-
Նորություններ
-
Արխիվ


Զարմանք
ՙԿեցցե¯ Հայաստանի միակ եւ անփոխարինելի մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նա զարմանալիորեն որոշել է ապացուցել այն բանաձեւը, որը ԽՍՀՄ տարիներին անգիր էին անում բոլոր ուսանողները ու որն արդեն հասցրել էինք մոռանալª ՙմարքսիզմը ոչ թե դոգմա է, այլ գործողության ուղեցույց՚: Եվ ահա, ելնելով դրանից, Դավիթ Հակոբյանը որոշեց հետ կանգնել քաղաքականությամբ այլեւս չզբաղվելու իր որոշումից ու օրերս արտահայտեց ՙմարքսիստական՚ տեսակետ քաղաքական բոլոր հարցերի վերաբերյալ: Դե, նրա անլուրջ ասելիքներին անդրադառնալու կարիք չկա, ուղղակի հիշենք, որ նա նաեւ որոշել է առաջարկել ծրագիր, թե ինչպես ՀՀ բյուջեն դարձնել 10 միլիարդ դոլար: Զարմանալով հանդերձ, չենք կարող չհարցադրել. իսկ ինչո±ւ ոչ 20 կամ, ասենք, 110 միլիարդ...
Մեզ անզարմանք չթողեց եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ: ՙՆարնջագույնների՚ վերաբերյալ նա ասել է. ՙԿարծում եմ, որ ՀԱԿ-ը դեռեւս վտանգավորություն ունի, բայց իրենից վտանգ չի պարունակում՚: Զարմանալիորեն պարադոքսալ միտք է, եւ, ի վերջո, չհասկացանք, ՀԱԿ-ը վտանգավո±ր է, թե± ոչ վտանգավոր: Այնպես որ, մնում է հորդորել պարոն Սահակյանին, որպեսզի առավել որոշակի արտահայտվի, համ էլ չթերագնահատի այդ ՙ5-րդ շարասյան՚ վտանգավորությունը:
Զարմանալի բան է հայտարարել եւ կառավարության աշխատակազմի ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՙԱնցումը էլեկտրոնային կառավարման համակարգին նվազագույնի կհասցնի պետական ծառայողի եւ քաղաքացու շփումը եւ էապես կկրճատի կոռուպցիոն ռիսկերը՚: Հարգարժան պարոնի ասածից նախª զարմանալիորեն բխում է, որ մեր պետական ծառայողները հենց կենդանի մարդ են տեսնում, միանգամից ձեռքը խոթում են նրա գրպանը, որ կաշառք վերցնեն: Համ էլ ինչպե±ս պետք է նվազեցնի կոռուպցիան, եթե հիմա, երբ որոշ հիմնարկների հաշվապահներ հարկայինի հետ անմիջապես չշփվելու համար լրիվ օրինական ձեւով հաշվետվությունը սովորական փոստով են ուղարկում, սակայն հարկահանները դա մի կողմ են դնում եւ հայտարարում, որ չեն ընդունիª մինչեւ անձամբ ներկայանալը: Զարմանալի է, այդ ինչո±ւ պետք է ենթադրել, որ էլեկտրոնային ձեւով ուղարկած հաշվետվությունների հետ նույն կերպ չեն վարվի: Համ էլ մեր չինովնիկներից սպասելի է, որ մի օր էլ կմոգոնեն կաշառքը էլեկտրոնային տարբերակով վերցնելու ձեւերը:
Իսկ ՀՀՇ-ականներն էլ, բանուգործը թողած, ընկել են ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐԻ խնդրի հետեւից: ՙԲարձրախոս տեխնիկայի դեմ ձեռնարկված խաչակրաց այս արշավանքը կամ հողմաղացների դեմ ճակատամարտը վկայում է վարչախմբի սարսափի չափը եւ արդեն սոսկ բնազդներով առաջնորդվելու նրա աննախանձելի վիճակը՚: Մնում է զարմանալ ու զարմանալ. ախր, եթե ՙավազակապետական վարչախումբը՚ իրոք այդքան վատ վիճակում լիներ, ապա բարձրախոս առգրավելը կդառնար բացարձակ անօգուտ ու ՀՀՇ-ականները մեկ կորցրած բարձրախոսի տեղը նույն օրը ժողովրդից նվեր կստանային երեք-չորսը: Դե ինչ, երեւի թե մի օր էլ ՀՀՇ-ականները սկսեն պաշտոնական հայտարարություններ տարածել ոստիկանների ամեն մի փռշտոցի վերաբերյալ:
Բավականին զարմանալի բան է ասել եւ սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ. ՙՍոցիալական բունտը հայերիս համար չէ: Հայաստանում սոցիալական բունտ չեղավ նույնիսկ երկրաշարժից հետո, ցրտի ու սովի տարիներին՚: Զարմանալի է, մի±թե պարոնը չի հիշում, որ իր նշած տարիներին պատերազմ էր, իսկ պատերազմի պայմաններում ոչ մի խելքը գլխին ազգ սոցիալական բունտ չի անում: Դա նրան պետք է քաջ հայտնի լինիª որպես սոցիոլոգի: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ ժամանակներին, ապա իշխանություններին խորհուրդ չէինք տա առաջնորդվել պարոն Ադիբեկյանի վերը նշված պնդումով, քանզի հակառակ պարագայում կարող են մի օր հայտնվել սոցիալական բունտի կատարված փաստի առաջ:
Բավականին աբսուրդային բան է տեղի ունեցել Ֆրանսիայում: Մի խումբ կաթոլիկներ քնել-զարթնել են ու որոշել են ստեղծել հեռախոսային ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ: Հավատացյալը զանգահարում է հատուկ համարով, սեղմում 1, որպեսզի խորհրդատվություն ստանա խոստովանելու կարգի մասին, սեղմումª 2, որպեսզի խոստովանի, սեղմումª 3, որպեսզի լսի ուրիշների խոստովանությունները: Ու ամենազարմանալին այն է, որ այդ ՙթեժ գծի՚ ստեղծողները հավաստիացնում են, որ դրանով հավատացյալը դիմում է ուղղակիորեն Աստծուն: Հետաքրքիր է, իսկ երբ հեռախոսը գոյություն չուներ, ինչ է, Աստված զո±ւրկ էր հավատացյալների խոստովանությունները լսելու հնարավորությունից: Ինչեւէ, հուսանք, որ համենայնդեպս, մեր երկրում առաքելական եկեղեցին երբեք թույլ չի տա այդպիսի ծիծաղաշարժ ու կասկածելի բիզնես ստեղծելը:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Designed by Administrator

