ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունք» թերթի կողմից տարվա լավագույն սրտաբան է ճանաչվել «Աստղիկ» ԲԿ-ի Սրտաբանական ստացիոնարի պատասխանատու Միքայել Ադամյանը

17.01.2018 21:36
«Իրավունք» թերթի կողմից տարվա լավագույն սրտաբան է ճանաչվել «Աստղիկ» ԲԿ-ի Սրտաբանական ստացիոնարի պատասխանատու Միքայել Ադամյանը

«Իրավունք» թերթը շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2017թվականը, ստացել բազում զանգեր խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն մասնագետներին: Եվ այսպես, «Իրավունք» թերթի բազմաթիվ ընթերցողների քվեարկությամբ 2017թվականի ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՆՎԱԶԻՎ ՍՐՏԱԲԱՆ է ճանաչվել «ԱՍՏՂԻԿ» բժշկական կենտրոնի Սրտաբանական ստացիոնարի պատասխանատու Ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ՅՈՒՐԻԻ ԱԴԱՄՅԱՆԸ: 

 

Բժշկին դիմած հիվանդները եւ նրա հետ թեկուզ մեկ անգամ շփված մարդիկ այսպես էին նկարագրում տարվա սրտաբանին. «Բժիշկ Ադամյանը առաջին հերթին Մարդ է մեծատառով, հետո նոր իր գործի պրոֆեսիոնալ, բարձր արժանիքներ իր մեջ կրող բժիշկ, ով բազմաթիվ կյանքեր է փրկել ու շարունակում փրկել: Բժշիշկ Ադամյանի համար ամեն ինչից վեր առաջնայինը հիվանդի առողջություն է»: 

Հ.Գ. Տեսանյութը` կներկայացնենք ավելի ուշ: Իսկ  Տարվա լավագույն բժշկի` Միքայել Ադամյանի հետ սրտանոթային հիվանդություններին վերաբերող ուշագրավ հարցազրույցը կարդացեք վաղվա «Իրավունք» թերթի տպագիր համարում:

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА