-
Նորություններ
-
Արխիվ


Թեմա
ՙՙՙ7 ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻՐՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑԱՆ 8 ԱՆԳԱՄ
Հարցազրույց ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Պարոն Գեղամյան, Դուք նշում եք, որ կառավարության մեղքով է երկրի տնտեսությունը հայտնվել ծանր վիճակում եւ կառավարությունը ոչ համարժեք է գնահատում իրավիճակը: Պետք է ենթադրել, որ ճգնաժամը, ըստ Ձեզ, շարունակվո±ւմ է:
- Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների պնդումներն առ այն, որ ՀՀ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամն ավարտված է, քանի որ 2010թ. հունվար ամսին նախորդ տարվա հունվարի նկատմամբ, իբր, արձանագրվել է ՀՆԱ-ի 2,4 %-անոց աճ, հարցին պարզունակ մոտեցման վառ դրսեւորում է: Եվ դա ասվում է այն պարագայում, երբ 2010թ. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ՀՆԱ-ն կազմել է 39,5%: Իսկ ինչ վերաբերում է այդ նույն ցուցանիշի հարաբերակցությանը 2009թ. հունվարի նկատմամբ, ապա անհրաժեշտ է տալ որոշ պարզաբանումներ: Նախ, նշենք, որ անցումային շրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության նման էկոնոմիկա ունեցող երկրների համար, որոնց արտարժույթին ներհատուկ է բարձր ոլոտիլություն (անգլ. volatiler - փոփոխական), ազգային արտարժույթի փոխարժեքի անկայունություն, մեծ տատանումներ համաշխարհային արտարժույթների` ԱՄՆ դոլարի, եվրոյի, շվեյցարական ֆրանկի, բրիտանական ֆունտ ստերլինգի նկատմամբ, մակրոտնտեսական ցուցանիշներն ընդունված է համեմատել համադրելի գներով: Նման մոտեցումն առավել պահանջված է մեր պայմաններում. հիշեցնենք, որ 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ մեկ դոլարի միջին փոխարժեքը 305,48 դրամ էր, մինչդեռ նույն տարվա ապրիլ ամսվա միջինը 367,7 դրամ էր:
Հաշվի առնելով այդ իրողությունը, նշենք, որ 2009թ. հունվարին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 132 մլրդ 7մլն 300 հազար դրամ կամ դոլարային արտահայտությամբ` 432 մլն 130,7 հազար դոլար: Իսկ այս տարվա հունվարին այն կազմել է 149 մլրդ 491,4 մլն դրամ կամ 395 մլն 972,2 հազար դոլար (1 դոլարի միջին փոխարժեքը եղել է 377,53 դրամ): Այստեղ ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ 2010թ. հունվարի ՀՆԱ-ն, անցած տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, կազմել է 2009թ. հունվարի ՀՆԱ-ի 95,3%-ը, այլ կերպ ասած` 2010-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, գրանցվել է ՀՆԱ-ի 4,7% անկում եւ ոչ թե 2,4%-ի աճ:
Այս վերլուծությունը հրամայական պահանջ է դարձնում ընդունել այն իրողությունը, որ մեր տնտեսությունը պաշարած տնտեսական ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել միայն եւ միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք նախ պատասխանել գեթ մեկ հարցի` որո±նք են մեր երկրի էկոնոմիկան ճարակած ճգնաժամի տեսական պատճառներըª պայմանավորված կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից վարած քաղաքականությամբ: Այս տեսանկյունից պետք է նշենք, որ կառավարության եւ Կենտրոնական բանկի վարած հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը պետք է ուղղված լիներ ոչ թե ֆինանսական կապիտալի եւ խոշոր ներկրողների, այն էլ մենաշնորհային դիրք ունեցող, շահերի պաշտպանությանը, այլ նպատակամղվի, նպաստի նյութական արտադրության, ծառայությունների, փոքր եւ միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը, նրանց համար մրցակցային հավասար դաշտի ապահովմանը:
Որպեսզի մենք ականատես չդառնանք մի իրողության, երբ էկոնոմիկայի նախարարության 2009թ. տարեկան հաշվետվության մեջ հատուկ առանձնացվում է ՙԳերակա խնդիրների եւ միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքների՚ շարքում առանձնացվում են այնպիսի գործառույթներ, ՙգործնական քայլեր՚, ինչպիսիք են ՙՇշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի՚ հաստատումը կամ ՙՀյութերին եւ հյութամթերքներին ներկայացվող պահանջների կանոնակարգում՚-ը, դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ այդ հարցերը երկրի էկոնոմիկայի համար բախտորոշ են եւ մեր բնակչության կողմից վաղուց ու սրտատրոփ սպասված: Ավելին, այդ փաստաթղթերի ընդունման մասին լուրը հանրությանը մատուցվում է իբրեւ մի մեծ ավետիս, այն էլ էկոնոմիկայի նախարարի կողմից:
Այսպես, ՀՀ-ում շարունակվող տնտեսական ճգնաժամի պատճառները վերացնելու, ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է նախեւառաջ բացահայտել դրա գոյացման մեխանիզմը, հակառակ պարագայում կարող է ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ, փորձելով դուրս գալ ներկայիս ճգնաժամից, մենք մեր էկոնոմիկան ընկղմենք ավելի սուր ճգնաժամի մեջ, որն էլ ավելի կխորացնի տնտեսության անկումը` խիստ դժվարացնելով դա հաղթահարելու հնարավորությունները:
- Պարոն Գեղամյան, Դուք Պետական եկամուտների կոմիտեին մեղադրել եք աշխատելու ոճ չունենալու մեջ: Ինչպե±ս կմեկնաբանեք:
- Կարծում եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի կարեւորությունը չպետք է պայմանավորի իր կողմից կատարված ստուգումների թվաբանական հաշվարկով: Եվ որպես կատարված աշխատանքի դրական արդյունքª զերծ մնա իր հաշվետվություններում (ինչպես դա արվել է 2009թ. հաշվետվության մեջ) հիշատակել, որ ՙ2009թ. անց են կացվել 23296 ստուգումներ` նախորդ տարվա 15344-ի դիմաց (ավելացել է 7952-ով)՚: Փոխանակ այդ թվերը հրապարակեր, կարծում եմ, ճիշտ կլիներ փաստել, որ 2009 թվականին 2008թ. համեմատ հավաքված հարկերի եւ տուրքերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ 0,5 տոկոսային կետով կրճատվել է: Ըստ որում, հարկ է նշել, որ Պետեկամուտների կոմիտեն, կառավարության օրինակով, նույնպես ոչ համարժեք է գնահատում գործերի վիճակը մեր տնտեսությունում: Մասնավորապես թմբկահարվում է, որ 2010թ. հունվար-փետրվարի արդյունքում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է հարկերի ու տուրքերի հավաքագրման 8,4% աճ: Մինչդեռ, ցավոք, վերլուծության չեն ենթարկում այն իրողությունը, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին հավաքագրված հարկերի ու տուրքերի ծավալը համադրելի գներով, կրկնում եմ, համադրելի գներով շոշափելի պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված արդյունքից: Իսկ եթե սրան գումարելի դարձնենք այն, որ նույն ժամանակաշրջանում արձանագրվել է ավելի քան 9 տոկոսանոց սղաճ, ապա ճգնաժամը հաղթահարելու մասին հնչող խրոխտ հայտարարություններն այս դեպքում նույնպես հօդս կցնդեն:
- Պարոն Գեղամյան, Դուք անվանեցիք եւ, փաստորեն, ապացուցեցիք, որ կառավարության հայտարարությունը ճգնաժամի ավարտի մասին անհեթեթություն է: Որո±նք էին, ըստ Ձեզ, այդ հայտարարության դրդապատճառները: Արդյո±ք դա կառավարության կողմից արված էր միտումնավորª ժողովրդին շփոթեցնելու համար:
- Ոչ, չեմ կարծում, որ դա արված էր միտումնավոր, պարզապես այստեղ կառավարության ֆինանսատնտեսական բլոկի ոչ կոմպետենտության հարցն է, նրանց կողմից վարվող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության կոպիտ սխալների արդյունք է: Եկեք պարզաբանենք իրավիճակը: Սկսած 2004 թվականից, կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից իրականացրած քաղաքականությունը վնասակար էր նյութական արտադրության ոլորտի, փոքր եւ միջին բիզնեսի համար եւ նպատակամղված էր, կրկնում եմ, ֆինանսական (բանկային) կապիտալի շահերի սպասարկմանը: Այդ նպատակին հասնելու միջոց էր ընտրված ՙթանկ փողերի՚ քաղաքականության իրականացումը` վարկավորման բարձր տոկոսադրույքների սահմանումը (սղաճի մակարդակը շուրջ երեք անգամ գերազանցող), մոնետիզացիայի մակարդակի (դրամական զանգվածի եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցություն) տնտեսագիտորեն չհիմնավորված, պահանջվածից ավելի քան երկուսուկես անգամ պակաս լինելու իրողությունը:
Արդյունքում` բանկային համակարգն անցած յոթ տարիների ընթացքում գրանցեց աճի աննախադեպ բարձր տեմպ: Հանգամանք, որն ինքնին կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման համար, եթե բանկային գործունեությունը նպատակաուղղվեր ոչ թե արտաքին առեւտրում մենաշնորհային դիրք ունեցող գործարարների վարկավորմանը, դրամ-դոլար փոխարժեքի կարճ ժամանակահատվածում շատ դեպքերում արհեստական (այն է` ԿԲ-ի կողմից խիստ կարգավորվող) տատանումների հաշվին բարձր շահույթներ ստանալու նպատակին, այլ իրականացներ նյութական արտադրության (լինի արդյունաբերություն, գյուղատնտեսություն, թե շինարարություն), ինչպես նաեւ սպասարկման ոլորտների մատչելի տոկոսադրույքներով վարկավորում: Ահա նման քաղաքականություն վարելու պարագայում մեր էկոնոմիկայում այսօր պատկերը բոլորովին այլ կլիներ:
Կառավարության եւ ԿԲ-ի վարած քաղաքականության հետեւանքով առեւտրային բանկերի հիմնական կապիտալը եթե 2004թ. հունվարի 1-ի դրությամբ 50 մլրդ 113 մլն 313 հազար դրամ էր (կամ 86 մլն 582,5 հազար դոլար), իսկ զուտ շահույթը` 1 մլրդ 732 մլն 706 հազար դրամ (կամ 2 մլն 999 հազար դոլար), ապա 2008թ. առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել էր 235 մլրդ 421 մլն 844 հազար դրամ (կամ 769 մլն 428 հազար դոլար), զուտ շահույթը` 27 մլրդ 743,2 մլն դրամ (կամ 90 մլն 673 հազար դոլար): Իսկ 2009թ. առեւտրային բանկերի հիմնական կապիտալը արդեն իսկ կազմեց 261 մլրդ 587 մլն դրամ (կամ 720 մլն 70 հազար դոլար) եւ, չնայած խոր ճգնաժամին, բանկային համակարգում գրանցվեց, ճիշտ է ավելի համեստ, սակայն դրական զուտ շահույթ:
Պատկերավոր ասած` 2003-2009թթ., անցած յոթ տարիների ընթացքում, բանկիրները հիմնական կապիտալի կտրվածքով դրամական արտահայտությամբ հարստացան ավելի քան 5,2 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ` ավելի քան 8,3 անգամ:
Ճիշտ այդ նույն ժամանակաշրջանում ՀՀ տնտեսությունում արձանագրվել է հետեւյալ շարժընթացը: Այսպես, եթե 2003թ. ՀՆԱ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել էր 423 մլրդ 717,4 մլն դրամ (ՀՆԱ-ի 26,2%-ը), իսկ ներմուծում-արտահանում հարաբերակցությունը` 1,87 անգամ, ապա 2009թ. արդյունքում ՀՆԱ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 663 մլրդ 921,1 մլն դրամ կամ ՀՆԱ-ի` 20,97%-ը: Ապրանքների ներմուծման ծավալն էլ գերազանցել է ապրանքների արտահանման ծավալն ավելի քան 4,7 անգամ:
Սրա հետ մեկտեղ նշենք, որ ՀՀ-ում գործող 22 առեւտրային բանկերից 21 օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ են: Այսպես, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բանկերի կանոնադրական հիմնադրամում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմել է 71,4%: Ասել կուզի, որ ՀՀ առեւտրային բանկերի կողմերից տարիներ շարունակ ստացված բարձր զուտ շահույթի համապատասխան ծավալը նույնպես տնօրինվել է օտարերկրյա փայատերերի կողմից: Ավաղ, դրանցից չնչին տոկոսն է ուղղվել մեր երկրում ներդրումներ անելուն, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:
- Դուք բնութագրել եք Ներսես Երիցյանին տնտեսության հարցում գիտելիքների բաց ունենալու, իսկ կառավարությանըª ոչ կոմպետենտ լինելու մեջ: Արդյո±ք ձեր կուսակցությունը չի պատրաստվում պահանջել կառավարության հրաժարականը:
- Մեր նպատակը կառավարության ուշադրությունը այդ հարցերին սեւեռելն է, ոչ թե քաղաքականացնելը: Մենք չենք ցանկանում, որպեսզի մեր գործողությունների մեջ տեսնեն այլ ենթատեքստ, ինչպես նաեւ, որ կառավարության սխալները շահարկվեն որոշ ուժերի կողմից իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար:
Զրուցեց ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
ՙԱՌԱՋԻՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՀԱԶԱՆԳԵԼ՚
Ինչպես հայտնի է, երեկ վարչապետը նկատողություն էր հայտարարել գյուղատնտեսության նախարարին: Դրա առնչությամբ նախարարության լրատվական ծառայությունը տարածել է հետեւյալ պարզաբանումը. ՙԳյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության համար անհրաժեշտ վակցինաների ձեռքբերման նպատակով պետական գնումների գործակալության կողմից հայտարարվում է պարբերական մրցույթ£ 2010-ի հունվարի 13-ին անցկացված հերթական մրցույթի ժամանակ մասնակից կազմակերպություններից միայն մեկն է` ՙԲիոունիվերսալը՚, հայտ ներկայացրել դաբաղ հիվանդության պատվաստանյութ ձեռք բերելու համար£ Նշված մասնակցի կողմից ներկայացված գնման հայտը բավարարել է մրցույթի համար սահմանված որակավորման չափորոշիչները, եւ հաշվի առնելով վերջինիս միակ մասնակից լինելու իրողությունը, հանձնաժողովը, առաջնորդվելով ՙԳնումների մասին՚ ՀՀ օրենսդրությամբ, վերջինիս էլ ճանաչել է մրցույթի հաղթող£
Մրցույթից առաջ գյուղատնտեսության նախարարը, Վերահսկիչ պալատի ղեկավարին խնդրել է լիազորել համապատասխան մասնագետի մրցույթի ընթացքը վերահսկելու համար£ Ավելին, մրցույթից անմիջապես հետո հաղթող կազմակերպության ղեկավարը հրավիրվել է գյուղատնտեսության նախարարի մոտ, որն էլ հորդորել է հնարավորինս իջեցնել մրցույթում հայտարարված գինըª 325 դրամ£ Ի պատասխան ներկայացվել են համապատասխան հիմնավորումներ հայտարարված գինը անփոփոխ թողնելու մասին, որոնք էլ այնուհետեւ գրավոր տրամադրվել են նախարարին£
Գաղտնիք չէ, որ մրցույթները կազմակերպում է Պետական Գնումների գործակալությունը, իսկ մրցույթի հետ կապված մանրամասները ներկայացվել են ՀՀ վարչապետին, ինչպես մինչեւ մրցույթը, այնպես էլ մրցույթից հետո£
Այնուհետեւ հաղթող կազմակերպության ղեկավարը հրավիրվել է կառավարության վերահսկողական ծառայություն, որտեղ նա ներկայացրել է գնման ավելի էժան առաջարկ` հրաժարվելով իր շահույթից£
Վերջում վարչապետի հանձնարարականով գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել մրցույթում հաղթող նույն միակ կազմակերպության հետ£
Հարկ է նշել, որ նշված ժամանակաշրջանում գյուղնախարարի հրամանով վակցինայի ձեռքբերման ժամանակ նման բարդացումներից խուսափելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել արտադրող կազմակերպության հետª բուժանյութը չմիջնորդավորված ձեւով գնելու համար£
Ամփոփելով ասվածը, հարկ է նշել, որ գյուղատնտեսության նախարարն ինքն է անձամբ առաջինը ահազանգել, որ կա մեկ մասնակից եւ առաջարկվող գինը բարձր է:
Ներկայացնելով այս ամենը` զերծ ենք մնում այլ մեկնաբանություններից: Իսկ եթե նախարարության երկու պաշտոնյաները այս խնդրում ինչ-որ մեղավորություն ունեն, ապա նշանակված ծառայողական քննությունը այդ ամենը կպարզի՚:
ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐ ՆԱԵՎ... 1963 ԹՎԱԿԱՆԻՆ
Պարզվում է, որ ՙժողովուրդների բարեկամության՚ կենտրոն Սումգայիթում 1988-ի ցեղասպանությունը թուրքական ջարդարարության եւ մարդակերության ամենեւին էլ առաջին դրսեւորումը չէր: Սույն էկոլոգիապես եւ բարոյապես աշխարհի ամենակեղտոտ քաղաքում ջարդերը յուրահատուկ ՙավանդույթ՚ էին դեռեւս դրանից տասնամյակներ առաջ: Տասը տարի առաջ պատմաբան եւ հրապարակախոս Վիտալի Դանիլովը հայտնաբերել էր շատ ուշագրավ փաստաթղթեր, որ վերաբերում էին ՙխորհրդային ժողովուրդների ինտերնացիոնալ բարեկամության՚ ծաղկման շրջանին` 1960-ականներին: Ստորեւ` հատվածաբար նրա ուսումնասիրությունը.
-Մոսկվայի արխիվների ՙգաղտնի՚ նյութերում ինձ հաջողվեց գտնել փաստաթուղթ, որը վերաբերում է 1963թ. նոյեմբերին: Դա ԽՄԿԿ Կենտկոմին ուղղված զեկուցագիր էր: Մեջբերում եմ. ՙՍույն (1963) թվականի նոյեմբերի 15-ին ԽՍՀՄ-ում Կուբայի Հանրապետության դեսպան ընկեր Կառլոս Օլիվարես Սանչեսը իր խնդրանքով ընդունվել էր ԽՄԿԿ Կենտկոմի բաժնում: Ընկեր Օլիվարեսը պատմեց, որ օրերս Կուբայի դեսպանատուն էր եկել Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքի ՋԷԿ-ում ուսուցանվող կուբացիների չորս հոգանոց խմբի ղեկավարը: Կուբացի այդ աշակերտը հայտնեց դեսպանին, որ Սումգայիթ քաղաքում առկա են տեղի բնակչության ազգայնական դրսեւորումներ ռուսների եւ արտասահմանցիների նկատմամբ:
Քանի որ Սումգայիթում միակ արտասահմանցիները կուբացիներն են, այդ տրամադրություններն ուղղվեցին կուբացիների դեմ... Նոյեմբերի 7-ին Սումգայիթում տեղի ունեցավ, ինչպես ասաց կուբացի աշակերտը, ՙստալինիստական ցույց՚, որի ընթացքում ՙավերվել էին միլիցիայի որոշ բաժիններ, սպանվել էին միլիցիայի պետը եւ մի ռուս զինվոր: Շատերը վիրավորվել էին՚: Կուբացիները լուսանկարել էին այդ ՙցույցը՚, ինչի համար դրա մասնակիցների կողմից ՙմեղադրվել՚ էին իշխանության մարմիններին ՙմատնություն կատարելու՚ մեջ: Իսկ շուտովª նոյեմբերի 12-ին, կուբացիներից մեկին դաժանաբար ծեծել էին մի խումբ խուլիգաններ, որոնք, կուբացու խոսքերով, հայտարարել էին, որ ՙկուբացիներին կսովորեցնեն Կովկասի օրենքը՚: Կուբացի աշակերտների ներկայացուցիչը հայտնեց դեսպան Օլիվարեսին, որ իրենք կցանկանային հեռանալ Սումգայիթից եւ ընդհանրապես Կովկասիցª ԽՍՀՄ ցանկացած այլ վայրում ուսումը շարունակելու համար... Ընկեր Օլիվարեսն ասաց, որ որոշել է այդ դեպքի մասին տեղյակ պահել ԽՄԿԿ Կենտկոմի բաժին, քանզի հասկանում է դրա քաղաքական նշանակությունը: Նա նշեց, որ, իր դիտարկումներով, Սումգայիթ քաղաքում սովորող կուբացի աշակերտները ազնիվ եւ աշխատասեր ընկերներ են, խորհրդակուբական բարեկամության ջերմ ջատագովներ: Իրենք` աշակերտները, շարունակեց դեսպանը, ասում էին, որ իրենց համար տհաճ է հարց բարձրացնել Սումգայիթից տեղափոխվելու վերաբերյալ, սակայն մտավախություն ունեն նոր բարդությունների տեղաբնակների հետ հարաբերություններում եւ չէին ուզենա լինել դրա նույնիսկ անուղղակի պատճառը:
ԽՄԿԿ Կենտկոմի բաժինը կապվեց Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի հետ (ընկեր Ախունդովի) եւ առաջարկեց պարզել գործի հանգամանքները: Ընկեր Ախունդովը հայտնեց ԽՄԿԿ Կենտկոմի բաժնին, որ անձամբ մեկնել էր Սումգայիթ քաղաք, այդտեղի կուսակցական կոնֆերանսի կապակցությամբ եւ զրուցել է կատարվածի վերաբերյալ ինչպես տեղական մարմինների ներկայացուցիչների, այնպես էլ կուբացիների հետ: Զրույցի ընթացքում կուբացի ընկերները հայտարարեցին, որ իրենք սխալ են համարում իրենց նախորդ դիմումները Սումգայիթում ուսումը շարունակել չցանկանալու վերաբերյալ եւ խնդրում են միջադեպը սպառված համարել: Նրանցից մեկի` Դելֆին Գրանտի ծեծվելը եղել էր խանդի հողի վրա, քանզի Գրանտը սկսել էր սիրահետել տեղաբնակներից մեկի հարսնացուին: Ընկեր Ախունդովն աննպատակահարմար է համարում կուբացիներին Սումգայիթից տեղափոխելը: ԽՄԿԿ Կենտկոմի բաժինը միանում է ընկեր Ախունդովի կարծիքին եւ խնդրում է թույլտվություն դրա վերաբերյալ տեղեկացնել Կուբայի դեսպան ընկեր Օլիվարեսին՚:
Շեշտում եմ` այդ ամենը 1963 թվականի Սումգայիթի մասին էր: Պարզ է, որ կուբացի դեսպանը չէր կարող նկատել, որ այդտեղ առկա են ոչ միայն հակառուսական, այլ էլ ավելի ուժգին` հակահայկական տրամադրություններ, որոնք որոշ տեղերում վերածվել էին ուղղակի ջարդերի: Սակայն նա տեսավ մի շատ լուրջ բան եւ շտապեց տեղեկացնել ԽՄԿԿ Կենտկոմին: Եղբայրական Խորհրդային Հանրապետության քաղաքներից մեկում տեղի էր ունեցել ՙքաղաքական չեպե՚, որն առավել տագնապալի էր, որ ամբողջ երկրով մեկ զրնգում էին ՙԿուբան մեր սերն է՚ բառերը: Սումգայիթում բացահայտ լկտիությամբ ի ցույց հանվեց սանձարձակ նացիզմ, գազանային չարությունը բացահայտ դրսեւորվեց ընդդեմ ռուսների եւ արտասահմանցիների (իսկ էլ ավելի անմարդկայնորեն` ընդդեմ հայերի, կուբացիներն այդ տարբերությունը պարզապես չէին զգացել), տեղի էին ունեցել վանդալիզմի մի քանի տասնյակ ակտեր, սպանվել էր միլիցիայի պետը եւ ռուս զինվորը, բազմաթիվ հայեր վիրավորվել էին: ՙՈչ թուրքական՚ ամեն ինչի կատաղի եւ ցուցադրական մերժումը մարտահրավեր էր սոցիալիզմի գաղափարական հիմնադրույթներին, ընդհանրապես խորհրդային կարգերին: Իսկ ինչպե±ս դա ընկալեցին Մոսկվայում եւ Բաքվում: ԽՄԿԿ Կենտկոմում Պիղատոսի պես ՙձեռքերը լվացին՚ եւ հանձնարարեցին եզրակացություն անել հանրապետական Կենտկոմին: Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմում դա գնահատեցին եւ ՙքաղաքական չեպեին՚ մոտեցան իրենց ավանդական քաղաքականության տեսակետից. ամեն ինչ ներկայացրին որպես առանձին թերություններ, սովորական ՙկենցաղային դեպքեր՚, եւ համառորեն սկսեցին ՙմշակել՚ տուժողներին` հարկադրելով վերանայել ՙսխալ դիրքորոշումը՚:
Այժմ կարելի է վստահաբար պնդել. տասնամյակներ առաջ, 1963 թվականի նոյեմբերին Սումգայիթի թուրք բնակչությանը մատուցվել էր դեմագոգիայի շատ հստակ դաս եւ ամենաթողության էլ ավելի հստակ դաս: Դաս, որը սահմռկելի ձեւով դրսեւորվեց 1988 թվականի սումգայիթյան սարսափելի փետրվարին:
Ի±ՆՉ ԱՐԺԵ ՀԻՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման ցանկության մեջ կա ռուսներից հաղթանակը խլելու անթաքույց ձգտում: Ավելին` kreml.org ինտերնետ-պորտալի գլխավոր խմբագիր ՊԱՎԵԼ ԴԱՆԻԼԻՆԻ խոսքերով` ՙռուսներից պահանջում են բացարձակ ապաշխարանք՚: Այդ տրամաբանությունը ընդունվել է արեւմտյան գերտերությունների, մերձբալթյան երկրների, Ուկրաինայի եւ Վրաստանի կողմից: Նրանց կրեդոն է. ՙՌուսները պետք է վճարեն եւ ապաշխարեն՚:
Ամենից ցայտուն արդյունքների վերանայման պահանջ հետխորհրդային տարածքում ցուցաբերվում է Մերձբալթյան երկրներում: Լիտվայում ՙանտառային եղբայրների՚ եւ Էստոնիայում ՍՍ-ի վետերանների ամենամյա փառաբանումը ամրապնդվեց Մոսկվայում հաղթանակի 60-ամյակի տոնակատարությանը մասնակցելուց Վալդաս Ադամկուսի եւ Առնոլդ Ռյույտելի ցուցադրական հրաժարումով:
Էստոնական Պյարնու քաղաքում բացվեց էստոնական ՙՎաֆֆեն ՍՍ՚ դիվիզիայի լեգեոներներին նվիրված հուշարձան, որը էստոնական իշխանությունները ձեւակերպում են որպես ՙԵրկրորդ համաշխարհային պատերազմում Էստոնիայի անկախության համար պայքարողների՚ հուշարձան: Ծրագրվում է նման հուշարձանի տեղադրում նաեւ Տալլինում: Վերջերս Էստոնիայում անցկացվեցին էսէս-ականների մասունքների վերաթաղման հանդիսավոր արարողություններ, ինչպես նաեւ շքանշաններով պարգեւատրվեցին նրանք, ովքեր զենքը ձեռքներին դիմակայել են հակահիտլերյան կոալիցիայի ուժերին: Այնպես որ` ՙհուշարձանների դեմ պատերազմը՚ ընդամենը տվյալ երկրում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու ռազմավարության տրամաբանական շարունակությունն է:
Ուկրաինայի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների վերանայումը չի միավորում ուկրաինական էթնոսին, ինչպես տեղի է ունենում Մերձբալթիկայի ժողովուրդների հետ` հակառուսական կարգախոսների ներքո, այլ բաժանում է նրան: Ուկրաինական գործընթացները զգալիորեն տարբերվում են ՙկարմիրների՚ եւ ՙսպիտակների՚ հաշտեցման փորձերից: Ստեպան Ռազինի սրբացումն ուղեկցվում է Ռուսաստանի կերպարի վերաձեւաչափմամբ` որպես Ուկրաինայի գլխավոր թշնամու: Իսկ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու գաղափարը ավելի ու ավելի է ձեռք բերում սիմվոլիկ ռեւանշի գծերը այն ուժերի, որոնք մարտնչել են նացիստական Գերմանիայի կողմում:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ստորագրեց հրաման` ՙՈւկրաինական ազատագրական շարժման գործունեության բազմակողմանի ուսումնասիրության եւ օբյեկտիվ լուսաբանման ու ազգային հաշտեցման գործընթացին աջակցելու մասին՚: Փաստաթղթի համաձայն` Կձծ-ձկԸ-ի վետերանները ճանաչվում են կռվող կողմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ իրավունքներով կհավասարվեն Խորհրդային բանակի վետերաններին:
Այդ փաստաթուղթը զայրույթ առաջացրեց ոչ միայն Ուկրաինայում: Դեռեւս ողջ են մարդիկ, ովքեր, հնարավոր է, եղել են այդ միավորումների զոհերը: Ուկրաինական ապստամբական բանակը ՙեկավ ֆաշիզմի հետ միասին եւ փաստորեն աջակցում էր այդ ռեժիմին, մասնակցում էր պատժիչ գործողություններին, ոչնչացնում էր խաղաղ բնակիչներին՚,- այդպես է կարծում բելառուսական խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր ԻԳՈՐ ԿԱՐՊԵՆԿՈՆ:
Իրադարձությունները Էստոնիայում ոչ միայն հանդիսանում են ՙծուղակ՚ Եվրոպական Միության առաջնորդների համար, որից նրանք չեն կարող առանց կորուստների դուրս գալ: Էստոնիային աջակցելը ամեն գնով դե ֆակտո կնշանակի ֆաշիզմի արդարացում: Ավելին` այդպիսով քայքայիչ գործընթացներ կսկսվեն Գերմանիայում: Այդ երկրի քաղաքացիները, նպատակասլաց դաստիարակված այն գաղափարով, որ Հիտլերի ղեկավարման տարիները Գերմանիայի պատմության մեջ ամենասարսափելի եւ ամոթալի ժամանակն են, մշտապես ազդակներ կստանան Եվրամիության անդամ այն երկրներից, որ նրանց այս բոլոր տարիներին պարզապես խաբել են: Իսկապես, ինչո±ւ էստոնացիները, լատիշները, լիտվացիները կարող են փառաբանել էսէս-ականներին, իսկ Գերմանիայում դա չի կարելի անել:
Այսպիսով` Եվրոպայի տարածաշրջանի ազդեցության ոլորտների ավանդական կենտրոնների համեմատությամբ ծայրամասային համարվող Մերձբալթյան երկրները, որոնց նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար հովանավորաներողամտային էր, անսպասելիորեն հանդես եկան ձգանի դերում, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման անշրջելի գլոբալ գործընթացը բաց թողեցին:
Վարշավայում սիրում են խոսել Ռուսաստանի` ստալինիզմի համար ապաշխարելու անհրաժեշտության մասին: Բայց հենց Ստալինն էր պնդում, որ պատմական գերմանական Սիլեզիայի, Պոմերանիի եւ Արեւելյան Պրուսիայի տարածքները Լեհաստանին հանձնվեն: ՙԵվրոպական արժեքների՚ մասին խոսում են նաեւ Բուխարեստում, Բրատիսլավայում ու նույնիսկ Բելգրադում: Բայց հենց ԽՍՀՄ-ն էր պնդում, որ նրանց տրվեն մի շարք հունգարական տարածքներ:
Ռուսաստանի համար Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը, առաջին հերթին, մեր ժողովրդի զոհերի անիմաստ լինելը կնշանակի: Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի նախաշեմին այդ հարցը ձեռք է բերել առանձնահատուկ քաղաքական նշանակություն:
Պե±տք է Ռուսաստանը ապաշխարի Արեւելյան Եվրոպայի առաջ այն բանի համար, որ հաղթել է Երկրորդ համաշխարհային պատերազմում: Իհարկե` ոչ: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայման ենթակա չեն: Այդպիսին է 1946 թվականին Նյուրնբերգում Միջազգային զինվորական տրիբունալի պաշտոնական որոշումը, որը որոշել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման եւ ամբողջ ժողովուրդների ոչնչացման մեղավորներին:
ՆԱՏԱԼՅԱ ՉԵՐՆԻԿՈՎԱ
www.inforos.ru
Designed by Administrator

