-
Նորություններ
-
Արխիվ


Զարմանք
ՙՙՄեզ շատ մեծ ափսոսանք ու զարմանք պատճառեց ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸª հայտարարելով. ՙԵս պոլիտիկայով չեմ զբաղվում, ես ընդամենը արվեստագետ եմ եւ ինձ համար բոլոր ժողովուրդները նույնն են: Թուրք ժողովուրդը սիրում է իմ երաժշտությունը, ես տարբերություն չեմ դնումª Թուրքիայում կնվագեմ, թե Իտալիայում՚: Զարմանալի է, ՙպոլիտիկայով չզբաղվող՚ մեծն դուդուկահարը մի±թե հասարակ գենետիկ հիշողությունից էլ է հեռու, մի±թե բացատրության կարիք ունի, որ կարելի է նվագել ցանկացածի համար, բայց ոչ թուրքի: Այն թուրքի, որը լպիրշաբար նաեւ սեփականացրեց ՙՈսկե ծիրանը՚, աշխարհով մեկ հայտարարեց, թե Թուրքիան է ծիրանի հայրենիքը, հիմա էլ պատրաստվում է ծիրանի փայտից պատրաստվող դուդուկը ՙիրենով անել՚: Մնում է զարմանալ ու զարմանալ, թե ինչից ելնելով 80-ամյա մաեստրոն հանկարծ այդպիսի անընդունելի տուրք սկսեց տալ, այսպես կոչված, ՙհանդուրժողականությանը՚, որը ոչ այլ ինչ է, քան մարտնչող քիրվայություն:
Գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ հայտարարել է. ՙԵթե մեկը կասի, որ կողմ է Ադրբեջանին տարածքներ հանձնելուն, ապա պետք է նրա արյունը ստուգելª հայ է նա, թե ոչ: Ինչ տարածքային զիջումների մասին կարող է լինել խոսքը՚: Միանգամայն եւ հարյուր տոկոսով ճիշտ է ասված: Սակայն մի զարմանալի հարց է հասունանում. արդյո±ք գեներալը ստուգել է ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ական ամբողջ վերնախավի արյունը, արդյո±ք ստուգել է թուրքին մրցանակ տվողների արյունը, արդյո±ք ստուգել է թուրքական գրքի շնորհանդես անողների արյունը, արդյո±ք ստուգել է Կոմիտասի համերգասրահը թուրքական կլկլոցով պղծել փորձողների արյունը... Այդ շարքը կարելի է այնքան շարունակել, որ երեւի թե պիտի գանք զարմանալի եզրակացությանª ԵԿՄ վարչության նախագահին հաստատ մի մեծ լաբորատորիա պետք կգա:
Մեզ զարմացրեց եւ Ռուսաստանի արտգործնախարար ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸª միանգամայն տեղը դնելով ե°ւ բոլոր նրանց, ովքեր ռազմակայանի վերաբերյալ պայմանագրով հրճվում են, ե°ւ նրանց, ովքեր այդ պայմանագիրը հայհոյում են: Նա պարզ ասաց, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի գլխավոր նպատակն է Ռուսաստանի շահերի պաշտպանությունը եւ այդ շահերի շրջանակում նաեւ տարածաշրջանում կայունության պահպանումն է: Պարզ ու հստակ: Իսկ որ այդ կայունության պահպանումը ենթադրում է Հայաստանի բանակի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությունը, դա էլ արդեն պարզ գրված է հենց պայմանագրի տեքստում: Ինչեւէ, բոլոր դեպքերում զարմանալի է, որ դիվանագետը այդ աստիճանի հստակորեն է արտահայտվում:
Մեզ հույժ զարմացրեց ադրբեջանցի քաղաքագետ ԶԱՐԴՈՒՇՏ ԱԼԻԶԱԴԵՆ: Հայտարարելով, որ իր համոզմամբ ոչ մի պատերազմ էլ չի լինի, նա շեշտեց. ՙԵթե պատերազմ չի լինելու, ապա անհրաժեշտ է դադարեցնել հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող քաղաքականությունը եւ մշակել հայերի ու ադրբեջանցիների համակեցության մոդել՚: Դե ինչ, զարմանալի է, այդ ինչո±ւ հանկարծ նա դավաճանեց թուրքի թունոտ հակահայկական քարոզին ու հանկարծ սկսեց հայերիս չեզոք վերաբերվել: Հավանաբար նա առաջնորդվում է հայտնի թուրքական ասացվածքով. ՙԵթե չես կարող կտրել քեզ հարվածող ձեռքը, համբուրիր, դիր գլխիդ՚: Այսինքնª Ադրբեջանում ամենաողջամիտները սկսել են հասկանալ, որ սեփական ծոծրակները կտեսնեն, բայց Արցախն ազատագրված տարածքներով հանդերձ չեն տեսնի:
Ի դեպ, թուրքերը եւս մի զարմանալի բան են արել: Երեկ նրանք շուրջ 200 հոգանոց խառնամբոխով բարձրացել էին ԱՐԱՐԱՏԻ գագաթ, որպեսզի տոնեն հունական բանակի նկատմամբ հաղթանակի 87-ամյակը: Զարմանալի է, հունական բանակն ուր, Արարատն ուր... Չնայած ով կհասկանա այդ ցեղատեսակի պղտոր հոգին... Երեւի թե 1923-ին մինչեւ Անկարայի մատույցները հասած յուրաքանչյուր հույն զինվորի աչքերում հայերի թաքնված վրեժ են տեսել:
Օրերս մեզ հաճելիորեն զարմացրեց հայրենի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Գործադիր իշխանության կայքէջում հայտնաբերեցինք Հայաստանի մանրամասն ատլասը, ուր մեր երկրի քարտեզը պատկերված է ճիշտ ձեւովª Արցախով ու ազատագրված տարածքներով հանդերձ: Դե ինչ, հուսանք, որ բոլոր գերատեսչություններն ու պետական հաստատությունները, ինչպես նաեւ Հայաստանի քարտեզի ուրվագիծը ներկայացնող ցանկացած ոք օրինակ կվերցնեն, ու չի ուշանա այն բարի լուրը, որ նրանց կայքերում էլ ճիշտ քարտեզ է դրված:
Զարմանալի մանրամասներ են պարզվում ԴԻԼԻՋԱՆԻ թունելում ավտոբուսի հրդեհի վերաբերյալ: Ողջ մնացած վարորդի պատմելովª նա փորձել է թունելի հակահրդեհային խողովակով մարել հրդեհը, սակայն ոչ մի կաթիլ ջուր չէր գալիս: Զարմանալի է, որ թունելի հրշեջ համակարգը այդպիսի, մեղմ ասած, անփույթ վիճակում է, ու համապատասխան իրավասու պաշտոնատարները պետք է պարզեն, թե ինչպես է դա եղել: Բայց ոչ պակաս զարմանալի է վարորդ Գարիկ Մկրտչյանի վարքագիծը, որ փոխանակ նախ եւ առաջ այրվող ավտոբուսից դուրս հանի կնոջն ու մեկ տարեկան զավակին, ընկել էր հրշեջ խողովակ փնտրելու: Եվ արդյունքում իր հարազատները դարձան հրդեհի զոհ:
.Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Designed by Administrator

