-
Նորություններ
-
Արխիվ


Տնտեսություն
ՙՙՙՙՍԱ Է±Լ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ
Ինչպես հայտնի է, երկու օր առաջ հերթական անգամ թանկացավ բենզինը: Թեեւ թանկացման պատճառների հետ կապված դեռ բենզինի մոնոպոլիստները մեկնաբանություններ չեն տվել, բայց կարծում ենք, որ այս անգամ էլ կսկսեն խոսել միջազգային գներից եւ նման այլ ՙբարձր՚ երեւույթներից:
Սակայն փաստ է, որ այս օրերին չի արձանագրվել որեւէ էական գործոն, որը կարողանար հանգեցնել գների աճի: Էլ չենք խոսում այն մասին, որ մինչ թանկացումը եղած գները, մեր խորին համոզմամբ, արդեն իսկ գերշահույթներ ապահովող մակարդակի վրա էին:
Ամեն դեպքում, բենզինի բոլոր տեսակները նույն օրը թանկացան ուղիղ նույն չափովª 10 դրամով: Ընդ որում, հանրապետության, համենայնդեպսª մայրաքաղաքի բոլոր բենզալցակայաններում: Այդ թվումª այն բենզալցակայաններում, որոնք հանդիսանում են բենզին ներկրող ընկերությունների սեփականությունը: Չմոռանանք նաեւ, որ թեեւ մեր բենզինի շուկայում կան երկու մոնոպոլիստներ, սակայն պաշտոնապես համարվում է, որ առկա են ներկրող մի քանի ընկերություններ: Հասկանալի է, որ այդ ընկերությունները ամենեւին էլ նույն օրը նույն գնով բենզին չեն բերում Հայաստան: Հասկանալի է նաեւ, որ նրանք յուրաքանչյուր նոր խմբաքանակի ներկրման պահին ունեն տարբեր քանակությամբ պաշարներ, որոնք ներկրվել են մինչ այդ նոր խմբաքանակը, այսինքնª ունեն սակագնային տարբեր բաղադրիչներ: Մի խոսքով, յուրաքանչյուր ներկրող ընկերություն ¥այդ թվումª մոնոպոլիստները¤ ցանկացած պահի, կոնկրետ դեպքումª երկու օր առաջվա տվյալներով ¥երբ տեղի ունեցավ թանկացումը¤ª ունեն միմյանցից որոշակիորեն տարբերվող սակագնի ձեւավորման եւ տնտեսվարման իրավիճակ: Իսկ այդ պայմաններում, երբ միաժամանակ նրանք նույն չափով մանրածախ շուկայում թանկացնում են իրենց ապրանքը, ապա դա միանշանակ խոսում է հակամրցակցային պայմանավորվածության մեծ հավանականության օգտին:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին էլ հիշեցնենք, որ հակամրցակցային համաձայնության հետ կապված նման կասկածների դեպքում իրավունք ունի, թերեւս նույնիսկ պարտավոր է, անմիջապես տվյալ ապրանքային շուկայի նկատմամբ վարույթ հարուցել եւ սկսել պարզել ողջ իրավիճակը: Գրեթե չենք կասկածում, որ նման վարույթի պարագայում հանձնաժողովը կկարողանա ապացուցել հակամրցակցային պայմանավորվածության առկայության փաստ, ինչը ենթադրում է նախª պատժամիջոցներ, տուգանքներ կարգազանցների նկատմամբ եւ ապա պահանջª գները բերել նորմալ մակարդակի:
Իսկ ընթերցողին հիշեցնենք, որ օրերս Աշոտ Շաբոյանը նշանակվել է այդ հանձնաժողովի նախագահ, եւ մեր համոզմամբ, այս պատմությունը կդառնա շատ լավ ինդիկատորª հասկանալու համար, թե պարոն Շաբոյանը պատրաստվո±ւմ է շարունակել իր տխրահռչակ նախորդների գործելաոճը, թե± իրոք կարող է ժողովրդին պաշտպանել այս օլիգարխիկ թալանից:
Ք. Ս.
Designed by Administrator

