ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 65 ՏԱՐԵԿԱՆ

14.12.2016 20:19 ՄՇԱԿՈՒՅԹ
ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 65 ՏԱՐԵԿԱՆ

Օրերս Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ բոլորեց իր 65-ամյակը: Թեպետ դերասանն իր հոբելյանական օրն անցկացրել է նկարահանման հրապարակում, սակայն, ուշ երեկոյան հասցրել է տոնել հոբելյանը ընտանեկան մթնոլորտում: «Իրավունքի» հետ զրույցում նրա դուստրը` դերասանուհի, բեմադրիչ ՅԱՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ պատմեց, որ իրենք ընտանիքում ընդունված ավանդույթի համաձայն ցանկացած տոն` լինի ծննդյան օր, թե մարտի 8, շնորհավորում եւ նվերներ են հանձնում հենց կեսգիշերին. «Հայրիկի 65-ամյակն էլ բացառություն չեղավ, շնորհավորեցինք ջերմորեն, նվերներ մատուցեցինք, իսկ արդեն ժամը 9-ից մինչեւ երեկոյան 9-ը նա նկարահանման էր այդ իսկ պատճառով հյուրեր չհրավիրեցինք եւ ընտանեկան մթնոլորտում շարունակեցինք հայրիկի տոնը»: Որպես դուստր եւ որպես դերասանուհի Յանան առողջությունից զատ Գ. Գաբրիելյանին մաղթեց նաեւ կինոյում եւ թատրոնում դերեր:

Image may contain: one or more people«ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԳՆԵԼ ՈՒ ՀԱՅՐԻԿԻՍ ԿԱՐԳԻ ԴԵՐԱՍԱՆԻՆ ՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼ»
-Ամենակարեւոր բանը, որ ուզում եմ մաղթել` առողջությունն է, որովհետեւ երբ մարդու տարիքն ավելանում է, տարեց տարի առողջության հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում: Ուստի` կցանկանայի, որ նա միշտ լինի առողջ, որպեսզի կարողանա իր նպատակները եւ ցանկությունները իրականացնել` որպես արտիստ: Կուզենայի մի հետաքրքիր ռեժիսոր հայտնվեր, որ հայրիկիս տեսներ նորովի, ինչ-որ գեղարվեստական ֆիլմում` հայրս մեծ դերով հանդես գար, եւ այդ դերն իր համար լիներ անսպասելի, որը նոր բան կբացահայտեր իր մեջ: Ինչու ոչ, կուզենայի նաեւ մի հետաքրքիր մոնոներկայացում լիներ հայրիկիս մասնակցությամբ:
- Որպես ռեժիսոր գուցե դուք բեմադրեք:
- Միշտ մտածել եմ այդ մասին, կարծում եմ, կգա այդ օրը, բայց հիմա շատ վաղ է, որովհետեւ դեռ թե՛ կյանքի, թե՛ արվեստի ասպարեզում շատ փորձ պետք է կուտակեմ, որպեսզի կարողանան հայրիկի մակարդակի եւ բարձունքի դերասանին հանդգնել նման առաջարկ անելու: Որպես նրա դուստր, երբ առաջարկեմ, բնականաբար, չի մերժի, բայց ես գիտակցում եմ` դեռեւս այդքան կայացած չեմ, որ նրա կարգի դերասանին նման առաջարկ անեմ:

«ԻՆՉԸ ԹԵՐԵՎՍ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է ՄԵՐ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ»
-Մի տան մեջ արվեստի երկու ներկայացուցիչ. պայթյունավտանգ չէ՞:Image may contain: 1 person, sitting
- Ի սկզբանե, որպես անհատ, ցանկացել եմ, որ իմ ու հայրիկի թատրոնի եւ արվեստի ճանապարհները լինեն խիստ տարբեր եւ չհատվեն: Բայց, աշխատանքի բերումով, պատահում է, որ մեզ հրավիրում են նույն նկարահանման հրապարակ, որպես խաղընկերներ եղել ենք նաեւ թատրոնում, տարբեր ֆիլմերում ու սերիալներում: Որպես արվեստի մարդիկ մենք շատ լավ խորհրդատուներ ենք ու միշտ ուշադիր ենք միմյանց  ստեղծագործական ուղուն, օբյեկտիվ ենք արտահայտվում: Բայց երեբեւէ, ոչ հայրս, ոչ էլ ես, սազը չենք առել եւ չենք գովերգել միմյանց, ինչը թերեւս տարօրինակ է մեր ասպարեզում: Հիմա, քանի որ ես ավելի քիչ եմ զբաղվում թատերական գործունեությամբ, ավելի շատ նկարահանվում եմ ֆիլմերում ու սերիալներում եւ դասավանդում եմ, հայրս ինձ ավելի շատ է դիմում այդ առումով: Ես գնում եմ բոլոր ներկայացումների պրեմիերաներին եւ անպայման իմ խորհուրդներով փորձում եմ օգնել իրեն: Քանի որ ես ունեմ ռեժիսորական մասնագիտություն հայրս վստահում է իմ ճաշակին եւ հաշվի է առնում իմ խորհուրդները, ինչն ինձ համար կարեւոր է: Մեր ընտանիքում երեքս էլ` ես, հայրս, մայրս տարբեր բնավորության տեր մարդիկ ենք, բայց միասին կարծես թիմ լինենք: Ունենք հատուկ ժամեր, որ ընտանիքի բոլոր անդամներով հավաքվում ենք եւ քննարկում օրվա ընթացքում կատարվելիքը: Այդպես մեր տան բոլոր հարցերն ավելի արագ են լուծվում:

«ՀԱՅՐՍ ԽՈՑԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ, ԵՐԲ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԻՆՁ»
-Վաստակավոր արտիստը տանն ինչպիսի՞ հայր է:
- Հաճախ եմ լսում, որ հայրս դրսում շատ փակ, լուրջ, չոր, չշփվող անձնավորության տպավորություն է թողնում, բայց որպես հայրիկ նա շատ ջերմ է ու փափուկ բնավորություն ունի: Նույնիսկ հայրս խոցելի է դառնում, երբ հարցը վերաբերվում է ինձ, դուստր հասկացողությունը կարծես իր համար մի առանձնահատուկ տեղ է գրավում: Ես հայրիկի միակ աղջիկն եմ, իր առաջին ամուսնությունից հայրս ինձնից մեծ տղա ունի, բայց միշտ ասում են, աղջիկը հայրիկի համար ուրիշ աշխարհ է, մեր ընտանքում էլ բացառություն չէ: Դրա համար իր ողջ ջերմությունը, ողջ թրթիռը ուղղում է դեպի ինձ: Ես զգում եմ, թե իմ հաջողություններն իր համար որքան կարեւոր են քան` իրենը, էլ չեմ ասում, թե իմ անհաջողությունները որքան ցավալի են ու տառապանք են, քան իրենը: Այնպես որ, ուրախությամբ կարող եմ նշել`  հայրիկի համար այս աշխարհում ամենակարեւոր մարդն եմ, եւ դա պարտավորեցնում է ինձ, միշտ ավելի զգոն եմ, զուսպ եմ, մտածված եմ անում իմ քայլերը եւ աշխատում, որ իմ ոչ մի սխալ քայլով չվշտացնեմ նրան:

«ԵՐԲ ՀԱՅՐԻԿԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՏԵՍԱ «ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ...»
-
Ձեր արձագանքը, երբ առաջին անգամ հայրիկին տեսաք բեմում:
- Ինձ համար ամենավառ հիշողությունն է, երբ հայրիկին տեսա «Հուլիոս Կեսար» լուրջ եւ ծանր ներկայացման մեջ: Ի դեպ, այդ ներկայացումը երկու անգամ է բեմադրվել, իմ տեսածը առաջին տարբերակն էր, որտեղ հայրիկս դարձյալ Հուլիոս Կեսար էր խաղում: Այդ ժամանակ 3 տարեկան էի, ու ինձ նստացրել էին օթյակում, որովհետեւ չգիտեին ինչպես կարձագանքեմ այդ ծանր ներկայացման ընթացքում, հատկապես, որ ընթացքում սրերով սպանում են Հուլիոս Կեսարին, մի խոսքով` սարսափելի տեսարան փոքր երեխայի համար: Ողջ ներկայացումը լուռ նայեցի, վերլուծեցի, եւ երբ վերադարձանք տուն, մայրս հարցրեց` ի՞նչ հասկացար ներկայացումից: Ես շատ լուրջ նստեցի ու ասացի` հա, շատ լավ ներկայացում էր, բոլորը մեռան, վերջում մնացին պապան ու Հովոն,  խոսքըImage may contain: 1 person, closeup դերասան Հովհաննես Բաբախանյանի մասին է, որին ես այդ տարիքում սիրահարված էի: Իրականում Հուլիոս Կեսարին սպանում են, ու վերադառնում է ուրվականը, բայց ես մտածեցի, որ հայրս իր գերբնական ուժերով ողջ է մնացել: 

«ՄԵՆՔ ԴՐԱ ՄԱՍԻՆ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԽՈՍԵԼ»
-Յանա, կա մի բան, որ միշտ ցանկացել ես ասել հայրիկին, բայց չես համարձակվել:
- Կարծում եմ, այնքան զգացմունքային մարդ եմ, որ երբ զգացմունքներս գալիս են, միշտ արտահայտում եմ: Պարզապես, կուզենայի ասել, թե որքան շատ եմ իրեն սիրում, որքան կարեւոր մարդ է նա ինձ համար, եւ որքան եմ  իրեն շնորհակալ այն գեղեցիկ, բարի պահերի համար, որ ինձ պարգեւել է: Գիտեմ, թե նա որքան է ինձ սիրում, իրականում իրեն թվում է, թե չգիտեմ այդ մասին, մենք դրա մասին երբեք չենք խոսել, բայց ուզում եմ, որ իմանա, թե որքան կարեւոր մարդ է ինձ համար, եւ գիտեմ, թե որքան կարեւոր մարդ եմ ես իր համար:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА