ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

22-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվող Վահան Ղազարյանն ինքնասպանության փորձ է կատարել

24.10.2016 10:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
22-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվող Վահան Ղազարյանն ինքնասպանության փորձ է կատարել

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, որը մեղադրվում է 22-ամյա Լևոն Սահակյանին դիտավորյալ սպանելու մեջ, օրերս ինքնասպանության փորձ է կատարել: 

Վերջինիս փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ նա այդ քայլին է դիմել, երբ իմացել է՝ Լեւոնը մահացել է:
«Հոկտեմբերի 21-ին քննչական գործողության էինք մասնակցում, երբ իմացավ, որ Լեւոնը մահացել է, ծանր հոգեբանական վիճակում հայտնվեց: Իմ գնալուց հետո կոճգամներ է կուլ տվել՝ փորձելով կյանքին վերջ տալ: Անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն է ստացեռլ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Վահան Ղազարյանը կալանավորված է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА