վերաբերյալ մոտակա ասուլիսներից մեկում նա կպատմի, այդ իսկ պատճառով հիմա ոչինչ չեմ կարող ասել՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՄԵ±Ջ Է
Իշխանական շրջանակներում նորից խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ազատ-անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ շարունակում է տարբեր կալիբրի քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու խելքից դուրս ֆինանսական միջոցներ ունեցող գործարարների համոզել, որ այդուհանդերձ քաղաքական նոր ուժի ձեւավորման խնդիրը այսօր Հայաստանում օրհասական հարց է դարձել: Խոսում են նաեւ, որ Դալլաքյանը իր մերձավոր շրջապատում նույնիսկ կարծիք է հայտնել, որ եթե քաղաքական դաշտում երրորդ ուժ ասվածը չստեղծվի, ընդ որումª իր գլխավորությամբ, ապա ՀՀԿ-ն 2012-ի ընտրություններում ձայներ հավաքելու մեծ խնդիր է ունենալու: Սակայն ցավն այն է, որ Դալլաքյանին իր հովանավորները ոչ հա են ասում, ոչ էլ չէ, ինչն էլ փորձառու ու գուցեեւ տեղն եկած տեղը միամիտ պատգամավորին փնտրտուքների գիրկն է գցում...
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՙՉՔԱՇՎԵՑ՚ ՀՌՉԱԿԱԳՐԻ 20-ԱՄՅԱԿԻՆ
Օգոստոսի 23-ին պետք է տեղի ունենար ՀՀՇ վարչության եւ խորհրդի նիստը, որի օրակարգում պետք է քննարկվեին նախագահի, փոխնախագահի եւ քարտուղարի հաստատման հարցը: Արդյոք կայացա±վ նիստը եւ խնդիրներ չառաջացա±ն վերը նշված պաշտոնների հաստատման հետ` այդ հարցով դիմեցինք ՙթիվ 1 ՀՀՇ-ականին, քանզի դիտորդները կարծիք էին հայտնում, որ ինտրիգների արդյունքում Արամ Մանուկյանի նախագահությունը միգուցե չհաստատվի:
Ինչպես նշեց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը. ՙԱյո, նիստը կայացել է եւ օրակարգում էլ քննարկվել է նախագահ, փոխնախագահ եւ քարտուղար հաստատվելու հարցը: Մեր կանոնադրությունը պահանջում է, որ մեր ընտրությունները հաստատվեն Հանրապետական խորհրդի կողմից եւ միաձայն անցել է բոլոր մասնակիցների կողմից՚:
Հիշեցնենք, որ 1990թ. օգոստոսի 23-ին հենց Արամ Մանուկյանին էր հանձնարարված հրապարակել Անկախության հռչակագրի տեքստը` զուտ Արամ Մանուկյան անուն-ազգանուն ունենալու բերումով: Դե ինչ, կուսակիցները ՙչհարամեցին՚ նրա այդ ՙհոբելյանը՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Designed by Administrator

