-
Նորություններ
-
Արխիվ


Թեմա
ՙՙՙՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հունվարի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից պահանջել էին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտարկումները` ԼՂՀ խնդրի հետ կապված: Իսկ այդ ժամկետի ավարտին մնացել է մեկ աշխատանքային օր: Իսկ թե ի±նչ առաջարկություններ է մշակել հայկական կողմն այս ընթացքում, ներկայացնում ենք հայրենի խորհրդարանականների պատասխանը:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԲՀԿ խմբակցություն
- Ղարաբաղյան խնդրի հարցում հայկական կողմի դիրքորոշումներում որեւէ փոփոխություն չի եղել, ուստի չեմ կարծում, թե մենք դիրքորոշում հստակեցնելու խնդիր ունենք£ Մեր դիրքորոշումը նույնն էր երեկ, նույնն է այսօր եւ նույնն է լինելու վաղըª առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որին ածանցյալ են մնացած բոլոր հարցերը£ Ցանկացած փոխզիջման մասին կարող է խոսք լինել միայն հակամարտության հիմնարար պատճառիª Ղարաբաղի կարգավիճակի հարցը փաստաթղթում հստակ եւ որպես առաջնային դրույթ ամրագրելուց հետո£
Եվ եթե դիրքորոշում ճշգրտելու խնդիր կա, ապա այն հաստատապես վերաբերում է Ադրբեջանին, որի առաջին դեմքերի հայտարարություններըª միտված բանակցային գործընթացը տեղեկատվական խեղաթյուրումների ենթարկելու, չեմ կարծում թե կարող են նպաստել կողմերի միջեւ վստահություն հաստատելուն£
ՙԲարգավաճ Հայաստանի՚ դիրքորոշումը անփոփոխ էª Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի ամրագրում, որից հետո նոր միայն հնարավոր է քննարկել մնացյալ ածանցյալ խնդիրները£
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ՀՀԿ մամուլի խոսնակ
- Նախª ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուն ՀՀ նախագահն է եւ ԱԳՆ-ն: Իսկ ՀՀ նախագահը շուրջ այս երկու տարվա գործունեության մեջ բոլորին ապացուցել է, որ ազգային ու պետական գործիչ է եւ կոնկրետ Ղարաբաղի հարցում չի անի մի քայլ, որը չի բխում մեր պետական ու ազգային շահերից: Իսկ ՀՀԿ-ի կարժիքը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի անկախ մաս, եւ մեր համար գլխավորը ԼՂՀ-ի կարգավիճակի հարցն է: Բոլոր այն ռազմատենչ հայտարարությունները, որոնք որ հնչում էին հարեւան երկրից, ծիծաղելի էին: Ես երեկ արդեն պատասխանել եմ Նովրուզ Մամեդովին եւ ասել եմ, որ ինքը իր խնդիրն է լուծում, որովհետեւ նա հայտնվել է ստվերում, քանի որ նույնիսկ չմասնակցեց Սոչիի հանդիպմանը: Հիմա նա ինքն իր մասին հիշեցնում է, որª քեզ նվիրված եմ Իլհամ Հեյդարիչ եւ այլն: Ես ասեմ, որ նույն Ադրբեջանը Ալիեւին շատ դեպքերում համարում է սպառնալիքների կենտրոն, որովհետեւ քանի անգամ կարելի է խոսել պատերազմի մասին եւ հետո հերքել ու սրբագրել:
- Իսկ ինչպե±ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունների դինամիկան:
- Դրական, քանի որ եթե նախագահները հանդիպում են, հայտարարվում է, որ նախաբանը համաձայնեցված է, նախաբանում հիմնականում նախարարների հայտարարություններն են, եթե ԱԳ նախարարը հայտարարում է, որ խնդիրը Ղարաբաղի մասնակցությամբ շատ լուրջ քննարկվում է, երբ որ համանախագահները գնում են Ստեփանակերտ եւ հանդիպում են Բակո Սահակյանի հետ, ակնհայտ է դառնում, որ խնդիրը կլուծվի միայն եւ միայն ԼՂՀ ժողովրդի մասնակցությամբ:
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ՕԵԿ խմբակցության ղեկավար
- Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերն արդեն իսկ իրենց կարծիքը հայտնել են, որի արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք: Հայկական կողմը, կարծում եմ, ոչ մի ուրիշ նոր բան չունի ասելու, քանի որ մենք հստակ գնում ենք այն ճանապարհով, որը որ ընտրել ենք: Ինչ վերաբերում է այս ճանապարհին պատերազմել-չպատերազմելուն, ապա եթե մենք գնում ենք հարաբերությունների կարգավորման, ես չեմ կարծում, որ մենք միտված չենք պատերազմով կարգավորելուն: Ես բացառում եմ նմանատիպ մոտեցումը:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՀՀ-ՈՒՄ ԿԱՆ 30 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼ ՔԱՂՑԿԵՂԻՑ ԲՈՒԺՎԱԾ ՀԻՎԱՆԴՆԵՐ
Հիշեցնենք, որ 2009թ. ընթացքում առողջապահության, կրթության եւ գիտության ոլորտում որպես լավագույն գործիչների մեր ընթերցողները նշել էին բազմաթիվ անուններ, որոնց մեջ էր նաեւ ՀՀ ԱՆ-ի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն ՀԱՅՐԱՊԵՏ ՄԵՍՐՈՊԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ, որին էլ օրերս ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում ՙԻրավունքն՚ արժանվույնս շնորհավորեց եւ պատվոգիր հանձնեց բժշկության մեջ ունեցած վաստակի համար: Այս կապակցությամբ Հ. Գալստյանը նախ շնորհակալություն հայտնեց ՙԻրավունքի՚ խմբագրությանըª նշելով, որ այս պատվոգիրն անձամբ ոչ թե իրեն է վերագրում, այլ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ բժշկական անձնակազմին, ապա հավելեց. ՙԱյս պատվոգիրը վկայում է այն մասին, որ գոհ են ոչ թե մեկից, այլ ամբողջ կոլեկտիվից՚:
- Պրն Գալստյան, քանի որ խոսք գնաց գոհունակության մասին, Ձեր կարծիքով այսօր Ուռուցքաբանության կենտրոնը կարո±ղ է տարածաշրջանում դառնալ առաջատարը:
- Այդ հարցը տարբեր տեղերում իհարկե շատ է քննարկվել, ուղղակի պետք է ասեմ, որ նոր տերմին են ստեղծելª տարածաշրջանային կենտրոն: Սա ես ադեկվատ չեմ համարում, թե որտեղից հայտնվեց այդ գաղափարը: Եթե մենք վերցնում ենք հարավկովկասյան տարածությունը, ապա այդտեղ առանձին պետություններ եւ ժողովուրդներ են: Ո±նց կարելի է պատկերացնելª մի երկրից բոլորը պետք է գան տարածաշրջանային մի այլ կենտրոն: Այլ բան է, որ ամեն մի երկիր, ամեն մի պետություն, ամեն մի առողջապահության նախարարություն եւ համակարգ ուզում է ունենալ լավագույն բժշկական կենտրոններ: Բայց չի կարելի, որ մրցույթ հայտարարենք եւ ասենք, որ մեկը լավն է, մյուսը վատն է, եւ տարածաշրջանային կենտրոնն էլ մենք ենք:
- Բայց մեր ունեցած տեղեկություններովª վերջին տարիներին արտերկրից շատերն են դիմել Ձեր կենտրոն բուժման համար: Եվ եթե այդպես է, ապա ինչո±վ եք դա պայմանավորում:
- Այո, վերջին երկու տարվա ընթացքում մեզ մոտ արտերկրից բուժում են ստացել 1200 հիվանդներ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր բուժհաստատություն պետք է ձգտի իր մատուցած ծառայությունների որակը բարձրացնել այն մակարդակի վրա եւ ձգտի հասնել միջազգային այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առողջապահության ոլորտում: Իսկ թե ով կդառնա տարածաշրջանային կենտրոն, ապա կարծում եմ, որ, ի վերջո, այդպիսի փաստաթուղթ չի լինելու, թե ով է ճանաչվելու այդ տարածաշրջանային կենտրոն ասվածը:
- Այս պահի դրությամբ եթե ամփոփելու լինենք քաղցկեղով հիվանդների ընդհանուր թիվը, ինչպիսի±ն կլինի պատկերը, եւ եթե համեմատելու լինենք նախորդ տարիները, ապա ի±նչ էական փոփոխություններ եւ հաջողություններ կան հիվանդության բուժման տենդենցի առումով:
- Հարցը բավականին ընդգրկուն է, բայց եւ այնպես պիտի ասեմ, որ բոլոր երկրներում չարորակ ուռուցքի հիվանդության մակարդակի աճ է գրանցվում (2-4 տոկոսի սահմաններում): Չեք կարող գտնել որեւէ երկիր, որտեղ հիվանդության աճ չարձանագրվի: Բացարձակ նպատակ չունենալով սարսափ ներշնչելուª տեղեկացնեմ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եւ պրոսպեկտիվ հաշվարկներով 2020 թվականին մեր մոլորակի վրա պետք է արձանագրվի հիվանդության 20 մլն նոր դեպք, որոնցից 10 մլնը (նույն տվյալների համաձայն) կարող է ունենալ ցավալի վախճան (ոչ թե 20 մլն առաջնային հիվանդներից, այլ ընդհանուր առմամբ չարորակ ուռուցքներից կարձանագրվի 10 մլն մահվան դեպք): Այստեղ, իհարկե, բացարձակ թվերը ոչնչի մասին չեն խոսում, որովհետեւ ամենաճիշտ հաշվարկները պետք է ներկայացնել 100 հազար բնակչի հաշվով: Եվ եթե մեզ մոտ 15 տարի առաջ 100 հազար բնակչից արձանագրվում էր 190 դեպք, ապա հիմաª 2008թ. տվյալներով, դեպքերի թիվը հասել է 220-ի: Ի դեպ, ասեմ, որ տնտեսապես զարգացած երկրներում արձանագրվում է կրկնակի անգամ ավելի շատ աճ: Կան երկրներ, որտեղ 100 հազար բնակչից 450-ը հիվանդանում է չարորակ ուռուցքով: Այնպես որ, մեզ մոտ նույնպես աճ կա, բայց կարծես թե ի տարբերություն այլ երկրների, այն ավելի դանդաղ է:
- Եթե հնարավոր է, խոսենք նաեւ հիվանդության տարիքային խմբերի եւ բուժման արդյունքների մասին:
- Դարձյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ մեր տվյալներով, եւ բոլոր մեր նեղ մասնագիտական կլինիկաների տվյալներով, այստեղ գործում է ժամանակի գործոնը: Նախª ե°ւ կանանց, ե°ւ տղամարդկանց միջին երկարակեցությունը բարձրացել է, հետեւապես քաղցկեղածին նյութերի ազդեցության տեւողությունը նույնպես մեծանում է: Եվ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հիվանդությունն ավելի շուտ արձանագրվում է մեծահասակների մոտ: Եվ հիվանդներից գրեթե 60-70 տոկոսի մոտ չարորակ ուռուցքն արձանագրվում է 60-ից բարձր տարիքում: Իսկ մանկական տարիքի հիվանդությանը, ուրախալի չասեմ, բայց առաջավոր մի բան, որ մանկական հիվանդությունը չի մեծանում: Ինչ վերաբերում է հիվանդության բուժման արդյունավետությանը, ապա այն ուղղակիորեն պայմանավորված է վաղաժամ հայտնաբերմամբ. ինչքան շուտ է հիվանդությունը հայտնաբերվում, այնքան հուսալի են բուժման արդյունքները: ՀՀ-ում այսօրվա վիճակով կան շուրջ 30 հազար հիվանդներ` չարորակ ուռուցքներից բուժված, որոնք գործնականում առողջ են, վերադարձել են ընտանիք, հասարակություն եւ աշխատում