-
Նորություններ
-
Արխիվ


Զարմանք
Անշուշտ, ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ շարունակում է զարմացնել ու զարմացնել: Այսպես, այն բանից հետո, երբ բարձրացվեց սրանց հակապետական գործունեության հարցը, նրանք շտապեցին գտնել ինչ-որ մի գերմանական կուսակցության ՙժիլետկա՚ ու հոնգուր-հոնգուր լաց լինել, որ իրենց ահավոր ճնշում են: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ ՙժառանգականների՚ վարքը ոչ միայն հակապետական է, այլ նաեւª տարօրինակ: Այսպես, գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսպիսի դիտարկում է ներկայացրել Զարուհի Փոստանջյանի մասին. ՙԵթե կին պատգամավորը իրեն կարող է թույլ տալ փողոցում երկու ձեռքերը բերանը մտցրած սուլել, ապա նրանից կարելի է Եվրախորհրդում տարբեր բաներ սպասել՚:
Ինչպես հայտնի է, ՙժառանգականները՚ իրենց կոկորդը պատռում են, որ ասենª թե ՀՅԴ-ն կեղծ ընդդիմություն է, իսկ իրենքª իրական: Դրա վերաբերյալ զարմանալի հակիրճ բանաձեւ ներկայացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. ՙԹե ով է իրական ընդդիմությունը, որոշում է մեր ժողովուրդը, այլ ոչ թե միջազգային ատյանները: Բացարձակապես չի հետաքրքրում, նրանք ում են մեր երկրում սիրում, ումª չէ: Ում սիրում են, գիտենք, ում չեն սիրում, էդ էլ գիտենք, իսկ թե ինչի չեն սիրում, դա էլ գիտենք՚: Դե ինչ, զարմանալիորեն ստացվում է իսկը ՙշպիոն Օնիկի՚ մասին հայտնի անեկդոտը:
Ապշելու աստիճան մեզ զարմացրեց արձակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԸ: Խոսելով դպրոցում հայ գրականության դասավանդման մասինª նա ՙբացահայտեց՚, որ ՙհատկապես հնարած ա հայրենասիրության դաստիարակության ընկալումը: Եվ Րաֆֆու մոտ, եւ հիմա էլ շատ-շատ գրողների մոտ նույնպես... Էսօրվա 21-րդ դարի քաղաքացին Րաֆֆու գաղափարներով չէ, որ պետք է սիրի հայրենիքը՚: Հավելելով, որ ՙհիմա Թումանյանի ժամանակներն էլ ա անցել՚, նա եզրակացնում է. ՙԻսկական գրականությունը պետք է հիմնված լինի ոչ թե գաղափարների վրա, այլ տանի գաղափարազրկության՚: Զարմանալիորեն այդ, կներեք արտահայտությանս համար, գրողը այն կարծիքի է, որ ՙշեշտակի գաղափարացումը տանում է մարդուն հոգեւոր ստրկության եւ մարդը դադարում է մարդ լինելուց՚: Զարմանալի է, ի±նչ է ակնկալում հայ գրող համարվողը հայ դպրոցիցª որ հայ մարդ դաստիարակելու փոխարեն ինչ-որ ՙհամամարդկային միավորնե±ր՚ արտադրեն, որոնց ավելի ճիշտ կլինի բնորոշել ՙհամամարդկային ոչխար՚: Ախր եթե այդպես շարունակվի, վաղն էլ ինչ-որ մեկը հայ լինելը ՙանցյալի մնացուկ՚ կհռչակի:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Designed by Administrator

