ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵՑԻՆՔ

29.10.2016 17:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
17 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵՑԻՆՔ

1999-ի հոկտեմբերի 27-ին մի խումբ թափթփուկներ խորհրդարանի դահլիճում սպանեցին 8 հոգու, այդ թվում` վարչապետին եւ Ազգային ժողովի նախագահին` իր տեղակալներով: Հանրությունը որոշակի հույսեր էր կապում Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի հետ, եւ մի քանի րոպեում այդ հույսերը զրոյացվեցին: ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱ՞Ծ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ 
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
17 տարի առաջ Նաիրի Հունանյանի խումբը, փաստացի առանց որեւէ դժվարության, կարողացավ զենք մտցնել խորհրդարան, առանց խոչընդոտի թափանցել շենք եւ իրականացնել այն, ինչ ծրագրել էր: Երկրի համապատասխան կառույցները չէին կարողացել ժամանակին հայտնաբերել հույժ վտանգավոր պետական հանցագործության նախապատրաստումը եւ պետական կարեւոր շենքի` խորհրդարանի անվտանգությունը: 
17 տարի անց` այս ամառ, ավելի մեծ ոճրագործ խումբ նույնպես կարողացավ նախապատրաստել եւ իրականացնել մեկ այլ պետական շենքի, այն էլ զորամաս հանդիսացող տարածքի զինյալ զավթումը, եւ սպանեց 3 ոստիկան, միաժամանակ երկու շաբաթ լարվածության մեջ պահելով ամբողջ երկիրը: Այսինքն` 17 տարվա ընթացքում այդպիսի վտանգավոր հակապետական ոտնձգությունների բավականաչափ արդյունավետ մեխանիզմ այդպես էլ չստեղծվեց: Ու եթե 1999-ին կատարված ոճրագործությունը չունեցավ հանրային աջակցություն, ապա այս ամառվա ոճրագործությունը որոշակի հանրային աջակցություն ունեցավ: Ճիշտ է, ի տարբերություն 1999-ի, այս անգամ ոճրագործության հետեւանքով քաղաքական ղեկավար դեմքերի փոփոխություն չեղավ, սակայն 17 տարվա ընթացքում արտաքին ուժերը կարողացան մշակել հանրության վրա ներազդելու տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հանցավոր խմբի վնասազերծումը ձգձգվեց, քանզի արագ վնասազերծումը հղի էր վտանգավոր զարգացումներով` մայդանային սցանարով: 
Ճիշտ է, մինչ այդ` 2015-ի վերջին ԱԱԾ-ի կողմից հաջողությամբ վնասազերծվել էր մի մեծ զինյալ հանցագործ խումբ, սակայն նույն ԱԱԾ-ն չկարողացավ կանխել այս մի խմբի ձեւավորումն ու գործունեությունը: Ավելին, այժմ այդ հանցավոր խմբի աջակիցները բացեիբաց  փորձում են դրսում իրականացնել քաղաքական գործունեություն: Բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սէֆիլյանը հանդես եկան քաղաքական հոդվածով, իսկ Ալեք Ենիգոմշյանը խոստացավ առաջիկայում ոչ ավել-ոչ պակաս գործողությունների ճանապարհային քարտեզ ներկայացնել: 
Այսինքն` ոճրագործության կազմակերպիչներն ու աջակիցները բացեիբաց նախապատրաստվում են ներքաղաքական իրավիճակը ապակայունացնող գործողությունների, ու, ամենայն հավանականությամբ, կփորձեն ինչ-ինչ քայլեր ձեռնարկել ԱԺ ընտրությունների ընթացքում: Խոշոր հաշվով, բացառված չէ նաեւ, որ բանտում գտնվող որոշ զինյալներ հայտնվեն այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական ցուցակում... 
Իսկ այժմ` 1999-ի եւ հիմիկվա ոճրագործութունների բացահայտման որակի մասին: Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ հիմա կատարողների եւ աջակիցների մասով  բացահայտվեց գործնականում ամեն ինչ: ՊՊԾ գնդի զավթման հետ կապված` բացահայտվեցին նաեւ պատվիրատուները, ընդ որում` նրանցից ամերիկացի Կարո Եղնուկյանի պարագայում ապացույցներն այնքան կուռ են, որ ԱՄՆ-ն չփորձեց դիվանագիտական ճանապարհով միջամտել` հօգուտ իր քաղաքացու: Բայց ե՛ւ 1999-ին, ե՛ւ հիմա այդպես էլ քննությունը չբացահայտեց արտաքին պատվիրատուներին: Թեեւ ինչպես 17 տարի առաջ, այնպես էլ հիմա, միանգամայն պարզ էր աշխարհաքաղաքական շահագրգռությունների առկայությունը: 
Ապահովագրվա՞ծ ենք ապագայում նորանոր ահաբեկչություններից` անշուշտ ոչ: Իհարկե, հնարավոր է էապես բարձրացնել ՀՀ հատուկ ծառայությունների աշխատանքի որակը, ընդլայնել կարողությունները, առավել եւս, որ առկա է նաեւ հետախուզական ցանց ստեղծելու տեսանկյունից Սփյուռքի վրա հենվելու պոտենցիալ հնարավորությունը: Բայց ամենակարեւորը` նոր Սահմանադրությամբ 2017-ին խորհրդարան ընտրելը եւ 2017-18 թվականների ընթացքում խորհրդարանական կառավարման մոդելին անցնելը կլինի այն համակարգային մեխանիզմը, որը շեշտակիորեն կարժեզրկի ահաբեկչություններով քաղաքական խնդիր լուծելու տեխնոլոգիան: Չէ՞ որ խորհրդարանական համակարգի պարագայում շարքից դուրս հանված ղեկավար կազմը շատ օպերատիվորեն փոխարինվում է նորով` առանց ուժերի դասավորության փոփոխության: Բայց առաջիկա երկու տարիներին հարկավոր է առավելագույն զգոնություն, քանզի գերտերությունների աշխարհաքաղաքական հակամարտություններն այժմ անհամեմատ ավելի սուր են, քան 1999-ին, ու առավել եւս, սուր են մեր տարածաշրջանում: 

