-
Նորություններ
-
Արխիվ


Տնտեսություն
ՙՙԲԱ ՙԾԱՂԿԱՅԻՆ՚ ԹԱԼԱՆԻ ԴԵ±ՄՆ ՈՎ Է ԱՌՆԵԼՈՒ
Այն, որ հայաստանյան առեւտրականները, ավելի ճիշտ` չարչիները առիթը բաց չեն թողնում ամեն մի կոնկրետ տոնակատարությանը կամ առիթին համապատասխանող ապրանքների գինը մինչեւ երկինք թռցնել, ամենեւին էլ նորություն չի կարելի համարել: Բացառություն չէր այս վերջին ՙառիթը՚` Սուրբ Զատիկը:
Բայց մինչ Զատկի գներին հասնելը, ներկայացնենք դրան նախորդող` շաբաթ օրը ոմանց կողմից էլ ավելի մեծ ՙթափով՚ նշվող մեկ այլ միջոցառում: Այդ օրը, չնայած այն բանին, որ, լավ թե վատ, ողջ ժողովուրդը պատրաստվում էր Զատկին, մի իսկական հարձակում էր կազմակերպվել անհատ տաքսիստների վրա: Մեր որոշ աղբյուրներ հավաստիացնում են, որ այդ հարձակումը իրեն յուրահատուկ ոգեւորությամբ կազմակերպել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մեր գործող վարչապետը հայտնի է նաեւ իր եկեղեցասիրությամբ մեր ազգային հավատքին բավականին մոտ գտնվելով: Ավելի ճիշտ` շատ հաճախ նրան կարելի է տեսնել տարբեր կրոնական արարողություններին ներկա գտնվողների առաջին շարքերում: Դա ամենեւին էլ նոր բան չէ. Տիգրան Սարգսյանն առաջներում էլ, երբ դեռ չէր դարձել հանրապետության վարչապետ, նույն կարգի գործունեություն էր ծավալում: Իհարկե, երբ բարձրաստիճան պետական պաշտոնյան մեր ազգային եկեղեցու համար բավականին բարդ այս օրերում ցուցաբերում է նման վերաբերմունք նրա նկատմամբ, միանշանակ դրվատանքի է արժանի: Բայց երբ եկեղեցական ամենակարեւոր տոներից մեկի նախաշեմին պետական բոլոր պատկան մարմինների ներգրավվածությամբ այդ կարգի ՙջարդ՚ է կազմակերպվում հավատակից եւ ազգակից եղբայրների հանդեպ, ապա դա ամենեւին էլ ՙսիրի°ր մերձավորիդ՚ պատվիրանի լավագույն իրականացումը չէ կյանքում:
Անշուշտ, ասվածն ամենեւին էլ չի նշանակում, թե անհատ տաքսիստները կարող են հարկային դաշտից դուրս գործունեություն ծավալել, ու պետությունը չպետք է նրանց տեղափոխի օրենքի շրջանակներ: Թե ինչպիսի±ն է լինելու այդ հարկային դաշտը, ի±նչ պայմաններ է պետությունը դնելու անհատ տաքսիստների առաջ, նրանք էլ իրենց հերթին ի±նչ պայմանների ու իրավիճակի պարագայում կարող են նորմալ գործունեություն ծավալել, այլ հարց է, որը կարող է եւ պետք է լուծվի` նաեւ հաշվի առնելով ներկայիս ճգնաժամը: Բայց մյուս կողմից էլ` տպավորությունն այնպիսին է, որ մեր հարգարժան վարչապետը շատ է սիրում ընտրել մեկ կոնկրետ ոլորտ ¥տոնավաճառներ, ապա` տաքսիստներ եւ այլն) ու կացինն առած ընկնել նրանց ջանին: Իսկ այդ ընթացքում կարգավորման կարիք ունեցող բազմաթիվ այլ ոլորտներ այդպես էլ մնում են պետության աչքից հեռու` շատ հաճախ անելով այն, ինչ սրտները տա: Այստեղ արդեն վերադառնանք Զատկին: Փաստ է, որ վերջին երկու-երեք օրերին մի շարք ապրանքատեսակների գներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Զատկի միջոցառումների հետ, աճեցին ոչ թե 10-20 կամ 30 տոկոսով, այլ նույնիսկ եռապատկվեցին ու քառապատկվեցին: Այդ ապրանքատեսակների ցանկը այնքան էլ մեծ չէ, բայց մեկ-երկու կոնկրետ օրինակներ գալիս են ապացուցելու, որ խնդիրը կա, շատ լուրջ է ու բացարձակապես պետությանը այն չի հետաքրքրում:
Խոսենք կոնկրետ փաստերով: Ինչպես հայտնի է, հայաստանյան գյուղատնտեսության շուկան նոր-նոր է սկսում մուտք գործել հարկային դաշտ: Խոշոր հաշվով, դա խոսակցության այլ թեմա է: Բայց այս պահին էլ կարելի է փաստել, որ որոշակի ապրանքատեսակների ինչպես հարկային շարժը, այնպես էլ դրանց սպառման հանգամանքները, մեղմ ասած, ոչ լիարժեք են տեսանելի: Խոսքը, մասնավորապես` ծաղկի շուկայի մասին է: Մինչ ընդհանրացնելը` բերենք կոնկրետ փաստեր: Դեռ երկու շաբաթ առաջ, օրինակ` մեկ մեխակը գրեթե ամենուր հնարավոր էր ձեռք բերել 50-100, առավելագույնը` 150 դրամով: Ապրիլի 7-ին կոնկրետ այդ տեսակի ծաղկի գները էական տատանումների չենթարկվեցին, հաշվի առնելով, որ այն սովորաբար տոնական առիթներին չեն նվիրում: Բայց, ահա, կիրակի օրն այդ նույն 100-150 դրամանոց մեխակը վաճառվում էր առնվազն 250-300 դրամով: Իսկ ահա երեկ, երբ գերեզմանատներ այցելողների թիվը կիրակի օրվա համեմատ շատ ավելի մեծ էր, նույն մեխակի մեկ հատիկը վաճառվում էր 300-400 դրամով: Նույնը կարելի է ասել ծաղկի բազմաթիվ այլ տեսակների մասին:
Անշուշտ, չկար որեւէ գործոն, բացի Զատկից, որը կարող էր ազդել մեխակների գնի նման թռիչքի վրա: Այսինքն` այդ ծաղկի գինը աճեց մոտ 3-4 անգամ հենց այն պատճառով, որ դրանց նկատմամբ պահանջարկը կտրուկ 1-2 օրվա կտրվածքով աճել էր: Երեւույթը միգուցեեւ այս անգամ էլ մեր ուշադրությանը չարժանանար, եթե հաշվի չառնեինք մեկ կարեւոր հանգամանք: Վերցնենք միայն մայրաքաղաքը, որն այսօր ունի մոտ 250 հազար ընտանիք: Եթե անգամ միջին հաշվով ընդունենք, որ կիրակի եւ երկուշաբթի օրերին այդ ընտանիքներից յուրաքանչյուրը գերեզմանոց է տարել գոնե 4-6 մեխակ ¥կամ դրան համարժեք այլ ծաղիկներ), ապա կստացվի, որ այդ երկու օրերի ընթացքում սպառվել է առնվազն 1-1,5 մլն մեխակ, որի արժեքը, միջին հաշվով, հասնում է 300-450 մլն դրամի: Խոստովանենք, որ մեկ-երկու օրվա համար մեկ ոլորտի կտրվածքով դա հսկայական գումար է կազմում: Իսկ այդպիսի օրերը տարվա ընթացքում քիչ չեն: Մյուս կողմից էլ` սովորական օրերին էլ մեր մայրաքաղաքում ծաղկի սպառումը փոքր թիվ չի կազմում: Եթե անգամ ընդունենք այս վերջին օրվա համեմատ մոտ հինգ անգամ պակաս, ապա կրկին պատկառելի ցուցանիշներ են ստացվում: Ամեն դեպքում, մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցներում էլ կարելի է հանդիպել ծաղկի առնվազն 1-2 վաճառակետի, ինչը խոսում է այդ բիզնեսի ոչ պակաս ծաղկուն վիճակի մասին:
Գոնե մոտավոր տվյալներ, թե ոլորտից ի±նչ կարգի եկամուտներ են հասնում պետությանը, անկեղծ ասած, երեկվա ընթացքում պարզել չկարողացանք, չնայած մեր մի շարք փորձերին: Ընդ որում, հաճախ մեր տպավորությունն այնպիսին էր, որ այս ոլորտում վերահսկողությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է տեղում աճեցրած ծաղիկներին: Ինչպես հայտնի է, երկրի ներսում ծաղիկները հիմնականում աճեցվում են ջերմոցային պայմաններում: Ի±նչ կարգի, քանակի ծաղիկ է միջին հաշվով աճեցվում մեկ ջերմոցում, թերեւս նույնիսկ պետական համապատասխան կառույցները չեն կարողանա հաշվարկել, եթե, իհարկե, նման ցանկություն լինի: Բայց ծաղիկը, ինչպես հայտնի է, այսպես ասած, հատով վաճառվող ապրանք է, այն էլ` ոչ էժան, քանի որ, ինչպես փաստեցինք` մեկ հատիկ մեխակի գինը նույնիսկ կարող է հասնել 1-1,3 դոլարի: Իսկ երբ դեռ արտադրողի մոտ հաշվարկելը դառնում է բարդ ու անհնարին, ապա միանշանակ է, որ այստեղ կարող է եւ առաջանում է հսկայական ստվերային շուկա` իր հսկայական ստվերային եկամուտներով հանդերձ:
Որտե±ղ են կուտակվում այդ եկամուտները: Անշուշտ, շարքային քաղաքացին, Զատկի օրը տեսնելով մեխակի աստղաբաշխական գները, առաջին հերթին այդ թալանը վերագրում էր ծաղկավաճառին` նրան էլ հասցեագրելով միտքն եկած առաջին իսկ հայհոյանքը: Բայց ծաղկավաճառներից ոմանք մեզ հետ զրուցելով` մի փոքր անկեղծացան ու սկսեցին ամեն ինչով երդվել, թե այդ թալանից իրենց գրպանը 10-20 դրամ հազիվ է մտնում: ՙՄատակարարը 200-250 դրամով մեխակ է բերել, բա ես ի±նչ գնով ծախեմ՚,- իր երդումները եզրափակեց մեր զրուցակիցներից մեկը: Ասվածը եւ հասարակ տրամաբանությունը նաեւ միանշանակ խոսում են այն մասին, որ այդ ամբողջ ստվերային փողերը, վերջին հաշվով, կուտակվում են բավականին փոքր թվով կոնկրետ գրպաններում:
Անշուշտ, այն հանգամանքը, որ 1-2 օրում ողջ մայրաքաղաքով մեկ այդ նույն մեխակը վաճառվում էր մոտավորապես նույն թալանչիական գնով, արդեն իսկ խոսում է հակամրցակցային համաձայնության մասին: Բայց, կարծում ենք, այս դեպքում եւս մեր համապատասխան պետական մարմինը հազիվ թե որեւէ քայլ կատարի:
Իհարկե, ընթերցողը կհարցնի, թե, վերջին հաշվով, ի±նչ կապ ուներ տաքսիների դեմ կատարված արշավանքը ՙծաղկային՚ թալանի հետ: Ուղղակի որեւէ կապ չունի: Պարզապես, ինչպես միշտ, անհասկանալի են մնում վարչապետ Տիգրան Սարգսյանի քայլերը: Գոնե Զատկի շեմին կարող էին, չէ±, ողջ ջանքերը, պետական մահակը, անհատ տաքսիստների վրա ուղղելու փոխարեն, գործադրեին, որ այդ ՙծաղկային՚ թալանը տեղի չունենար: Ի±նչ է, չգիտեի±ն, թե ինչ էր սպասվում, չէի±ն մտածում, որ ամեն քայլափոխի ՀԴՄ տեղադրելու դեպքում ճիշտ կանեին, որ մի քանի ՀԴՄ էլ ծաղկի մեծածախ վաճառողների մոտ տեղադրեին: Ասել, թե դա հնարավորություն կտար, որ գները այդպիսի թռիչք չունենային, իհարկե, այնքան էլ ճիշտ չէր լինի: Բայց որ այդ ջանքերի արդյունքում այդ թալանի գոնե մի մասը կկուտակվեր պետության գրպանում, գոնե դա կսկսեր դառնալ մխիթարական:
Ք. ՍԱՐԳՍՅԱՆ
ԵԹԵ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
- Երբեմն հանկարծակի անջատում են էլեկտրաէներգիան, եւ միայն բազմաթիվ զանգերից հետո ենք կարողանում իմանալ, որ վթար է տեղի ունեցել: Իսկ երբ ցանկանում ենք իմանալ, թե երբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը, այդպես էլ կարգին պատասխան չենք ստանում: Ընդհանրապես` ի±նչ պարտականություններ ունի նման դեպքերում մատակարարը (Անահիտ Գրիգորյան):
Հարցին պատասխանում են
ՙՍպառողների իրավունքների պաշտպանություն՚ հասարակական կազմակերպությունից.
-Էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման եւ վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը մատակարարը պարտավոր է սպառողին տրամադրել նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով:
Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`
ա) ՀՀ քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի սպառողների համար` 2 ժամում, իսկ 0,4 կվ եւ ցածր լարման այլ սպառողների համար` 8 ժամում,
բ) ՀՀ գյուղական համայնքների բազմաբնակարան շենքերի սպառողների համար` 8 ժամում, իսկ 0,4 կվ եւ ցածր լարման այլ սպառողների համար` 16 ժամում:
Եթե էլեկտրամատակարարման ընդհատումը տեղի է ունեցել առեւտրային հաշվիչից անմիջապես հետո տեղադրված ավտոմատի անջատման արդյունքում, ապա մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել վերջինիս կողմից տեղեկացվելուց հետո ոչ ուշ, քան`
ա) 2 ժամում` ՀՀ քաղաքային համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրվա ընթացքում,
բ) 4 ժամում` ՀՀ գյուղական համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրվա ընթացքում,
գ) 16 ժամում` ՀՀ ողջ տարածքում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրերից դուրս:
Գ. Գ.
ՎԿԱՅԻՆ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽԱԲԵ±Լ ԵՆ
- Հասարակական գործունեության արդյունքում ես եւ գործընկերներս հայտնաբերել էինք հանցագործության մի դեպք հանրապետության մասնագիտացված դպրոցներից մեկում: Նշված դեպքին առնչվող նյութերը մենք տրամադրել էինք զանգվածային լրատվական միջոցներին: Նյութերը հրապարակվել էին, եւ մեզ հասած տեղեկություններից հարուցվել էր քրեական վարույթ:
Սակայն վերջերս մեր խմբի անդամներից ոմանց, որպես վկա, հրավիրել են ոստիկանություն եւ հարցաքննել քրեական օրենսգրքի 135(1)-րդ (զրպարտությունը) հոդվածով հարուցված քրեական մի գործով: Հարցաքննվողներին հրաժարվել են ծանոթացնել քրեական գործը հարուցելու մասին որոշման հետ, պատճառաբանելով, որ վկան պետք է բավարարվի վարույթը իրականացնող անձի կողմից տրված բանավոր տեղեկատվությամբ: Հարցաքննությանը ներկա փաստաբանները համաձայնել են քննիչի հետ:
Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պարզաբանել վկայի իրավունքները ¥Մարիամ Սուխուդյան):
Հարցին պատասխանում է
ՍԻՄ մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Աշոտ Աբգարյանը:
-Հարգելի Մարիամ, ՀՀ քրեական օրենսգրքի 135(1)-րդ հոդվածով քրեական գործերը հարուցվում են բացառապես անձի դիմումի հիման վրա: Հետեւաբար, չի բացառվում, որ այդ գործով որպես մեղադրյալներ կարող են ներգրավվել այն անձինք, որոնք ԶԼՄ-ներին հատկացրել են հրապարակված նյութերը: Այսինքն` Դուք եւ Ձեր գործընկերները:
Իրավապահների նման մտահղացումների օգտին է խոսում նաեւ այն փաստը, որ որպես վկա հրավիրված անձանց չեն ծանոթացրել գործը հարուցելու մասին որոշմանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով վկան պարտավորեցվում է ցուցմունքներ տալու: Միաժամանակ, նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ վկան իրավունք ունիՙիմանալ, թե որ քրեական գործով է կանչվում՚, եւ ՙհրաժարվել իր, ամուuնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց՚:
ՙԻմանալ՚ լղոզուն հասկացությունը, այնուամենայնիվ, չի կարող ժխտել այն հանգամանքը, որ իմացությունը չի հիմնվում բանավոր, այն էլ` չարձանագրվող հայտարարությամբ: Պահանջ ներկայացնելու դեպքում,Ձեզ պարտավոր էին ծանոթացնել քրեական գործը հարուցելու մասին որոշման հետ:
Designed by Administrator