են: 30 հազար հիվանդների բուժումից անցել է 5 տարի եւ ավելի, իսկ տաս տարի եւ ավելի անցած հիվանդների թիվը կազմում է մոտավորապես 11 հազար: Բայց, ցավոք սրտի, սրան զուգահեռ, մեր հանրապետությունում չարորակ ուռուցքների բարձիթողիությունը բավականին բարձր է` 40-45 տոկոս: Եվ մեր բոլորի նպատակը, այդ առումով, ընտանեկան բժշկի ինստիտուտի ստեղծումն էր, որը, կարծում եմ, առաջիկա տարիներին պետք է նպաստի չարորակ ուռուցքների բարձիթողիությունը նվազեցնելու համար: Եվ շատ կարեւոր է, որ մենք ունենանք մեր ազգային սկրինինգային ծրագիրը, որը պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում: ՀՀ-ում այն դեռեւս չկա, բայց հուսով ենք, որ մոտ ապագայում մեր երկրում նույնպես կստեղծվի այդ ծրագիրը, ինչը, ըստ իս, ուղղակի անհրաժեշտություն է:
Զրուցեց ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆՆ Է ԼԱՎԸ
Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբը երեկ նիստ է գումարել, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012 թվականի հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ: Աշխատանքային խումբը մինչեւ սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգ:
ՙԷլեկտրոնային կառավարման համակարգը պետք է ո°չ միայն ներառի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ պետք է հնարավորություն ստեղծվի, որ տնտեսվարող սուբյեկտները ուղիղ էլեկտրոնային փոստով կարողանան հաղորդակցվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ,- ասել է Ա. Բաղդասարյանը:- Սա վիթխարի ծավալի աշխատանք է ենթադրում, որը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ավելորդ թղթատարության վերացմանը, բյուրոկրատական քաշքշուկների նվազեցմանը եւ հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին, պետական եւ համայնքային համակարգի աշխատակիցներին` աշխատել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՚:
Հայեցակարգի մշակումն ու իրականացումը կզուգակցվի օրենսդրական դաշտի կարգավորմամբ, մասնավորապես` կմշակվեն եւ կառավարություն կներկայացվեն ՙՏվյալների շտեմարանների մասին՚ եւ ՙԱնձնական տվյալների պաշտպանության մասին՚ օրինագծերը:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ
Հավանաբար ՀՀ կառավարությունն այնքան էլ չի հավատում մեր հիդրոօդերեւութաբանական ծառայություններին, քանի որ դեկտեմբերի 9-ին սկսել է հապշտապ նախապատրաստվել առատ ձյան տեղումներին: Ձնառատ ձմեռվա նախապատրաստման շարքում էր իտալական արտադրության ձնամաքրման տեխնիկայի ձեռքբերումը, որի համար կառավարության աշխատակազմը ՙԼանդշաֆտ դիզայն՚ ՍՊԸ-ին վճարել է 1.371.700 դրամ: Ընդ որում, կառավարության գործերի կառավարիչը վստահ էր, որ դեկտեմբերի 15-ից հետո, առանց վերոհիշյալ սարքավորումների, կառավարությունը պարզապես կմնար ձյան հաստ շերտի տակ: Հիմնավորելով իր գնումը` կառավարության աշխատակազմը նշում է. ՙՀաշվի առնելով, որ տվյալ ապրանքներն անհրաժեշտ է ձեռք բերել մինչեւ 15.12.09թ. ներառյալ, ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետների առումով անհնար է՚:
Հիշեցնենք, որ հենց նույն ժամանակահատվածում օդերեւութաբանները պնդում էին, որ մինչեւ հունվարի 10-ը ձյուն չի լինելու: Պետք է ենթադրել, որ կառավարությունն ուներ ինֆորմացիայի մեկ այլ գաղտնի աղբյուր, որը նախազգուշացրել էր դեկտեմբերի 15-ին բուք ու բորան ու առատ ձյուն լինելու մասին: Սակայն այս հարցում էլ, ինչպես սովորաբար լինում է, կառավարության կանխատեսումները սխալ դուրս եկան:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ
Փետրվարի 3-ին բազմամարդ էր ՙԱռնո Բաբաջանյան՚ համերգասրահը, որտեղ կարող էիր հանդիպել հիմնականում գիտնականների, բուհական համակարգի մարդկանց, նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչների: Բոլորին այդտեղ էր բերել հարգանքը, սերը հայտնի մարդու, գիտնականի, հասարակական գործչի նկատմամբ: Այդ օրը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՆՍԵՐ ԱԲԳԱՐԻ ԱՂԱԼՈՎՅԱՆԸ դարձավ 70 տարեկան:
...Ելույթ ունեցող գիտնականները, տարբեր բուհերի, ԳԱԱ տարբեր ինստիտուտների ներկայացուցիչները նշեցին գիտնականի մեծ վաստակը գիտության բնագավառում: Լ. Աղալովյանի գիտական աշխատանքները վերաբերում են անիզոտրոպ հեծանների, սալերի եւ թաղանթների ասիմպտոտիկ տեսության կառուցմանը, առաձգականության տեսության հարթ եւ տարածական, ստատիկական ու դինամիկական խառը եզրային խնդիրների լուծման, կառուցվածքների հիմքերի եւ հիմնատակերի հաշվարկի կիրառական եղանակների տեսական հիմնավորման ու հաշվարկի նոր մոդելների առաջադրման եւ այլ հարցերին... Հեռանկարային են գիտնականի կողմից վերջին տարիներին ստացված կարեւորագույն արդյունքները հեծանների, սալերի եւ թաղանթների սեփական եւ ստիպողական տատանումների, շերտավոր միջավայրերում ալիքների տարածման, երկրաշարժերի ժամանակ կառուցվածքների վրա սեյսմիկ ալիքների վնասակար ազդեցությունների նվազեցման բնագավառներում: Սպիտակի երկրաշարժ տեսածներիս համար այդ ամենը շատ մեծ նշանակություն ունի... Հոբելյարին շնորհավորանքի խոսքեր էին հղել նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Անգլիայի եւ շատ այլ երկրների գիտնականներ: Իսկ նա միջազգային ճանաչում է ձեռք բերել նաեւ միջազգային տարբեր մրցույթներին մասնակցելու շնորհիվ, որոնց արդյունքում ստացել է Սորոսի եւ բազմաթիվ այլ դրամաշնորհներ` հանդիսանալով ներկայացրած հայտերի գիտական ղեկավար եւ կատարող: Լայնածավալ մենագրությունների եւ շուրջ 150 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրված են միջազգային լայն ճանաչում ունեցող ամսագրերում եւ միջազգային գիտաժողովների ժողովածուներում: Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է որպես ՙTop 100 Scientist-2009՚ գիտնականներից մեկը, իսկ ամերիկյան կենսագրական ինստիտուտը նրան շնորհել է ՙGold Medal For Armenia՚, միջազգային ամսագրերի խմբագրության անդամ է:
1987-2006 թթ. ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենն էր, այժմ տնօրենի խորհրդականն է, ինստիտուտին կից գործող դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նախագահն է, դասախոսում է նաեւ պետհամալսարանում: Նրա ղեկավարությամբ 12 գիտաշխատողներ պաշտպանել են թեկնածուական, 2-ը` դոկտորական ատենախոսություններ...
Մի ամբողջ գիրք կարելի է գրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում ծնված Լենսեր Աղալովյանի` դեռեւս 1960-ականների կեսերից Արցախյան շարժմանը մասնակցության վերաբերյալ: Ե°վ պետհամալսարանում, ե°ւ ԳԱԱ-ում նա բազմիցս բարձրացրել ու պաշտպանել է Արցախյան հիմնահարցը, ուստի պատահական չէ, որ 1988 թ. փետրվարի 19-ի Երեւանի Ազատության հրապարակի հայտնի հանրահավաքը հենց նրան է լիազորել վարելու բանակցությունները երկրի ղեկավարության եւ Երեւան ժամանած Լուկյանովի ու Դոլգիխի հետ... 1991 թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվում է ՙԱրցախ-Հայաստան՚ հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի նախագահն էր գրանցման թվականից (1992 թ.) մինչեւ 1996 թ.: 1990-1991 թթ., իր վրա վերցնելով մեծ պատասխանատվություն, Մեխանիկայի ինստիտուտում կազմակերպվում են ռազմական հատուկ դասընթացներ գնդապետ Գեորգի Պետրոսյանի ղեկավարությամբ, որի ժամանակ մարտական պատրաստություն են անցել հայաստանաբնակ արցախցիներից բաղկացած ջոկատները, որոնք հետո մասնակցել են Արցախյան ազատամարտին: Լ. Աղալովյանը նաեւ ՙԱզատագրված տարածքների պաշտպանություն՚ հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամ է: ԼՏՊ-ի իշխանության տարիներին, երբ ՍԻՄ կուսակցությանը որեւէ մեկը համագումար անցկացնելու տարածք չէր տրամադրում, հենց Լ. Աղալովյանն էր, որ ռիսկի դիմեց եւ այդ նպատակով տրամադրեց Մեխանիկայի ինստիտուտի դահլիճը: Հիշեցնենք նաեւ, որ նա 1996 թ. ձերբակալվել է... Եվ պատահական չէր, որ դահլիճում էին գտնվում գեներալ, ՙկամանդույուշչի՚ Սամվել Բաբայանը, ազատամարտի այլ մասնակիցներ: Այս ամենը վկայում է, որ հոբելյարը նաեւ ազգային գործիչ է, ում համար հայրենասիրություն, սկզբունքայնություն բառերը սոսկ բառեր չեն, այլ ապրելաձեւ ու կենսագրություն:
Այդ ամենի մասին խոսեցին նաեւ ակադեմիկոսի գործընկերները, սաները, իսկ խոսքերն ընդմիջվում էին գեղեցիկ համերգային կատարումներով, ասմունքով... Սակայն ամենահուզիչը, անշուշտ, գիտնականի թոռնիկի չափածո ողջույնի խոսքն էր` նվիրված հոբելյարին: Վերջում հուզված հոբելյարը շնորհակալություն հայտնեց բոլորին եւ իր 70-ամյակը հանդիսավոր ձեւով նշելը համարեց հարգանքի, ուշադրության դրսեւորում ոչ միայն իր անձի, այլեւ, առաջին հերթին, գիտության նկատմամբ ընդհանրապես:
Ռ. Թ.
ՔԱՂԱՔԸ ՄԵԿՆ Է, ԻՍԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ՙԻրավունքի՚ զրուցակիցն է Մարտունիի քաղաքապետ ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
- Պրն Հարությունյան, վերջերս մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ քաղաքում ապօրինի շինարարություն է ընթանում ի հաշիվ քաղաքի ծառերի ոչնչացման: Ընդ որում, խոսքը քաղաքապետարանի հարեւանությամբ կառուցվող շինության մասին էր, որն էլ հենց կռվախնձոր էր հանդիսացել: Կբացատրե±ք, թե ինչ էր կատարվում իրականում եւ իրո±ք ապօրինի էր այդ շինությունը, թե ոչ:
- Նախ եւ առաջ, այն, ինչ կատարվել է, կատարվել է միայն ու միայն մեր (գլխավոր հատակագծի) օրենքի շրջանակներում: Բոլորն էլ տեսնում են, որ այդտեղ ոչ մի ծառ չի եղել եւ ոչ մի ծառ չի կտրվել: Իսկ շինությունը, որը որ հիմա կառուցվում է քաղաքապետարանի հարեւանությամբ, չի կարող շինարարական խախտումներով ընթանալ, քանի որ ամեն ինչ իրականացվել է օրենքի տառը պահելով:
- Ստացվում է, որ, գլխավոր հատակագծի համաձայն, դուք իրավունք ունեիք այդ շինությունը կառուցելու, այո±: Այդ դեպքում, եթե այդպես է, ապա ինչո±վ է պայմանավորված այս ներքին լարվածությունը: Եվ ընդհանրապես Ձեր քաղաքում կարո±ղ ենք ասել, որ համերաշխության պակաս կա:
- Ես նման բան չէի ասի, որովհետեւ եթե անգամ լարվածություն էլ նկատվի, ես դրա պատճառները եւ հիմնավորումները չեմ տեսնում: Իսկ այդ ընդհանուր համախմբվածությունը պետք է նշեմ, որ երեւաց նաեւ ընտրությունների ժամանակ, երբ բացարձակ ձայներով հաղթանակ գրանցվեց: Ես վստահ եմ, որ քաղաքում կա միասնություն եւ համատեղ ուժերով աշխատելու մեծ ցանկություն: Այն է, որ ամեն ինչ պետք է անենք մեր քաղաքը բարեկարգելու, զարգացնելու ու այնտեղ բարեկեցիկ պայմաններ ապահովելու համար:
- Իսկ ինչպիսի±ն է շփումը այն քաղաքացիների հետ, ովքեր Ձեզ ընտրությունների ժամանակ ձայն չեն տվել:
- Մենք հայ ենք, ինչ կապ ունի, թե ով ում է ընտրել: Քաղաքը մեկն է, իսկ քաղաքապետարանն աշխատում եւ գործում է բոլորի համար:
- Եթե չեմ սխալվում, Դուք նաեւ Մարտունիի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն եք: Ըստ Ձեզª այսօր որքանո±վ է ՀՀԿ-ի դիրքերն ամուր այս քաղաքում:
- ՀՀԿ-ի դիրքերն այստեղ բավականին ամուր են, իսկ կուսակցության շարքերը հիմնականում համալրված են գրագետ եւ բանիմաց կադրերով, որոնք ժողովրդին են ծառայում այնպես, ինչպես որ հարկն էª անկախ նրանից, թե տվյալ կուսակցականը պաշտոն ունի, թե ոչ:
- Որպես քաղաքապետª Ձեր գնահատմամբ այսօր ինչպե±ս է ապրում մարտունեցին եւ ինչով է հիմնականում զբաղված բնակչությունը:
- Նախª մեր բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ, իսկ եթե ընդհանուր ամփոփելու լինենք իրավիճակը, թե ինչպես է ապրում մարտունեցին, ապա կարծում եմ, որ վատ չի ապրում:
- Առաջին հայացքից նկատելի է, որ քաղաքը տարիների ընթացքում վերապրել է հատկապես շինարարության առումով: Հիմնականում դրանք սպասարկման օբյեկտներ են, թե± դրանց մեջ շատ են նաեւ բնակելի շինությունները:
- Կարծում եմ, ամենաշատ շինարարությունը Մարտունիում է իրականացվել, իսկ ինչ վերաբերում է շինություններին, ապա դրանց մեջ գերակշռող են ոչ միայն սպասարկման օբյեկտները, այլ նաեւ բնակելի տները:
- Շատերին է հայտնի, որ մարտունեցիների մի զգալի մասը ապրում-արարում է արտագնա աշխատանքի շնորհիվ: Ձեր կարծիքով, ներկա պահին շա±տ են արտագնա աշխատանքի մեկնածները:
- Մոտավորապես 30-35 տոկոսը արտագնա աշխատանքի շնորհիվ են աշխատում, ստեղծում եւ փորձում հնարավորինս իրենց լուման ունենալ քաղաքի ընդհանուր զարգացման եւ բարեկեցության համար: Եվ հենց այդ արտագնա աշխատանքի շնորհիվ է, որ սեփական սեկտորում բուռն շինարարություն է ընթանում, ինչը, ըստ իս, քաղաքում դրական տեղաշարժ է արձանագրում: Մարտունին իր հողն ու ջուրը շատ է սիրում ¥թասիբով ժողովուրդ են¤, պարզապես մենք էլ մեր հերթին պետք է հնարավորություններ տանք, որ մարդը ամրանա իր հող ու ջրին:
- Անշուշտ, հող ու ջրին ամրանալու կարեւոր նախապայմաններից մեկը աշխատանքն է, որը, ցավոք սրտի, շատ-շատերը մեր հանրապետությունից դուրս են գտնում: Հիմա (բացի դրսում եղած աշխատանքից) գյուղատնտեսությունից ու անասնապահությունից, ձեր բնակիչը կարողանո±ւմ է նաեւ այլ աշխատանք գտնել: Եվ, բացի այդ, հետաքրքիր էր իմանալ, արդյո±ք թվով շատ են քաղաքի գործազուրկները, թե ոչ:
- Ինչ խոսք, քաղաքում գործազուրկներ էլ կան, բայց մենք այս հարցում եւս ձեռքներս ծալած չենք նստում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում ենք համապատասխան մասնագետ կադրերին ապահովել աշխատանքով:
- Պրն Հարությունյան, կարծիք կա, որ այս կողմի ժողովուրդը շատ խելացի է, եւ դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ նրանք կարողանում են մասնավորապես բիզնեսում լուրջ հաջողությունների հասնել: Այս առումով կուզենայինք ճշտել, թե ինչքանո±վ է մեծ նոր սերնդի սերը ուսման նկատմամբ եւ, ընդհանրապես, ի±նչ վիճակում է այսօր գտնվում քաղաքի կրթական համակարգը:
- Նախª նշեմ, որ քաղաքն ունի 4 մանկապարտեզ, որոնք որ քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում, ունենք գեղարվեստի, երաժշտական դպրոց, կենտրոնական գրադարան, սպորտդպրոց, մշակույթի տուն, մանկապատանեկան կենտրոն, երկրագիտական թանգարան եւ այլն: Տեղեկացնեմ, որ քաղաքի մանկապարտեզները տարբեր ծրագրերով վերանորոգվել են եվրոստանդարտներին համապատասխան եւ, ամենակարեւորը, որ գազաֆիկացված են ու ջեռուցված: Ի դեպ, գազաֆիկացված եւ ջեռուցված են գեղարվեստի, երաժշտական դպրոցները, սպորտդպրոցը եւ մշակույթի տունը: Իսկ ինչ վերաբերում է դպրոցներին, ապա ունենք Լինսի հիմնադրամով վերակառուցված մեկ ¥եւ տեխնիկայով հագեցած¤ դպրոց, խոսքը թիվ 3 միջնակարգ դպրոցի մասին է, եւ ունենք եւս 3 միջնակարգ դպրոցներ, որոնցից մեկը մասամբ ամեն տարի բյուջեով վերանորոգվում է, իսկ մյուս դպրոցներում էլ դեռեւս վերականգնման եւ վերանորոգման աշխատանքների կարիք է զգացվում:
- Իսկ քաղաքի հիվանդանոցը համապատասխանո±ւմ է այսօրվա ստանդարտներին:
- Քաղաքի կենտրոնական հիվանդանոցը, ծննդատունը նույնպես վերանորոգված են, ամբողջությամբ վերանորոգվել է հիվանդանոցի տանիքը, երկար ժամանակ տանիք չէր ունեցել ¥իզալացված վիճակում էր¤, որի համար շնորհակալ եմ մեր կառավարությանը:
- Եվ եթե կարելի է, մի հարց եւս. Մարտունիում որքանո±վ է ավելացել ծնելիության եւ ամուսնությունների թիվըª 2008-2009 թվականների ընթացքում:
- 2009թ.-ին ծնելիության թիվը ավելացել է 173-ով, իսկ ամուսնությունների թիվըª 101-ով:
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հ.Գ.- Հանդիպման վերջում մենք զրուցեցինք նաեւ Մարտունիի բնակիչներից շատերի հետ, որոնցից շատերը խոստովանեցին, որª ճիշտ է, տնտեսական ճգնաժամը շատ է նպաստում սոցիալական լարվածությանը, բայց կարեւորն այն է, որ իրենց քաղաքում այդ ամենը պատվով են հաղթահարում: Իսկ մի երիտասարդ կին էլª մարտունեցի Ստելլա Բզնունի,, կիսեց իր ուրախությունըª ասելով. ՙԵս երկու երեխա ունեմ եւ առանց որեւիցե մեկի միջնորդության շատ շուտով տան տեր եմ լինելու, որի համար շատ շնորհակալ եմ պարոն Հարությունյանին՚:
Designed by Administrator