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ճանաչվել է տարվա լավագույն նախարար 

ԻՆՉՊԵՍ ԿՓՈՓՈԽՎԻ 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ 
ՊԱՏԿԵՐԸ
Առկա ռեսուրսներով բոլոր ընդդիմադիրներն անխտիր, դաշնակներն էլ վրադիր, ունեն 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու խնդիրը: Սակայն որոշակի փոփոխություններ կարելի է սպասել Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու առնչությամբ: Լրագրողների հետ զրույցում նա փաստացի հաստատեց իր մոտալուտ վերադարձը. «Ես 2015-ի փետրվարի 12-ին հայտարարեցի, որ եթե պետք է հեղափոխությամբ արյուն թափվի, դեմ եմ, թույլ չեմ տա, իսկ ես քաղաքականություն չեմ մտել, որ նման բան լինի, ես իմ ժողովրդի կողքին եմ` իմ հնարավորության սահմաններում` կլինի Հայաստանում թե Արցախում: Որպեսզի ցնցում չլիներ, եւ 2 պետությունները չվտանգեինք, քաղաքական էջը փակեցի: Գործս շարունակելով` էլի ժողովրդի կողքին եմ եղել, որովհետեւ սիրում եմ ժողովրդին: Եթե պահանջարկը լինի, եթե կարկառուն գործիչները անհրաժեշտ գտնեն, հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի: Ինչքան մարդը հզոր եւ ուժեղ է, այնքան կամեցող ու ներող է: Ես բոլորին ներում եմ»:
Իհարկե, իշխող կուսակցությանն ուղղված «ներողամտությունը» որոշակի քմծիծաղի տեղիք է տալիս, սակայն պարզ է, որ այժմ հստակվում է ԱԺ ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցնողի հարցը: Դա լինելու է ԲՀԿ-ն կամ, միգուցե, ԲՀԿ+ ձեւաչափը, եթե իհարկե, ԲՀԿ-ն ցանկություն ունենա այլ ընդդիմադիրների իր հետ քարշ տալ խորհրդարան: 
Իսկ արդյո՞ք երկրորդ տեղի ամենահավանական հավակնորդը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի: Ամենայն հավանականությամբ, այո: Քանզի 2015-ի փետրվարի փորձը շատ ուսանելի է եւ վկայում է արմատական ընդդիմություն դառնալու անկարողությունը: 
Բացի այդ, դեռ ամռանը, ՊՊԾ գնդի հետ կապված ճգնաժամի հանգուցալուծումից հետո  Սերժ Սարգսյանը հստակ արտահայտվեց ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու մասին: Իսկ դա ենթադրում է ոչ միայն կոալիցիա, այլեւ` լայն կոալիցիա: Համ էլ, Կարեն Կարապետյանի ձեռամբ իրագործվող հիրավի հեղափոխական փոփոխությունների ամբողջացումը` ԱԺ ընտրությունների արդյունքներով ձեւավորվելիք լայն կոալիցիայով, բավականին տրամաբանական է թվում: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА